35 մլն ֆունտ` թագավորական ընտանիքը պահելու համար

o_8006292013-2014 ֆինանսական տարում (ավարտվեց մարտի 31-ին), Եիսաբեթ II –ին ու նրա բազմաթիվ հարազատներին պահելը բրիտանացիների վրա նստեց 35,7 մլն ֆունտ ստեռլինգ (60,9 մլն դոլար): Դրա մասին ասվում է այսօր, Բուքինգհեմյան պալատի զեկույցում:

Այդպիսով, իրականում ստացվում է, որ թագավորական ընտանիքի ծախսերը նախորդ տարվա հաեմատությամբ աճել են 1,9 մլն ֆունտով կամ 5,7 տոկոսով, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղի ԶԼՄ-ները արդեն հաշվարկել են, որ 2013/2014 ֆինանսական տարում միապետի համար յուրաքանչյուր բրիտանացի հարկատու 56 փենս է հատկացրել (մոտ 1 դոլար):

Բոլոր ծախսերի մոտ մեկ երրորդը թագավորական պալատների նորոգման ու սպասարկման վրա է գնացել: Դա գրեթե 50 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Ընդ որում, օգոստոսափառ ընտանիքը բացատրում է այդ փաստն այն հանգամանքով, ու ավարտել է «մեծաթիվ վաղեմի նախագծերը», ինչպես նաև` “վճարել է նախորդ տարվա պարտքերը»:

Ծախսերի մեծ մաս են կազմում ուղևորություններն ու այցելությունները: Անցած տարի, այդ նպատակի համար պետբյուջեից ծախսվել է 4,2 մլն ֆունտ: Միջոցների  էական մասը ծախսվել է արքայազն Չարլզի Աֆրիկա ու Մերձավոր Արևելք կատարած տևական պետական այցելությունների համար: Ընդհանուր թվով, թագավորական ընտանիքը 47 ուղևորություն է կատարել ինքնաթիռով, ուղղաթիռով, երկաթուղով ու ավտոմոբիլային տրանսպորտով:

«Մենք միշտ էլ ուշադիր ենք սեփական ծախսերի առումով ու ջանում ենք պետական միջոցները խելամիտ օգտագործել»,-հայտարարել է թագավորական տան պաշտոնական ներկայացուցիչ Ալան Ռիդը:»Ինձ թվում է, որ ներկա դրությամբ մեզ հաջողվում է պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը»,-ասել է նա:

Անկախ

Ֆելիպե VI` Իսպանիայի նոր թագավոր

king-felipe-spainՀինգշաբթի օրը Ֆելիպե VI-ը իր հոր՝ Խուան Կառլոսի գահից հրաժարվելուց հետո, իր ընտանիքի և Իսպանիայի խորհրդարանի առջև պաշտոնապես հայտարարվեց Իսպանիայի նոր թագավոր:

Նոր թագավորը իր կնոջ և երկու դուստրերի ներկայությամբ խորհրդարանի մարդաշատ դահլիճում նաև երդում տվեց:

Նոր թագավորն  իր ելույթում խոսել է խորհրդարանի և ազգի նկատմամբ իր հարգանքի, ինչպես նաև միապետ դառնալու իր զգացմունքների մասին:

Ֆելիպեն իր հարգանքն է արտահայտել իր հոր՝ շուրջ չորս տասնամյակ պահպանած ժառագության հանդեպ՝ ներառյալ 1975թ-ին բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո երկրի վերադարձը ժողովրդավարությանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մորը`  թագուհի Սոֆիային,  իր ամբողջ կյանքի ընթացքում Իսպանիայի ժողովրդին նվիրվելու և դժվարին աշխատանքի համար:

Հայտարարման արարողությունը ավելի զուսպ իրադարձություն է, քան թագադրումը՝ առանց օտարերկրյա պաշտոնյաների ներկայության և բարդ արարողությունների:

Մեծ Բրիտանիայում կցուցադրվի թագավորական ընտանիքի անձնական արխիվը

Մեծ Բրիտանիա,ՎինձորՎինձորի ամրոցում կազմակերպվելիք ցուցադրության շրջանակներում առաջին անգամ կներկայացվի Բուքինգեմյան պալատի ձեռք բերման պաշտոնական արձանագրությունը:

Փաստաթղթում գործարքի ամսաթիվը նշված է 1763թ-ի ապրիլի 20-ը, երբ թագավոր Ջորջ III-ը այդ ժամանակ Բուքինգեմյան տուն անվանմբ հայտնի պալատը գնեց ազնվական Չարլզ Շեֆիլդից:

Միապետը սեփականությունը գնել է իր կնոջ՝ թագուհի Շարլոտի համար, որպեսզի զույգի աճող ընտանիքը տեղավորվի այնտեղ: Ցուցադրության կազմակերպիչները հայտնում են, որ սեփականության համար այսօրվա արտարժույթով վճարվել է մոտ 3,4 միլիոն դոլար:

Վինձորի ցուցադրությունը կմեկնարկի շաբաթ օրը: Այստեղ կցուցադրվեն նաև թագավորական արխիվի այլ փաստաթղթեր՝ ներառյալ Ջորջ III-ի անձնական մտորումները Ամերիկայի գաղութները 1783թ-ի Անկախության պատերազմից հետո կորցնելու վերաբերյալ:

 Անկախ

Թագուհուն կսովորեցնեն տնտեսել

ol3001391070566Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ թագավորական ընտանիքի անդամներին անհրաժեշտ է բիզնեսով զբաղվել ,  սպասարկող փոքր անձնակազմ ունենալ ու անհապաղ փոխել պալատի հին ջրատաքացուցիչ կաթսաները:

Նման հայտարարություն են արել Համայնքների պալատին կից Պետական միջոցների բաշխման կոմիտեի ներկայացուցիչները` Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի  ֆինանսների ստուգումից հետո հայտնաբերելով, որ պահուստային ֆոնդի միջոցները նվազել են մինչև մեկ մլն ստեռլինգի նիշը (1,6 մլն  ԱՄՆ դոլար):

Ստուգողների գլխավոր խորհուրդն ամփոփվում է  թագուհու և նրա բազմաթիվ հարազատների հետ կապված ամեն բանի առևտրային կիրառում գտնելու մեջ: Օրինակ` նույն Բուքինգհեմյան պալատը պետք է ավելի հաճախ բացել այցելուների առջև: Բացի այդ, թագավորական ընտանիքը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի մյուս շենքերի ու պալատների պահպանմանը, որոնցից շատերը հիմա վթարային վիճակում են հայտնվել:

2012-2013-ին թագավորական ընտանիքը հարկատուների վճարումներից ստացել է 31 մլն ֆունտ (51 մլն ԱՄՆ դոլար):

Անկախ

Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթը դարձել են թոշակառուներ

o_849528Նոյեմբերի 14-ին արքայազն Չարլզի 65 տարին լրացավ: Նա իրեն գերազանց է զգում, չնայած վստահ չէ, որ պատրաստ է իր տիտղոսին հատուկ պարտականությունները կատարելուն:

Voucher Codes Pro-ի դիզայներներին հետաքրքրեց, թե այդ տարիքում ինչ տեսք կունենան արքայազն Ուիլյամն ու Հարին, ինչպես նաև` դքսուհի Քեյթը:

o_849527Եթե դիզայներների կանխատեսումներն իրականանան, ապա թոշակի տարիքում Հարին եղած մազերը գրեթե չի կորցնի, իսկ այ նրա ավագ եղբայրը պետք է լուրջ մի բան ձեռնարկի, քանի որ լրիվ ճաղատանալու է: Ինչ վերաբերում է Քեյթին, ապա նրա մազերը մոխրապողպատագույն երանգ կստանան: Բայց դիզայներները կարծում  են, որ թագավորական ընտանիքի բոլոր անդամներն էլ լավ կպահպանվեն: Ի դեպ, Voucher Codes Pro բրիտանական միապետներին հարգանքով է վերաբերվում:

o_842554Դեռ շատ ժամանակ կա, որ Ուիլյամը, Հարին ու Քեյթը թոշակի տարիքի հասնեն: Այդ եռյակից ամենասկանդալայինը Հարին է, որը նույնպես որոշել է ամուսնանալ: