Եգիպտոսի մայրաքաղաքի մետրոյում մի քանի պայթյուններ են եղել

1314-390x290Կահիրեի մետրոյում մի քանի պայթուցիչ սարք է գործի դրվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Տարբեր տվյալներով, պայթել է 2-4 ռումբ, տուժել  է 2 մարդ:

Ահաբեկչության պատճառով երթևեկությունը կանգ է առել:  Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը:

Անկախ

Կահիրեում փակվել է քաղաքի գլխավոր փողոցը

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի գլխավոր Կարս ալ Այնի փողոցը փակվել է բարձր մետաղյա երկաթներով: Այս փողոցը Կահիրեի գլխավոր՝ Թահրիր հրապարակը կապում է մյուս փողոցների հետ: Թահրիրում են տեղակայված երկրի ներքին գործերի նախարարությունը, կառավարության և խորհրդարանի շենքերը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատունը:

Հայտնի է, որ դարպասները արտակարգ իրավիճակներում փակ են լինելու մեքենաների և հետիոտնի համար՝ արգելելով նրանց անցումը վերոնշյալ շենքեր տարածք:

 ԿահիրեԱնկախ

Կահիրեում կառավարության պաշտոնյա է սպանվել

Եգիպտոս, Կահիրե, սպանությունԵգիպտոսի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ երեքշաբթի օրը Կահիրեում սպանվել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարի ավագ խորհրդականներից մեկը:

Գեներալ Մուհամեդ Սաիդի վրա կրակել և սպանել են Կահիրեի Գիզա շրջանում՝ բուրգերի մոտակայքում: Հարձակման պահին Սաիդը գնում էր աշխատանքի:

Երկրի լրատվամիջոցները դեպքը որակել են որպես «սպանություն»:

Անկախ

Մեկ օրում` երրորդ պայթյունը Կիպրոսում

o_884582Այս առավոտյան արդեն երրորդ պայթյունն է եղել Կիպրոսում: Գրոհի օբյեկտը կրկին իրավապահ մարմինների աշխատակիցներն են: Հիմա  այդ շրջանում փոխհրաձգություն է:

Ավելի վաղ, առավոտյան ոստիկանական վարչության շենքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթել. զոհվել է 4 , տուժել ավելի քան 50 մարդ: Պայթյունի տեղում   6 մետր խորությամբ փոս է գոյացել, շենքը նույնպես վնասվել է. քանդվել են սյուները, ջարդվել ապակիները: Տուժել է նաև դիմացը գտնվող իսլամական թանգարանը, որը վերջերս էր բացվել երկարամյա վերանորոգումից հետո: Դրանից որոշ ժամանակ անց  գործի դրվեց ինքնաշեն պայթուցիկ սարքը, մետրոյի “Ալ-Բուհուս” կայարանի մոտ, Թահրիր հրապարակից ոչ հեռու գտնվող ուժային կառույցների ավտոմեքենաների կողքին: Զոհվել է մեկ զինծառայող, վիրավորվել 8 մարդ:

Քաղաքում անվտանգության միջոցներն են ուժեղացվել: Ոստիկանության ու բանակի լրացուցիչ ստորաբաժանումներն այսո այնտեղ են տեղակայվել դեռևս նախօրեին, քանի որ այսօր իսլամիստների զանգվածային ցույցեր են նախատեսվում:

Անկախ

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտ Կահիրեի միջազգային երաժշտական փառատոնի ժամանակ

balabanԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած հոգևոր երաժշտության «Սամա» միջազգային 6-րդ փառատոնին մասնակցել է 12 երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը: Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդը» փառատոնի բացման օրը Ռուսաստանը ներկայացնող երկու հայ մասնակիցները առաջ են բերել ադրբեջանցիների դժգոհությունը: Սրա համար պատճառ է հանդիսացել այն, որ հայազգի Ավետիս Մանուկյանը ցանկացել է ներկայացնել մի համար՝ նվագելով բալաբան երաժշտական գործիքը: Ադրբեջանցիների համոզմամբ՝ բալաբանը ադրբեջանական ազգային երաժշտական գործիք է, այնինչ այն հանդիսանում է Հյուսիսային Կովկասի մի շարք ժողովուրդներին հատուկ նվագարան:
Հայտնի է, որ ադրբեջանցիները վրդովունք են հայտնել նաև այն պատճառով, որ Եգիպտոսի մշակույթի նախարարության կողմից բաժանված թերթիկներում հայազգի մասնակիցներից մեկի ծննդյան վայրը նշած է եղել Ստեփանակերտը՝ որպես Հայաստանի տարածք: Եգիպտոսում բնակվող ադրբեջանցիները բողոք են հղել միջոցառման կազմակերպիչներին, ինչի հետևանքով հայերի մասնակցությունը փառատոնին արգելվել է:

Կահիրեում կրկին զանգվածային բախումներ են, կան տուժածներ

ԵգիպտոսԵգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի հազարավոր կողմնակիցները կրկին բողոքի ցույցերի են դուրս եկել Կահիրեում՝ դժգոհության արտահայտություններ անելով բանակի ղեկավար գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսի հասցեին: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Կահիրեի հարավային մասում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ զանգվածային բախումների հետևանքով մեկ հոգի հրազենային վնասվածք է ստացել, 4 մարդ վիրավորվել է:
Մուրսիի կողմնակից իսլամիստները բազմամարդ ցույցեր են անցկացրել նաև Եգիպտոսի մյուս քաղաքներում՝ Ալեքսանդրիայում և Բուհայրայի շրջանում: Ի տարբերություն հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի, որոնց ընթացքում սպանվեցին «Մուսուլման եղբայրների» տասնյակ կողմնակիցներ, երեկվա ցույցը անցել է համեմատաբար հանգիստ, առանց միջադեպերի:

 

 

Կահիրեի կենտրոնում կրակ են բացել վարչապետի շարասյան վրա

iԵգիպտոսի կառավարության ղեկավար Հիշամ Կանդիլի ավտոշարասյունը կիրակի երեկոյան ենթարկվել է  գնդակոծման: Եգիպտոսի ՆԳՆ-ից հայտնում են, որ Դոկիի շրջանով անցնելիս, վարչապետ Կանդիլի ավտոշարասյան ընթացքը փորձել է մի ավտոմեքենա փակել, որից  վարչապետի ուղղությամբ կրակել են:

Ոստիկանները կարողացել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, որում 18-29 տարեկան 5 ուղևորներ էին: Ձերբակալվածները հայտնել են, որ չգիտեին, թե ով է մեքենայի մեջ: ՆԳՆ-ի տվյալների համաձայն, դեպքը “քաղաքական երանգ չի կրում”:

Ի դեպ, այս տարվա փետրվարին Եգիպտոսի վարչապետի ավտոշարասյունը Թահրիր հրապարակի մոտ ենթարկվել էր քարկոծման ու  շշերի տարափի: