Աղքատության և գործազրկության կործանարար հետևանքները (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում հաճախակի

հանդիպում են առկա համատարած գործազրկության պատճառով արտերկրում աշխատանք փնտրողների

քայքայված ընտանիքների:

Անգամ հանդիպում ենք դեպքերի, երբ աղքատության ճիրաններում հայտնված անձինք

դիմում են ծայրահեղ հուսահատ քայլերի, այդ թվում՝ ինքնասպանության փորձի: Առավել ծանր է

մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքների վիճակը: Ներկայացվող տեսանյութը Գյումրու

խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի

մասին է: Ընտանիքի հայրը աշխատանք ունենալու և իր ընտանիքի գոյությունը պահելու ակնկալիքովհամաձայնել է հարևան հանրապետությունում անասնապահություն անելու առաջարկին:
Սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է ոչ միայն դատարկաձեռն, այլ նաև մեծ

պարտքեր կուտակած, դեռ ավելին՝ անչափահաս որդիներից մեկին էլ չի կարողանում վերդարձնել տուն: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 

Անկախ

Գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են

Մանուկ Հերգնյանը“2013-2014 թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը” ներկայացնելիս` այսօր զեկույցի համահեղինակ Մանուկ Հերգնյանը նշեց, որ գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը այսօր Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են: Այս պարագայում տնտեսության մրցունակության ցուցանիշ կարող է համարվել տնտեսության` համեմատաբար բարձր վարձատրությամբ աշխատատեղերի ստեղծման ու դրանց պահպանման կարողությունը: Զեկույցի համաձայն` արտադրողականությունը երկրի մրցունակության անկյունաքարն է: Արտադրողականության աճը պետք է ուղեկցվի տնտեսական աճով, այլապես այն կարող է հանգեցնել զբաղվածության կրճատման: Մրցունակության քաղաքականության համատեքստում տնտեսության զարգացման թիրախային վիճակը ենթադրում է հիմնական մրցակից երկրների արտադրողականության մակարդակի հետ ունեցած ճեղքվածքի զգալի կրճատում և յուրաքանչյուր աշխատունակ անձի համար համապատասխան վարձատրությամբ աշխատանքի առկայություն, որը կբացառի զուտ տնտեսական պատճառներից բխող արտագաղթը:

“Շատ մեծ դերակատարում ունի նաև ՀՆԱ աճը: Եթե 7 % միջին տարեկան աճի դեպքում թիրախային վիճակին հնարավոր է հասնել 10 տարում, ապա ՀՆԱ 10 % աճը նույն արդյունքները կարող է ապահովել մինչև 2016 թվականը: Հայաստանի տնտեսության ներկայիս աճի տեմպի պարագայում 3-4 %, տնտեսությունը տնտեսական թիրախային վիճակին կհասնի 2040-ին: Երկարաժամկետ հատվածում աճի բարձր տեմպեր ապահովելու ՀՀ մարտահրավերը վերաճում է բարձր արտադրողականությամբ կապիտալի մեջ մեծամասշտաբ ներդրումներ ապահովելու մարտահրավերի: Սա պահանջում է ներդրումների աճի բոլոր առանցքային խոչընդոտների առանձնացում և չեզոքացում: Այդպիսի սահմանափակումների վերլուծության համար մենք կիրառել ենք լայն տարածում գտած “Աճի ախտորոշման” գործիքը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդկային կապիտալի զարգացման ցածր որակը Հայաստանի տնտեսության “առանցքային սահմանափակումներից” է: Քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի խնդիրները կապված են որակի հետ: Տնտեսության կողմից պահանջվող և ներկայիս կրթական համակարգի կողմից առաջարկվող աշխատուժի որակների միջև էական ճեղքվածք կա”,- ներկայացնելով զելույցը` ասաց Մանուկ Հերգնյանը:

 Անկախ

Ստոկհոլմում աշխատանքի տեղավորման գրասենյակը ոստիկանություն է կանչել` սխալմամբ 61,000 մարդու հանդիպման հրավեր ուղարկելուց հետո

ստոկհոլմՇվեդիայում ոստիկանությունը ստիպված է եղել ցրել աշխատանքի տեղավորման գրասենյակի մոտ հավաքված աշխատանք փնտրող մարդկանց ամբոխը, երբ պատահաբար հարցազրույցի հրավերը ուղարկվել է 61,000 մարդու:

Ոստիկանության տվյալներով՝ հարցազրույցի վերաբերյալ էլեկտրոնային նամակը պետք է ուղարկվեր 1,000 մարդու, սակայն այն ուղարկվել էր Ստոկհոլմում գրանցված բոլոր գործազուրկ մարդկանց:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են նեղ փողոցի վրա, որտեղ տեղակայված է աշխատանքի տեղավորման գրասենյակը և տարածվել դեպի Ստոկհոլմի հիմնական փողոցներից մեկը:

Գրասենյակի աշխատակազմը մարդկանց մեծ հոսքի պատճառով ստիպված է եղել ոստիկանություն կանչել:

Գրասենյակի գործադիր տնօրենը հայտնել է, որ ինքը չգիտի միջադեպի պատճառը մարդկային գործոնն է եղել, թե տեխնիկական բնույթ է կրել:

Շվեդիայում գործազրկությունը հունվարի դրությամբ 8,6 տոկոս է կազմում:

 Անկախ

«Եթե անգամ ՌԴ-ից 100 000 հայ միգրանտ վերադառնա Հայաստան, դա կազդի գործազրկության վրա, կբարձրանա աղքատության մակարդակը». Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՀայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրներից է ՌԴ-ում միգրանտների մասին օրենքի փոփոխությամբ Ռուսաստանից Հայաստան վերադարձող պոտենցիալ հայ միգրանտների հարցը: Այդ օրենքով Հայաստանում մարդկանց եկամուտները կնվազեն, իսկ աղքատների և գործազուրկների թիվը կմեծանա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ եթե անգամ հայ միգրանտերի 100 000-ը Հայաստան վերադառնա, այդ զանգվածը զգալիորեն կազդի գործազրկության վրա, կնվազեն ընտանիքների եկամուտները, կբարձրանա աղքատության մակարդակը:

«Այդուհանդերձ Կառավարության կողմից ճկուն մոտեցում այս հարցում ես չեմ տեսնում, տպավորություն է ստեղծվել, թե Կառավարությունը տիրապետում է իրավիճակին», – ասաց Գագիկ Մակարյանը:

Անդրադառնալով ՀՀ Մաքսային Միությանն անդամակցությանը՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ ինքը դեմ է բանակցությունների այդ ձևին: «Ստացվում է, որ Ռուսաստանը մեզ տվել է կոնսպեկտ, և այդ կոնսպեկտի վրա մենք աշխատում ենք: Գոյություն ունի բանակցությունների մշակույթ, այդպես բանակցություններ չեն վարում, դա հարկադրանք է»,- ասաց Գործատուների միության նախագահը:

Ինչ վերաբերում է ՄՄ շրջանակներում ապրանքների մաքսատուրքերին, ըստ Գագիկ Մակարյանի, ոչ թե ռուսական կողմը պետք է մեզ ցուցակ տա, այլ Հայաստանը իր հերթին պետք է ցուցակ ներկայացնի, որով կսահմանվի Հայաստանից արտահանվող ապրանքների գինը:

«Ռուսական կողմը վարպետորեն մշակել է ապրանքների ցուցակ, որն ակամայից առաջացնում է հարկադրական վիճակ: Ընդ որում, խոսակցություն չի գնում ապրանքների մրցունակության մասին: Իսկ մեզ պետք է տնտեսության մեջ զարգացնել մրցունակ ապրանքներ, բայց ստացվում է, որ Հայաստանը հարկադրված է վերցնել այն, ինչ տալիս են»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ նախորդ տնտեսական տարին անորոշության տարի էր, այդ անորոշությունը կշարունակվի մինչև 2014-ի առաջին կեսը:

Թուրքիայում աճել է գործազրկության մակարդակը

job  Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը հրապարակել է երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ տվյալներ 2013 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ: Այսպես, նոյեմբեր ամսին գործազրկությունը հասել է 9,9 տոկոսի, այն դեպքում, երբ հոկտեմբեր ամսին այդ ցուցանիշը եղել է 9,7 տոկոս: Նոյեմբեր ամսին Թուրքիայում գործազուրկների թիվը աճել է 154 հազարով և կազմում է  2,784 մարդ: Գյուղատնտեսության բնագավառում գործազրկությունը աճել է 0,3 տոկոսով և կազմել 12 տոկոս, իսկ երիտասարդության շրջանում 19,3 տոկոս:

Հետաքրքրական է, որ միևնույն ժամանակահատվածում աճել է նաև զբաղվածության մակարդակը՝ կազմելով  50,5 տոկոս:

Գործազրկության մակարդակով Ֆրանսիան ռեկորդ է սահմանել

i (2)2013-ի սեպտեմբերին գործազրկության համար հատկացվող նպաստ ստացողների թիվը գերազանցել է 3 մլն-ը: Նախորդ ամիս գործազուրկների թիվը Ֆրանսիայում ավելացել է 60 հազարով, ինչը առավելագույն ցուցանիշն է 2009-ից ի վեր:

Այսօր Ֆրանսիայում 3 295 700 մարդ աշխատանք չունի: Այս եվրագոտի մտնելուց հետո  երկրում առաջին անգամ է  այս թիվը գերազանցել 3 մլն-ի սահմանագիծը: Վերլուծաբանների տվյալներով, գործազրկության  նման մակարադակ 90-ականներից հետո առաջին անգամ է գրանցվում: