Հասան Ռոհանի. «Բանակցությունների ամբողջ ընթացքում չենք նահանջել մեր դիրքորոշումից»

Hasan RouhaniԻրանի նախագահ Հասան Ռոհանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի խաղաղության ու երկխոսության դրոշակակիր լինելու փաստը, ասել է, որ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում նվազագույն զիջման չեն գնալու:
«Եթե դիմացի կողմը միջուկային բանակցություններում հարգի Իրանի ժողովրդի իրավունքները, բանակցությունները կշարունակվեն և դրա ժամկետը կերկարաձգվի»,- նշել է Իրանի նախագահը:
Հասան Ռոհանին ընդգծել է, որ Իրանի միջուկային բանակցող պատվիրակությունը Վիեննայում աշխարհին ապացուցեց, որ Իրանը կողմնակից է թափանցիկ բանակցությունների անցկացմանը:
«Մենք մեր իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Իրանի ժողովրդի պահանջների հարցում նվազագույն զիջման չենք գնացել, չենք գնալու և համբերատարությամբ առաջ ենք շարժվելու: Այժմ եթե մեր համար հստակեցվի, որ դիմացի կողմը միջազգային օրենքների շրջանակում հարգում է Իրանի ժողովրդի իրավունքներն ու տեսակետները, ապա   կշարունակենք բանակցությունները: Եթե անհրաժեշտ լինի, բանակցությունների ժամկետը կերկարաձգենք,- ասել է Իրանի նախագահը:
Ռոհանին կարևորել է, որ բանակցությունների ամբողջ ընթացքում Իրանը չի նահանջել իր դիրքորոշումից:
«Իրանի ժողովուրդն իրավունք ունի օգտվել միջուկային էներգիայից: Իրանը ձգտում է հասնել այնպիսի համաձայնագրի, որը կգոհացնի բանակցություններին մասնակից բոլոր կողմերին: Այդ բանակցությունների հաջողությունը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի և ընդհանրապես ողջ աշխարհի վրա»,- ասել է Հասան Ռոհանին:
Հիշեցնենք, որ, ըստ 2013-ի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված համաձայնության, Իրանն ու «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) պետք է մինչև հուլիսի 20-ը համաձայնագիր մշակեն Իրանի միջուկային ծրագրի՝ բացառապես խաղաղ բնութի երաշխիքների մասին: Փոխարենը աստիճանաբար նվազելու են Թեհրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները` մինչև դրանք լիարժեք վերացվեն:
Ակնհայտ է, որ կողմերը չեն կարողանում պահպանել ժամկետները, և հետևանքը կլինի, որ, կողմերի փոխադարձ համաձայնությամբ,  փաստաթղթի պատրաստման գործընթացը կերկարաձգվի:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ռոհանի. Իրանը պատրաստ է օգնել Իրաքին

Հասան ՌուհանիԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է Իրաքին օգնություն տրամադրել, եթե իրենցից օգնություն խնդրեն:

Շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ Ռոհանին ենթադրել է, որ այս շաբաթ Իրաքի քաղաքներ ներխուժած սունի զինյալները կապված են ապրիլին խորհրդարանական ընտրություններում պարտված քաղաքական գործիչների հետ:

Իրանը հետպատերազմյան Իրաքի հետ քաղաքական և տնտեսական սերտ կապեր է հաստատել, իսկ Իրաքի բազմաթիվ ազդեցիկ շիաներ իրենց հանգիստը կազմակերպում են իսլամական հանրապետությունում: Այս շաբաթ անվտանգության նկատառումներով Իրանը դադարեցրել է դեպի Բաղդադ չվերթերը և ինտեսիվացնում է իր սահմանների պաշտպանությունը:

Ռոհանին հայտնել է, որ Իրանը կքննարկի օգնության ցանկացած խնդրանք և պատրաստ է օգնություն տրամադրել միջազգային իրավունքի շրջանակներում:

Իրանը Բաղդադի շիա կառավարության մոտ դաշնակից է:

Իրանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է. Հասան Ռուհանի

հասան ռուհանի Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ առանց Իրանի մասնակցության ու քաղաքական կամքի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն  հնարավոր չէ: Այս մասին հայտնում է իրանական “Միհր”լրատվական գործակալությունը: Ռուհանին Իրանը անվանել է տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը: “Մի ժամանակ թշնամին կարծում էր, թե Իրանը թույլ երկիր է, և որ նա կարող է ոչնչացնել այն, սակայն այսօր յուրաքանչյուրի համար պարզ է դարձել, որ Իրանը հանդիսանում է տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը”,-ընդգծել է Ռուհանին:

Անկախ

Իրանի տնտեսությունը մեծ ներուժ ունի. Հասան Ռուհանի

հասան ռոհանիԻրանի նախագահ Հասան Ռուհանին Դավոսում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, թե Իրանի տնտեսությունը մեծ ներուժ ունի աշխարհի երեք ամենախոշորներից մեկը դառնալու համար: «Ես տեսնում եմ Իրանի տնտեսության ներուժը, որը կարող է առաջիկա 30 տարում դառնալ ուժեղագույններից մեկը աշխարհում: Տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մենք բոլորս մի նավակի մեջ ենք և ապահովագրված չենք խնդիրներից»,-նշել է Ռուհանին՝ ընդգծելով, որ ամեն ինչ անում է նպատակին հասնելու և երկրի շահերը պաշտպանելու համար:

 Անկախ

Իրանը ուրանի հարստացման իրավունք ունի. Հասան Ռուհանի

Հասան ՌուհանիԻնչպես հաղորդում է «IRNA» լրատվական գործակալությունը՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկ անգամ ևս ընդգծել է, որ Իրանը իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, ինչպես նաև ուրան հարստացնել: «Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ նպատակով է իրականացնում և այդպես էլ կշարունակվի: Սակայն Իրանը չի հրաժարվի իր միջուկային իրավունքներից, այդ թվում նաև ուրանի հարստացումից»,-հայտարարել է Ռուհանին:

ԱՄՆ-ը և արևմտյան դաշնակիցները կասկած ունեն, որ Իրանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, սակայն այս ամենը Իրանի կողմից հերքվում է: Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկ անգամ չէ, որ նշել է այն մասին, թե Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ մտադիր է ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով:

 

Իրանը «գիտության դիվանագիտության» կարիք ունի. Հասան Ռուհանի

Hassan-RouhaniԻրանական «IRINN» կայքը հայտնում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին քննադատության է ենթարկել երկրի համալսարաններում խոսքի ազատության դեմ ուղղված խիստ մոտեցումները: Նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել նոր ուսումնական տարվա բացման առիթով: Նա ընդգծել է, որ համալսարանների գործունեության կարգավորումը պետք է հիմնված լինի միայն օրենքի վրա:
Ռուհանին նշել է, որ իր կառավարությունը թույլ չի տա, որպեսզի որոշակի շրջանակներ ճնշում գործադրեն համալսարանականների վրա: Ըստ նախագահի՝ Իրանը «գիտության դիվանագիտության» կարիք ունի: «Ես կոչ եմ անում անվտանգության համար պատասխանատու բոլոր անձանց, ներառյալ հետախուզության նախարարությանը, ճանապարհ բացել այս դիվանագիտության համար»,-հայտարարել է Ռուհանին: Վերջինս գտնում է, որ Իրանը պետք է հավատա գլոբալիզացիային: «Մենք հույսներս մեր վրա ենք դնում, սակայն չենք մոռանում մյուս երկրների հետ գոյակցության կարևորության մասին»,-նշել է Իրանի նախագահը:

 

Իրանա-ամերիկյան հարաբերությունները պետք է փոխադարձ հարգանքի վրա հիմնված լինեն. Ռուհանի

Rohani2_925152475Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին իրառաջին մամլո ասուլիսում ասել է, որ Իրանընախատեսում է բոլոր երկրների հետբարիդրացիական հարաբերություններհաստատել:

Ռուհանին նշել է, որ իրանա-ամերիկյանհարաբերությունները պետք է հիմնված լինենփոխադարձ հարգանքի վրա:

Նա նաև ասել է, որ Իրանի միջուկային ծրագրիիրավունքը պետք է ճանաչված լինի:

Ռուհանին ընդգծել է, որ Իրանը և ԱՄՆ-ը պետք է իրենց ուշադրությունն ապագայիվրա սևեռեն:

Ռուհանիի խոսքերով՝ Թեհրանը և Վաշինգտոնը կարող են բանակցություններ վարելանցյալում իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

 

Նորընտիր նախագահը նշել է նաև, որ Իրանը միշտ կպաշտպանի իր ժողովրդիիրավունքները, հաղորդում է Trend-ը:

 

Arax news