Կարեն Խաչանովը հաղթարշավն է շարունակում թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում

ԿԽkaren2Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարում շարունակում է վստահ խաղալ Կարեն Խաչանովը: Ռուսաստանցի 18-ամյա թենիսիստը հաղթեց աներիկացի Ալեքս Ռիբակովին` 6:4, 6:3 հաշվով և պայքարը կշարունակի 3-րդ շրջանում: Նրա մրցակիցը կլինի  բրազիլական Մարսելո Զորման-Մանդրեզի Ռակոտոմալա հակամարտության հաղթողը:

Լևոն Արոնյանի խաղաղ մեկնարկը

լևոնAronian-GettyՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում պայքարը սկսեցին շախմատի գերմրցածարի մասնակիցները:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի խաղաց նորվեգացի Սիմեն Ադգեստեյնի  հետ: Մրցակիցները կատարեցին 41 քայլ: Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանն ուժերը կչափի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:

Առաջին տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց նաև աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Միավորը բաժանեցին նաև ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերն ու Վլադիմիր Կրամնիկը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը ու բուլղարացի Վեսելին Տոպալովը: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը զիջեց իտալացի Ֆաբիանո Կարուանային:

Դանակահարության փաստով հարուցվել է քրեական գործ

Դանակով զինված Հունիսի 1-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի 12-րդ շենքի մոտ երիտասարդի են դանկահարել:
Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջին պատի բաց թափանցող վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 1992 թ. ծնված Վանուշ Ա.-ին: Ըստ վերջինիս հոր հայտարարության` իրենց փողոցում տեղի է ունեցել դանակահարություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 22.30-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով Վանուշ Ա.-ին վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Ս. Օ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ս. Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 4-ը)

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, ապօրինի ծառահատման 3 դեպքից` 2-ը, խարդախության` 8, դրամանենգության 1 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Խոշոր վթար Չիկագոյում. 37 մարդ է տուժել

o_830793Չիկագոյում հունիսի 3-ին, ավտոբուսի ու 2 բեռնատար ավտոմեքենաների բախման հետևանքով  37 մարդ է տուժել, բոլորին հոսպիտալացրել են:

Ոստիկանության տեղեկացմամբ,  բեռնատարներից մեկի վարորդը չի կարողացել մեքենան կառավարել ու այն բախվել է բետոնե  պատնեշին, հարվածվել ավտոբուսին, որն էլ իր հերթին մյուս բեռնատարին է բախվել ու դուրս եկել ճանապարհից: Բժիշկների  հայտարարության համաձայն, տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում:

Անկախ

Ի ՞նչ էր տեղի ունեցել Ծարավ Աղբյուրի փողոցում

ԾեծկռտուքՄայիսի 27-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Սմբատ Մ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում` անհայտ անձի հետ վիճաբանության ժամանակ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Արմեն Հ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:

 

Ադրբեջանում Բրիտանիայի հյուպատոսությունը կձևակերպի միասեռ ամուսնություններ

1 (2)Բրիտանիայի հյուպատոսություններին թույլ է տրվել միասեռ ամուսնություններ ձևակերպել Ռուսաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Սերբիայում և Հունգարիայում, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “The Telegraph”-ին:

Բրիտանական դիվանագիտական ներկայացուցչություններում ամուսնություն կարող են գրանցել վերոնշյալ երկրներում, այդ թվում  նաև Ավստրալիայում, Բոլիվիայում, Կամբոջայում, Չիլիում, Կոլումբիայում, Էստոնիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Մոնղոլիայում, Չեռնոգորիայում, Նիկարագուայում, Պերուում, Սան Մարինոյում, Վիետնամում, Դոմինիկյան Հանրապետությունում, Կոսովոյում, Կոստա Ռիկայում և Ֆիլիպիններում Միացյալ Թագավորության քաղաքացիները:

Այսպիսով՝ Բրիտանիայի հյուպատոսությունները հնարավորություն են ստացել գրանցել միասեռ ամուսնություններ երկրներում, որտեղ այն օրենքով արգելված է, այդ թվում՝ Ադրբեջանում:

Միջազգային վարպետ Սամուել Սևյանը Սենթ Լուիսի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

սսimagesՄիջազգային վարպետ Սամուել Սևյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանաձև մրցակարգով անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր,միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Մրցաշարին մասնակցում էին ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Կանադայի մի շարք գրոսմայստերներ և միջազգային վարպետներ:

Ուկրաինայում մեկ օրում զոհվել է 300 աշխարհազորային

88_mainՈւկրաինայում հակաահաբեկչական օպերացիայի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը հայտնել է 300 զոհված ու 500 վիրավոր աշխարհազորայինների մասին: Նման տվյալներ ունեն Սլավյանսկի մոտ ու Դոնեցկի Կարմիր Լիմանի մարզում հունիսի 3-ին անցկացված օպերացիայից:

Նրա խոսքով, օպերացիան շարունակվում է ու շուտով  ավիացիան ու հրետանին են միանալու դրան:

Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները ստեղծվել են ապրիլին` ռուսամետ ակտիվիստների ելույթների ֆոնին: 2014-ի մայիսի 11-ին,  նրանք տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացրին, որի ընթացքում մարզերի բնակչության մեծամասնությունը Ուկրաինայից անջատվելու կողմ  արտահայտվեց:

Կիևյան իշխանությունները հանրաքվեն անօրինական անվանեցին, իսկ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն` ահաբեկչական կազմակերպություններ ճանաչեցին:

Անկախ

Հովհաննես Գաբուզյանը շախմատի Ալբենայի մրցաշարի առաջատարների խմբում է

ԱլբենաՀովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմնատի միջազգային մրցաշարում խաղացված երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Տիգրան Լ. Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը ունեն 1,5-ական, Վլադիմիր Պողոսյանը` 1 միավոր:

Հայ շախմատիստները Կազանում

chess-5Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) Կազանում անցկացվող շախմատի Նեժմետդինովի հուշամրցաշարում կայացած երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 2 միավոր:

Կանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունՀունիսի 2-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Վիգեն Ս.-ն, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ մեղադրանքով:

Նախկինում դատվածը` նոր խոստովանությամբ

ՀՀ-ոստիկանություն2Մարտի 10-ին, ժամը 13.40-ին,  ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1948 թ. ծնված  Մաքսիմ Ս.-ն և հաղորդում  տվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող իր   կիսակառույց տան լոգարանի պատուհանը հրել-բացելով` գողացել են 100 մ պղնձյա մալուխ և էլեկտրական գործիքներ` պատճառելով մոտ 120.000 դրամի նյութական վնաս: Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ   գողությունը կատարել է ինքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բայց սա դեռ ամենը չէ: Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել նաև1939 թ. ծնված  Ջուլիետա Մ.-ն և հաղորդում տվել, որ իր տան ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Հմայակ Շ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Հմայակ Շ.-ն ձերբակալված է:

21-ամյա երիտասարդը ցանկապատից ներս էր ցատկել ու 70 հազար դրամի գողություն կատարել

ձերբակալվածՄայիսի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1960 թ. ծնված Մերուժան Ա.-ն և հաղորդում տվել, որ ցանկապատի վրայով անցնելով` Նոր Խարբերդի իր հողամասից գողացել են 100 մմ տրամաչափի մետաղյա 6 խողովակ, տարբեր չափերի և կառուցվածքների մետաղյա ճաղավանդակներ և «ՊԱԶ» ավտոբուսի 2 անվահեծ` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Օբաման Լեհաստանում կհանդիպի Պորոշենկոյի հետ

33310-390x290ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այցով գտնվում է Լեհաստանում,  այսօր  Վարշավայում հանդիպելու է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

«Հիմնականում մենք կկենտրոնանանք Ուկրաինայի ժողովրդին ու կառավարությանը մեր աջակցության,  ՆԱՏՕ-ի մոդեռնիզացման ու ամրապնդման մեր ջանքերին, եվրոպական էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման ու  առևտրի և ներդրումների տրանսատլանտյան գործընկերային  համագործակցության բանակցությունների վրա»,-լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

Նախօրեին Օբաման, գտնվելով Վարշավայում, հայտարարեց, որ չնայած ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամությանը, Վաշինգտոնը շահագրգռված է Մոսկվայի հետ լավ հարաբերությունուններ ունենսլու մեջ:

Անկախ

Էրդողանի մեղադրանքը հերքվել է

ԱՄՆ պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝  ամերիկյան ԶԼՄ-ների հասցեին ուղղված մեղադրանքը. Էրդողանը ամերիկյան ԶԼՄ-ներին, մասնավորապես՝ CNN հեռուստաալիքին մեղադրում է կողմնակալության մեջ,- այս մասին գրում է  “Haberturk” թերթը։

Էրդողան

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆի կարծիքով CNN-ը անկախ ու անաչառ հեռարձակող է, որը «աջակցում է Թուրքիայի ազատ խոսքի իրավունքը, ուստի, այս հանգամանքն էլ թույլ է տալիս թղթակցին լուսաբանել երկրի ներքին կյանքի կարևոր իրադարձությունները»,-ասել է Հարֆը։

Թուրքիայի կառավարության ղեկավարը, խոսելով «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության իր գործընկերների հետ, բավականին կոպիտ է արտահայտվել CNN հեռուստաընկերության մասին։ Նրա խոսքերով՝ հեռուստաալիքի լրագրողները միտումնավոր կրքեր են բորբոքել՝ վերջին հաշվով Թուրքիայի Թաքսիմ հրապարակում հարուցելով անկարգություններ»,- հայտնում է РИА Новости-ն։

«Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որ Ստամբուլ էին ժամանել սադրանքներ ու չափազանցված զեկույցներ պատրաստելու համար, մնացել են ձեռնունայն»,- իր կուսակիցներին է հայտնել Էրդողանը։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

MHM88306 copyՊաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Շվեյցարիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

MHM88308 copyԴիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:

Հռոմի պապն ամաչեցրել է առանց երեխայի ընտանիքներին

Pope Francis exchanges gifts with El Salvador's President Salvador Sanchez Ceren and his wife during a private audience at the VaticanՎատիկանում, պատարագի ժամանակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ամուսնական զույգերին կոչ է արել երեխաներ ունենալ` քննադատելով նրանց, ովքեր չեն կամենում սերունդ տալ, հաղորդել է The Huffington Post.-ը:

Պոնտիֆիկոսը ընդգծել է, որ երեխաների փոխարեն ընտանի կենդանիներ պահելը ելք չէ, նրա կարծիքով` դա անպատասխանատվություն է, որը ծերության տարիներին միայնությամբ է սպառնում:

Պոնտիֆիկոսի ելույթը կապված է ժողովրդագրական ոչ հուսադրող տվյալներով: ԱՄՆ-ում ու Եվրոպայում խիստ նվազել է ծնելիությունը:

Անկախ

Օրացույցի այս օրը

548Այսօր Ագրեսիայի զոհ  դարձած անմեղ երեխաների միջազգային օրն է: 1982-ի օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ արտակարգ նստաշրջանում, «ցնցված  Իսրայելի ագրեսիայի զոհ դարձած  պաղեստինցի ու լիբանանցի երեխաների հսկայական թվից», որոշվեց  յուրաքանչյուր տարի հունիսի 4-ին նշել Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրը:

Ի դեպ, ողջ աշխարհում է հունիսի 1-ին նշվում Երեխաների պաշտպանության օրը, իսկ մայիսի 25-ին` Կորած երեխաների միջազգային օրն է:

Անկախ

Կարինե Մինասյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Կարինե ՄինասյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարինե Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։