Բաքվում վերացնում են բուսաբանական այգին

բաքուԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակիչները ահազանգում են ծառահատման մասին: Սոցկայքերի օգտատերերը տեղեկացրել են, որ Բաքվում կտրում են բուսաբանական այգու ծառերը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

բուսաբանական այգիԸստ ականատեսների՝ այգու տարածքում բնակելի շենքեր են կառուցվում: Ծառերը հիմնականում կտրում են գիշերները:

Նշվում է նաև, որ այգու տարածքում արդեն կտրել են ավելի քան 100 ծառ:

 Անկախ

Բաքվում կայացել է Էրդողան-Ալիև երկկողմ հանդիպումը

 Էրդողան-Ալիև    Ինչպես արդեն հաղորդել էինք, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ընդունել է նախագահական նստավայրում: Հանդիպման ժամանակ կողմերը նշել են իրենց գոհունակությունը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում եղբայրական հարաբերությունների հաջող զարգացման առիթով: Երկու առաջնորդները ընդգծել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի հետագա լայնացման կարևորությունը:

Հանդիպման ավարտից հետո Էրդողանն ու Ալիևը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Էրդողանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո Բաքու այցելելը արդեն ավանդույթ է դարձել:

Նշենք, որ ռազմական փոխօգնության վերաբերյալ պայմանագիրը, որը նախապես քննարկվում էր, կողմերի միջև այդպես էլ չստորագրվեց:

Անկախ

Բաքվում փակվել են մետրոյի կայարաններում գործող հասարակական զուգարանները

մետրոԲաքվի մետրոպոլիտենի նոր ղեկավարությունը փակել է մետրոյի կայարաններում գործող հասարակական զուգարանները, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Ըստ մետրոպոլիտենի աշխատակցի`զուգարանները փակվել են այն բանից հետո, ինչ արգելվեցին և քանդվեցին Բաքվի մետրոյի կայարաններում գործող առևտրի կետերը: Այդ զուգարանները վճարովի են եղել, և դրանցից օգտվել են ոչ միայն մետրոյի աշխատակիցները, այլև ուղևորները:

Ադրբեջանական կայքը հետևյալ կերպ է մեկնաբանել այս նորությունը. “Հասարակական զուգարանների փակումը զայրացրել է քաղաքացիներին, քանի որ Բաքվում բնական կարիքները կարելի է հոգալ երևի թե միայն սրճարաններում, ուր հենց այնպես չեն թողնի, միայն եթե ինչ-որ բան պատվիրես: Իսկ դա արդեն 20 ցենտ չի արժենա”:

Հիշեցնենք, որ Բաքվի մետրոյի կայարանների առևտրի կետերի քանդման որոշումը զայրացրել է վաճառականներին, ովքեր այդ կապակցությամբ բազմիցս բողոքի ակցիա են կազմակերպել:

Ադրբեջանում 15 աշխատող աշխատանքից հեռացվել է նամազ անելու համար

1 (5)Բաքվում օլիմպիական մարզադաշտ կառուցող մոտ 15 աշխատող աշխատանքից հեռացվել է՝ նամազ (մահմեդական աղոթք) իրականացնելու համար: Այս մասին գրել է ադրբեջանցի Մեհման Հուսեյնով բլոգերը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, նախօրեին սոցցանցում հայտնվել է լուսանկար, որում 15 աշխատող խմբակային նամազ էին անում նոր օլիմպիական մարզադաշտի շինարարության ժամանակ: Դրանից հետո շինարարության վայր են եկել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչները և աշխատանքից հեռացրել նրանց:

Այլ աշխատակիցներին զգուշացրել են խուսափեն նման քայլ կատարելուց:

 

Անկախ

 

Բաքվում քամին արմատախիլ է արել կենտրոնի բոլոր ծառերը

2Մարտի 17-ին Բաքվում ուժեղ քամին արմատախիլ է արել քաղաքի կենտրոնի բոլոր ծառերը, մասնավորապես՝ Իսթիգլալիյաթ փողոցի: Մայրաքաղաքի կենտրոնում արտակարգ իրավիճակ է եղել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Նշենք, որ երեկ ուժեղ քամի է եղել Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում: Եղել են նշանակալի ավերածություններ: Ուժեղ քամու պատճառով Մասալինի շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել: Կրակը մոտեցել է բնակավայրերին, սակայն այն կարողացել են մարել:

Անկախ

Բաքվում Սովետսկայա փողոցի բնակիչները շարունակում են բողոքի ցույց կազմակերպել

բաքու, ցույցԲաքվում  ոստիկանությունը և ՆԳՆ արագ արձագանքման աշխատակիցները կանխել են մարտի 9-ին Սովետսկայա փաղոցի և նրան հարող տարածքների բնակիչների բողոքի ակցիան: Սոցիալական ցանցերի միջոցով հայտարարվել էր, որ ցույցը կայանալու է տեղի ժամանակով 14:00 Նարիմանովի (նախկինում Սովետսկայա) պողոտայում գտնվող դպրոցի դիմաց:   Բնակիչների դժգոհության պատճառը իրենց տները քանդելու համար վճարվելիք փոխհատուցման չափն է, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Սակայն արդեն կեսօրից հետո դպրոցի տարածքը ոստիկանության խիստ հսկողության տակ է անցել: Բացի դրանից տարածքում տեղակայվել է մոտ 10 ավտոբուս` ՆԳՆ արագ արձագանքման աշխատակիցներով:

Ոստիկանները հեռացնում էին բոլոր նրանց, ովքեր փորձում էին հավաքվել դպրոցի դիմաց: Մի մարդ ձերբակալվել է:  Քաղաքացիները հայտարարել են, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև չստանան արդարացի փոխհատուցում: Նրանք պահանջել են նաև ազատ արձակել ակտիվիստներին, ովքեր ձերբակալվել էին մարտի 3-ի ցույցի ժամանակ:

Բնակիչները պահանջում են 1 քառակուսի մետրի համար վճարել 2.500 մանաթ, մինչդեռ իշխանությունները ցանկանում են նրանց վճարել ընդամենը 1.500 մանաթ: Օրերս փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը խոստացել էր, որ բնակչության փոխհատուցման հարցը հատուկ կարգով քննարկվելու է: Իշխանությունները հայտարարել են, որ ստիպողաբար չեն քանդի այն տները, որոնց սեփականատերերը համաձայն չեն փոխհատուցման հետ: Սակայն քաղաքացիները չեն հավատում պաշտոնյաներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին և մարտի 3-ին ևս Սովետսկայա փողոցի բնակիչները ցույց էին կազմակերպել:

 Անկախ

Բաքվում քաղաքացու սեփականությունը ճանապարհային ոստիկանության զոհ է դարձել

ԲաքվուԲաքվում` “Աջեմի” մետրոյի կայարանի մոտակայքում, քաղաքի ճանապարհային ոստիկանության էվակուատորը շուռ է տվել քաղաքացու մեքենան, որը տանում էին տուգանային հրապարակ:

Ինչպես հաղորդում է “’Հագին” լրատվական կայքը, ճանապարհային ոստիկանության անփույթ աշխատանքի զոհ է դարձել “Toyota Prado” մակնիշի մեքենան: Վատ ամրակցված մեքենան ընկել է մեկ այլ “Toyota Prado” մեքենայի վրա:

Անկախ

Կենցաղային գազից Բաքվում 100 մարդ է թունավորվել

o_671081 (1)Բաքվի արվարձաններից մեկում երեկ, մարտի 5-ին 100 մարդ է թունավովել կենցաղային գազից: Մասնագետները ենթադրում են, որ թունավորման աղբյուր են դարձել օդորանտները` նյութերը, որոնք հոտ են  հաղորդում գազին` արտահոսքը հայտնաբերելու համար: Նման պրոցեդուրա կատարվում է առաջին անգամ ցանցին գազ մատակարարելու ժամանակ:Հենց այդպե էլ եղել է Լոկբատան ավանում, որտեղ բազմաբնակարանոց շենքերից մեկը գազամատակարարումն օրեր առաջ անջատելէին, ապա նորից վերականգնեցին: Որոշ ժամանակ անց, մարդկանց մոտ սկսեցին թունավորման նշաններ արտահայտվել: Դեպքի վայր 30 “շտապօգնություն” է մեկնել, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, մյուսներին էլ տեղում են օգնություն ցուցաբերել: Ներկայում գազի մատակարարումը կրկին դադարեցվել է:ԱԻՆ-ը կատարվածի պատճառների հետաքննություն է անցկացնում,հաղորդում է vesti.ru-ն;

Անկախ

Բաքվում օտարված տների բնակիչները կրկին ցույց են կազմակերպել

բաքու, ցույցԲաքվում նախկին Սովետսկայա փողոցի և դրան հարող թաղամասերի բնակիչները կրկին բողոքի ցույց են կազմակերպել` պահանջելով հարգել սեփականության իրենց իրավունքը: Ցույց անցկացնելու որոշում կայացվել է այն բանից հետո, ինչ իշխանությունները հրաժարվել են վճարել բնակիչների կողմից պահանջվող փոխհատուցումը, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Մի քանի հարյուր ցուցարար պահանջել են 1 քառակուսի մետրի համար վճարել 2.500 մանաթ, մինչդեռ իշխանությունները ցանկանում են նրանց վճարել ընդամենը 1.500 մանաթ: Ոստիկանները փակել են մուտքի և ելքի ճանապարհը ու թույլ չեն տվել բողոքի ակցիա կազմակերպել: Ոստիկանների և բնակիչների միջև լարվածություն է ծագել:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին նման պահանջներով ցույց էր կազմակերպվել, որին մասնակցել էր 5 հազար բնակիչ :

Անկախ

Ադրբեջանցի պատգամավորի որդին կրակ է բացել կողքով ընթացող մեքենայի վրա

2 (5)Ադրբեջանցի պատգամավոր Այազ Օրուջևի որդին իր “Մերսեդես” մակնիշի թանկարժեք մեքենայով Բաքվում երթևեկելիս ատրճանակից կրակ է բացել կողքով ընթացող մեքենայի վրա։ Հրաձգության պատճառով կոտրվել է ավտոմեքենայի ապակին, սակայն վարորդը չի տուժել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Տեղեկության համաձայն՝ պատգամավորի տղայի և մյուս մեքենայի վարորդի միջև վեճ է սկսվել, և ադրբեջանցի պաշտոնյայի որդին ցանկացել է խնդիրը լուծել հենց ճանապարհին։

Ըստ կայքի` դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, սակայն իմանալով, թե ում հետ գործ ունեն, որոշել են ամեն ինչ լուռ հարթել։ Նախարարի որդին տուժածին 30 հազար մանաթ է վճարել, և գործը փակվել է:

Պատգամավորը հերքել է այդ տեղեկությունը` հայտարարելով, որ դա հորինել են ընդդիմադիրները, որոնք չեն կարողանում տեսնել ադրբեջանական պետության հաջողությունները։

“Իմ տղան գերազանցիկ ուսանող է և երբեք նման քայլի չի գնա։ Նա զենք չունի։ Անգամ ես զենք չունեմ, չնայած ես դրա իրավունքը ունեմ”,-ասել է Այազ Օրուջևը։

 

Անկախ 

Խոշոր հրդեհ Բաքվի կենտրոնում

BakuԱդրբեջանական «Թրենդի» հաղորդմամբ՝ Բաքվի կենտրոնական շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Կրակների մեջ են հայտնվել շենքի չորրորդ հարկից վերև գտնվող հարկերն ամբողջությամբ: Դեպքի վայր են հասել հրշեջ և շտապ օգնության մեքենաները: Հրդեհը դեռ մարված չէ, քաղաքի կենտրոնական ճանապարհները փակ են: Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան:

https://www.youtube.com/watch?v=hh9d4HEFDEg

Ուժեղ հրդեհ`Բաքվի կենտրոնում

1Բաքվի կենտրոնական Սաբաիլի շրջանում տեղակայված բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել: Հրդեհը սկսվել է 16-հարկանի բնակելի շենքի երկրերդ հարկում, այնուհետև` տարածվել, հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցները:

Ներկայումս հրշեջ ծառայության աշխատակիցները փորձում են լիկվիդացնել հրդեհը:

Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն:

Անկախ

Բաքվի կենտրոնում բժիշկները բողոքի ցույց են կազմակրպել

բժիշկների ց ույց ԲաքվումԲաքվի` Հասան Ալիև փողոցում տեղակայված կլինիկաներից մեկի բժիշկներն ու բուժանձնակազմը իրեց բողոքն են արտահայտել` փակելով կենտրոնական այդ փողոցը, հաղորդում է “Հագին”-ը` “Ենի Մուսավաթ” թերթին հղումով:

Ըստ տեղեկության` բժիշկները բողոքել են, որ ավելի քան 4 ամիս չեն կարողանում իրենց աշխատավարձը ստանալ:

Բողոքի ակցիայի պատճառով փողոցում խցանում է առաջացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հեռացրել են ցուցարարներին:

Կայքը նշում է, որ այդ Բաքվի այդ շրջանում տեղակայված են “Նյու Մեդ” և “Նիգար” կլինիկաները: Այս երկու կլինիկաների ղեկավարությունը հայտարարել է, որ այդ ցուցարարները իրենց աշխատակիցները չեն:

Անկախ

Բաքվում նավ է այրվել

բաքու,հրդեհ նավումԱդրբեջանի պետական Կասպյան շոգենավային գործակալությանը պատկանող “Նավերի վերանորոգում և նավաշինություն” արտադրական ընկերության` Բաքվի Սուրախանի շրջանում տեղակայված նավաշինարանում փետրվարի 7-ին հրդեհ է բռնկվել։ Այրվել է մեկ նավ:

Ուժեղ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր առմամբ հրշեջների 9 բրիգադ։
Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառը նավերից մեկում կարճ միացումն է եղել։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը և թույլ չտալ, որ այն տարածվի կից նավերի վրա։
Տուժածներ չկան, փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

 

Անկախ

Հունվար ամսին Բաքվում 25 մարդ մահափորձ է իրականացրել

ինքնասպանությունՀրապարակվել է հունվար ամսվա ընթացքում իրականացված ինքնասպանության վերաբերյալ վիճակագրություն, համաձայն որի գրանցվել է ինքնասպանության 25 փորձ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ըստ այդ պաշտոնական վիճակագրության` 25-ից 6-ը` չորս կին և երկու տղամարդ, ինքնասպան են եղել: Ադրբեջանի մնացած քաղաքացիները փորձել են իրենց կյանքին վերջ դնել դանակով հարված հասցնելու, ծովը նետվելու և իրենց թունավորելու միջոցով: Նրանցից ոչ ոք չի մահացել:

 

Անկախ

Բաքվում իրանական հիվանդանոց են փակել

բաքու, իրանական հիվանդանոցԲաքվում փակվել է “Իմամ Ալի” հիվանդանոցը, որը գործում էր իրանական “Իմամ Խոմեյնիի բարեգործական հիմնադրամի” աջակցությամբ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Հունվարի 28-ին Ադրբեջանում դադարեցվել է նաև հիմնադրամի գործունեությունը:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարզիա Էֆհամը հայտարարել է, որ հիմնադրամի գործունեության դադարեցման մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել:

“Հիմնադրամի գործունեությունը դադարեցվել է, քանի որ դրա անհրաժեշտությունն արդեն չկա”, -ասել է Էֆհամը:

Ադրբեջանի կառավարությունը երեք տարի առաջ հայտարարել է, որ այլևս չունի բարեգործական հիմնադրամների անհրաժեշտությունը, և որոշել է դադարեցնել դրանց գործունեությունը:

 

 Անկախ

Բաքվում ճանապարհի վրա փլվել է բնակելի շենք

բաքուԲաքվում անմիջապես երթևեկելի մասում փլվել է բնակելի  հինգ հարկանի շենք: Շենքը գտնվում էր Հեյդար Ալիևի անվան պողոտայի վրա: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն դեպքը տեղի է ունեցել շինարարների սխալ հաշվարկների պատճառով:

Փրկարարները գտել են երկու մահացածի մարմին, որը հաստատել են նաև տեղի ԱԻՆ-ից: Զոհվածները փլվելու պահին կայանած են եղել  տան մոտ:Նրանց մահը հաստատել են նաև տեղական ԱԻՆ-ից: Փլուզման արդյունքում յոթ ավտոմեքենա վնասվելէ, պատահարի ժամանակ շենքում մարդ չի եղել:

Փլուզման վայր հասել են ԱԻՆ -ի լրացուցիչ ջոկատներ և տեխնիկա: Փողոցները լիովին մաքրել են փլատակներից,հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

 

Բաքվում երեք զորամաս է կազմալուծվել

զորամասԱդրբեջանում կազմալուծել են պաշտպանության նախարարության 3 զորամաս: Այդ բոլոր զորամասերը գտնվում են մայրաքաղաք Բաքվում: Այս մասին հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրներին:

Ադրբեջանական ՊՆ-ն հաստատել է այս տեղեկությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ այս փոփոխությունները պետք է նպաստեն մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացմանը և բարեփոխումների ի կատար ածմանը:

 Անկախ

Անկարայի ցուցմունքը եւ Բաքվի ձախողումը

Շահան ԳանտահարյանԱնկախը ներկայացնում է Շահան Գանտահարյանի հերթական հոդվածը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի լուծման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում կարելի կլինի համաձայնության գալ»:

Համաձայն Ալիեվի` որեւէ տեղաշարժ չի արձանագրվել արցախյան բանակցությունների ուղղությամբ: Թեեւ տարեվերջին որոշակի աշխուժացում նկատվել է: Ընդհանուր այս պարունակում հայտարարությունը շարունակվում է:

«Որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, բայց 2014 թվականին մենք կուսումնասիրենք դրանք: Ամեն դեպքում, 2014 թվականին Հայաստանի իրական մտադրությունը ամբողջովին կպարզվի», ասել է Ադրբեջանի նախագահը:

Հայտարարությունը նաև այլ բաժիններ ունի: Կվերադառնանք այդ բաժիններին: Փորձենք դիտարկել այս հատվածը: Ուրեմն, Բաքուն կառուցողականություն է ակնկալում Երեւանից: Մինչ այդ սակայն, կառուցողականություն ակնկալողը բացի հրադադար խախտելուց եւ դիվերսիոն գործողություններ կազմակերպելուց, աննախադեպ վտանգավոր քայլերով նախահարձակողականության այլ հարթություններ է թեւակոխում: Ադրբեջանական կողմից կրակահերթ է ոչ միայն Ադրբեջանի և Արցախի շփման գծում, այլ ուղղակի դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:

Նման հարձակողապաշտության դրսեւորումներ ցուցադրելուց հետո, թվում է, թե «կառուցողականության» եւ  «խաղաղասիրության» ակնկալություններ հայտարարելու ցուցմունքը Բաքու է հասել Անկարայից: Այս հատվածի երկրորդ բաժինը այդ մասին մտածելու տեղիք է տալիս: Ալիեվը փաստորեն կապկում է Դավութօղլվի «խաղաղասիրությունը»: Նման է սա մանավանդ, երբ նկատի կունենանք տարեվերջին երեւացած, ըստ Ալիեվի անշուշտ, ուղղակի որոշակի աշխուժացումը: Տարեվերջին Դավութօղլուն այցելել էր Երեւան, Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության համաժողովի շրջագծում: Այցելության նախորդող ժամանակաշրջանում եւ այցելության օրերին եւ դրանից  անմիջապես հետո, դիպաշարին հետեւողը ականատես եւ ունկնդիր դարձավ իբրեւ թե կառուցողականություն ցուցադրող Անկարայի թիվ մեկ դիվանագետի ասելաձեւերին: Դրանց հետեւեց անշուշտ Թուրքիայի քարոզչաքաղաքական խմբի նվագը, որը ներդաշնակ էր թուրք արտգործնախարարի ճիպոտի շարժումներին:

Այս բոլորի նկատմամբ լուռ էր Բաքուն` թե՛ քաղաքական եւ թե՛ տեղեկատվական առումներով: Լուռ անհանգստություն կար Թուրքիայի բեմադրած համանվագի դիմաց, որ բացատրվում էր Բաքվի շրջանցումով հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման (ան)հավանական մեկնարկի նախատեսումով: Թեեւ, Անկարայի ներկայացուցիչը ամեն պատեհ-անպատեհ առիթի հիշեցնում էր արցախյան հարցի լուծման անհրաժեշտությունը: Նույնիսկ պաշտոնապես հայտարարվում էր հարաբերությունների վերամեկնարկման աշխատանքների վերջին փուլում լինելը։

Ալիեվի կողմից կառուցողականություն ակնկալելու այս հայտարարությունը համահունչ է Դավութօղլուի բեմականացումներին նաեւ 2014-ի նշումով: Թվականը անպայման հայ-ադրբեջանական բանակցություններին միայն չի վերաբերում: Երեւան-Անկարա հարաբերությունների վերամեկնարկը պայմանավորված է հայկական ուժերի Արցախից հեռացումով: Պատվերային ապատեղեկատվությունը խոսում էր հայկական համաձայնության մասին արցախյան երկու շրջաններից հայկական ուժերը հեռացնելու մասին: Ալիեվի ակնկալածը 2014-ին նման տեղաշարժի մասին է: Ինչ որ նաեւ Դավութօղլուին, լավատես լինելու միտումներ փոխանցած էր:

Կառուցողականության, բանակցությունների աշխուժացման եւ խաղաղասիրական շեշտադրումներով հանդես գալու Անկարայի ցուցմունքը հայտնապես ձախող կերպով կատարել է Բաքվի առաջնորդը: Հայտարարությունն ավարտվում է հետեւյալ բառերով. «Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցին արդարացի լուծման գործում: Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»:

Անկախ նրանից, որ միջազգային նորմերի ճշտած սահմանները վաղուց անցել է ադրբեջանական սպառազինումը, մի պահ  պետք է կենտրոնանալ Ադրբեջանի նախագահի կատարած իր իսկ էության վերադարձին: Ռազմական հզորության վճռական դեր վերապահելով Ալիեվը միեւնույն հանկերգն է, որ կրկնում է: Հիմա պետք է մտածել, թե քաղաքական նման պահվածքի դիմաց ի՞նչ կառուցողականություն կսպասվի հայկական կողմից:

Խնդիրը սակայն, այս դեպքում Անկարայի ցուցմունքը Բաքվի կողմից ձախողելն է:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 Անկախ

Բաքվում երիտասարդները Ղարաբաղյան պատերազմի վետերանի մահվան դեմ բողոքի ցույց են կազմակերպել

Բաքու,Ղարաբաղյան պատերազմի վետերան, բողոքի ցույց  Դեկտեմբերի 29-ին Բաքվի կենտրոնում`Շատրվանների հրապարակում, տեղի է ունեցել բողոքի ցույց`Ղարաբաղյան պատերազմի վետերան Զաուր Հասանովի մահվան դեմ, ով ինքնահրկիզման հետևանքով ստացած այրվածքներից մահացել էր, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Թեև ցույցը նախատեսված էր Ադրբեջանի ժամանակով 16:00-ին, ոստիկանները արդեն կեսօրից իրենց հսկողության տակ են վերցրել տարածքը: 16:30-ին մոտ 50 երիտասարդներ նստացույց են կազմակերպել`հանդես գալով հետևյալ լոզունգներով. “Թող վետերանները չայրվեն, բանակը չվերածվի դիահերձարանի”, “Ազատություն”, “Մի՛ այրեք վետերաններին” և այլն:

Բաքու,Ղարաբաղյան պատերազմի վետերան, բողոքի ցույց  Ոստիկանները նախ տարածքից հեռացրել են ցույցի առավել ակտիվ մասնակիցներին, այնուհետև`մյուս “կասկածելի” երիտասարդներին:

Ղարաբաղյան պատերազմի վետերան Զաուր Հասանովին ինքնասպանության հասցնելու դեմ կազմակերպված բողոքի ակցիայի հետևանքով մասնակիցները վարչական պատասխանատվության են ենթարկվել: Մասնավորապես`ձերբակալվածներից մեկը դատապարտվել է 15 օրվա ազատազրկման, 14 մասնակից տուգանվել է:

Զաուր Հասանովը դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների դաշնության շենքի մոտ, ինքնահրկիզման փորձ է կատարել այն բանից հետո, ինչ իշխանությունների թույլտվությամբ քանդել են վետերանի փոքրիկ սրճարանը: Այն եղել է հաշմանդամի մեծ ընտանիքի եկամուտի միակ աղբյուրը: Դեկտեմբերի 29-ին նրան հողին են հանձնել Բաքվում`Բիբի-Էյբան գերեզմանատանը: