Չինաստանում գետը առեղծվածային կերպով կարմիր գույն է ստացել

Չինաստանի գետ

Չինաստանում ջրուղին առեղծվածային կերպով կարմիր գույն է ներկվել:

Չժեցզյան նահանգի բնակիչների տեղեկություններով՝ հինգշաբթի առավոտյան գետը սովորական տեսք ուներ: Մեկ ժամ անց ամբողջ գետը կարմիր երանգ էր ստացել: Բնակիչների խոսքով տարածքում նաև տարօրինակ հոտ է տարածվել:

Վենչժոուի շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոյի հետազոտողները հայտնել են, որ իրենք չեն կարողացել պարզել պատահարի պատճառը՝ չնայած ջրի նմուշի հետազոտությունը ցույց է տալիս, որ գետի տարօրինակ գունավորումը առաջացել է այնտեղ անօրինական կերպով թափոններ թափելու հետևանքով:

Չինաստանի գետ

Նրանք կասկած են հայտնել, որ ինչ-որ մեկը արհեստական գունանյութ է թափել գետում՝ կարծելով, որ երեկ տեղի ուենցած թայֆունի հետևանքով հորդառատ անձրև կլինի և կմաքրի գետի գունավորումը: Սակայն երեկ ուժեղ անձրև չի գրանցել, իսկ ապացույցները ակնառու կերպով մնացել են գետում:

Ըստ տեղեկությունների՝ գետի մոտակայքում թղթի արտադրամաս, սննդի գունավորման ընկերություն և հագուստ արտադրող գործարան կա: Բյուրոն դեռևս հետաքննություն է անցկացնում միջադեպի կապակցությամբ:

Ճապոնիայում թայֆունի հետևանքով հազարավոր տներ են հոսանքազրկվել

Japan Asia StormԵրեքշաբթի օրը թայֆունը Ճապոնիայի Օկինավա կղզիախմբի հարավային հատվածում կաթվածահար է արել տրանսպորտը և հոսանքազրկել հազարավոր տներ:

Օկինավայի կառավարության տվյալներով՝ 17 մարդ է վնասվել, նրանցից մեկի վիճակը ծանր է: Կյուսյու կղզում ձկնորսական նավակից մեկ մարդ է անհետացել:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տեղեկություններով՝ Նեոգուրի թայֆունը 162 կմ/ժ արագությամբ կայուն քամիներ է փչում:

Տեղական օդանավակայանները փակվել են, իսկ շուրջ 600,000 մարդկանց խորհուրդ են տվել հեռանալ իրենց տներից: Երեքշաբթի օրը շուրջ 100,000 տներ մնացել են առանց էլեկտրականության:

 

Անկախ

Ճապոնիային «Նեոգուրի» հզոր թայֆունն է սպառնում

181-390x290 (1)Օկինավա մարզի բնակիչներին սպառնում է  վերջին տասնամյակի ամենահզոր թայֆունը` «Նեոգուրին» հաղորդում է  Вести.Ru-ն:

«Նեոգուրի» կորեերենից թարգմանվում է` «ջրարջ»: Երկրի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ այն մոտենում է Օկինավայի հարավ-արևլյան ափերին` 20կմ/-ամ արագությամբ ու կղզու գոտի կհասնի երեքշաբթի առավոտ:

«Նեոգուրիի» կենտրոնում քամու արագությունը հասնում է 70մ/վրկ-ի: Նման փոթորիկը շատ  կարող է ավտոմեքենա շրջել, իսկ ափերի մոտ մինչև 14 մ բարձրության ալիքներ առաջացնել: Դրա համար էլ իշխանությունները կոչ են արել բոլոր նավերն անվտանգ տեղ հանել:

Թայֆունի ժամանակ կինը ծննդաբերել է իր առաջնեկին

iՖիլիպինների 21-ամյա բնակչուհի Էմիլի Օրտեգան իր առաջնեկին է լույս աշխարհ բերել փայտաշերտի վրա:

Նորածին աղջիկն իրեն լավ է զգում: Նրան փոթորկի ժամանակ անհետ կորած տատիկի անունով Բեաթրիս են կոչել: Հիմա նրա մայրը ծանր վիճակում է գտնվում` ծննադաբերության ժամանակ նա շատ արյուն է կորցրել: Բժիշկները վախենում են, որ հիգիենայի   ու անհրաժեշտ դեղամիջացների բացակայության պայմաններում երիտասարդ մոր մոտ արյան վարակում կսկսվի:

Երիտասարդ ընտանիքը մեկ ուրիշ խնդիր էլ ունի. հզոր փոթորիկն ավերել է նրանց փայտաշեն տունը: Էմիլիին ամուսինը գտել է պղտոր ջրերի մեջ, ապա նրանք երկար քայլել են, մինչև հասել են ավերված օդանավակայան, որը բժիշկները  հիմա վերածել են հոսպիտալի:

Վիետնամում “Հայան” թայֆունի պատճառով 6 մարդ է զոհվել

i (3)Ավերիչ ու ամենահզոր “Հայան” թայֆունը հասել է Վիետնամ, արդեն 6 զոհ կա:

Երկրի հյուսիսում տարհանվել է 600 հազար մարդ, փակել են դպրոցները, դադարեցվել են ավիափոխադրումները: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, հորդառատ անձրևներն ու ջրհեղեղը կհասնեն երկրի մայրաքաղաքին: Չնայած  թայֆունի ուժը թուլացել է, բայց քամու արագությունը հասնում է 150 կմ/ժամի:

Հզոր “Հայան” թայֆունը սպառնում է ֆիլիպինցիներին

i (1)“Հայան” թայֆունի մոտալուտ սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների ափամերձ բնակավայրերից տարհանվում է բնակչությունը:

Իշխանությունները երկյուղներ ունեն, որ տարերքը կհարվածի Ֆիլիպինների կենտրոնական ու հարավային հատվածներին: Թայֆունը, որին Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով արդեն բարձրագույն` 5-րդ կարգ է տրվել, կարող է կենտրոնական կղզիներին հասնել վաղը:

Անվտանգության նկատառումներով հետաձգվել են պարապմունքները: Սողանքավտանգ տեղանքներում  փակ են հիմնարկներն ու կազմակերպությունները: Ձկնորսական նավերի կապիտաններին հրամայված է վերադառնալ նավահանգիստ:

Չինացի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից իր կոշիկները չփչացնելու համար քաղաքի բնակիչներից մեկի մեջքին նստած անձրևաջրերի միջով անցնելու համար

Chinese official- on the back of a residentՉինացի պաշտոնյան ազատվել է աշխատանքից, քանի որ հրապարկվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է նա թայֆունից տուժած քաղաքի բնակիչներից մեկի մեջքին նստած անցնում անձրևաջրերի միջով, որպեսզի իր կոշիկները չփչանան:

 

Վան անունով պաշտոնիայի նկարը տեղադրվել էր չինական Sina Weibo լրատվական կայքում:

Լուսանկարը արվել էր այն ժամանակ, երբ Վանը այցելել էր ջրհեղեղներից տուժած Չժենցզյան նահանգի քաղաքներից մեկը, որտեղ աղետի հետևանքով 10 մարդ էր զոհվել:

Ըստ չինական Սինխուա պետական լրատվամիջոցի՝ նկարի մեկնաբանություններում գրված էր, որ Վանը նստել էր բնակչի մեջքին, քանի որ նրա հագին կտորից պատրաստված թանկարժեք կոշիկներ են եղել:

Պաշտոնիային աշխատանքի ընդունած Սանքիշի շրջանի կառավարությունից հայտնում են, որ նա պետք է հաներ իր կոշիկները և ոտաբոբիկ քայլեր ջրհեղեղից տուժածի տուն:

Ամեն դեպքում MSN-ից տեղեկացնում են, որ Վանը պնդել է, որ ինքնուրույն կքայլի, սակայն տեղացիները նրան չեն լսել և նրան իրենց մեջքին տարել են ջրի միջով:

Արդյո՞ք շրջանի շինարարական վարչության ղեկավարը իրոք պնդել է, որ ինքը կքայլի, թե ոչ հայտնի չէ, այնուամենայնիվ նրան հեռացրել են իր պաշտոնից:

Թայֆունը Չինաստանի հարավարևելյան հատվածներին հարվածել էր անցած շաբաթ, ինչի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ էին տարհանվել:

 

Հնդկաստանում հզոր թայֆունը ստիպել է 400 հազար մարդու տարհանել

o_697620Հնդկաստանի ափերին մոտեցող հզոր ցիկլոնն իշխանություններին ստիպել է տարհանել  ավելի քան 400 հազար մարդու: Տարերքն արդեն հարվածել է  երկրի արևելյան նահանգներին` Օրիսսին ու Անդհրա-Պրադեշին:

Չնայած բոլոր նախազգուշական միջոցառումներին, “Ֆայլին”թայֆունի պատճառով արդեն մեկ մարդ է զոհվել: Նա մահացել է  քամու տապալած ծառի պատճառով: 14 տարի առաջ, երկրում նման փոթորիկ է եղել. զոհվել է 10: Այս անգամ փրկարարներն անում են ամեն հնարավորը` նման դեպքերից խուսափելու համար:

Ֆիլիպիններում հզոր թայֆունի պատճառով 2,5 հազար մարդ է տարհանվել ու նույնիսկ հետաձգվել է Ջոն Քերիի այցելությունը:

Թայֆունի պատճառով 700 հազար մարդ է տարհանվել

i (1)Չինաստանում “Ֆիտոու” թայֆունը ստիպել է երկրի հարավարևելյան գավառում զանգվածային տարհանում իրականացնել: “Ֆիտոուն” պատուհասել է  Ֆուցզյան նահանգին այսօր առավոտյան` իր հետ բերելով հորդառատ անձրևներ ու 150 կմ/ժամ արագությամբ քամի: Տարերային աղետի հետևանքով զանգվածային հոսանքանջատումներ են եղել, ավերվել են տներ: Անհետ կորել են նավահանգստի աշխատողները: Փոթորիկը վտանգի “կարմիր” մակարդակով է նշվել: Մինչ փոթորիկը կսկսվեր, արդեն տարածքից տարհանվել է 177 հազար մարդ: Չժեցզյան գավառից 574 մարդ ստիպված հեռացել է տներից: Հետաձգվել են Վանչժոու օդանավակայանից իրականացվող  տասնյակ թռիչքներ: Դեպի հյուսիս-արևմուտք ուղղությամբ առաջացող թայֆունն, ինչպես և սպասվում էր, արագ կորցրել է ուժը:

Չինաստանում վտանգի գերագույն մակարդակ է հայտարարվել

o_827035“Ֆիտոու” թայֆունի մոտեցման հետ վտանգի “կարմիր” բարձրագույն մակարդակ է հայտարարվել: Կանխատեսումների համաձայն, այն  հոկտեմբերի 6-ին կհասնի արևելաչինական Չզեցյան ու Ֆուցզյան գավառներին: Թայֆունը կարող է հանգեցնել ալիքների բարձրացման ու հորդառատ տեղումների: Իշխանությունները վտանգավոր շրջաններից հանգստյան օրերին այս ՉԺՀ-ի կամավորման օրվա առթիվ տարածաշրջան ժամանած  զբոսաշրջիկներին տարհանելու պլաններ է մշակում: Չինաստանում ընդունված է տարերային աղետներից նախազգուշացման 4-աստիճան համակարգ, որն ըստ վտանգի աճման, նշվում է կապույտ, դեղին, նարնջագույն ու կարմիր գույներով:

“Վուտիպ” թայֆունը 2 նավ է խորտակել

o_697620Չինաստանում ձկնորսական 2 նավ է խորտակվել 60 ձկնորսներով, “Վուտիպ” թայֆունից` Սիշա աշրիպելագի մոտ (Պարասելսյան կղզիներ): Հաջողվել է փրկել միայն 13 մարդու,47-ը համարվում են անհետ կորած: Տուժածներին որոնելու համար Հայնան կղզիներում ու Գուանդուն գավառներում ուղղաթիռներ ու փրկարարական նավեր են գործի դրվել:

Թայֆունի պատճառով ընդհատվել է կապը նաև մեկ այլ ձկնորսական նավի հետ` անձնակազմի 28 անդամով: Նախօրեին, այս տարվա արդեն 21-րդ թայֆունի պատճառով, ՉԺՀ-ն վտանգի “նարնջագույն” աստիճան է հայտարարել: Չինաստանում գործում է  տարերային աղետներից նախազգուշացման 4 մակարդակի ռեժիմ` ըստ աճման կարգի այն նշվում է կապույտ, դեղին, նարնջագույն ու կարմիր գույներով:.

“Ուսագի” թայֆունից Չինաստանում 20 մարդ է զոհվել

i (3)Գուանդուն նահանգին պատուհասած “Ուսագի” թայֆունի հետևանքով 21 մարդ է զոհվել.2-ին ճզմել է տապալված ծառը: Հուեյլայի բնակիչը մահացու վիրավորվել է փշրված ապակու բերկորներից:

Չինաստանի մի քանի շրջաններում վնասվել են հոսանքալարերն ու ջրամատակարարման համակարգը: Մի քանի խոշոր քաղաքներում մինչև երեքշաբթի չեն աշխատի գնացքները, դադարեցվել է ավտոմոբիլային հաղորդակցությունը:

Փրկարարները սկսել են առափնյա գոտիների բնակչության տարհանումը: Տայշան քաղաքից տարհանել են 5 հազար զբոսաշրջիկի:

Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջից 2,5 հազար շինարարների են հեռացրել:

Տարերային աղետի պատճառով ուսումնական հաստատություններում հետաձգվել են դասերը: Հատուկ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել ատոմակայանների մոտ:

Այս սեզոնում “Ուսագին” ամենահզորն է համարվում: Այն նաև Ասիայում 19-րդ արևադարձային ցիկլոն են անվանում:

Չինաստանն ուշքի է գալիս ավերիչ թայֆունից

o_799005Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում “Թրամի” թայֆունից տուժել է 361 հազար մարդ, 30,5 հազարն էլ տարհանվել է:

Տարերքի հզոր հարվածի բաժին է հասել արևելյան շրջաններին, որտեղ, օդերևութաբանների տվյալների համաձայն, 281,6 մմ տեղում է եղել: Թայֆունը վնասել է հասցրել գյուղատնտեսությանը: Գետերը բարձրացել են կրիտիկական մակարդակի:

Մի քանի գավառներում   փոթորկի նախազգուշացում է արվել, քանի որ տեղատարափ անձրևներ են սպասվում: ՉԺՀ-ի պետական օդերևութաբանական վարչության կանխատեսումներով, օգոստոսի 25-ին հնարավոր է 300 մմ տեղում լինի:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տեղեկությունների համաձայն, արևելյան Ֆուցզյան ու Չժեցզյան նահանգներում թայֆունից տուժել է շուրջ 1,4 մլն մարդ: