Իրաքում ավելի քան 50 սպանված մարդկանց մարմիններ են գտել

Լարվածություն Իրաքում

Իրաքի անվտանգության և քաղաքական ճգնաժամը խորանում է:

Չորեքշաբթի օրը ինքնությունը չբացահայտված ավելի քան 50 մարմիններ են հայտնաբերվել հիմնականում շիաներով բնակեցված Ալեքսանդրիա քաղաքում:

Քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերված տասնյակ մարմինների շարքում երկու երեխայի մարմին է եղել:

Մարդկանց մահվան պատճառը դեռևս չեն հրապարակել, իսկ պաշտոնյաները չեն հայտնել, թե երբ են այդ մարդիկ սպանվել:

Իրաքի տարածքում շաբաթներ շարունակ արյունալի մարտեր են տեղի ունենում, քանի որ Իրաքի ուժերը պայքարում են Իրաքի և Սիրիայի իսլամական պետության արմատական սունի զինյալների դեմ:

Ապստամբ սուննիթներն Իրաքի բուհ-ից միջուկային նյութեր են գողացել

ÎÀÎ "Íîâîñèáèðñêèé çàâîä õèìè÷åñêèõ êîíöåíòðàòîâ"Իրաքի իշխանություները ՄԱԿ-ին տեղեկացրել են զինյալների  գողացած միջուկային նյութերի մասին, որոնք ` Մոսուլ քաղաքի համալսարանում կիրառվել են գիտական նպատակներով, հաղորդում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Իրաքյան իշխանությունների տվյալներով, Մոսուլի համալսարանից գողացվել է շուրջ 40կգ ուրանի միացություն, որը կարող է կիրառվել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու նպատակով:

Սակայն, ԱՄՆ-ի ներկայացուցիչները կատարվածում վտանգ չեն տեսնում: Ամերիկացի դիվանագետների կարծիքով, գողացվածում հարստացված ուրան չկա, ուստի, դրանից զենք պատրաստելն անհնար է:

Անկախ

Իրաքն ահազանգում է ՄԱԿ-ին

irak (1)ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Ալի ալ Հաքիմը նամակ է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` ահազանգելով, որ  «Իրաքի և Շամի իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Բաղդադի մոտակայքում գտնվող Մութհանա ռազմաբազան և այնտեղ առկա քիմիական պաշարները: Նամակում ասված է, որ տարածաշրջանում ստեղծված անապահով մթնոլորտի պատճառով Իրաքը չի կարող իրականացնել քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները:

Հայտնի է, որ դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակ հիմնված բազայում առկա են քիմիական տարբեր թունավոր նյութեր և թափոններ:

Նշենք, որ 29-ին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել էր Իրաքում խալիֆայության ստեղծման մասին` Աբու Բաքր Բաղդադիի գլխավորությամբ:

 

Անկախ

Իրանն ու Պարսից ծոցի արաբական երկրները կքննարկեն Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները

Իրանն ու Պարսից ծոցի արաբական երկրները կքննարկեն Իրաքում տեղի ունեցող իրադարձություններըԻրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այց է կատարել Քուվեյթ, որից հետո կուղևորվի Օման և ԱՄԷ:

Իրանը, Քուվեյթը, Օմանն ու ԱՄԷ-ը կքննարկեն Իրաքում կատարվող իրադարձությունները: բանն այն է, որ  այնտեղ ահաբեկչական գործողություններն աստիճանաբար աճում են:

Հոսեին Աբդոլլահիանը գործընկեների հետ կքննարկի Իրաքում, ինչպես նաև Սիրիայում  տիրող վիճակը, ստեղծված ճգնաժամային վիճակից դուրս գալու քայլերը:

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը վերջերս այցելել էր Ռուսաստան և ռուս գործընկերների հետ քննարկել Իրաքում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Ուշագրավ է, որ Իրանը պատկանում է այն սակավաթիվ երկրների շարքին, որոնք ջանում են պահպանել տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին բազմիցս է նշել, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում կարևոր դեր ունի:

Հասան Ռոհանին  բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ «Իրանն ամրապնդել է իր դերն ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան ուղղությամբ: Մասնավորապես, Իրաքում իրանական ազդեցությունն ակնհայտ է: Իրանի ազդեցությունը մեծ է նաև Լիբանանում և Սիրիայում»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին: Բացի այդ, Սիրիայում ու Իրաքում իրենց վերահսկած տարածքներում հայտարարել էին «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ռամադան ամսվա առաջին շաբաթը իսլամական աշխարհում արյունալի էր

իսլամԻսլամական աշխարհում մեծ պահքի` Ռամադանի ամսվա առաջին շաբաթվա ընթացքում չդադարեց արյունահեղությունը: Ռամադանի սկզբից մինչև օրս Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Եմենում և Եգիպտոսում 350-ից ավել քաղաքացի է զոհվել, 230 հոգի տուժել է: Միայն Սիրիայում անցած շաբաթ 494 մարդ է մահացել, որոնցից 29 կին և 51 երեխա: Յեմենի հյուսիսում զինված խմբավորումների և բանակի միջև արդեն երեք օր ընթացող մարտերի հետևանքով 290 մարդ է զոհվել: Վերջին շաբաթներին ամենից շատ անհանգստություն պատճառում է «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը Իրաքում: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, որպեսզի չհայտնվեն ահաբեկիչների կրակի տակ: Նրանց ձեռնարկած ռազմատենչ քայլերը լարվածության մեջ են պահում ողջ տարածաշրջանը:

Անկախ

 

Նուրի ալ Մալիքը պատրաստ է կրկին գլխավորել Իրաքի կառավարությունը

malikԻրաքի վարչապետ Նուր ալ Մալիքը իր հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ երբեք չի հրաժարվի կառավարության ղեկավարի պաշտոնին իր թեկնածությունը հերթական` արդեն 3-րդ անգամ առաջադրելուց: Մալիքի խոսքերով`  կռվի ժամանակ մարտի դաշտից հեռանալը կնշանակի ահաբեկիչների սպառնալիքի առաջ թուլություն ցուցաբերել և խուսափել կրոնական, հայրենական և բարոյակա պատասխանատվությունից:

Իսկ Իրաքում պատերազմական վիճակ ստեղծած «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը նոր հաջողություններ է գրանցում` իր հսկողության տակ վերցնելով ռազմավարական կարևոր կետեր: Արդյունքում նրանց հաջողվել է ջնջել Իրաքի և Սիրիայի միջև սահմանի մի մասը:

Իրաքում պատանդ մնացած թուրք վարորդները վերադարձել են Թուրքիա

varordԵրեկ Մոսուլում ազատ արձակված 32 թուրք վարորդները իրաքյան Էրբիլից հասել են թուրքական Շանլըուրֆա: Հունիսի 10-ից ի վեր «Իրաքի և Շամի իսլամական պետության» ահաբեկիչների ձեռքում պատանդ դարձած վարորդներին օդանավակայանում դիմավորել են Շանլըուրֆայի նահանգապետը, քաղաքապետը, ոստիկանապետը: Բարեհաջող հայրենիք վերադարձած վարորդների պատվին ճաշ է մատուցվել: Այնուհետև նրանք մեկնել են իրենց հարազատների մոտ:

Անկախ

Թուրքիան պատրաստ է ճանաչել Հյուսիսային Իրաքի անկախությունը. Հուսեյն Չելիք

Հուսեյն Չելիք Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ճանաչել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության անկախությունը, այն դեպքում, եթե Իրաքը մասնատվի ստեղծված ճգնաժամի արդյունքում:

«Եթե Իրաքի մասնատումը անխուսափելի լինի, ապա չի կարելի մոռանալ, որ Քրդական ինքնավարության ղեկավարները մեր եղբայրներն են: Ցավոք, Իրաքում իրավիճակը բարենպաստ չէ, և երկիրը մոտ ապագայում կմասնատվի»,-նշել է «Financial Times» թերթին տված հարցազրույցում: Չելիքը նաև ասել է, որ նախկինում քրդական պետության անկախությունը Թուրքիայի համար պատերազմի առիթ կարող էր լինել, սակայն այժմ նման պնդումների համար պատճառ չկա:
Անկախ

Իրաքի մասնատման ծրագրերը կազմվել են Թուրքիայում. իրանական մամուլ

irakԻրաքում առաջացած ճգնաժամի պայմաններում Նուրի ալ Մալիքի կառավարությանը աջակցող Իրանի պետական լրատվամիջոցները անդրադարձել են Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի` անկախանալու վերաբերյալ հայտարարությանը: Ըստ իրականական մամուլի` «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության` Ւրաքի հյուսիսային շրջանների վրա հարձակում գործելով Բաղդադը գրավելու ծրագրերը կազմվել են Թուրքիայում: «Իրաքի մասնատման ծրագրերից տեղյակ են Սաուդյան Արաբիան և Քաթարը, ինչպես նաև ԱՄՆ-ը, Անգլիան և հենց Բարզանին»,-գրում է իրանական մամուլը:

Հաշվի առնելով անցյալում տեղի ունեցած իրադարձությունները` իրանցիների բերած վերոնշյալ պնդումը բավական իրատեսական է: Բանն այն է, որ 1988 թվականի մարտին, երբ Սադամի ռեժիմը քիմիական հարձակում իրականացրեց Իրաքի քրդական և մի քանի այլ շրջանների վրա, Բարզանին Իրաքի հյուսիսային 3 շրջանների վրա հարձակում գործելու համար համագործակցության մեջ էր մտել ԻՇԻՊ-ի և Բաաս կուսակցության հրամանատարների հետ:

 

Անկախ

Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի բրոնզե կիսանդրին վաճառվում է 10 միլիոն դոլարով

Saddam HusseinԻրաքի փլատակներում հայտնաբերված նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի բրոնզե կիսանդրին վաճառվում է 10 միլիոն դոլարով:

40 կգ կշռով ավարը նկատել է ԱՄՆ բանակի նախկին զինվոր, լասվեգասցի 47-ամյա Էրլ Թորեսը 2003թ-ին Բաղդադի միջազգային օդանավակայանը մաքրելու ընթացքում:

43սմ բարձրությամբ կիսանդրին կազմել է Սադամի 4 մ բարձրությամբ արձանի մի մասը: Թորեսը 13 ամիս ծառայությունից հետո այն իր հետ տարել է Միացյալ Նահանգներ:

Արձանը մասնակի ավերվել է օդանավակայանում տեղի ունեցած բախումների ժամանակ, որը յոթ տարի տևած պատերազմի ընթացքում դարձել էր Միացյալ Նահանգների գործողությունների հիմնական օջախը:

Թորեսը, որը բանակում ծառայել է 14 տարի, արդեն կիսանդրու պոտենցիալ գնորդներ ունի, սակայն նա դեռ պետք է համաձայնվի գնի շուրջ:

 

Հոսեին Դեհղան. «Կարելի է չկասկածել, որ Իրաքում գործող ծայրահեղականներին բաժին կհասնի Իրաքի բռնապետ Սադամ Հոսեինի ճակատագիրը»

Hossein DehghanԻրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհղանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հարկավոր է պատժել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումն ահաբեկչական կազմակերպություն է, և նրա կողմնակիցները պետք է արդարացի պատիժ կրեն որպես ռազմական հանցագործներ: Այն ամենը, ինչ նրանք արեցին ,նախ, Սիրիայում, ապա նաև Իրաքում, ոչ մի բացատրություն չունի: Կարելի է չկասկածել, որ ծայրահեղականներին  բաժին կհասնի Իրաքի բռնապետ Սադամ Հոսեինի ճակատագիրը,- նշել է Հոսեին Դեհղանը:

Հիշեցնենք, որ օրերս «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին: Բացի այդ, Սիրիայում ու Իրաքում իրենց վերահսկած տարածքներում հայտարարել էին «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Անկախ

Հունիսին Իրաքում ահաբեկիչերը շուրջ 2000 մարդու են սպանել

o_526429 (1)Միայն այս տարվա հունիսին ահաբեկիչների ձեռքով Իրաքում մոտ 2000 մարդ է սպանվել.նման տվյալներ ունի երկրի կառավարությունը, որոնք հրապարակվել են հունիսի 30-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Առողջապահության, ՆԳ  նախարարություններն ու Իրաքի պաշտպանությունը տեղեկություններ ունեն, որոնց համաձայն զոհվել է 1922 մարդ, այդ թվում` 1393 քաղաքացիական անձ, 380 զինծառայող ու 149 ոստիկան:

Մեկ շաբաթ առաջ, մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարի վաչությունը հաղորդեց, որ ավելի քան 1000 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքում այն ժամանակ, երբ «Իրաքի ու Լևանտի իսլամական հանրապետություն» խմբավորման ծայրահեղականները մարտական գործողություններ էին իրականացնում կառավարության դեմ ու գրավեցին երկրի հյուսիսում գտնվող մի շարք շրջաններ:

Անկախ

Իրաքի իսլամիստները հայտարարել են, թե խալիֆայություն են ստեղծել

pic_86f0489a79ed7bf56a90e8770bd27e6c«Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն»արմատական խմբավորումը, որը գրավել է Իրաքի ու Սիրիայի մի հատվածը, այտարարել է  խալիֆաթ ստեղծելու մասին, հաղորդել է  Reuters-ը:

Իսլամական կայքերում ու թվիթերյան ըքաունթներում տեղադրած հայտարարության մեջ խմբավորման ներկայացուցիչները ողջ աշխարհի իսլամիստներին կոչ են արել հավատարմության  երդում տալ խալիֆաթին: Այսուհետ  «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը» մտադիր է կոչվել «Իսլամական պետություն»: Խալիֆաթը պետք է  կառավարի խմբավորման առաջնորդ  Աբու Բաքար ալ-Բաղդադին:

Անկախ

Մենք չենք նահանջելու. Մասուդ Բարզանի

mesut-barzani       Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին Էրբիլում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ: Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն շրջանները, որոնց ճակատագիրը երկար ժամանակ անց պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով, անցել են ՀՅՔԻ-ի վերահսկողության տակ: «Մենք 10 տարի սպասել ենք, որպեսզի իրաքյան կառավարությունը կարգավորի այս խնդիրը: Իրաքյան բանակը հեռացել է խնդրահարույց տարածքներից, այդ պատճառով էլ փեշմերգ (քրդական ռազմական միավորում) ուժերը իրենց հսկողության տակ են առել դրանց վրա՝ հիմնվելով Սահմանադրության 140-րդ հոդվածի վրա: Քիրքուքը հանդիսանում է պատմական քրդական հող, մենք զբաղեցրել ենք այն և չենք պատրաստվում հեռանալ այնտեղից»,-ընդգծել է Բարզանին:

 Անկախ

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Լեոնել Մեսիին ջիհանդին մասնակցելու հրավեր է արել

Lionel-Messi«Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության խաղերից Արգենտինա-Իրան հակամարտության ավելացրած րոպեների ընթացքում Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսիի խփած հաղթական գոլից  հետո «Twitter»-ի միջոցով ֆուտբոլիստին հետաքրքիր «տրանսֆերային» առաջարկ է արել: Կազմակերպությունը շնորհավորել է Մեսիին խփած գոլի առիթով և հրավիրել  մասնակցելու ջիհադին:

Բան այն է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն  Իրանին դիտարկում է որպես «թշնամի»՝ ելնելով կրոնադավանաբանական հակասություններից: Փաստորեն, Մեսիի՝ Իրանին խփած գոլը դիտարկվել է որպես հաղթանակ «թշնամու» նկատմամբ, այդ պատճառով էլ կազմակերպությունը նրան հրավիրել է միանալու իրենց:

 

Սիրիայի ռազմական ինքնաթիռները հարձակվել են Իրաքի վրա

isis-outside-baghadadԵրեքշաբթի օրը Սիրիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի Անբար նահանգի որոշ հատվածներ, որի հետևանքով զոհվել է Իրաքի 57 խաղաղ բնակիչ, ավելի քան 120-ը վիրավորվել են:

Իրաքի Անբար նահանգի խորհրդի ղեկավարը հայտնել է, որ հարձակումների թիրախ են դարձել շուկաները և վառելիքի լցակայանները:

Խորհրդի ղեկավարը նշել է, որ իրենց կարծիքով դրանք սիրիական ռազմական ինքնաթիռներ են եղել, քանի որ դրանց վրա Սիրիայի դրոշ էր պատկերված:

Տեղական պաշտոնյաների տեղեկություններով՝ բնակիչները հեռադիտակով և այլ սարքերով ուսումնասիրել են ռազմական ինքնաթիռների վրա եղած նշանները:

Իրաքի ուժերը շարունակում են պայքարել Իրաքի և Սիրիայի իսլամական պետության սունի արմատական զինյալների դեմ:

Վերջին շաբաթների ընթացքում վերոնշյալ խմբավորումը գրավել է Իրաքի հսկայական տարածքներ՝ փորձելով ստեղծել Սիրիայից Իրաք ձգվող իսլամական պետություն:

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ջիհադ է հայտարարվել

shiraz Վերջին շաբաթների ընթացքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների հետևանքով մոտ 1 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Այսօր իրաքյան հայտնի այաթոլլահ Նասիր Մեքարիմ Շիրազին ֆեթվա է արձակել՝ սրբազան պատերազմ՝ ջիհադ հայտարարելով ահաբեկիչների դեմ: Ֆեթվայում ասված է, որ Իրաքի տարածքային ամբողջականության, այդ թվում սրբավայրերի և դամբարանների պաշտպանությունը իսլամի հետևորդների կարևոր խնդիրներից է:

Նշենք, որ այսօր Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել սահմանային իրաքյան Ալ Կաիմ շրջանի վրա: Արդյունքում 20 մարդ է զոհվել, 25 հոգի վիրավորվել է: Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ օդային հարվածը հասցվել է խիտ բնակեցված տարածքների վրա: Տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի հնչել ոչ Իրաքից, ոչ էլ Սիրիայից:

Անկախ

Իրաքի Քուրդիստանի նախագահը հայտնել է պաշտոնապես անկախանալու իրենց ցանկության մասին

Մասուդ ԲարզանիԻրաքի քրդերի նախագահ Մասուդ Բարզանին երկուշաբթի օրը հայտնել է, որ իրենց շրջանը ցանկանում է պաշտոնապես անկախանալ Իրաքից:

Երկար ժամանակ Իրաքի քրդերի համար անկախությունը նպատակ է եղել, շրջանն  ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ինքնավարություն է ձեռք բերել Բաղդադից, սակայն նրանք նախկինում չեն հայտարարել, որ ձգտում են անկախություն ձեռք բերել:

Ամեն դեպքում վերջին ճգնաժամը, երբ Իրաքում սունի ծայրահեղականները հսկայական տարածքներ են գրավել Իրաքի Քուրդիստանի սահմանի մոտակայքում, քրդերին դրդել է նման քայլի:

Բարզանին նշել է, որ ինքն  այդ հարցը կբարձացնի երեքշաբթի օրը Էրբիլում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ: Ամերիկան քրդերի դաշնակից է հանդիսանում, սակայն ընդդիմանում է շրջանի անկախությանը:

Բարզանիի խոսքով հաշտությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ շիաները և սունիները հասկանան իրար և իշխանությունների միջև իրական համագործակցության երաշխիք լինի:

ՄԱԿ. հունիս ամսվա ընթացքում Իրաքում 1,075 մարդ է զոհվել

Իրաք, զոհերՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտնել է, որ Իրաքում հունիս ամսվա ընթացքում զոհվել է 1,075 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ-ի դիտորդների տվյալներով՝ հունիսի 5-22-ը Նինվեյա, Դիյալա, Սալահ ալ-Դին նահանգներում զոհվել է առնվազն 757 և վիրավորվել 599-ը խաղաղ բնակիչ:

Խմբի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը երեքշաբթի օրը Ժնևում լրագրողներին հայտնել է, որ այդ թվերը պետք է դիտարկվեն որպես մինիմում ցուցանիշներ:

Նրա տեղեկություններով վերոնշյալ նույն ժամանակահատվածում Բաղդադում և Իրաքի հարավային շրջաններում զոհվել է 318 և վիրավորվել 590 մարդ:

 Անկախ

Իրաքի Քուրդիստանի նախագահը հայտնել է պաշտոնապես անկախանալու իրենց ցանկության մասին

massoud-barzani-kurdistanԻրաքի քրդերի նախագահ Մասուդ Բարզանին երկուշաբթի օրը հայտնել է, որ իրենց շրջանը ցանկանում է պաշտոնապես անկախանալ Իրաքից:

Երկար ժամանակ Իրաքի քրդերի համար անկախությունը նպատակ է եղել, շրջանը ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ինքնավարություն է ձեռք բերել Բաղդադից, սակայն նրանք նախկինում չեն հայտարարել, որ ձգտում են անկախություն ձեռք բերել:

Ամեն դեպքում վերջին ճգնաժամը, երբ Իրաքում սունի ծայրահեղականները հսկայական տարածքներ են գրավել Իրաքի Քուրդիստանի սահմանի մոտակայքում, քրդերին դրդել է նման քայլի:

Բարզանին նշել է, որ ինքը այդ հարցը կբարձացնի երեքշաբթի օրը Էրբիլում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ: Ամերիկան քրդերի դաշնակից է հանդիսանում, սակայն ընդդիմանում է շրջանի անկախությանը:

Բարզանիի խոսքով հաշտությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ շիաները և սունիները հասկանան իրար և իշխանությունների միջև իրական համագործակցության երաշխիք լինի:

Անկախ