Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Հայ-հրեական հուշ-երեկո Մոսկվայում

162.Genocide commemoration event in Moscow 23.04.2014Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Ն.Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում անցկացվեց հայ-հրեական հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին:

Երեկոն կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մոսկվայի Կառավարության աջակցությամբ, «Արարատ» մշակութային միության և «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի, «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի հետ համատեղ:

Երեկոյին ներկա էին և ելույթներով հանդես եկան ռուսաստանյան պետական մարմինների ներկայացուցիչներ, ռուս, հրեա և հայազգի անվանի հասարակական և քաղաքական գործիչներ` ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա.Բալբերովը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ի.Չերնիշենկոն,  Մոսկվայի կառավարությանը կից Ազգությունների հարցերով խորհրդի խորհրդական Վ.Կարապետյանը, ՌԴ Հասարակական պալատի անդամ, լրագրող, կինոքննադատ, «Հոլոքոստ» հիմնադրամի նախագահ Ա.Գերբերը, «Հոլոքոստ» հիմնադրամի համանախագահ Ա.Ալտմանը, ՌԴ Գրողների միության անդամ, «Рука помощи» հրեական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալ.Կիրնոսը, «Ռուս-հայկական համագործակցության»  նախագահ  Յու.Նավոյանը, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը: Ներկաներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ Հայոց ցեղասպանությանը ժամանակին և համապատասխան իրավական, քաղաքական գնահատական տալու դեպքում, հնարավոր կլիներ կանխել Հոլոքոստը և մարդկության դեմ գործված՝ պատմությանը հայտնի  այլ հանցագործությունները:

Կազմակերպիչները նշեցին նաև, որ նպատակ ունեն հետագայում ևս հանդես գալ համատեղ նախաձեռնություններով ` ընդգրկելով նաև ցեղասպանության և մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների ենթարկված ազգերի համայնքներին:

Երեկոյի մասնակիցները խոսեցին նաև 20-րդ դարում երկու ժողովուրդների հետ տեղի ունեցած ցեղասպանությունների հետևանքների, դրանց համաշխարհային հնչեղությանն, միջազգային ճանաչման կարևորության մասին:

Երեկոյի շրջանակներում ներկայացվեց Մեծ եղեռնին և Հոլոքոստին նվիրված, Հայաստանից ժամանած երիտասարդ նկարիչ` Վաչագան Պողոսյանի անհատական գեղանկարչական ցուցահանդեսը:

Այնուհետև հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ և հայ ու հրեական դասականների ստեղծագործությունների երաժշտական կատարումներ:

 Անկախ

Զորակցության ցույց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին

ANC-Moscow-protest-600x372Ուրբաթ` ապրիլի 4-ին, Մոսկվայի Հայդ պարկում` Գորկու զբոսայգու տարածքում, տեղի ունեցավ ռուս հասարակայնության ցույցը, որով համերաշխություն արտահայտվեց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին, որոնք ենթարկվել են ահաբեկիչների գրոհներին: Ցույցի կազմակերպիչները «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպությունը և Մոսկվակի  հայ երիտասարդության ասոցիացիան էին:

Միջոցառմանը մասնակցող հասարակական և քաղաքական գործիչները դատապարտեցին միջզգային ահաբեկչությունն ու Թուրքիայի աջակցությունը Սիրիայի անօրինական զինված միավորումներին:

 


Շարունակությունը կարդացեք այստեղ`

Մոսկվայում տեղի է ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

նալբանդյան,մամեդյարովԱպրիլի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” լրատվական գործակալությունը, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովից (Ռուսաստան), Ժակ Ֆորից (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքից (ԱՄՆ) մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Համանախագահները կրկին կոչ են արել արտգործնախարարներին շարունակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված աշխատանքը: Ըստ գործակալության՝ Նրանք քննարկել են մոտ ապագայում նախագահների մակարդակով հանդիպան հնարավորությունը և ընդգծել են հիմնական հարցերի վերաբերյալ հետագա առաջընթացի ձեռքբերման արդիականությունը:

 

Անկախ

Ուկրաինայում սահմանապահները ձերբակալել են Ադրբեջանի 4 քաղաքացու

2 (6)Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնաբերել է, որ Մոսկվայից Դնեպրոպետրովսկ և Խարկով մեկնող Ադրբեջանի քաղաքացիների փաստաթղթերում կնիքները կեղծված են, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Կեղծ կնիքով ևս մեկ ադրբեջանցի փորձել է Ուկրաինայի տարածքով անցնել Մոլդովա: Ուկրաինական “Բորիսպոլ” օդանավակայանում կեղծ կնիքներով փաստաթղթեր են հայտնաբերվել նաև Ադրբեջանի ևս երկու քաղաքացու մոտ: Վերջիններս ուղևորվում էին Թբիլիսի:

 

Անկախ

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԻ 26-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐ,ՏԱՐԵԼԻՑ,ՄՈՍԿՎԱՓետրվարի 28-ին Մոսկվայի Հայ Առաքելական Ս.Պայծառակերպության եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարները եւ երիտասարդական միությունների ներկայացուցիչներ:

Դեսպան Եսայանն իր խոսքում նշեց. «26 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունները սկսեցին խաղաղ հայ բնակչության ոչնչացմանն ուղղված քաղաքականություն, որի շարունակությունն էին 90թ.-ին Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում կազմակերպված հայ բնակչության ջարդերը: Չնայած ոճրագործության ողջ եղելությանը և արձագանքին, կատարվածը մինչև այսօր չի ստացել համարժեք գնահատական»:

Միջոցառմանը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ով ընդգծեց ռուս հասարակությանը Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունների ճիշտ ներկայացման կարևորությունը: Արքեպիսկոպոս Ներսիսյանը կարևորեց նաև պատմական փաստերի խեղաթյուրմանը հակազդելուն ուղղված քայլերի նշանակությունը՝ այս համատեքստում հիշատակելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շահարկվող այսպես կոչված  «Խոջալուի դեպքերը»:

Անկախ

 

 

Մոսկվան Կիևից հետ է կանչել իր դեսպանին

da3001393217104ՌԴ-ն Կիևից հետ է կանչել իր դեսպան Միխայիլ Զուրաբովին` խորհրդակցության: Դրա մասին հայտնել է լրատվական Reuters գործակալությունը` հղում անելով ռուսական  արտաքին գործերի գերատեսչության աղբյուրներին: Ինչպես նշել են այդ աղբյուրները, իրավիճակի ծայրահեղ լարվածության պատճառով  այն մանրամասն ու բազմակողմանի վերլուծելու անհրաժեշտություն է առաջացել; Դրա համար էլ Զուրաբովը վերադարձել է Մոսկվա:

Ուկրաինայում անկարգությունների ընթացքում զոհվել է 82 մարդ, մի քանի հարյուրն էլ վիրավորվել են: Գերագույն ռադան  Յանուկովիչին հեռացրել է իշխանությունից իսկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Տուրչինովը:

Անկախ

Հայ շախմատիստուհիները մրցանակակիր չդարձան

chp_chess_gameՄոսկվայում կազմակերպված շախմատի կանանց միջազգային մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, ինը հնարավորից  վասռակելով 6,5 միավոր, զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: 6,0 միավորով 16-րդը ճանաչվեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (նկարում): Ռուսաստանցի Աննա Ակոպովան 5,5 միավորով գրավեց 37-րդ տեղը:

Մոսկվայում մի ընտանիք է ինքնասպան եղել

o_5335213 անձից բաղկացած ընտանիքն ինքնասպան է եղել: Ոստիկանությունը գտել է զոհերի մարմինները “Բաբուշկինյան” մետրոյի մոտ գտնվող բնակարանում: Ոստիկանություն է զանգել նրանց բարեկամը, որը ոչ մի կերպ չի կարողացել կապ հաստատել այդ ընտանիքի հետ:

Բնակարանում գազի սուր հոտ է եղել, լուսամուտները պինդ փակված, դուռն էլ կողպած են գտել: Խոհանոցում գազը բաց է եղել: Ոստիկանները ջրով լիքը լոգարանում մեռած են գտել 30-ամյա տղամարդուն, 28-ամյա կնոջն ու նրանց 4-ամյա երեխային: Նախնական վարկածի համաձայն, կամ մայրը, կամ էլ հայրը որոշել են ինքնասպան լինել` հետն էլ սպանել ընտանիքի մյուս անդամներին:

Անկախ

Մոսկվայում քնից արթնացել են իշամեղուները, իսկ ուռենիները ծաղկել են

iՄոսկվայում բնակիչներն իրենց պատշգամբներում հայտնաբերում են արթնացած իշամեղուներ ու տեսախցիկով նկարահանում հունվարին  ծաղկած ուռենիները:

Սակայն օդերևութաբանները վստահեցնում են, որ ամեն ինչ տեղը կընկնի: Նրանց կանխատեսմամբ, հանգստյան օրերին, հունվարի 11-12-ին սպասվում է ցուրտ մինչև – 6 աստիճամ Ցելսիուս, քամի, մերկասառույց ու թաց ձյուն:

Ավելի վաղ հայտնել էին Արեգակի վրա հզոր բռնկման ու դրա հետևանքով` Երկրի վրա մագնիսական փոթորիկների առաջացման մասին:

Նախագահը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստ

պուտին,սարգսյան

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: Որոշմամբ խորհրդի անդամները հաստատել են միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»): Հանձնարարվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է նաև վարել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մոնիթորինգ և Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:

Հիշյալ որոշման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքի ընթացքի մասին պետք է զեկուցի պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Նիստի արդյունքում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին:

Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով, ինչպես նաև ընդունելով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների ու Հայաստանի Հանրապետության փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, սատարելով Հայաստանի Հանրապետության մտադրությունը՝ դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, փաստաթուղթը ստորագրած չորս երկրների նախագահները հայտարարել են միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման մասին և հանդես են եկել «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման օգտին՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու նպատակով:

Մոսկվան վստահ է, որ Սիրիայում քիմիական զենքը կոչնչացվի սահմանված ժամկետում

Սերգեյ Լավրով    Ւնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Սիրիայում առկա քիմիական զենքը կոչնչացվի սահմանված ժամանակահատվածում, ինչպես և պլանավորվել էր՝ մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը: «Սիրիայի զինաթափման գործընթացը շարունակվում է ժամկետների որոշակի ճշտմամբ և փուլերի հստակեցմամբ՝ ինչպես որ պայմանավորվել էինք: Ես վստահ եմ, որ քիմիական զենքի ոչնչացման համար սահմանված վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, ուժի մեջ կմնա»,-հայտարարել է Լավրովը:

Անկախ

Մոսկվայում փակել են ադրբեջանցիներին պատկանող ևս մեկ շուկա

Մոսկվա,ադրբեջանցիներ, շուկաՄոսկվայի իշխանությունները փակել են «Մոսկվորեցկոյե» շուկան, որտեղ ծեծի էին ենթարկվել ակտիվիստներ, որոնք շուկայում հայտնաբերել էին ժամկետանց և անորակ ապրանքներ, գրում է ադրբեջանական «Հագին» կայքը:

 

Հաշվի առնելով ակտիվիստների բացահայտումները՝ Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչությունը և շուկայի ղեկավարությունը որոշում են կայացրել փակել առևտրի տաղավարները։ «Այս պահին առևտրային տաղավարներն ամբողջությամբ մաքրվել են ապրանքից»,-ասել է աղբյուրը։ Դրանց հետագա օգտագործման հարցը ևս քննարկելու են վարչությունն ու շուկայի ղեկավարությունը։

 

Դեկտեմբերի 10-ին կամավոր ակտիվիստները ստուգումներ էին իրականացրել շուկայի տարածքում: Այն բանից հետո, երբ հայտնաբերվել էին ժամկետանց և անորակ ապրանքներ, վաճառողները հարձակվել էին ակտիվիստների վրա։ «Մոսկվորեցկոյե» շուկայում հիմնականում ադրբեջանցիներ են աշխատում։

 

 

 Անկախ

 

Երևանի թիվ 8 և Մոսկվայի 1305 դպրոցները կհամագործակցեն տարբեր ծրագրերի շրջանակում

 Երևան,Մոսկվա,դպրոցներՌուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոց: Այցի հիմնական նպատակը Երևանի և Մոսկվայի քաղաքապետերի ստորագրած համագործակցության ծրագրի շրջնակում գործակցության հաստատումն ու զարգացումն է երկու մայրաքաղաքների Կենտրոն վարչական շրջաններում գտնվող դպրոցների միջև: Այս ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արա Սադոյանի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Ֆուերի հանդիպման ժամանակ:
Դպրոց այցի շրջանակում Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալի Ստեփանյանը և Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոցի տնօրեն Օլգա Մորոզովան կնքել են համագործակցության պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է երկու դպրոցների ուսուցիչների և աշակերտների միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացում, փոխայցեր, հեռուստակամուրջներ և մի շարք այլ ծրագրեր:
Տնօրենի ուղեկցությամբ Արա Սադոյանն ու Նատալի Ստեփանյանը նաև շրջել են դպրոցում և ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայկական գինիների ցուցահանդես-համտես Մոսկվայում

Հայկական գինիներ, ցուցահանդես,ՄոսկվաՄոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվայի կառավարության հետ համատեղ, առաջին անգամ  կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, պատվիրակության այլ անդամներ: Ցուցահանդեսին մասնակից շուրջ 15 հայկական ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը Ռուսաստանի գինիների ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերություններին` հնարավորություն ստեղծելով առևտրատնտեսական արդյունավետ համագործակցություն ծավալել:

Միջոցառմանը մասնակից գինու ռուս մասնագետները, համտեսելով ներկայացված գինիների տեսականին, բարձր են գնահատել դրանց  որակական հատկությունները:

Կազմակերպիչները վստահեցրել են, որ նման միջոցառումները լինելու են շարունակական և կազմակերպվելու են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Գործարար համաժողով` Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում

Մոսկվա, Երևանի օրերՄոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպվել է Երևան-Մոսկվա գործարար համաժողով: Համաժողովին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը,  ինչպես նաև Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:

Համաժողովի շրջանակում ներկայացվել են երկու մայրաքաղաքների զարգացման հիմնական ուղղություններն ու քննարկվել Մոսկվայի և Երևանի միջև ստորագրված 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման  հնարավորությունները:

Քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ և համաժողովի մոդերատոր Արմեն Հարությունյանն իր ելույթում ընդգծել է, որ Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված հարաբերությունները երկու մայրաքաղաքների քաղաքապետերի կողմից ստորագրված 2014-2016 թվականների համագործակցության նոր պայմանագրով կստանան նոր որակ, ինչն անշուշտ, կնպաստի առևտրատնտեսական ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի ակտիվացմանը: Ներկայացնելով Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու որոշ առաջարկներ՝ Արմեն Հարությունյանը նշել է նաև, որ ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը հեռանկարային կարող է լինել գործարար կապերի էլ ավելի ակտիվացման և ընդլայնման տեսանկյունից:

Մոսկվայի առևտրատնտեսական պալատի փոխնախագահ Սուրեն Վարդանյանն իր հերթին կարևորել է Երևանի հետ գործարար կապերի խորացումն ու  համատեղ նոր ծրագրերի իրագործումը:

Գործարար համաժողովի շրջանակում ներկայացվել են նաև Երևանի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու քննարկվել Երևան-Մոսկվա զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել մանրամասն քննարկելու ծրագրային կոնկրետ առաջարկներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Երևանի և Մոսկվայի քաղաքապետերը ստորագրել են երկու մայրաքաղաքների միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիր

Երևան,Մոսկվա,2014-2016 , համագործակցության ծրագիրՄոսկվայում նոյեմբերի 26-28-ին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության  մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:

Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների գործակցային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:

«Երևանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլև երկու քաղաքների գործնական կապերը, որոնք արտացոլված են մեր  համագործակցության տարբեր ծրագրերում: Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս, շարունակելով և առավել ընդգրկուն դարձնելով գործակցությունը, մենք էլ ավելի կակտիվացնենք համագործակցությունն ու կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ»,-ընդգծել է Մոսկվայի քաղաքապետն ու կարևորել նաև երկու քաղաքների հարաբերությունների ընդլայնման հարցում Մոսկվայի հայ համայնքի դերը: Անդրադառնալով Մոսկվայում Երևանի օրերի անցկացմանը`Սերգեյ Սոբյանինը նաև հատկանշել է, որ այն ևս կարևոր նշանակություն ունի երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման հարցում և, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին նախորդ տարի Երևանում Մոսկվայի օրերի պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝  Տարոն Մարգարյանն իր հերթին նախ շնորհավորել է Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորելով բոլոր մակարդակներում երկուստեք հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ համոզմունք է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:

«Վերջին տարիների մեր համագործակցությունը, որի շրջանակում իրականացվեցին մի շարք ծրագրեր, իսկապես արդյունավետ էր: Մեզ համար կարևոր են այն նախագծերի կյանքի կոչումը, որոնք նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Ու ես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մենք միասին, համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, այդ թվում նաև 2014-2016 թվականների  համագործակցության ծրագրի շրջանակում նախանշված ուղղություններով նպատակային աշխատանքներ իրականացնելով»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նաև հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը, իր որդեգրած սկզբունքի համաձայն, բաց է ու պատրաստակամ՝ քննարկելու համագործակցության նոր, փոխշահավետ  առաջարկներ:

Այնուհետ երկու մայրաքաղաքների քաղաքապետերը ստորագրել են  Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:

Կողմերը մեկ անգամ ևս փաստել են, որ ծրագիրը  կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին  շնորհակալություն է հայտնել Մոսկվայում Երևանի օրերի բարձր մակարդակով անցկացման համար և Սերգեյ Սոբյանինին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երևանում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր

 Տարոն Մարգարյան,Մոսկվա, եկեղեցիԵրևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին, հյուրերին ուղեկցել է շրջելու համալիրի տարածքով: Համալիրի բացումն ու Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին: Մայր տաճարը, որն ի դեպ կառուցվել է Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով, Հայաստանի սահմաններից դուրս կառուցված ամենամեծ եկեղեցին է: Հայկական ճարտարապետության ոճով Մոսկվայի կենտրոնում կառուցված եկեղեցական համալիրն ընդգրկում է 1.3 հեկտար տարածք: Վանական համալիրի տարածքում են գտնվում նաև Սուրբ Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային կենտրոնը, թանգարանը, հանդիսությունների և այլ սրահներ ու մասնաշենքեր: Երևանի պատվիարկության անդամները ծանոթացել են նաև «Հայերը Մոսկվայում. Պատմական ուղի» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:
Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ներկայացնելով առաջնորդարանի կողմից տարվող աշխատանքներն ու ծրագրերը, նշել է, որ համալիրն այսօր կարևոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գնահատելով առաջնորդարանի կողմից կատարվող աշխատանքները, իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերի շրջանակում մշտապես համագործակցում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ այլ քաղաքների հայ համայնքների հետ, և պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել առաջնորդարանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարեց Խաչատրյանի գործերը

Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն էր։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։

Երիտասարդական նվագախումբ, Մոսկվա, ԽաչատրյանԵրիտասարդական նվագախումբ, Մոսկվա, ԽաչատրյանԵրիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը։ Ստրադիվարիուսի ջութակով նա ներկայացրեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը նա կատարում էր առաջին անգամ։ «Ինձ համար հետաքրքիր էր հայկական երաժշտությունը կատարել հայ երաժիշտների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը շատ լավ գիտի Արամ Խաչատրյանի այդ կոնցերտը և սիրում է այն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի այդ ստեղծագործության իր մեկնաբանությունը, այդ իսկ պատճառով երիտասարդական նվագախմբի երաժիշտները հիանալի էին այն կատարում»,- ասաց Անդրեյ Բարանովը։ Ա. Բարանովի և երիտասարդական նվագախմբի համագործակցությունը կշարունակվի. հաջորդ համատեղ ելույթը կկայանա դեկտեմբերին Երևանում։

«Արամ Խաչատրյանն ապրել է Մոսկվայում, սակայն նրա երաժշտության մեջ շատ են հայկական երանգները։ Հայ երիտասարդությանը հոգեհարազատ է  Խաչատրյանի արվեստը։ Մեզ համար խիստ պարտավորեցնող է կատարել մեծ կոմպոզիտորի գործերը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում»,- ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Երիտասարդական նվագախմբի մոսկովյան համերգը տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգի գլխավոր հովանավորն է «Մոնարխ» ընկերությունների խումբը, ավիափոխադրման հովանավորը՝ «Էյր Արմենիա» ընկերությունը: Երեկոյի կազմակերպիչներն էին Մոսկվայի պետական կոնսերվատորիան և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով եզրափակվեց նաև Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ երկրների նվագախմբերի շքերթը։

 

Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Էդվարդ Նալբանդյանը,ԵՄ  դեսպաններՆոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։