Ադրբեջանի պաշտպանության նախարարը ընդունել է Անջեյ Կասպրչիկին

բաքու

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունները, զինադադարի վերաբերյալ անցկացված վերջին մոնիթորինգի արդյունքները: Կողմերը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ադրբեջանցիները շան նման փախան` լեշերը իրենց հետ վերցնելով. Լ. Շիրինյան

Լևոն-Շիրինյան«Միջազգային հանրությունը լայն կերպով արձագանքեց հայ – ադրբեջանական սահմանում աճող լարվածությանը, սակայն դա խիստ ուշացած էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման, անդրադառնալով սահմանին վերջին օրերի ընթացքում  տեղի ունեցած միջադեպերին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա նշեց, որ 1876 թվականից սկսած միջազգային հանրությունը միանգամից «սկսում է խառնվել», երբ Հայաստանը որևէ հաջողության է հասնում: «Ապրիլի վերջից այդ միջադեպերը ավելի ինտենսիվ դարձան, սակայն ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան գնահատական չտվեցին: Իսկ երբ հայկական կողմը արժանի հակահարված տվեց ադրբեջանցիներին, նրանք շփոթվեցին, քանի որ Հայաստանը կարող էր ավելի մեծ հաջողությունների հասնել»;

Քաղաքագետի բնորոշմամբ` «հնգօրյա պատերազմը» մի շարք հանգամանքների հետևանքով տեղի ունեցավ, որոնցից ամենակնհայտն այն է, որ  Ռուսաստանը և Իսրայելը շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին: «Մայիսին Ուորլիքի հայտարարությունը կրակի վրա յուղ լցրեց; Մյուս կողմից, մեղքի մեծ բաժին ունեն նաև ՄԱԿ-ը և Մինսկի խումբը, որոնք ժամանակին չսաստեցին Ադրբեջանին», – ասաց Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով` այս ամենի արդյունքում, Հայաստանը, մնալով միայնակ, միայն իր ուժերի միջոցով կարողացավ հետ մղել ադրբեջանցիների հարվածները, ինչի համար բոլորը պետք է հպարտանան: Հայոց բանակը արեց այն, ինչ սովորաբար անում է Իսրայելի բանակը. նվազագույն կորուստների գնով հետ մղեց բոլոր հարվածները. «Ադրբեջանցիները շան նման փախան` լեշերը իրենց հետ վերցնելով: Ո՞վ է ձեզ թուլ տվել հարձակվել այն մարդկանց վրա, ովքեր հազարավոր տարիներ ապրել են այս հողում»:

Քաղաքագետը գտնում է, որ իրադարձությունների նման հանգուցալուծումը շատ կարևոր էր Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ. «Հայաստանի և Արցախի հանրապետությունները ստեղծեցին այն գրանիտե պատվանդանը, որի բարձրությունից պետք է բանակցություններ սկսի մեր նախագահը: Արտաքին գործերի նախարարությունը պետք է բանակի մակարդակին հասնող աշխատանքներ կատարի: Ժողովուրդը պետք է պահանջի դա», – ընդգծեց նա:

Ըստ Լևոն Շիրինյանի ` գլխավոր խնդիրը, որ Հայաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը ադրբեջանցի դիպուկահարներն են. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեզ համար «աքիլեսյան գարշապար» են ադրբեջանցի դիպուկահարները: Ամեն կերպ պետք է չեզոքացնել նրանցից եկող վտանգը: Դա պետք է փորձել անել դիվանագիտական ճանապարհներով, հակառակ դեպքում պետք է պարզապես վերացնել նրանց»:

Անդրադառնալով պատերազմի հավանականությանը` Լևոն Շիրինյանը նշեց, որ չի բացառում այն.  «Ես պատերազմը չեմ բացառում: Եթե այս լարվածոթյունը միջազգային դավադրության արդյունք է, ապա պատերազմը, իմ կարծիքով, շատ հավանական է», -ասաց նա:

 

Անկախ

Ռուսաստանը Կովկասում երկակի խաղ է խաղում. «Հյուրիյեթ»

rusastanԹուրքական «Հյուրիյեթը» մի հետաքրքիր հոդված է հրապարակվել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին: Թերթը գրում է, թե Կովկասում տեղի ունեցող բախումների մեջ կարող է «Ռուսաստանի մատը խառը լինել»: Նշվում է, որ Ուկրաինայի ճգնաժամից հետո Կովկասում առաջացած լարվածությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող ազդեցիկ խաղաքարտ է համարվում:

ԵՄ-ի կողմից Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ համաձայնագրի ստորագրումից հետո վերջին շրջանում Ադրբեջանն ու Հայաստանը ևս սկսել են հետաքրքրություն ցուցաբերել: Այդ ամենը ճանապարհ բացեց Մոսկվայում «Կովկասյան տագնապի» առաջացման համար: Ռուսաստանը, աջaկցություն ցուցաբերելով Հայաստանի կառավարությանը, մի կողմից և Երևանին, և Բաքվի ղեկավարությանը «մի մոտեցեք Արևմուտքին» հաղորդագրությունն է հղում, մյուս կողմից ցանկանում է կենդանի պահել տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակը: Այսպիսով, «Հյուրիյեթը» ակնարկում է, թե հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը Ռուսաստանի թողտվության արդյունքն են:

 Անկախ

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. Իրանի ԱԳՆ

iranԻրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարիզե Աֆհամը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: «IRNA» գործակալության հաղորդմամբ` Աֆհամը կողմերին կոչ է արել բանակցություններ սկսել համաձայնության հասնելու համար: ԱԳՆ ներկայացուցիչը իր ցավակցություններն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների առիթով և կողմերին կոչ արել զուսպ պահվածք դրսևորել:

Անկախ

2 օրում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց

загруженноеԱնցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

Անկախ

ԱՄՆ-ը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ

baku     Ադրբեջանում ամերիկյան ներկայացուցիչ Դերեկ Հորգանը հայտնել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության պատճառով: Նա նշել է, որ ցավում է երկկողմանի կորուստների համար և որ անհրաժեշտ է անմիջապես հաղթահարել այդ լարվածությունը: Հորգանը հիշեցրել է, որ այդ ուղղությամբ կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին:

 

ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կանցկացնի

2ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հուլիսի 8-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ մշտադիտարկում կանցկացվի։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշնային օգնականներ Եվգենի Շարովն ու Փիթեր Սվեդբերգը։

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն դաշնային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ժիրի Աբերլեն։

 Անկախ

«Առասպել է, թե Երևանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը». Նիկոլ Փաշինյան

նիկոլ-փաշինյանԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առասպել է, անիրական առասպել, թե Երևանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց «Սմերչ» համակարգեր, Երեւանի Շենգավիթ համայնքում գտնվող մեր տունը ադրբեջանական ուղիղ նշանառության տակ է՝ Նախիջեւանից: Էլ չեմ ասում, որ Մովսեսից Երեւան երեք ժամվա ճանապարհ է, Երասխավանից՝ մեկ ժամվա: Եւ ուրեմն՝ Մովսեսի, Այգեպարի, Կիրանցի, Ոսկեպարի, Ասկերանի, Մարտակերտի, Երասխավանի ուղղությամբ հնչած ամեն կրակոց մեզնից յուրաքանչյուրին ուղղված մարտահրավեր է: Այդ մարտահրավերը ուղղված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ նրանից Հայաստանո՞ւմ է գտնվում նա, թե արտերկրում: Այդ մարտահրավերը ուղղված է յուրաքանչյուր սփյուռքահայի՝ անկախ նրանից նա երբեւէ Հայաստանում եղե՞լ է, թե ոչ: Ու մենք պետք է ընդունենք այդ մարտահրավերը: Մենք շատ սխալներ ենք գործել վերջին 23 տարում, վերջին 230 տարում, վերջին 2300 տարում: Շատ ենք ձախողվել, բայց դա չի նշանակում, թե մարտահրավերը մերը չէ: Մեզ թալանել են մեր սեփական երկրում, սպանել ու նվաստացրել, բայց դա չի նշանակում, թե հայրենիքը մերը չէ: Մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերը, որովհետեւ չգիտեմ, թե մենք էս ի՞նչ Հայաստանում ենք ապրում, կամ որտեղ ենք ապրում, բայց մեր երեխեքը պետք է ապրեն Ազատ, Հպարտ եւ Երջանիկ Հայաստանում: Սա է մեզնից յուրաքանչյուրին ուղղված ամենամեծ մարտահրավերը»:

 

Անկախ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դիվերսիոն գործողությունները արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի մասին, Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել չդիմելու այնպիսի գործողությունների, որոնք կարող են հանգեցնել դրության վատացմանն ու վնասել խաղաղ կարգավորման գործընթացին:

james«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ուորլիքը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կառուցողական երկխոսության շարունակությանն ուղղված ևս մեկ հանդիպում տեղի կունենա: «Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում հանդիպելու առաջարկը»,-նշել է Ուորլիքը: Վերջինիս խոսքերով՝ հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Սահմանին տեղի ունեցող դիվերսիոն գործողությունները արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը բոլորիս ընդհանուր նպատակն է, քանզի այն բարօրություն և անվտանգություն կարող է բերել տարածաշրջանի բնակչությանը»,-ասել է Ուորլիքը:

Անկախ

Նախիջևանի սահմանին տեղի ուենցած միջադեպում կա Թուրքիայի գործոնը. Վարդան Դևրիկյան

DSC09039«Որքան Ցեղասպանության հարյուրամյակը մոտենա, այնքան Թուրքիան Ադրբեջանին օգտագործելու է որպես երկրորդ ճակատ՝ ուշադրությունը շեղելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց  ազատամարտիկ, գրականագետ Վարդան Դևրիկյանը` անդրադառնալով Հայաստան-Նախիջևան սահմանագոտում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպին, ինչի արդյունքում 2 պայմանագրային զինծառայող է զոհվել:

Ըստ նրա` դեպքում կա Թուրքիայի գործոնը. «Նախիջևանի սահմանի վրա տեղակայված ադրբեջանական համազորային կայազորը խառնված է թուրքական բանակի հետ»,- ասաց Դևրիկյանը:

Ըստ Դևրիկյանի` սրանով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցանկանում է շեշտել, որ ինքը բանակցային գործընթացում հանդես է գալիս ուժի դիրքերից և Մինսկի խմբի երկրների մոտ ցույց է տալիս, որ դժգոհը, անզուսպը ինքն է:

Նրա բնութագրմամբ՝ այս անգամ իրավիճակի տարբերությունն այն է, որ միջադեպը տեղի ունեցավ Նախիջևանում, քանի որ այդտեղ միշտ հարաբերական անդորր է եղել, ինչն էլ գուցե դարձավ այս կորուստների պատճառը. «Սրանով կարծես հենց ադրբեջանցիները մեզ սթափեցրին»:

«Երևանը պատերազմի շունչը զգաց, որովհետև կրակոցները շատ մոտ էին»,- նկատեց գրականագետը:

Նրա կարծիքով`  զոհերը բանակում կնվազեն երեք դեպքում: Առաջին` եթե վերանան միջանձնային հարաբերությունները, որոնք հասարակությունից գնում են բանակ, երկրորդ` եթե հերթապահության ժամանակ քնելու դեպքերը վերանան, և երրորդ` եթե անվտանգության տեխնիկայի կանոնները պահպանվեն:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց, թե մենք սովորույթի պես ընդունել ենք, որ ադրբեջանցին կարող է Տավուշում սահմանը խախտել. «Մենք փաստորեն սովորութային իրավունքի նման ընդունել ենք, որ Տավուշի, Շամշադինի և  Նոյեմբերյանի սահմանների անդորրը պետք է  խախտվի: Դա առօրյա ենք ընկալում, որովհետև իշխանությունը իրավական կամ քաղաքական դիրքորոշումով չի դրել այդ հարցը: ԵԱՀԿ և ԵԽ հարթակներում դա չի դարձել օրակարգային հարց, ինչպես անում է Ադրբեջանը»,- ասաց նա:

Նրա խոսքով` այն հանգամանքը, որ  Հայաստանը չի պատասխանում ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի արած հայտարարությանը, տպավորություն է ստեղծում, որ Հայաստանն իրեն մեղավոր է զգում, որ կարողացել է դիմադրել և թույլ չտալ խաղաղ բնակչությանը սեփական տներից դուրս հանելը:

«Մենք իրավունք ունենք ԼՂՀ-ի մասին խոսել միջազգային իրավունքի տերմիններով: Չպետք է գլուխներս կախ գցենք, երբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ անգրագետ քաղաքական գործիչ նամակ է ուղարկում, և նույնքան անգրագետ մեկ այլ քաղաքական գործիչ ընթերցում է այն»,- ասաց նախկին օմբուդսմենը:

Լարիսա Ալավերդյանը նշեց նաև, թե այնպես, ինչպես Ուկրաինայում և Սիրիայում են կարողանում խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացնել և մնալ անպատիժ, այդպես էլ Ադրբեջանն է օգտվում դրանից. «Կարծես թե Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում այդ երկրների օրինակով»,- ասաց նա:

 Անկախ

Մեկ շաբաթում` ավելի քան 2000 կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ

загруженноеՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Անկախ

Ադրբեջանի սահմանը հատած 77-ամյա Մամիկոն Խոջոյանից արդեն մի քանի օր է՝ լուր չկա

mamikon-khojoyanՏավուշի մարզում լուրեր են տարածվել, թե հունվարի 28-ին Ադրբեջանի հետ սահմանը հատած և գերեվարված վերինկարմիրաղբյուրցի 77-ամյա Մամիկոն Խոջոյանին սպանել են և փորձում են հանձնել հայկական կողմին:

Այս տեղեկությունը, սակայն, Մամիկոն Խոջոյանի հարսը՝ Անահիտ Հարությունյանը, հերքել է: Նա նշել է, որ թեև արդեն հինգ օր է՝ լուր չունեն պապիկից, բայց խոսել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ, նա էլ ասել է. << Մի անհանգստացեք, մենք աշխատում ենք պապիկին վերադարձնելու ուղղությամբ>>:

Մամիկոն Խոջոյանին վերադարձնելու մասին լուրը հարսը լսել է նաև այսօր Երևանում` իր աշխատավայրում, գործընկերներից: <<Չգիտեմ՝ որտեղից են այդ տեղեկությունները>>,-ասել է Անահիտը: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն էլ Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արդեն մի քանի օր է՝ որևէ տեղեկություն չեն կարողանում ճշտել համագյուղացու վերաբերյալ: Հակասական տեղեկությունները լսելուց հետո համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը զանգահարել է Կարմի խաչ: Միջազգային այս կազմակերպությունից նրան ասել են, որ հաջորդ շաբաթ  կապ կհաստատեն Ադրբեջանի իրենց գործընկերների հետ և տեղեկություններ կփոխանցեն:

 

Անկախ

Ադրբեջանական ռազմական ինքնաթիռները պտտվում են հայ-ադրբեջանական սահմանի երկայքով

ադրբեջանԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը ադրբեջանական «Թրենդին» հաղորդել է, որ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Նշենք, որ երեկ երեկոյան  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել էր, որ ադրբեջանցիները կրակում են սահմանի ողջ երկայնքով, իսկ այսօր պարզ դարձավ, որ Այգեպար գյուղում 16-ամյա աղջիկ է վիրավորվել:

Անկախ