Յանուկովիչը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ

o_904355Մարտի 11-ին Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում  հանդես կգա հայտարարությամբ, տեղեկացնում են  ИТАР-ТАСС-ի անանուն աղբյուրները: Տեղն ու ժամը դեռևս հայտնի չեն:

Վերջին անգամ Յանուկովիչը հանրության մեջ ներկայացել է փետրվարի 28-ին, նորից Ռստովում: Այն ժամանակ նա մամլո-ասուլիս տվեց,  որի տեղն ու ժամը կրկին մի քանի անգամ փոխվեց օրվա մեջ: Այդ հանդիպմանը ավելի քան 200 լրագրող էր ներկայացել, սակայն Յանուկովիչին հարց տալ հաջողվեց նրանցից միայն 20-ին:

Այն ժամանակ Յանուկովիչն Ուկրաինայում տիրող իրավիճակն  աղետալի որակեց ու դիմեց Կիևի իշխանություններին` “ուշքի գալու ու անօրենությունները դադարեցնելու” խնդրանքով: Նա հավելեց, որ իրեն տապալված նախագահ չի համարում:

Անկախ

Շվեյցարիան իր բանկերում արգելափակելու է Յանուկովիչի հաշիվները

1346-390x290Շվեյցարիայի կառավարությունը Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի` երկրում հայտնաբերված բոլոր հաշիվները փակելու որոշում է կայացրել:

“Դաշնային խորհուրդը որոշել է սառեցնել Յանուկովիչի` Շվեյցարիայում հայտնաբերված ցանկացած հաշիվ,-հայտնել է Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչ Անդրե Սիմոնացին` էլեկտրոնային նամակով:

Անցած շաբաթ Գերագույն ռադան Յանուկովիչին հեռացրել է իշխանությունից: Իսկ նախագահի պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Տուրչինովը:

Անկախ

Յանուկովիչը Ռուսաստանից պաշտպանություն է խնդրել

pic_3cea04d1b8d825902b233bb667ac4985Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ առաջվա պես իրեն Ուկրաինայի ղեկավար է համարում ու Ռուսաստանին  խնդրում է ապահովել իր անվտանգությունը երկիրը զավթած “ծայրահեղականների” գործողություններից:

Յանուկովիչը նշել է, որ նրան ու իր զինակիցներին սպառնացել են հաշվեհարդարով: Նա կոչ է արել Ուկրաինայում իրավիճակը  վերադարձնել օրինական հուն ու հավելել, որ իրեն պետության օրինական ղեկավար է համարում:”Վստահ եմ, որ այս պայմաններում ընդունվող բոլոր որոշումների անարդյունավետությունը շատ շուտով կապացուցվի ու, դրանք  ի կատար չեն ածվի”,-հայտարարել է Յանուկովիչը:

Անկախ

Ամերիկյան բանկերին Յանուկովիչի փողերին հետևելու առաջադրանք է տրվել

pic_e0e1e41697c3a6733142d148b8ddff74Ամերիկյան բանկերը պետք է հետևեն Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի ու նրա մերձավորների հետ կապված հաշիվներում կատարվող տեղաշարժին, ասվում է FinCEN նյութերում, որը ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանումն է ու զբաղվում է  փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով, գրում է lenta.ru-ն:

Ֆինանսական կազմակերպությունները պետք է հետևեն այն օպերացիաներին, որոնք կապված են Ուկրաինայից դուրս բերված ու անօրինական յուրացված պետակտիվներին, կաշառքի ու կոռուպցիոն գործունեության հետ:

Անկախ

Պատժամիջոց` Յանուկովիչի նկատմամբ

21114029.617525.6549Կանադայի իշխանությունները վիզային սահմանափակումներ են մտցրել Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի ու ուկրաինական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ, սառեցրել  նրանց ֆինանսական ակտիվները, հայտարարել է CBC հեռուստաալիքը` հղում անելով Կանադայի վարչապետ Սթիվեն հարպերի հայտարարությանը:

Ընդ որում, կանդական իշխանությունները Յանուկովիչից բացի, մյուս քաղաքական գործիչների անունները, որոնք նույնպես հայտնվել են “սև ցուցակում”,  չեն նշել:

“Կանադան ,   առաջվա պես վրդովված Ուկրաինայում գործադրվող  շարունակական բռնությանը”,-նշվում է Հարպերի հայտարարության մեջ:

Նախօրեին,ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քվեարկել է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման օգտին:

Անկախ

Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը ընդդիմությանը փոխզիջման կոչ է արել

pic_d84c734ef15f9242ca2808d5a74f8e3aՈւկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմությանը կոչ է արել հանուն երկրի ապագայի` փոխզիջման գնալ: Յանուկովիչի դիմումը հրապարակվել է այսօր, նախագահի կայքում: Այս հայտարարությունն առաջին հրապարակային ռեակցիան է  փետրվարի 18-ից սկսված բախումների առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:

“Այո, մենք արդեն զոհերին չենք կարող վերադարձնել: Այո, մենք չափազանց թանկ ենք վճարել այն մարդկանց հավակնությունների համար, որոնք իշխանության են ձգտում: Սակայն, որպեսզի այդ գինն այլևս չբարձրանա, կոչ եմ անում` սթափվեք: Ապագա սերունդները մեզ չեն ների, եթե մենք քանդենք այն պետությունը, որը պետք է նրանց պատկանի , մեր ժառանգներին”,-ասվում է դիմումում:

Ուկրաինայի նախագահի խոսքով, նա “դիմադրության սկզբից երկխոսության կոչ է արել` դեմ լինելով հակառակորդների ուժային տարբերակներին, առավել ևս` արյունահեղությանը”: Ընդ որում, ինչպես նշում է Յանուկովիչը, իր խորհրդականները փորձում են իրեն հակել դաժան տարբերակի` ուժի կիրառմանը: Սակայն, ինչպես ասում է նախագահը,”կա ավելի լավ ու արդյունավետ միջոց` գտնել ընդհանուր լեզու: Փոխզիջման գնալ: Պայմանավորվել”:

Ընդ որում, նա կատարվածի համար ընդդիմության առաջնորդներին է մեղավոր համարում:

Իր ուղերձում նա ցավակցություն է հայտնել բախումների հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի ու ընդդիմադիր “Հարված” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հանդիպումը: Բանակցություններից հետո Կլիչկոն հայտարարել է, որ Յանուկովիչը տիրող իրավիճակին “բացարձակ ոչ ադեկվատ” է արձագանքում:

Ուկրաինայի մայքաղաքում փետրվարի 18-ի առավոտյան դաժան բախումներ են սկսվել ընդդիմադիրների կողմնակիցների ու իրավապահ մարմինների աշխատակիցների միջև: Պաշտոնական տվյալների համաձայն,  զոհվել է 7 միլիցիոներ ու 11 ցուցարար, 100-ավոր մարդիկ  են վիրավորվել:

Անկախ

Ուկրաինայում բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել 100-ը

2351567Ավելի քան 16 ժամ բախումներ են  ցուցարարների ու ներքին զորքերի և “Բերկուտ” ստորաբաժանման  միջև, Կիևի “Դինամո” ստադիոնի մոտ: Վիրավորների ընդհանուր թիվը երկու կողմերից, 100-ը գերազանցել է: Ցուցարարներն այրել են միլիցիայի 4 ավտոբուս ու 2 բեռնատար:

Ցուցարարների ու ուժայինների միջև այրված ավտոմեքենաների սառցակալած մնացորդներն են: Իրավապահները փորձել էին ջրով հանգցնել կրակը, որն այժմ ամբողջությամբ վերածվել է սառցե բարիկադի:

Այսօր նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Կլուևին ստեղծել աշխատանքային խումբ` երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Բացի այդ, այսօր պետք է ընդդիմության հետ աշխատանքային խմբի հանդիպում անցկացվի: Կիրակի Յանուկովիչը հանդիպել էր “Հարված” ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: Հանդիպման արդյունքներով, Կլիչկոն հայտարարել էր, որ նախագահը մտադիր է հանձնաժողով ստեղծել պետության ղեկավարի ադմինիստրացիայի անդամներից  ու ընդդիմության կողմնակիցներից.որը կզբաղվի  երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուծելու հարցով:

Հունվարի 19-ին իրավապահ մարմինների աշխատակիցների ու ընդդիմության կողմնակիցների միջև, որոնք փորձում են կառավարական թաղամաս մուտք գործել,դիմադրություն էր ծագել, ինչի հետևանքով էլ իրավապահ օրգանների ավելի քան 70 աշխատակից է վիրավորվել. 40-ը հոսպիտալացվել են:

Ցուցարարները մտադիր էին շրջափակել խորհրդարանը, որ պատգամավորները հունվարի 16-ին ընդունած օրենքները չեղյալ հայտարարեն:

Այդ օրը, ընդդիմադիր պատգամավորների ու  իշխանությունը պաշտպանող մեծամասնության միջև խիստ դիմադրության պայմաններում խորհրդարանն ընդունեց 2014-ի պետբյուջեն, առանց քննարկումների ու անմիջապես երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ, քանի որ ընդդիմությունը խորչնդոտում էր քննարկմանն ու հաստատմանը:

Անկախ