Իրանի ԱԳՆ. «Իրանը կողմ է Պակիստանում տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը»

Մարզի Աֆհամ

Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը, անդրադառնալով վերջին շրջանում Պակիստանում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ Իրանը կողմ է Պակիստանում տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը:

Իրանի արտգործանախարարության մամուլի խոսնակը հույս է հայտնել, որ Պակիստանի տարբեր կուսակցությունների ու խմբավորումների միջև առկա տարաձայնությունները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով, և երկրում կտիրի ժողովրդավարություն:

Նշենք, որ Պակիստանի այժմյան ընդդիմադիր գործիչներից իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Իմրան Խանն ու  հոգևորական Թահիր ուլ-Քադրին: Վերջիններս պահանջում են Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Տապի պատճառով Հնդկաստանից ու Պակիստանից 50 ուխտավոր է զոհվել

13-390x290Պակիստանի Սինդ նահանգում  շոգի պատճառով ջերմային ալիքից մահացել է 54 ուխտավոր, որոնք կրոնական տոնին էին մասնակցում, հաղորդում է ИА Новости-Казахстан:

Դեպքը  կատարվել է Սեհվան քաղաքում, որտեղ ամեն տարի հազարավոր ուխտավորներ են մեկնում սբ Լալ Շահբազ Կալանդարի մահվան տարելիցին: Սուրբի պատվին տոնավաճառներ են կազմակերպվում, ձիարշավ, երաժշտական ելույթներ ու այլ միջոցառումներ:

Այս տարի տոնին խիստ շոգ էր, ջերմաստիճանը բարձրացել է մինչև 47 աստիճան ինչի հետևանքով  ջերմային հարվածից մահացել է  մի քանի ուխտավոր, իսկ մի մասն էլ խեղդվել են` շոգից պաշտպանվելու համար ջուրը մտնելու հետևանքով:

Ոչ պաշտոնական տվյալներով, այս տարի տոնին 500-700 հազար մարդ է մասնակցել.նրանց վիճակը վատթարացել է խմելու ջրի պակասի ու հոսանքամատակարարման խափանումների պատճառով:

Անկախ

Պակիստանի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 28 մարդ է զոհվել

Պակիստանի օդանավակայանՊակիստանի թալիբանները ստանձնել են երկրի ամենամեծ օդնավակայանի վրա ժամեր տևած հարձակման պատասխանատվությունը:

Պակիստանի թալիբանների առաջնորդը անհայտ վայրից հայտնել է, որ Կարաչիի Ջինա միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակումը վրեժխնդրություն է եղել նախկին առաջնորդի սպանության համար:

Թալիբանների առաջնորդը նշել է, որ այլ հարձակումներ ևս կլինեն:

Կիրակի ուշ գիշերը հրազենով, ռումբերով զինված զինյալները ներխուժել են օդանավակայանի բեռների գոտի:

Հարձակումը տևել է հինգ ժամ:

Հարձակման ընթացքում զոհվել է 28 մարդ՝ ներառյալ օդանավակայանի անվտանգության ութ անդամներ, Պակիստանի միջազգային ավիաուղիների երկու աշխատակից և մեկ թափառաշրջիկ, վիրավորվել է 24 մարդ:

Բոլոր 10 զինյալները սպանվել են:

Հարձակման ընթացքում կառույցը հրդեհվել է, սակայն ինքնաթիռները չեն վնասվել:

Անկախ

Պակիստանում ընտանիքի անդամները քարկոծելով սպանել են հղի կնոջը

pakistan-womanՊակիստանում բարեկամները դատարանի շենքի առջև քարկոծելով սպանել են հղի կնոջը՝ իրենց ընտրած փեսացուի հետ ամուսնանալու փոխարեն իր սիրեցյալի հետ փախչելու համար:

25-ամյա Ֆարզանա Պարվին սպանվել է իր գործողություններով իր ընտանիքի անունը արատավորելու համար:

Ապրիլին Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն՝ անցած տարվա ընթացքում երկրում 869 կին պատվի համար սպանությունների զոհ է դարձել: Ակտիվիստների տեղեկություններով՝ զոհերի իրական թիվը ավելի մեծ է:

Պարվինի դաժան սպանությունը միանգամայն հանրային կերպով է իրականացվել:

20 մարդկանցից բաղկացած խումբը՝ ներառյալ նրա եղբայրները, հայրը և զարմիկը, նրան քարերով սպանել է Լահոր քաղաքի դատարանի շենքի առջև:

Այսպես կոչված պատվի համար սպանությունները հաճախ ծագում են ցեղային ավանդույթներից և իսլամի մաս չեն կազմում: Նման սպանությունները սովորական բնույթ են կրում, սակայն մեծ քաղաքում իրականացված վերոնշյալ սպանությունը արտասովոր երևույթ էր հանդիսանում:

 Անկախ

Պակիստանում ռմբակոծությունների հետևանքով 32 զինյալ է զոհվել

pakistan-bombingՉորեքշաբթի առավոտյան Պակիստանի ռազմական ուժերը օդային հարձակումներ են իրականացրել երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող ռազմական թաքստոցների վրա:

Հրապարակված հայտարարության մեջ ռազմական ուժերը հայտնում են, որ հյուսիսային Վազիրիստանում իրականացված գործողությունների ընթացքում 32 ահաբեկիչ է զոհվել:

Ծայրահեղական խմբավորումների համար հենակետ համարվող վերոնշյալ շրջանում ռազմական ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել այս ամսվա սկզբին:

63 պակիստանցի քաղաքական գործիչ կանչվել է դատարան

pakistanՊակիստանի Լախոր քաղաքի բարձրագույն դատարանը հարցաքննության է կանչել 63 քաղաքական գործչի, այդ թվում նաև վարչապետ Նավազ Շերիֆին, նախկին նախագահին ու նախկին վարչապետին: Վերջիններս իրենց ունեցվածքն  աստիճանաբար տեղափոխում են արտասահմանյան երկրներ: Հայտնի է, որ քաղաքական գործիչներն անօրինական ճանապարհով մոտ 3 մլրդ դոլար գումար են փոխանցել արտասահման: Դատական գործի առաջին լսումները կանցկացվեն հունիսի 15-ին: Տեղական մամուլի հաղորդմամբ՝ պակիստանցիները շուրջ 7 մլդ դոլար գումար ունեն շվեյցարական բանկերում:

Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 40 մարդ

Պակիստան, երկրաշարժՈւրբաթ օրը Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 40 մարդ:

4,3-4,6 մագնիտուդով երեք երկրաշարժերը գրանցվել են Նավաբշահ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ավելի քան 1 միլիոն մարդ է բնակվում:

Ցնցումները վնասել են տները, անջատվել է էլեկտրականությունը:

Տեղական կառավարության տվյալներով՝ շրջանի դպրոցները փակ են լինելու:

 Անկախ

Ոստիկանների նկատմամբ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող 9-ամսեկան երեխային արդարացրել են

unnamed (10)Պակիստանում ոստիկանին սպանելու փորձ կատարելու մեղադրանքով դատարանում հայտնված 9-ը ամսեկան երեխային արդարացրել են:

Երեխային՝ Մուհամադ Մոսա Խանին, մեղադրանք էր ներկայացվել ոստիկանների ուղղությամբ քարեր նետած գազային գողերի հետ միասին:

Պակիստանցի դատապաշտպանի տեղեկություններով՝ դատավորը երեխային արդարացնելու մասին հայտարարել էր շաբաթ օրը դատական լուսմների ժամանակ, քանի որ ոստիկանությունը հանել էր երեխայի մեղադրանքը:

Դատապաշտպանը ավելացրել է, որ ոստիկանությունը երեխայի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ մեղադրանք է ներկայացրել առանց գործը քննելու:

Երեխային ուրբաթ օրը ներկայացրել էին դատարան ոստիկանության և նրա բնակավայրի բնակիչների բախման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Իրանը և Պակիստանը շարունակում են փնտրել առևանգված սահմանապահին

unnamed (2)«Թեհրանը և Իսլամաբադը չեն հավատում այն տեղեկությանը, թե «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման կողմից առևանգված սահմանապահ Ջամշիդ Դանաեֆրը սպանվել է: Մենք մտադիր ենք շարունակել որոնողական աշխատանքները»,- այս խնդրի վերաբերյալ կարծիք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահման Ֆազլին:

Պակիստանում Իրանի դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանը, անդրադառնալով այս խնդրին, ասել է, որ համամիտ է Աբդոլռեզա Ֆազլի կարծիքին և իր հերթին ընգծել է, որ Իրանի և Պակիստանի միջև անցկացված վերջին զորավարժությունները, նպաստել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը: Նա նաև մեջբերել  է, որ շուտով Իրան է այցելելու Պակիստանի վարչապետ Նավազա Շարիֆը:

Ինչ վերաբերում է սահմանապահներին, նրանցից չորսը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ազատ էին արձակվել:

Ավելի վաղ ծայրահեղականները հայտնել էին, որ գլխատել էին հինգերորդ սահմանապահ Ջամշիդ Դանաեֆրին: Իրանը նախ հաստատել է այդ լուրը, ապա հերքել և վերսկսել սահմանապահի որոնողական աշխատանքները:

Անկախ

Պակիստանի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել

pakistan-market-blastՉորեքշաբթի օրը Պակիստանի մայրաքաղաքի մրգերի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան Իսլամաբադի շուկայի մուտքի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում:

Ոստիկանությունից հայտնել են, որ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Անկախ

Իրանից Պակիստան է ուղարկվել 500 տոննա ցեմենտ

իրանի երկաթգիծԻրանի Հարավարևելյան երկաթուղու տնօրեն Սեյեդ Մոստաֆա Դավուդին «ԻՍՆԱ» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ Զահեդանից Պակիստանի Կվետտա քաղաք է ուղարկվել ցեմենտի առաջին խմբաքանակը: Մինչ այդ այս ճանապարհով Կենտրոնական Ասիայի երկրներ էին տեղափոխվում տարատեսակ ապրանքներ:

Այսպիսով, Սիստան-Բելուջիստան նահանգում ակտիվորեն իրականացվում է բեռների երկաթուղով տեղափոխում` ինչպես միջազգային (Պակիստան-Իրան-Թուրքիա), այնպես էլ ներքին ճանապարհներով: Երկաթուղով հիմնականում փոխադրվում է ցեմենտ, հեղուկ գազ, նավթամթերք:

Տրանզիտներն ու բեռնափոխադրումները նպաստում են Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգի տնտեսական, զբաղվածության աճին և վերացնում է հետամնացությունը:

Սեյեդ Մոստաֆա Դավուդին մանրամասնել է, որ 20 վագոնով Կվետտա է ուղարկվել շուրջ 500 տոննա ցեմենտ:

 Անկախ

Իրանը, Պակիստանը , Աֆղանստանը կմեծացնեն սահմանային առևտրի ծավալները

Իրան, Պակիստան , ԱֆղանստանԻրանի Սիստան-Բելուջիստան նահանգի նահանգապետ Ալի Աուսթ Խաշեմին հայտնել է, որ Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը կմեծացնեն սահմային առևտրի ծավալները:  Խաշեմին պարզաբանել է, որ հնարավոր է ստեղծել երկու նոր կենտրոն, որպեսզի  սահմանային առևտուրն առավելի  ընդլայնվի:

«Երեք երկների միացյալ ուժերով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում են Իրանի Սիստան-Բելուջիստան, Պակիստանի Բելուջիստան և Աֆղանստանի Նիմրուզ ու Ֆարհ նահանգների նահանգապետերը: Հանձնաժողովը զբաղվելու է մերձսահմանային բնակավայրերի բնակչության կենցաղի բարելավման խնդիրներով: Նմանատիպ գործելաոճը կհարթեցնի Իրանի հարաբերությունները հարևան երկների հետ»,- Խաշեմին հայտնել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը:

Անկախ

Գերի ընկած իրանցի սահմանապահները ազատ են արձակվել

unnamed (4)Պակիստանն ազատ է արձակել գերի ընկած իրանցի սահմանապահներին:

Փետրվարի 6-ին 5 իրանցի սահմանապահներ գերի էին ընկել իսլամական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը իրանապակիստանյան սահամանում: Ավելի ուշ ծայրահեղականները հայտարարել էին , որ պատանդներից մեկին գլխատել են:

«Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սերտորեն կապված է «Ալ-Քաիդային»: Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության տվյալների` գերի ընկած 5 սահմանապահներն էլ վերադարձվել են Պակիստանում գտնվող իրանական ներկայացուցչությանը:

Սահմանապահների առևանգումը ավելի է վատթարացրել  Թեհրանի և Իսլամաբադի հարաբերությունները: Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ֆազլին դեռևս փետրվարի կեսերին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է զորքեր մտցնել իրանապակիստանյան սահմանամերձ գոտի, եթե Իսլամաբադը «չվերացնի» այնտեղ գործող ահաբեկիչներին:

Սա իրանապակիստանյան սահմանագծում տեղի ունեցող առաջին դեպքը չէ: Անցյալ տարի հոկտեմբերի 25-ին «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սպանել է 14 իրանցի սահմանապահի, վիրավորել` 6-ին:

ԱՆԿԱԽ

Պակիստանում ինը ամսական երեխային մեղադրել են սպանության մեջ

nine-month-old boy-pakistanՊակիստանում դատարան ներկայացաված ինը ամսական տղային մեղադրում են մարդասպանության մեջ:

Երեխան՝ Մուհամեդ Մոսա Խանին մեղադրել են նաև ոստիկանությանը սպառնալու և պետական գործերին միջամտելու մեջ:

Նրան դեմ մեղադրանք են ներկայացրել իր ընտանիքի մյուս անդամների հետ միասին՝ Լահորում գազի գողերին գտնելու նպատակով իրականացված հետախուզությունից հետո: Երեխային գրավի դիմաց ազատել են, իսկ գործի քննարկումը հետաձգել մինչև ապրիլի 12-ը:

unnamedՈստիկանության տեղեկություններով կասկածյալները փորձել են սպանել սպաներին՝ հետախուզության ընթացքում նրանց վրա քարեր նետելով:

Express Tribune-ի տեղեկություններով՝ դատարան բողոք էր ներկայացվել Մուհամեդ Յասենի ամբողջ ընտանիքի դեմ՝ ներառյալ ինը ամսեկան երեխան:

Այժմ տեղեկություններ կան, որ տեսուչին չեն թույլատրել երեխայի դեմ գործ հարուցել:

Երեխայի հայրը հայտնել է, որ իրենք պարզապես ցույց էին կազմակերպել՝ բողոքելով իրենց շրջանում էլեկտրականության պակասի դեմ:

Ըստ News International-ի՝ դատավորը չէր կարող չքննել երեխայի դեմ հարուցված գործը, քանի որ դա իր իրավասությունների մեջ չէր մտնում:

 Անկախ

Վարչապետի կատուն կերել է սիրամարգին, իսկ ոստիկաններին ազատել են աշխատանքից

b_773402Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի քաղաքից դուրս գտնվող առանձնաըունը հսկող 3 ոստիկանները զրկվել են աշխատանքից: Նրանք չեն հետևել կենդանիներին, ինչի արդյունքում վարչապետի կատուն հարձակվել է այգում ճեմող սիրամարգի վրա ու կերել խեղճին, իսկ թռչնի մնացորդներն այգեպանն է գտել:

Pakistan Today- գրել է, որ կատարվածից հետո ղեկավարությունը պատասխանատվության է կանչել առանձնատունը հսկող բոլոր ոստիկաններին` 21 մարդու: Նրանք, ճիշտ է, արդարացել են,թե չեն պատկերացրել, որ կատուն իրենից խոշոր թռչնի հախից կգա, բայց թե ինչու չեն միջամտել` այդպես էլ անհասկանալի է մնում:

3 ոստիկանները, որոնք հսկում են մարագետինների մոտ, որտեղ ազատ զբոսնում են սիրամարգերը` հեռացվել են աշխատանքից:

Անկախ

Պակիստանը դարձավ StartUp Cup մրցանակաբաշխության հաղթող

StartUp CupԱյսօր Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխարհի յոթ երկրների StartUp-ները մրցեցին առաջին համաշխարհային StartUp Cup-ի հաղթողի կոչման համար: Մրցույթին մասնակցում էին Պակիստանի, Եգիպտոսի, Մալայզիայի, Ռուսաստանի, Ֆիլիպինների, Լիբանանի և Գանայի թիմերը: Տարվա լավագույն StartUp ճանաչվեց Պակիստանի «Go-Fig» թիմը: Երկրորդ տեղում Գանայի «Bravehearts Expeditions» թիմն էր, երրորդ տեղում` Ռուսաստանի «Oriense» թիմը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը իր ելույթում նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում անցկացվում StartUp մրցանակաբաշխություն: «StartUp-երի վերաբերյալ Հայաստանում մի քանի միջոցառումների եմ մասնակցել, սակայն առաջին անգամն է, երբ Հայաստանում է մեկնարկում այս մրցույթը: Այս տարվա մեկնարկի արարողության առաջարկն արվել է Հայաստանին, որովհետև նախկին միջոցառումներին Հայաստանը կարողացել է արդյունավետ մասնակցություն ունենալ:

«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն ուրախությամբ նշեց, որ «Թումոյի» համար մեծ պատիվ է իր հարկի ներքո նման միջոցառում անցկացնել:

StartUp Cup-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Շոն Գրիֆինի խոսքով` համաշխարհային StartUp Cup-ը շատ նշանակալից միջոցառում է: Այն նպատակ ունի ներկայացնել ամենատարբեր տնտեսական համակարգերում գործող ամենահաջողակ ձեռնարկատերերին ու նորաստեղծ բիզնեսները: Հայաստանյան ստարտափների առաջնությունը Միացյալ Նահանգներից դուրս անցկացված առաջին մրցույթներից է, այդ իսկ պատճառով պատահական չէ, որ առաջին ամենամյա համաշխարհային StartUp Cup-ը տեղի է ունենում հենց Հայաստանում:

Համաշխարհային StartUp Cup-ում մրցեցին 21 երկրների տեղական մրցույթների հաղթողներից ընտրված յոթ թիմեր: Այսօր գոյություն ունի StartUp Cup բիզնես մոդելի 68 մրցույթ՝ 57 տարբեր երկրներում: Յուրաքանչյուր տեղական մրցույթի հաղթող, որ նվաճել է իր կոչումը 2013-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, հնարավորություն է ունեցել մասնակցել համաշխարհային StartUp Cup մրցույթին:

Հաղթողին սպասում են ներդրումներ, հաճախորդներին ու ներդրողներին բարձր մակարդակով ներկայանալու նոր հնարավորություններ և, իհարկե, արժանապատիվ կոչում:

Նշենք, որ համաշխարհային StartUp Cup մրցանակաբաշխության հայաստանյան կազմակերպիչներն են «Upostrophe» հիմնադրամը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Անկախ

Ահաբեկչություն Պակիստանի կինոթատրոնում, կան զոհեր

pakistanՊակիստանի Փեշավար քաղաքի կինոթատրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նվազագույնը 5 մարդ է զոհվել, 30 հոգի վիրավորվել է: Ականատեսների խոսքերով՝ պայթյունի պահին դահլիճում մոտ 100 հանդիսական է գտնվել: Անհայտ ահաբեկիչները երկու նռնակ են նետել ու հեռացել շենքից: Ոչ մի կազմակերպություն առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ տեղական ոստիկանությունը կինոթատրոնի սեփականատերերին զգուշացրել էր ահաբեկչության վտանգի մասին, քանի որ թալիբները, լինելով ծայրահեղ իսլամիստներ, ֆիլմերի դիտումը մեղք են համարում:

Պակիստանում նույն ընտանիքից վեց երեխա է զոհվել ձեռքի նռնակով խաղալուց հետո

պակիստան,նռնակՊակիստանում նույն ընտանիքից վեց երեխա է զոհվել, իսկ մեկը վիրավորվել՝ ձեռքի նռնակը խաղալիքի հետ շփոթելուց և դրանով խաղալուց հետո:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հինգից 12 տարեկան երեխաները նռնակով խաղում էին Հանգու քաղաքում գտնվող իրենց տան մոտակայքում, երբ այն պայթել է:

Տեղի ինքնակառավարման ավագ պաշտոնիայի խոսքով՝ նրանք նռնակը գտել էին մոտակա բաց դաշտում:

Այս շրջանում հաճախ են շիա և սունի մահմեդականների միջև բախումներ տեղի ունենում:

Այս ամսվա սկզբներին Պակիստանում 14-ամյա տղան, պայքարելով մահապարտ ահաբեկչի դեմ, մահացել էր դպրոցի դարպասների առաջ՝ փրկելով իր դպրոցական ընկերներին, որոնք հավաքվել էին իրենց առավոտյան ժողովին մասնակցելու համար:

 Անկախ

Պակիստանցի կինը վեցնյակ է լույս աշխարհ բերել

Պակիստան,վեցնյակՊակիստանցի կինը հետազոտության նպատակով հիվանդանոց այցելելուց հետո վեցնյակ է ծննդաբերել:

Կինը չորս դուստր և երկու որդի է ունեցել Խայբեր Պախտունխվա նահանգի Բանու շրջանի հիվանդանոցներից մեկում:

Պակիստան, վեցնյակԲժիշկները հայտնել են, որ վեցնյակը և նրանց մայրը առողջ և կայուն վիճակում են:

Կինը հիվանդանոց էր այցելել իր հղիության հետ կապված հետազոտություններ անցնելու և վեց երեխա ծննդաբերել:

Այս ամսվա սկզբին Հնդկաստանի Փենջաբ շրջանում կինը քառյակ էր լույս աշխարհ բերել:

Անկախ

Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը սրտի բուժման նպատակով ցանականում է մեկնել արտասահման

Պերվեզ ՄուշարաֆՊակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆի դատական գործի իրավաբանները հայտնել են, որ նա ցանկանում է մեկնել արտասահման սրտի հիվանդությունը բուժելու համար:

Ուրբաթ օրը ռազմական հիվանդանոցը, որտեղ բուժում է ստանում Մուշարաֆը, նրա վիճակի վերաբերյալ երկրորդ զեկույցն է ներկայացրել դատարան:

Մուշարաֆի պաշտպան երկու իրավաբաններ հայտնել են, որ հանձնաժողովը Մուշարաֆին խորհուրդ է տվել շտապ անգիոգրաֆիա անցնել:

Նրանք չեն նշել, թե որտեղ են նրան խորհուրդ տվել հետազոտություն անցնել:

Հունվարի սկզբներին Մուշարաֆը դատարանի ճանապարհին սրտի հետ կապված խնդիր էր ունեցել և տեղափոխվել էր Իսլամաբադի մոտակայքում գտնվող Ռավալպինդի կայազորային քաղաքի հիվանդանոց:

Անկախ