Մոսկվայի մետրոյի վթարի գործով երկու մարդ է ձերբակալվել

Մոսկվայի մետրոյի վթարՄոսկվայում մետրոյի գնացքների գծերից դուրս գալու գործով չորեքշաբթի օրը երկու մարդ է ձերբակալվել:

Տեխնիկական սպասարկման վերահսկիչ Վալերի Բաշկատովին և նրա օգնական Յուրի Գորդովին ձերբակալել են անվտանգության կանոններին չհետևելու կասկածանքով:

Ձերբակալվածները հետևում էին Հաղթանակի պարկ և Սլավյանսկի բուլվար կայարանների միջև ընկած երկաթուղային հանգույցում իրականացվող աշխատանքներին:

Երկու կասկածյալները հարցաքննության են ենթարկվել, իսկ իշխանությունները պատրաստվում են նրանց մեղադրանք առաջադրել:

Երեքշաբթի առավոտյան երեք մետրոյի վագոններ դուրս էին եկել գծերից, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել:

160 մարդ վնասվածք է ստացել, որոնցից120-ը տեղափոխվել են հիվանդանոց:

 Անկախ

Մոսկովյան մետրոյի վթարի պատճառը

TASS_7964719-pic330-330x220-22337Մոսկովյան մետրոյի վթարի պատճառը մետաղալարով ամրացրած  սլաքն է եղել:

Մետրոյում կատարված ողբերգության պատճառը վատ ամրացված սլաքի մեխանիզմն է եղել, հայտնվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքում :

“Հետաքննությունը ենթադրում է, որ աշխատանքները հարկին չեն կատարվել.սլաքի մեխանիզմը ամրացվել է սովորական` 3 մմ –անոց մետաղալարով, որն էլ կտրվել է”,ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ նույն կայքում տեղեկություն կար, որ գործով 2 կասկածյալ է ձերբակալվել:

Անկախ

 

Արտակարգ իրավիճակ Մոսկվայի մետրոյում. կան զոհեր

metroՄոսկվայի մետրոյում արտակարգ դեպք է գրանցվել: Գնացքներից երեքը դուրս են եկել ռելսերից, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, նվազագույնը 60 հոգի վիրավորվել է: Վթարը տեղի է ունեցել «Հաղթանակի այգի» մետրոյի կայարանից դեպի «Սլավյանսկիյ բուլվար» կայարան ընթացքի ժամանակ: Վիրավորներին հիվանդանոցներ են տեղափոխել շտապ օգնության մեքենաներով և ուղղաթիռներով: Մոտակա փողոցների երթևեկությունը դադարեցված է:

Անկախ

Եգիպտոսի մայրաքաղաքի մետրոյում մի քանի պայթյուններ են եղել

1314-390x290Կահիրեի մետրոյում մի քանի պայթուցիչ սարք է գործի դրվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Տարբեր տվյալներով, պայթել է 2-4 ռումբ, տուժել  է 2 մարդ:

Ահաբեկչության պատճառով երթևեկությունը կանգ է առել:  Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը:

Անկախ

Սան Պաուլույի մետրոյի աշխատակիցները Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին գործադուլ են արել

o_885353Բրազիլական Սան-Պաուլույում, որտեղ հունիսի 12-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն է լինելու, մետրոյի աշխատակիցների գործադուլը շարունակվում է: Տրանսպորտի այդ տեսակը հիմնականն է 20-միլիոնանոց քաղաքի համար, ու այդ ակցիան մեգապոլիսը գործնականում կաթվածահար է արել:

Արհմիությունները պահանջում են աշխատավարձը բարձրացնել 16,5%, հրաժարվելով իշխանութունների առաջարկած 7,8%-ից: Վիճելի հարցով դատական տրիբունալը վճիռ կայացրեց, որ գործադուլը շարունակելն անօրինական է,սակայն ակտիվիստները հայտարարեցին այն շարունակելու մտադրութան մասին:

Քաղաքային մետրոն աշխատում էր ընդհատումներով անցած շաբաթից: Որոշ կայարաններում նույնիսկ ողևորների ու մետրոյի աշխատակիցների միջև բախումներ են եղել: Կայարաներից մեկում ոստիկանները ակտիվիստներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել, որոնք փակել են մետրոյի մուտքը:

2014-ի Աշխարհի առաջնության բացման օրը, իշխանությունների գնահատմամբ, մետրոյից կօգտվի 50 հազար մարզասեր, հայտնում է РИА Новости-ն:

Սեուլի մետրոյում 2 գնացք իրար են բախվել

o_941147Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մետրոպոլիտենում 2 գնացքների բախման հետևանքով տուժել է շուրջ 170 մարդ: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, պատահարը տեղի է ունեցել կայարանից ոչ հեռու. մի գնացքը ռելսերից դուրս է եկել:

Ուղևորները ստիպված դուրս են եկել ու առաջ շարժվել ուղիներով: Նախնական տվյալների համաձայն, ոչ ոք լուրջ չի տուժել:

Ամենայն հավանականությամբ, բախման պատճառը մեխանիկական անսարքությունն է դարձել: Նշվում է, որ մի գնացքը մյուսին է բախվել մայրաքաղաքից հյուսիս-արևելք գտնվող կայարաններից մեկում:

Անկախ

Առաջարկվել է մետրոյի փակված կայարանները վերածել լողավազանների

pic_c2bf5c7572b1db164ff8ed17948423afՓարիզի քաղաքապետի թեկնածու Նաթալի-Կոստյուշկո-Մորիզեն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում առաջարկել է մետրոյի փակված կայարանները վերածել հասարակական պիտանի օբյեկտների:

Նա հայտնի ճարտարապետների համագործակցությամբ մի շարք էսքիզներ է ներկայացրել, որոնք ցուցադրում են հին կայարանների` լողավազանների, կինոթատրոնների, համերգասրահների ու ռեստորանների վերածելու հնարավորությունը: Նա նշել է, որ ներկայացված մանրակերտերը  այդ  կայարանների փոխակերպման հնարավորությունների մի չնչին մասն են կազմում, ու խոստացել է, քաղաքապետ ընտրվելու դեպքում`  լսել նաև բոլոր փարիզցիների համապատասխան գաղափարները:

Ընդհանուր առմամբ, Փարիզում 16 չգործող կայարան կա, որոնց մեծ մասը փակ է 1939-ից` Համաշխարհայինի սկսվելու հետ կապված: Հիմա դրանց տարածքում ապրում են անօթևանները, երբեմն էլ ֆիլմեր են  նկարահանվում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Կոստյուշկո-Մորիզեն հասարակական կարծիքի հարցումներով, զիջում է իր գլխավոր մրցակից Աննա Հիդալգոյին մի քանի տոկոսով:

Անկախ

Ո՞ւր է մեր տրամվայը, տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է, իսկ մետրոն` մեռած վիճակում. Արմեն Պողոսյան

տրամվայ«Երևան քաղաքի տրանսպորտի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով ՝ ավերակ, մինչդեռ քաղաքային իշխանությունը՝ ի դեմս ավագանու, խուսափում է մասնակցել հանձնաժողովի բանավեճերին: Հանձնաժողովը նիստեր է անում, բայց այսքան ժամանակ որևէ առաջընթաց չկա: Երեկ էլ է նիստ եղել, և ես մտածված չեմ մասնակցել, որովհետև լուրջ հարցերը թողած անորոշ քննարկումներ են լինում: Հանձնաժողովի արած քայլերը ո՛չ օպերատիվությամբ, ո՛չ խորությամբ բավարար չեն», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա ունի առաջարկների իր փաթեթը, որ հանձնաժողովի նախապես սահմանված աննպատակ օրակարգի պատճառով չի կարողանում ներկայացնել. «Մենք առաջարկում ենք տրանսպերտի կառավարման կազմակերպաիրավական տեսակը փոխել՝ դարձնել բաց բաժնետիրական ընկերություն, ինչպես եվրոպական շատ երկրներում: Կեսով սեփականությունը կպատկանի քաղաքապետարանին, մյուս կեսը կլինեն այսօրվա շահագործողները: Եթե ամբողջ տրանսպորտը կենտրոնացվի, վնասով ու օգուտով աշխատողները կկոմպենսացվեն, շահը կմիջինացվի, որովհետև աշխարհում, օրինակ, չկա մետրո, որ օգուտով աշխատի: Իսկ այդ դեպքում մենք չենք ունենա գինը բարձրացնելու խնդիր, այլ՝ հակառակը»: Արմեն Պողոսյանին վրդովվեցնում է նաև էլեկտրատրանսպորտի վիճակը, ավելի ճիշտ, գրեթե բացակայությունը. «Ո՞ւր է մեր տրամվայը, իսկ տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է: Մեր մետրոն նույնպես մեռած վիճակում է: Երկու վագոնով մետրո չեն շահագործում: Դա ոչ միայն անիմաստ է տնտեսապես, այլ վտանգավոր է»,- ահազանգում է Արմեն Պողոսյանը:

Անկախ

Կանադայում շարժասանդուղքը սպանել է հիջաբով կնոջը

o_505901 Մոնրեալի մետրոյում  շարժասանդուղքը խեղդել է կնոջն իր իսկ հիջաբով: Կտորը մեխանիզմի մեջ է ընկել, դրանից հետո  նաև մազերն են  փաթաթվել: Զոհը մոտ 30 տարեկան է:

Թակարդն ընկած կնոջը մեկ ուրիշ ուղևոր է նկատել ու դեպքի վայր կանչել մետրոյի ԱԻ աշխատակիցներին, նրանք էլ իրենց հերթին ոստիկանություն են կանչել: Երբ վերջապես օգնությունը վրա է հասել` կնոջն արդեն փրկել չի հաջողվել:

Ներկայում պարզում են կատարվածի հանգամանքները:  Ոստիկանների կարծիքով, հնարավոր է` կինը հիվանդ է եղել: Մետրոյի կայարանը փակվել է հետաքննական միջոցառումների նպատակով, գործի համար վերցվել են տեսանկարահանման խցիկների տեսագրությունները:

 Անկախ

Ողջ աշխարհի մետրոներում առանց տաբատի 1000-ավոր մարդիկ են հայտնվել

12180327.103748.9119Կիրակի, աշխարհի 60 երկրներում անց է կացվել “Մետրոյում` առանց տաբատի” ֆլեշմոբը:

Առաջին անգամ այն  անց է կացվել Նյու-Յորքում, 2002-ին: Այսօր արդեն դրան մասնակցում են  աշխարհի 60 երկրներ: Օրինակ, Նյու Յորքում այս տարի այդ ակցիային մասնակցել է 4000 մարդ, Փարիզում` 1200,Մեխիկոյում` 1300:

Ֆլեշմոբի մասնակիցները միաժամանակ իջնում են մետրոյի նշանակված կայարան առանց տաբատի կամ կիսաշրջազգեստի` միայն ներքնազգեստով,: Երբեմն էլ, որպես տարբերակ, անմիջապես վագոններում հանում են նաև սպիտակեղենը: Մի կարևոր պայման էլ կա, նրանք պետք է իրենց բնական կեցվածքով պահեն, զբաղվեն նույն բանով, ինչ սովորաբար` մետրոյով երթևեկելիս.կարդան, երաժշտություն լսեն կամ էլ պլանշետով զբաղվեն:

Ֆլեշմոբը ոչ մի քաղաքական գաղափար չի հետապնդում: Ակցիայի նպատակը իրենց ու պատահական ուղևորներին զվարճացնելն է:

Անկախ

Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար են գտել

i (1)Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար են գտել: Կայարաններից մեկում աշխատողները դռան մեխանիզմի արանքում Կալիֆոռնիայում տրված վարորդական իրավունքը հաստատող վկայական, մի քանի բանկային քարտ ու աստղաբաշխական գումարով  բանկային կտրոն պարունակող կաշվե դրամապանակ են գտել:

“Մենք մի քանի անգամ կարդացինք կտրոնի վրա նշված թիվը, որ համոզվենք, որ այնտեղ գրված է 2 մլն, ոչ թե 2 կամ 20 հազար դոլար: Երկար  ժամանակ չէինք կարողանում ուշքի գալ”,-ասում է մետրոպոլիտենի աշխատակիցը:

Դրամապանակը  մադրիդյան գտնված իրերի բյուրոյում սպասում է իր տիրոջը, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում:

Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհից տուժածների թիվը հասել է 17-ի

619191Վերջին տվյալներով բուժօգնության է դիմել ստորգետնյա անցման 17 ուղևոր.նրանք թունավորվել են “Օխոտնիյ ռայ” կայարանում, նրանցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում:

Ներկա դրությամբ ուղևորների տարհանումն ավարտվել է: 8:17-ին “Օխոտնիյ ռայ” և “Լենինի անվան գրադարան” կայարանների  արանքում մալուխի բռնկում է եղել: Տարհանվել է ավելի քան 4500 ուղևոր: Հրդեհի կապակցությամբ դադարեցվել է գնացքների երթևեկությունը:

Հրշեջները երկար ժամանակ չէին կարողանում շիջել հրդեհը, քանի որ բռնկված մալուխը գտնվում էր բարձր լարվածության տակ: Ժամը 9-ի մոտ 10 քմ տարածքով հրդեհը հաջողվեց մեկուսացնել:

 

Պրահայի մետրոյում միայնակ ուղևորներին “սիրո տարածք” կհատկացվի

OLYMPUS DIGITAL CAMERAՊրահայի մետրոպոլիտենի ադմինիստրացիան կփորձի օգնել մայրաքաղաքի այն բնակիչներին, ովքեր անմխիթար փնտրում են իրենց երկրորդ կեսին:Նրանց համար ստորգետնյա կայարաններում “սիրո տարածք” կհատկացվեն: “Մարդիկ կհանդիպեն ու միմյանց հետ կերթևեկեն: Եթե փոխադարձ համակրանք զգան, ապա գուցե  նոր հարաբերություններ սկիզբ առնեն”,- հայտնել է ընկերության ներկայացուցիչ Դրապալը: Նա ասել է, որ կազմակերպությունը մտադիր է վագոններից մեկը հատկացնել սեր փնտրող չեխերին:

Ի դեպ, այս առաջարկը դուր է եկել ուղևորներին: Դրապալը հավելել է, որ այդ վագոնում պատահականորեն հայտնված ուղևորին ֆլիրտ չի պարտադրվում:

Նախագիծը կսկսի գործել 2013-ի վերջին: Այն Չեխիայում հասարակական տրանսպորտը մասսայականացնելու նպատակին ծառայող գովազդի մի մասն է կազմում: