Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Արգենտինայում

257.Armenian Genocide Commemoration events in Argentine 25.04.2013Ապրիլի 23-24-ը Բուենոս Այրեսում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Ապրիլի 23-ին Բուենոս Այրեսի կենտրոնական տաճարում` Կատեդրալում, տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջկրոնական արարողություն: Արարողությունը համատեղ կատարեցին Հայաստանեաց առաքելական եկեղեցու, Հայ կաթողիկե եկեղեցու և Արգենտինայի կաթոլիկ եկեղեցու կրոնական առաջնորդները և հոգևոր ներկայացուցիչները: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում տաճարում գտնվող հայկական խաչքարի մոտ, որը տաճարում տեղադրվել է 2005 թվականի ապրիլի 24-ին, այն ժամանակվա Բուենոս Այրեսի կարդինալ Բերգոլիոյի՝ ներկայիս Հռոմի պապ Ֆրանսիսկոյի աջակցությամբ: Ներկա ավելի քան 1000 հյուրերի թվում էին արգենտինյան տեղական իշխանությունների, արգենտինահայ կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև արգենտինահայ վարժարանների տնօրինությունը և աշակերտությունը:

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  մատուցվեց սուրբ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Արարողությունից հետո ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Այնուհետև Արմենիա անունը կրող փողոցում տեղի ունեցած արարողությանը ելույթներով հանդես եկան Արգենտինայի մարդու իրավունքների փոխքարտուղար Լուիս Իպոլիտո Ալենը, Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինյան հայտնի դերասանուհի Վիրջինիա Ինոչենտին:

Իր խոսքում դեսպան Մելիքյանը նշեց, որ այսօր աշխարհասփյուռ հայությունը կրկին իր բողոքի և արդարության վերականգնման պահանջի ձայնն է բարձրացնում համայն մարդկության առջև՝ հիշեցնելու և զգուշացնելու, որ հետագա հանցագործությունների կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը դա հանցագործության ճանաչումն ու դատապարտումն է։ «Մերժման, ուրացման և ժխտողական քաղաքականությունը միանշանակ դատապարտված է և անհեռատես է ի սկզբանե, և վաղ թե ուշ Թուրքիան պետք է գիտակցի այս հանգամանքը և առերեսվի սեփական պատմության հետ», – նշեց նա։ Դեսպանն իր երախտագիտության խոսքն ուղղեց Արգենտինյան կառավարությանը հայ ժողովրդի դեմ իրականցված ոճրագործության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև տասնամյակներ առաջ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքներին բարեկամաբար ընդունելու համար, որոնց զավակներն այսօր արդեն իրենց հսկայական ներդրումն ունեն երկրի հասարակական, մշակութային, տնտեսական, գիտական և կրթական կյանքում։

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի դաշնային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, բազմաթիվ լրագրողներ, արգենտինահայեր:

Վերոհիշյալ միջոցառումները լուսաբանվեցին արգենտինյան մի շարք առաջատար զանգվածային լրատվության միջոցներով։

Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատան առջև ռումբ է պայթել՝ անվտանգության երկու աշխատակիցները ծանր վիրավորվել են

f2Այս առավոտ Տրիպոլիում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան առջև մեքենայում տեղակայված ռումբ է պայթել՝ երկու անվտանգության աշխատակիցները վիրավորվել են:

Սա 2011թ-ի պատերազմի արդյուքնում Մուամմար Քադդաֆիի դուրս մղելուց ի վեր Լիբիայի մայրաքաղաքում իրականացված առաջին հարձակումն է:

f3Դեսպանատան աշխատակիցը հայտնում է, որ դեսպանատան վրա իրականացված հարձակման արդյունքում մեծ վնասներ են հասցվել:

Տրիպոլիի այս հարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Քադդաֆիի ուժերի վրա հարձակում իրականացնելու հրամանից երկու տարի անց:

Անվտանգության աշխատակիցները, որոնք երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացիներ էին, ծանր վիրավորվել են, իսկ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Լիբիայում տարբեր երկրների դեսպանություններ նախկինում ևս հարձակման թիրախ են դարձել, ինչպես օրինակ անցած տարվա սեպտեմբերին Բենգազիյում ԱՄՆ դեսպանատան վրա իրականցված հարձակման արդյունքում սպանվել էր ԱՄՆ դեսպանը:

 

Գերմանիան տուգանել է Google-ին

3Գերմանիան տուգանել է Google-ինԳերմանիան տուգանել է Google-ին իր վիճահարույց Street View ծառայության մշակման նպատակով անլեգալ ճանապարհով էլ-հասցեներ, գաղտնաբառեր և լուսանկարներ հավաքելու համար:
Համբուրգում գտնվող տվյալների պաշտպանության գրասենյակը ԱՄՆ ինտերնետի հսկային տուգանել է 145.000 եվրո:
Պարզվել է՝ երբ Google-ի մեքենան 2008-ից 2010թթ ընթացքում՝ Street View գործառույթը մշակելու նպատակով, քաղաքի փողոցներով վարելիս նկարահանել է ճանապարհները, այն նաև անապահով անլար ցանցերից որոշակի տվյալներ է հավաքագրել:
Համբուրգի իշխանությունները հայտարարել են, որ մեքենայի ձեռք բերած տվյալները պարունակում են անձնական բազմաթիվ տվյալներ, ինչպիսիք են էլ-հասցեները, գաղտնաբառերը, լուսանկարները:

Առևանգիչները ազատ են արձակել Բուլղարիայի կոկաինի թրաֆիկինգի «լորդի» 10-ամյա աղջկան

2Առևանգիչները ազատ են արձակել Բուլղարիայի կոկաինի թրաֆիկինգի «լորդիÂԱռևանգիչները ազատ են արձակել Բուլղարիայի կոկայինի   և թրաֆիկինգի ենթադրյալ  կազմակերպիչ Էվելին  «Բրենդո» Բանևի 10-ամյա դստերը՝ 47 օր գերության մեջ պահելուց հետո:

Ներքին գործերի նախարարության համաձայն՝ Լառա Բանևային տարել են ավտոկայանատեղի և բաց թողել ժամը 22:00-ին: Աղջիկը այնուհետև գնացել է մոտակա ոստիկանատուն:

Նա գտնվում էր ֆիզիկական լավ վիճակում: Այժմ նրա հետ տարվում  են  հոգեբանական աշխատանքներ:

Ազգային  ռադիոյի տեղեկացմամբ՝ աղջկա համար վճարվել է 500.000 եվրո փրկագին:

Լարա Բենևային առևանգել էին մարտի 5-ին, Սոֆիայի ծայրամասում գտնվող Բոյանա թաղամասից՝ դպրոց գնալու ճանապարհին:

Ականատեսների վկայությամբ՝ երեք դիմակավորված անձինք կրակ են բացել աղջկան դպրոց տանող  մեքենայի վրա, վնասել վարորդին և գողացել աղջկան:

Բրիտանացի երկու ուսուցիչներ երեք անիվ ունեցող մեքենայով ճամփորդություն են սկսել աշխարհի շուրջ

c2Երկու բրիտանացի ուսուցիչներ փոքրիկ մեքենայով ճանապարհորդություն են սկսել աշխարհի շուրջ՝ կրթության գործընթացին խթանելու նպատակով:

Նրանք, անցած տարի օգոստոսին դուրս գալով Լոնդոնից, արդեն անցել են Աֆրիկա մայրցամաքով:

Նրանք իրենց երեք անիվ ունեցող, առավելագույնը  54 կմ/ժ արագություն ունեցող մեքենայով անցել են ողջ Մեծ Բրիտանիայի տարածքով՝ նախքան Եվրոպայով ճամփորդելը և Աֆրիկա ժամանելը:

Նրանք իրենց մեքենան հարավային Աֆրիկայից կուղարկեն Հնդկաստաի Մումբայ քաղաք, որտեղից էլ կշարունակեն իրենց ճամփորդությունը՝ անցնելով Ասիայի և Ամերիկաների տարածքով:

Այս զույգը ցանկանում է ճամփորդության միջոցով բարձրացնել կրթության ցածր մակարդակ ունեցող շրջանների բնակչության տեղեկացվածության մակարդակը հիմնական համարվող առարկանների վերաբերյալ:

Ուսուցիչներից մեկը՝ Րիչ Սիրսը, հայտնում է, որ աշխարհի առաջնորդները խոստացել են, որ մինչև 2015թ-ը համաշխարհային մակարդակով բոլորը կունենան տարրական կրթություն՝ չնայած որ ներկայումս աշխարհում 61 միլիոն երեխա չունի որևէ տեսակի կրթություն ունենալու հնարավորություն:

Զույգը այցելում է տվյալ բնակավայրերի դպրոցները՝ գրավելով տարբեր հովանավորների ուշադրությունը:

ՆԱՏՕ-ի նորացված ցուցակը

Շահան ԳանտահարյանՔրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի հետ թուրքական գաղտնի ծառայության պատասխանատուների տարած բանակցությունների արդյունքում կարելի է դիտարկել ՆԱՏՕ-ի հովանավորությամբ Թուրքիայում գործող «Հակաահաբեկչական պայքարի կենտրոնի» հրապարակած զեկույցի անգլերեն տեքստում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անվան ներառված չլինելը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Երեւույթը խոսում է նաեւ այս բոլոր գործընթացներին Արեւմուտքի կամ աւելի մասնակի ԱՄՆ-ի ներգրավվածության կամ հովանավորչության մասին. գուցե նաեւ՝ գործընթացի ուղղակի նախաձեռնողականության։ Շատ բան է գրվել ու գրվում քրդական գարնան, Քրդստանի ստեղծման հավանականության տեսանելիության մասին՝ տարածաշրջանում իրականցվող նոր բաժանարար ծրագրերի եւ նոր քարտեզագծման մի ընդհանուր պարունակում։
Բնական ու պարզ է, որ հայկական կողմը այս բոլոր գործընթացները պիտի դիտարկի իր ոսպնյակից եւ փորձ կատարի հաշվարկելու դիպաշարի զարգացումների հավանական ազդեցությունները հայկական կողմի վրա։
Անմիջական թեժ կետը Սիրիայի քրդերն են։ Իրոք, քրդական գործոնի ակտիվացումը, Անկարա-Օջալան բանակցությունների թափը, զինադադարի եւ հրադադարի հաստատման անվերջ կրկնվող կոչերը առհասարակ աշխուժացան, Սիրիայում բռնկված պատերազմին համընթաց։ Սիրիայի քրդերը անմիջական հարևան են Թուրքիայի քրդերին. նրանց համախմբված, կազմակերպված եւ զինված ներկայությունը լրջագույն սպառնալիք է Անկարայի համար։ Սիրիայի քրդերը Սիրիայի պատերազմի ընթացքում պահեցին դիրքորոշման ինքնուրույնություն։ Դամասկոսը պատերազմի առաջին օրերից կիրառեց իր երկրում տեղակայված քուրդ ազգաբնակչությունը սիրաշահելու քաղաքականություն։ Թվում է, թե այս քաղաքակունությունը, եթե մի կողմից տվեց իր արդյունքը առ այն, որ քրդերը հակաիշխանության պայքարին չմիացան, մյուս կողմից գուցե նաեւ չտվեց առաջադրված մի այլ արդյունք. քրդերը չընդդիմացան նաեւ տեղի հակակառավարական այն ուժերին, որոնք վայելում են Անկարայի զինուժի եւ ֆինանսավորման հոգատարությունը։
Քրդերին հաջողվեց պահել ինքնուրույնությունը, չներքաշվել պատերազմական հակամարտության մեջ եւ ստեղծել իրողապես ինքնավար շրջան։ Սա հասկացան հակամարտող կողմերը, որոնցից ոչ մեկը հետեւողական ոտնձգության չդիմեց, նախընտրելով չշահել քրդերի հակադրությունը։ Ճիշտ է, Սիրիայի քրդերը իրենց հերթին ունեն որոշ ճյուղաւորումներ։ Տարբեր շրջաններում տեղի են ունեցել բախումներ, կամ հակակառավարական ուժերի կողքին շրջափակման գործողությունների մասնակցություններ։ Փաստը մնում է փաստ, որ զանգվածային ներքաշում չի եղել եւ ոչ էլ ուղղակի մասնակցություն իբրեւ հստակ կողմ այս պատերազմին։
Փորձենք կենտրոնանալ Անկարա-քրդեր հարաբերությունների ունենալիք հաւանական ազդեցությունների վրա, որովհետեւ թեժ օրակարգը այս պահին վերաբերվում է Անկարա-Օջալան բանակցությունների ուղղակի թե անուղղակի արդյունքներին։
Հրադադարը թվում է, թէ դյուրաբեկ է։ Արյունալի բախումները շարունակվում են հակառակ Օջալանի անունից կատարվող հայատարարություններին։ Հրադադարը երկկողմանիորեն հարգվող իրավիճակ է։ Եթե մի կողմն այն չի հարգում, հատկապես նման դեպքում, երբ խնդիրը չի ունեցել իր հանգուցալուծումը, դժվար թե իրականանա խաղաղությունը։ Թեկուզ այս իրավիճակում, ո՜չ Սիրիայի քրդերը, ո՜չ էլ Թուրքիայի, Տրոյական ձիու դեր չեն ուզում ստանձնել փաստորեն։
Ուրեմն, երբ հանգուցալուծումը չի կայացել, երբ հրադադարը լիարժեք չի պահպանվում, ապա ի՞նչն է մղել ՆԱՏՕ-ի հովանավորությամբ Թուրքիայում գործող «Հակաահաբեկչական պայքարի կենտրոնի» հրապարակած զեկույցի անգլերեն տեքստի խմբագիրներին Քրդստանի աշխատավորական կուսակցության անունը չներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
ՆԱՏՕ-ի այս քայլն էլ փորձենք դիտարկել մի ընդհանուր պարունակի մէջ, հիշելով ԱՄՆ պետքարտուղարության վերլուծության բաժանմունքի հրապարակած կանխատեսումերը առաջիկա տասնամյակների վերաբերյալ։ Այնտեղ սեւով սպիտակի վրա խոսվում էր Քրդստանի կայացման մասին։
Իսկ Քրդստանը ինքնին խոսում է տարածաշրջանին վերաբերող նոր քարտեզագծումների մասին, որը միեւնույն վերլուծությունում մեկնաբանվում է իբրեւ Թուրքիայի մասնատում։

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Դիտվել է 65 անգամ: