Բրազիլիայի ԱԱ-ն` «Միասեռական խայտառակություն».ուղղափառ հոգևորական

88075.p-390x290 (1)Ռուս ուղղափառ հոգևորական Ալեքսանդր Շումսկին կարծում է, որ Բրազիլիայում անցկացվող ԱԱ-ն արտահայտում է  մարդկության բարոյական ահավոր վիճակը, հաղորդում է Lenta.ru-ն:

Դրա հետ կապված, նա ուրախությամբ է արձագանքել Ռուսաստանի հավաքականի ելույթին:

Եկեղեցու սպասավորը վստահ է, որ ֆուտբոլիստները չպետք է խաղան վարդագույն, երկնագույն, դեղին ու կանաչ մարզակոշիկներով: Նրա կարծիքով, իսկական տղամարդու կոշիկի գույնը պետք է սև լինի:

«Վարդագույն կամ էլ երկնագույն մարզակոշիկ հագնելը նույնն է, թե կանացի վարտիք կամ էլ կրծկալ հագնես»,-հայտարարել է Շումսկին:

Բացի այդ, նա քննադատել է խաղացողների անհեթեթ սանրվածքները:  «Գլոբալիզմի լիբերալիստական գաղափարախոսները ցանկանում են ֆուտբոլը հակադրել քրիստոնեությանը: Ես համոզված եմ դրանում: Դրա համար էլ ուրախանում եմ, որ ռուսները տապալել են ու Աստծու կամոք այլևս չեն մասնակցի այդ «նույնասեռական խայտառակությանը, այն էլ` պասին»,-կարծում է հոգևորականը:

Անկախ

Վրաերթ Երևանի Կոմիտասի պողոտայում

Վրաերթ (1)Հուլիսի 6-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի 4-րդ կուրսի ուսանողուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 4-ից 7-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 11 դեպքից` 9-ը, ապօրինի ծառահատման` 2, յուրացման, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4 և գողության 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 43-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Բնակչության առողջության համար ավելի անվնաս են տեղական արտադրության ապրանքները. Սպառողների ազգային ասոցիացիա

Մելիտա Հակոբյան«Բնակչության առողջության վրա ազդում է ներկրված մթերքը, քանի որ դրանում կոնսերվանտները շատ են լինում, պահպանման ժամկետները երկարում են, իսկ շատ դեպքերում կրկնաժամկետներով են շուկայում հայտնվում: Հաճախ ապրանքներից ժամկետը պոկում են և ուրիշ թիվ գրում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա, անդրադառնալով սննդի անվտանգության խնդրին, ասաց, որ ճիշտ չի լինի ասել, որ ունենք վստահելի շուկա, բայց ճիշտ չի լինի ասել նաև, թե չունենք նորմալ շուկա:

Նա գտնում է, որ մենք չունենք քաղաքակիրթ սպառող. անգամ այն մարդիկ, ովքեր գիտեն իրենց իրավունքները կա´մ չեն ուզում, կա´մ ամաչում են պաշտպանել իրենց իրավունքները:  «Ճիշտ է` 90-ականներից հետո շատ բան է փոխվել. ներկայումս ամեն օր 20-25 բողոք–դիմումներ ենք ստանում, բայց դա բավարար չէ», -ասաց Մելիտա Հակոբյանը:

Նա նշեց, որ երբեմն անգամ արտադրողը մեղավոր չէ ապրանքի վատ որակի համար. այդ խնդիրները ավելի շատ կախված են այն պայմաններից, որոնցում մթերքը պահվում է խանութներում և սուպերմարկետներում:

Անդրադառնալով ամռանը արդիական խնդիրներին` Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը նշեց, որ խորհուրդ չի տալիս մինչև հուլիսի 15-ը ձմերուկ կամ սեխ օգտագործելը. «Այժմ  բոլորը ներկրված են, տեղում հասունացած ձմերուկներ չունենք, կարող է քիմիկատների շնորհիվ մեծացնենք, բայց նորմալ ձմերուկները կլինեն միայն 15-ից հետո; Ես ինքս նման խնդրի եմ բախվել. մի քանի օր առաջ ամուսինս մի հատ ձմերուկ էր գնել,  կտրեցինք, մեջը փտած էր: Ամենաշատը վրան ազդում է, երբ դնում են արևի տակ, այդ ընթացքում մեջը աննկարագրելի բաներ են տեղի ուենում»:

Հանդիպմանը ներկա Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը նշեց, որ, թեև  երկարաժամկետ յոգուրտներից վտանգ չկա, բայց օգուտ էլ չկա: Ամեն դեպքում ավելի ցանկալի է հայաստանյան արտադրողների յոգուրտներից օգտվել; «Տեղական արտադրության յոգուրտներն ավելի օգտակար են, քանի որ նրանցում պահպանվում են կենդանի բակտերիաները»,- ասաց նա:

 

Անկախ

Արմեն Հայրապետյանը՝ սփյուռքի նախարարի տեղակալ

Արմեն հայրապետյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
***
Արմեն Հայրապետյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961 թ. 7 մայիսի, ք. Երևան

Կրթություն
1978 – 1983 թթ. – Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության և անգլերենի ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1983 թ. – Արտաշատի շրջանի Դիմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ
1985-1986 թթ. -Արտաշատի շրջանի Դիմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ
1986 -1991 թթ. – ՀԼԿԵՄ Կենտկոմ` սովորող երիտասարդության բաժնի հրահանգիչ, սեկտորի վարիչ, միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության բաժնի վարիչի տեղակալ
1991 – 1992 թթ. – «Սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահ
1992 թ. առ այսօր – «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի փոխնախագահ, գլխավոր տնօրեն
2010 – 2011 թթ. – ՌԴ «Յամա վ Շչերբինկե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
2011 – 2012 թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2014 թ. հուլիսի 7-ից՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
1983 -1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում, լեյտենանտ: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

Անկախ

Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Մոսկվա, որպեսզի բուժզննում անցնի

ռա30771Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի և Ղազախստանի «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Մոսկվա, որպեսզի բուժզննում  անցնի:

Ղազախստանի առաջնության 19-րդ տուրի շրջանակում կայացած «Կայրաթ»-«Ակտոբե» (7:1) խաղի ժամանակ Արզումանյանը գլխին ուժեղ հարված էր ստացել:

Հայ ֆուտբոլիստը ակումբակիցներին է միանալու է հուլիսի 9-ին, որպեսզի նախապատրաստվի  Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպումներին Արզումանյանը փոխարինվել էր 42-րդ րոպեին: Մարկոս Պիզելին հայտավորված չէր հանդիպմանը:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Կայրաթի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 55-րդ րոպեին: այդ պահին  հաշիվն  4:0 էր:

Այս հաղթանակի շնորհիվ «Կայրաթը» հավաքած միավորներով հավասարվեց «Ակտոբեին» և լրացուցիչ ցուցանիշներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

«Արի տուն» ծրագրով Երևանում գտնվող երեխաները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

001Երևան քաղաքի պատմության թանգարանը հյուրընկալել է սփյուռքահայ 160 երեխաների, ովքեր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ճանաչողական այցելությունների ծրագրի երրորդ փուլով եկել են Հայաստան և, Երևանի քաղաքապետարանի համակարգմամբ, բնակվում են Երևանի վարչական տարբեր  շրջաններում՝ նախապես հերթագրված հյուրընկալ ընտանիքներում։

Երևան քաղաքի պատմության թանգարանում երեխաներին դիմավորել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։

Թանգարանի էքսկուրսավարների ուղեկցությամբ երեխաները շրջել են Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ապա դիտել Երևանի 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը»  եռաչափ անիմացիան։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Ստամբուլի Քընալը կղզում իր աշխատանքն է սկսել պոլսահայ դպրոցականների Կազդուրման կայանը

kinali kampՍտամբուլի Քընալը կղզում բացվել է հայ համայնքի դպրոցահասակ երեխաների համար նախատեսված Կազդուրման կայանը: Այս յուրատեսակ ամառային ճամբարը գործում է արդեն 49 տարի: Կայանի հիմնադիրներից Պոլսի նշանավոր պատրիարք Շնորհք Գալուստյանի 100-ամյակի առիթով այս տարի ճամբարում նրա հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու:

Կազդուրման կայանի տնօրեն Թամար Ներգիսը «Ակօս»-ին պատմել է ճամբարում կատարված փոփոխությունների և նորամուծությունների մասին: Ներգիսը նշել է, որ այս տարի ճամբարը ընդունել է նաև Հրանտ Դինքի անվան դպրոցում սովորող 50 հայաստանցի աշակերտի: Ճամբարը աշխատում է երեխաների համար ապահովել ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր կազդուրում: Տնօրեն Ներգիսը նկատում է, որ երեխաներ շրջանում մեծ տարածում են գտել թվային համակարգերը, ինչը լուրջ խնդիր է: Այդ պատճառով էլ ճամբարում հյուրընկալված դպրոցականները օրվա մեջ միայն երկու ժամ կարող են օգտվել իրենց հեռախոսներից: «Երբ սկսում եմ բաժանել հեռախոսները, ճամբարում հերթ է գոյանում: Այս խնդիրը հաղթահարելու համար սեղանի ֆուտբոլի, հոկեյի նման խաղեր ենք կազմակերպում: Հեռախոսի արգելքը նպաստում է, որ երեխաները ավելի շատ զրուցեն ու խաղան»,-ասել է Նարգիսը:

Ճամբարը ամեն տարի ընդունում է աշակերտներ համայնքային բոլոր դպրոցներից, այդ պատճառով էլ Կազդուրման կայանը իրենից ներկայացնում է ստամբուլահայ համայնքի մատաղ սերունդի մի յուրատեսակ խճանկար:

 Անկախ

Երեխայի խնդիրների հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը. հոգեբան

Իրինա Խանամիրյան-1Երեխայի խնդիրների մեծ մասի հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը:

Նա նշեց, որ երեխաների ագրեսիվությունը վերջին տարիներին շատացել է. «Ինձ հաճախ են դիմում ագրեսիայի խնդիրների պատճառով, ցավոք դա շատ տարածված  է: Երեխան հենց այնպես չի ունենում վարքային խնդիրներ: Պետք է հասկանանք` ինչն է հուզում նրանց և փորձենք օգնել: Երբեմն ծնողներն իրենք են հասցնում նրան, որ երեխան լալիս է: Կան նաև ամուսնալուծության հետ հետևանքով  առաջացած խնդիրներ: Այդ պատճառով մենք խորհուրդ ենք ամուսնալուծությունը այնպես անել, որ նվազագույն կերպով անդրադառնա երեխաների վրա», -ասաց հոգեաբանը:

Ըստ նրա` խնդիրների պատճառները տարբեր են լինում, և ծնողը միշտ հետամուտ պետք է լինի դրանք հայտնաբերելու: Երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջություն վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք ենք ծնողները, շրջապատը, համացանցը սերիալները, հեքիաթները, մուլտֆիլմերը և այլն:  Բոլորի ազդեցությունն էլ կարելի է դրականի վերածել, եթե ծնողը ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով դրանք մատուցի երեխային:

Մուլտֆիլմերը մեծ  ազդեցություն են ունենում: Երբեմն երեխաները ժամանակակից մուլտֆիլմերի ուղերձները չեն կարողանում ընկալել  և  նրանց մոտ հոգեբանական խնդիրներ են ձևավորվում:

Շատ կարևոր գործոն են նաև հեքիաթները, քանի որ, ըստ էության, դրանք փորձի փոխանակում են սերունդից սերունդ: «Հեքիաթներն այնպիսի որակներ են տալիս, որոնք անհրաժեշտ են անձի ձևավորման համար: Կարևոր է, որ ծնողը կողմնորոշվի, որ տարիքում ինչ հեքիաթ կարդալ: Նախադպրոցական տարիքում ճիշտ է կենդանիների մասին հեքիաթներ պատմել: Դա բարոյական կրթության զարգացման տարիք է, նա այդ տարիքում է սովորում ճիշտն ու սխալը, բարոյական նորմերը: Իսկ կենդանիների մասին հեքիաթներում դա կա»,- ասաց Իրինա Խանամիրյանը:

Նրա խոսքով ` երեխաների վրա շատ վատ են անդրադառնում սերիալները. «Այն, ինչ հիմա նրանք սերիալներում տեսնում են, ուղղակի սարսափելի է: Դրանք բացարձակապես  չեն նպաստում առողջ անձի ձևավորմանը: Բայց արդյունքում ծնողը հայտնվում է երկու քարի արանքում, որովհետև, եթե թույլ չտա նայել, երեխան   հետ է մնում հասարակությունից, մյուս կողմից` եթե թույլ տա նախօրոք գիտի , թե դա ինչ ազդեցություն է թողնելու:  Երեխայի զարգացման համար շատ կարևոր է հերոսի առկայությունը: Տեսեք` ովքեր են սերիալներում հերոսներ. անկիրթ, ագրեսիվ անձինք», – ասաց հոգեբանը` հավելելով. «Հարցը պետք է պետական մակարդակով լուծել, պետք է հասկանալ ինչ սերունդ ենք ցանկանում դաստիարակել: Այսօրվա սերիալները ոչ մի կերպ չեն նպաստում անձի ճիշտ դաստիարակմանը»:

 

Անկախ

«Երևանյան ամառ» ծրագրի օրը նվիրված էր Սահմանադրության օրվան

005Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի հուլիսի 5-ի միջոցառումները նվիրված էին Սահմանադրության օրվան։ Այդ համատեքստում  էին բակային մի շարք միջոցառումներն ու այդ օրվա՝ ծրագրով նախատեսված բուն միջոցառումը։

Մաշտոցի պողոտայում Մատենադարանից Հանրապետության հրապարակ երթուղով հեծանվավազք էր. մասնակցում էին հեծանվորդ պատանի մարզիկներ ու սիրողական հեծանվորդներ, որոնց թվում պետական կառույցների աշխատակիցներ էին, փոքր ու միջին ձեռնարկություններ ղեկավարող գործարարներ, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ։ Կազմակերպիչներն ասում են, որ այդ նախաձեռնությամբ հանդես են գալիս առողջ ապրելակերպի, ինչպես նաև օրենքի, հետևաբար, նաև իրավունքների պաշտպանության քարոզչությամբ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ «Երևանյան ամառ» ծրագրում այսպիսի միջոցառում ներառելու՝ «GMG մեդիա-գրուպ» ընկերության նախաձեռնությանը Երևանի քաղաքապետարանը աջակցել է անհրաժեշտ բոլոր միջոցներով։

«Երևանի քաղաքապետարանն առողջ ապրելակերպի քարոզչության բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնում, իրականացնում և սիրով արձագանքում է նաև տարբեր առաջարկներ։ Հեծանվավազքի այս խորհրդանշական մրցումը մեկն է այն մարզական միջոցառումներից, որ քաղաքապետարանը ներառել է  «Երևանյան ամառ» եռամսյա ընդգրկուն ծրագրում»,- նշել է Յուրի Մամիկոնյանը։

Հեծանվավազքի ընթացքում մասնակիցներին ուղեկցում էին ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ։

Հաղթողներն արժանացել են պարգևների, ստացել խրախուսական նվերներ։

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի ընդարձակ այգում բակային ճամբարի փակման միջոցառումը զբաղեցրել էր ողջ այգին. ֆուտբոլի դաշտում վարչական շրջանի տարբեր հասցեներում բնակվող երեխաներից կազմված թիմերն էին մրցում, այգու ճեմուղում տոնական հեքիաթային կերպարների ու ծաղրածու-խաղավարների մասնակցությամբ միջոցառում էր ամենափոքրիկների համար, իսկ զրուցարան-տաղավարներում մրցում էին շախմատասեր փոքրիկներն ու Սահմանադրության օրվան համահունչ թեմաներով նկարում էին դպրոցահասակ երեխաները։ Երեխաներին այգի բերած ծնողների խոսքով՝ այս ամռանը բակային միջոցառումներին երեխաներն անհամբերությամբ են սպասել, առավել ևս, որ նորակառույց մեծ այգին շատ հարմարավետ է այդ բնույթի միջոցառումների համար։

«Երևանյան ամառ» ծրագրի օրվա ևս մեկ միջոցառում էլ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում էր։ Աբովյան փողոցում երեկոյան զբոսնողները «Երևան» փողային նվագախմբի հերթական ելույթն էին ունկնդրում։ Նվագախմբի կատարմամբ հնչում էին հայկական և արտասահմանյան հանրահայտ ֆիլմերի հայտնի մեղեդիներ։ Հանդիսատեսի խոսքով՝ միջոցառման մտահղացումն այնքան հաջողված է, որ այն կարելի է Երևանը բնութագրող իրադարձություն անվանել։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Բրազիլիա – Գերմանիա հանդիպումը կսպասարկի 40-ամյա մեքսիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսը

51948Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության վաղը կայանալիք կիսաեզրափակչի Բրազիլիա – Գերմանիա հանդիպումը կսպասարկի 40-ամյա  մեքսիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսը:

Նա աշխարհի առաջնությունում արդեն  երկու հանդիպում է սպասարկել:

ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կանցկացնի

2ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հուլիսի 8-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ մշտադիտարկում կանցկացվի։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշնային օգնականներ Եվգենի Շարովն ու Փիթեր Սվեդբերգը։

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն դաշնային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ժիրի Աբերլեն։

 Անկախ

Գևորգ Ղազարյանն իր առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի կազմում

գղ683721188355Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը միացել է հունական «Օլիմպիակոսի» խաղացողներին և արդեն պարապել է իր նոր թիմակիցների հետ համատեղ:

Ղազարյանը «Օլիմպիակոս» էր տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգից» և 3 տարով աշխատանքային պայմանագիր է կնքել այդ ակումբի ղեկավարության հետ:

 

Արտյոմ Սիմոնյանը մասնակցել է «Զենիթի» հաղթական խաղին

64720_545x410Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին:

«Զենիթը» սեփական հարկի տակ ընկերական հանդիպում  անցկացրելց գերմանական «Կառլսրուե» ակումբի հետ և հաղթեց 1:0 հաշվով:

«Զենիթը» խաղացող Արտյոմ Սիմոնյանը  փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն ու առաջին խմբերի աաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը՝ հուլիսի 9-ին

ֆուտբոլ2Հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի կունենա ՀՀ բարձրագույն և առաջին խմբերի առաջնության, ինչպես նաև ՀՀ Գավաթի խաղարկության վիճակահանությունը: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:

Հայաստանի հրացանակիրների հարուստ ավարը Վրաստանում

սուսերimagesՎրաստանի ն Բաթումի քաղաքում  անցկացված պատանի սուսերամարտիկների միջազգային մրցաշարին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 100 մարզիկ:

Հայաստանի պատիվն  էին պաշտպանում  Մանվել Հովհաննիսյանը, Էդուարդ Հովիկյանը, Պարգև Ստեփանյանը, Արմեն Դալլաքյանը, Սիլվա Ղազարյանը և Սվետլանա Նազարյանը:

Մեր խոցասուսերակիրներից  1-ին տեղը գրավեց Էդուարդ Հովիկյանը, իսկ Մանվել Հովհաննիսյանը ճանաչվեց 3-րդը:

Ճկասուսերակիրների մրցավեճում հավասարը չունեցավ Պարգև Ստեփանյանը, իսկ Արմեն Դալլաքյանը 3-րդն էր:

Այսպիսով, մեր մարզիկները հայրենիք վերադարձան 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով:

«2-րդ ժեստը»

Շահան ԳանտահարյանԹուրքիայի գործող վարչապետ, նախագահության թեկնածու եւ գեթ այժմյան տվյալներով  առաջիկա հավանական նախագահ Էրդողանին վերագրվող քարոզչական գործողությունները հայկական հարցերի նկատմամբ թվում է, որ աշխուժ ընթացքի մեջ են լինելու: Թեկուզ ապատեղեկատվության կարգով:

Պարզ էր, որ «ցավակցական» գործողությանը պիտի հետեւեին այլ «ժեստեր»: ժեստային այս քաղաքականությունը կարող է  տարբեր շարժառիթներ ունենալ:

Իր այսօրվա կարգավիճակի նկատառումով Էրդողանը, բնականաբար շատ կարեւոր պիտի նկատի ներքին սպառման շուկան: Ամբոխային տրամադրությունների վրա ազդելու միջոցների լիարժեք օգտագործման դեպքերը պիտի շարունակեն հաջորդել միմյանց: Խնդիրը այս դեպքում սերտորեն փոխառնչված է: Արտաքին քաղաքականության մեջ նոր հորիզոններ բացելու հնարավորություն ցույց տալը ներքին անդրադարձ կունենա, իհարկե նաեւ իր ազդեցությունն անպայման կթողի քվեահավաքի աշխատանքի վրա։

Նախ եւ առաջ քրդական հանգույցի լուծման համար առնված քայլերը ներթուրքական հասարակության վրա այս կամ այն ձեւով ազդեցիկ դեր կունենան: Չենք խոսում դեռեվս ուղղակի քուրդ ազգաբնակչության կատարելիք ընտրանքի, իր գերխնդրի լուծման ուղղությամբ առնվող քայլերին համապատասխան գնահատական տալու եւ այդ գնահատականի քվեական դրսեւորումը կատարելու մասին: Եւ բնական է, որ միանշանակ դրսեւորումներ չեն արձանագրվի այս դեպքում:

Արտաքին-ներքին շարժառիթներ ունեցող նման հարցերի շարքին կարող է դասվել նաեւ հայկականը: Արտաքին հարց լուծելու տպավորություն թողելով, ներհասարակական շրջանակների վրա որոշակի ազդեցություն բանեցնելու քաղաքականությունը գուցե: Այստեղ ոչ միայն դասական կամ թաքուն համայնքի մասին է խոսքը, այլ նաեւ այն շրջանակների, որոնք նման հարցերի հարթման համար այլընտրանքային մտածողությամբ են հանդես գալիս:

Կարող է ամբողջովին համոզիչ չթվալ այս տեսակետը: Հայերին ուղղված ցավակցությունը կամ սահման բացելու դեռեվս թեական խոստումը որքանո՞վ կարող է  բարձրացնել Էրդողանի արժեքը ներքին շուկայում: Շարժառիթների փոխառնչության վարկածը այստեղ ինքն իրեն ավելի զգալի է դարձնում իբրեւ ներկայություն, եթե հիշենք ցավակցական նշանավոր ուղերձի միջազգային ընտանիքին ուղղված լինելը: Աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջ էր սահմանի բացումը: Նույն այդ կենտրոնները շատ անգամ հիշեցրեցին էրդողանական վարչակարգին, որ թելեր ունեն իրենց ձեռքին` շարժելու քաղաքացիական եւ հասարակական շարժումները Թուրքիայի տարածքում: Չմոռանանք, որ ներհասարակական այդ շարժումները գաղափարական ուղղվածություններով, կենսոլորտի, բնապահպանության եւ քաղաքացիական տարբեր առաջադրանքներ արծարծելով, չհատեցին ազգային խնդիրների սահմանը: Ինքնության հարցերի բարձրացումը արդեն նոր տարողություն կապահովեր շարժմանը: Այդ պահը չի հասել ըստ երեւույթին:

Սահմանի բացման ուղղությամբ անպաշտոն տեղեկատվությունը կարող է հակավարկանշային մտադրություն ունեցած լինել` նկատի ունենալով նախագահական ընտրության մոտալուտ լինելը: Հիմա ուշադիր կարդանք լրատվությունը:

«Թուրքիայի կառավարությունը ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված եւ տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Թուրքական լրատվամիջոցները, «Թարաֆ» պարբերականին հղում անելով, գրում են, որ դա պիտի լինի  նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Թարաֆը» ճանաչված է իբրեւ հակակառավարական դիրքորոշում ունեցող թերթ: Թուրքիայի արտգործնախարարության հերքումը (ըստ Ադրբեջանական լրատվության) նախ եւ առաջ մտածել է տալիս, որ «Թարաֆը» նման ապատեղեկատվություն կատարել է ընտրություններին Էրդողանի վարկանիշը նվազեցնելու համար: Անկախ դրանից, որ սահմանի բացումը կկայանա, թե ոչ, այս «անպաշտոն» տեղեկատվությունը իբրեւ «ցավակցության» շարունակություն է ընկալվում: Ինչ էլ եղած լինեն շարժառիթները, սահմանի բացման հավանականությունը արդեն իբրեւ  լրատվություն թուրքական լրատվադաշտում աշխուժորեն շրջանառության մեջ է դրվել: Թուրքական կողմը առաջադրում է այն ընկալել  իբրեւ ժեստ հայկական կողմից աւելի, միջազգային ընտանիքից: Փաստորեն, այդպես էլ բնութագրված է` 2-րդ ժեստ:

Հայկական լրատվադաշտը, եթե այս հայտարարությունը ներկայացնի իբրեւ 2-րդ ժեստ, ոչ միայն պատճենահանած կլինի թուրքական տեղեկատվական մեքենայի արտադրությունը, այլ ավելի՛ն: Ընդունած կլինի ցավակցության առաջին ժեստ լինելը:

Բաքուն անպայման կարձագանգի այս լրատվությանը: Ամենայն հավանականությամբ թուրքական տարբերակով` «անպաշտոն» ձեւով: Դա արդեն արել է, հերքելով լուրը։

Մեր անմիջական խնդիրը այս տեղեկատվական գործողությունը իբրեւ ժեստ չընկալելն է.  աշխատելը, որ իբրեւ այդպիսին չընկալի նաեւ միջազգային կարծիքը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում. 1-ին տուր

25441 chessԷլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովա 7 Լիլիթ Գալոյանը  հաջող մեկնարկեցին  Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի անհատական առաջնությունում և հաղթեցին մրցակցուհիներին:

Շուշաննա Սարգսյանը պարտվեց: 

 

Տեխնիկական արդյունքներ

 առաջին տուր

 

Ագրեստ – Էլինա Դանիելյան՝ 0:1

Խալաֆովա – Լիլիթ Մկրտչյան՝ 0:1

Կրաստեւա – Լիլիթ Գալոյան՝ 0:1

Մարիա Կուրսովա – Մամեդովա՝ 1:0

Շլեյնինգ – Շուշաննա Սարգսյան՝ 1:0

Կնոջ դավաճանության պատճառով սպանել է 3 երեխաներին

187-390x290 (1)Տղամարդը բաղնիքում սպանել է 4-ամյա որդուն ու երկու դուստրերին` 8 և 13 տարեկան: Դաժան սպանության պատճառը կնոջ դավաճանությունն է եղել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Ողբերգությունը կատարվել է Խակասիայում: Սպանությունից մեկ շաբաթ առաջ կինը երեխաների հետ այլ բնակարան է տեղափոխվել: Իսկ հուլիսի 6-ին ամուսինը տաքացրել է բաղնիքն ու կնոջը համոզել երեխաներին թողնել իր մոտ` լողանալու:

«Երբ երեխաները բաղնիքում էին, կասկածյալը դանակով հարվածել է նրանց պարանոցին: Երեխաները մահացել են տեղում»,-հայտնել են քննչական կոմիտեում:

Տղամարդը կատարածից հետո փորձել է ինքնասպան լինել, սակայն չի հաջողվել ու հիմա նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Քննիչները կարծում են, որ սեփական երեխաների սպանության պատճառը կնոջից վրեժն է եղել, քանի որ կինը հանդիպում էր ուրիշ տղամարդու հետ:

Կասկածյալին ցմահ բանտարկություն է սպառնում:

Անկախ

Մինչեւ տարեվերջ Շոշը կունենա համայնքային կենտրոն

շոշ գյուղՖինանսավորումը.Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմին եւ ԼՂՀ կառավարություն

 

Շոշում (Ասկերանի շրջան, ԼՂՀ) կառուցվող նոր համայնքային կենտրոնի շնորհիվ գյուղի շուրջ 610 բնակիչները կունենան բարեկարգ բուժկետ, գրադարան, համակարգչային սենյակ, ինչպես նաեւ գյուղապետարան: Կից   հանդիսությունների սրահում էլ համայնքը կանցկացնի իր հավաքները:

Գյուղի դպրոցն էլ կառուցվել է 2004թ.-ին Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ, որը շարունակում է հոգալ դպրոցի ու դպրոցականների կարիքները: Վերջին տարիներին կրթօջախն ապահովվել է միկրոավտոբուսով, ինտերնետային ցանցով: Իսկ արտերկրում բնակովող հայազգի բարերար ամուսիններն էլ դպրոցի աշակերտներին նվիրաբերել են գեղեցիկ դպրոցական համազգեստներ:

 

 Անկախ