Ընտրություններին հաջորդած իրադրությունը կանխատեսելի էր

Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ. արդյունքում «Շոկոլադի թագավոր», միլիարդատեր գործարար Պյոտր Պորոշենկոն ընտրվեց Ուկրաիայի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 57.31 %-ը։

pmge4fjq2

Գաղտնիք չէ, որ Արևմուտքը շահագրգռված էր ընտրությունների շուտափույթ անցկացման ու արդյունքների ճանաչման մեջ. այս մասին էին վկայում նաև հայ քաղաքագետները. մասնավորապես՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ուկրաինայում ընտրությունների այս կամ այն կերպ անցկացումը արդեն հաջողություն էր համարում  առկա ճգնաժամի պայմաններում:   Պարզ էր նաև, որ Ուկրաինայի բոլոր հատվածներում ընտրությունների անցկացման համար չկային անգամ նվազագույն անհրաժեշտ պայմաններ, չէին անցկացվում ընտրարշավներ, շատ շրջաններ վերահսկվում էին զինյալների կողմից, և նման պարագայում բնականոն ընտրությունների մասին խոսելն ավելորդ է:

Արևմուտքը սպառնում էր Ռուսաստանին ավելացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը չճանաչեր  ընտրությունների արդյունքները, իսկ  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շեշտում  էր Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների` բոլորի կողմից ընդունման կարևորությունը՝ նշելով, որ իր կարծիքով Ռուսաստանը չի ցանկանում միջազգայնորեն մեկուսացվել:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն,  հայտարարեց, որ «Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ երկխոսության»՝ նշելով, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին՝ չնայած նրան, որ ընտրությունները ոչ բնականոն հունով են անցկացվել ու բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար չէին, եղել են թեկնածուներին վախեցնելու, բռնությունների դեպքեր։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, որ հաղթող Պորոշենկոն, հուսով է, չի նպաստի Կիևում արևելյան շրջանների նկատմամբ արմատական տրամադրությունների տարածմանը՝ ավելացնելով. «Գլխավորը, հավանաբար, ներկա իշխանությունները հարգանքով վերաբերեն իրենց քաղաքացիներին, նպաստեն կոմպրոմիսային համաձայնությունների ձեռքբերմանը, որը հաշվի կառնի բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ, կրոնական խմբերի շահերը»։   Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, ընտրություններից հետո արդյունքների վերաբերյալ հայտարարություն չի արել, սակայն մայիսի 23-ին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում «ուկրաինական ժողովրդի յուրաքանչյուր ընտրությանը» և կաշխատի նոր իշխանական կառույցների հետ։ Պուտինը նշեց նաև, որ խելամիտ կլիներ հանրաքվե անցկացնել, փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը և հետո միայն ձևավորել իշխանությունները, այդ թվում՝ ընտրել նոր խորհրդարան ու նախագահ։

Պարզ է մեկ բան` միանշանակ չենք կարող ընկալել Պուտինի հայտարարությունները և դրանք նորովի մեկնաբանվելու հնարավորություն ունեն։

Փոխարենը, ինչպես կանխատեսվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապել է շնորհավորել  Ուկրաինայի ժողովրդին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առթիվ և հայտարարել է հաղթողների հետ աշխատելու պատրաստակամության մասին։

Որքանո՞վ սա կլուծի Ուկրաինայում առկա ճգնաժամը, ցույց կտա ժամանակը։  Ամեն դեպքում, ըստ քաղաքագետների՝  ընտրությունների անցկակցմամբ Ուկրաինայում իրավիճակը  չենք կարող լիովին համարել կարգավորված, սրան կհետևեն նոր իրադարձություններ, որոնք ցույց կտան անցկացված նախագահական ընտրությունների դերը Ուկրաինայում իրավիճակի հնարավոր հանգուցալուծման հարցում։

Արմինե Ավետիսյան

Պյոտր Պորոշենկո. Ո ՞ վ է Ուկրաինայի նոր նախագահը,լուսանկարներ

Մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահական ընտրություններում  Պետր Պորոշենկոն ընտրվեց երկրի նախագահ։  Իսկ նրա հաջողության տանող ուղին հետևյալն է.

Petro Poroshenko, 'Chocolate King', Ukrainian MP and backer of the Euromaiodan protests in Kiev

 

Պետր Ալեսեևիչ Պորոշենկոն ծնվել է 1965թ.-ի սեպտեմբերի 26-ին Բոլգրադում, ինժեների ընտանիքում։ Կիևի՝ Շևչենկոյի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի  ֆակուլտետն ավարտելուց հետո՝ 1989թ.-ին, անմիջապես նախաձեռնում է  կակոյի վաճառքի իր բիզնեսը, իսկ 1990-ականներին արդեն հրուշակեղենի արտադրության իր ձեռնարկությունները միավորում է մեկ խոշոր “Ռոշեն” խմբի մեջ և դրանով դառնում Ուկրաինական հրուշակեղենի խոշորագույն արտադրող-գործարարներից։

Ի թիվս այլ հարստությունների՝ «Շոկոլադի թագավորին» է պատկանում ուկրաինական 5-րդ ալիք”  հեռուստաընկերությունը, որը 2004թ.-ին լուսաբանում էր նախագահական ընտրություններն ու նարնջագույն հեղափոխությունը։

Նախագահ Պորոշենկոյի խորհրդարանական ուղին սկսվել է 1998թ.-ին, երբ նա դարձավ Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, որը շուտով լքեց 2001թ.-ին՝ իր անկախ ձախ-կենտրոնամետ “Համերաշխություն” կուսակցությունը ստեղծելու համար, իսկ 2001թ.-ին ղեկավարում է Վիկտոր Յուշենկոյի ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի “Մեր Ուկրաինա” միությունը։

Նախագահական ընտրություններում Յուշենկոյի հաղթանակից  հետո՝ 2004թ.-ին, Պորոշենկոն նշանակվեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ Բայց շուտով  Ուկրաինայի քաղաքական գործիչների կողմից կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքների արդյունքում Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած նախարարների ողջ կաբինետն, այդ թվում՝ Պրոշենկոն, ազատվեց աշխատանքից։

petro_poroshenko_0

Շուտով՝ 2006թ.-ին, Պորոշենկոն կրկին ընտրվում է խորհրդարանի պատգամավոր. այս անգամ նա ղեկավարում է ֆինանսական և բանկային գործունեության խորհուրդը։ 2007թ.-ի փետրվարից 2012թ.-ի մարտը Պորոշենկոն զբաղեցնում է Ուկրաինայի Ազգային բանկի խորհրդի նախագահի պաշտոնը։

2009թ.-ի հոկտեմբերին նա նշանակվում է Ուկրաինայի արտգործնախարար, սակայն ոչ տևական ժամանակով՝ մինչև 2010թ-ի մարտը։ Ուկրաինայի նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից նա հեռացվում է այդ պաշտոնից։ Պաշտպանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գաղափարը, նա միաժամանակ նշում էր, որ “Ուկրաինայի նպատակը ոչ թե ինքնին ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է, այլ բարեփոխումների անցկացումը, երկրի անվտանգության ամրապնդումն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը”։

Երկու տարի անց Յանուկովիչն առաջարկում է Պորոշենկոյին զբաղեցնել տնտեսական տարգացման ու առևտրի նախարարի պաշտոնը։ Վերադառնալով խորհրդարան՝  նա ստանում է Վիննիցկի շրջանի թիվ 12 ընտրատարածքի  ընտրողների ձայների 70%-ը և պատգամավոր ընտրվելու կապակցությամբ լքում նախարարի պաշտոնը։ Պորոշենկոն հրաժարվում է դառնալ խորհրդարանական այս կամ այն խմբակցության անդամ, այլ  ընդգրկվում է Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովում։Petro-Poroshenko_2805224b

 

 

“Եվրամայդանում” նա հաճախ ելույթով էր հանդես գալիս ու պաշտպանում ցուցարարներին, իսկ հարցազրույցներից մեկում նշում է, որ հովանավորում է հեղափոխությունը ՝ապահովելով սննդով, ջրով ու վառելափայտով։ Չնայած իր ընդդիմադիր լինելու մեծ փորձին՝ այս քաղաքական գործիչը համարում է, որ ընդդիմադիր լինելը պատվաբեր չէ. ըստ նրա եթե դա երկար տևի, կարող է դառնալ ինքնանպատակ, իմաստը լինի պարզապես քննադատություն որոնելը։

petro-poroshenko

2014թ.-ի մարտի 29-ին նա գրանցվում է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու։ Նա վստահ է. “մեզ համար ինչ էլ որ կանխատեսեն մեր կատաղի “ընկերները” աջից ու ձախից,  Մեր Ուկրաինան ունի լուրջ ռեսուրսներ ու ապագայի ծրագրեր”,- նշել է Պորոշենկոն։

Անկախ

«ԱՄՆ-ն արջին` Ռուսաստանին, որջից հանել է, իսկ որջ վերադարձնելը գրեթե անհնար է». Աշոտ Մանուչարյան

Ashot-Manucharyan787-e1350645145401Սկսվել է աշխարհաքաղաքական գլոբալ բախում, որը բերելու է գործող աշխարհակարգի վերանայմանը: Սա մեծ փոփոխությունների մի շրջանի սկիզբն է, մի փուլ, երբ ամեն օր փոփոխություն ենք տեսնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ղրիմի հանրաքվեից, ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, պետք է երբեք թույլ չտա, որ իրեն օգտագործեն: Ուկրաինայի ժողովուրդն ուզում էր ապրել առանց օլիգարխների, առանց կոռուպցիայի, ավելի բնականոն, նորմալ կյանքով, նա ուզում էր հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ և խորացնել ու պահպանել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները: Ուկրաինայի ժողովրդի համար հստակ էր հարցը, սակայն Մայդանը դարձավ Եվրամայդան: Ուկրաինայի ժողովուրդը հնարավորություն տվեց իրեն օգտագործել և մտավ ողբերգությունների շրջան»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով` Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մոլորակային բախման հետևանքով ժողովուրդը դարձավ լծակ ու առարկա: Ամերիկայի նպատակն էր՝ էապես սահմանափակել Ռուսաստանին, որն ԱՄՆ-ին պարբերաբար ասում է՝ «ոչ»: Այդ ճանապարհին, մինչ Ուկրաինան կդառնար ՆԱՏՕ-ի անդամ, պետք է լիներ թատերաբեմ, բախում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանը պետք է շրջապատվեր արյունալի տարածաշրջաններով, խեղճանար, կարևոր չէ, թե ի՞նչ էր կատարվելու ժողովուրդների հետ:
«Ռուսաստան-Եվրոպա միասնությունը խիստ մտահոգում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի վրա խարսխված կարգը փլվելու է, որի ճանապարհը բախումներն են եվրաասոցացման տարածքում: Ռուսաստանի նպատակն է` թույլ չտալ, որ Ուկրաինան վերածվի պլացդարմի, թույլ չտալ, որ վերածվի արյունալի բախումների: Ուկրաինան ինքը թույլ տվեց, որ իրեն դարձնեն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը` նշելով, որ  ԱՄՆ-ն արջին` Ռուսաստանին, որջից հանել է, իսկ որջ վերադարձնելը գրեթե անհնար է:

 

Անկախ

 

Ադրբեջանի իշխանությունները պետք է դասեր քաղեն ուկրաինական իրադարձություններից. ադրբեջանցի քաղաքական գործիչ

1 (4)Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունն իր գրասենյակում փետրվարի 28-ին բանավեճ է կազմակերպել` “Հեղափոխությունը Ուկրաինայում և նրա ազդեցությունը հետխորհրդային տարածքների վրա” խորագրով, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Քննարկման մասնակիցները եղել են քաղաքական գործիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ: “Մուսավաթ” կուսակցության ղեկավար Իսա Գամբարը, գնահատական տալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է, որ ավտորիտար ռեժիմները, այդ թվում` նաև Ադրբեջանի իշխանություները, պետք է դաս քաղեն դրանից:

Ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Գուլիևը, անրադառնալով Ադրբեջանի վրա այդ իրադարձությունների ազդեցության հավանականությանը, ընդգծել է, որ երկրում չկա այդքան ուժեղ քաղաքացիական հասարակություն:

“Երկրի ճակատագիրը կախված է ոչ թե իր ժողովրդից, այլ մի մարդու կամքից: Սակայն Բաքվի համառ ցանկությունը` քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմախոսների հետ չերկխոսելու, ընդվզելու պատճառ կհանդիսակա և կնպաստի սոցիալական լարվածության աճին”, – հայտարարել է քաղաքագետը:

 

Անկախ

Երեկվա ասուլիսից հետո Յանուկովիչը քաղաքական դիակ է, ում վրա կարելի է խաչ քաշել

yanukovich273Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Թամրազյանն իր էջում անդրադարձել է երեկ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ասուլիսին: Նա գրել է.

“Երեկ՝ Դոնի Ռոստովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, մենք վերջապես լսեցինք Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Նա հայտնեց իր կարծիքը Ուկրաինայում տեղի ունեցածի մասին` դա անվանելով հեղաշրջում ֆաշիստական մարգինալ խմբերի կողմից: Վտարված նախագահը ընդհանուր առմամբ ասաց այն, որ ինքն իրեն շարունակում է համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ և պատրաստվում է պայքարել Կիևում ընթացող հակաօրինական գործընթացների դեմ և վերականգնել օրինականությունը Ուկրաինայում: Նա կարծես առաջին հայացքից շատ հստակ ասում էր, թե ինչն է ճիշտ և ինչ պետք է անել, բայց թե ինչպես այդ ամենը պետք է իրականցնել, վերջինս այդպես էլ չասաց…

Յանուկովիչի ամբողջ ելույթը և մասնավորապես բոցաշունչ, էմոցինիոնալ հայտարարություններն այն մասին, որ իրեն խաբեցին և սպանեցին, բացի խղճահարությունից, այդ մարդու անձի հանդեպ ոչինչ չառաջացրեցին:

Կարծում եմ՝ արդեն վերջնականապես կարելի է արձանագրել, որ Վիկտոր Յանուկովիչը քաղաքական դիակ է: Այսուհետ, եթե նույնիսկ Ուկրաինայում տեղի ունենան ինչ-որ շրջադարձային իրադարձություններ, ապա այս մարդը վստահ չի լինելու այդ ամենի մեջտեղում: Վստահ եմ, որ Ռուսաստանն այլևս բնավ չի պատրաստվում օգնել այս մարդուն վերականգնել մի բան, ինչն այս փախուստի դիմաց նախագահը կորցրեց՝ առանց մատը մատին տալու: Այժմ Ուկրաինայում ընթանում են շատ կարևոր իրադարձություններ՝ ի դեմս «Ղրիմի ապստամբության», որտեղ Ռուսաստանից ակնկալում են ադեկվատ արձագանք և գործողություններ իրենց օգնելու համար: Արդեն իսկ մենք լսում ենք ինքնավար հանրապետության նոր իշխանություններից ֆինանսական օգնության մասին թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կոչեր՝ ուղղված Ռուսաստանին: Նրանք հուսով են, որ ֆինանսական օժանդակությունը իրենց եղբայրական պետությունից կփրկի Ղրիմը այն ֆինանսատնտեսական պատուհասից, որը Դեմոկլյան սրի պես կախված է ամբողջ Ուկրաինայի գլխին:

Տեսեք, այս համատեքստում այսօր մենք լսում ենք, որ Ռուսաստանը իր արտաքին գերատեսչության միջոցով կոչ է անում, որ ուկրաինական ճգնաժամը կրկին վերադարձվի իրավական հարթության վրա, ասել է թե, այն փուլին, երբ փետրվարի 21-ին ընդունվեց ճգնաժամը լուծելու մասին համաձայնագիր ընդդիմության և Յանուկովիչի միջև, որն ընթացավ ԵՄ երեք արտգործնախարարների և Ռուսաստանի ներկայացուցչի միջնորդության պայմաններում: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ սա բնավ չի նշանակում, որ այդ երկիրը աջակցում է Յանուկովիչին: Իմ խորին համոզմամբ, Ռուսաստանը փորձում է այստեղ ժամանակ շահել՝ կրկին հա՛մ նալին, հա՛մ մեխին խփելով, որպեսզի տեսնի, թե ինչ ընթացք են ստանում Ղրիմում ծայր առած հակամայդանական տրամադրությունները և ինչ տարբերականեր են հնարավոր, որպեսզի խնդիրը իր վերջնական լուծումը ստանա այնպես, որ լիովին տեղավորվի Ռուսաստանի շահերի շրջանակներում: Այնպես որ, Յանուկովիչի մասին որպես Ուկրաինայի՝ առավելևս որպես ամբողջական Ուկրաինայի նախագահ կարելի է մոռանալ, իսկ ավելի ճիշտ, կարելի է խաչ քաշել՝ որպես լուրջ դերակատար ուկրաինական ճգնաժամում”:

 

Անկախ

«Ամեն բան պետք է անել, որ Հայաստանում չկրկնվի Մայդանի սցենարը». Երվանդ Բոզոյան

երվանդ բոզոյանՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակների միջև` նշեց, որ դրանք շատ նման են իրար: Թե’ Ուկրաինայում, և թե’ Հայաստանում իշխանությունները կտրված են հասարակությունից, փակել են բոլոր ուղիները տնտեսության զարգացման համար:

«Հայաստանում նույնիսկ գործող նախագահն է խոստովանում, որ հասարկության 80 %-ի մեջ դժգոհություն կա: Այս ֆոնի վրա իրենք իրենց համարում են բարեփոխողներ, իսկ կենսաթոշակային օրենքի մասին խոսելիս  շեշտում են` իբր երկրի համար շատ լավ բան են անում, որը հասարակությունը հետո է գիտակցելու»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետի խոսքով` ամեն բան պետք է անել, որ Հայաստանում չկրկնվի Մայդանի սցենարը, որովհետև անխուսափելիորեն ուկրաինական զարթոնքը կգնա նաև Ռուսաստան, Հայաստան և այլ հետխորհրդային երկրներ:

«Մեզ մոտ ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացված են, և իրենց շուրջ համախմբված է հասարակության մեծ մասը: Նրանց պահանջները խելամիտ են և, եթե իշխանությունը գնա կոմպրոմիսի ու ձևավորվի նոր կառավարություն, որտեղ ներկայացված կլինեն 4 ոչ իշխանական ուժերը, Հայաստանը կարող է խուսափել նման իրավիճակից: Իմ կարծիքով` Ուկրաինայից դաս քաղելով` մեր իշխանությունները կգնան զիջումների և կընդառաջեն նոր կառավարություն ձևավորելու ընդդիմադիր ուժերի առաջարկին»,-ասաց Երվանդ Բոզոյանը:

Անկախ

Օլեքսանդրա Մատվիյչուկը կոչ արեց քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ

unnamed«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցչիներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,-այսօր  «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման  ժամանակ ասաց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուկը:

Նրա համոզմամբ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է. «Եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:

Լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունի պնդմամբ  Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չի անվանվի, նրա խսքով ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:

Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում, և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը».

«Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

«Ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ» Տիգրան Բալայան

images (1)

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան, ո՞րն է Ձեր արձագանքը, պատասխանել է.

“Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի  կապակցությամբ։

Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը
բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու
համար”։

 

Անկախ