ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները` Մոսկվայի իրավապահների հետ համատեղ, օգոստոսի 20-ին, ժամը 12.30-ին, Մոսկվայի Սուխովսկի նրբանցքի թիվ 78 շենքի մոտ հայտնաբերել և ձերբակալել են 1971 թ. ծնված Էրիկ Ա.-ին, որը 1999 թ. օգոստոսի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակությունը/ 3-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Tag Archives: Մոսկվա
Մոսկվայում «McDonald`s»-ի ցանցը փակելու ցույցեր են ընթանում
Մոսկվայում բողոքի ցույցեր են տեղի ունենում` ի աջակցություն Ռուսաստանում «McDonald`s»-ի փակման վերաբերյալ որոշմանը: Ցույցին մասնակցել է Լիբերալ-դեմոկտրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով:
Օգոստոսի 20-ին Մոսկվայում սանիպետկայանը դադարեցվել է «McDonald`s»-ի չորս կետերի աշխատանքը սանիտարական պահանջներին չբավարարելու պատճառով: Համապատասխան վարչության աշխատակիցները հայտնել են, որ արագ սննդի սպասարկան ցանցի բոլոր մասնաճյուղերում ստուգման աշխատանքներ են ընթանում:
Ռուսաստանում առաջին «McDonald`s»-ը բացվել է 1990 թվականի հունվարի 31–ին: Այն ժամանակավորապես դադարեցրեց իր աշխատանքները ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո:
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած անձը հայազգի Արթուր Միրզոյանն է
Այսօր առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա հրացանով կրակ բացած անձը ազգությամբ հայ 43-ամյա Արթուր Միրզոյանն է: Վերջինիս արձակած կրակոցների հետրանքով դեսպաննատան աշխատակիցները չեն տուժել, վնասվել է միայն շենքի առջևի ցուցանակը: Ռուսական ոստիկանությանը հաջողվել է նրան ձերբակալել և տեղափոխել ոստիկանություն: Առաջին իսկ հարցաքննման ժամանակ պարզվել է անձի ինքնությունը: Միրզոյանը Մոսկվայում փայտանյութի արտադրամասի սեփականատեր է հանդիսանում: Նա չի ցանկացել մեկնաբանել, թե ինչու է այդ արարքին դիմել, սակայն տեղական անվտանգության աշխատակիցները այն կապել են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի հետ: Հարձակուման կազմակերպված բնույթը պարզելու համար հետաքննություն է սկսվել:
22-դահլիճանոց կինոթատրոն Մոսկվայում
Այս տարվա սեպտեմբերին Մոկվայում կբացվի 22-դահլիճանոց նոր սերնդի կինաթատրոն` հաշվարկված 4477 հանդիսատեսի համար, հաղորդում է Colta.ru-ն:
«Каро Vegas 22»-ը բացվելու է ««Vegas Կրոկուս Սիթի» առևտրի կենտրոնում, «Մյակինինո» մետրոյի կայարանի մոտ ու, փաստորեն, Ռուսաստանում այն ամենամեծը կլինի:
Կինոթատրոնում հատուկ սրահներ կլինեն, լայնէկրան, 2D և 3D ձևաչափի գերպայծառ, Auro 11.1 եռաչափ հնչյունային համակարգով,գերպայծառ էկրաններով հագեցած դահլիճներ: Դրանցից 8-ում հատուկ տուրբոբազկաթոռներ են տեղադրելու, որոնք արձագանքելու են ֆիլմի հնչյունային ֆոնին ու տատանվելու են էկրանին ցուցադրվող գործողություններին համապատասխան:
Կինոթատրոնում ոչ միայն վարձույթի նորույթները հնարավոր կլինի դիտել, այլև անկախ ռեժիսորների, ռուսական փառատոնային կինո, ու անցյալի հայրենական ֆիլմեր:
Մոսկվայի մետրոյի վթարի գործով երկու մարդ է ձերբակալվել
Մոսկվայում մետրոյի գնացքների գծերից դուրս գալու գործով չորեքշաբթի օրը երկու մարդ է ձերբակալվել:
Տեխնիկական սպասարկման վերահսկիչ Վալերի Բաշկատովին և նրա օգնական Յուրի Գորդովին ձերբակալել են անվտանգության կանոններին չհետևելու կասկածանքով:
Ձերբակալվածները հետևում էին Հաղթանակի պարկ և Սլավյանսկի բուլվար կայարանների միջև ընկած երկաթուղային հանգույցում իրականացվող աշխատանքներին:
Երկու կասկածյալները հարցաքննության են ենթարկվել, իսկ իշխանությունները պատրաստվում են նրանց մեղադրանք առաջադրել:
Երեքշաբթի առավոտյան երեք մետրոյի վագոններ դուրս էին եկել գծերից, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել:
160 մարդ վնասվածք է ստացել, որոնցից120-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Մոսկվայում ձերբակալել են հայ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին.7or.am
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են աշխարհում ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։ Վկայակոչելով «Rosbalt.ru»–ին, հաղորդում է7or.am-ը:
Նրան ձերբակալել են «кингисеппской» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։
Լևոն Հայրապետյանին ձերբակալել են 2014թ. հուլիսի 15–ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից։Իրավապահները՝ ուժեղացված հսկողության ներքո, գործարարին տարել են հարցաքննության։ Առաջիկայում նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի։
Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը այժմ ցմահ բանտարկություն է կրում։
Լևոն Հայրապետյանն աշխարհի ամենահարուստ հայերի ցանկում զբաղեցնում է 10–րդ տեղը։Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:
Մոսկովյան մետրոյի վթարի պատճառը
Մոսկովյան մետրոյի վթարի պատճառը մետաղալարով ամրացրած սլաքն է եղել:
Մետրոյում կատարված ողբերգության պատճառը վատ ամրացված սլաքի մեխանիզմն է եղել, հայտնվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքում :
“Հետաքննությունը ենթադրում է, որ աշխատանքները հարկին չեն կատարվել.սլաքի մեխանիզմը ամրացվել է սովորական` 3 մմ –անոց մետաղալարով, որն էլ կտրվել է”,ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ նույն կայքում տեղեկություն կար, որ գործով 2 կասկածյալ է ձերբակալվել:
Սգո օր Մոսկվայում
Այսօր Մոսկվայում սգո օր է հայտարարվել մոսկովյան մետրոպոլիտենի վթարի զոհերի կապակցությամբ:
Վերջին տվյալներով զոհվել է 22 մարդ, հիվանդանոցներում են 100 տուժածներ: 50 մարդու վիճակ ծայրահեղ ծանր է գնահատվում:
Վթարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են երեկ երեկոյան, իսկ վերականգնման աշխատանքներին 30 ժամ է հատկացվել:
Վթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ի առավոտյան, «Սլավյանսկի բուլվար» ու «Պարկ պոբեդի» կայարանների միջև: Գնացքը կտրուկ արգելակել է ու 3 վագոն ռելսերից դուրս է եկել:
Գործի քննությանը քննչական կոմիտեն է միացել: ԱԻ փաստով քրեական գործ է հարուցվել տրանսպորտային անվտանգության պահանջների խախտման մեղադրանքով:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Հայ խորհրդարանականները շրջայց կատարեցին 2013 թ. սեպտեմբերին բացված եկեղեցական համալիրում:
Այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, ինչպես նաեւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես ասաց. «Շատ ուրախ եմ գտնվել այս հրաշալի հոգեւոր կենտրոնում ու ձեր միջավայրում եւ ուզում եմ փոխանցել ջերմ ողջույններ Հայաստանից: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեր գործունեությանը, որովհետեւ զգում ենք ձեր հոգեւոր ու մարդկային կապը հայրենիքի հետ, որովհետեւ վստահ ենք, որ անկախ գտնվելու վայրից ձեզանից յուրաքանչյուրը հետաքրքրված է
Հայաստանով, նրա հաջողություններով եւ խնդիրներով, ոչ միայն հետաքրքրված է, այլեւ պատրաստ է դառնալ այդ հաջողությունների անմիջական կերտողն ու խնդիրների լուծման անմիջական մասնակիցը: Որովհետեւ հայրենիքն ինքն էլ ուրախանում է իր աշխարհասփյուռ զավակների հաջողություններով եւ մտահոգվում նրանց խնդիրներով` միաժամանակ պատրաստ լինելով նպաստել դրանց կարգավորմանը»:
Նրա խոսքով` Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին եւ եկեղեցական համալիրը` որպես նյութեղեն պատմություն, թեեւ մեկ տարեկան էլ չկան, բայց իրենց մեջ ամփոփում են մեր բազմադարյա հոգեւոր պատմությունը, նաեւ վկայում են հինավուրց ու խոր արմատների մասին, որ հայերն ունեն բարեկամ երկրում: «Համոզված եմ, որ Եվրասիական միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալով՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը ավելի կբարձրանա, ավելի կխորանան ինտեգրացիոն գործընթացները: Նաեւ վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնություն իմ պաշտոնական այցը իր դրական դերը կունենա փոխշահավետ համագործակցության ընդլայնման առումով՝ մի անգամ եւս փաստելով երկու երկրների միջեւ առկա ռազմավարական գործընկերային հարաբերությունները»,-նշեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանի համոզմամբ` այդ հարաբերությունների առաջընթաց զարգացումը ամրապնդում է վստահությունը հետագա ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացման եւ հնարավորությունների նկատմամբ, եւ դրանում մեծ է նաեւ հայ համայնքի դերն ու ներդրումը: «Պատահական չէ, որ դուք Ռուսաստանում համարվում եք ճանաչում եւ հեղինակություն ունեցող, հավատարիմ, խելացի եւ ստեղծարար, օրինապաշտ ու լիիրավ քաղաքացիներ: Համոզված եմ, որ ձեր ավանդապաշտությամբ ու օրինապաշտությամբ, երկու երկրների շահերի խոր գիտակցումով, այս հրաշալի հոգեւոր տան բարձր հովանու ներքո այսուհետ եւս կշարունակեք մասնակցել Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական հարաբերությունների պատմության նորովի կերտմանը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը:
«Հայրենիքի շենացումը մեր ընդհանուր գործն է, որում բոլորիս ջանքերն ու էներգիան մշտապես պահանջված են: Այդ ամենի համատեղումը կարեւոր գործոն է Հայաստանի փայլուն ապագայի ապահովման համար: Համոզված եմ, որ Հայաստանի ճակատագրի հանդեպ ընդհանուր պատասխանատվության գիտակցումը մեզ կօգնի ավելի բացահայտել մեր միասնական հայրենիքի ներուժը եւ կառուցել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունին: Մենք կարո՛ղ ենք եւ պարտավո՛ր ենք կերտել այդպիսի Հայաստան, մենք պարտավո՛ր ենք եւ կարո՛ղ ենք ամուր պահել այդ եռանկյունին՝ անկախ մեր գտնվելու վայրից»,-նշեց Գալուստ Սահակյանը:
ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, բարձր գնահատելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստան, նշեցին, որ այն ոչ միայն նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին, այլեւ ավելի կամրապնդի եւ կխորացնի միջպետական հարաբերությունները:
ÐáõÉÇëÇ 6-ÇÝ ÐÐ ²Ä ݳ˳·³Ñ ¶³Éáõëï ê³Ñ³ÏÛ³ÝÇ ·É˳íáñ³Í å³ßïáÝ³Ï³Ý å³ïíÇñ³ÏáõÃÛáõÝÁ ³Ûó»É»ó ØáëÏí³ÛÇ Ñ³ÛÏ³Ï³Ý »Ï»Õ»ó³Ï³Ý ѳٳÉÇñ: Ð³Û ËáñÑñ¹³ñ³Ý³Ï³ÝÝ»ñÁ ßñç³Ûó ϳï³ñ»óÇÝ 2013Ã. ë»åï»Ùµ»ñÇÝ µ³óí³Í »Ï»Õ»ó³Ï³Ý ѳٳÉÇñáõÙ:
²ÛÝáõÑ»ï»õ Ð³Û ²é³ù»É³Ï³Ý »Ï»Õ»óáõ èáõë³ëï³ÝÇ »õ Üáñ ܳËÇç»õ³ÝÇ Ð³Ûáó ûÙÇ ³é³çÝáñ¹³ñ³ÝáõÙ ï»ÕÇ áõÝ»ó³í ²Ä ݳ˳·³ÑÇ Ñ³Ý¹ÇåáõÙÁ è¸-áõÙ ÐÐ ¹»ëå³ÝáõÃÛ³Ý ¹Çí³Ý³·Çï³Ï³Ý ³ÝÓݳϳ½ÙÇ, è¸-áõ٠ѳí³ï³ñÙ³·ñí³Í ÐÐ å»ï³Ï³Ý ϳéáõÛóÝ»ñÇ, ÇÝãå»ë ݳ»õ Ñ³Û Ñ³Ù³ÛÝù³ÛÇÝ Ï³½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ Ý»ñϳ۳óáõóÇãÝ»ñÇ Ñ»ï:
¸ÇÙ»Éáí Ý»ñϳݻñÇÝ` ²Ä ݳ˳·³Ñ ¶³Éáõëï ê³Ñ³ÏÛ³ÝÁ Ù³ëݳíáñ³å»ë ³ë³ó. §Þ³ï áõñ³Ë »Ù ·ïÝí»É ³Ûë Ññ³ß³ÉÇ Ñá·»õáñ Ï»ÝïñáÝáõÙ áõ Ó»ñ ÙÇç³í³ÛñáõÙ »õ áõ½áõÙ »Ù ÷á˳Ýó»É ç»ñÙ áÕçáõÛÝÝ»ñ г۳ëï³ÝÇó: Ø»Ýù ѳñ·³Ýùáí »Ýù í»ñ³µ»ñíáõÙ Ó»ñ ·áñÍáõÝ»áõÃÛ³ÝÁ, áñáíÑ»ï»õ ½·áõÙ »Ýù Ó»ñ Ñá·»õáñ áõ Ù³ñ¹Ï³ÛÇÝ Ï³åÁ ѳÛñ»ÝÇùÇ Ñ»ï, áñáíÑ»ï»õ íëï³Ñ »Ýù, áñ ³ÝÏ³Ë ·ïÝí»Éáõ í³ÛñÇó Ó»½³ÝÇó Ûáõñ³ù³ÝãÛáõñÁ Ñ»ï³ùñùñí³Í ¿ г۳ëï³Ýáí, Ýñ³ ѳçáÕáõÃÛáõÝÝ»ñáí »õ ËݹÇñÝ»ñáí, áã ÙdzÛÝ Ñ»ï³ùñùñí³Í ¿, ³ÛÉ»õ å³ïñ³ëï ¿ ¹³éÝ³É ³Û¹ ѳçáÕáõÃÛáõÝÝ»ñÇ ³ÝÙÇç³Ï³Ý Ï»ñïáÕÝ áõ ËݹÇñÝ»ñÇ ÉáõÍÙ³Ý ³ÝÙÇç³Ï³Ý Ù³ëݳÏÇóÁ: àñáíÑ»ï»õ ѳÛñ»ÝÇùÝ ÇÝùÝ ¿É áõñ³Ë³ÝáõÙ ¿ Çñ ³ß˳ñѳë÷Ûáõé ½³í³ÏÝ»ñÇ Ñ³çáÕáõÃÛáõÝÝ»ñáí »õ Ùï³Ñá·íáõÙ Ýñ³Ýó ËݹÇñÝ»ñáí` ÙÇ³Å³Ù³Ý³Ï å³ïñ³ëï ÉÇÝ»Éáí Ýå³ëï»É ¹ñ³Ýó ϳñ·³íáñÙ³ÝÁ¦: Üñ³ Ëáëùáí` ØáëÏí³ÛÇ Ð³Ûáó ³é³çÝáñ¹³ÝÇëï êáõñµ ä³Ûͳé³Ï»ñåáõÃÛáõÝ »Ï»Õ»óÇÝ »õ »Ï»Õ»ó³Ï³Ý ѳٳÉÇñÁ` áñå»ë ÝÛáõÃ»Õ»Ý å³ïÙáõÃÛáõÝ, û»õ Ù»Ï ï³ñ»Ï³Ý ¿É ãϳÝ, µ³Ûó Çñ»Ýó Ù»ç ³Ù÷á÷áõÙ »Ý Ù»ñ µ³½Ù³¹³ñÛ³ Ñá·»õáñ å³ïÙáõÃÛáõÝÁ, ݳ»õ íϳÛáõÙ »Ý ÑÇݳíáõñó áõ Ëáñ ³ñÙ³ïÝ»ñÇ Ù³ëÇÝ, áñ ѳۻñÝ áõÝ»Ý µ³ñ»Ï³Ù »ñÏñáõÙ: §Ð³Ùá½í³Í »Ù, áñ ºíñ³ëÇ³Ï³Ý ÙdzóÛ³É ïÝï»ë³Ï³Ý ï³ñ³ÍùÇÝ Ð³Û³ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ÙdzݳÉáíª »ñÏÏáÕ٠ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ Ù³Ï³ñ¹³ÏÁ ³í»ÉÇ Ïµ³ñÓñ³Ý³, ³í»ÉÇ ÏËáñ³Ý³Ý ÇÝï»·ñ³óÇáÝ ·áñÍÁÝóóÝ»ñÁ: ܳ»õ íëï³Ñ »Ù, áñ èáõë³ëï³ÝÇ ¸³ßÝáõÃÛáõÝ ÇÙ å³ßïáÝ³Ï³Ý ³ÛóÁ Çñ ¹ñ³Ï³Ý ¹»ñÁ Ïáõݻݳ ÷áË߳ѳí»ï ѳٳ·áñͳÏóáõÃÛ³Ý ÁݹɳÛÝÙ³Ý ³éáõÙáíª ÙÇ ³Ý·³Ù »õë ÷³ëï»Éáí »ñÏáõ »ñÏñÝ»ñÇ ÙÇç»õ ³éϳ é³½Ù³í³ñ³Ï³Ý ·áñÍÁÝÏ»ñ³ÛÇÝ Ñ³ñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÁ¦,-Ýß»ó ²Ä ݳ˳·³ÑÁ: ¶³Éáõëï ê³Ñ³ÏÛ³ÝÇ Ñ³Ùá½Ù³Ùµ` ³Û¹ ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ ³é³çÁÝÃ³ó ½³ñ·³óáõÙÁ ³Ùñ³åݹáõÙ ¿ íëï³ÑáõÃÛáõÝÁ ѻﳷ³ ³í»ÉÇ Áݹ·ñÏáõÝ Íñ³·ñ»ñÇ Çñ³Ï³Ý³óÙ³Ý »õ Ñݳñ³íáñáõÃÛáõÝÝ»ñÇ Ýϳïٳٵ, »õ ¹ñ³ÝáõÙ Ù»Í ¿ ݳ»õ Ñ³Û Ñ³Ù³ÛÝùÇ ¹»ñÝ áõ Ý»ñ¹ñáõÙÁ: §ä³ï³Ñ³Ï³Ý ã¿, áñ ¹áõù èáõë³ëï³Ýáõ٠ѳٳñíáõÙ »ù ׳ݳãáõÙ »õ Ñ»ÕÇݳÏáõÃÛáõÝ áõÝ»óáÕ, ѳí³ï³ñÇÙ, ˻ɳóÇ »õ ëï»Õͳñ³ñ, ûñÇݳå³ßï áõ ÉÇÇñ³í ù³Õ³ù³óÇÝ»ñ: гÙá½í³Í »Ù, áñ Ó»ñ ³í³Ý¹³å³ßïáõÃÛ³Ùµ áõ ûñÇݳå³ßïáõÃÛ³Ùµ, »ñÏáõ »ñÏñÝ»ñÇ ß³Ñ»ñÇ Ëáñ ·Çï³ÏóáõÙáí, ³Ûë Ññ³ß³ÉÇ Ñá·»õáñ ï³Ý µ³ñÓñ Ñáí³Ýáõ Ý»ñùá ³ÛëáõÑ»ï »õë Ïß³ñáõݳϻù Ù³ëݳÏó»É г۳ëï³ÝÇ áõ èáõë³ëï³ÝÇ ÙÇçå»ï³Ï³Ý ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ å³ïÙáõÃÛ³Ý ÝáñáíÇ Ï»ñïÙ³ÝÁ¦,-³ë³ó ËáñÑñ¹³ñ³ÝÇ Õ»Ï³í³ñÁ:
§Ð³Ûñ»ÝÇùÇ ß»Ý³óáõÙÁ Ù»ñ ÁݹѳÝáõñ ·áñÍÝ ¿, áñáõÙ µáÉáñÇë ç³Ýù»ñÝ áõ ¿Ý»ñ·Ç³Ý Ùßï³å»ë å³Ñ³Ýçí³Í »Ý: ²Û¹ ³Ù»ÝÇ Ñ³Ù³ï»ÕáõÙÁ ϳñ»õáñ ·áñÍáÝ ¿ г۳ëï³ÝÇ ÷³ÛÉáõÝ ³å³·³ÛÇ ³å³ÑáíÙ³Ý Ñ³Ù³ñ: гÙá½í³Í »Ù, áñ г۳ëï³ÝÇ ×³Ï³ï³·ñÇ Ñ³Ý¹»å ÁݹѳÝáõñ å³ï³ë˳ݳïíáõÃÛ³Ý ·Çï³ÏóáõÙÁ Ù»½ Ïû·ÝÇ ³í»ÉÇ µ³ó³Ñ³Ûï»É Ù»ñ ÙdzëÝ³Ï³Ý Ñ³Ûñ»ÝÇùÇ Ý»ñáõÅÁ »õ ϳéáõó»É ³í»ÉÇ ³å³Ñáí áõ ³í»ÉÇ µ³ñ»Ï»óÇÏ Ð³Û³ëï³Ý, ³í»ÉÇ ³Ùñ³åݹ»É г۳ëï³Ý-²ñó³Ë-ê÷Ûáõéù »é³ÝÏÛáõÝÇÝ: Ø»Ýù ϳñá°Õ »Ýù »õ å³ñï³íá°ñ »Ýù Ï»ñï»É ³Û¹åÇëÇ Ð³Û³ëï³Ý, Ù»Ýù å³ñï³íá°ñ »Ýù »õ ϳñá°Õ »Ýù ³Ùáõñ å³Ñ»É ³Û¹ »é³ÝÏÛáõÝÇݪ ³ÝÏ³Ë Ù»ñ ·ïÝí»Éáõ í³ÛñÇó¦,-Ýß»ó ¶³Éáõëï ê³Ñ³ÏÛ³ÝÁ:
è¸-áõÙ ÐÐ ³ñï³Ï³ñ· »õ Édz½áñ ¹»ëå³Ý úÉ»· ºë³Û³ÝÁ »õ èáõë³ëï³ÝÇ »õ Üáñ ܳËÇç»õ³ÝÇ Ð³Ûáó ûÙÇ ³é³çÝáñ¹ º½ñ³ë ³ñù»åÇëÏáåáë Ü»ñëÇëÛ³ÝÁ, µ³ñÓñ ·Ý³Ñ³ï»Éáí ²Ä Ý³Ë³·³ÑÇ ·É˳íáñ³Í å³ïíÇñ³ÏáõÃÛ³Ý å³ßïáÝ³Ï³Ý ³ÛóÁ èáõë³ëï³Ý, Ýß»óÇÝ, áñ ³ÛÝ áã ÙdzÛÝ Ýáñ ÉÇóù ÏѳÕáñ¹Ç ÙÇçËáñÑñ¹³ñ³Ý³Ï³Ý ϳå»ñÇÝ, ³ÛÉ»õ ³í»ÉÇ Ï³Ùñ³åÝ¹Ç »õ ÏËáñ³óÝÇ ÙÇçå»ï³Ï³Ý ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÁ:
Մոսկվայում հեռակա ձերբակալել են ուկրաինացի օլիգարխ Կոլոմոյսկուն
Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա Իգոր Կոլոմոյսկուն ձերբակալելու վերաբերյալ վճիռ է ընդունել: Կոլոմոյսկին զբաղեցնում է Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետի պաշտոնը, հաղորդում է Lenta.ru.-ն:
Կոլոմոյսկին մեղադրվում է ծանր հանցագործությունների`լրագրողների աշխատանքին խոչընդոտելու, Ուկրաինայի տարածքում մարդկանց առևանգման ու սպանության մեջ: Սակայն, նրա փաստաբան Ա.Ֆոմինը հայտարարել է դատարանի որոշումը բողոքարկելու մասին:
Ավելի վաղ ՌՔԿ-ն գործ էր հարուցել Կոլոմոյսկու ու Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արդեն Ավակովի դեմ, ապա նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց:
Մոսկվայում մահմեդականների համար «Ռամադանի վրան» է բացվել
Մայիսի 28-ին իսլամական աշխարհում մեկնարկեց մեծ պահքը` Ռամադանը: Մուսուլմանական մի շարք երկրներում ավանդույթ է դարձել պահքի շրջանում բարեգործական ճաշարանների` «Ռամադանի վրանների» բացումը, որը հնարավորությունն է տալիս հավատացյալներին հավաքվել իֆթարի` ընթրիքի ժամին և միասին ընթրել: Ահա նման վրան բացվել է նաև Մոսկվայում` ռուսաստանցի մահմեդականների համար: Վրանի բացման արարողությանը ներկա է եղել Ռուսաստանի մուֆթիների խորհրդի ներկայացուցիչները, մի քանի երկրների դեսպաններ, Թաթարստանի մուֆթի Քեմալ Սամիգուլինը, ինչպես նաև քրիստոնեական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ողջույնի ելույթներից հետո մահմեդականները միասին աղոթել են, այնուհետև ճաշակել իրենց առաջին իֆթարը: Բարձրաստիճան հյուրերը շնորհավորել են մահմեդական աշխարհին Ռամադան ամսվա առիթով:
Մոսկվայում ցուցադրել են էրոտիկայի ԽՍՀՄ-ում արգելված արխիվը
Ռուսաստանի պետական գրադարանը ցուցադրել է ԽՍՀՄ-ում արգելված էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունները, գրում է Lenta.ru-ն:
Գրադարանի աշխատակցուհի Մարինա Չեռնիխի խոսքով, արխիվում ավելի քան 90 տարի կուտակվել է մոտ 12 հազար հրատարակություն; Այդ թվում, 1910-ականներին մասայականություն վայելող էրոտիկ բրոշյուրներն ու վեպերը, որոնք հայտնի են եղել որպես “գրքեր տիկնանց համար”:
Այդ արխիվի ստեղծման գործում մեծ ներդրում ունի ՄՊՀ-ի գրադարանի տնօրենի տեղակալ, գրքի հավաքորդ Նիկոլայ Սկորոդումովը: Նրա մահից հետո, 1947-ին արխիվը համալվեց 7 հազար պոռնոգրաֆիական հրատարակությունով:
Բացի այդ, գրադարանի փակ պահոցում պահվում են The Beatles-ի ձայնապնակները, “Գեյ.դա լավ չէ”,”Կամասուտրան”, անգլերեն, մարմնավաճառ Քսավյեր Հոլանդերի հիշողություններն ու Գոռ Վիդալի “Քաղաքն ու սյունը”:
Չեռնիխի խոսքով, այդ պահոց մուտք ունեին կառավարության մի քանի անդամներ: Լեգենդի համաձայն, այնտեղ էին լինում ԽՍՀՄ մարշալ Սեմյոն Բուդյոնին ու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության առաջին նախագահ Միխայիլ Կալինինը:
Մոսկվայում ձերբակալվել են 3 նեոնացիստներ, ովքեր մեղադրվում է ադրբեջանցու սպանության մեջ
“Ռեստրուկտ” ռուսական ազգայնական շարժման մասնակից երեք ուսանողներ ձերբակալվել են Մոսկվայի հյուսիս-արևելքում Ադրբեջանի քաղաքացու սպանության կասկածանքով, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի քննչական գլխավոր վարչությանը:
“Քննության վարկածով` 2014թ. հունիսի 2-ին “Ռեստրուկտ” շարժման անդամ մեղադրյալները Մոսկվայի Սնեժնոյ փողոցում մարմնական վնասվածքներ են հասցրել Զաուր Ալիշևին, ով ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում”, – ասվում է հաղորդագրության մեջ:
Այս հանցագործության մեջ կասկածանքով ձերբակալվել են մայրաքաղաքի բուհերի երեք ուսանողներ: Նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում: Ներկայում նրանք կալանքի տակ են:
Իլհամ Ալիևի խնամին խոշոր առևտևաժամանցային կենտրոն է բացել Մոսկվայում
Մոսկվայում տեղի է ունեցել ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի կողմից կառուցված “Vegas Crocus City” առևտևաժամանցային կենտրոնի բացումը, տեղեկացնում է “Հագին” կայքը` հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին:
Կենտրոնի շինարարությունը սկսվել է 2011թ. վերջին, գումարային ներդրման ծավալը 12 մլրդ դոլար է կազմել: Ծրագրի ընդհանուր մակերեսը 285.000 քմ է, զուտ առևտրայինինը` 112.500 քմ: Համալիրը Ռոկֆելլերյան կենտրոնի կրկնօրինակն է: Ըստ կայքի` այս ծրագիրը համարվում է ռուսական շուկայում ամենախոշորը:
Նշենք, որ գործարար Արաս Աղալարովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փեսայի` Էմին Աղալարովի հայրն է: Գործարարը գործում է ռուսական դաշտում, Crocus Group ընկերությունների խմբի նախագահն ու սեփականատերն է: 2012թ.-ին Forbes-ի “Ռուսաստանի ամենահարուստ գործարարները-2012” վարկանշում զբաղեցրել է 61-րդ տեղը:
Մոսկվայում գնացքների բախման հետևանքով հինգ մարդ է զոհվել
Երեքշաբթի օրը Ռուսաստանի ներքին գործերի նախարարի նախնական տեղեկություններով՝ Մոսկվայի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է ուղևորատար գնացքին, որի հետևանքով զոհվել է հինգ և վիրավորվել 15 մարդ:
Արտակարգ իրավիճակների նախարարը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հարավարևմտյան հատվածում՝ Նարո-Ֆոմինսկում:
Բեռնատար գնացքը բախվել է Մոսկվայից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև ուղևորվող ուղևորատար գնացքի վերջին երեք վագոններին: Ներքին գործերի նախարարի խոսքով՝ ընդհանուր վերցրած ուղևորատար գնացքի համար 394 տոմս է վաճառված եղել:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին
Մոսկվայում հրաձգության հետևանքով ադրբեջանցի է սպանվել
Մոսկվայում ապրիլի 25 գիշեր 26-ի լույս սպանվել է 1965թ.-ին ծնված ադրբեջանցի: Վերջինս ծխախոտի խանութի սեփականատեր է եղել, տեղեկացնում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ խանութի տիրոջ վրա կրակել են այն պահին, երբ 6-8 մարդուց բաղկացած խմբի և խանութի աշխատակիցների միջև սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։ Խմբի անդամներից երկուսը մտել են խանութ, իսկ հետո նրանցից մեկը երկու անգամ կրակել է սեփականատիրոջ կրծքին։
Վիրավորը փորձել է պաշտպանվել դանակով, սակայն պատահաբար վիրավորել է զարմիկի ազդրը։ Ստացված վնասվածքից խանութի սեփականատերը շտամօգնության մեքենայում մահացել է։
Հարձակվողները փախուստի են դիմել “ВАЗ-2112” մակնիշի ավտոմեքենայով: Նույն գիշերը մեքենան հայտնաբերվել է: Վարորդ՝ 23-ամյա ադրբեջանցին, ձերբակալվել է։ Այժմ ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործության մյուս մասնակիցներին և պարզել սպանության դրդապատճառները։
Մոսկվան տաքսիների քանակով հավասարվել է Նյու Յորքին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տաքսամոտորային գործունեություն իրականացնելու 40-հազարերորդ թույլտվությունն է հանձնել, հաղորդում է “Ինտերֆաքսը”:
“Այսօր Մոսկվան տաքսիների քանակով Նյու Յորքի մակարդակին է հասել ու գերազանցել մինչվերակառուցման խորհրդային մակարդակը: Դա մեծ, նշանակալի իրադարձություն է Մոսկվայի ու մոսկվացիների համար”,-հայտարարել է Սոբյանինը:
“Երկու տարի առաջ, երբ ուժի մեջ մտավ դաշնային օրենքը, մենք անգամ չէինք երազի, որ Մոսկվայում 40-հազարերորդ տաքսին կհայտնվի: Այս ընթացքում կրճատվել է անօրինական գործունեությամբ զբաղվող մեքենաների թիվն ու կրկնակի ավելացել տաքսիներինը”:
Նշվում է նաև, որ 2013-ից թուլտվություն ստանում են բացառապես դեղին գույնի մեքենաները:
Երեք տարի անց հայտնաբերեցին Մոսկվայում
Ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Իշխան Մ.-ն, որը 2011 թ. սեպտեմբերի 20-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Խափանման միջոցը` կալանք:
Իշխան Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում
Ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողությունն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Արարողությանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշհորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ ու մոսկվաբնակ հայեր:
Ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողությունից հետո Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց 1915թ.-ի կոտորածներին զոհ դարձած 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին նվիրված հոգեհանգիստը` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ:



