Թաիլանդի թագավորն իր հպատակներին կայունություն պահպանելու կոչ է արել

pic_d053a14135d5224903433bf49402703aԱյսօր Թաիլանդի թագավոր Փխումիպոն Ադուլյադետի ծննդյան օրն է ու նա այդ առիթով ելույթ է ունեցել ու իր հպատակներին հանուն երկրի ընդհանուր նպատակի միավորվելու ու միմյանց աջակցելու կոչ արել:

Նրա խոսքով, խաղաղ գոյակցությունը հնարավոր է միայն ընդհանուր ջանքերով: Նա իր երկրի բնակիչներից յուրաքանչյուրին կոչ է արել թաիլանդյան ազգի “կայունության ու անվտանգության” համար  սեփական ներդրումն անել:

Ինչպես նշում է BBC News-ը, չնայած Թաիլանդի թագավորը ոչ մի իրական իշխանություն չունի, այդուհանդերձ նրա հրապարակային խոսքը հասարակայնության ուշադրությանն է արժանանում ու ազդում հասարակական կարծիքի վրա: Reuters-ը նշում է, որ 86-ամյա թագավորը շատերի համար “ազգը միավորող հայր է”:

Թաիլանդում նոյեմբերի վերջից ընդդիմությունը դիմել է զանգվածային ելույթների:

Գործող իշխանության հակառակորդները պահանջում են վարչապետի հրաժարականը, նրան մեղադրելով այն բանում, որ իրականում երկիրը կառավարում է նրա եղբայրը ,  որը դատարանի որոշմամբ հեռակա ազատազրկման է դատապարտվել:

Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ցուցարարների հետ բանակցություններ վարել ու որոշ զիջումների գնալ:

Հաշտվել են հանուն թագավորի

o_855033Թաիլանդում իշխանություններն ու ընդդիմությունը պայմանավորվել են հանուն թագավորի ժամանակավոր հաշտվելու շուրջ, քանի որ երկրում դեկտեմբերի 5-ին թագավորի  ծննդյան օրն են տոնելու. Լրանում է Պումիպոն Ադուլյադետուի ծննդյան 86-ամյակը: Ընդդիմադիրներն արդեն հայտարարել են իրենց հաղթանակի մասին:

Ցուցարարներին թույլ են տվել կառավարության տան տարածք  ու ոստիկանության շտաբ-բնակարան մտնել, որոնք մի քանի օր շրջափակված էին:

Ցուցարարները հավաքել են  բարիկադները, հեռանում են նաև ոստիկանները: Բանգկոկից տեղեկություններ են ստացվել, որ ցուցարարները ոստիկաններին ծաղիկներ են նվիրում, սեղմում նրանց ձեռքը, լուսանկարվում հիշատակի համար, հետն էլ հանձնում են ինքնաշեն նռնակներն ու բոցավառվող խառնուրդով շշերը:

“Մենք բոլորս որոշել ենք կարգավորել իրավիճակը հանուն մեր հոր` մեր թագավորի”,-հայտարարել է Թաիլանդի ազգային անվտանգության խորհուրդը:

Սակայն ընդդիմության լիդերների ձերբակալության օրդերն ուժի մեջ է: Նրանք մեղադրվում են պետական  խռովության մեջ, ինչի համար նրանց   մահապատիժ է սպառնում: Ցուցարարներն ասում են, որ չեն թույլ տա ձերբակալել նրանց: Ընդդիմադիրների` կառավարության հրաժարականի մասին պահանջն ուժի մեջ է մնում:

Թաիլանդում հակակառավարական ելույթներ են արդեն մեկ շաբաթ: Մարդիկ կառավարություն դեմ են հանդես գալիս, որը ղեկավարում է Յինգլակ Չինավաթը` նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի քույրը, որը 2006-ի ռազմական հեղաշրջումից հետո հեռացավ երկրից  :

Թաիլանդի վարչապետը հրաժարվել է հեռանալ պաշտոնից

1722906Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հայտարարել է, որ ընդդիմությանը տեղի  չի տա ու չի հեռանա պաշտոնից կամ էլ երկրի Ազգային ժողովից: Դրա մասին նա հայտնել է իր հեռուստաուղերձում:

Չինավատն ընդգծել է, որ կառավարությունն ու կառավարական բոլոր հիմնարկները շարունակում են աշխատանքը, չնայած ցույցերին: Նա խոստացել է  հակասությունները լուծել խաղաղ ճանապահով, առանց  բռնության կիրառման:

Կիրակի ցուցարարների առաջնորդ Սութեպ Թաուգսուբանը վարչապետին  “իշխանությունը 2 օրում ժողովրդին հանձնելու” վերջնագիր ներկայացրեց:Նա պետծառայողներին զանգվածային գործադուլ և կառավարության աշխատանքը կաթվածահար  անելու կոչ արեց: Սակայն, ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները,  նախարարությունների ու պետհիմնարկների մեծամասնությունը շարունակում է աշխատել սովորականի պես:

Թաիլանդում  ցուցարարներն ակտիվ բողոք են սկսել մեկ շաբաթ առաջ: Նրանք  կարծում են, որ իշխանությունները կապ ունեն նախկին վարչապետ Թաքսին Չինավատի հետ: Ցուցարարները հավատացած են, որ նա է ղեկավարում երկիրը, չնայած  երկրից  ստիպողաբար հեռացել է ու բնակվում է արտասահմանում: Նա հեռացվել է ռազմական հեղաշրջման արդյունքում, 2006-ին, իսկ հետագայում, ծառայողական պարտականությունները չարաշահելու համար հեռակա դատապարտվել է 2տարվա ազատազրկման: Թաիլանդի կառավարությունը հիմա գլխավորում է նրա կրտսեր քույրը` Յինգլակ Չինավատը:

Թաիլանդական զբոսաշրջության վերջը

o_854876Թաիլանդում չդադարող բողոքի ցույցերը “հարված են հասցրել”  Թագավորության զբոսաշրջությանը: 300 հազար մարդ հրաժարվել է Թաիլանդ կատարելիք  ուղևորությունից:

Զբոսաշրջության ու սպորտի նախարարության տվյալներով, դրա հետևանքով երկրին 16 մլն բաթ (կես մլն դոլար) վնաս  է պատճառվել: Ու դա դեռևս սկիզբն է: Եթե քաղաքական անկայունությունը շարունակվի նաև դեկտեմբերին, ապա կուոստը զգալի ու տեսանելի կմեծանա, քանի որ ծննդյան ու ամանորյա տոները Թագավորության համար զբոսաշրջության իմաստով ամենաթեժ շրջանն է սովորաբար համարվում:

Արդեն 4-րդ օրն է, ինչ Թաիլանդում հակակառավարական ցույցեր են, չնայած Բանգկոկում արտակարգ իրադրություն է հայտարարված: Պատճառը կառավարող “Փխըա Տհաի” կուսակցության համաներման մասին օրենքի նախագիծը խորհրդարան մտցնելու փորձն էր, որն, ըստ դիտորդների կարծիքի, Թաքսին Չինավատին թույլ կտար վերադառնալ հայրենիք: Նախկին վարչապետ ու միլիարդատեր Չինավատն այժմ  երկրից դուրս է գտնվում, նրան հեռացրին 2006-ի սեպտեմբերի 19-ին ռազմական հեզղաշրջման ժամանակ:

Չինավատին վերադարձնելու փորձը ծայրահեղ բացասական արձագանք ունեցավ ընդդիմության մեջ ու չնայած սենատը մերժեց օրենքի նախագիծը, հասարակայնության դժգոհությունը վերաճեց զանգվածային ցույցերի:

Թաիլանդի բնակիչները պահանջում են ցրել կառավարությունն ու խորհրդարանը

i (1)Բանգկոկի կենտրոնում շուրջ 200  հազար մարդ բողոքի ակցիայի է ելել` պահանջելով ցրել կառավարությունն ու խորհրդարանը: Ցուցարարները բողոքում են ներկայիս կաբինետի` նախկին վարչապետ Թաքսին Չինավատի հետ կապի դեմ, որը, չնայած  արտաքսվել է,այնուամենայնիվ,  շարունակում է կառավարել երկիրը:

Ցուցարարները փակել են մի քանի փողոց, նրանք մտադիր են անջատել ջրամատակարարումն ու  հոսանքամատակարարումը:

Մի շարք երկրների դեսպանատներ խնդրանքով դիմել են իրենց քաղաքացիներին, որ նրանք շաբաթվա ընթացքում Թաիլանդ չժամանեն:

Թաիլանդում փրկել են խորտակված լաստանավի 200 ուղևորներին

iԹաիլանդում լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել: Ավելի քան 200 ուղևոր փրկվել է, նրանցից 15-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Լաստանավի ուղևորների մեծամասնությունը զբոսաշրջիկներ են եղել: 150 ուղևորատեղով լաստանավը գերբեռնվել է, իսկ 2 մետրանոց ալիքներն  էլ ավելի են բարդացրել իրավիճակը: Ի վերջո այն ափից մի քանի կմ հեռավորության վրա խորտակվել է:

Ռազմածովայինները շարունակում են անհետ կորածների որոնումները, տեղեկություն կա, որ լաստանավի վրա շատ ռուսներ են եղել:

 

 

Թաիլանդում ուխտագնացներով ավտոբուսն անդունդն է գլորվել

i (2)Թաիլանդում անդունդն է գլորվել բուդդիստ ուխտագնացներով ավտոբուսը: Նախնական տվյալներով, լեռնային ճանապարհով ընթացող ավտոբուսը կորցրել է կառավարումն ու անդունդը գլորվել արգելակների խափանման պատճառով: ՃՏՊ-ի հետևանքով 21 կին է զոհվել, 19 ուղևոր մարմնական վնասվածքներ են ստացել:

Ռիհանայի լուսանկարը կապիկի հետ` նոր սկանդալ Թաիլանդում

i (6)Թաիլանդում  սկանդալի ու ձերբակալությունների պատճառ է դարձել համերգային շրջագայության մեջ գտնվող փոփ երգչուհու լուսանկարը`  ոչնչացման եզրին հայտնված կապիկի հետ :

Ռիհանան իր Twitter-ում տեղադրել է չաղլիկ լորիի հետ իր լուսանկարը: Դրա հետ կապված Թայիլանդի իշխանությունները հետաքննություն են սկսել ու ձերբակալել կենդանուն անօրինական շահագործող կասկածյալներին`  մի տղամարդու ու 16-ամյա պատանու:

 

Թաիլանդում շունը փրկել է աղբանոց նետված փոքրիկին

i (3)Բանգքեվ ցեղատեսակի Պուի անունով շունը քաղաքային աղբանոցում պլաստիկե տոպրակ է հայտնաբերել, որում նորածին էր: Դեպքը կատարվել է Բանգկոկից 75 կմ հեռավորության վրա գտնվող Այյութայ նահանգում:

Խելացի շունն իր տիրոջ տուն է բերել նորածնով տոպրակը: Տերերը լսելով իրենց շան բարձր հաչոցը, դուրս են եկել ու տեսել ատամներով բռնած  տարօրինակ տոպրակը, որը բացելով հայտնաբերել են նորածին երեխա:

Փոքրիկին իսկույն մոտակա հոսպիտալ հասցրին:  Բժիշկները պարզեցին, որ երեխան թերհաս է.նա կշռում էր 2,2 կգ: Իշխանություններն արդեն սկսել են երեխայի ծնողների որոնումները: Պատճառները նույնպես փորձում են պարզել:

Երեխային փրկելու համար խելացի շանը պարգրևատրել են կաշեփոկով ու կարմիր խաչի տեղի ներկայացուցչության մեդալով: Շան տիրոջը դրամական պարգևավճար են հանռնել: