Երկրաշարժից անմիջապես հետո ինչպես Գյումրու, այնպես էլ քաղաքի հարակից տարածքներում ձևավորվեցին հարյուրավոր ժամանակավոր կացարաններից՝ հիմնականում վագոն-տնակներից բաղկացած ավաններ:
Քաղաքի ամենահեռավոր մասում գտնվող տնակային ավանը ձևավորվեց մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում, նախկին Լենգես ՀէԿ-ի աշխատակիցների ընտանիքների համար: Մոտ վեց տարի առաջ այն Գյումրիից անցավ Վահրամաբերդ գյուղի ենթակայությանը: Ներկայումս, այդ ավանում տասնյակ անօթևան ընտանիքներ են բնակվում, որոնց մեծ մասը չեն համարվում անմիջապես երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, այդ իսկ նպատակով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս տեսանյութ պատրաստելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով այցելեցին այդ տնակային ավան: Ներկայացվող տեսանյութը Լենգես տնակային ավանում բնակվող, հինգ միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող կնոջ ընտանիքի մասին է:
Ադրբեջանում անտառ է այրվում
Ադրբեջանում՝ Իսմայիլի շրջանում, անտառ է այրվում: Դեռևս երեկ գիշեր սկսված հրդեհը մինչև այժմ չեն մարել, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են երկու ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ: Բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով հրդեհը ընդգրկել է մեծ տարածք:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը գյուղի բնակիչների կողմից կրակի հետ անփույթ վարմունքն է եղել:
Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարարի հետ
Օգոստոսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ։
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարևորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։
ԱՄՆ-ը ցանկանում է կտրել Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև կապը. չեխ սենատոր
Պրահայում ցույց է եղել կիևյան իշխանությունների Լուգանսկում ու Դոմեցկում իրականացվող պատժիչ օպերացիաների դեմ: Ցուցարարների գլխավոր պահանջն է`անհապաղ դադարեցնել խաղաղ բնակիչների սպանությունը: Ցույցին մասնակցել են քաղաքական գործիչներ, գործարարներ ու հասարակ մարդիկ: Նրանք կոլեկտիվ նամակ են գրել` հասցեագրված եվրոպական իշխանություններին: Մարդիկ ցանկանում են, որ ԵՄ պաշտոնյաները դադարեն պաշտպանել ԱՄՆ-ի դիրքորոշումնու ազդեն Կիևի վրա:
Կիևյան իշխանությունների հակառակորդները նման ակցիա էլ խոստանում են կազմակերպել Դրեզդենում, հաղորդում է “Россия 24”:
“ԵՄ-ն սերտ կապեր ունի ՌԴ-ի հետ: Ու դա անվտանգ չէ ամերիկյան տնտեսության համար: Մեզ ասում են, որ “ստոր” ռուսներն իրենց մարդասիրական ավտոշարասյունով հատել են Ուկրաինայի սահմանը, նրանք այդ դժբախտ մարդկանցեն օգնել, որոնց նկատմամբ իսկական գենոցիդ է սկսել հենց իր, սեփական կառավարությունը”,-հայտարարել է Չեխիայի խորհրդարանի սենատոր Յարոսլավ Դոուբրավան:
Ավելի վաղ Ուկրաինայի հարավ-արևելքի բնակչությանն աջակցության ակցիա է եղել Վարշավայում` ուկրաինական դիվանագիտական առաքելության շենքի առաջ: Մասնակիցները պահանջելեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ու ելույթեն ունեցել “օլիգարխների կառավարման ու Ուկրաինայի գործերին երրորդ դեմքերի միջամտության դեմ»:
Մալազիան մտադիր է փորձագետներին կրկին ուղարկել Boeing-ի կործանման վայր
Հնարավոր է, որ Մալազիան դիմի Ուկրաինային` կրկին Boeing-ի վթարման վայրում հետաքննությունկատարելու համար, հաղորդում է Газета.Ru.-ն:
«Դա բարդ աշխատանք է, ու մենք ջանք չեն խնայում, որ զոհերի ընտանիքները վերջնական եզրակացություն լսեն», -նշել է Մալազիայի պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը:
Բացի այդ, նա նշել է, որ այս շաբաթ նախարարությունում քննարկել են աղետի զոհերի աճյուններով երրորդ ինքնաթիռը դիմավորելու նախապատրաստությունները:
Ֆրանսիայում հայտնի է նախարարաների նոր կաբինետի կազմը
Ֆրանսիայում հայտարարվել է նախարարների նոր կաբինետի կազմը: Կառավարությունը կշարունակի գլխավորել Մանուել Վալսը:Իրենց պաշտոններում են մնացել ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ինչպես նաև ֆինանսների նախարար Միշել Սալեն, փոխանցում է Вести.Ru-ն:
Նոր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնել է Էմանուել Մակրոն: Ավելի վաղ այդ պաշտոնում Առնո Մոնտեբուրն էր, որը քննադատում էր կառավարության տնտեսական քաղաքականությունը:
Կանանց իրավունքների գծով Նաջիթ Վալո-Բելքասեմը դարձել է Ֆրանսիայում կրթության առաջին կին նախարարը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Բենուա Ամոնին:
Մշակույթի նախախարի աթոռը զբաղեցրել է Ֆլեր Պելերինը, որն ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով քարտուղարն էր: Դրանից առաջ նախարարությունը գլխավորում էր Օրելի Ֆիլիպետին:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը քննադատել էր կառավարության տնտեսական քաղաքականությունը, հայտարարելով, որ եկել է ժամանակը, որ Ֆրանսիան դիմակայի Գերմանիայի` ողջ եվրագոտում խիստ պատժամիջոցների քաղաքականությանը:
Վարչապետը դրամական օգնություն է փոխանցել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքին
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է այս տարվա մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված, ապա ապրիլին գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքի նամակին:
Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսենի մայրը` Սվետա Խոջոյանը, ֆինանսական օժանդակության խնդրանք-նամակով դիմել էր կառավարության ղեկավարին` օգնելու մարել վարկային գումարը, որը Արսենը մինչև գերեվարվելը վերցրել էր` գյուղական տունը նորոգելու նպատակով:
Նամակը փոխանցելուց ընդամենը մի քանի օր անց Հայաստանի վարչապետի աշխատակազմից զանգահարել և հայտնել են Խոջոյաններին օգնելու նպատակով վարչապետի պատրաստակամության մասին: Հովիկ Աբրահամյանը Խոջոյաններին է փոխանցել 600 հազար դրամ:
Նշենք, որ կառավարության ղեկավարն ավելի վաղ հանձնարարել էր նաև վերականգնել Խոջոյանների սոցիալական նպաստը: Այդ հարցը ևս կարգավորված է: «Շատ շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին: Ինքը որ այցելել էր վերջերս Վերին կարմիրաղբյուր, ես իրեն էլ ասեցի, շատ զգացված ենք վերաբերմունքից, մեր հանդեպ ուշադրությունից»,-նշեց տիկին Սվետան:
Ավելի վաղ, Խոջոյաններին ֆինանսական աջակցություն են ցուցաբարել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, տարածաշրջանից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Իրանում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զորավարժություններ կանցկացվեն
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Քումարդ Հեյդարին տեղեկացրել է, որ Իրանի զինված ուժերը 2014-ի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 21-ը զորավարժություններ են անցկացնելու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Քումարդ Հեյդարին ասել է, որ առաջիկայում կտեղեկացնեն վարժանքների անցկացման վայրի մասին:
Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը լրագրողներին տեղեկացրել էր, որ անօդաչուների օգտագործմամբ վարժանքներ են նախատեսված երկրի կենտրոնական նահանգներից մեկում՝ Ղոմում կամ Սպահանում:
Նկատենք, որ Իրանը պարբերաբար լուրեր է տարածում սեփական արտադրության սպառազինության մասին, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի:
Ուշագրավ է, որ իրանական ամենախոշոր անօդաչու թռչող սարքը` «Ֆոթրոսը», ներկայացվել է 2013-ի նոյեմբերի 18-ին:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԹԱՍՆԻՄ» լրատվական գործակալությունը:
Իրանը դեմ Լիբիայում ցանկացած արտաքին միջամտության
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը անդրադառնալով Լիբիայում տեղի ունեցող վերջին իրադարություններին, ասել է, որ Իրանը դեմ Լիբիայում ցանկացած արտաքին միջամտության:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը մտոհոգվել է այդ երկրում խաղաղ բնակչության կյանքը վտանգելու կապակցությամբ :
«Արտաքին միջամտությունն ու բռնության կիրառումն անընդունելի են»,- նշել է Մարզիե Աֆհամը:
Մամուլի խոսնակը կոչ է արել ընդդիմադիր կողմերին ինքնազսպվածության և երկխոսության եղանակով խնդիրները կարգավորել:
Նշենք, որ վերջերս Լիբիայում ծավալվել են քաղաքական բախումներ ու անհանդարտությունները, ինչը մտահոգել է նաև հարևան երկրներին:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԱՄԷ-ը օդային հարվածներ են հասցրել Լիբիայի ապստամբների ուղղությամբ: Ինչպես հայտնի դարձավ, այդ հարվածների հիմնական նպատակն ապստամբների կողմից Տրիպոլիի օդանավակայանը գրավելու փորձերը կանխելն էր:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրաքի քրդերը զենք են ստացել Իրանից
Իրաքում քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ իրենք զենք են ստացել Իրանից:
«Իրանը դարձել է առաջին երկիրը, որ արձագանքել է քրդերի խնդրանքին և զենք մատակարարել մեզ»,- ասել է Մասուդ Բարզանին:
Ավելի վաղ, Իրանի և Իրաքի ղեկավարները պայմանավորվել էին համատեղ գործողություններ ձեռնարկել «Իսլամական հանրապետություն» խմբավորման զինյալների դեմ, ովքեր գրավել էին Իրաքի հյուսիսային շրջանները և առաջ շարժվում Քուրդիստան:
Ուշագրավ է, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Իրաքի նորանշանակ վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը դեմ է հարևան երկրում ռազմական միջամտությամբ խնդիրների լուծմանը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեսախցիկն արձանագրել է Բարսելոնա-Երևան չվերթի ուղևորի պայուսակի գողությունը
Օգոստոսի 16-ին Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ ժամանման սրահում անհայտ պայմաններում կորցրել է ճամփորդական պայուսակը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն ուսումնասիրելով օդանավակայանի ժամանման սրահի, մուտքերի և ավտոկանգառի տեսախցիկների տեսագրությունները` պարզել են, որ պայուսակը օդանավակայանի ժամանման սրահից գողացել է անհայտ անձը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Ավագ Դ.-ն, որը օրերս Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանից բերման է ենթարկվել գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանում գրանցվել է երկու երկրաշարժ
Ադրբեջանի հյուսիսային Շամախիի շրջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Հանրապետական սեյսմաբանական ծառայության կենտրոնի տվյալներին:
Առաջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 27-ին՝ տեղի ժամանակով 09:26-ին, Գոբուստանից 25 կմ հեռավորությամբ: Հզորությունը կազմել է 3.2 մագնիտուդ: Հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:
Երկրորդը տեղի է ունեցել 09:47-ին Գոբուստանից 19 կմ հեռավորությամբ, հզորությունը կազմել է 3.3 մագնիտուդ, հիպոկենտրոնը՝ 17 կմ:
Ըստ գործակալության՝ երկու դեպքում ցնցումներ չեն զգացվել:
Բրիտանացի գործարարների սրտով չէ Շոտլանդիայի անկախացման գաղափարը
Ավելի քան 130 բրիտանացի գործարար Scotsman թերթում բաց նամակ ենհրապարակել, որտեղ շարադրել են իրենց մտքերը Շոտլանդիայի անկախացման դեմ, հաղորդում է ԲիԲիսի-ն:
Գործարարները ֆինանսական 4 հզոր ճյուղ են նշել, որոնք կարող են տուժել Շոտլանդիայի անջատման դեպքում:
Նրանցխոսքով, անհասկանալի է, թե հետո ինչ կլինի շոտլանդական տարադրամի ու հարկային համակարգի հետ, եթե Շոտլանդիան առանձնանա Միացյալ թագավորությունից:
Ավելի վաղ գործարարները հակառակը, հյուսիսային երկրի անջատման հավանականության օգտին էին արտահայտվում:
Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին:
Բակային խաղերի տեղադրման աշխատանքների մասին
Մայրաքաղաքի բակերի կահավորանքի բաղկացուցիչ մաս են կազմում բակային խաղերը և մարզասարքերի հավաքածուները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի տարեսկզբից մինչ օրս արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր: Եվս 80-ը կտեղադրվեն առաջիկա օրերին: Սկզբունքը հետևյալն է` համապատասխան տարածքներում դրանք կտեղադրվեն բակերը բարեկարգելուց, կանաչապատելուց ու պատշաճ տեսքի բերելուց հետո, որպեսզի բակային խաղերը ամբողջացնեն տարածքի ընդհանուր կահավորումը: Սակայն հիմնական նպատակը փոքրիկ երևանցիների, իսկ մարզասարքերի պարագայում՝ նաև բակերի մյուս բնակիչների ակտիվ հանգիստն ապահովելն է:
92 հազար ֆունտով բրիտանացի դիվանագետներին սովորեցրել են օգտվել Twitter-ից
Բրիտանիայի ԱԳ ու համագործակցության գործերով նախարարությունը, 2010-ից սկսած 92 574 ֆունտ ստեռլինգ է ծախսել դիվանագետներին սոցցանցերից օգտվելը սովորեցնելու նպատակով հատուկ դասընացներ կազմակերպելու համար, այդ թվում նաև Twitter-ից,հաղորդում է Lenta.ru-ն:
Դասընթացերը, որոնք առաջարկվում են գերատեսչության նաև արտասահմանյան աշխատակիցներին, ներառում են ուսուցում «սոցցանցերի կիրառումը ճգնաժամային իրավիճակում» թեմայով: Նպատակն այն է, որ բրիտանահպատակները պատրաստ լինեն սպառնալիքներին ու ուշադիր հետևեն տեղում կատարվող փոփոխություններին:
Անձնակազմին սովորեցրել են օգտվել Twitter-ից նաև այն պատճառով, որ Foreign Office-ի արտասահմանյան անձնակազմն այն օգտագործում է հասարակական կարծիքի մոնիթորինգի համար: Դիվանագետները սկսել են սոցցանցերն օգտագործել, որպեսզի հասարակայնությունը լավ հասկանա արտաքին քաղաքականության հարցերը, ինչպես նաև` այդ ոլորտում կարծիք ձևավորեն քաղաքացիական հասարակության մեջ :
Իսլանդիայում երկրաշարժ է եղել
Իսլանդիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հաղորդում է Вести.Ru-ն:
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել երկրի մայրաքաղաքից 230 կմ հեռավորության վրա, որի օջախը 2 կմ խորության վրա է եղել:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան:
Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը
Օգոստոսի 26-ին կայացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյույլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Աբդուլլահ Գյուլը իր գոհունակությունն է հայտնել իր նախագահության օրոք Թուրքիայի և Ադրբեջանի միջև բոլոր ոլորտներում բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ: Վերջինս հատուկ ընդգծել է այդ ոլորտներում Իլհամ Ալիևի հետ անձնական հարաբերությունների կարևորությունը:
Իր հերթին Իլհամ Ալիևը վստահություն է հանտնել, որ այդ երկու երկրների միջև հարաբերությունները այսուհետև էլ զարգանալու են:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետևել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետևել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին և կաթի վերամշակման ընկերությունների գործունեությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նախարարը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի և Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, որտեղ նա դիտարկել է, թե ինչպիսին է եղել կարտոֆիլի բերքատվությունը, ինչպես նաև հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին, զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին:
Ամրակից համայնքի ֆերմեր Գագիկ Գրիգորյանը տեղեկացրել է նախարարին, որ ընթացիկ տարում, կարկտահարության պատճառով, միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 80 – 100 ցենտներ, որն իրացվում է տեղական շոկայում 120 դրամով: Գյուղացիներն աջակցություն են խնդրել նախարարից գյուղատնտեսական վարկերի ժամկետների երկարաձգման հարցում: Նախարարը խոստացել է խնդրի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին՝ դրան լուծում տալու համար:
Այս համայնքում, որտեղ գյուղատնտեսության գերակա ուղղություններն են հացահատիկագործությունը, կարտոֆիլագործությունն ու անասնապահությունը, վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 482 հեկտար, որից 47 հեկտարը զբաղեցնում են կարտոֆիլի ցանքերը:
Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանավան համայնքում գործող «Ալպյան» ՍՊԸ կաթի վերամշակման արտադրամաս: Ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Սուքիասյանի խոսքերով, արտադրամասում տարեկան արտադրվում է 22 տոննա կաթի փոշի և 10 տոննա կարագ, իսկ կաթի մթերման տարեկան ծավալը կազմում է 250 տոննա: Ընկերությունում կաթի մթերման բազիսային գինը 160 դրամ է, սակայն, այսօր, կախված յուղայնությունից, այն կազմում է 180-185 դրամ:
Ընկերության տնօրենը նախարարին խնդրել է օժանդակել արտոնյալ վարկեր ստանալու խնդրում՝ կարագի արտադրության նոր հոսքագծի կառուցման համար: Զրույցի ընթացքում նախարարը հորդորել է ընկերության ղեկավարությանը ձեռնամուխ լինել նաև պանրի արտադրությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շուկայում մեծ պահանջարկ ունի:
Նախարար Սերգո Կարապետյանն այնուհետև այցելել է Տաշիր համայնքի «Դուստր Մելանյա» ՍՊԸ կաթի վերամշակման արտադրամաս: Ընկերությունն արտադրում է պանրի մոտ 10 տեսակ, այդ թվում`«Լոռի», «Չանախ», «Չեչիլ» պանրատեսակներ, ինչպես նաև կարագ, կաթնաշոռ ու թթվասեր: Ինչպես նշել է կազմակերպության տնօրեն Ռուբեն Հարությունյանը, ընկերությունում տարեկան արտադրվում է 300 տոննա պանիր, որի մի մասն արտահանվում է դեպի ՌԴ և ԱՄՆ: Ընկերությունը գյուղացիներից կաթը մթերում է 170 դրամով: Տնօրենն ընդգծել է, որ նկատի ունենալով Ռուսաստանում մի շարք երկրների գյուղատնտեսական մթերքների ներկրման սահմանափակումները` ընկերությունը նպատակադրված է ընդլայնել պանրի արտադրությունը և ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները:
Նախարարը հորդորել է կաթ վերամշակող մյուս ընկերություններին ևս ավելացնել պանրի արտադրության ծավալները՝ ՌԴ արտահանելու նպատակով:
Նախարար Սերգո Կարապետյանն այցելել է նաև Տաշիր համայնքի «Բոզոյան» ՍՊԸ – ի հացահատիկի ցանքատարածություններ, հետևել է բերքահավաքի և պահեսատավորման աշխատանքների ընթացքին:
« Ընկերությունն այս պահին 1500-1600 հետկար հողի վրա հիմնականում ցորենի արտադրությամբ է զբաղվում. այս տարի բարձր բերք է ստացել: Միջին բերքը կազմում է 40 ցենտներ՝ անջրդի հողերի վրա, ինչը լավ ցուցանիշ է: «Բոզոյան» ՍՊԸ-ն հանրապետության ամենախոշոր ընկերությունն է հացահատիկի ցանքատարածությունների և արտադրության ծավալով: Ընկերությունը մտադիր է այս տարի աշնանը 400 հեկտարով ավել ցանք կատարել: Բերքահավաքը կատարվում է նոր ձեռքբերված կոմբայններով՝ բացառելով որևէ կորուստ: Մեզ համար որպես առաջնահերթ խնդիր մնում է հացահատիկահավաք կոմբայնների ներկրումը, որն առաջիկայում կլուծենք»,-ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է նախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի համար քարոզչություն ծավալող ընկերությունների գործունեությունը
Անցյալ շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուպ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:
Գիտակցելով, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները լրջորեն վտանգված են, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է լցնում ամերիկյան ընկերությունների գանձարանները՝ հուսալով բարելավել իր վարկանիշը՝ քողարկելով իր բռնատիրական վարչակարգի սև բծերը: Այդ նպատակով Անկարան 2014 թ. մայիսի 12-ին պայմանագիր է կնքել Թուրքիայի լողի ազգային առաջնության նախկին չեմպիոն Հումա Գրոսի և Չիկագոյում գտնվող նրա «Ալփայթաք» հանրային կապերի ընկերության հետ, տարեկան 1.42 միլիոն դոլարով: Որքան էլ տարօրինակ է, սակայն ամսական վճարման փոխարեն, թուրքական կառավարությունը պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո մեկ միլիոն դոլար է տվել «Ալփայթաքին», իսկ մնացյալ 420 հազար դոլարը վճարել է առաջին երեք ամիսներին: Այսպիսով, «Ալփայթաքը» փոխարինել է «Ֆլիշման-Հիլարդ» ընկերությանը, որը Թուրքիայի դեսպանատնից ստացել էր 779 805 դոլար մեկ կիսամյակի համար՝ 2013 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2014 թ. ապրիլի 30-ը, որի ավարտին նրա պայմանագիրը դադարեցվել էր:
Բացի այդ, Անկարան օգտվում է Ամերիկայի թուրքական կոալիցիայի գործունեությունից, որը 2000 թվականից սկսած ավելի քան մեկ միլիոն դոլար է ծախսել 170 կոնգրեսականների ճամփորդությունները դեպի Թուրքիա հովանավորելու համար: Ամերիկայի թուրքական կոալիցիան ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի միկրոչիպեր արտադրող միլիոնատեր Յալչին Այասլիի կողմից, որն ըստ «Ալ-Մոնիտոր»ի տվյալների, վերջին 18 ամիսների ընթացքում մոտ 140 հազար դոլար է նվիրաբերել մի քանի թուրքամետ կոնգրեսականների:
Շատերը տեղյակ չեն, որ ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի, արտասահմանյան հաճախորդներ ներկայացնող ամերիկյան ընկերությունները պարտավոր են կիսամյա հաշվետվություն ներկայացնել ԱՄՆ արդարադատության նախարարություն իրենց ամենօրյա գործունեությունների մասին:
«Ալփայթաքը» դեռչիավարտելիրառաջին կիսամյակը, հետևաբար հաշվետվություն չիներկայացրել: Սակայն, ցանկանում ենք հատվածներ ներկայացնել «Գեբարդ գրուպ» ընկերության և նրա չորս գործընկերների՝ Գրինբերգ Թրորիգի, Լիդիա Բոռլենդի, Բրայան Ֆոռնիի և Դիկշտայն Շապիրոյի փաստաթղթերից, որոնք հանձնել են Արդարադատության նախարարություն՝ 2013 թ. օգոստոսի 1-ից մինչև 2014 թ. հունվարի 31-ը ի նպաստԹուրքիայի իրենց իրականացրած միջոցառումների վերաբերյալ.
– 2013 թ. սեպտեմբերի 19-ին, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի նամակը փոխանցվել է փոխնախագահ Ջո Բայդենին և սենատոր Պատրիկ Լիհիին:
– Էլեկտրոնային նամակներ են ուղարկվել Ներկայացուցիչների պալատի անդամներ Կաստրոյին, Քոհենին, Քոնոլիին, Դեյչին, Էսթիին, Ֆոքսին, Ֆրանկելին, Գաբարդին, Քենեդուն, Շնայդերին, Վագներին, Ուիթֆիլդին, և սենատոր Մերֆիին՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի վերաբերյալ. կապեր են հաստատվել նաև մի քանի կոնգրեսականների հետ՝ Սիրիայի, Իրանի պատժամիջոցների, Համասի և հակահրթիռային պաշտպանության հարցերի քննարկման համար:
– Դիկ Գեբարդը հաղորդել է նախընտրական ներդրումների մասին 2013 թ. սեպտեմբերի 24-ից մինչև 2013 թ. դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում՝ ներկայացուցիչներ Էլսի Հաստինգսին (1000 դոլար), Բարբարա Լիին (1000 դոլար), Մարջորի Մարգոլիսին (1000 դոլար), Ռիչարդ Նիլին (1250 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար), Դեբի Վասերման-Շուլցին (1500 դոլար), Մարկ Վիզիին (1000 դոլար), Հենրի Վակսմանին (1000 դոլար), և սենատորներ Դիկ Դուրբինին (2500 դոլար), Մերի Լանդրյուին (1000 դոլար), Քլեր ՄակՔասկիլին (1000 դոլար), Մարկ Փրայորին (1500 դոլար) և Ռոն Վայդենին (2500 դոլար):
– «Գեբարդ գրուպ» ընկերության աշխատակիցներն նվիրել են սենատորներ Դիկ Դուրբինին (500 դոլար), Ջին Շահինին (1500 դոլար), և ներկայացուցիչներ Սթիվ Քոհենին (500 դոլար), Քոլին Հանաբուզային (1250 դոլար), Ջիմ Մորանին (500 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար) և կոնգրեսական Հենրի Վակսմանին (500 դոլար):
– «Գեբարդ գրուպի» գործընկեր «Դիկշտայն Շապիրո» ընկերության աշխատակիցները կապ են հաստատել կոնգրեսական Գրեգորի Միքսի օրենսդիր տնօրեն Բեն Բրանչի հետ՝ «Թուրքիայի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ օրենսդրության հարցերով»: Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հաստերտը, Դիկշտայն Շապիրոյի անունից հանդիպել է Ամերիկայում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի և սենատոր Ռոն Ջոնսոնի հետ՝ «Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ»:
– «Դիկշտայն Շապիրոյի» այլ աշխատակիցներ կապ են հաստատել հետևյալ ներկայացուցիչների գրասենյակների հետ՝ Ջորջ Հոլդինգ, Էդի Բեռնիս Ջոնսոն, Շեյլա Ջեկսոն Լի, Իլիանա Ռոս-Լետինին, Գրեգորի Միքս, Շելի Փինգրի, Ռոբերտ Փիթինջեր, Դեյնա Ռոհրաբայկեր, Էդ Ռոյս, Էդ Ուիթֆիլդ, և սենատորներ Ջոն Բուզման, Ռոն Ջոնսոն, Ռենդ Փոլ և Ռոջեր Ուիքեր, որպեսզի քննարկեն թուրքական տարածաշրջանային խնդիրները, Կիպրոսի, Թուրքիա ուղևորվելու և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություների վերաբերյալ հարցեր:
– «Դիկշտայն Շապիրոյի» աշխատակիցները 2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 19-ը նվիրաբերել են ավելի քան 60 հազար դոլար հետևյալ կոնգրեսական թեկնածուների քաղաքական քարոզարշավների համար. սենատորներ Լամար Ալեքսանդր (2500 դոլար), Քեյ Հեգան (9000 դոլար), Էմմի Քլոուբուչեր (2000 դոլար), Միտչ ՄակՔոնել (2500 դոլար), Մարկ Փրայոր (2500 դոլար), Թիմ Սկոտ (1000 դոլար), և ներկայացուցիչներ Սանֆորդ Բիշոպ (2500 դոլար), Էմանուել Քլիվեր (1500 դոլար), Ռիկ Քրովերդ (2500 դոլար), Սթիվ Դեյնս (2500 դոլար), Ջոն Դինգլ (1000 դոլար), Բիլ Հյուզենգա (2500 դոլար), Էդի Բեռնիս Ջոնսոն (1000 դոլար), Ադամ Քայնզինգեր (2500 դոլար), Մայք ՄակԻնթայր (5000 դոլար), Բաք ՄակՔեոն (1500 դոլար), Դաչ Ռուպերսբերգեր (2500 դոլար) և Էդ Ուիթֆիլդ (2500 դոլար):
Քանի որ, ըստ օրենքի, Թուրքիայի կողմից վարձու ընկերությունները պարտավոր են մանրամասն զեկուցել իրենց գործունեության մասին, շատ կարևոր է պարբերաբար ստուգել Արդարադատության նախարարությանընրանց ներկայացրած փաստաթղթերը, պարզելու համար, թե ո՞ւմ հետ են նրանք կապ հաստատում Կոնգրեսում, ի՞նչ նպատակով և ինչքա՞ն են նվիրաբերում նրանց քաղաքական քարոզարշավներին:
ՀարութՍասունյան
«ԿալիֆորնիաԿուրիեր» թերթիհրատարակիչևխմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ադրբեջանում աճում է աբորտների թիվը
Ադրբեջանում, ըստ պետական վիճակագրական կոմիտեի, անընդհատ աճում է աբորտների թիվը: Եթե 2000թ.-ին 15-49 տարեկան կանայք կատարել են 95,2 հազար աբորտ, ապա 2013թ.-ին այդ թիվը կազմել է 146.6 հազար, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:
Ըստ կոմիտեի տվյալների` 2000թ.-ին ադրբեջանցի կանանց շրջանում գրանցվել է միջինը 7.8 աբորտ, իսկ 2013թ.-ին` 10.4 աբորտ: 2000թ.-ին յուրաքանչյուր 100 ծննդաբերության ժամանակ կիրառվել է 18.4 աբորտ, 2013թ.-ին` 19-ը:
Հետաքրքրական է նաև տարիքային չափանիշով պայմանավորված աբորտների վիճակագրությունը: Այսպես` 2000թ.-ին 15-19 տարեկան կանայք իրականացրել են 572 աբորտ, իսկարդեն 2013թ.-ին` 1147 աբորտ: Ադրբեջանում հիմանկանում աբորտ իրականացնում են 20-35 տարիքային շեմում գտնվող կանայք:
Միևնույն ժամանակ ադրբեջանական պետական վիճակագրական կոմիտեն լռում է երեխայի սեռով պայմանավորված աբորտների վիճակագրության մասին:
