Թվեր և փաստեր` ձմեռային օլիմպիական խաղերից առաջ

սոչի11956Փետրվարի 7-ին Սոչիում կմեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը:

Համալիր ստուգատեսի ծրագրում է 15 մարզաձև: Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն միայն դահուկավազքերի  և լեռնադահուկային սպորտի մրցումներին: Ունենք 2 դահուկավազորդ, 1-ական դահուկավազորդուհի և լեռնադահուկորդ:

Մեև երկրի պատվիրակները հունվարի 30-ից մրցավայրում են:

Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու: Դրանց տիրանալու համար կպայքարեն 80 երկրների  5500 մարզիկ-մարզուհիներ:

Կազմակերպիչներին կօգնեն 25 հազար կամավորականներ: Խաղերի հեռարձակումներին կհետևեն երեք միլիարդ հեռուստադիտողներ:

Խաղերի ամենաբարձրահասակ մարզիկը Սլովակիայի տափօղակով հոկեյի հավաքականի ավագ Զդենո Խարան է` 206 սմ: Իսկ ամենակարճահասակը ճապոնացի գեղասահորդուհի Նարումի Տակահաշին է`146 սմ: Խաղերի ամենաերիտասարդ մասնակիցը 15-ամյա ճապոնացի սնոուբորդիստ Այումու Խիրանոն է։
Արդեն Սոչիում  ենՄՕԿ-ի  նախագահ Թոմաս  Բախի  գլխավորած    պատվիրակությունը , ձմեռային  օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն, ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարներն ու թիմերը, լրագրողները  . . .

Ամեն օր, ձյուն մաքրող տեխնիկայով զինված, 600-ից ավելի մարդ է աշխատում: Շուրջօրյա  գործող  սննդի կետերն ամեն օր կարող են սպասարկել առնվազն 85 հազար մարդ:

Գործի են անցել նաևդոպինգ սպաները: Մինչօլիմպիական խաղերի մեկնարկընրանք 269  փորձանմուշ կվերցնեն մարզիկներից: Մրցումներից հետոստուգման կենթարկվեն 1184  մարզիկ-մարզուհիներ: Փոձանմուշները կպահվեն 10 տարի :

 

 Անկախ

 

 

 

 

 

 

 

Սոչիի Օլիմպիական մեդալները կպարունակեն անցած տարի Չելյաբինսկում ընկած երկնաքարի մասնիկներ

Չելյաբինսկում ընկած երկնաքարի մասնիկներՍոչիի Օլիմպիական խաղերի հաղթողների հանձնվելիք ոսկե մեդալները կպարունակեն անցած տարի Ռուսաստանում ընկած Չելյաբինսկի երկնաքարի մասնիկներ:

Սրանք Օլիմպիական արարողության ժամանակ հանձնվող պաշտոնական մեդալներ չեն, այլ հատուկ հուշանվերներ են, որոնք կհանձնվեն երկնաքարի ընկնելու տարելիցի օրը՝ փետրվարի 15-ին խաղերում հաղթած մասնակիցներին:

sochi-Olympic ceremonyՄեդալների կենտրոնում տեղադրված կլինի Չելյաբինսկի արհեստանոցներից մեկում հղկված երկնաքարի մի կտոր:

Անցած փետրվարին հարավային Ուրալում ընկած երկնաքարը ավելի քան մեկ դարի ընթացքում գրանցված ամենամեծ երկնաքարն էր:

Երկնաքարի 600կգ կշռով բեկորը այժմ ցուցադրվում է Չելյաբինսկի շրջանային պատմության թանգարանում:

Չելյաբինսկի ղեկավարման մարմիններից հայտնել են, որ նման 50 մեդալ է պատրաստվել, որոնք կհրապարակվեն երկուշաբթի օրը: Դրանցից միայն տասը կհանձնվեն երկնաքարի տարելիցի օրը հաղթած մարզիկներին:

Այս մեդալների մրցանակաբաշխությունը Օլիմպիական պաշտոնական ծրագրից դուրս է:

 Անկախ

Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի ներկայացուցիչները մասնակից մարզիկների թվով կգերազանցեն տանտերերի` Ռուսաստանի թիմին

սոչի11956Փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 4 պատվիրակ: Իսկ ամենաշատ մարզիկներ կլինեն ԱՄՆ-ի հավաքականի կազմում` 230: Ուշագրավն այն է, որ կազմակերպիչ երկրի` Ռուսաստանի հավաքականում կլինի ավելի պակաս` 225 մարզիկ-մարզուհի:

Անկախ

Հայաստանի մարզիկների ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալու ժամանակացույցը

սոչի11956Սոչիի օլիմպիական խաղերում  հանդես եկող հայաստանցի մարզիկների մասնակցության ժամանակացույցը:

Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը  փետրվարի  9–ին , ժամը  14 – 16 –ը  կմրցի 15  + 15 կմ   մրցավազքում  /սկիաթլոն/: Փետրվարի 11- ին, նույն ժամերին  Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14 – ին ` 15 կմ դասական ոճում  և փետրվարի 23 –ին , ժամը 11 –ին աշոցքցի մարզիկը  կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտևի գրեթե երեք ժամ:

Նույն  օրերին և ժամերին  մրցասպարեզ կելնի նաև Սերգեյի թիմակից և մարզընկեր Արթուր Եղոյանը, որը սակայն չի հայտավորված 50 կմ  տարածությունում:

Կանանց  մրցաշարում Կատյա Գալստյանը  կմրցի փետրվարի 13 – ին, 10 կմ դասական ոճի դահուկավազքում,  ժամը 14 : 00 –  15 : 40  -ին:

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը  փետրվարի 19 –ին  հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22 –ին`  հատուկ ոլորվայրէջքում:

ՀԱՕԿ-ը պաշտոնական հայտ է ներկայացրել ՄՕԿ

images ՀԱՕԿՀայաստանի  ազգային օլիմպիական կոմիտեն  երեկ երեկոյան  Միջազգային օլիմպիական կոմիտե ուղարկեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների  և մարզիչների  պաշտոնական  անվանացանկը:

Աշոցքցի Սերգեյ Միքայելյանը  հանդես կգա  չորս  մրցաձևում..  սկիաթլոն / 15 կմ դասական ոճ + 15 կմ չմշկաոճ /, արագավազք, 15 կմ դասական ոճ  և 50 կմ  ազատ ոճ: Սերգեյը  22  տարեկան է  և  մարզվում  է հոր` վաստակավոր մարզիչ  Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ: Նրա սաներից  Սոչիի մրցուղի կելնի նաև  մեկ այլ աշոցքցի`  24–ամյա  Արթուր Եղոյանը,  որը կմրցի  սկիաթլոնում, արագավազքում և 15 կմ դասական ոճում:

 

Դահուկավազքում իր ունակությունները կդրսևորի նաև գյումրեցի Կատյա Գալստյանը : Նա ելույթ կունենա  10 կմ  /  դասական ոճ /  մրցուղում :  Կատյան 21 տարեկան է և պարապում է  վաստակավոր մարզիչ  Սլավա Սարգսյանի ղեկավարությամբ :

 

Լեռնադահուկորդների պայքարին կմասնակցի Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը  : Նա  բնակվում է ԱՄՆ –ի Կալիֆորնիայի նահանգի Նովաթո քաղաքում : Այնտեղ է  պարապել լեռնադահուկային սպորտով : Արմանը Սոչիում  հանդես կգա հատուկ և հսկա որոլորովայրէջք մրցաձևերում : Նրան մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանը :

 

Մեր օլիմպիականները  այժմ  գտնվում են հայրենիքում : Դահուկավազորդները  պարապում են Աշոցքում և Գյումիրում , իսկ  լեռնադահուկորդը `  Ծաղկաձորում : Նրանք   մրցավայր կմեկնեն հունվարի 30 –ին : Այնտեղ կմարզվեն  , կհաղթահարեն կլիմայավարժեցման փուլը , կծանոթանան մրցուղիներին  :  Մեր պատվիրակության դրոշակակիրն  է  շնորհալի Սերգեյ Միքայելյանը : Թիմի անդամները կներկայանան  ,, Ֆորվարդ ,, մարզահագուստով :

 

Հիշեցնենք , որ օլիմպիական խաղերը  կանցկացվեն փետրվարի  7 – 23  – ը :

 

“Սև այրին”արդեն Սոչիում է

ol3001390291399Սոչիի ոստիկանությունը, որտեղ շուտով կմեկնարկեն Ձմեռային օլիմպիական խաղերը, շարունակում է երիտասարդ կնոջ որոնումները, որը կարող է ներթափանցել քաղաքի տարածք ու ահաբեկչություն իրականացնել:

«ABC News» լրագրողներին հաջողվել է իմանալ, որ Սոչիի հյուրանոցներում ու օդանավակայանում ոստիկանությունը Դաղստանի 22-ամյա քաղաքացուհու տվյալներն է տարածում, որը հնարավոր է լինի  շահիդ գոտով զինված “սև այրին”: Կնոջ մասին հայտնի է, որ նրա անունը Ռուզաննա Իբրահիմովա է կամ էլ` Սալիմա ու նա անցած տարի սպանված զինյալի այրի է: Տարբերակիչ նշան որպես նշվել է կնոջ ձախ այտի սպին, նկատելի կաղությունը և վնասված ձախ ձեռքը, որը արմունկի հատվածում չի ծալվում:

Ոստիկանության տեղեկացմամբ, Ռուզաննա Իբրահիմովան Դաղստանի սահմաններից դուրս է եկել ու հնարավոր է Սոչի մեկնած լինի դեռևս 10 օր առաջ: Նա կարող է  սերտ կապ ունենալ ահաբեկիչ Դոկու Ումարովի հետ, որը քանիցս  սպառնացել  է ռուսական Օլիմպիադան արյունալի սպանդի վերածել:

Անկախ

Հեղուկն արգելվել է Շերեմետևոյում ու Վնուկովոյում

o_875719Մոսկվայի Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում հայտարարել են օդանավով հեղուկի տեղափոխման  արգելքի Ռոսավիացիայի նոր կանոնների մասին:

Ուղևորներին արգելվել է ինքնաթիռ մտցնել ցանկացած հեղուկ, ցանկացած տարայով: Ավելի վաղ այդ կանոնը չէր տարածվում 100 մլ շշերի ու մանկական սննդի վրա: Հիմա ամեն անհրաժեշտ բան` դեղորայքից` կաթի շիշ, պետք է հանձնվի որպես ուղեբեռ: Դեղորայքը կարող է մնալ ուղևորի մոտ, եթե համապատասխան դեղատոմս կա, որն ապացուցում է, որ այն թռիչքի ընթացքում կենսականորեն անհրաժեշտ է:

Նոր  կանոններն ուժ մեջ կմտնեն մարտի 21-ից: Վնուկովոյի տեղեկատուի տեղեկացմամբ, արգելքը Ռոսավիացիան է սահմանել` Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ:

Իսկ մյուս ռուսական օդանավակայաններում, այդ թվում նաև Դոմոդեդովոյում, նման փոփոխությունների մասին չեն խոսում:

Սոչիից մեծ թվով հայերի՞ են արտաքսում. մեկնաբանում է Գագիկ Եգանյանը

Գագիկ ԵգանյանըՌուսաստանից, հատկապես Սոչիից, մեծ թվով հայեր են վտարվում Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սոչիից վտարված Հայկազը: Նա նշել է նաև, որ կոնկրետ Սոչիում մեծ թվով հայերի են մեքենաներով հետ ուղարկում՝ այդ հանգամանքը կապելով Սոչիի օլմպիական խաղերի հետ:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը արձագանքելով խնդրին, նշել է, որ Ռուսաստանում խստացվել է եւ օրենսդրությունը, եւ պատասխանատվությունը օրենսդրությունը խախտելու համար: «Արդյունքում շատերին ոչ միայն վտարում են, այլեւ եթե խախտում է օրենսդրությունը, հետագա մուտքը արգելում են ՌԴ 3-5 տարով:

Վերջերս Ռուսաստանի  դաշնային բյուրոյի ծառայության  ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսից մինչեւ հիմա 430 հազար անձի մուտք է արգելվել, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացիներ կան: Նրանցից 17-18 հազարը հայեր են»,- նշեց Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ մարդուն վտարում են, եթե նա օրենսդրություն է խախտում:

«Մեր քաղաքացիներին հորդոր, որ շատ լավ իմանան այլ երկրի օրենսդրությունը: Եթե խախտվում է իրենց գրանցման, հաշվառման հարցը կարգավորելու համար տրված ժամկետը, դրա պատճառով կարող են արգելել մուտքը 3 տարով: Անգամ վարչական իրավախախտումների օրենքը եթե խախտեն, կրկին խիստ պատիժներ են սահմանվում: Օրինակ,  եթե օտարերկրացին երկու անգամ անցնի կարմիր լույսի տակով, դա էլ հիմք է, որ նրա մուտքը արգելեն: Բայց չեմ կարծում, որ հայերին հետ ուղարկելը պայմանավորված է Սոչիի օլիմպիական խաղերով»,- ավելացրեց Գագիկ Եգանյանը:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ