Լիբիան մտադիր է միջազգային զորքեր հրավիրել

libya-airport

ժամանակավոր կառավարությունը մտադիր է զորքեր խնդրել միջազգային հանրությունից, քանի որ երեք օր տևող բախումների հետևանքով ավերվել է մայրաքաղաքի օդանավակայանի մեծ մասը:

Երեքշաբթի օրը կառավարությունը իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրել՝ կոչ անելով բոլոր հակառակորդ կողմերին դադարեցնել բախումները և նշելով, որ կարգը խախտած բոլոր հրամանատարները կմեղադրվեն մարդկության հանդեպ հանցանքներ կատարելու համար:

Կառավարությունը նաև հայտնել է, որ օդանավակայանի ինքնաթիռների 90 տոկոսը ռմբակոծվել են, իսկ մի շարք կառույցներ ավերվել:

Սա 2011թ-ին բռնապետ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից հետո Տրիպոլիում տեղի ունեցած ամենաուժեղ բախումներից մեկն է:

 Անկախ

Լիբիայի հակառակորդ զինյալ բախվել են Տրիպոլիի օդանավակայանը գրավելու համար

libya-tripoli-international-airportԿիրակի օրը Լիբիայի հակառակորդ զինյալ խմբերի միջև բախումներ են սկսվել Տրիպոլիի միջազգային օդանավակայանում, որի հետևանքով զոհվել է ինը և վիրավորվել 25 մարդ:

Ռմբակոծություններ են տեղի ունեցել նաև օդանավակայանի ճանապարհի վրա՝ սպառնալով խաղաղ բնակչության անվտանգությանը:

Կառավարությունը հրադադարի կոչ է արել: Լիբիայի կառավարությունը թույլ է, իսկ զինյալները գերազանցում են իրենց թվով և սպառազինությամբ:

Այս հանգամանքերը դժվարացնում են ահագնացող բռնությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու կառավարության գործը:

Կիրակի առավոտյան Տրիպոլիի արևմտյան արվարձանում նույնպես բախումներ են եղել:

 Անկախ

Լիբիայում սպանել են Կարմիր խաչի աշխատակցին

government building-libyaՉորեքշաբթի օրը Լիբիայում սպանել են Իրաքում, Սուդանում, Եմենում և Գազայում աշխատած Կարմի խաչի աշախատակցին:

Զինված տղամարդիկ հարձակվել են 42-ամյա Մայքլ Գրոյբի մեքենայի վրա, երբ նա հեռանում էր Սիրտ քաղաքում տեղի ունեցած հանդիպումից:

Լիբիայի LANA պետական լրատվական գործակալության տվյալներով՝ դիմակավորված զինյալները կրակ են բացել Գրոյբի մեքենայի վրա և սպանել նրան:

Մեքենայի վարորդը և թիկնապահը չեն վնասվել:

Կարմիր խաչի տեղեկություններով՝ շվեյցարացի Գրոյբը միջազգային կազմակերպության հետ աշխատում էր յոթ տարի և Միսրատա քաղաք տեղափոխվել էր մարտ ամսին:

 

Լիբիայի ափերին հայտնաբերվել են 32 անօրինական միգրանտների մարմիններ

libia  Լիբիայի ափերին հայտնաբերվել են անցած շաբաթ նավաբեկության ենթարկված նավի անհետ կորած 74 ուղևորներից 32-ի մարմինները: Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է Լիբիայի ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար, փոխգնդապետ Էյուբ Քասըմը: Նշենք, որ օրերս Լիբիայի ափին անօրինական միգրանտներ տեղափոխող նավի կործանման հետևանքով 4 մարդ էր զոհվել, 52 հոգու կարողացել էին փրկել, ևս 74-ը անհետ կորել էին:

Կրտսեր-Քադաֆին ներողություն է խնդրել Լիբիայի ժողովրդից

saadi-kaddafi-374792Մուամար Քադաֆիի որդին, որը բանտային կալանքի տակ է գտնվում, տեսաուղերձ է նկարահանել լիբիական ժողովրդի համար, որում իր արարքների համար ներողություն է խնդրում:

“Ես ներողություն եմ խնդրում լիբիացիներից ու ներողություն եմ խնդրում լիբիական կառավարության իմ եղբայրների առաջ այն չարիքի համար, որ ես եմ պատճառել Լիբիայի անվտանգությանն ու կայունությանը”:

Քադաֆի –կրտսերին  Նիգերից արտահանձնել էին Լիբիային դեռևս ամսվա սկզբին.նրան բանակում ծառայելու ժամանակ ցուցարարների սպանության գործով մեղադրանք է առաջադրվել:

Անկախ

Տրիպոլիում անհայտ անձինք առևանգել են Լիբիայի ՆԳ փոխնախարարին

m_865428Տրիպոլիի արևմտյան հատվածում գտնվող Թաջուր շրջանում անհայտ անձինք առևանգել են Լիբիայի ՆԳ փոխնախարար Բահլյուլա աս-Սեյիդին, մարտի 19-ի ուշ երեկոյան, վերջինիս  զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում տալուց  անմիջապես  հետո:

Ոչ մի խմբավորում առևանգման պատասխանատվությունը չի վերցրել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքին; Առևանգիչները նրա ազատման համար էլ ոչ մի պայման չեն դրել:

Անկախ

Լիբիայում 70 եգիպտացիներ են ձերբակալվել

armed menԵգիպտոսի պաշտոնյաները հայտնում են, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում 70 եգիպտացիներ են ձերբակալվել:

Արտաքին գործերի նախարարի ներկայացուցչի տեղեկություններով՝ ուրբաթ օրը ռազմական համազգեստով տղամարդիկ 70 մարդկանց ձերբակալել են Տրիպոլիի իրենց բնակարաններում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են եղել զինված տղամարդիկ: Լիբիայի իշխանությունները չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը բանակցություններ է վարում Լիբիական կողմի իր գործընկերոջ հետ եգիպտացիներին ազատ արձակելու համար:

 Անկախ

Նիգերը լիբիական իշխանություններին է հանձնել Քադաֆիի որդուն

195-390x290Նիգերի իշխանությունները Լիբիային են հանձնել լիբիական պաշտոնանկ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` Սաադիին, հայտնում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Հիմա նա հսկողության տակ է` Տրիպոլիում: Նրան Լիբիայում քաղաքացիական կռվի ժամանակ ցուցարարների սպանության գործով մեղադրանք է առաջադրվել.այն ժամանակ նա հոր զորքերում հրամանատար էր:

Սաադին Լիբիայից փախել էր 2011-ի սեպտեմբերին: Մեկ ամիս անց նրա հորն ապստամբները սպանեցին: Ավելի վաղ Նիգերը հրաժարվում էր հանձնել Սաադիին, քանի որ հայրենիքում նրան մահապատիժ է սպառնում: Սակայն 2012-ին ինտերպոլը բոլոր անդամ-երկրներին պարտավորեցրեց ձերբակալել Սաադիին:

Լիբիայի իշխանություններն արդեն  երկար ժամանակ է, ինչ դատավարություն են սկսել Քադաֆիի մյուս որդու` Սաիֆ Իսլամ Քադաֆիի նկատմամբ: Նա երկար ժամանակ համարվում էր Լիբիայի առաջնորդի պաշտոնում  Մուամար Քադաֆիին  փոխարինող ամենահավանական թեկնածուն:

Անկախ

Լիբիական ՌՕՈՒ-ի ինքնաթիռը վթարվել է Թունիսում

521004Թունիսում վթարի է ենթարկվել լիբիական ռազմական ինքնաթիռը.զոհվել են բոլորը` 11մարդ:

Ինքնաթիռն ընկել է տուրիստական Գրոմբալիա քաղաքի մոտ, գիշերը: Ինքնաթիռում է եղել “Ալ-Քաիդա” ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը:

Վթարի պատճառները դեռևս չեն պարզվել:

Լիբիայում, Քադաֆիի տապալումից հետո մինչ օրս նոր իշխանություններին չի հաջողվել երկրում կարգուկանոն հաստատել: Մինչ այժմ էլ տարբեր խմբավորումների կողմից հարձակումներ են կատարվում իշխանության ներկայացուցիչների վրա:

Անկախ

Սպանվել է Լիբիայի արդյունաբերության նախարարը

sirteԼիբիայում սպանվել է երկրի արդյունաբերության նախարարը:

Լիբիայի պաշտպանության նախարարության պաշտոնյայի տվյալներով՝ նախարար Հասան ալ-Դարուեյի վրա ընթացող մեքենայից կրակ են բացել զինված տղամարդիկ նրա ծննդավայր Սիրտ քաղաքում և տեղում սպանել նրան:

Պաշտոնյան իր խոսքում կատարվածի համար մեղադրել է իսլամիստ զինյալներին, որոնք փորձում են իրենց ազդեցությունը հաստատել Սիրտում:

Անհայտ տղամարդիկ նախարարի վրա կրակ էին բացել շաբաթ օրը մայրաքաղաք Տրիպոլիից 450կմ հեռավորության վրա գտնվող միջերկրածովյան քաղաքում:

LANA պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ Դարուեյի վրա մի քանի անգամ են կրակել:

Անկախ

Լիբիայի խորհրդարանը շարիաթը հռչակել է երկրի օրենսդրության հիմք

ԼիբիաԼիբիայի համազգային կոնգրեսը իսլամական իրավունքը՝ շարիաթը հռչակել է երկրի օրենսդրության հիմք: Այս մասին որոշումը ընդունվել է խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունից հետո: «Իսլամական իրավունքը հանդիսանում է Լիբիայի օրենսդրության գլխավոր աղբյուրը, որին պետք է հետևեն պետական բոլոր ինստիտուտները»,-ասված է խորհրդարանական հայտարարության մեջ:
Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ մոտ ժամանակներում հատուկ հանձնաժողովը փոփոխություններ կկատարի գործող օրենսդրության մեջ՝ այն համապատասխանեցնելով շարիաթին: Բացի պետական կառույցներից, այս փոփոխությունը անդրադառնալու է նաև ֆինանսական և բանկային ենթակառուցվածքների, ինչպես նաև Լիբիայի քրեական օրենսգրիք վրա:

 

 

Լիբիայի իշխանությունները չեն կարողանում աշխատավարձ վճարել վերջին եռամսյակի համար

i (2)Լիբիայի իշխանությունները փող չունեն, որ 2013-ի վերջին եռամսյակի համար պետծառայողներին աշխատավարձ վճարեն: Ինչպես հայտարարել է կառավարության ղեկավար Ալի Զեյդանը, երկրի իշխանությունները չեն կարողանա վճարել պետծառայողներին, քանի դեռ  գրոհայինները Մուամար Քադաֆիի տապալումից հետո զավթած նավահանգիստներն ու նավթի հանքերը չազատեն:

Վարչապետը նշել է նաև, որ երկրի եկամուտները նավթի արդյունահանումից նախկին մակարդակի համեմատ  ընկել են 80%-ով: Մինչ 2011-ի պատերազմը Լիբիան օրական միջինը 1,6 մլն  բարել նավթ էր արդյունահանում, հիմա` օրական 250 հազար բարել, ինչն էլ ֆինանսական ողբալի վիճակի է հասցրել երկիրը:

Լիբիայում զինված տղամարդիկ շուրջ 50 միլիոն դոլար են գողացել բանկի ֆուրգոնից

Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսԼիբաիայի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ զինված տղամարդիկ Միջերկրական ծովի ափամերձ հատվածի երկայնքով ձգվող ճանապարհին հարձակվել են Կենտրոնական բանկի ֆուրգոնի վրա և գողացել 50 միլիոն դոլար:

Պաշտոնիայի տեղեկություններով՝ Սիրտ քաղաքի մոտակայքում հարձակման ենթարկված մեքենային ուղեկցող պահակախումբ չի եղել: Գողացված գումարի մեջ կար ինչպես արտասահմանյան դրամական միավոր, այնպես էլ լիբիական դինար:

Արևելյան Բենգազի քաղաքում հարձակվողները կրակ են բացել նստացույց կազմակերպած հինգ մարդու վրա՝ սպանելով նրանցից երկուսին և վիրավորելով երեքին:

Նստացույց կազմակերպած մարդիկ բողոքում էին բանակի նախկին ղեկավար Աբդել Ֆաթահ Յունիսի սպանության դեմ:

Յունիսը Մուամար Քադաֆիի ներքին գործերի նախարարն էր՝ նախքան ապստամբների կողմը անցնելը և Լիբիայի երկարաժամկետ ղեկավարի դեմ ապստամբությունը կազմակերպելու հարցում օգնելը:

 

Լիբիայի վարչապետին առևանգել են

o_690789Այսօր` հոկտեմբերի 10-ին,  անհայտ ահաբեկիչներն առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին: Երկրի կառավարության ներկայացուցիչն այդ պահին գտնվում էր Տրիպոլիի հյուրանոցներից մեկում, որտեղ իր շտաբ-բնակարանն էր տեղակայված: Զինյալները ներխուժել են հյուրանոցի շենք և  վարչապետին առևանգելով անհետացել:

Այս պահին նրա գտնվելու ու առևանգիչների պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ:

Վարչապետի առևանգման փաստը հաստատել են կառավարության ներկայացուցիչները:

Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո՝ ռուս դիվանագետները տարհանվել են երկրից

Russian Embassy Libya OutsideՌուսաստանը հայտարարել է, որ Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա երեկ ամբոխի հարձակումից հետո իրենք երկրից տարհանել են իրենց դիվանագետներին:

Ռուսաստանի տեղեկություններով՝ լիբիացի օդուժի պաշտոնիայի սպանությունից հետո, որը ենթադրաբար ռուս կին է իրականացրել, չորեքշաբթի տեղի ունեցած հարձակման ընթացքում դեսպանատան աշխատակազմը չի տուժել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնում է, որ իրեք որոշել են տարհանել իրենց դեսպանատան աշխատակիցներին, երբ Լիբիայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել էր Ռուսաստանի դեսպանին, որ իրենք անկարող են պաշտպանել դեսպանատունը:

Լուկաշևիչի տեղեկություններով՝ հինգշաբթի դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները բարեհաջող անցել են Թունիսի սահմանը:

 

Գրոհայինները առևանգել են Լիբիայի պաշտպանության նախարարի որդուն

691Տրիպոլիում անհայտ մարդիկ առևանգել են Լիբիայի պաշտպանության նախարարԱբդալա ատ-Տանիի որդուն: Առևանգման պատասխանատվությաւնը երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը իր վրա առայժմ չի վերցրել:

Ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր 26-ամյա Մուհամեդ ատ-Տանին, կանգնեցվել է Տրպոլիի արևմուտքի Սիրաջ թաղամասում: Նրան տեղափոխել են այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Անվտանգության ուժերը հետաքննություն են անց կացնում:

Դիտորդները կարծում են, որ Մուհամեդ ատ-Տանին կարող է զոհ գնալ Լիբիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումներից մեկին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Չնայած իշխանությունները ջանքեր են թափում, երկրում իրավիճակը մնաում է լարված : Հաճախ գրոհայինների թիրախ են դառնում պետական մարմինները:

Լիբիան հաջորդ ամիս դատարանի առաջ կկանգնեցնի Քադաֆիի որդուն

gadhafi-sonԼիբիայի գլխավոր դատախազը հայտնում է, որ հանգուցյալ դիկտատոր Մուամար Քադաֆիի որդին և նրա գլխավոր լրտեսը մեղադրվել են 2011թ-ին Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդասպանության համար:

gadhafi-sonԱբդել-Քադեր Ռադվան երեքշաբթի տեղեկացրել է, որ Քադաֆիի 42 տարի իշխանության տարիներին և ութ ամիս տևած քաղաքացիական պատերազմի ժամանակ իրականացված հանցագործությունների հիմունքներով դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 19-ին մայրաքաղաքում: Մեղադրյալները նախկին ազգայի անվտանգության պետ Աբդուլա ալ-Սենուսին և հսկողության տակ գտնվող նախկին դիկտատորի միակ որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Կադաֆին են:

Քադաֆիի որդին այժմ վերահսկողության տակ գտնվում է Լիբիայի Զինթան քաղաքում: Միջազգային հանցագործության դեմ դատարանի դատավորները որոշում են կայացրել, որ Լիբիան չի կարող արդարացի դատավճիռ կայացնել Սեյֆ ալ-Իսլամիի նկատմամբ և խնդրել են նրան Հաագայի դատարանին հանձնել:

 

Լիբիայի իշխանությունները Քադաֆիի հենակայանը վերածելու են զվարճանքների այգու

pic_5e8ac43f6a92176f214d5e080ec5ae69Լիբիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի հենակայանի տեղում զվարճանքի այգի կառուցելու որոշման մասին: Նախարարի խոսքով, Բաբ ալ-Ազիզիա հենակայանի մաքրման աշխատանքներն արդեն սկսված են: Տարածքի մաքրման աշխատանքներից հետո ծառեր կտնկվեն ու ատրակցիոններ կտեղադրվեն:

Ավելի վաղ Լիբիայի վարչապետն առաջարկել էր  գրադարան, թատրոն, կամ էլ Քադաֆիի վարչակարգի հետևանքով զոհվածների հուշարձան կառուցել: Սակայն հետագայում պլանը փոխվեց: Բաբ ալ-Ազիզիան շենքերի համալիր է, որոնք ներառում են նաև Քադաֆիի նստավայրն ու զանազան ռազմական օբյեկտներ: Այն զբաղեցնում է շուրջ 6 քկմ ու գտնվում է Տրիպոլիի հարավում: Ներկայում շենքերի համալիրը գրեթե ամբողջությամբ ավերված է:

ՀԱՀ-ում սկսել են Քադաֆիի ոսկիների որոնումը

Liya unrestՀԱՀ-ի ֆինանսների նախարարությունը ստուգում է Լիբիայից ստացված տեղեկությունն այն մասին, որ երկիր գաղտնի տեղափոխվել են նախկին առաջնորդ Քադաֆիի բազմամիլիոնանոց ակտիվները: Լիբիայի քննիչների տեղեկությունների համաձայն, դրանց մի մասը , որը Քադաֆիների ընտանիքը կուտակել է անօրինական ճանապարհով (այդ թվում` ոսկի, զարդեր), տեղափխվել են Հարավաֆրիկյան Հանրապետություն:

Լիբիայի կառավարությունը Քադաֆիի մահից հետո, 2011-ից սկսել ու շարունակում է  Քադաֆիի ակտիվների որոնումը, որոնք գաղտնի պահվում են աշխարհի  տարբեր երկրների բանկերում:

Լիբիայի նավթարդյունահանող ընկերության աշխատակիցները դադարեցրել են գործարանի աշխատանքը

l1Լիբիայի գազային ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է, որ նավթային գործարանի անվտանգության աշխատակիցները ցույց են կազմակերպել և փակել գործարանը՝ պահանջելով իրենց աշխատավարձները և ավելի լավ կենցաղային պայմաններ:

Մելիտա նավթի և գազի արդյունահանմաբ զբաղվող ընկերության բարձրաստիճան պաշտոնիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Տրիպոլիից 1,000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փղերի հովտում:

Այդ տարածքում օրական արտադրվում է 74,000 բարել նավթ՝ Լիբիան օրական ընդհանուր հաշվով արտադրում է 1,6 միլիոն բարել:

Ըստ տեղեկությունների՝ անվտանգության աշխատակիցները կառավարությանը 10 օր են տվել իրենց պահանջները բավարարելու համար:

Աշխատակիցները նաև պահանջում են, որ ազգային նավթային ընկերությունը մասնաճյուղ բացի երկրի հարավում և աշխատանքի ընդունելիս առաջնահերթություն տա իրենց ցեղակիցներին: