Ցուցարարները փակել են Լիբիայի նավթային տերմինալը

A general view shows pipelines at the Zueitina oil terminal in ZueitinaԼիբիայի նավթի նախարարությունից հայտնել են, որ ցուցարարները վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ փակել են երկրի արևելյան հատվածում գտնվող նավթային տերմինալներից մեկը՝ խոչընդոտելով նավթի արտահանմանը:

Նավթի և գազի նախարարի տեղակալը նշել է, որ չորեքշաբթի օրը տասնյակ ցուցարարներ փակել են նավթային տերմինալը՝ պահանջելով, որ Լիբիայի ազգային նավթային ընկերությունը ներդրումներ կատարի 340 մարդկանց աշխատանքի ընդունելու համար:

Սա երկրորդ անգամ է, ինչ ցուցարարները փակում են տերմինալը, որով հոսում է Լիբիայից յուրաքանչյուր օր արտահանվող 1,6 միլիոն բարրել նավթի 20 տոկոսը:

Տերմինալը գտնվում է Տրիպոլիից 870 կիլոմետր հեռավորության վրա: Տերմինալի առաջին փակումը տեղի է ունեցել դեկտեմբերին:

Բրիտանական դեսպանատունը Լիբիայում լարված վիճակի պատճառով երկրից հանել է իր անձնակազմի մի մասին

b2Լիբիայում շարունակաբար աճող քաղաքական անկայուն վիճակի պատճառով Բրիտանիան իր դեսպանատան աշխատակազմի մի մասին ժամանակավորապես հանել է երկրից:

Բրիտանական դեսպանատան ինտերնետային կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք այդ քայլին են դիամել երկրում քաղաքական անկայության և մայրաքաղաքում հակառակորդ զինված խմբերի հնարավոր բախումների պատճառով:

Բրիտանական անվատանգության մարմինների աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել է, որ դեսպանատան միայն անձնակազմի ոչ էական մասն է հանվել երկրից:

Այս հայտարարությունը արվել է Բենգազի քաղաքի ոստիկանության շենքի առջև այս առավոտ ռումբի պայթյունից հետո:

Ոստիկանության սպան հայտնել է, որ պայթյունի արդյունքում ոստիկանության շենքը վնասվել է:

Լիբիայի երկրորդ ամենամեծ քաղաքի ոստիկանության շենքի առջև սա թվով չորրորդ պայթյունն է:

 

Զինված մարդիկ շրջապատել են Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքը

ԼիբիաԼիբիայի ռազմական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ մոտավորապես 200 զինված մարդիկ շրջապատել են Տրիպոլիում տեղակայված արտաքին գործերի նախարարության շենքը՝ նախարարից  պահանջելով ռեֆորմներ կատարել և աշխատանքի ընդունել նախկին մարտիկներին, ովքեր օգնել են հեռացնել նախկին բռնակալ Մուամմար Քադաֆիին:

Էսամ ալ-Նասի տեղեկություններով՝ կիրակի օրը գնդացիրներով զինված 38 ավտոմեքենաներ շրջապատել են նախարարության շենքը: Այդ մարդիկ հայտնում են, որ նախկին ռեժիմի բազմաթիվ կողմնակիցներ ներկայումս նախարարությունում և նրա արտասահմանյան առաքելություններում բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Ըստ ռազմական պաշտոնյայի՝ ցուցարարների հետ բանակցությունները ընթացքի մեջ են և նրանցից ոչ մեկը չի մտել նախարարության շենք:

Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատան առջև ռումբ է պայթել՝ անվտանգության երկու աշխատակիցները ծանր վիրավորվել են

f2Այս առավոտ Տրիպոլիում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան առջև մեքենայում տեղակայված ռումբ է պայթել՝ երկու անվտանգության աշխատակիցները վիրավորվել են:

Սա 2011թ-ի պատերազմի արդյուքնում Մուամմար Քադդաֆիի դուրս մղելուց ի վեր Լիբիայի մայրաքաղաքում իրականացված առաջին հարձակումն է:

f3Դեսպանատան աշխատակիցը հայտնում է, որ դեսպանատան վրա իրականացված հարձակման արդյունքում մեծ վնասներ են հասցվել:

Տրիպոլիի այս հարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Քադդաֆիի ուժերի վրա հարձակում իրականացնելու հրամանից երկու տարի անց:

Անվտանգության աշխատակիցները, որոնք երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացիներ էին, ծանր վիրավորվել են, իսկ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Լիբիայում տարբեր երկրների դեսպանություններ նախկինում ևս հարձակման թիրախ են դարձել, ինչպես օրինակ անցած տարվա սեպտեմբերին Բենգազիյում ԱՄՆ դեսպանատան վրա իրականցված հարձակման արդյունքում սպանվել էր ԱՄՆ դեսպանը: