Խանութի ապակին կոտրել և գողություն էր կատարել, իսկ սեփականատերը պարտավորեցրել էր վերադարձնել պատճառված վնասի գումարը

Ապրիլի 10-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բերման էին ոստիկանություն,գողությունենթարկել 1985 թ. ծնված Վոլոդյա Զ.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 04.00-ի սահմաններում, կոտրելով Արարատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների խանութի ապակին` գողացել է 2 «Պլանշետ» և 2 բջջային հեռախոս:
Խանութի սեփականատերը Վոլոդյա Զ.-ին պարտավորեցրել է վերադարձնել գողացված ապրանքի և խանութի կոտրած ապակու ողջ գումարը: Վերջինս վերադարձրել է 470.000 դրամ` գողացված ապրանքների դիմաց և 250.000 դրամ` կոտրած ապակու համար, որպես փոխհատուցում:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

ՙՙԲՄՎ՚՚-ի վարորդը մահացել է

ավտովթար2Մարտի 28-ին, ժամը 06.30-ի սահմաններում, 1969 թ. ծնված Լևոն Սարգսյանի վարած «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 09.15-ին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

«Արարարտը» պայքարեց 10 խաղացողով

ֆուտբոլՄեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Մրցեցին Երևանի «Արարատը» և Կապանի «Գանձասարը»: Խաղն անցկացվեց Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կողմերի դարպասները մնացին անառիկ`0:0:

50-րդ րոպեից «Արարատը» պայքարում էր 10 խաղացողով: Մրցավարը խաղադաշտից հեռացրել էր բոսնիացի Կենան Ցեյվանովիչին:

«Արարատը» 35 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Գանձասարը» 24 միավոր ունի:

Տեխնիկական արդյունքներ

«Արարատ» – «Գանձասար»՝ 0:0

Հեռացում՝ Կոնան Ցեյվանովիչ, 50 («Արարատ»)

Մարտի 23-ին կկայայան հետևյալ հանդիպումները.

«Բանանց» – «Փյունիկ»

«Ուլիս» – «Շիրակ»

Անկախ

Արարատի գագաթին

արարատ (2)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

արարատ (1)Հայերիս համար ամենասուրբ, ամենագեղեցիկ, ամենասիրելի ու վեհաշուք լեռն Արարատն է: Անբացատրելի ուժ ու սրբություն կա մեր լեռան մեջ: Եվ շատերի նվիրական ցանկությունն Արարատի գագաթին հայտնվելն է:
Հայաստանի և սփյուռքի հայերի խմբի հետ անցյալ ամառ սկսեցինք մեր ճանապարհորդությունը դեպի կորուսյալ հայրենիք: Երեկոյան հասանք Բայազետ: Վաղ առավոտյան մի աննկարագրելի արևածագ էր: Արևն իր առաջին շողերն արձակեց Սիսի ետևից, և երևաց Մասիսն իր ողջ վեհությամբ: Այդպիսի գեղեցկություն երբևիցե չէի տեսել:
Նախաճաշից հետո հաջողություններ մաղթեցինք Արարատ բարձրացողներին` ակնկալիքով, որ երեք օր հետո ընդունելու ենք նրանց հաղթական վերադարձը:
Մինչ նրանք կվերադառնային` շարունակեցինք ճանապարհը Արևմտյան Հայաստանի քաղաքներով և գյուղերով: Եղանք Մուշում, Էրզրումում, Բիթլիսում, Վանում, որտեղ էլ դիմավորեցինք լեռնագնացներին: Այնուհետև միասին շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Իգդիր, Արդահան, Սարիղամիշ, Կարս, Անի: Տասը հոգուց Արարատի գագաթն էին բարձրացել իննը: Հետաքրքրականն այն էր, որ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից եկած 65-ամյա Վաչե Վարժապետյանը` երկրորդ անգամ էր փորձում հաղթահարել 5165 մ բարձրությունը: Ցավոք 4300 մ-ի վրա այնպիսի ծանր պայմաններ են եղել` թթվածնի պակաս, մթնոլորտային ճնշման մեծ տարբերություն, որ չդիմանալով ստիպված է եղել վերադառնալ: Վաչեն ամենատարեցն էր խմբում և ինքն իրեն գերազանցել էր ևս մի քանի տասնյակ մետրով:
Խմբում ամենաերիտասարդը 26-ամյա Հայկուշ Հակոբյանն էր Հոլանդիայից: Նա սովորում է Տիլբուրգի համալսարանում, նաև աշխատում է ապահովագրական ընկերությունում: Ընտանիքը Հայաստանից Հոլանդիա է տեղափոխվել 2000-ին: Նուրբ, հաճելի արտաքինով մի աղջիկ, և մտածել անգամ չէր կարող, որ կհասնի գագաթին: Իսկ նա չորրորդն էր բարձրացել: Ես արդեն Երևանում հարցերս ուղղեցի Հայկուշին:
– Սիրելի Հայկուշ, դուք այդքան նուրբ կառուցվածքի տեր աղջիկ, ինչպե՞ս որոշեցիք, որ պիտի իրականացնեք այդպիսի դժվարին վերելք:
– Չորս տարի առաջ կարդացի մի գիրք, որ կոչվում էր «Արարատ», դա մի հոլանդացի էր գրել և պատմում էր, թե ինչպես է ինքը բարձրացել Արարատ լեռը: Մտածեցի` ինչպես է, որ այս հոլանդացին կարողացել է բարձրանալ մեր նվիրական սարը, իսկ ես, ինչ է չե՞մ կարող: Այդ ժամանակ մասնակցեցի ուխտագնացությանը դեպի Արևմտյան Հայաստան, և մենք էլ, ինչպես դուք այս անգամ, ճանապարհեցինք և ընդունեցինք Արարատ բարձրացողներին: Զրուցեցինք, ոգևորվեցինք, և ես որոշեցի լրջորեն պատրաստվել: Ամենակարևորը ֆիզիկական պատրաստվածությունից առաջ հոգեպես պատրաստվելն էր: Հետո սկսեցի շաբաթը 2-3 անգամ վազել 5-10 կմ: Աստիճաններ էի բարձրանում, սովորեցի ճիշտ շնչել, դա ինձ շատ օգնեց: Արտաշատում մորաքրոջս տանն էի մնում և մարզվում: Երբեմն, երբ շատ էի հոգնում` նայում էի վեհաշուք Մասիսին և ինքս ինձ ասում. «Հայկո՛ւշ, դու այս ամենն անում ես այս գեղեցկուհու համար»:

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

– Իսկ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինելուց հետո վախ չկա՞ր, հանկարծ չկարողանաք:
– Դժվարությունը զգացի առավոտյան, երբ Բայազետում հյուրանոցի պատշգամբից տեսա Արարատը` իր ողջ շուքով: Այդ ժամանակ մտածեցի. «Ի՜նչ բարձր է, իսկ եթե չկարողանա՞մ բարձրանալ:
Սկսեցինք վերելքը: Առաջին ճամբար` 3200 մ հասնելիս խոշոր քարեր էին, հետո երկրորդ ճամբար` 4200 մ, ավելի խոշոր քարեր էին և մի զուլալ գետակ էր հոսում: Ճանապարհը գնալով բարդանում էր, դժվարանում էր բարձրանալը: Սփոփանքը շնչառությունդ պահող գեղեցկությունն էր, երբ ամպերն արագ անցնում էին մեր վրայով: Այնուհետև, երբ պիտի բարձրանայինք, ջերմություն ունեցա, ինքս էլ չհասկացա` ինչու: Գիշերը ժամը 2-30-ին սկսեցինք բարձրանալ: Ցուրտ էր, երբ մի փոքր կանգ էինք առնում, սառչում էինք, թթվածնի պակասությունն էլ զգալի էր, կարծես գլուխդ սեղմվում էր, ցավում: 4500 մ-ի վրա արդեն սրտխառնոց սկսվեց բոլորիս մոտ: Վատ էի զգում, և պահ եղավ, որ մտածեցի հետ դառնալու մասին: Բայց նորից, ինքս ինձ ներշնչելով, որոշեցի, որ ո՛չ, ես պիտի հասնեմ նվիրական գագաթին: Շարունակեցի առաջ շարժվել և ձյան շերտին առաջիններից մեկն էի, որ հասա: Այդտեղ օդը կարծես թեթևացավ, սկսեցի լավ զգալ, դա 4800 մ-ի վրա էր: Տեսարանը հիասքանչ էր: Չնայած գիշեր էր, ներքևում Բայազետն էր երևում, Պարսկաստանի սահմանամերձ մասը, իսկ երկինքն աստղաշատ էր, այդպիսի գեղեցկություն ես երբեք չէի տեսել: Երևում էր Սիսը մթության մեջ: Իսկ Մասիսի վրա լույսերով բարձրացող արշավախումբն էր: Այդպես բարձրանում էինք, 5 մետր բարձրություն էր մնում, ես սայթաքեցի և մի 10 մետր իջա ցած, ոչ մի ցավ չունեցա, բայց սկսեցի լաց լինել: Այդպես նորից բարձրացա և հասա գագաթին: Առաջինը Բագրատն էր, հետո Լևոնը, Զարեն և ես: Երբ հասանք գագաթին, քամին միանգամից կտրվեց: Ես նստեցի և չէի կարողանում հավատալ, որ հասել եմ գագաթին: Խառնվել էին իրականն ու անիրականը: Դա նաև թթվածնի պակասության հետևանքով էր մարդկային բանականության վրա: Երևանը չէր երևում, լեռան ներքևի մասը մշուշի մեջ էր: Հետո փոթորիկ էր սկսվելու և մենք պիտի իջնեինք: Դա արդեն երկար մի ճանապարհ էր, անդադար քայլել էր պետք: 20 ժամ քայլել ենք դեպի ներքև, որից միայն 2 ժամը` փոքր դադարներ: Իջնելիս ապշում էի, թե ինչպես ենք գիշերով բարձրացել, վտանգն ամեն քայլափոխի էր, կարող էիր սայթաքել և վնասվել: Իջնելն ավելի դժվար էր, բարձրանալիս գոնե տեսնում ես` որտեղ ես ոտքդ դնում:
– Իսկ ինչպիսի՞ն են զգացմունքներդ հիմա, երբ հաղթահարել ես դժվարությունները, և Արարատի գագաթը նվաճված է:
– Իջնելուց հետո մի շաբաթ կարծես օդում լինեի, նայում էի Արարատին և մտածում, մի՞թե հասել եմ, եղել եմ գագաթին: Ինձ թվում է, թե դա երազ էր, մի անուշ երազ: Հիմա արդեն կարոտում եմ այդ ամենը և ամեն ինչ կանեի, որ նորից անցնեի այդ դժվարություններով և հասնեի գագաթին:
Վաչեն, Հայկը և ես որոշել ենք հաջորդ տարի Ահորա գյուղը գնալ, դա Մասիսի վրա է, Հայաստանի կողմից, այդտեղ կիրճ կա, որտեղ հարթավայր է և պահպանված է գեղեցիկ վայրի բնությունը: Գուցե Սիսը բարձրանանք. գիտեմ, դա շատ ավելի դժվար է:Բայց եթե կա սեր և ձգտում, ամեն բարձունք էլ կարելի է հաղթահարել:

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անկախ

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի և Արարատի մարզերում 2013-ին գրանցվել են ծնելիության ամենաբարձր ցուցանիշները

Կարինե ԿույումջյանԾնունդների և մահերի մարզային կտրվածքը դիտարկելիս` որոշ մարզերում արձանագրվել է միջին հանրապետականից բարձր ծնելիության ցուցանիշ, որոշ մարզերում էլ`միջին հանրապետականից ցածր ծնելիության ցուցանիշ:

ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով մարզային ցուցանիշները` տեղեկացրեց, որ 2013-ին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում ծնելիության ընդհանուր գործակիցները միջին հանրապետականից բարձր են եղել:

«Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արագածոտնի մարզում` 14.7 պրոմիլ, Կոտայքի մարզում` 14.2 պրոմիլ, Շիրակի մարզում` 14.1 պրոմիլ, Արարատի մարզում` 14 պրոմիլ»,- ասաց Կարինե Կույումջյանը:

Ծնելիության հանրապետական միջինց ցածր ցուցանիշներ են գրանցվել Արմավիրի մարզում` 13.5 պրոմիլ, Գեղարքունիքի մարզում` 13.6 պրոմիլ, Լոռու մարզում` 13.6 պրոմիլ, Սյունքի մարզում` 10.5 պրոմիլ, Տավուշի մարզում` 11.7 պրոմիլ, Վայոց Ձորի մարզում` 12.4 պրոմիլ:

Կարինե Կույումջյանի խոսքով` մահացության ընդհանուր գործակցի մարզային բաշխումները դիտարկելիս` կարելի է նկատել, որ մարզային կտրվածքով ցուցանիշները հիմնականում շատ ավելի ցածր են:

«Հանրապետական 9-ը գործակցի համեմատ մահացության բարձր գործակից է արձանագրվել Լոռու մարզում` 12.1, Շիրակի մարզում` 10.1, Տավուշի մարզում 10.3:

Մահացության գործակիցը հանրապետական միջինից շատ ավելի ցածր է Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում համապատասխանաբար 8.1, 8.3, 8.0: Այս մարզերում բնական հավելաճի գործակիցը բավական ցածր է: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով 2013-ին Տավուշի մարզում բնական հավելաճի գործակիցը կազմել է 1.4 պրոմիլ, Սյունքի մարզում` 1.5 պրոմիլ, Լոռու մազրում` 1.5 պրոմիլ, Վայոց Ձորի մարզում` 3.3 պրոմիլ: Արարատյան տարածաշրջանի մարզերում մահացության գործակիցը հանրապետական միջինից բարձր է»,- ասաց բանախոսը:

 

 Անկախ

«Արարատը» կմասնակցի ֆուտբոլի միջազգային մրցաշարի

Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատը» լրջորեն է նախպատրաստվում 2014-ի մրցաշրջանին: կմասնակցի Բուլղարիայում փետրվարի 2-12-ը կայանալիք «Albena Cup-2014» միջազգային մրցաշարին:

արարարատ ֆա3hkfkr2vrj8Ստուգատեսի մասնակից 8 թիմերը տեղաբաշխվել են երկու խմբում:

«Արարատի»  մրցակիցներ են` Բուլղարիայի Վառնա քաղաքի «Սպարտակը», «Ռակովսկին» և ռումինական ԿՍՄՍ-ը (Յասի):

Փետրվարի 3-ին «Արարատը» կխաղա «Սպարտակի», փետրվարի 5-ին` ԿՍՄՍ-ի, փետրվարի 7-ին` «Ռակովսկիի» հետ:

 

Անկախ

Երևանի «Արարատը» պարտվել է հաշվի նվազագույն տարբերությամբ

Հարարարատ ֆա3hkfkr2vrj8այաստանի ընթացիկ առաջնության առաջատար  Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը Կիպրոսում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Լառնակայում մերոնք ստուգողական խաղ  են անցկացրել և 0:1 հաշվով  զիջել Կիպրոսի բարձագույն խմբի ընթացիկ  առաջնությունում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արադիպուի «Էրմիսին»:

69-րդ րոպեին տանտերերը հստակ են իրացրել 11 մ-ոց տուգանային հարվածը:

«Արարատը»  հունվարի 25-ին  ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի: Թիմը հունվարի 26-ին կվերադառնա Հայաստան:

Արարատի մարզպետը հրաժարական է ներկայացրել

էդիկԱրարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը այսօր՜ հոկտեմբերի 7-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին  հաղորդել են  Արարատի մարզպետարանից: Առավոտյան Էդիկ Բարսեղյանը խորհրդակցություն է հրավիրել փոխմարզպետների մարզպետարանի բաժնի եւ վարչության պետերի հետ ու ասել, որ հրաժարական է ներկայացրել, իր  այդ քայլը պատճառաբանելով տարիքի հետ: Դեռեւս ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել: Հինգշաբթի կառավարության նիստին նրա հրաժարականը կընդունվի, իսկ մարզպետարանում տարածված տեղեկությունների համաձայն ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի  ԱԺ պատգամավոր «Ավշարի» գործարանի սեփականատեր Արայիկ  Գրիգորյանի եղբայրը`  Արամայիս Գրիգորյանը: