«6 օր Սևանի շուրջ». Երիտասարդները՝ սահմանամերձ Վահան գյուղի զինվորի կողքին

զինվորOգոստոսի 8-13-ն անցկացվեց «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը»: Այն իրականացրեց  «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն՝  ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Ծրագրի նպատակն էր տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական և ազգային մշակույթի մաս դարձնելը,  մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթության բարձրացումը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։

Ծրագիրը մեկնարկվեց Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցուց, որտեղ մասնակիցները օրhնություն ստացան Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանից: Այնուհետև իրենց հետաքրքրող հարցերը երիտասարդները հղեցին եպիսկոպոսին: Մասնակիցները այցելեցին նաև Նորատուսի խաչքարեր:

«6 օր Սևանի շուրջ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն  այցելեցին նաև սահմանամերձ Վահան գյուղ, այցելեցին N զորամաս, մեկ օր անցկացրին զինվորի հետ, ծանոթացան զինվորական առօրյային, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը  սահմանամերձ գյուղ այցելությունը հատկապես կարևորեց հայ-ադրբեջանական լարված իրադրության պայմաններում ու հավելեց. «6 օր Սևանի շուրջ» ծրագրի շրջանակներում գյուղապետ Գուրգեն Բալյանի հետ մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, հանդիպեցին գյուղի բնակչությանը և երիտասարդությանը: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում միանալ հայրենիքի պաշտպանությանը»:

Ծրագրի ընթացքում իրականացվեցին նաև «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով սեմինար-քննարկումներ, ինչից հետո մասնակիցները բավարար պատկերացում կազմեցին Սևանա լճի խնդիրների վերաբերյալ: Այնուհետև որոշեցին Սևանա լճի հիմնախնդիրների լուծման նպատակով հանգանակություն կատարել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին: Տպավորիչ էր նաև Կալավան գյուղի այցելությունը, որտեղ «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց քարե դարի մշակույթը, կրակի ստացման եղանակները: Կալավան գյուղում մասնակիցները սովորեցին նաև նետ ու աղեղի օգտագործման ձևերը, և իրականացվեց խաղ-մրցույթ, որից հետո շուրջ 20 կմ անտառում կազմակերպվեց արշավ: Ծրագրի ընթացքում իրականացվեցին նաև արշավներ Գեղարքունիքի մարզի տարբեր պատմամշակութային վայրեր, այցելություն Սևան ազգային պարկի բնագիտական թանգարան, Գավառ քաղաքի պատկերասրահ:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ադրբեջանցիներն երեկ հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 60 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ   ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 400 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողություններ ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտի արձակած կրակոցից հայ սպա է զոհվել

Diversant-4Ինչպես հաղորդվել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի: Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տարոն Մարգարյանն այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը

006 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Առստամյանի և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի ուղեկցությամբ, Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների կենցաղային պայմաններին:

Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու աստիճանական զարգացումը նաև քաղաքամայր Երևանում: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել հրամանատարներին` հայրենիքի արժանի պաշտպաններ դաստիարակելու համար: Հրաժեշտից առաջ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել և աջակցելու է նրանց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դանակահարություն` ադրբեջանական բանակում

դանակահարությունԱդրբեջանականա բանակի զինծառայողը դանակահարել է իր ծառայակցին: Զորամասերից մեկում զինծառայող Սեյմուր Հուսեյնովը կոնֆլիկտի արդյունքում դանակահարել է իր ծառայակցին` Գաբիլ Բայրամովին:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է: Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Թե որ զորամասում է դեպքը տեղի ունեցել, և կոնֆլիկտի պատճառը ինչն է եղել, չի հաղորդվում:

Հերթական զինված միջադեպն ադրբեջանական բանակում

1 (1)Ադրբեջանական բանակում հերթական զինված միջադեպն է տեղի ունեցել. հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը։

Ադրբեջանական բանակի զինծառայող Էլնուր Մուրադովին ամրակցված զենքից արձակված կրակոցից վիրավորվել է ծառայակից Վուրգուն Ալիևը։

Փաստի առնչությամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել։

 

Անկախ

Ադրբեջանցի զինվորը սպանել է ծառայակցին

2Ադրբեջանական բանակում՝ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջնական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ զինծառայողներ Յաշար Ահադզադեի և Իլքին Մուսթաֆաևի միջև վեճ է առաջացել, որի հետևանքով Ահազադեն երկաթի  կտորով հարվածել է Մուսթաֆաևին: Վերջինս ստացած հարվածից մահացել է:

Փաստի առնչությամբ ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Այլ մանրամասներ միջադեպի վայրի և պատճառների մասին  չի հաղորդվում:

Ադրբեջանական բանակը սպառնալիք է Հայաստանի համար. Իլհամ Ալիև

Իլհամ Ալիև  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով ադրբեջանական բանակի մասին, նշել է, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար բանակ կազմավորումը ամենակարևոր և գլխավոր հարցերից մեկն է, քանի որ այն մեծ դեր է խաղում հակամարտությունների լուծման գործում: Ալիևը հայտարարել է, որ ներկայումս ուժեղացող ադրբեջանական բանակը Հայաստանի համար սպառնալիք է հանդիսանում: «Նրանք էլ ընդունում են դա՝ իրենց պարտությունը, քանի որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք ունակ չեն ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը: Այն երկիրը, որը չի կարող ապահովել իր անվտանգությունը, չի կարող համարվել անկախ: Իրականում այս խոստովանությունը նշանակում է խոստովանել պարտությունը: Նրանք ընդունակ չեն մեզ դիմակայելու և ընդունում են այդ փաստը: Այսօր հզորացող ադրբեջանական բանակը հանդիսանում է հարցի լուծման ամենաառաջին գործոնը: Նույնիսկ զինադադարի պայմաններում ադրբեջանական բանակը մտահոգում է հայերին»,-հայտարարել է Ալիևը:

Անկախ

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

IMG_9404 copyՀունիսի 25-ին Հայաստանի Հանարպետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ից 2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը:

Զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով

ՀՀ-ՊՆ-քննչական-ծառայություն20.06.2014թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ, այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն)  մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական, դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:

23.06.2014թ.-ին, դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:

Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ադրբեջանում զինվորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի Ազգային բանակի զինծառայող Օրհան Հաջիևը պայթել է Ղազախի ուղղությամբ 1 (3)տարածքում  տեղակայված ականի վրա, որի հետևանքով վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Հաջիևը տեղափոխվել է ռազմական հոսպիտալ, նրա վիճակը ծանր է գնահատվում։ Սակայն նախարարությունից չեն տեղեկացրել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել միջադեպը:

Համաձայն “Դոկտրինա” ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի տվյալների՝ 2014թ.-ի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտում  38 մարդու կորուստ է գրանցվել, որոնցից 8-ը սպանվել է այսպես ասված “թշնամու” գնդակից, 3-ը պայթել է ականի վրա, 27-ը՝ մարտական պայմաններում: Այս նույն ժամանակահատվածում 63 մարդ վիրավորվել է:

Զինծառայող է զոհվել

զինծառայողՍտացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

«Երևան Սիթի Տուր»-ով զբոսանք՝ զինծառայողների համար

002

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ «Ճանաչիր մայրաքաղաքդ» ծրագրով ՀՀ տարբեր զորամասերում ծառայություն անցնող, զինծառայողների համար կազմակերպվելու են զբոսանք-էքսկուրսիաներ Երևանի տեսարժան վայրերով, այցելություն թանգարաններ։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը «Ճանաչիր մայրաքաղաքդ» նախաձեռնությամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց անմիջապես նախաձեռնել համագործակցության համար անհրաժեշտ՝ Երևանի քաղաքապետարանի մասով բոլոր միջոցները, որ ծրագրի իրականացումը ոչ մի օր չհապաղի։ Այդպիսով, քաղաքապետարանը ծրագրին սիրով առաջարկեց այդ առումով լավագույնն, ինչ ունենք՝ «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին, որը մեկ ամիս՝ յուրաքանչյուր կիրակի, մեր զինծառայողներին ենք տրամադրելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։
Զինծառայողների առաջին խումբը, «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով շրջելով Երևանի տեսարժան վայրերով, այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, էքսկուրսավարների ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Իրաքի բանակը կամավորներ է հավաքագրում

Իրաքի բանակԻրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Սիսթանին ֆեթվա է արձակել՝ ջիհադ հայտարարելով

«Իրաքի և Շավի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և նրանց աջակցող զինված խմբավորումների դեմ:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ բոլոր կամավորները, որոնք ցանկանում են միանալ իրաքյան բանակին, ծառայության կանցնեն սահմանված պայմաններով՝ համաձայն իրենց հոգեբանական պատրաստվածության և զինվորական փորձի:

Նշենք, որ վերջին օրերին միջազգային հանրության ուշադրությունը բևեռված է «Իրաքի և Շավի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վրա, որին հաջողվել է իր հսկողության տակ առնել Մոսուլը, Սալահադդին մարզի կենտրոն հանդիսացող Թիքրիտ քաղաքը և մի քանի այլ բնակավայրեր:

 Անկախ

Հերթական կրակոցը` ադրբեջանական բանակում

1 (2)Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել. զինծառայողը կրակել է իր ծառայակցի վրա։ Ներքին զորքերի զորամասերից մեկում Ալլահվերդի Գուլիևը, խախտելով զենքից օգտվելու անվտանգության կանոնները, պատահմամբ կրակել է իրեն ամրակցված զենքից։

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, գնդակը դիպել է ծառայակցին՝ Զահիդ Աբդուլլաևին։ Հաղորդվում է, որ Զահիդ Աբդուլլաևը թեթև վիրավոր է: Նրա վիճակը կայուն է։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

 

20 տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն ՀովհաննիսյանՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկվա իմ գրառումը բուռն քննարկումների ու տեսակետների հիմք է դարձել: Իհարկե, ոգևորիչ է, որ մեր հասարակությունը այսքան ուշադիր է ու ակտիվ հայրենիքի պաշտպանության գործին: Սակայն մի քանի նկատառում երեկվա հետգրության ընկալման առումով.

1. Դա ընկավել է որպես  հրավեր, մինչդեռ դա հրավերի հետ ոչ մի կապ չունի. խոսքն այն մասին է, որ մարդիկ, ովքեր ցանկացած այսպիսի դեպքից հետո աղմուկ են բարձրացնում, քննադատություններ անում, այդ հոխորտացողներից գրեթե ոչ ոք իրական պատրաստակամություն չի հայտնում:
2. Իրականում մենք որևէ մեկի կարիքը չունենք: Ոչ մեկ անգամ է ասվել եւ ավելորդ չեմ համարում նորից ասել. ՊՆ են դիմում հազարավոր նվիրյալներ, իրական նվիրյալներ ` անկախ այդ դիվերսիաներից ու զոհերից: Սակայն մենք նրանց մերժում ենք, քանի որ դրա կարիքը չկա, և բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարում է:
3. Ավելորդ չեմ համարում նշել, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Կասպրչիկին հորդորել է իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ:
4. Պարզ է, որ դուք ավելին եք պահանջելու և դա շատ լավ է, սակայն պետք չէ մոռանալ, որ մեզ մոտ պատերազմը չի դադարել: Եվ այս քսան տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում: Բանակի կատարած քայլերը ամեն անգամ չէ, որ հեշտությամբ նկատելի ու ընկալելի են:
5. Դարձյալ շնորհակալություն անհանգստության ու պահանջկոտության համար: Վստահ եղեք, որ պաշտպանության գործն իրականում կատարողը հաստատ կրկնակի է զգում պաշտպանությունն ավելի լավը դարձնելու կարևորությունը:
6. Մեր անվտանգության ապահովողը մնում ենք մենք և մեր ԶՈւ-երը, բոլոր տեսանելի քայլերը, որոնք երբեմն դուք քննադատում եք անհրաժեշտություն են, սակայն դրանք չեն փոխարինում զենքին ու զորքին, միայն լրացնում են:

Ադրբեջանցի զինվորները վթարի են ենթարկվել

1Ադրբեջանցի զինծառայողներն ավտովթարի են ենթարկվել: Ըստ տեղեկության՝ դեպքը գրանցվել է Գորանբոյի շրջանի տարածքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

“BMW” մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է զինծառայող Հազար Մոբիլ օղլու Հասանովը, հարվածել է ճանապարհի արգելապատնեշին: Արդյունքում վարորդը և մեքենայում գտնվող մեկ այլ զինծառայող Ասքեր Ալիևը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են:

Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Սեյրան Օհանյանը դեսպան Կասպրչիկին կոչ է արել քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ

սեյրան ՕհանյանԱյսօր` հունիս 6-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպան Կասպրչիկը հայտնեց իր մտահոգությունը և խոստացավ քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

 

Ադրբեջանում զինվորը կրակել է ծառայակցին

1Ադրբեջանական բանակի զինծառայողը կրակել է իր ծառայակցին: Այս մասին  հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ տեղեկության՝ Լերիկի շրջանից զորակոչված 18-ամյա Զոհրաբ Մամեդովին կրակել է իր ծառայակից ընկերը: Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է, նրա վիճակը ծանր է: Զենքից օգտվելու կանոնները խախտած զինվորի անունը չի նշվում: