ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն Ուկրաինայի հարցով դռնփակ նիստ են անցկացնում

оон1-390x290ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները հավաքվել են Նյու Յորքում ու դռնփակ քննարկում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Вести.ru.-ն:

«Նիստն անց է կացվելու մի քանի օր` մինչ Ուկրաինայում նոր նախագահի ընտրությունները, որ նշանակված են մայիսի 25-ին»,-հայտնում են ՄԱԿ-ին առընթեր ֆրանսիական մշտական ներկայացուցչության   Twitter -ը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներկայոմ նիստի մասնակիցների առջև Ուկրաինայի իրավիճակի մասին զեկույցով ելույթ է ունենում  մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական  Իվան Շիմոնովիչը:

Անկախ

Սիրիան ձգձգում է քիմիական զենքի դուրսբերումը երկրից

siriaԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյն Պսակին հայտարարել է, որ իրենք մտահոգված են, որ Սիրիան ձգձգում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Պսակին նշել է, որ սիրիական իշխանությունները քիմիական զենքի բաղադրիչները սահմանված ժամկետում չեն հասցրել Լազիկիայի նավահանգիստ:

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման գործընթացի ավարտին մնացել է 6 օր: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Պսակին, նշելով, որ մինչ օրս նավահանգիստ է բերվել զենքի միայն 5 տոկոսը, Դամասկոսին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել և կատարել ստանձնած պարտավորությունները:

Հայտնի է, որ ամերիկյան նավերը, որոնց վրա ոչնչացվելու է մահացու զենքը, արդեն ճանապարհ են ընկել և շուտով կհասնեն Միջերկրական ծով:

Անկախ

Ադրբեջանը կրկին կստանձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը

2Ադրբեջանը հոկտեմբերի 1-ից կստանձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Դա լինելու է այդ կառույցում երկրի երկրորդ նախագահությունը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Նախագահությունն Ադրբեջանին կփոխանցի Ավստրալիան:

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ Անվտանգության խորհուրդը կրում է խաղաղության և անվտանգության պահպանման գլխավոր պատասխանատվությունը:

Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամ երկրներից, ներառյալ 5 մշտական անդամները՝ Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, և 10 ոչ մշտական անդամ պետություններից, որոնց ընտրում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ երկու տարի ժամկետով: Յուրաքանչյուր երկիր կառույցում նախագահում է մեկ ամիս։

Ադրբեջանն առաջին անգամ նախագահել է Անվտանգության խորհրդում 2012թ.-ի մայիս ամսին:

 

Քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

g_imageՕգոստոսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրին: Ելույթ ունեցողների զգալի մասն անդրադարձել է` Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի համար իրավիճակը Սիրիայում լոկ նորությունների խորագիր չէ եւ մեծապես մտահոգիչ է երկրում վատթարացող հումանիտար իրավիճակը եւ բռնությունների աճը: Դեսպան Նազարյանը դատապարտել է բնակչության հանդեպ բոլոր տեսակի հարձակումները, առեւանգումներն ու ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախում են հայտնվել անմեղ քաղաքացիներ` ներառյալ երկրում ապրող փոքրամասնությունները՝ ընդգծելով այն հանգամանքը, թե ինչպես են ավիրվում ու վնասվում հայկական եկեղեցիները, եւ ինչպես են մեծ թվով հայեր իրենց սիրիացի համաքաղաքացիների հետ մեկտեղ Հալեպում ու Դամասկոսում ծանր իրավիճակում փորձում գոյատեւել: Դեսպանը հավելել է նաեւ, որ Հայաստանը շարունակում է ընդունել փախստականների՝ չնայած ավելի քան հարյուր հազար հայեր իրենց կենցաղն են շարունակում Սիրիայում օրեցօր ուժգնացող  բռնությունների եւ հումանիտար ճգնաժամի ներքո: «Նմանօրինակ իրավիճակների լուծման համար համոզված ենք, որ պետք է հրաժարվել միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման հարցում ընտրովի մոտեցումներից: Միջազգային հանրությունը պետք  է արդյունավետորեն գործի հումանիտար իրավունքի նորմերի պահպանման հարցում եւ առաջարկի, որպեսզի կողմերը ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը մարդասիրական օգնության դերակատարների մուտքն ու գործունեությունն ապահովելու համար»,-նշել է դեսպան Նազարյանը:

Իր ելույթի մեկ այլ բաժնում, խոսելով առհասարակ զանգվածային սպանությունների, հանցագործությունների հարցում պատասխանատվության մասին, դեսպան Նազարյանը բարձր  է գնահատել ԱԽ դերակատարումն անպատժելիության վերացման ու միջազգային հումանիտար իրավունքը կոպտորեն ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու գործում: Այս համատեքստում Հայաստանի ներկայացուցիչը խոսել է նաեւ փոխհատուցման մասին, անդրադարձել դեռեւս այս տարվա գարնանը Հայաստանի կողմից նախաձեռնված ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունած «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւին՝ կարեւորելով ճշմարտության, արդարադատության ու փոխհատուցման խրախուսումը: