Հաջողությունը թհեքվանդոյիստ Արման Երեմյանին ուղեկից չէր

աերեմյան9282Չինաստանի Սուժոու քաղաքի մարզապալատում կայացավ թհեքվանդոյի այս տարվա առաջին «Գրան պրի» մրցաշարը, որը վարկանիշային էր 2016-ի օլիմպիական խղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը, հանդես գալով 80 կգ քաշային 32 մարզիկների պայքարում, անմասն մնաց խաղարկված պարգևներից:

Նախ, նա պարտության մատնեց Եվրոպայի եռակի չեմպիոն, թուրք թհեքվանդոյիստին, ապա առավելության հասավ Մեքսիկայի պատվիրակի նկատմամբ: Բայց մեր երկրի ներկայացուցիչն անհաջողության մատնվեց ֆրանսիացի մարզիկի հետ մրցամարտում:

Սփոփանք պետք է համարել այն, որ Երեմյանը 2016-ի օլիմպիական խաղերի վարկանիշային 10 միավոր վաստակեց:

Հավելենք, որ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստանալու յուրաքանչյուր քաշային կարգի 16 ուժեղագույնները:

Իրանի թհեքվանդոյի հավաքականը` Ասիայի չեմպիոն

Իրանի թհեքվանդոյի հավաքականըԵրեկ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված ասիական երկրների թհեքվանդոյի 21-րդ առաջնությունում փայլուն հանդես եկավ Իրանի հավաքականը: Այն նվաճեց 3 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ:Թիմային հաշվարկով Իրանի ընտրանին առաջինն է:

Կորեայի հավաքականը, նվաճելով 3 ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ, զբաղեցրեց 2-րդ տեղը:

Մայիսի 26-ին մեկնարկած ստուգատեսն անցկացվեց  Տաշքենդի մարզապալատում:

Հավելենք, որ Իրանի թհեքվանդոյի հավաքականը մեկ ամիս առաջ Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված օլիմպիական վարկանշային  միջազգային մրցաշարում կրկին զբաղեցրել էր առաջին տեղը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Հայաստանի թհեքվանդոյիստների փորձությունը Թայվանում

թհեքվանդոՄարտի 17-29-ը Հայաստանի թհեքվանդոյի երիտասարդական հավաքականը Թայվանում կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը: ստուգատեսում կխաղարկվեն նաև պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Մեր երկիրը կներկայացնեն չորս մարզիկ` Սարգիս Գրիգորյանը, Հենրիկ Բադալյանը, Գրիգոր Շահբազյանը և Գագիկ Գեղամյանը: Թիմի մարզիչն է` Զորայր Մեքինյանը:

 

Հայաստանի թհեքվանդոյիստները`«Արևածագի տասը օրը» միջազգային մրցաշարում

թհեք70cՀայաստանի թհեքվոնդոյի մեծահասակների հավաքականը մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում կայացած «Արևածագի տասը օրը» միջազգային մրցաշարին:

Ստուգատեսում կարողություններն էր փորձում 9 երկրի 14 թիմ:

Մեր երկրի պատվիրակության կազմում էին` մարզիկներ` Սերգեյ Վարդազարյանը (68 կգ քաշային կարգ), Վարագ Աղաջանյան (58 կգ), Ավետիք Ղազարյանը (68 կգ), Հակոբ Ղազարյանը  (68 կգ), Հայկ Խաչատրյանը (80  կգ), Վահագն Աղեկյանը (68  կգ), Հայկազ Սամվելյանը ( 68 կգ) և Սերգեյ Ավանեսովը  (58 կգ), մարզիչներ` Հոջաթ Արան, Արսեն Ավետիսյանը և գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր մեր երկրի թհեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: 

Թիմային հաշվարկով մեր թիմը գրավեց 4-րդ տեղը` արժանանալով գավաթի:

Հայկազ Սամվելյանը, հաղթելով Հնդկաստանի, Ադրբեջանի և Աֆղանստանի մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ:

Սերգեյ Վարդազարյանը հաղթեց Իրանի և Իրաքի մարզիկներին, սակայն մեդալի համար պայքարում պարտվեց:

Ցավոք, Հայաստանի հավաքականի մյուս անդամներն ևս հաջողությունն ուղեկից չէր:

Անկախ

 

Հայաստանի թհեքվանդոյիստները Թեհրանում կմասնակցեն «Արևածագի տասը օր» միջազգային մրցաշարին

թհեքվանդոՓետրվարի 23-26-ը Թեհրանում «Արևածագի տասը օր» միջազգային մրցաշարի շրջանակում ուժերը կչափեն թհեքվանդոյիստները:

Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի մեր երկրին թհեեքվանդոյի ֆեդերցիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: Մարզիչն է` Գևորգ Դանիելյանը, նրան կօգնի  Հոջաթ Արան:

Կարողությունները կփորձեն` Սերգեյ Վարդազարյանը (68 կգ քաշային կարգ), Վարագ Աղաջանյանը (58 կգ), Ավետիք Ղազարյանը (68 կգ), Հակոբ Ղազարյանը  (68 կգ), Հայկ Խաչատրյանը (80  կգ), Վահագն Աղեկյանը (68  կգ), Հայկազ Սամվելյանը ( 68 կգ) և Սերգեյ Ավանեսովը  (58 կգ): 

Անկախ

Թհեքվանդոյիստ Արման Երեմյանը հրավիրվել է մասնակցելու «Գրան պրի» մրցաշարի

աերեմյան9282Դեկտեմբերի 13-15-ը անգլիական Մանչեսթեր թաղաքում կկայանա թհեքվոնդոյի «Գրան պրի» մրցաշար: Այս ստուգատեսին մարզիկները մասնակցում են հրավերով: Այդ պատիվը վստահվում է միայն բարձր վարկանիշ ունեցողներին: Եվ ահա,ստուգատեսի մասնակից 250 ուժեղագույն թհեքվոնդոյիստների թվում կլինի նաև Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը: Մինչև 80 կգ քաշային մարզիկն իր մարզիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ լրջորեն է նախապատրաստվել` Իրանում, Ֆրանսիայում, Մեքսիկայում  ուսումնամարզական հավաքներ և ստուգողական մրցամարտեր անցկացրել:

Երեմյանն իր քաշային կարգում վարկանիշային աղյուսակում 16-րդն է: Նա պետք է փորձի բարելավել իր վարկանիշը:

Լավագույն վարկանիշ ունեցող 6 մարզիկները օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճելու:

Մանչեսթերում կայանալիք մրցաշարը նույնպես վարկանիշային է:

Արմանը 2008-ի Եվրոպայի չեմպիոնն է, Համաշխարհային ունիվերսիադայի եռակի բրոնզե մեդալակիր (2005, 2007, 2009):

Անկախ

 

Հայաստանի ուսանող թհեքվանդոյիստներին փորձություն է սպասում Մոսկվայում

թհեքվանդոՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 23-24-ը կկայանա  թհեքվանդոյի Եվրոպայի ուսանողական առաջնությունը:

Հայաստանի  թհեքվանդոյի ուսանող մարզիկների պատվիրակությունը  մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Եվրոպայի ուսանողական առաջնությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են՝ Վարագ Աղաջանյանը ( 54 կգ քաշային կարգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Հակոբ Ղազարյանը (63 կգ), Ավետ Ղազարյանը (68 կգ) և Վահագ Աղեկյանը (74 կգ): Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի թհեքվանդոյի երիտասարդական հավաքականի  մարզիչ Զորայր Մելիքյանը:

Հայաստանի թհեքվանդոյիստները կհամալրեն Իրանի պրոֆեսիոնալ ակումբները

վարդան ղահրամանյանՆոր հեռանկարներ են բացվում Հայաստանի և Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիաների համագործակցության համար: Օրերս Թեհրանում երկու երկրների այս մարզաձևի ներկայացուցիչները հանդիպել են և հստակեցրել առաջիկա անելիքները: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:

– Հայաստանի թհեքվանդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի հետ միասին հանդիպեցինք Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարիի հետ, պայմանավորվեցինք, թե ինչ պետք է անենք, ինչպես շարժվենք, ի վերջո,  պայմանագիր կնքենք, որպեսզի երկու երկրների ֆեդերացիաների համար էլ փոխշահավետ լինի: Իրանի ներկայացուցիչների հետ համագործակցում ենք 2007-ից, բայց այդ երկրի ֆեդերացիայի նախագահի հետ կապեր ունենք 1995-ից: Ի դեպ, նախկինում Հայաստանի հավաքականը գլխավորել է իրանցի մասնագետ: Առաջիկայում սպասվում է Իրանի ներկայացուցիչների այցը Հայաստան, որին էլ կհաջորդի պաշտոնական պայմանագրի կնքումը:

 – Ի՞նչ կարող է տալ այդ համագործակցությունը:

– Հայաստանի ներկայացուցիչներն ավելի ընդգրկուն համատեղ մարզումներ կացկացնեն Իրանի թհեքվանդոյիստների հետ: Հարևան երկրում թհեքվանդոն համարվում է թիվ 1 մարզաձև, շատ են աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոնները: Մեր մարզիկները բարձրակարգ մրցընկերներ ունենալու խնդիր ունեն, և այդ բացը կլրացվի: Ամենակարևորը` մերոնք կմասնակցեն Իրանի երիտասարդական և բարձրագույն խմբի ակումբային առաջնություններին: Իրանում պրոֆեսիոնալ ակումբներ են գործում և դա լրացուցիչ հնարավորություն կտա մեր մարզիկներին  կատարելագործելու իրենց վարպետությունը, նաև ֆինանսներ աշխատելու: Նախկինում մեր մարզիկներից միայն Եվրոպայի չեմպիոն  Արման Երեմյանն է մասնակցել Իրանի ակումբային առաջնությանը, այժմ այդպիսի հնարավորություն թհեքվանդոկստանա Հայաստանի առնվազն չորս ներկայացուցիչ: Հետագայում այդ թիվը կարող է ընդլայնվել: Ինչ վերաբերում է համատեղ պարապմունքներին, ապա Իրանում կան ժամանակից մարզաբազաներ, որոնցում հնարավոր է արդյունավետ մարզումներ անցկացնել:

 – Հայաստանի հավաքականն ապահովվա՞ծ է էլեկտրոնային ժամանակակից սարքավորումներով, որոնց օգնությամբ գրանցվում են հասցված հարվածները, և մրցումների ընթացքում կատարվում է միավորների հաշվարկը:

– Թհեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի աջակցությամբ այդ հարցը կարգավորվել է: Բայց առաջիկայում Իրանում թողարկվելու են ժամանակակից, միջազգային արտոնագրով թույլտրված, նոր սարքավորումներ: Պայմանավորվել ենք, որ Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան դրանցից մի քանի զույգ կգնի մատչելի գներով: Ի դեպ, այս անգամ ևս ձեռնունայն չենք վերադարձել և երկու մրցագորգ ենք բերել:

Թհեքվանդո. Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերի ընդլայնում

վղca2cd7c3135b0e62167b46837ffd3f32Թեհրանում կայացավ ՀՀ թhեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի,  ՀՀ թհեքվանդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի և Իրանի թhեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարի հանդիպումը: Հանդիպման նպատակը՝   բարիդրացիական, ջերմ բարեկամական հարաբերություններ ունեցող 2 երկրի միջև համագործակցության ծրագրերի ընդլայնումն է: Կողմերը քննարկեցին համատեղ մարզումներ ու ընկերական մրցումներ կազմակերպելու խնդիրները: Իրանական կողմն առաջարկեց  ՀՀ թhեքվանդոյի ազգային հավաքականի տարբեր տարիքային խմբերի մեդալակիր մարզիկների մասնակցությունն Իրանի բարձրագույն լիգայի խաղերին:

ՀՀ  թhեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարին  սիրով հրավերեց Երևան: Նա  տեղում կծանոթանա մեր սաների հետ տարվող աշխատանքներին, այնուհետև կողմերը կստորագրեն համագործակցության պայմանագիր: