Քրիզանթեմ(CHRYSANTHEMUM)

qrizantemԿիսաթփային բույս է ,ցողունը ճյուղավորված  `փոքր կտրտված տերևներով:  Քրիզանթեմը աստրաների ընտանիքից  է և ունի ավելի քան  200 տեսակ: Քրիզանթեմը  շատ է տարածված Ասիայի երրներում:

Այս բույսի մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեկորատիվ այգեգործության մասին չինական և ճապոնական գրականության մեջ:

Հայտնի չին փիլիսոփա Կոնֆուցին, որ ապրել է մեր թվարկությունից 500 տարի առաջ ,իր «ԼԻ-կի» ստեղծագործության մեջ հիշատակում է քրիզանթեմների մասին: Մինչև հիմա պահապանվել են այն չին  այգեգործների  անունները,ովքեր զբաղվել են քրիզանթեմների մշակությամբ,ճապոնիայում ավելի ուշ են զբաղվել այդ գործով: Եվրոպայում քրիզանթեմը հիշատակվում է 1689թ.-ից:

Քրիզանթեմի տեսակներից տարածված են խոշորածաղիկ,դեկորատիվ և մանրածաղիկ թփիկավորները,լիաթերթ և հասարակ բազմերանգ ծաղիկներով: Խոշորածաղիկներից  մեծ ժողովրդականություն են վայելում կախ ընկած,ասեղնավոր, խողովակաձև  և գոգավոր ձևերի սպիտակ, վարդագույն, դեղին ,բրոնզի , կարմիր և այլ գույների պսակաթերթիկներ ունեցողները:

Սկզբում Քրիզանթեմը համարվում էր միայն բաց հողում աճող բույս, բայց հետագայում, մասնագետների ջանքերով ,այն սկեցին աճեցնել նաև թաղարների մեջ:

Խոշորածաղիկ քրիզանթեմների սորտերը շատ բազմազան են և մեծ  ժողովրդականություն են վայելում  , մշակվում են ամենուրեք:

Հայտնի են և մշակվում են հետևյալ տեսակները`

Մոնակո (Princesse Alice deMonaco)  սորտը աչքի է ընկնում ձյունաճերմակ խոշոր ծաղիկներով:

Քուին Մերի (Queen Mary)  սորտի ծաղիկները սպիտակ են,լրիվ բացված ժամանակ գնդաձև,պսակաթերթիկները գանգուր են և կախ ընկած:

Մոն Բլանը(Mont  Blanc) սպիտակ է ,խոշոր ,գանգուր պսակաթերթիկներով, կարճահասակ է և ամենավաղն է ծաղկում:

Օլիվյեն (Olivier) խոշոր ,բաց մանուշակագույն  ծաղիկ է,պսակաթերթիկները թեքված են դեպի վեր,  բարձրահասակ է:

Հոկտեմբերյան արև (Soleil d’ October  ) սորտն աչքի է ընկնում դեղնագույն ծաղիկներով,ծաղկում է վաղ:

Լիոնեն(Lionet) ունի խոշոր դեղնա-ծիրանագույն ծաղիկներ,որոնք ուշ են բացվում:

Ոսկյա անձրև(La  oluie d’or) սորտը մանրածաղիկ է`դեղին-ոսկեգույն:

Մագդեբլիկը (Magdeblick) մուգ կարմիր մանրածաղիկ է `փայլուն տերևներով:

Դեկորատիվ սորտերից է Էֆեկտոլը(Efiektol),որի ծաղիկը խոշոր է և դեղին:

Քրիզանթեմը  դյուրին է աճեցնել

Այս  սիրում են թարմ և սառը օդ: Լավ են զգում պատշգամբում,որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին ,որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում:

Կիրառումը

Չինական ժողովրդական բժշկության մեջ  քրիզանթեմը  համարվում է բուժիչ բույս: Նրա տերևները նշանակում են միգրենի դեպքում,իսկ չորացրած ծաղիկները բարձրացնում են ախորժակը:  Շատ երկրներում քրիզանթեմի ծաղիկներն ու տերևները գործածում են աչքի հիվանդություններ բուժելու համար, ինչպես նաև մալարիայի և ալկոհոլիզմի , ստամոքսի հիվանդությունների ժամանակ, սրտ-անոթային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար:

Ասիական երկրներում ցողունները,տերևները և հատկապես  բողբոջները  գործածում են կեակրի մեջ որպես բանջարեղեն և համեղ աղանդ: Չինաստանում  մեծ ժողովրդականություն է վայելում հայտնի տունհաո կերակուրը,որը պատրաստում են քրիզանթեմից:

Որպես խորհրդանիշ

Քրիզանթեմը  ավանդաբար պատկերված է Ճապոնիայի պետական էմբլեմայի և  դրամի վրա: Երկրի բարձրագույն պարգևներից է  Քրիզանթեմի շքանշանը :  Իսկ  16-պսակաթերթով  դեղին քրիզանթեմը  պատկերված է   1889 թվին պաշտոնապես ընդունված  Ճապոնիայի կայսերական կնիքի վրա:

Արև ծագող երկրում քրզանթեմի տոնը հատուկ արարողություն է ,պետք  է հիանալ բողբոջի յուրաքանչյուր երանգով և խորը մտածել անցած ուղու և կյանքի իմաստի մասին:

Հին ճապոնական պոետները իրենց բանաստեղծություններում  գովաբանում էին քրիզանթեմը:

Քրզանթեմը  ճապոնական օդաչու մահապարտների խորհրդանիշն էր,երբ նրանք գնում էին հանձնարարության:

 

 

Դիտվել է 2027 անգամ:

Բաղրջուկ կամ չինական վարդ (Hibiscus)

Բաղրջուկ կամ չինական վարդ (Hibiscus)Պատկանում է տուղտազգիների ընտանիքին :Հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը: Բաղրջուկների ցեղը շատ մեծ է `25տեսակից ավելի:  Դրանք ցածր ծառեր են ,թփեր,խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու,  իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր,  բրեզենտներ, ցանցեր, պարաններ,իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ,մեկուսիչ շինանյութեր: Որոշ տեսակի մատղաշ շիվերն ու տերևները  տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ`որպես բանջարեղեն: Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի H.rosa chinensis տեսակը,որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն,իսկ  բարենպաստ պայմանների դեպքում ` նույնիսկ ձմռանը: Այս ցեղին պատկանող մյուս տեսակը սիրիական բաղնջուկը մեր պայմաններում  ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք: Չինական վարդը բազմացնում են կտրոններով`գարնանը,որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից,արմատակալեցնում և հետո տնկում 7-9սմ –անոց թաղարներում: Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում`խիստ պակասեցնելով ջրելը:

Դիտվել է 1642 անգամ:

Խորդենի,Արագլախոտ՝ երեմ

800px-GeraniumPratense-closeup-hrԱռավել Խորդենի,Արագլախոտ՝ երեմ.տարածված է երկու ցեղ՝ Խորդենի (Pelargonium) և

Խորդենի,Արագլախոտ՝ երեմ,Արագլախոտ՝ երեմ(Журавельник, Geranium) :Պատկանում են խորդենազգիների ընտանիքին:

Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ:

Նկարները՝ վարդաբույր խորդենի (Pelargonium graveolens)

Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին (P. graveolens) : Բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝  80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ:Ծաղիկները՝ բաց վարդագույն: Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Վարդաբույր Խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ: Սառնամանիքները ( -2 -3oC) խիստ վտանգավոր են: Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում:
Սովետական Հայաստանում խորդենին, որպես եթերա-ձիթատու կուլտուրա մշակվել է  1938 թ-ից Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում:

 

Արագլախոտ մարգագետնային  (Geranium pratense L.) 

Մարգագետնային Խորդենին (Geranium pratenseL.)  աճում է բարխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս: Բուժիչ հատկություններ ունեն

բույսի վերգետնյա, երբեմն էլ ստորգետնյա մասերը: Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող սենյակում 40—45 °С: Չորացած հումքը կարելի է պահել մեկ տարի: Արմատները հանում են աշնանը, մաքրում հողից, լվանում և նույնպես չորացնում:Արմատները պարունակում են օսլա և այլ ածխաջրեր, տրիտերպենային սապոնիններ, դաբաղանյութեր (19—38 %), ֆենոլկարբոնային թթուներ, կատեխիններ, ֆլավոնիդներ, վիտամին С և կարոտին: Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր, գլյուկոզա, ֆրուկտոզա, ռաֆինոզա, սապոնիններ, ալկալոիդներ, վիտամին С և K, կարոտին, դաբաղանյութեր(3,2—4 %), ֆլավոնիդներ, անտոցիաններ և կեյկոանտոցիաններ, հանքային նյութեր՝ երկաթ, մարգանեց, նիկել, ցինկ և այլն:

 

Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռևմատիզմի և բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում:

Ժող. բժշկության մեջ եփուկն օգտագործվում է անքնության, լուծի, կանացի արյունահոսությունների, էկզեմաների և այլ տարբեր հիվանդությունների դեպքում:

Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են նաև թունավոր օձերի խայթոցների դեպքում:

Խորդենին արագ և հեշտ  է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը  և  ամռան վերջին: Վերջինը ավելի բարեհաջող ժամանակ է : Քանի որ այդ շրջանում բույսը համարյա հանգստի մեջ է և արմատները կարելի է մաքրել հողից և տնկել նոր տեղում: Ուշադրություն պետք է դարձնել,որ ցողունները լինեն առողջ  և ամուր: Սեպտեմբերի ընթացքում կտրոնների վրա առաջանում են երիտասարդ արմատներ, որոնցով բույսը ձմեռում է :  Խորդենիները /բացի Ռոբերտ խորդենուց/ երկար են ապրում: Թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10—15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն  10—12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ  ` 9—10 տարեկան թուփը բաժանել և  տեղափոխել թարմ հողի մեջ:

Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ  ջրվել: Թառամած ծաղիկներից հետո  հարկավոր է  կտրել այդ ցողունները:

 

Դիտվել է 1301 անգամ: