Ձմռանը մաշկը խնամեք ողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց

մաշկՋերմաստիճանի ամեն փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա` դարձնելով այն չոր, զգայուն ու գրգռված:
Մասնագետները խորհուրդ են տալիս ձմռանը հենց առավոտից զբաղվել մաշկի խնամքով, որի ճիշտ կիրառման դեպքում կձերբազատվեք այդ խնդիրներից:
Ճիշտ խնամքն առաջին հերթին ենթադրում է մաշկի խոնավեցում և սնուցում:
Ձմռանը օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, բջիջները գրեթե չեն թարմանում, հետևանքը լինում է այն, որ մաշկը կորցնում է փայլը: Այն վերականգնելու համար անհրաժեշտ է կենսունակություն:

Ի՞նչ անել: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ձմռանն ավելի հաճախ օգտագործել խոնավեցնող քսուք: Սակայն հիշեք, որ այն պետք է դեմքին քսել տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ:

Խոնավությունը լավագույն միջոցն է կնճիռների դեմ: Այն բարելավում է բջիջների վերարտադրողականությունը, ամրապնդում մաշկը, ստեղծում արհեստական պատնեշ` միաժամանակ պահպանում եղած խոնավության քանակը: Որպեսզի խոնավեցնող քսուքի փայլը չմնա դեմքին, մի քանի րոպե անց այն չորացրեք անձեռոցիկով:
Ցերեկը, որպես կանոն, մենք սովորաբար անցկացնում ենք աշխատավայրերում, որտեղ միացված են տաքացնող օդորակիչներ, և օդը շատ չոր է: Նման պայմաններում մաշկն արագ ջրազրկվում է: Ոմանք պնդում են, որ ջրազրկումից տուժում է միայն չոր մաշկը, սակայն դա այդպես չէ. չոր մաշկն առաջին հերթին զգում է խոնավեցնող միջոցների և ճարպայուղերի պակաս, իսկ ահա ջրազրկումը խոնավության պակասի նշան է, որը ճարպի քանակի հետ բոլորովին կապ չունի:

Տեսականորեն, այս խնդիրն ի հայտ է գալիս տարբեր ձևերով` կախված մաշկի տեսակից: Այսպես, չոր և խառը տիպի մաշկը թոշնում է, կոշտանում և արագ սկսում է թեփոտվել: Այն կարող է դառնալ գերզգայուն և գրգռված: Իսկ յուղոտ և ջրազրկված մաշկի ծակոտիները լայնանում են և ստանում մոխրագույն երանգ: Տեղ-տեղ կարող են նաև ճաքճքել` չնայած որ յուղոտ մաշկն ունի մեծ քանակությամբ ճարպ և փայլուն տեսք:
Եվս մեկ նրբություն. համակարգչի դիմաց երկար նստելը վատ է անդրադառնում կոպերի մաշկի վրա:

Ի՞նչ անել: Խոնավության պակասը կարելի է լրացնել վիտամիններով: Հզոր հակաօքսիդանտ է Վիտամին Ե-ն, մաշկի կոլլագենը վերականգնող հիանալի միջոց` վիտամին Ց-ն, միկրոէլեմենտներ ցինկն ու սելենիումն օգնում են մաշկի նորմալ կենսագործունեությանը:
Հիշեք` Ձեր աշխատանքային սեղանին միշտ պահեք երկու բան` ջերմային ջուր (այն հանքանյութերով հարուստ ստորգետնյա ջուր է` 20 աստիճանից բարձր, որն ունի բացառիկ բնական որակ և պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, նատրիում, մանգան, երկաթ և այլ օգտակար տարրեր) և խոնավեցնող գել կամ քսուք հատուկ կոպերի համար: Սրանց կարելի է ավելացնել նաև խնամող քսուքը շրթունքների համար:

Երեկոյան գալիս է մաշկի մաքրման շրջանը: Ձմեռային եղանակին մաշկը շատ է հոգնում, ուստի արագ թոշնում է: Շաբաթը մեկ-երկու անգամ մաշկը կարելի է լրացուցիչ սնուցել ինչպես խոնավեցնող, այնպես էլ մաքրող դիմակներով` օրինակ, կավի բաղադրությամբ: Նման միջոցներն օգնում են կարգավորել մաշկի թարմացման և նորացման գործընթացը: Ուշադիր ուսումնասիրեք մաշկը. եթե նկատեք անոթային աստղիկներ, ուրեմն Դուք ունեք թույլ մազանոթներ:

Շարունակությունը կարդացեք ` հետևելով հղմանը:

Անկախ

«Յուրաքանչյուր կնոջ մեջ կա առաջնորդ լինելու նախադրյալ». Ջեմմա Հասրաթյան

 

Jemma-Hasratyan-2«Ինձ բախտ է վիճակվել ապրելու երկու հազարամյակների խաչմերուկում,- ասում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, հասարակական ակտիվ գործիչ Ջեմմա Հասրաթյանը,- անցումը նոր հասարակարգին շատ բարդ իրավիճակ ստեղծեց կանանց համար: Մի մասը, հատկապես` միջնակարգ կրթությամբ, հարմարվեց նոր իրավիճակին, սկսեց զբաղվել առևտրով և այլն: Իսկ բարձրագույն կրթությամբ շատ կանայք իրենց տեսնում էին միայն պետական համակարգում, դպրոցում և իրենց տեղը չգտնելով նոր համակարգում` հաճախ ընկճվում էին, մեկուսանում»:

Եվ քանի որ նախորդ տարիների փորձը նրան սովորեցրել էր, որ եթե ինչ-որ բանով կարող ես օգտակար լինել, ապա պիտի անես, սկսում է գործել:

1995 թվականն էր: Ջեմմա Հասրաթյանն այդ ժամանակ Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր, և նրան` որպես փորձառու կին գործչի, հրավիրում են մասնակցելու Անդրկովկասի կանանց երկխոսության խմբի աշխատանքներին: Այդ ժամանակ Պեկինի խորհրդաժողովի շրջանակներում տեղի էր ունենալու նաև ՀԿ-ների համաժողով, և Անդրկովկասի կանանց երկխոսության հայաստանյան խումբը որոշում է Պեկին գործուղել հենց նրան:

5«Խորհրդային տարիներին կանայք երբեք դժվարություն չեն ունեցել, որովհետև նրանց միշտ առաջ են քաշել, իսկ նոր ժամանակահատվածում կանայք պետք է պայքարեին իրենց տեղն ու դերը հաստատելու համար, և մասնակցելով համաժողովին` ես հասկացա, թե ինչ մեծ ռեսուրս է իրենից ներկայացնում բնակչության կանանց խումբը, համոզվեցի, որ հիմա էլ կանայք կարող են լուրջ դերակատարում ունենալ երկրի կայացման գործում»:

Վերադառնալուց հետո Ջեմմա Հասրաթյանն իր շուրջն է համախմբում աշխատավայրի պայծառ դեմքերին, և 23 հոգով համախմբվելով` 1995 թ. դեկտեմբերին հիմնում են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, որի նպատակը բարձրագույն կրթությամբ կանանց օգնելն էր ու նրանց ռեսուրսը երկրի կայացման գործին ծառայեցնելը:

Շատ արագ նրանց միանալու ցանկություն են հայտնում մարզերի կանայք, ստեղծվում են մասնաճյուղեր նաև մարզերում, որոնց թիվն այսօր հասել է 35-ի:

gender_discrimination«Մենք օգնում ենք կանանց ձեռք բերելու հմտություններ և առաջընթաց ունենալու: Գյուղական վայրերում կանանց մեծ ռեսուրս կա, որը պետք է ճիշտ օգտագործել: Դա նույնպես մեր գլխավոր խնդիրներից է»:

Խնդիրներն ու անելիքները դեռ շատ են, որոնք ծագել են նաև ժողովրդավարությունը սխալ հիմքերի վրա դնելուց: «Մենք ժողովրդավարությունը սկսեցինք վերևից ներքև: Դա սխալ է, Ժողովրդավարությունը պետք է սկսվի ներքևից` բարձրանալով վերև»,- ասում է նա:

Կանանց իրավահավասարության հարցերում էլ դեռ շատ անելիքներ կան, պետական համակարգում կանանց ներգրավվածության տեսանկյունից անգամ հարևան պետություններից` Վրաստանից ու Ադրբեջանից ենք հետ մնում, ինչը, կին գործչի կարծիքով` երկրի ղեկավարության քաղաքականության հետևանք է:

«Նախ և առաջ մարդուն պետք է սովորեցնել լինել քաղաքացի, պահանջկոտ քաղաքացի, ակտիվ քաղաքացի: Մասնակցային ժողովրդավարությունն ամենակարևորն է, որը մեզ մոտ դեռևս կայացած չէ: Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր կին, թեկուզև տանը նստած, ապուր եփելիս տեսնի, որ դրսում ինչ-որ բան են քանդում, անտարբեր չմնա, համարձակորեն բարձրացնի հարցը, պայքարի, մասնակցի»:

Ակտիվ կին լինելը կարևոր է ոչ միայն կնոջ, այլև ողջ հասարակության համար, իսկ Ջեմմա Հասրաթյանը դեռևս դպրոցական տարիներին է եղել ակտիվ: Հիշում է` 9-րդ դասարանում արդեն ջոկատի ղեկավար էր, որը նրան կազմակերպչական հմտություններ էր տալիս: Հետո նրան ավագ ջոկատավարի աշխատանք առաջարկեցին: Համալսարանի պատմության ֆակուլտետի վերջին կուրսերում դպրոցում դասավանդում էր:

Jemma Hasratyan d shkoleԱմենևին պատահական չէր, որ 24 տարեկանում Ջեմմա Հասրաթյանին ընտրեցին Կոմերիտմիության կենտկոմի քարտուղար: Հենց նրա երիտասարդական ավյունի շնորհիվ էր, որ այդ տարիներին կազմակերպվեցին համապետական մի շարք լուրջ միջոցառումներ, ներդրվեց և հետագայում խորհրդային մյուս հանրապետություններում տարածվեց ամառային բակային ճամբարների մոդելը: Նա եղել է նաև Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահը, զբաղվել միջազգային կապերով և հենց այդ ժամանակ է սփյուռքահայ երեխաների առաջին խումբն այցելել հայրենիք: Աշխատել է նաև կոմկուսի Կենտկոմի կուսակցական կազմակերպչական աշխատանքների բաժնում, որը, ինչպես ինքն է ասում, կենտկոմի սիրտն էր: Դա մեծ դպրոց էր նրա համար, որովհետև աշխատում էր գրեթե միայն տղամարդկանց հետ: Ջեմմա Հասրաթյանը զբաղեցրել է նաև  Օրջոնիկիձեի կուսակցության շրջկոմի (Երևանի էրեբունու համայնք) առաջին քարտուղարի պաշտոնը:

Խոստովանում է, որ այդ շրջանում կին նշանակելը մի քիչ անհավանական էր թվում, քանի որ դա ամենաբարդ շրջանն էր. երբեմն կատակով ասում էին «յոթ հրաշալիքների շրջան», որտեղ կա երկու գերեզմանոց, աղբավայր, երկաթգիծ, երկու դատախազություն և այլն: Սակայն դա չէր ամենակարևորը. Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի մեկ երրորդն այդ շրջանում էր, և դա ստեղծել էր նաև որոշակի կրիմինալ բազա:

6

1965 թ. ՀԽՍՀ կոմերիտմիության կենտկոմի քարտուղար Ջեմմա Հասրաթյանը դիմավորում է անվանի տիեզերագնացներին. ձախից աջ` Յ. Զարուբյան, Վ. Տերեշկովա, Ն. Անդրիանով, Ջ. Հասրաթյան

Դժվար էր, բայց նրան հաջողվում է արդյունավետ աշխատանքի եզրեր գտնել բոլորի հետ, այդ թվում նաև երկաթգծի պետի` Համբարձում Ղանդիլյանի, որն իր ոլորտում անփոխարինելի էր, սակայն հայտնի էր իր չափազանց կոպիտ վարքով:

«Երկու սեռերը տարբեր մոտեցումներ ու պատկերացումներ ունեն այս կամ այն  ոլորտի նկատմամբ, և այդ երկու սեռերի կարծիքների բախումից էլ ճիշտ ու գրագետ որոշում է կայացվում»,- ասում է նա:

Խորհրդային համակարգի փլուզումից հետո սխալներ շատ եղան, և դրանցից մեկն էլ այն էր, որ հին սերնդի փորձառու պաշտոնյաներին դուրս թողեցին երկրի կերտման բարդ գործընթացից, մինչդեռ նա կարծում է, որ անցումային յուրաքանչյուր ժամանակահատվածում հին ու նոր կադրերը պետք է համագործակցեն, իսկ անփորձ կադրերի մուտքը կառավարման համակարգ կարող է մեծ ցնցումներ առաջացնել:

Ինչևէ, նա ընտրեց հասարակական գործունեության ոլորտը և հավատում էր, որ իր և գործընկերների փորձն ու գիտելիքները կարող են ծառայել Անկախ Հայաստանի կայացմանն ու զարգացմանը: Բարդ էր, քանի որ նոր հասարակարգը ենթադրում էր նոր սկզբունքներ. մասնակցային ժողովրդավարությունը դառնում էր այն անկյունաքարը, որի շուրջ պետք է կառուցվեր աշխատանքը: Բարդ էր, բայց գործընթացը կայանում է, և Ջեմմա Հասրաթյանը 1995-ից ի վեր կատարած այդ հասարակական գործունեությունը արդյունավետ է համարում:

3 (1)

Ջեմմա Հասրաթյանը, Մարտիրոս Սարյանն ու Հենրիկ Սիրավյանն այցելում են Մարտիրոս Սարյանի անվան դպրոց

Վաղ երիտասարդ տարիներից ակտիվ պետական, քաղաքական ու հասարակական գործունեության մեջ ներգրավված կինը ոչ մի վայրկյան իրեն չի կտրել ընտանեկան, անձնական կյանքից և կարողացել է ներդաշնակորեն համադրել դրանք. «Կարծիք կա, որ կին հասարակական գործիչներն ինչ-որ թերություն ունեն,- ծիծաղում է նա,- ոչ, ես զերծ եմ այդ թերությունից: Ամուսնացել եմ, երկու շատ լավ զավակներ ունեցել, հիմա էլ չորս թոռ ունեմ և հպարտ եմ իմ ընտանիքով ու երեխաներով, քանի որ կարողացել եմ առաջին հերթին լավ քաղաքացիներ դաստիարակել»:

Տիկին Ջեմմայի տնայնագործական բարձր վարպետության մասին իր բոլոր ընկերներն ու ծանոթները գիտեն: Անգամ անեկդոտներ են պատմում, թե ինչպես է կարողանում այդքան ծանրաբեռնվածության պայմաններում չրեր ու պահածոներ պատրաստել:

«Տղաս ասում է` ինչո՞ւ ես սարքում, հիմա խանութներում ամեն ինչ կա: Այո, կա, բայց ինձ համար դա հաճույք է»,- խոստովանում է նա:

Ասում է, որ միշտ խուսափել է իր տնային գործերը մեկ ուրիշին հանձնելուց, որովհետև դրանով իրեն լիարժեք մայր, տանտիրուհի, ամուսին չէր կարող զգալ: «Երբեք չի եղել, որ ժամը 6-ին աշխատանքն ավարտվեր  ու ես գնայի տուն: Անգամ պատահել է, որ ամուսինս զանգել ու ասել է` անկողինդ ուղարկե՞նք քեզ: Բայց երբ վերադարձել եմ, չի էլ նախատել: Գիտակցել է, որ դա իմ ընտրությունն է, իմ սիրած գործն է, և եթե ինձ կտրեն դրանից` ինչ-որ բան իմ մեջ կպակասի: Դա ճիշտ փոխհարաբերությունների արդյունք է, ամուսինները պետք է գտնեն միմյանց փոխլրացնելու ձևը»:

Ի դեպ, նա դեմ է տարածված այն կարծիքին, թե հայ տղամարդիկ սիրում են իրենց կողքին ունենալ միայն լավ տնային տնտեսուհի: «Ոչ, այդպես չէ, լավ էլ սիրում են, որ իրենց կինը լինի ակտիվ, խելացի, գործունյա: Անգամ հպարտանում են դրանով: Ուղղակի կանայք պետք է չափի մեջ լինեն»:

g_imageՋեմմա Հասրաթյանն արդեն 80 տարեկան է, և նրա տարիքը չիմացողը երբևէ չի էլ ենթադրի, որ նա պատկառելի տարիքում է. ուժը, եռանդը, էներգիան անսպառ են, և այսօր էլ, ինչպես երիտասարդ տարիներին, կարողանում է համադրել աշխատանքային գործունեությունն ու ընտանիքը` լիովին բավարարված լինելով երկուսից էլ:

Չնայած դրան` աշխատանքում արդեն իրեն փոխարինողներ է պատրաստում.  «ժամանակն է, որ կառույցը ղեկավարեն ավելի երիտասարդ կանայք»,- ասում է նա: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ինքը նստելու է տանը և կտրվելու է աշխատանքից: Ոչ, շարունակելու է աշխատել և իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր մասնագետներին: «Երբ ուզում ես մարդկանց պատրաստել որպես լիդերի, պետք է ինքդ օրինակ ծառայես, պետք է օրինակելի լինես: Մարդու մշակութային, քաղաքական, սոցիալական որակները ձեռբերովի են, որոնք ձևավորվում են սոցիալականացման պրոցեսում: Ես կարծում եմ, որ յուրաքաչյուր կնոջ մեջ կա առաջնորդ լինելու նախադրյալ: Պետք է բացահայտել դա ու զարգացնել»:

 

Մաշկը խնամեք ցրտերն ընկնելուն պես. հետաքրքիր խորհուրդներ և դիմակներ

Autumn Woman. Beautiful creative makeupԱրդեն աշուն է, և ցրտերն ընկնելուն պես մաշկը կսկսի չորանալ ու ջրազրկվել: Իսկ չոր մաշկը, ինչպես գիտեք, կնճռոտվելու և թոշնելու նախապայմանն է: Ուստի, հենց այսօրվանից պետք է լրջորեն մոտենալ մաշկի խնամքին:

Պիլինգը հիանալի միջոց է մաշկի մեռած բջիջները վերացնելու համար: Սակայն հիշեք, որ աշնանը խորհուրդ չի տրվում խորը պիլինգ կատարել: Տնային պայմաններում կարելի է բավարարվել շաբաթը մեկ-երկու անգամ դեմքը սկրաբով մաքրելով:

Աշնանը մաշկի վրա բացասական ազդեցություն է թողնում խիստ հակադիր եղանակը` ցերեկային կիզիչ արևն ու երեկոյան ցուրտը:

Քանի որ աշնանը մաշկի խոնավությունը նվազում է, ապա խորհուրդ է տրվում սպիրտ պարունակող լոսյոններից հրաժարվել:

Անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող, վերականգնող, պաշտպանիչ քսուկներ, որոնց յուղայնությունը բարձր է:

lips2Մաշկին զուգահեռ չպետք է մոռանալ շրթունենքրի մասին. աշնանը շուրթերը ևս ճաքճքում և պլոկվում, ուստի անհրաժեշտ է նաև հետևել շրթներկի բաղադրությանը: Ցանկալի է, որ այն լինի յուղային: իսկ եթե յուղային շրթներկի սիրահար չեք, ապա երեկոյան կամ մինչ դիմահարդարումը օգտագործեք շրթունքների համար նախատեսված բալզամ:

Ձմռանը նույն խնդիրներն է´լ ավելի են սրվում: Արևի ճառագայթների բացակայության հետևանքով օրգանիզմում D վիտամինը նվազում է, որի հետևանքով մաշկը թոշնում է, եղունեգները` թուլանում, կոտրատվում, մազերը` կորցնում փայլը: D վիտամինի պակասն անհրաժեշտ է լրացնել թե՛ ներքին, թե՛ արտաքին սնուցման միջոցով:

Աշնանն այդ խնդիրը հեշտ է լուծել, թարմ մրգերը կապահովեն բոլոր անհրաժեշտ վիտամինները, անգամ դիմակների կարիք հաճախակի չի զգացվի: Սակայն ձմռանը, երբ մրգերի ու բանջարեղենի ընդունումն օրգանիզմում նվազում է, խորհուրդ է տրվում մաշկն անհրաժեշտ վիտամիններով ապահովել սնուցող դիմակների միջոցով:  Կարելի է և՛ ինքնուրույն պատրաստել բնական դիմակներ, և՛ օգտվել հատուկ ձմեռվա խնամքի համար նախատեսված պատրաստի դիմակներից: Սնուցող դիմակները չեն թողնում, որ մաշկը թոշնի, երիտասարդացնում են, պաշտպանում չոր օդի վտանգավոր ազդեցությունից:

Ձմռանն անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող քսուքներ, սակայն հիշեք, որ խոնավեցնող պրոցեդուրան պետք է կատարել կամ գիշերը` քնելուց առաջ, կամ տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ: Ուշադրություն դարձրեք, որպեսզի քսուկի բաղադրության մեջ անպայման լինի լեցիտին, կոլլագեն, հիալուրոնային թթու, ազուլեն, պրոպոլիս և իհարկե, վիտամիններ:

1321466178_116Գիշերային լվացումները խորհուրդ է տրվում կատարել կաթնային բաղադրությամբ և բուսական յուղ պարունակող խոնավեցնող քսուքներով: Կարելի է պարզապես գոլ ջրի մեջ մի քանի կաթիլ բուսական յուղ լցնել և դեմքը լվանալ: Իսկ եթե դուք հակում ունեք կուպերոզի նկատմամբ, ձեր արյունատար անոթները թույլ են կամ «անոթային աստղեր» են դեմքին երևում, ընտրեք վիտամին k-ի պարունակությամբ քսուքներ: Այն նպաստում է անոթների ամրացմանը:

Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում լվացվել լորենու ծաղիկներից պատրաստված թուրմով: Իսկ յուղոտ մաշկ ունեցողների համար օգտակար են եղեսպակի (շալֆեյ) թուրմով լվացումները:

Ձմռանը օճառը ցանկալի է փոխարինել կաթիկով (молочко): Սակայն եթե չեք ցանկանում փոխել օճառը կամ գելը, ապա խորհուրդ է տրվում ձեռք բերել ձեր մաշկին համապատասխան սնուցող քսուկ և մաշկը լվանալուց հետո անմիջապես այն քսել դեմքին:

imagesՇատ կանայք աշնանն ու ձմռանը բարդույթավորվում են` փորձելով կոծկել չաքճքած ու կոշտ ձեռքերը: Սակայն դրա փոխարեն կարելի է մի քանի խորհուրդ լսել ու կատարել, իսկ ձեռքերն ի ցույց դնել հպարտորեն: Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ ձմռանը ձեռքերին օդ ու ջրի պես անհրաժեշտ են խոնավեցնող ու սնուցող քսուքները, որոնց բաղադրության մեջ մտնում են A և E վիտամիններ: Ամեն ինչ շատ պարզ է. տնից դուրս գալուց կես ժամ առաջ ձեռքերին քսեք խոնավեցնող կամ պաշտպանիչ քսուք, իսկ դրսում անպայման ձեռնոցներ կրեք: Ձեռքերը լվացեք գոլ ջրով: Օգտակար է նաև կաթնային լվացումը: Նույնն արեք քնելուզ առաջ:

 Չոր մաշկի համար նախատեսված դիմակներ, որոնք հեշտ են ու արդյունավետ

images (1)Հանքային ջուրը մաշկը թարմացնելու, սնուցելու և խոնավեցնելու հիանալի միջոց է:

  1. 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը և 1 թեյի գդալ հանքային ջուրը լավ խառնեք իրար: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք դեմքը եռացրած-հովացրսծ ջրով:   Սակայն զգուշացնենք, որ ոչ մի դեպքում չի թույլատրվում օգտագործել մեղրի պարունակությամբ դիմակներ նրանց, ովքեր դեմքին ունեն մանր արյունատար անոթներ (կուպերոզ):
  2. 74274969_58Պատրաստեք թուրմ բույսերի խառնուրդից (անանուխի տերևներ ու ծաղիկներ, եղեսպակ (շալֆեյ). 1 թեյի գդալ բույս և 1 բաժակ եռացրած ջուր համադրությամբ: Թուրմը հովացրեք, քամեք, ապա վրան ավելացրեք ½ բաժակ կաթ կամ սերուցք և 1 թեյի գդալ հանքային ջուր:Ստացված զանգվածը լցրեք սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ  և դրեք սառցախցիկի մեջ: Առավոտյան ջրով լվացվելու փոխարեն սառցե կտորներով դեմքը մերսեք՝ կլորավուն շարժումներով: Այնուհետև, դեմքը չչորացնելով, քսեք սնուցող քսուք՝ չոր մաշկի համար: 10-15 րոպե անց անձեռոցիկով մաքրեք քսուքի ավելցուկը:

загруженноеՁվի դեղնուցով դիմակները ևս շատ օգտակար են չոր մաշկին:

  1. 1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ բուսական յուղի և նույն քանակությամբ ալոեի հյութի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք նախ սառը, ապա տաք ջրով:
  2. 2 հատ միջին մեծության կարտոֆիլը խաշեք, ապա կեղևը մաքրեք ու տրորեք: Ավելացրեք 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Այդ ամենը լավ խառնեք իրար, և ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք գոլ ջրով:
  3. Քերեք գազարը, ավելացրեք 2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր և 1 ձվի դեղնուց, ապա լավ խառնեք: Խառնուրդը քսեք դեմքին, պահեք 20 րոպե և դեմքը լվացեք գոլ ջրով:
  4. 1 ձվի դեղնուցը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաեւ սեւ հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսեք մաքուր դեմքին, 15-20 րոպե անց դեմքը լվացե գոլ ջրով եւ քսեք մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացրեք թղթե անձեռոցիկով։

Այս աշխարհի հզոր կանայք-2

Նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք այն առաջնորդ կանանց, որոնք այս կամ այն առումով առաջին վարչապետ կամ նախագահ են եղել աշխարհում:

Բնականաբար, ավելի մեծ թիվ են կազմում այն կանայք, որոնք առաջինն ու միակն են եղել իրենց երկրում: Նրանց մեջ, սակայն, առանձնահատուկ տեղ են գրավում Գոլդա Մեիրը (Իսրայելի չորրորդ, առաջին և միակ կին վարչապետը), Ինդիրա Գանդին (Հնդկաստանի երրորդ և վեցերորդ վարչապետը, առաջին կին վարչապետն իր երկրում և երկրորդն աշխարհում) և Մարգարետ Թետչերը` Երկաթե լեդին (Մեծ Բրիտանիայի առաջին և միակ կին վարչապետը) , որոնց կյանքին ու գործունեությանը բավական մանրամասն «Անկախն» արդեն անդրադարձել է անցած տարիներին:

Նրանք հզոր կանայք էին բառի բուն և բոլոր իմաստներով և հրաշալի դասեր են թողել աշխարհի քաղաքական գործիչ կանանց: Եվ ինչո՞ւ միայն կանանց: Նրանցից սովորելու շատ բան ունեն նաև տղամարդիկ: Եվ սովորում են:

գոլդա մեիրԳոլդա Մեիրն էր, որ իր կյանքով ստիպեց արձանագրել պատմաբաններին, որ «եթե Բեն Հուրիոնը Իսրայել պետության հայրն է, ապա Գոլդա Մեիրը` մայրը»: Շատերն են համոզված արձանագրել, որ եթե չլիներ Գոլդա Մեիրը, այդ խիզախ, լավատես ու համառ կինը, գուցեև չկայանար Իսրայել պետությունը:  «Ռուսական էմիգրանտը, որ ընդամենը մեկ տարի է սովորել քոլեջում, ստորագրեց Իսրայելի անկախության հռչակագիրը,  դարձավ Իսրայելի առաջին դեսպանը Ռուսաստանում, աշխատանքի ու սոցապ առաջին նախարարը, առաջին արտգործ նախարարը, և, վերջապես,  երկրի  առաջին և միակ կին ղեկավարը: Նրա ոգին, համառությունն ու համոզմունքն օգնեցին ստեղծելու Իսրայել պետությունը և դառնալու նրա առաջնորդը: Նա օրինակ էր Մարգարեթ Թետչերի, Ինդիրա Գանդիի համար,  նա ոգեշնչման աղբյուր էր  իշխանության  համար  պայքարող յուրաքանչյուր կնոջ համար»,- իրավամբ գրում է նրա կենսագիրը:

ինդիրա գանդիՀնդկաստանում Ինդիրա Գանդիի անունը մինչ օրս անձնահատուկ ակնածանքով ու հուզմունքով են հիշատակում: Նա առաջին կինն էր Հնդկաստանում, որ հասել էր քաղաքական օլիմպոսին և արդարև մինչ օրս մնացել է ամուր կամքի, աննկուն ոգու և իր ժողովրդի հանդեպ անսահման սիրո օրինակ: Իր մահից կարճ ժամանակ առաջ, երբ բոլորը նրան  հորդորում էին զգույշ լինել, նա լայնորեն բացեց իր տան դռները բոլոր կարիքավորների առջև. ժողովուրդը գնում էր նրա դուռը, որպեսզի պատմի իր հոգսերի ու կարիքների մասին: Այդ փխրուն, բարեկիրթ կինը մայր դարձավ մի ամբողջ երկրի համար` զոհաբերելով իր անձնական երջանկությունն ու, ի վերջո, իր կյանքը:

margaret-thatcherԻսկ Թետչերը կառավարության գլուխ անցավ, երբ երկիրը ծանր հիվանդ էր: ԱՄՆ-ն, մայրցամաքային Եվրոպան և արագ զարգացող ասիական պետությունները հետևողականորեն դուրս էին մղում բրիտանացիներին նախկինում նվաճած առևտրատնտեսական  դիրքերից: Ավելի ու ավելի էր խորանում անվերջանալի վառելիքային ճգնաժամը: Արժեզրկումը հասել էր 20-25 տոկոսի: Երկրի խոշորագույն քաղաքներում անգամ սկսել էին աղբը չհավաքել, և  ամենուր առնետների բանակներ էին վխտում:

Այն դարմանը, որ Թետչերը նշանակեց իր ժողովրդին, չափազանց պարզ ու հասարակ էր, բայց միանգամայն անվրեպ. մի եղիր խնամառու, անհրաժեշտ կրթություն ստացիր, ազնվորեն աշխատիր և ազնվորեն վճարիր աշխատանքի դիմաց, վերմակիդ չափով մեկնիր ոտքդ, հարգիր օրենքը, վճարիր հարկերը, պարտք մի վերցրու, քանի դեռ չես մարել արդեն վերցրած պարտքդ, խնայողություն արա հիվանդության դեպքերի և ծերության համար:  Ահա և խաղի պարզ կանոնները: Բայց տնտեսության մեջ դրանք ներդնելու համար  նա ստիպված էր պայքարել այնպիսի խիստ, փաստորեն ռազմական մեթոդներով, որ լրագրողներն ու հետազոտողներն այդ տարիների իրադարձությունները որակում էին պատմական ճակատամարտ հանուն Բրիտանիայի:

Թետչերի մեթոդները բնավ կանացի չէին:  Բայց հենց նրա դաժանությունը, վերլուծական միտքը և վճռականությունը հանգեցրին նրան, որ 1984 թ. արժեզրկումն իջավ մինչև 4 տոկոս: Այդ ճանապարհին քիչ չէին զոհերը: Իրար հետևից ձեռնարկություններ էին սնանկանում, որոնք նախկինում գոյատևում էին պետական սուբսիդիաների շնորհիվ: Գործազուրկների բանակը սպառնալից չափերի հասավ:  Տնտեսական դրության մեծ անջրպետ առաջացավ երկրի տարբեր շրջանների միջև:  Գաղտնիք չէ, որ հատկապես միջին խավի առկայությունն է օբյեկտիվորեն ցույց տալիս երկրի տնտեսության առողջական վիճակը, իսկ Երկաթյա լեդիի կառավարման տարիներին այն էապես մեծացավ և հասավ բնակչության 40 տոկոսին: Հաղթահարելով հիմնական հիվանդությունը` արժեզրկումը, և ամենայն խստությամբ վերահսկելով դրա շարժընթացը`  Թետչերը կարողացավ հաղթահարել նաև կողմնակի հետևանքները: 1984-ից Մեծ Բրիտանիան սկսեց առաջընթաց ապրել և աստիճանաբար դարձավ այն երկիրը, ինչպիսին որ գիտենք նրան այսօր:

Բոլորովին վերջերս աշխարհը հրաժեշտ տվեց բարոնուհուն և արձանագրեց, որ նրա հետ մի ամբողջ դարաշրջան հեռացավ: Այսպես թե այնպես, առայժմ տիպար իդեալական կին կառավարիչ է համարվում «Երկաթե լեդին»:

Gerrman Chancellor Angela Merkel gives aԱրդեն մի քանի տարի է, ինչ աշխարհի հեղինակավոր հաստատությունների վարկանիշային ցուցակներում առաջին հորիզոնականներից չի իջնում մի այլ ազդեցիկ կին` Անգելա Մերկելը` տևտոնական Մարգարետ Թետչերը, Գերմանիայի առաջին կին կանցլերը: Կարճ ժամանակում նրան հաջողվեց հազվագյուտ բարձր հեղինակության հասնել. 2006 թ. փետրվարին` փաստորեն, ընտրվելուց մի քանի ամիս անց, նրա քաղաքականությունից գոհ էր գերմանացիների 80 տոկոսը: Կոալիցիոն կառավարությունը մի շարք դրական տեղաշարժեր ունեցավ տնտեսության մեջ, մասնավորապես կրճատվեց գործազրկությունը:

Իր կանցլերության  7 տարիների ընթացքում  նա ամեն կերպ ջանում է չնմանվել Մարգարետ Թետչերին, բայց իրականում ավելի ու ավելի է նմանվում: Մերկելը, իհարկե, պատերազմ չի սկսել, բայց այն խիստ միջոցները, որ առաջարկում է նա Եվրագոտին ճգնաժամից դուրս բերելու համար,  համարյա թե պատերազմ են:

Հարվարդի համալսարանի հոգեբան Սթիվեն Կինկերն իր «Մեր դարաշրջանի լավագույն հրեշտակները» գրքում ապացուցում է, որ «երկաթե կանայք» իշխանության ղեկին նախկին «տղամարդկային» դարաշրջանի վերապրուկ են, որտեղ գնահատվում էին տղամարդկային հատկությունները: Հիերարխիկ աշխարհում  ոչ մեծ թվով կանանց հաջողվել է ինքնուրույն իշխանության գալ, բայց նրանց կառավարումը ոչնչով չի տարբերվել տղամարդկանց կառավարումից: Նրանց ամբողջ կյանքը պայքարի մեջ է անցել: Բայց ժամանակակից աշխարհը պահանջում է ղեկավարի միանգայն այլ տեսակ: Տեղեկատվական ընկերակցության ցանցերը գալիս են փոխարինելու հիերարխիային: Նման պայմաններում շատ ավելի ցանկալի է աշխատել այն կանանց հետ, որոնք բնազդաբար զգում են համոզելու և խորհուրդ լսելու անհրաժեշտությունը, ոչ թե տղամարդկանց, որոնք  միշտ էլ հակված են կառավարման կոշտ հրամայական ոճին:

ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն ԱՄՆ 500 քաղաքներում ուսումնասիրել է քաղաքապետների գործունեությունը, և եկել այն եզրակացության, որ կին քաղաքապետների կառավարումը ոչնչով չի տարբերվում տղամարդկանցից: Բոլոր ցուցանիշները գրեթե նույնն են մնացել: Ավելին` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց համերաշխությունը քաղաքականության մեջ բնավ չի ողջունվում. եթե անգամ որևէ տարածաշրջան կին է ղեկավարում, ապա դա բնավ չի նշանակում, որ մյուս կանայք ավելի հեշտ կբարձրանան պաշտոնեական աստիճաններով: Մի հանգամանք կա միայն. իշխանության ղեկը գեղեցիկ սեռի կանայք ավելի երկար են պահում, քան տղամարդիկ: Կանայք ավելի հաճախ են երկրորդ ժամկետով ընտրվում, քան տղամարդիկ: Եվ հետազատողների կարծիքով` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանանց մեջ քաղաքական և դիվանագիտական հմտություններն ավելի զարգացած են:

Սրանք տեսակետներ են, որոնք, անշուշտ, գոյության իրավունք ունեն այնքանով, որքանով ցանկացած այլ  վարկած: Ժամանակը, ավելի ստույգ ներկայիս գործող կին ղեկավարների գործունեության վերլուծությունը կգա հաստատելու այս վարկածները կամ կառաջադրի նոր եզրահանգումներ:

Շարունակությունը հաջորդիվ

Ճանաչված կանայք, որոնք ինչ որ ժամանակ տղամարդ են եղել

նադիա-ալմադա-403x600Իսկական տրանսսեքսուալները տառապում են այն պատճառով, որ ուրիշ մարմնի մեջ են ապրում…

Հոգեբանների ու հոգեբույժների բուժումն էլ օգուտ չի տալիս: Միակ տարբերակը հոգեկան ու ֆիզիկական հակասության վերացումն է վիրաբուժական միջամտությամբ: Իհարկե, բոլոր տառապյալները չեն, որ այդ քայլին են դիմում. շատերը շարունակում են  ապրել այդպես`  սեփական եսի հետ մշտական հակասության  մեջ:

Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ կայացրել են դժվարին որոշումը,  արդյունքից գոհ են: Նման դեպքերը քիչ չեն:

Սեռափոխված  ամենահայտնի հայտնին` Էյփրիլ Էշլին է: Նա ծնվել է արական սեռական էյփրիլ-էշլիօրգանով, դաստիարակվել   որպես Ջորջ Ջեյմսոն անունով տղա, սակայն հոգեկան բնութագրերով  աղջիկ էր, այսինքն` տրանսսեքսուալ:Նա   տառապում էր  դրանից ու 1960-ին վիրահատության ենթարկվեց` արական սեռի  տեսանելի դրսևորումներից ազատվելու համար: Դա սեռափոխության նպատակով արված վիրահատություն չէր, այլ ձերբազատում  սեռային «ավելորդությունից»: Դրանից հետո, սակայն, օրենքով նա  էլի տղամարդ էր համարվում:

1970-ին Էյփրիլ Էշլիի ամուսնությունն Արթուր Կորբեթի հետ չեղյալ համարվեց  այն պատճառով, որ կենսաբանորեն Էշլին երբեք նրա կինը չի եղել, քանի որ նա իրականում տղամարդ էր ու տղամարդը չէր կարող ինչ-որ մեկի կինը լինել: Դատավորը հայտարարել է.«Կենսաբանորեն նա տղամարդ է համարվում ու տղամարդ եղել է ծննդյան օրից»:

Էշլիի համար դատարանի որոշումն  անձնական աղետ էր, ողբերգություն: Չնայած նա կայացել էր որպես մոդել, դերասանուհի, բարձրաշխարհիկ տիկին, այնուամենայնիվ, ծանր տարավ  դատարանի որոշումն ու  իր ընտրության հանդեպ հասարակության անհանդուրժողականությունը: Դա չխանգարեց նրան դառնալու դերասանուհի, մոդել: Հակառակ որոշ բժիշկների պնդման, որ տրանսսեքսուալները կարճ կյանք ունեն, Էյփրիլն այսօր 76 տարեկան է:

Սեռափոխության վիրահատություն աշխարհում առաջին անգամ կատարել է  դանիացի Լիլի Էլբեն: Մինչ վիրահատությունը նրա անունը Էյնար Վեգեներ էր: Նա և կինը` Գերդեն, նկարիչներ էին: Գերդեին բնորդելու ժամանակ Էյնարը  հասկացավ, որ իրեն դուր է գալիս կանացի հագուստը: Ու տեսքից էլ նա շատ նուրբ էր: Նա կանացի հագուստ էր կրում Կոպենհագենում պարահանդեսների ժամանակ ու հանդես գալիս Լիլի Էլբե անունով, իսկ Փարիզ տեղափոխվելուց հետո կանացի հագուստից գրեթե չէր հրաժարվում ու հավատացնում էր, որ իր մարմինը կանացի ուրվագծեր է ստանում: Նույնիսկ երբ տղամարդու հագուստ էր հագնում, նրան տղամարդու հանդերձով կնոջ տեղ էին դնում:

Բժշկական թեստերը ցույց տվեցին, որ Վեգեների օրգանիզմում կանացի հորմոնները գերազանցում են նորմը: 1927-ին նա որոշեց, որ եթե  մեկ տարում իրեն չհաջողվի բժշկական օգնություն  ստանալ, ապա ինքնասպանություն կգործի: Ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ նա հանդիպեց կանանց կլինիկայի բժիշկ Վերներ Կրոյցին, որը, ուսումնասիրելով Վեգեներին, հաստատեց, որ իրոք  նրա մոտ ձվարաններ են ձևավորվում, ու առաջարկեց հեռացնել արական տեսանելի  օրգանները ու երիտասարդ առողջ կնոջ ձվարան փոխպատվաստել: Առաջին վիրահատությունից հետո (1930-ին Գերմանիայում այն ժամանակների համար փորձարարական վիրահատություն կատարեցին`  հեռացնելով  արական օրգանները) նրա ձայնը  տենորից վերածվեց սոպրանոյի: Անգամ ձեռագիրն արտահայտիչ  կանացի դարձավ, իսկ մի քանի ամիս անց նրան ձվարաններ պատվաստեցին: Էլբեին սեռը հաստատող  նոր անձնագիր տվեցին, իսկ երրորդ վիրահատությունն արդեն կերպարանափոխման դժվարին ճանապարհին վերջինն էր, որից հետո Լիլին Գերդայի հետ վերադարձավ Կոպենհագեն, իսկ հոկտեմբերին փոխադարձ համաձայնությամբ նրանք ամուսնալուծվեցին: Գերդան ամուսնացավ իրենց ընդհանուր ծանոթներից մեկի հետ, իսկ Լիլին կապ ուներ ֆրանսիացի հին ծանոթներից մեկի հետ: Դրանից հետո նա մեկ անգամ ևս վերադարձավ Դրեզդեն` վիրահատության, որը նրան թույլ կտար երեխա ունենալ, սակայն այս վիրահատությունն անհաջող էր: Նա մահացավ հետվիրահատական բարդություններից: 1931-ին լուրեր էին շրջանառվում, թե մահը ևս նա է սարքել, որպեսզի հանգիստ կարողանա կյանքը վայելել նոր կերպարանքով:

Կոչինել-600x588Կոչինելը (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է` զատիկ) Ֆրանսիայի առաջին տրանսաստղն էր: 50-ականների վերջին նա ելույթ էր ունենում հայտնի «Կարուսել» գիշերային ակումբում: Երեք անգամ ամուսնացել է, պայքարել տրանսսեքսուալների իրավունքների համար, իր կերպարանափոխման մասին գիրք է գրել ու նկարահանվել ֆիլմում:

Անժելա Մորլին ծնվել է 1924-ին որպես Ուելլի Սքոթ: 70-ականներին նա փոխեց սեռը և դարձավ հաջողակ կոմպոզիտոր ու դիրիժոր: Հեռուստահաղորդումների համար գրած իր  երաժշտության համար 3 «Էմմիի» է արժանացել:

Ամանդա-Լիր-410x600Ամանդա Լիրը` հայտնի երգչուհին ու Սալվադոր Դալիի մուսան, թաքցնում է իր տղամարդկային անցյալը: Դա բացահայտվել է Դալիի կենսագիր  Գիբսոնի փնտրտուքների արդյունքում: Նա գտել է մարդկանց, որոնք Ամանդային դեռևս հիշում էին գիշերային ակումբի պարող  Ալան Տեպ անունով: Դալին հիանում էր Ամանդայով, որն իր համար  կատարյալ հերմոֆրոդիտի մարմնացում էր:

Միմի Մարսը ճանաչված տրանսգենդերային պարուհի է, 2005-ի «Miss International Queen»-ի հաղթող:

Թայվանի քիքբոքսինգի վարպետ Նոնգ Թումը որոշեց փոխել սեռն ու վերածվեց տիկին  Պարինյա Կիաբուսաբայի: Նա Թաիլանդում դարձավ ճանաչված անձ, որտեղ, ի դեպ, հասարակությունը հանգիստ է վերաբերվում տրանսսեքսուալներին: Ռուսաստանում մանկապատանեկան մարզադպրոց հիմնադրած մարզուհու մասին նույնիսկ ֆիլմ նկարահանեցին: Սակայն բռնցքամարտիկի ձեռնոցները երկար անգործության չմատնվեցին: Նոնգ Թումը կրկին ռինգ դուրս եկավ, սակայն ոչ թե իգական սեռի ներկայացուցչի, այլ տղամարդ մրցակցի հետ` ճապոնացի  մարզիկի, որին հաղթեց:

Կառլա Անտոնելին, որը տղա է ծնվել, իսպանացի մոդել է, դերասանուհի, տրանսսեքսուալների շարժման ակտիվիստ, Իսպանիայի կառավարող սոցիալիստական կուսակցության անդամ:

Ամերիկացի դերասան, երաժիշտ, նկարչուհի Ալեքսիս Արքեթը ծնվել է որպես Ռոբերտ ու կյանքի մեծ մասն ապրել որպես Ռոբերտ, խաղացել էպիզոդիկ դերեր «Չակիի հարսնացուն» և մի քանի այլ ֆիլմերում: Սակայն հետո որոշել է, որ իր մեջ կինն ավելի շատ է,  ու դիմել է վիրաբույժներին: Նա իր նմաններին «տրեննի» է անվանում:

Քերոլայն Տուլա Կոսին սեռը փոխել է դեռևս 17 տարեկանում: Նա աշխարհի ամենահայտնի ու, «Փլեյբոյի» համար առաջինը  լուսանկարված տրանսսեքսուալներից է: Նա ծննդյան օրից էլ լիարժեք տղա չէր: Երեխան տառապում էր Քլայնֆելտերի համախտանիշով, որի դեպքում շեղումներ են առաջանում սեռական քրոմոսոմներում: Նա իր ամբողջ կայնքում պայքարում է իր նմանների իրավունքների համար: Ամուսնացել է երկրորդ անգամ: Իսկ առաջին ամուսինը բաժանվեց, երբ դեղին մամուլից տեղեկացավ նրա նախկին կյանքի մասին:

Նադիա Ալմանդան Պորտուգալիայի հեռուստաաստղ է, որը բրիտանական «Մեծ եղբայր» հեռուստաշոուհի հաղթող է դարձել 2004-ին: Նա այս աշխարհ է եկել տղայի կերպարանքով ու կրում էր Խորխե անունը: Հայրը որդու Նադիայի վերածվելու մասին իմացել է ամսագրերից:

Դանա Ինթերնեշնլը ծնվել է Թել Ավիվում` Ահարոն Կոեն անունով: 21 տարեկանում նա որոշեց վիրաբուժական եղանակով փոխել սեռը ու վերածվեց Շարոն Կոենի: 1997-ին  հաղթեց «Եվրատեսիլում» և դարձավ միջազգային աստղ: Ամուսնացել է ու շարունակում է իր երգչական կարիերան:

ջորջիա-բեյերՋորջիա Բեյերը աշխարհում առաջին տրանսսեքսուալն է, որը խորհրդարանի անդամ է դարձել: Նա  վիրահատվել է 1984-ին ու սկսել իր կարիերան փողոցում որպես տրանսսեքսուալ մարմնավաճառ ու մերկապարուհի:

Մեքսիկայի մշտական ներկայացուցիչ տրանսսեքսուալ Էրիկա Էնդրյուսը 2006-ին  տրանսսեքսուալների ու տրանսվեստիտների թագուհի է ճանաչվել: Մրցույթը տեղի է ունեցել Թաիլանդում: Լավագույնի կոչման համար մրցել է 24 մասնակից: Հաղթողն արժանացավ ադամանդակուռ թագի և 10 հազար ԱՄՆ դոլարի:

 Վլադիմիր Լյուքսուրիան, նախկինում` Վլադիմիր Գվադանոն իտալացի դերասան ու քաղաքական գործիչ է, հիմա նա  երկրի խորհրդարանի անդամ է կոմունիստական կուսակցությունից, միակ բարձրաստիճան տրանսսեքսուալը Եվրոպայում: Երբ նա անցավ պարտականությունների կատարմանը, խորհրդարանում աղմուկ բարձրացավ: Կանանց մի մասը վրդովված էր, որ նա կանանց զուգարան է հաճախում, ու պահանջում էին շենքում երրորդ զուգարան բացել:

Օլգա Ֆոմինան Ռուսաստանում հայտնի լուսանկարիչ է, որը լուսանկարում է փոփ աստղերին: Նախկինում նա Բորիս էր:

Հարիսուն 36-ամյա չինացի հաջողակ  մոդել է: Մինչ 2002-ը նրան կոչում էին Հի Լի Հիու, նա տղամարդ էր:

Չորս ակտիվ կանայք նշում են կնոջ հիմնական սխալներն ու խորհուրդ տալիս

 

Անահիտ-Բախշյան«Որո՞նք են այն սխալները, որոնք թույլ չեն տալիս կնոջը լիարժեք կյանքով ապրել»: «Անկախն» այս հարցնուղղեց մի քանի հայտնի կանանց, որոնք հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարումունեն: Նաև հետաքրքրում էր, թե կնոջ ինքնահաստատման ու դերի բարձրացման համար ի՞նչ խորհուրդկտան՝ ելնելով սեփական փորձից:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, սիրված քաղաքական-հասարակական գործիչ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ մարդն ընդհանրապես և կանայք՝ մասնավորապես, տարբեր պատկերացումներ ունեն լիարժեք կյանք ունենալու մասին, և «լիարժեք կյանք» ասածը յուրաքանչյուրը տարբեր կերպ է պատկերացնում: «Դա կախված է նրանից, թե մարդը՝ տղամարդ թե կին, որքանով է ճանաչում ինքն իրեն, իր կարողությունները, իր ուժեղ ու թույլ կողմերը, որքանով է կրթված` դրանք սպառելու և ինքնադրսևորման իր ճանապարհը լավագույնս գտնելու համար, ինչպիսի երազանքներ ու նպատակներ ունի և արժեքային ինչ համակարգի վրա է կառուցված նրա ինքնությունը»:

Այս տեսանկյունից, ըստ Բախշյանի, մեր ավանդական պատկերացումները հաճախ են խանգարում կանանց լիարժեք ինքնադրսևորվելու, որովհետև այն կարծրատիպը, թե հայ կինն ընդամենը օջախը ջերմացնողն ու սերունդը շարունակողն է, խանգարում է շատերին:

«Ինձ երբեմն թվում է, թե կինը վախենում է իր մեջ ծառացող այն մտքից, որ ինքն ավելին կարող է, քան անում է, և այդ միտքը սկսում է կրծել նրա հոգին,- ասում է Անահիտ Բախշյանն ու հավելում,- մեր կանայք ավելին կարող են անել հասարարական կյանքում, ավելի կարևոր դերակատարում կարող են ունենալ, քան ունեն, և չպետք է սպասել տղամարդկանց կողմից ավելի հանդուրժող վերաբերմունքի, այլ նրանց ամեն օր գործով պետք է ապացուցել. ոչ թե հակադրվելով, այլ համագործակցելով: Կանանց համար կարևոր է ունենալ ընդամենը հավասար հնարավորությունների դաշտ»:

Կին գործիչը կանանց խորհուրդ է տալիս անպայման կարդալ Ռիչարդ Բախի «Ճայը» և դառնալ այն ճայը, որը, հակադրվելով իր երամում հաստատված կարծրատիպերին, ապացուցում է, որ կարող է թռչել, թռչել երկար ու չհոգնել, պոկվել իրեն սանձող նախապաշարումներից, ինքնուրույն հոգալ իր կերը և ազատվել ներքին կապանքներից:

Նա խորհուրդ է տալիս նաև սիրել ուղեղով, սիրել այն մեկին, որը կտեսնի ու կգնահատի իր «ես»-ը, պայքարել այդ սիրո համար և չվախենալ սերն արտահայտելուց:

Ani-Qochar-600x415«Ես» ամսագրի խմբագիր Անի Քոչարըկարծում է, որ ինչքան էլ այսօրվա կինը երեկվանը չէ, փոխվել են նրա ընկալումներն ու աշխարհայացքը, այնուամենայնիվ կնոջը լիարժեք կյանքով ապրել խանգարում են բարդույթները, թե ով ինչ կմտածի, ով ինչ է անում, ինչ է ընդունված, որ ինքն էլ անի, կամ ինչ է առաջնահերթ ցանկանում նախ իր ծնողը, ապա ամուսինը: «Երբեմն էլ, մոռանալով իր «ես»-ի, իր անհատականության մասին, կինն անում է այն, ինչ հաճո է կարծես բոլորին, բացի իրենից: Բայց եթե գտել ես քեզ,հավատարիմ ես քո էությանն ու տեսակին, ընդունում ես քեզ այդպիսին՝ առանցպայմանականությունների, ապա շրջապատդ ու մտերիմներդ էլ կընդունեն և թույլ կտան քեզապրել ու երջանիկ լինել»:

Իր փորձից ելնելով՝ ասում է. «Կինը տեսակ է, որը պետք է ինքնադրսևորվի, ինքնայուրացվի և տա իր շրջապատին այն ամենը, ինչ ունի, լինի տաղանդ, շնորհ, գործունյա ջիղ, թե մեկ այլ բան, սակայն նա պետք է պիտանի զգա իրեն, չվախենա և չդառնա նախ ծնողների, հետագայում՝ ամուսնու ստվերը»:

Ստվեր չդառնալու համար, ըստ Անի Քոչարի, կինը պետք է իր անհատականությունը դրսևորի ամեն ինչում և իր դերի ու արժեքի մասին նախ ինքը գիտակցի, ապա նաև մատուցի այլոց և զգա իրեն կարևոր, ոչ թե գործիք, ում ձեռքում էլ այդ գործիքը լինի:

Զերծ մնալով ֆեմինիստական և ծայրահեղ զանազան գաղափարներից և մոտեցումներից` նա ընդգծում է. «Լավ է, որ կինը` կին է, տղամարդը` տղամարդ, և յուրաքանչյուրն իր դերն ու տեսակն էպահում ու մատուցում, քանզի սրանք ո՛չ մրցակցության և ո՛չ էլ դերերի փոխարինման եզրունեն»:

Անի Քոչարը համոզված է, որ սեռերի և դերերի նույնականացումն ու փոխակերպումը հանգեցնում են աննորմալ երևույթների, հակասում ոչ միայն ավանդույթային մտածողությանը, այլև բնության օրինաչափությանը: «Այնպես որ լինել ուժեղ, գործունյա և մտածող կին դեռևս չի նշանակում լինել տղամարդ կին, ինչպես հաճախ ասում են»:

Կինը երջանիկ է իր ընտանիքով ու երեխաներով, բայց այդ երջանկությունը թերի է, եթե կինըհասարակության մեջ չի գտել իրեն և չի հաստատել իր տեղն ու դերը: Սա է Անի Քոչարի տեսակետը: «Շնորհավոր հայ կանանց՝ աշխարհի ամենաուժեղ կանանց տոնը»,- ամփոփում է նա:

Արփինե-Հովհաննիսյան-600x600Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ ցանկացած մարդ գործում է իր անհատական սխալները, որոնք բարդացնում են նրա կյանքը: Ինչ վերաբերում է կանանց, ապա հիմնական սխալն այն է, որ կանայք թերահավատորեն են մոտենում սեփական ուժերին: Արփինե Հովհաննիսյանը խուսափում է խորհուրդներ տալուց՝ նշելով, որ ընդհանուր բանաձև բոլորի համար չկա, սակայն կարևորում է հավատը սեփական անձի, սեփական ունակությունների նկատմամբ. «Ոչ մի դժվարության առաջ չպետք էընկրկել»,- համոզված է երիտասարդ պատգամավորը:

Իզաբելլա-ԱբգարյանԲլոգեր, հասարակական ակտիվիստ ԻզաբելլաԱբգարյանը կարծում է, որ կնոջ ամենամեծ սխալը սեփական ուժերին չհավատալն է, ոչ թեժամանակի դեմ պայքարելը, այլ նրան հանձնվելը: «Չետք է վախենալ բացի ընտանիքից այլ պարտականություններ կրելուց: Որքան շատ ծանրաբեռնվենք, այնքան շատ բան կհասցնենք: Փորձված է»,- վստահեցնում է նա:

Ինչ վերաբերում է խորհուրդներին, ապա նա կարծում է, որ կինն առաջին հերթին պետք է անընդհատ զբաղվի ինքնակրթմամբ՝ չդադարելով սովորել և նոր հորիզոններ նվաճել: «Նշաձող դնել և գործադրել բոլոր ջանքերը՝ այն հաղթահարելու համար: Հա