Եվրոպայի հետ միասին ընդդեմ աղետների

mesԱյսօր տեղի ունեցավ «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում պատրաստվածություն և արձագանքում» (PPRD East) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի 3-րդ հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների, առողջապահության, բնապահպանության, տարածքային կառավարման, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, ազգային անվտանգության խորհրդի, ԳԱԱ, Հայկական Կարմիր խաչի, ԵՄ պատվիրակության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ:

Հիմնական նպատակն էր ամփոփել ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու քննարկել հետագա անելիքները:

ԵՄ Արևելյան հարևանության աջակցություն նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում պատրաստվածություն և արձագանքում» (PPRD East) ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականին: Այն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Ծրագրի հիմնական նպատակն է երկրների տեխնածին և տարերային աղետների պատրաստվածության բարձրացման միջոցով շրջակա միջավայրի, բնակչության, մշակութային ժառանգության, տարածաշրջանի ռեսուրսների և ենթակառուցվածքների պաշտպանությունը

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Ողջունելով մասնակիցներին` նա մասնավորապես ասաց.

–           Ծրագրից ակնկալվող արդյունքներն են գործընկեր պետությունների քաղպաշտպանության համակարգերի հնարավորությունների զարգացումը` տարերային, տեխնածին աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ, գործընկեր պետությունների բնակչության պաշտպանության մեխանիզմների համապատասխանեցումը ԵՄ մոդելին, ինչպես նաև գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդումը: Բոլորիս մաղթում եմ կառուցողական քննարկումներ և արդյունավետ աշխատանք:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ինա Յանկուլովան ընդգծեց, որ սա տարածաշրջանում իրականացվող առաջին նմանատիպ ծրագիրն է.

–           Մենք ուզում ենք նվազեցնել երկրների խոցելիությունն աղետներից` մշակելով տարբեր մեխանիզմներ: Սակայն աղետների ռիսկի նվազեցումը կարող է արդյունավետ լինել գլխավորապես լավ սերտված դասերի շնորհիվ:

Ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին նշեց, որ Հայաստանում իրենց հիմնական գործընկերն ԱԻ նախարարությունն է, սակայն ընդգրկված են նաև այլ շահագրգիռ պետական մարմիններ.

–               Ակտիվ աշխատանքներ են տարվում ծրագրի բոլոր ուղղություններով` տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային ատլասի պատրաստում, քաղպաշտպանության և աղետների կառավարման կարողությունների կառուցում, շրջակա միջավայրի պաշտպանություն, հանրային իրազեկում և այլն:

Հանդիպման ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրեցին վերջին 3 տարվա ընթացքում իրականացված աշխատանքի արդյունքները` ռիսկերի գնահատման մեթոդոլոգիայի և էլեկտրոնային քարտեզի մշակում, տվյալների բազայի ստեղծում, գիտելիքի ու փորձի փոխանակում, լրագրողական ցանցի ստեղծում, հաղորդակցության ռազմավարության մշակում և իրազեկման արշավների կազմակերպում և այլն:

Ծրագիրը շարունակական է, շուտով ռիսկերի էլեկտրոնային քարտեզը հասանելի կլինի մասնագետներին, առաջիկայում կանցկացվեն մասնագետների վերապատրաստման դասընթացներ և աղետների միջազգային արձագանքման թեմայով վարժանքներ:

 

ԱՄՆ-ի միջուկային պոչուկամբարում հրդեհ է բռնկվել

52cb2465-1982-270c-1982-270333867be7.photo.0Նյու-Մեքսիկո նահանգի Կառլսբադ քաղաքից ոչ հեռու գտնվող ռադիոակտիվ պոչուկամբարի աշխատակիցները տարհանվել են գիշերն օբյեկտում բռնկված հրդեհի պատճառով:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության   հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհը բռնկվել է  “փոխադրման ստորգետնյա միջոցներից մեկում, որտեղ աղ կար”: Նշվում է, որ կրակին անմիջապես մոտ միջուկային թափոն չի եղել: Հիմա հրշեջների բրիգադ է աշխատում տեղում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհի պատճառով բոլոր աշխատանքները դադարեցվել են, իսկ անձնակազմը` տարհանվել:

Մի քանի աշխատակցի մոտակա հիվանդանոց են տեղափոխել` ծխից  հնարավոր թունավորման   պատճառով: Նրանց թիվը չի ճշտվում:

Անկախ

Հյուսիսային Դակոտայում երկու գնացքների բախումից մեծ պայթյուն է առաջացել

north-dakota-train-collisionՀյուսիսային Դակոտայի իշխանությունների տեղեկություններով՝ երկուշաբթի օրը երկու գնացքների բախումից մեծ պայթյուն է առաջացել: Գնացքներից մեկը հում նավթ էր տեղափոխում, որի այրումից վտանգավոր ծուխ է արտանետվել:

Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Հրշեջները ստիպված կլինեն 12 ժամ սպասել մինչև կրակը մարի, քանի որ հրդեհը շատ ուժեղ է,  նրանք չեն կարողանում մոտենալ:

Գնացքի վրա գտնվող նավթով լցված մեքենաներից 10-ը բռնկվել են:

Դեպքը տեղի է ունեցել 2,300 բնակչություն ունեցող Քասելթոնից 1,5 կմ հեռավորության վրա:

Շերիֆի գրասենյակից Քասելթոնի և երկու մոտակա քաղաքների բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ այդ տարածքներից, քանի որ ուժեղ ճնշման տակ քամիները փոխում են իրենց ուղղությունը:

Պատահարի պատճառները պարզ չեն: Իշխանությունները փորձում են պարզել` գնացքները դուրս են եկել գծերից նախքան բախվելը, թե ոչ:

Սարդինիայում ջրհեղեղի պատճառով 3000 մարդ զրկվել է տանիքից

i (3)Սարդինիային պատուհասած աղետը  շուրջ 3000 մարդու դարձրել է անօթևան, զոհերի թիվը հասել է 18-ի:

Իտալական կղզում ընդամենը մի քանի ժամում տեղումների քանակը տարեկան նորմին է հասել: Ջրհեղեղի հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկվել են:

Երկրի վարչապետ Էնրիկո Լետան այցելել է տուժած շրջաններ: Նրա խոսքով, աղետի հետևանքների վերացման համար 20 մլն եվրո է հատկացվել:

Կազանում վթարված ինքնաթիռի զոհերի մեջ է նաև Թաթարստանի նախագահի որդին

Մինիխանովի որդինԵրեկ Կազանում  Boeing-737-ի վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը: Վթարի վայրում հայտնաբերվել է 50 զոհի դի, բոլորն ինքնաթիռում են եղել: Նրանցից 44-ն ուղևորներ են, 6-ը անձնակազմի անդամներ: Զոհերի մեջ 2 երեխա կա:  Այդ  ինքնաթիռում է եղել նաև Թաթարստանի նախագահի` Ռուստամ Միննիխանովի  որդին ու “Россия-2” հեռուստաալիքի մարզական մեկնաբան Ռոման Սկվորցովի կինը` Էլինան:

ԷլինաՀայտնի են ողբերգության որոշ հանգամանքեր: Անձնակազմը նախապես զգուշացրել է վայրէջքի անհնարինության մասին,  ենթադրաբար, տեխնիկական անսարքության պատճառով: Դրանից հետո  օդանավը փորձել է մտնել երկրորդ շրջան, ապա օդնավակայանի թռիչքուղու վրա  է ընկել ու քթամասով բախվել գետնին:

Գլխովին ոչնչացում

4cc9dfd90831b0d60d9ba18867045ce8Times-ը պատմում է Շոտլանդիայի հյուսիսարևմտյան ափերից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կաննա ոչ մեծ կղզու բնակիչներին պատուհասած աղետի մասին: Կղզիաբնակների համար գլխացավանք են դարձել հազարավոր ճագարները, որոնք ազատ տեղաշարժվում են ու ոչնչացնում բուսականությունը:

“Ճագարները խժռում են այդ կղզին,-հայտնել է կղզիաբնակներից մեկը:- Բացի այդ, կենդանիներն անդադրում բներ են փորում իրենց դուր եկած տեղում, օրինակ` գերեզմանատանը, քանդել են գերեզմաններն ու դագաղներից ոսկրերը դուրս գցել: Նրանք ամենուր են: Նրանց պատճառով քանդվում են պատերը, քանի որ փորում են տան հիմքը: Նրանք ավերում են մեր  հնագիտական հուշարձանները”:

Կաննա կղզում այսօր 12 մարդ է ապրում ու առնվազն 16 հազար ճագար, որոնք ոչ մի րոպե չեն մոռանում բազմանալու մասին: Վերջերս նույնիսկ ճանապարհն է փակվել սողանքի պատճառով, որը կրկին ճագարների “հորատման” հետևանք էր: Ճանապարհը մաքրելու համար մեծ գումարով  մայրցամաքից մասնագետներ են հրավիրվել:

Ընդամենը 6 տարի առաջ  Շոտլանդիայի  (որին պատկանում է կղզին)   հուշարձանների պահպանության  ազգային ընկերությունը 600 հազար ֆունտ ծախսեց բազմահազար առնետներին լրիվ ոչնչացնելու համար: Չի բացառվում, որ կրծողների բացակայությունն է հանգեցրել ճագարների թվաքանակի ավելացմանը:

Փաստորեն, ինչպես տեղեկացնում է Times-ը, ճագարներն իրենց անսահման ակտիվությամբ սեփական մահապատիժն են ստորագրել. իշխանությունները թունավոր գազով ճագարների գլխովին ոչնչացման վերաբերյալ որոշում են ընդունել:

Օկլահոմայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 91-ի

pic_1369112420Զոհերի թվում առնվազն 20-ը երեխաներ են, քանի որ  պտտահողմի հարվածի տակ է հայտնվել տարրական դպրոց: Ականատեսների վկայությամբ, շենքն ավերվել է գրեթե ամբողջությամբ: Տուժածների թիվը ներկա դրությամբ 233 է: Նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ է գնահատվում:

Նախագահ Օբաման կատարվածն աղետ է անվանել ու կարգադրել տեղական իշխանություննեին դաշնային օգնություն ցուցաբերել հետևանքները վերացնելու գործում:  Reuters գործակալության տվյալներով, նման օգնությունը կարող է ներառել սուբսիսդիաներ ժամանակավոր կացարաններ կառուցելու, վնասված տները նորոգելու ու չապահովագրված ունեցվածքի կորստի դիմաց որպես փոխհատուցում տրամադրելու համար:

Այրվող А-330 ինքնաթիռը վայրէջք է կատարել Բերմուդներում

5180802f-9788-6dd3-9788-6ddc852a9877.photo.0А-330 ինքնաթիռի ուղևորներն ուշքի են գալիս այն շոկից, որ նրանք ապրել են հսկայական բարձրության վրա: Բրիտանական  Thomas Cook Airlines ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ու օդաչուն ստիպված վթարային վայրէջք է կատարել: Airbus ինքնաթիռը մեքսիկական Կանկունից թռչում էր բրիտանական Մանչեստր: Associated Press գործակալության տեղեկության համաձայն, մեքենան բռնկվել է օդում, սակայն չի ճշտում ,թե հրդեհի օջախը  որ հատվածում է եղել: Երբ սարքավորումը տեղեկացրել է հրդեհի մասին, ինքնաթիռն այդ պահին թռչում էր Բերմուդների վրայով: Անձնակազմը կապ է հաստատել  համապատասխան ծառայությունների հետ ու վթարային վայրէջք պահանջել:

Մեքենան բարեհաջող վայրէջք է կատարել, տարհանվել  է 338  ուղևոր.բոլորը ողջ-առողջ են:  Բերմուդյան կղզիների փրկարարական ծառայությունից զննել են ինքնաթիռն ու ոչ բռնկման օջախ են հայտնաբերել, ոչ էլ` հրդեհի հետևանք:

Չեռնոբիլից 27 տարի անց

o_622961Այսօր լրանում է Չեռնոբիլյան աղետի 27 տարին: 2004-ից ԱՊՀ երկրներում այս օրն անց է կացվում Ռադիացիոն աղետների ու վթարների միջազգային օր:

1986-ի ապրիլի 26-ին ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի պլանային կանգնեցման ու փորձարկման հետևանքով պայթյուն ու հրդեհ եղավ: Այդ վթարը ամենախոշորն էր ատոմային էներգետիկայի տեխնածին վթարների պատմության մեջ: Վթարի  այսպես կոչված, “ակտիվ փուլը” տևեց 10 օր: Փորձագետների տվյալներով, վթարի հետևանքով արտանետվել է  շուրջ 50 մլն կյուրի ռադիոակտիվ նյութ, ինչը հավասարազոր է  Հիրոսիմայի վրա 1945-ին նետված  ատոմային ռումբի 500-ապատիկի պայթյունի: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց  նախկին ԽՍՀՄ-ի  155 հազար քմ տարածք` 6 945 000 բնակչությամբ: Մինչ օրս այդ տարածքներում բնակվում է 5 մլն մարդ: Վթարի օրը ճառագայթման մեծ չափաբաժիններ ստացան աշխատակազմի 600 անդամներ.մի քանի ամսում նրացից 28 մահացավ ճառագայթային հիվանդությունից:  Ճառագայթահարվեցին նաև վթարի հետևանքները մեկուսացնող  600 հազար մարդիկ:

Ռադիոակտիվ տարրերի արտանետումները դադարեցին միայն 1986-ին կառուցված “ծածկով”: Այդ օրվանից 4-րդ էներգաբլոկը գտնվում է սարկոֆագի տակ, որի ներքո դեռևս 180 տ թույլ հարստացված ուրան- 235 կա, ռադիոակտիվ մետաղ, բետոն , ապակենման զանգված, ինչպես նաև 35 տ ռադիոակտիվ փոշի` ընդհանուր` 2 մլն կյուրի ակտիվությամբ:

2009-ին Ուկրաինայի Գերագույն ռադան  համապետական օրենք ընդունեց Չեռնոբիլյան ԱԷԿ-ը  շահագործումից հանելու  ու “Ծածկը” էկոլոգիապես անվտանգ համակարգի վերածելու վերաբերյալ: Օրենքն ուժի մեջ մտավ 2010-ի հունվարի 1-ին: Չեռնոբիլյան ԱԷԿ-ը ամբողջովին  պետք է վերացվի 2065-ին: