Պակիստանում շիա ուխտավորներ տեղափոխող ավտոբուս է պայթել. զոհվել է 18 մարդ

pakistan-bomb attackՈստիկանության տեղեկություններով՝ Պակիստանում ռումբով մեքենան հարվածել է շիա ուխտավորներ տեղափոխող ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ է զոհվել:

Երեքշաբթի օրը Իրանից վերադարձող ավտոբուսների շարասյան մոտ ռումբերով մեքենան պայթել է Մաստունգ շրջանում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ավտոբուսներից մեկը հրդեհվել է: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ 24 վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են:

Անկախ

Պակիստանի նախկին նախագահ Պրեվեզ Մուշարաֆը ազատվել է տնային կալանքից

Պրեվեզ ՄուշարաֆՀինգշաբթի օրը Պակիստանի նախկին նախագահի օգնականներից մեկը՝ Շալիա Յաձանին հայտնել է, որ Պրեվեզ Մուշարաֆը ազատվել է տնային կալանքից:

Մուշարաֆը, որը Պակիստանում պայքարում է մի շարք դատական գործերի դեմ, ապրիլից տնային կալանքի մեջ է:

Նա խիստ վերահսկողության տակ Պակիստան էր վերադարձել այս տարվա սկզբին դատական գործընթացները հանգուցալուծելու և ընտրություններին առաջադրվելու համար: Սակայն նրա վերադարձը չընթացավ այնպես, ինչպես նախատեսվել էր:

 

Պակիստանում պայթյունով սպանել են նախարարին ու ևս 7 մարդու

o_594980Այսօր Պակիստանի Հայդեր-Պահտունհվա գավառում  ահաբեկիչը պայթյունով սպանել է արդարադատության նախարար Իսրարուլլահ Գանդապուրին ու ևս 7 մարդու: Բոլորը զոհվել են:

Ահաբեկիչը ներխուժել է բարձրաստիճան պաշտոնյայի Կոլաչիում գտնվող  նստավայր ու գործի դրել մահապարտի գոտին:

Պակիստանում սինգապուրցի մոդել են սպանել և նետել գետը

fehmina  Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երեկվանից կորած համարվող ծագումով սինգապուրցի 27-ամյա մոդել Ֆեհմինա Չոդրիի դիակը գտնվել է քաղաքի արվարձաններից մեկում գետի մեջ: Ամուսնացած, երկու երեխաների մայր Չոդրիի գործակալը հաստատել է այս ցավալի լուրը: Նա նշել է, որ կինը պատրաստվում է Պակիստանում նորաձևության դպրոց բացել:

«Հաբերլերը» գրում է, որ Չոդրին հաճախ այցելում էր Պակիստանում ապրող մորը և այս անգամ որոշել էր նրա համար տուն գնել: Այդ պատճառով ոստիկանները առաջինը կասկածել են տան առք ու վաճառքով զբաղվող գործակալներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալիբանի շարժումը Պակիստանում արգելում է աղջիկների դպրոցների գործունեությունը և մահով սպառնում սրա դեմ բողոքողներին, հնարավոր է, որ նորաձևության դպրոց հիմնելու մոդելի մտահղացումն է դարձել նրա սպանության պատճառը:

 

Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից 30 մարդ է զոհվել

pkistan-quakeԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երեքշաբթի Պակիստանում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Բալոչիստան նահանգի քարտուղար Ասադ Գիլանին հայտնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ավարան շրջանում և զոհերի թիվը հասնում է 30-ի:

Քարտուղարի տեղեկություններով կան նաև տասնյակ վիրավորներ:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ ավերակների տակ հնարավոր է մարդիկ մնացած լինեն:

Նահանգում փրկարարական արտակարգ դրություն է հայտարարվել՝ բոլոր պաշտոնյաները և բժիշկները աշխատում են մեծ զգոնությամբ:

Ավելի քան 200 զինվորներ են ուղարկվել փրկարարական աշխատանքներին օգնելու համար:

Ցնցումները տևել են երկու րոպե:

Տեղի ոստիկանության սպան հայտնում է, որ ցնցումները այնքան ուժեղ են եղել, որ օվկիանոսի հատակից 12 մետր բարձրությամբ փոքր ժայռանման կղզի է առաջացել:

Կղզու առաջացումը հաստատել է նաև ազգային սեյսմիկ վերահսկման կենտրոնի գլխավոր մասնագետը՝ տեղեկացնելով, որ նման ուժգնությամբ երկրաշարժի դեպքում դա զարմանալի չէ:

 

Պակիստանում երկու մահապարտ եկեղեցի են պայթեցրել, 78 հոգի զոհվել է

pakistanՊակիստանի Փեշավեր քաղաքում տեղակայված Ամենայն Սրբոց եկեղեցում երկու մահապարտ ռումբ են պայթեցրել, որի հետևանքով 78 հոգի է զոհվել, 130-ը՝ վիրավորվել է: Կիրակի օրը պատարագի ժամանակ ահաբեկիչները եկեղեցի են ներխուժել՝ պայթեցնելով իրենց վրա կապված ռումբերը: Վիրավորների մի մասին ուղղաթիռներով տեղափոխել են Ռավալպինդի և Իսլամաբադի հիվանդանոցներ: Ինչպես տեղեկացնում է «Türkiye» թերթը՝ բժիշկները վախենում են, որ զոհվածների թիվը կարող է մեծանալ, քանի որ վիրավորների մեջ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ:

Պակիստանի նախագահն ինքնակամ հեռացել է պաշտոնից

pic_a095439b766800530f4875dd91f15479Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հեռացել է պաշտոնից: Այդպիսով, Զարդարին առաջին նախագահը դարձավ, որն ինքնակամ հեռացել է պաշտոնից մինչ պաշտոնավարման ավարտը:

58-ամյա Զարդարին Պակիստանի նախագահի պաշտոնն է զբաղեցնում 2008-ից, այն բանից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը: Այդ կուսակցության նախկին առաջնորդ  Բենազիր Բհուտոն, որը երկու անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, Զարդարիի կինն էր: 2007-ին նա սպանվեց: Զարդարիի հետնորդը Մամնուն Հուսեյնն է, որի երդմնակալությունը Պակիստանի նախագահի պաշտոնում տեղի կունենա այսօր, սեպտեմբերի 9-ին:

Հուսեյնը խոշոր ձեռնարկատեր է ու Պակիստանում կառավարող  “Մահմեդական լիգա” կուսակցության ներկայացուցիչ: Նա ընտրվել է հուլիսի 30-ին: Ավելի վաղ, մայիսի 11-ին, Պակիստանում, համընդհանուր ընտրությունների արդյունքում ձևավորվեց խորհրդարանը: Չնայած  ընտրատարածքներում բազում խախտումների մասին տեղեկությունների, այդ ընտրությունները համարվեցին երկրի պատմության մեջ ամենադեմոկրատականը:

Պակիստանի նախագահը, գործող օրենսդրության համաձայն, չունի նշանակալի իրավասություններ: 2010-ին Զարդարին համաձայնել է ուղղումներ մտցնել սահմանադրության մեջ,  որոնց համաձայն, իրավասությունների մեծամասնությունը փոխանցվել է վարչապետին:

Պակիստանի նախագահին ընտրում են  խորհրդարանի երկու պալատն ու տարածքային օրենսդրական ժողովի ներկայացուցիչները: Նախագահը կարող է իր պաշտոնը զբաղեցնել առավելագույնը  հնգամյա 2 ժամկետ:

 

Մուշարաֆը Բենազիր Բհուտոյին չպաշտպանելու համար մեղադրվել է սպանության մեջ

Pervez MusharrafBenazir BhuttoԱյսօր Պակիստանի նախկին նախագահ Պրեվեզ Մուշարաֆը մեղադրվել է 2007 թ-ին երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի մահվան մեջ:

 

Ռավալպինդիի դատարանի այս որոշումը երկրի որևէ նախկին զինված ուժերի ղեկավարի մեղադրանք ներկայացնելու առաջին դեպքն է Պակիստանի պատմության մեջ:

Մուշարաֆը մեղադրվել է մարդասպանության, կանխամտածված սպանության և մարդասպանությանը աջակցելու համար:

Բանակի նախկին ղեկավարը, որը իշխանության էր եկել 1999թ-ին, անձամբ ներկայացել էր դատարան և բոլոր մեղադրանքների համար անմեղ ճանաչվել:

Հաջորդ դատը տեղի կունենա օգոստոսի 27-ին, երբ դատարան ներկայացվեն առաջին ապացույցները:

Բհուտոն մահացել էր 2007թ-ի դեկտեմբերին քաղաքական ցույցի ընթացքում հրազենով և ռումբով հարձակման ժամանակ:

Մեղադրող կողմը պնդում է, որ Մուշարաֆը, որը այդ ժամանակ երկրի նախագահն էր, չի կարողացել ինչպես հարկն է նրան պաշտպանել:

70-ամյա Մուշարաֆը Պակիստանից հեռացել էր 2008թ-ին, երբ նրան ստիպել էին հեռանալ իր պաշտոնից, սակայն նա մարտին վերադարձել է Պակիստան և խոստացել պայքարել այս տարվա ընտրություններում:

Բացի Բհուտոյի դեպքից՝ Մուշարաֆը ընդգրկված է նաև դատավորների ձերբակալման և անջատողական ուժերի առաջնորդներից մեկի մահվան դեպքերի մեջ:

Նրան նաև սպառնում են Պակիստանի Թալիբանները, որոնք նրա նկատմամբ երկու մահափորձ են իրականացրել, երբ նա դեռ երկրի ղեկավարն էր: Թալիբանները երդվել են կրկին մահափորձ իրականացնել նրա նկատմամբ, եթե նա վերադառնա:

 

Պակիստանցի կանայք այլևս առանց տղամարդկանց չեն կարող առևտրի գնալ

o_501203Պակիստանի հյուսիս-արևմուտքում այժմ կանայք առանց տղամարդկանց ուղեկցության չեն կարող խանութ, շուկա մենակ գնալ: Նման որոշում են ընդունել Քարաք շրջանի հոգևորականները: Նրանց կարծիքով, տղամարդիկ, տենելով մենակ կնոջ, իսկույն կորցնում են “հոգու ու մտքի մաքրությունը”: Դա հատկապես կարևոր է հիմա, “Ռամադանի” ժամանակ: Հիմա կանանց փոխարեն առևտուր պետք է անեն ամուսինները, հայրերն ու եղբայրները: Սակայն իշխանությունները դեռևս կանանց վրա նման արգելք չեն դրել: Տեղի ոստիկանության ղեկավար Ատիկուլա Վազիրը հայտնել է, որ իրավապահներն իր վիճակի չեն կանանց արգելել առևտուր անել:

 

Պակիստանում գնացքը հարվածել է ռիկշայի. 12 զոհ կա

pakistan. trainՈստիկանության սպայի տեղեկություններով` Պակիստանի կենտրոնական հատվածներում գնացքը հարվածել է ամայի տեղանքով երկաթգծերով անցնող ռիկշայի (մարդատար սայլակ), որի  հետևանքով մահացել է 12 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը և ըստ ոստիկանության՝ ռիկշայի վարորդը չի նկատել մոտեցող գնացքը ու փորձել է հատել երկաթգիծը:

Զոհվածների թվում կան երկու կին և երկու երեխա, իսկ  երկու փրկվածները ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Ըստ տեղեկությունների՝ երբ փրկարարական թիմը ժամանել է, տուժածների մեծ մասն արդեն ողջ չի եղել:

Պակիստանում նման դժբախտ պատահարների հիմնական պատճառը  երկաթգծերի ամայի խաչմերուկներն են, իսկ վարորդները սովորաբար երկաթգծերը հատում են մեծ արագությամբ՝ ուշադրություն չդարձնելով մոտեցող գնացքներին:

Պակիստանում ավտոբուսի գազի պայթյունից 16 երեխա է զոհվել

15512516 երեխա և ուսուցչուհին զոհվել են դպրոցական ավտոբուսի գազի բալոնի պայթյունից:

Ոստիկանության տվյալներով, Գուջրաթի մասնավոր դպրոց երեխաներին տեղափոխող ավտոբուսն այրվել է: Ամենայն հավանականությամբ, հրդեհի պատճառ է դարձել կայծը, որն առաջացել է գազից բենզին վառելիքի փոխանցման ժամանակ: Զոհվածներից բացի, 7 դպրոցական էլ վիրավորվել է, նրանցից 5-ը հոսպիտալացվել է ծանր վիճակում, երեխաների տարիքը  5-15 է:

Ավտոբուսի վարորդը կենդանի է մնացել ,սակայն փախել է պատահարի վայրից: Հիմա նրան որոնում է ոստիկանությունը:

Խոշոր աղի հանքի ներսում կառուցվել է մզկիթ և էլեկտական երկաթուղի՝ զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով հետևել Ալեքսանդր մեծի անցած ուղուն (լուսանկարներ)

m8Խևրայի աղի հանքը աշխարհում երկրորդն է իր մեծությամբ և ներառում է 40 կիլոմետր ձգվող թունելների շարք, աղե ժայռերից պատրաստված լուսավորված մզկիթ, էլեկտրական գնացք և նույնիսկ ասթմայի դեմ բուժման կետ:

Հանքը գտնվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 160 կմ դեպի հարավ և հանդիսանում է երկրի ամենահին ու ամենամեծ աղի հանքը, որը տարեկան ունենում է 250,000 այցելու:

Խևրան հայտնաբերվել է 320 մ.թ.ա-ին Ալեքսանդր Մեծի զորքերի կողմից, սակայն դրա շահագործումը սկսվել է տասնվեցերորդ դարում մոնղոլների տիրապետության տարիներին:

Ստորգետնյա հիմնական թունելները կառուցվել են բրիտանական իշխանության ժամանակ և այդ օրվանից մինչև այժմ  օգտագործվում են:

Էլեկտրական գնացքը աշխատում է 1930-ականներից ի վեր: Այն մի ժամանակ օգտագործվում էր հանքից ստացված աղը դուրս տանելու համար, իսկ այժմ զբոսաշրջիկներին է տեղափոխում դեպի հանքի խորքերը՝ տեսնելու աղե կերտվածքները:

Հանքը Պակիստանի ամենամեծ աղի աղբյուրն է, որից տարեկան ստանում են 350,000 տոնա աղ:

Հանքի փլուզումից խուսափելու համար 110 քառակուսի կիլոմետր մակերեսով հանքի միայն հինգ տոկոսն է օգտագործվում:

Խորշավոր թունելներում կարելի է տեսնել տարբեր տեսակի՝ թափանցիկ, սպիտակ և վարդագույն աղ:

Աղի հանքում երեք տարի է, ինչ գործում է ասթմայի բուժման կլինիկա, որը այցելուներ է ունենում ամբողջ աշխարհից:

Աղը այլնտրանքային ուղի է համարվում ասթմայի բուժման համար՝ մաքրելով թոքերի անցուղիները:

Աշխարհի ամենամեծ աղի հանքը Կանադայի Օնտարիո նահանգի Սիֆտոի հանքն է: