Այսօր սկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի դատավարությունը

o_765185Կահիրեում սկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի  դատավարությունը: Նրա ու ներկայում արգելված “Մահմեդական եղբայրներ” կազմակերպության 14 անդամների մեղադրում են նախագահական “Ալ-Իթիհադիա” պալատի մոտ ցուցարարների զոհվելու մեջ: Մուրսին հակակառավարական զանգվածային հուզումների  արդյունքում հեռացվել է իշխանությունից ու կալանքի տակ գտնվել հուլիսի 26-ից մինչ օրս:

Մուրսին, կողմնակիցների խոսքով, իրեն մեղավոր չի ճանաչում ու առաջվա պես իրեն նախագահ է համարում: Եթե մեղադրյալների մեղքն ապացուցվի, ապա նրանց խստորեն կպատժեն` ցմահ բանտարկությունից մինչև մահապատիժ: Սակայն  մտավախություն կա, որ նման ելքի դեպքում երկրում  առանց այդ էլ բարդ իրավիճակը մեծ լարվածությունների կհանգեցնի: Հնարավոր է ակտիվանան “Մահմեդական եղբայրների” կողմնակիցները` ընդհատակյա անաբեկիչները: Հարձակումներ են սպասվում Սինայի թերակղզում, Կահիրեում ու Եգիպտոսի տարբեր անկյուններում: Անցած շաբաթ մայրաքաղաքի արվարձանում պայթուցիկ արտադրող խոշոր գործարան է հայտնաբերվել. 57 կգ պայթուցիչ, 141 մահապարտի գոտի, ինքնաձիգներ  ու շուրջ մեկ տ քիմիական նյութ, որն օգտագործվում է  ինքնաշեն ռումբ ստեղծելու համար:

 

 

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին կալանավորել են 15 օրով

pic_80d73ac62f4b04f26ceeca6a4dd4c17aԵգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ հոեւլիսի 26-ին պաշտոնապես լրտեսության մեղադրանք է ներկայացվել, ու նրան կալանավորել են 15 օրով: Բացի այդ, նրան մեղադրում են նաև ՀԱՄԱՍ-ի հետ հանցագործ կապի մեջ, իբր պաղեստինցիներն օգնել են Մուրսիին փախչել բանտից, ուր նա հայտնվել էր Հոսնի Մուբարաքի դեմ ապստամբության   ժամանակ:Այդ մեղադրանքի շրջանակներում Մուրսին կասկածվում է նաև ոստիկանների ու զինվորների առևանգման ու սպանության մեջ:

“Մահմեդական-եղբայրներ” շարժման  ներկայացուցիչները , որոնք պաշտպանում են Մուրսիին, արդեն հայտարարել են, որ նրա հասցեին արված մեղադրանքը մտացածին է ու անհիմն:

Նրա գտնվելու վայրն անհայտ է:  Մուրսիի դուստրն արդեն հայտնել է, որ դատի կտա բանակը` հորն առևանգելու համար:

Եգիպտոսի բանակը հուլիսի 4-ին “ժողովրդի պահանջով” Մուրսիին հեռացրել է իշխանությունից: Նրա կողմնակիցները մինչև հիմա օրական ցույցեր են անցկացնում Կահիրեի փողոցներում ու մյուս խոշոր քաղաքներում`պահանջելով իրենց առաջնորդի ազատումն ու նրա իշխանության վերահաստատումը:

Անկարայում ու Ստամբուլում Մուրսիին աջակցության ցույցեր են

stambul ankara   Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլի գրասենյակի երիտասարդական թևի անդամները, միավորվելով մի խումբ հասարակական կազմակերպությունների անդամների հետ, ցույց են կազմակերպել՝ բողոքելով Եգիպտոսում բանակի իրականացրած գործողությունների դեմ և հայտնելով իրենց աջակցությունը նախագահ Մուհամադ Մուրսիին: Ցուցարարները հավաքվել են Ստամբուլում տեղակայված Եգիպտոսի դեսպանատան դիմաց՝ իրենց ձեռքում ունենալով Թուրքիայի և Եգիպտոսի պետական դրոշներն ու Մուրսիի լուսանկարները: «Ստամբուլից Մուրսիին հազար բարև», «Դիմադրելու ենք դաժանությանը», «Ուղիղ կանգնի՛ր, մի՛ հանձնվի, այս հույսը քո հետ է»՝ ահա այս խոսքերով են ստամբուլցիները աջակցել Մուրսիին՝ արտասանելով նաև աղոթքներ:

«Ռադիկալը» հայտնում է, որ միևնույն ժամանակ Մուրսիին աջակցության ցույցեր են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Անկարայում՝  «մուսուլման մի՛քնիր, Եգիպտոսին տեր կանգնի՛ր» կարգախոսով:

Կահիրեի համալսարանի մոտ բախումների հետևանքով 16 մարդ է զոհվել

iԵգիպտոսի մայրաքաղաքում նախագահ Մուրսիի համախոհների ու անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով ավելի շատ մարդիկ են զոհվում:

Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչի տվյալներով,կա 16 զոհ, ավելի քան 200 մարդ վիրավոր է:  Թե նրանցից քանիսն են ոստիկան` պարզ չէ: Ականատեսները պատմում են հրաձգության, արցունքաբեր գազի մասին: Անկարգությունները Կահիրեի համալսարանի մոտ սկսվեցին այն բանից հետո, երբ նախագահ Մուրսին 45-րոպեանոց ելույթով դիմեց եգիպտացիներին: Նա հիշեցրեց, որ ընտրվել է  ժողովրդավարական պրոցեդուրայի արդյունքում ու կտրականապես հրաժարվեց հեռանալ` խոստանալով “կյանքի գնով” պահպանել սահմանադրական կարգը: Նրա խոսքը տարակուսանքով ընդունեցին նրա մի քանի մլն հակառակորդները: Ընդդիմության ներկայացուցիչ Խալեդ Դաուդը նրա խոսքն անվանեց քաղաքացիական կռվի հայտարարություն, քանի որ Մուրսին անտեսում է քաղաքացիների`  պաշտոնը թողնելու կոչերը:

Երեքշաբթի լրացավ  ընդդիմության 48-ժամյա ուլտիմատումի ժամկետը: Ընդդիմությունը պահանջում էր Մուրսիի հրաժարականը: Մինչդեռ, նման ուլտիմատում է ներկայացրել Եգիպտոսի բանակը բոլոր քաղաքական ուժերին ու այն լրանում է այսօր` 18:00-ին: Գեներալները խոստացել են երկրում տիրող իրադրությունը հսկողության տակ վերցնել, եթե քաղաքական գործիչները չդադարեցնեն հակադրությունն ու կոմպրոմիսի չգնան:

Եգիպտոսում ընդդիմադիրները Մուրսիին ուլտիմատում են ներկայացրել

iԵրիտասարդական “Ա-Փամարուդ”(Բողոք) շարժումը նախագահ Մուրսիին 2 օր է տվել, որ նա հեռանա պաշտոնից:

Զանգվածային ակցիան կազմակերպողների հայտարարության մեջ ասվում է.”Նախագահը մինչև երեքշաբթի 17:00-ն ժամանակ ունի, որ վայր դնի իրավասություններն ու պետկառույցներին հնարավորություն տա պատրաստվելու նախագահի վաղաժամկետ ընտրություններին: Հակառակ դեպքում  մենք Եգիպտոսի ժողովրդին բոլոր հրապարակներում զանգվածային բողոքի ցույցի կհանենք, այդ թվում` նախագահական նստավայրի մոտ…”:

Ընդ որում, շարժումը խոստանում է պահպանել ելույթների խաղաղ բնույթը.”թույլ չտալ արյունահեղություն ու երկիրը քաղաքացիական պատերազմի կաթսայի մեջ չգցել”: Եգիպտոսի նախագահի պաշտոնական գրասենյակից հայտնել են, որ “նախագահը գիտակցում է իր կառավարման մեկ տարում թույլ տված սխալները և պատրաստ է աշխատել դրանց շտկման վրա”:

“Մուրսին պատրաստ է բանակցության ու կլսի յուրաքանչյուրին, ու հիմա մենք սպասում ենք մեր կոչի արձագանքին”:

ԶԼՄ-ների տվյալներով, իսլամիստների կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների հետևանքով Եգիպտոսի տարբեր քաղաքներում զոհվել է 11 մարդ, մեկն անհետ կորել է:Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, 600 մարդ վնասվածք է ստացել: