Աֆղանստանի նախագահը հրամայել է փոփոխել քրեական նոր օրենսգիրքը

hamid-karzai-afghanԵրկուշաբթի օրը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի խոսնակը հայտնել է, որ նախագահը, ի պատասխան միջազգային նախազգուշացումներին, հրամայել է փոփոխություններ մտցնել քրեական նոր օրենսգրքում:

Աֆղանստանի խորհրդարանը ընդունել էր նոր քրեական օրենսդրություն, որը արգելում էր բարեկամներին վկայություն տալ բռնություն կիրառողի դեմ: Մարդու իրավունքների պաշտպան կառույցները և Աֆղանստանի մի շարք արևմտյան դաշնակիցներ՝ այդ թվում Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը, մտահոգություն էին հայտնել, որ նոր օրենսդրությունը կկասեցնի հետապնդումները կանանց նկատմամբ բռնությունների կիրառման դեպքում, որտեղ բարեկամները միակ ականատեսներն են:

Քարզայի խոսնակը հայտնել է, որ նախագահը տեղյակ է քննադատությունների բովանդակությանը և երկուշաբթի օրը կաբինետի հանդիպման ժամանակ հրամայել է փոխել օրենսդրությունը:

Նախագահի խոսնակը Associated Press-ին հայտնել է, որ օրենքը չի արգելի որևէ բարեկամի կամ ընտանիքի անդամի վկայություն տալ միմյանց դեմ, այլ նրանք ազատ կլինեն այդ հարցում:

Կանանց լրիվ զրկել են իրավունքից

ol3001391679103Պետության  իշխանություններն ընդունելով սկանդալային նոր օրենքը, փաստորեն, հավանություն են տվել  կանանց, քույրերի ու երեխաների նկատմամբ կենցաղային բռնությունների բոլոր դրսևորումներին, թույլ տալով , որ  բռնարար տղամարդիկ մնան անպատիժ:

Խոսքն այն օրենքի մասին է, որն ընդունել է Աֆղանստանի կառավարությունը և որն արգելում է դատարանում վկայություն տալ մոտիկ հարազատների դեմ: Դա նշանակում է, որ այն կինը, որը միշտ տղամարդու կողմից ծեծվում է կամ էլ ականատես է լինում, թե ինչպես է  ամուսինը երեխաներին տանջում, չպիտի նրա դեմ մեղադրանք ներկայացնի կամ էլ   վկայություն տա: «Women for Afghan Women» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, որ նոր օրենքը պարզապես օրինականացնում է կենցաղային բռնությունն իր բոլոր դրսևորումներով:

 Անկախ

Աֆղանստանում օրինականցվել են ընտանեկան բռնությունները

Աֆղանստան,նտանեկան բռնություններԱֆղանստանում օրինականցվել են ընտանեկան բռնությունները՝ համապատասխան օրենքի մեջ փոփոխություններ մտցնելով, այնպես որ որևէ մեկը չկարողանա վկայություն տալ իր բարեկամի դեմ:

Օրենսդրությունը կթույլատրի տղամարդկանց բռնի ուժ կիրառել իրենց կանանց, երեխաների և քույրերի նկատմամբ՝ չվախենալով պատժվելուց:

Այն կարգելի մեղադրյալի բարեկամներին վկայություն տալ նրա դեմ:

Խորհրդարանը արդեն ընդունել է այդ օրենքը, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն նախագահ Համիդ Քարազայի պաշտոնապես ստորագրումից հետո:

Աֆղանստանում Կանանց դեմ բռնության վերացման օրենքը ընդունվել է 2009թ-ի օգոստոսին:

Օրենքով քրեականցվում են երեխաների ամուսնությունները, վեճերը հարթելու նպատակով կանանց առքն ու վաճառքը, ինչպես նաև կանանց նկատմամբ այլ բռնություններ:

Այժմ նախագահ Քարազային պետք է որոշի օրենքը ուժի մեջ կմտնի, թե ոչ:

 Անկախ

Ցուցահանդես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

26.Exhibition at the NATO headquarter 29.01.2014Հունվարի 28-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) բացվեց ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցության և ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես:

 Ցուցահանդեսում ներկայացված է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններում ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ծառայությունը պատկերող շուրջ 40 լուսանկար: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության կողմից կազմակերպված այս ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 1-ը:

 

 Անկախ

 

 

 

 

Սիրիան կարող է Աֆղանստանին նմանվել. Աբդուլահ Գյուլ

գյուլ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Սիրիան Միջերկրածովյան տարածաշրջանում կարող է վերածվել Աֆղանստանի նման մի երկրի, եթե միջազգային հանրությունը չաջակցի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը»: Գյուլի խոսքերով՝ եթե միջազգային հանրությունը ժամանակին միջամտեր Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակին, հնարավոր կլիներ խուսափել այսչափ զոհերից:

Նշենք, որ Սիրիայում ներքաղաքական պայքարի սկզբից ի վեր՝ 2011 թվականի մարտից, զոհվել է շուրջ 115 հազար մարդ, մոտ 4,5 մլն մարդ է լքել երկիրը, որոնցից  2 մլն բնակեցվել է հարևան երկրներում տեղակայված ճամբարներում՝ Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում և Հորդանանում:

Աֆղանստանի նախագահը 2014-ին որոշել է պաշտոնից հեռանալ

i (4)Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը 2014-ի ապրիլին կհեռանա զբաղեցրած պաշտոնից:

“Ես ուժաթափ եմ ու շատ եմ հոգնել”,հայտարարել է 56-ամյա նախագահը, որը ներկայում այցով Հնդկաստանի մայրաքաղաքում է գտնվում:

Համիդ Քարզայը 2001-2002-ին գլխավորել է աֆղանական կառավարությունը: 2004-ին նաախագահական ընտրություններում հաղթանակել է, 2009-ին վերընտրվել է երկրորդ 5-ամյա ժամկետ:

Քաբուլում տեղի ունեցած ռումբի պայթյունից մահացել է վեց ամերիկացի

ap_Afghanistan_kabul_suicide_bomber_debris_thg_130515_wgԸստ ԱՄՆ-ի և Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ այս առավոտ Քաբուլում տեղի ունեցած մեքենայում տեղադրված ռումբի հզոր պայթյունից 14 զոհվածներից վեցը ամերիկացիներ են:

Վիրավորվել են ավելի քան 30 Աֆղանստանի խաղաղ բնակիչներ՝ ներառյալ երեխաներ:

Ահաբեկիչը պայթուցիկներով բեռնված մեքենան վարել է ուղիղ ռազմական պահակախմբի վրա: Պայթյունը այնքան հզոր է եղել, որ մոտակայքում գտնվող մեքենաները ջարդոնի կույտի են վերածվել, իսկ մոտակա շենքերից մեկը հրդեհվել է: ՆԱՏՕ-ի զինվորները անմիջապես շրջափակել են դեպքի վայրը:

Հիզբ-իսլամի ռազմական խմբավորումը իր վրա է վերցրել պայթյունի պատասխանատվությունը՝ հայտնելով, որ իրենք թիրախ էին դարձրել ամերիկյան ռազմական խորհրդատուներ տեղափոխող պահակախումբը:

Թալիբանը ազատ է արձակել 4 թուրք գերու

afganistanԱֆղանական Թալիբանի շարժման խոսնակ Զեբիհուլահ Մուջահիդը լրատվամիջոցներին ուղարկած էլեկտրոնային նամակով հայտնել է, որ անցած ամիս գերի վերցված 8 թուրք քաղաքացուց 4-ին ազատ են արձակել, որպես «բարի կամքի դրսևորում», իսկ մյուս 4-ին էլ բաց կթողներն մոտ ժամանակներում: Մուջահիդը տեղեկություն չի տվել թուրքերի հետ միասին գերության մեջ գտնվող աֆղան թարգմանչի, մեկ ռուս և երկու ղըրղըզ օդաչուների ազատ արձակման մասին:

Թուրք քաղաքացիները Աֆղանստանում մի նախագիծ իրականացնելու համար ապրիլի 21-ին Խոսթա քաղաք ուղղաթիռով գնալիս հարկադրված վայրէջք էին իրականացրել երկրի հարավում գտնվող Լոգարի շրջանի Մանգել հովտում և գերի վերցվել Թալիբանի կողմից: Ինչպես հաղորդում է Anadolu» գործակալությունը՝ նրանցից 4-ը երեկ ազատ են արձակվել: Նրանց տարել են մայրաքաղաք Քաբուլում գտնվող թուրքական դեսպանատուն:

Աֆղանստանի նախագահը հաստատում է, որ ԿՀՎ-ից գումար է ստացել

3Աֆղանստանի նախագահը աստատում է, որ ԿՀՎ-ից ստացել է գումարԱֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի հաստատել է, որ իր վարչությունը վերջին տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունից գումարներ է ստացել:
Երբ The New York Times-ը հոդված հրատարակեց այն մասին, որ Քարզայի կառավարությունը ԿՀՎ-ից թղթադրամներով տասնյակ միլիոնավոր դոլարներ է ստացել, Քարզայը շնորհակալություն հայտնեց ամերիկյան լրտեսական գործակալությանը՝ նշելով, որ գումարը օգտագործվել է ի շահս պետությանը:
Նրա խոսքերով վերջին 10 տարիների ընթացքում ստացած գումարը մեծ չէր:
«Գումարը գործածվել է այնպիսի նպատակներով, ինչպիսիք են հիվանդներին և վիրավորներին օգնություն տրամադրելը, տան վարձակալության վճարներըը և այլն», – ասել է նախագահը:

ՆԱՏՕ-ի տեղեկություններով՝ Աֆղանստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարից մահացել են ծառայության չորս անդամներ

a1Հարավային Աֆղանստանում ինքնաթիռի վթարից միջազգային խաղաղապահ առաքելության չորս անդամներ են մահացել:

ՆԱՏՕ-ի տեղեկություններով՝ շաբաթ օրվա վթարի ժամանակ թշնամու գործողություններ չեն գրանցվել այդ հատվածում:

Դեռևս պարզ չէ` զոհված մարդիկ ՆԱՏՕ-ի միջազգային պաշտպանական օգնության ուժերի անդամներ էին, զինյալներ, թե քաղաքացիական անձիք, պարզ չէ նաև նրանց ազգությունը:

Ռազմական դաշինքը չի հայտնել վթարի ճշգրիտ վայրը, սակայն տեղական իշխանությունները հայտնում են, որ այն տեղի է ունեցել հարավային նահանգ Զաբուլում՝ ավելացնելով, որ արտաքին ուժերին պատկանող ինքանթիռը շաբաթ օրը կեսօրին վթարվել է Շահ Ջոյ նահանգում:

Զաբուլի կառավարչի տեղակալը տեղեկացրել է, որ դեպքի վայրը շրջապատվել է միջազգային ուժերի կողմից:

Տասնյակ աֆղան դպրոցական աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց՝ Թալիբանների կողմից կազմակերպված մասսայական թունավորումից հետո

g3Աֆղանստանի պետական պաշտոնյաների տվյալներով՝ երեկ 74 դպրոցական աղջիկներ են տեղափոխվել հիվանդանոց նրանց դպրոցի վրա ենթադրաբար թունավորման հարձակումից հետո:

Թախար նահանգի դպրոցներից մեկում աղջիկները վատ էին զգացել ինչ-որ գազի հոտից:

Երեխաների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Առողջապահության նախարարությունը հետաքննություն է անցկացնում դեպքի կապակցությամբ և տուժածներից արյունը է վերցվել քննության ենթարկելու համար:

Ըստ Թախար նահանգի նահանգապետի ներկայացուցչի՝ հարձակումը նպատակ է ունեցել աղջիկներին խանգարել դպրոց գնալ, ավելացնելով, որ այս մասսայական թունավորման մեջ մեղավոր են կառավարության թշնամիները:

Աֆղանստանում դպրոցական աղջիկների թունավորման այլ դեպքեր ևս եղել, որոնք կազմակերպվել էին ծայրահեղ պահպանողականների կողմից, որոնք դեմ են կանանց կրթություն ստանալուն:

Երեխաներին տեղափոխել էին նահանգային հիվանդանոց, որտեղ նրանց մի մասը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել, իսկ մյուս մասը ծայրահեղ ծանր վիճակում մնացել էր հիվանդանոցում:

Ոչ մեկ իր վրա չի վերցրել թունավորման պատասխանատվությունը:

Թախարը ռազմական և հանացավոր գործողությունների կենտրոն է դարձել 2009թ-ից ի վեր, երբ այդտեղ ակտիվացել են Թալիբան և Ուզբեկստանի իսլամական շարժումները:

Թալիբանը արգելել էր կանանց և աղջիկներին կրթություն ստանալ, մինչև նրանց 2001թ-ին դուրս հանեցին և կանայք վերադարձան դպրոցներ հատկապես մայրաքաղաք Քաբուլում:

Աֆղան կանայք իրենց հիմնարար կրթության, քվեարկելու և աշխատելու իրավունքները հետ ստացան 2001թ-ին:

Սակայն մտավախություն կա, որ այս ձեռքբերումները կարող են վերացվել, քանի որ արևմտյան ուժերը պատրաստվում են դուրս գալ երկրից, իսկ Աֆղանստանի կառավարությունը ցանկանում է խաղաղ բանակցություններ սկսել թալիբանների հետ: