Մոսկվայում ադրբեջանցի է սպանվել. ադրբեջանական կայք

ՍպանությունՄոսկվայի արևմուտքում նոյեմբերի 11-ին ադրբեջանցի ներգաղթյալի դի է հայտնաբերվել։ Այդ մասին “Ռիա Նովոստի” գործակալությանը հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

 

“Երեկ 00։42-ին քաղաքացիների կողմից սպանության մասին հաղորդում է ստացվել։ Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են տղամարդու դիակ՝ դանակի բազմաթիվ վերքերով։ Նախաքննությունը պարզել է, որ սպանվածն Ադրբեջանի քաղաքացի է՝ ծնված 1971թ.-ին”,-ասված է հայտարարության մեջ։

 

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։

 

Ռուսական ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել, օդաչուները փրկվել են

ռազմական ուղղաթիռԵրեքշաբթի օրը ռուսական ռազմական ուղղաթիռը փորձնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել  Մոսկվայի ծայրամասային բնակելի շենքերի մոտակայքում: Պաշտոնյաների տեղեկություններով՝ երկու օդաչուները փրկվել են:

Վթարված Ka-52 ուղղաթիռը պատկանում էր այն ստեղծող Կամով ընկերությանը և փորձարկումներ էր անցնում ռազմածովային նավերի վրա օգտագործվող տարբերակ ստեղծելու համար:

Այն վթարի է ենթարկվել  Մոսկվայի հարավարևելյան հատվածում գտնվող Կամովի թռիչքային հրապարակի վրա՝ բնակելի շենքերից մի քանի մետր հեռավորության վրա:

Ինտերֆաքս լրատվական գործակալությունը, մեջբերելով Կամովի ներկայացուցիչներին, հայտնում է, որ ուղղաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել, երբ այն անկառավարելի կերպով շրջադարձ է կատարել, հարվածել գետնին և բռնկվել: Օդաչուներից մեկը ինքնուրույն դուրս է եկել ինքնաթիռից, իսկ մյուսին փրկարարները արագ դուրս են հանել:

 

Մոսկվայում անհայտ չարագործներն այրել են չորս ավտմեքենա

o_792551Մոսկվայի հյուսիսում հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը անհայտ մարդիկ վառվող հեղուկ են լցրել չորս արտասահմանյան ավտոմեքենաների վրա և վառել:

Դեպքը կատարվել է Վսեվոլոդ Վիշնեվսկու փողոցում, չորս մեքենան էլ կայանել էին մի տան դիմաց: Ավտոմեքենաները եղել են  Mercedes, Toyota, Skoda և Suzuki մակնիշի: Ոստիկանությունը փնտրում է չարագործներին, հաղորդում է”Интерфакс“-ը:

Մոսկվայում կրակել են հայերի վրա` 3 հայ երիտասարդ հոսպիտալացվել է

m20Մոսկվայի հարավ-արևմուտքում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 3 հայ` 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և նրա 21-ամյա ընկեր, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը, հայտնում է galatv-ին` վկայակոչելով  lifenews.ru-ին: Ինչպես հայտնի է դարձել, 20-ամյա դաղստանցի Ազամատ Շամսուևը և 21-ամյա Մուհամեդ Մալիկովը դեպքի վայրից BMW մեքենայով փախուստի են դիմել, սակայն տաք հետքերով ձերբակալվել են: Ազամատ Շամսուևը, չնայած որ ինքնակամ հանձնել է իր անվամբ գրանցված ատրճանակը, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նրա ընկեր Մուհամեդ Մալիկովի հետ այժմ աշխատում են քննչական մարմինները: Կախովկա փողոցի վրա գտնվող «Պրինց» ռեստորանի դիմաց կրակոցների մասին տեղեկություններ է ստացվել առավոտյան ժամը 4-ի սահմաններին: Հաղորդվել է, որ ագրեսիվ տրամադրված երկու խումբ քաղաքացիներ միմյանց վիրավորում և սպառնալիքներ են հնչեցնում: Սակայն միայն սպառնալիքներով գործը չի ավարտվել: Ծեծկռտուքից մի քանի րոպե անց կրակոցներ են հնչել:

Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում խոշոր գումար և զենք է հայտնաբերվել

մոսկվաՄոսկվայում Արևմտյան Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում ոստիկանությունը հայտնաբերել է ավտոմեքենա , որի մեջ եղել է մի քանի միլիոն ռուբլի, դանակներ, տրավմատիկ ատրճանակներ: Ոստիկանության բաժանմունք են տարվել 1200մարդ և ստուգվում է նրանց կապը կատարված հանցագործության հետ: Տարածքում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, բանջարեղենի պահեստը փակ է:

Ամեն տեղ հսկում են ոստիկանները, շարունակվում է մոսկվացի Եգոր Շչերբակովին սպանողի որոնումները: Հիշեցնենք, որ25-ամյա Շչերբակովին սպանել են Վոստրյակովյան կայարանում, հոկտեմբերի 10-ին, երբ նա ընկերուհուն ճանապարհում էր տուն: Մուտքի մոտ զույգին մոտեցել է անհայտ տղամարդ և  վեճի ընթացքում դանակով հարվածել  Շչերբակովին: Որոշ ԶԼՄ-ներ վկայակոչելով տեսանկարահանման սարքերի գրանցումները, հաղորդել են, որ մարդասպանը Միջին Ասիայից է կամ Կովկասից:

Մոսկվան նոր կառավարություն ունի

pic_fd76ca4261388ec5df7484dec0f9cb36 (1)Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մայրաքաղաքի նոր կառավարության կազմն է ներկայացրել: Պաշտոնից հեռացել է քաղաքապետի` տնտեսական հարցերով տեղակալ Շարոնովը, որն աշխատանքի է անցել “Սկոլկովոյում”: Նրա փոխարեն նշանակվել է Նատալյա Սերգունինան, որը գլխավորում էր տնտեսության և  հողային հարաբերությունների ունեցվածքի միավորված բլոկը:

Այլ փոփոխություններ կառավարությունում չեն եղել:”Վերջին 3 տարում կառավարությունը թարմացվել էր 90%-ով, դրա համար էլ, կարծում եմ, որ Մոսկվայի կառավարության հիմնական կազմը կմնա նույնը”;-կառավարության նիստում հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը:

Մոսկվայում տեղի է ունենում Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը

demoyan  Այս պահին Մոսկվայում «Արգումենտի ի ֆակտի»  շաբաթաթերթի մամուլի կենտրոնում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանի  «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչներն են՝  «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Քաղաքական ու սոցիալական հետազոտությունների Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի ինստիտուտը:

Շնորհանդեսին մասնակցում են  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանը, «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ  Յուրի Նավոյանը, Քաղաքական և սոցիալական հետազոտությունների Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան  Վլադիմիր Կազիմիրովը, REX ինֆորմացիոն գործակալության  գլխավոր խմբագիր  Մոդեստ Կոլերովը, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, ԱՊՀ Ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեյին-Ռաևսկին, Հարութ Սասունյանը (California Courier):

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» ուսումնասիրությունը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ 20-րդ դարի վերջում ՝ 21-րդ  դարի սկզբին Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության և պատմա-համեմատական վերլուծություն է: Գրքում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունը հայ-թուրքական հարաբերությունների և նեոպանթուրքիզմի արտաքին քաղաքականության դոկտրինի տեսանկյունից:

Գրքի պատրաստման ընթացքում օգտագործվել են նյութեր Բաց Հասարակության Արխիվից (OpenSociety Archives, Բուդապեշտ, Հունգարիա), Մեծ Բրիտանիայի արտաքին գործերինախարարության արխիվից  (British ForeignOffice Public Record), Հայաստանի Ազգային Արխիվից,  Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արխիվից,  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվից և այլն:

Գիրքը նախատեսված է փորձագետների, գիտնականների, ուսանողների և ընթերցողների լայն շրջանակի համար, ովքեր հետքրքրվում են Կովկասում էթնո-քաղաքական հակամարտությունների բռնկման պատճառներով:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Մոսկվայի կառավարությունը ցրվել է

i (6)Սերգեյ Սոբյանինը Մոսկվա քաղաքի կառավարությունը ցրելու վերաբերյալ համապատասխան հրաման է ստորագրել սեպտեմբերի12-ին: Գործող պաշտոնյաներն իրենց պարտականությունները կկատարեն մինչև նոր կառավարություն կձևավորվի:

Մոսկվան նշում է Քաղաքի օրը

o_821154Սեպտեմբերի 7-ին Մոսկվան նշում է իր 866-ամյակն ու Քաղաքի օրը.1147-ով է թվագրված Մոսկվայի մասին առաջին հիշատակությունը, որտեղ իշխան Յուրի Դոլգորուկին ընդունել է իր բարեկամներին ու դաշնակիցներին` իշխան Սվյատոսլավի գլխավորությամբ: Ներկայիս Մոսկվան տարածվել է 255 հազար հա տարածքի վրա, բաժանված է 12 վարչական մարզերի ու 125 շրջանների: Անցած տարվա հուլիսից մայրաքաղաքին նոր տարածքներ են միացել, որտեղ ձևավորվել են նոր 2 վարչական մարզեր` 21 ավանով: Դրա շնորհիվ, քաղաքի տարածքը գրեթե երկուսուկես անգամ մեծացել է:

Քաղաքի օրվա հանդիսավոր բացումը կսկսվի կեսօրին, Կարմիր հրապարակում:

Մոսկվայում փողոցային տեսախցիկները կարձագանքեն “օգնության” կանչերին

b_788657Մոսկվայում ակուստիկ վերլուծության համակարգեր  կհայտնվեն, որոնք կսարքավորվեն մուտքերում ու փողոցներում տեղադրված   տեսահսկման խցիկներում: Համակարգը կտարբերի վտանգավոր ձայներն ու  ռուսերենով օգնության ճիչերը. Ներկայում մշակվում են համապատասխանող բառարաններ: Դրա վրա Մոսկվան կծախսի 10 մլն ռուբլի:

“Համակարգը կտարբերի պայթյունի, մեքենաների բախման, ինչպես նաև` օգնության կանչերը: Մեկնարկային ծրագրով` համակարգը կփորձարկվի մուտքային տեսահսկման 100 խցիկներում, որոնք արդեն հագեցած են բարձրախոսով: Փորձերին լրացուցիչ կմասնակցեն նաև 30 առանձին սարքավորումներ` առանց տեսախցիկի` միայն ձայնային ազդանշաններ ստանալու համար : Թե որ հասցեներում են տեղադրվելու այդ սարքավորումները, դեռևս չեն հայտնել”,-տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Մոսկվայում դանակահարել են ադրբեջանցու

2Մոսկվայի հարավ-արևելքում` մարդատար մեքենայում, Ադրբեջանի քաղաքացու դիակ է հայտնաբերվել:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 8-ին` գիշերը 1:15-ի սահմաններում, ոստիկանություն է զանգահարել ավտոծառայության պահակը և հայտնել, որ շենքերից մեկի մոտից օգնության կանչեր է լսում:

Այդ հասցեով ժամանակ ոստիկանները “Ժիգուլի” մակնիշի մեքենա են հայտնաբերել, որում եղել է ադրբեջացու դիակ՝ դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներով, հաղորդում է ԱՊԱ-ն`հղում կատարելով “Ինտերֆաքս”-ին:

Հարուցվել է “Սպանություն” հոդվածով քրեական գործ:

 

Մոսկվայի քաղաքապետը կդիմի Պուտինին` պաշտոնաթողության խնդրանքով

i (4)Սերգեյ Սոբյանինը մտադիր է հեռանալ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից:

Նա հայտարարելէ, որ այսօր համապատասխան  դիմում-խնդրանք է ներկայացնելու նախագահ Պուտինին: Նա դիմելու է`  սեպտեմբերին քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրանքով:

Սոբյանինը քաղաքապետ էր նշանակվել 2010-ին: