Մողես «ծնած» ինդոնեզացի կնոջը կախարդության մեջ են մեղադրել

pic_39d8e1a83f150add8bf22a090b61db25Ինդոնեզիայում կնոջը, որը հավատացնում է, թե մողես է լույս աշխարհ բերել, կասկածում են կախարդության մեջ, հայտնում է Oranga News: Բացի այդ, 31-ամյա Դեբի Նուբատոնիսին կենդանի  լույս աշխարհ բերելուց հետո սպառնում են: Տեղի բժիշկներն ու փորձագետները սկսել են կատարվածի հետաքննությունը:

«Ծնունդն» ընդունած գինեկոլոգներն ու մանկաբարձները դրա մասին հայտնել են բուժկենտրոն, որտեղ էլ «նորածնին» տեղափոխել են: Ինչպես է զգում «նորաթուխ» մայրիկը` չի հայտնվում:

Բժիշկները հայտարարել են, որ իրենց պրակտիկայում նման դեպք երբեք չի եղել, որ կենսաբանական մի տեսակը կյանք տա մեկ այլ տեսակի: Իսկ Կուպանգից մի բժիշկ հայտարարել է, թե այս կնոջ մոտ կեղծ հղիություն է եղել, իսկ մողեսը պարզապես հայտնվել է ոչ ժամանակին, ոչ իր տեղում:

Անկախ

Ինդոնեզական կղզում հրդեհի ավելի քան 200 օջախ է հայտնաբերվել

112-390x290Արբանյակները ինդոնեզական Սումատրա կղզում 227 գործող անտառային հրդեհի օջախ է արձանագրել:

Հրդեհման օջախնները տարածվում են: Իշխանությունները փորձում են  դրանց դեմ պայքարել օդից: Ռիաու գավառում միանգամից 37 օջախ է հայտնաբերվել:

Անկախ

 

Ինդոնեզիայում խմբակային բռնաբարության ենթարկված կնոջը մտրակի հարվածներ են սպառնում

ինդոնեզիաԻնդոնեզիայում արտաամուսնական կապ ունենալու մեղադրանքով 8 տղամարդու կողմից խմբակային բռնաբարության ենթարկված 25-ամյա այրի կինը կարող է մտրակի հարվածների դատապարտվել կրոնական օրենքները շրջանցելու համար: Տղամարդիկ ծեծել են կնոջ հետ անօրինական կապի մեջ գտնվող մարդուն, ապա նրան հանձնել ոստիկանությանը: Օրինազանց կինն ու տղամարդը հրապարակավ կենթարկվեն մտրակի հարվածների: Ինչ վերաբերվում է կնոջը բռնաբարած 8 հոգուն, ապա նրանցից 3-ը ձերբակալված են, մյուսները հետախուզման մեջ են: Եթե ապացուցվի վերջիններիս մեղավորությունը, ապա նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում:

Անկախ

Բալիում ուղևորը փորձել է առևանգել ինքնաթիռ

ինդոնեզիաԻնդոնեզիայի Բալի օդանավակայանում ձերբակալվել է մի ուղևոր, որը  փորձում էր առևանգել ավստրալական Virgin Australia ավիաընկերության օդանավը:  Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ինդոնեզիական ոստիկանության ներկայացուցիչները տեղական հեռուստաընկերությանը պատմել են, որ ուղևորը փորձել է  ներխուժել օդաչուի խուց և իր վրա վերցնել ինքնաթիռի վերահսկողությունը: Սակայն օդաչուն բարձրացրել է օդային տագնապ, ինքնաթիռը կատարել է վթարային վայրէջք Բալիի օդանավակայանում, իսկ ուղևորը ձերբակալվել է:

 

Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաղորդել է BBC-ին, որ զինվորականները նույնպես մտել են Բոինգ -737: Virgin Australia ընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռի առևանգման փորձ կատարած անձը հարբած է եղել:

Բալիի օդանավակայանում կայանած մեկ այլ ինքնաթիռի ուղևորը ասել է, որ իրենց օդաչուն հայտարարել է ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող ինքնաթիռի առևանգման մասին:

«Ես տեսել եմ առնվազն հինգ մեքենա, որոնք գնում էին դեպի ինքնաթիռը, այդ թվում` ռազմական բեռնատարներ, որոնցում նստած էին համազգեստ հագած մարդիկ:  Կարծես թե Բալիի օդանավակայանը փակ է: Մեր օդաչուն արգելել է որևէ մեկին լքել ինքնաթիռը»,- մեջբերում է ուղևորին BBC-ն:

Անկախ

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 2 մարդ է զոհվել

14022637.823181.5378Քելուդ հրաբխի ժայթքման հետևանքով Ճավա կղզում 2 մարդ է զոհվել,տարեց կին ու տղամարդ:Նրանք մահացել են իրենց տներում, Մալանգայի մոտ:

Նրանց տները փլվել են ժայթքման հետևանքով քարի ու փոշու հեղեղից:

Հրաբուխը սկսել է ժայթքել փետրվարի 13-ի երեկոյան: Տեղաբնակները հապշտապ հեռացել են գյուղից ավտոմեքենաներով ու մոտոցիկլով: Իշխանությունները հայտնել են հրաբխից 10 կմ շառավղով 200 հազար տարհանվածի մասին: ԱԻ վարչության մամլո քարտուղարի խոսքով, ավազը, քարերն ու փոշին տարածվում են մինչև 15 կմ հեռավորության վրա:Փակ են օդանավակայանները:

Քելուդ հրաբխի ժայթքման ողջ պատմության ընթացքում զոհվել է 15 հազար մարդ: Դրանցից ամենաավերիչը տեղի է ունեցել 1568-ին.այն ժամանակ զոհվել է շուրջ 10 հազար տեղաբնակ: Քելուդը “Խաղաղվկիանոսյան հրե օղակ” կոչված ակտիվ հրաբխային գոտու մեջ է մտնում:

Անկախ

Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

unnamedՄիացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ շաբաթ օրը Ինդոնեզիայի Ճավա շրջանում 6,1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ադիպալայից 39 կմ հեռավորության վրա:

Միչիգանի տեխնիկական սեյսմաբանության կայքի տվյալներով՝ այս ուժգնությամբ երկրաշարժը կարող է մեծ վնաս հասցնել, եթե տեղի ունենա խիտ բնակեցված վայրերում:

Աղետների վտանգների նվազեցման ազգային գործակալությունից հայտնել են, որ երկրաշարժը Ճավայի հարավային ափը ցնցել է 30 վայրկյան՝ ստիպելով մարդկանց դուրս գալ տներից և աշխատավայրերից:

Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով Ճավայի կենտրոնական հատվածներում մի քանի տներ են վնասվել:

Անկախ

Ինդոնեզիայում 13 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

i (2)Ինդոնեզիայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 13 մարդ է զոհվել:

40 հազար մարդ է տարհանվել Հյուսիսային Սուլավեսի գավառից, որն ամենաշատն է տուժել տարերքից:

Ինդոնեզիայի աղետի հետևանքների վերացման ազգային գործակալությունից տեղեկացրել են, որ 2 մարդ անհետ կորած է համարվում:

Անկախ

 

 

 

Ինդոնեզիայում գործող հրաբուխ է ժայթքել

Ինդոնեզիա, հրաբուխԵրեքշաբթի օրը արևմտյան Ինդոնեզիայում գտնվող գործող հրաբուխը կրկին լավա և գազեր է արտանետել՝ դժվարություններ ստեղծելով օդանավակայանների համար, իսկ գյուղացիները խուճապի մեջ են:

Ինդոնեզիայի աղետի վտանգների նվազեցման գործակալությունից հայտնել են, որ երեքշաբթի օրը հյուսիսային Սումատրայի նահանգում գտնվող Սինաբունգ լեռը ժայթքել է ինը անգամ:

Գործակալության տեղեկություններով նոյեմբերից մինչ այժմ, երբ իշխանությունները հայտարարել են ժայթքման վտանգավորության բարձրագույն մակարդակի մասին, վտանգավոր համարվող 5 կմ շրջագծով զոնայից տարհանվել է 19,000 մարդ:

Հրաբխից արձակված մոխիրը ծածկել է 70 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերը, ֆերմաները և ծառերը:

2,600մ բարձրություն ունեցող Սինաբունգ լեռը սեպտեմբերից ի վեր ժամանակ առ ժամանակ ժայթքում է: 2010թ-ի ժայթքման հետևանքով մահացել է երկու մարդ:

Տրանսպորտի նախարարությունից օդնավակայաններին զգուշացրել են խուսափել լեռան մոտակայքով չվերթներ իրականացնել:

 Անկախ

Ինդոնեզիայում շրջանային ղեկավարը արգելափակել է օդանավակայանը

օդանավԻնդոնեզիայի կառավարությունը նկատողություն է արել շրջանային ղեկավարին, որը թռիչքի տոմս չունենալու պատճառով հրամայել է ժամանակավորապես փակել թռիչքուղին:

Նագդա շրջանի ղեկավար Մարիան Սաեն չի հասցրել ինքնաթիռի տոմս գնել և քաղաքի անվտանգության ծառայության աշխատակիցներին հրամայել է փակել թռիչքուղին, որից հետո Կուպանգ քաղաքից մեկնող ինքնաթիռը չի կարողացել թռչել և հետ է վերադարձել:

Թռիչքուղին փակ է եղել ավելի քան երկու ժամ: Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Սաեն չի կարողացել տոմս գնել Կուպանգ քաղաքից, քանի որ թռիչքի բոլոր տոմսերը սպառված են եղել:

Նա թռիչքուղու փակումը անօրինական և վտանգավոր է համարել:

Ներքին գործերի նախարարը ներողություն է խնդրել դեպքի համար և նկատողություն արել շրջանային ղեկավարին:

Անկախ

Ինդոնեզիայում մահմեդականները ցույց են կազմակերպել Սուրբ ծննդյան տոնակատարությունների դեմ

Ինդոնեզիա,մահմեդական, ցույց , Սուրբ ծննդյան տոնակատարությունՄի խումբ մահմեդականներ Ինդոնեզիայի պահպանողական Աչեխ նահանգում ցույց են կազմակերպել Սուրբ ծննդյան և ամանորի տոնակատարությունների դեմ:

Մոտ 70 ցուցարարներ ուրբաթ օրը բողոքի ակցիա են կազմակերպել նահանգապետի գրասենյակի և մի հյուրանոցի առջև:

Ցույցը տեղի է ունեցել, երբ ազդեցիկ իսլամական հոգևոր կազմակերպություններից մեկը հրապարակել է մի հրաման, որով քաղաքի մահմեդականներին արգելում է Սուրբ ծննդյան շնորհավորանքներ մաղթել կամ նշել Նոր տարին:

Ցուցարարները կոչ են անում իշխանություններին արգելել տոնակատարությունները՝ պնդելով, որ իսլամը արգելում է դրանք:

Աչեխը միակ նահանգն է հիմնականում մահմեդական Ինդոնեզիայում, որտեղ թույլատրվում է կիրառել իսլամական Շարիաթի օրենքի վերանայված տարբերակը:

 Անկախ

Հարյուր հազարավոր ինդոնեզացիներ գործադուլ են անում

i (4)Ինդոնեզիայում հարյուր հազարավոր աշխատավորներ  ինֆլյացիայի ու վառելիքի գների բարձրացման պատճառով գործադուլ են անում, պահանջում բարձրացնել աշխատավարձերը: Ցուցարարները պահանջում են ավելացնել նվազագույն աշխատավարձը, որի միջին մակարդակը երկրում 50%-ով  ավելի ցածր է, քան Չինաստանում ու Հնդկաստանում: Վերջին շրջանում երկրի տնտեսությունը վերելք է ապրում, սակայն արհմիությունները չեն կարողանում շահույթից ավելի մեծ բաժին ստանալ:

 

Ինդոնեզիայի մոտակայքում սուզված նավի տասնյակ ուղևորներ դեռևս անհետ կորած են համարվում

indonesia-asylu-seekersԻնդոնեզիայի կառավարության խոսնակի տեղեկություններով՝ Ինդոնեզիայի ափերի մոտակայքում իրաքցի և լիբանանցի տասնյակ ուղևորներով նավ է շրջվել, կա 22 զոհ:

Արևմտյան Ջավայի ափ հանված մարմինների շարքում կան նաև երեխաներ:

Ծովից կենդանի հանված 28 մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Փրկարարները շարունակում են փնտրել 30 այլ մարդկանց, որոնք նավի շրջվելու պահին դրա վրա են գտնվել: Նրանց ճակատագիրը դեռ պարզ չէ: Նրանցից շատերը հնարավոր է նույնպես մահացած լինեն:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նավի շրջվելու ստույգ պատճառը հայտնի չէ՝ ավելացնելով, որ նավի ուղևորներից ոմանք Իրաքից և Լիբանանից են եղել:

Նրա տեղեկություններով՝ հնարավոր է նավի վառելիքը վերջացած լինի, կամ նրանք չեն կարողացել նավը ղեկավարել:

Յուրաքանչյուր տարի Ինդոնեզիայի ափերի մոտակայքում դեպի օվկիանոս գնացող ուղևորներով լի նավեր են շրջվում:

Ավստրալիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավը ուղևորվելիս է եղել Ավստրալիայի Ծննդյան կղզի, որը նման նավերի կայանման հիմնական վայրն է:

Որոշ մարդկանց համար Ավստրալիան հույսի երկիր է հանդիսանում, սակայն երկրի կառավարությունը նավերի շրջվելու բազմաթիվ դեպքերի պատճառով այս տարի փոխել է օրենսդրությունը և արգելել նավով ժամանող ներգաղթյալներին բնակվել Ավստրալիայում:

 

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

indonesia-volcanoԱրտակարգ իրավիճակների վարչության պաշտոնիայի տեղեկություններով՝ անցած հանգստյան օրերին Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 6,000 մարդ է տարհանվել:

Կիրակի ժայթքել էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու Սումատրա նահանգում գտնվող, ծովի մակարդակից 2,600 մ բարձրություն ունեցող Սինաբանգ լեռը՝ մոխիրով պատելով շրջակայքի կառույցները և մեքենաները:

Ըստ տեղեկությունների՝ շնչառական խնդիրներով հինգ մարդ է տեղափոխվել հիվանդանոց:

Ավելի քան 6,200 տարհանված մարդիկ տեղավորվել են ժամանակավոր կացարաններում:

 

Ինդոնեզիայի բանտից 150 բանտարկյալներ են փախել

prisonՀինգշաբթի արևմտյան Ինդոնեզիայի բանտից 150  բանտարկյալներ են փախել, իսկ մյուսները բանտի աշխատակիցներին գերի են վերցրել:

Բանտի ներկայացուցչի տվյալներով՝ բանտարկյալները փախել են Մեդան քաղաքում գտնվող Թանջունգ Գուստա բանտից, իսկ մյուսները հրդեհել են բանտի աշխատասենյակները:

Այժմ ոստիկանությունը հետազոտություն է անցկացնում պարզելու համար լրատվամիջոցների տեղեկության իսկությունը՝ ըստ որի փախչողների շարքում եղել են նաև 12 ահաբեկիչներ:

Ըստ բանտի ներկայացուցչի՝ բանտի 15 աշխատակիցներ գերի են վերցվել: Ըստ տեղեկությունների՝ բանտը նախատեսված է 400 բանտարկյալների համար, սակայն ներկայումս այնտեղ պահվում է 2,400 բանտարկյալ:

BeritaSatu հեռուստաալիքի տեղեկություններով՝ բանտարկյալները վերցրել էին սպաների զենքերը և կրակ բացել:

Այժմ հազարավոր ոստիկաններ խուզարկում են բանտի շրջակայքը, փակվել են նաև Մեդան տանող բոլոր ճանապարհները, իսկ հրշեջները մարում են բանտում բռնկված հրդեհը:

Մեկ այլ հեռուստաալիքի տվյալներով առնվազն 10 բանտարկյալներ՝ ներառյալ մեկ ահաբեկիչ կրկին բռնվել են:

 

Ինդոնեզացի հինգ տղամարդիկ վագրերի պատճառով հինգ օր մնացել են ծառի վրա

Gunung Leuser National Park, north Sumatra, IndonesiaՓրկարարների տեղեկություններով՝ վագրերից պաշտպանվելու համար չորս օր ծառի ճյուղերից կախված հինգ մարդիկ հնարավոր է այդ վիճակում մնային մինչև այս շաբաթվա կեսերը:

Sumatran tigerՍումատրական վագրերը սպանել և կերել էին մարդկանց խմբի վեցերորդ անդամին, իսկ մյուսները հասցրել էին բարձրանալ ծառը՝ հուսալով, որ կենդանիները իրենց հետևից չեն բարձրանա:

Վագրերը մարդկանց խմբին հետապնդել էին այն բանից հետո, երբ վագրի ձագը պատահաբար ընկել էր եղնիկներ որսալու համար պատրաստված թակարդի մեջ:

Վագրերը, տեսնելով թակարդի մեջ հայտնված վիրավոր ձագին, սկսել էին հետապնդել տղամարդկանց:

Ինդոնեզացի տղամարդիկ խիտ անտառներ էին գնացել անուշաբույր յուղերի արտադրության մեջ օգտագործվող թանկարժեք փայտ գտնելու համար:

Կես կիլոգրամը 175 ֆունտ ստեռլինգով վաճառվող թանկարժեք փայտը գտնելու համար սումատրացի գյուղացիները վտանգում են իրենց կյանքը՝ մտնելով ազգային պարկի խիտ անտառներ, որոնք լի է վագրերով և վտանգավոր փղերով:

Տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ իրենք ավելի շուտ չէին գնացել մարդկանց փրկելու, քանի որ վագրերը դեռևս այդտեղ էին, իսկ տեղանքը բավականին հեռու էր:

Գյուղացիներից մեկի տեղեկություններով՝ տղամարդկանց հաջողվել է ծառի վրայից բջջային հեռախոսի օգնությամբ օգնություն կանչել, սակայն փրկարարները ժամանելով դեպքի վայր և տեսնելով չորս վագրերին փախել են՝ այդպիսով տղամարդկանց չորս օր թողնելով ծառերի վրա:

Ըստ ոստիկանության իրենք պետք է ուշադիր պատրաստվեին նախքան դեպքի վայր գնալը, քանի որ վագրերի կրճատվող քանակի պատճառով իրենք չէին կարող սպանել նրանց և պետք է միայն անզգայացնեին:

Ենթադրվում է, որ Սումատրայի ազգային պարկում կա ավելի քան 100 սումատրական վագր, սակայն մտավախություն կա նաև, որ նրանց թիվը կտրուկ նվազել է արմավենու յուղի արտադրության պլանտացիաների անընդհատ ընդարձակման հետևանքով:

Ինդոնեզիայի ֆուտբոլը խառնաշփոթ վիճակում է. պաշտոնյա

Indonesia football official admitsԻնդոնեզիայի ֆուտբոլը գնտվում է խառնաշփոթ վիճակում : Սրա մասին ասել է Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիայի  ավագ պաշտոնյա Ռուդոլֆ Եսայասը:
Երկուշաբթի Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիան ինդոնեզիական ֆեդերացիային  տուգանել է 15,000 դոլարով  երկրպագուների  դրսևորած անկարգապահության համար: Նրանք մի քանի խաղերի ժամանակ ֆուտբոլի դաշտ են նետել պլաստմասե  շշեր, թղթե բաժակներ և արձակել  հրավառություն:
«Ֆուտբոլային կառավարումը Ինդոնեզիայում գտնվում է այնպիսի խառնաշփոթ վիճակում, որ մենք ունակ չենք որևէ կերպ պայքարել այս ամենի դեմ: Մենք ավելի հրատապ խնդիրներ ունենք»,-ասել է Եսայասը AFP լրատվական գործակալությանը:
Ամբոխի անկարգությունների պատճառով երկիրը ընթացիկ և նախորդ տարվա մեջ մի քանի անգամ տուգանվել է: Վերջինը եղել է մարտի 23-ի Սաուդյան Արաբիայի հետ խաղում: