Նիդեռլանդներ.Ուկրաինան հետաքննությանը վնաս է հասցրել հրապարակելով սև արկղերի տվյալները

ДНРՆիդեռլանդների անվտանգության խորհուրդը(ՆԱԽ) կարծում է, որ Ուկրաինան վնաս է հասցրել մալազիական «Բոինգի» աղետի  հետաքննությանը` համացանցում հրապարակելով սև արկղերի տվյալները: Դրա մասին  թվիթերում գրել է NBC-ի լրագրող Ալեքսանդր Սմիթը:

“Интерфакс“-ը հաղորդում է, որ ՆԱԽ-ը կարծում է, որ այդ տվյալների հրապարակումը հետաքննությանը չի օգնի ու չի կարող ասել նաև, թե ինպես է այդ տեղեկությունն ուկրաինական կողմում հայտնվել, քանի որ մինչ սև արկղերի` Բրիտանական  օդային աղետների  հետաքննչական վարչությանը հանձնելը, սև արկղերի տվյալների գաղտնազերծմամբ ոչ ոք չի զբաղվել:

Այսօր  Դոնեցկի մարզում «Բոինգ-777» – աղետը հետաքննող հանձնաժողովը հաղորդել է, որ սև արկղերի տվյալների համաձայն, ինքնաթիռի ավերման ու անկման պատճառը  հրթիռի կողմից  խոցման հետևանքով «զանգվածային հարվածային ապակոմպրեսիան» է:

Նիդեռլանդացիները կոչ են արել Հոլանդիայում բնակվող Պուտինի դստերը արտաքսել երկրից

Maria_Putin_Father_MotherՆրա հայրիկին բազմաթիվ մարդիկ մեղադրել են 193 Նիդեռլանդների քաղաքացիների մահվան համար:

 

Իսկ այժմ Հաագայի արվարձաններից մեկում բնակվող Մարիա Պուտինի հարաբերությունները իր հարևանների հետ պետք է որ լարված լինեն:

Մի քանի տարի է, ինչ 28-ամյա Մարիան բնակություն է հաստատել Նիդեռլանդներում իր հոլանդացի ամուսին ռուսական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ, 34-ամյա Յորիտ Ֆասենի հետ:

Յորիտը երկու հարկանի պենտհաուս ունի Վորշխոտենի շքեղ, ուժեղ հսկողության տակ գտնվող շենքի վերին հարկում:

Երեկ ամբողջ աշխարհից Պուտինի դեմ հանդես եկող ակտիվիստները Twitter կայքում տեղադրել են այդ հասցեն և կոչ է անում նիդեռլանդացիներին շենքի մոտակայքում ցույց սկսել:

Հիլվերսումի քաղաքապետը երեկ ռադիոյով կոչ է արել Մարիա Պուտինին հեռանալ երկրից:

Նա ավելի ուշ ներողություն էր խնդրել՝ նշելով, որ իր պահանջը խելամիտ չի եղել և բխել է անօգնական լինելու զգացողությունից:

Մարիան իր ժամանակ անց է կացնում Ռուսաստանում և Նիդեռլանդներում:

Նա հեռավորություն է պահպանում իր հարևաններից, իսկ նրա հայրը իր անձնակազմի հետ միասին նրա նկատմամբ ուժեղ վերահսկողություն է պահպանում:

Պուտինը այնքան է անհանգստացած նրա անվտանգությամբ, որ չի թույլատրել նրան լուսանկարել ռուսական մամուլի համար և համալսարան է ուղարկել այլ անունով:

 

 

Հոլանդացիները պահանջում են արտաքսել Պուտինի դստերը

путин-390x290Ռուսաստանի նախագահ Պուտինի դուստրը` Մարինան հոլանդացիների զայրույթի թիրախ է դարձել, հաղորդում է  inopressa.ru.-ն:

«Նրան  Նիդեռլանդներում  ընկերոջ հետ ստեղծած  «ընտանեկան բնից» արտաքսելու կոչեր են հնչում»,-պարզաբանել են լրագրողները:

Հոդվածում ասվում է.«Քաղաքապետը , որտեղ պետք է տանեն մարմինները (МН17 ավիավթարի զոհերի) ճանաչման համար, պահանջում է  Պուտինի 2 դուստրերից ավագի` 29-ամյա Մարիայի արտաքսումը, որը Հաագայի մոտ գտնվող գյուղում Պենտհաուսով բնակարան ունի»:

Իսկ թվիթերի օգտատերերը պահանջում են Վոորշթեն գյուղում Մարիա Պուտինայի  ներկայության դեմ խաղաղ ցույց անելու կոչով հանդես գալիս:

« Հաստատված է, որ տիկին Պուտինան, առնվազն 4 տարի հարաբերությունների մեջ է 34-ամյա Յորիտ Ֆաասենսի հետ , որը բարձր պաշտոններ է զբաղեցնում «Գազպրոմում» ու «Ստրոյտրանսգազում»,-գրում է  թերթը, հաղորդելով, որ այդ ընկերություններից երկրորդը ԱՄՆ-ի պատժամիջոցներին է ենթարկվել:

Իսկ քաղաքապետը Մարիա Պուտինային արտաքսելու կոչ է արել ռադիոհարցազրույցի ժամանակ, սակայն ավելի ուշ, թվիթերում նա գրել է. “Պուտինի դստեր մասին Radio 1-ում իմ կողմից հիշատակելը խելացի քայլ չէր:Դա անկարողության զգացումից էր»:

Նիդեռլանդներում հուլիսի 23-ը սգո օր է հայտարարված

o_983933Նիդեռլանդներում հուլիսի 23-ը սգո օր է հայտարարվել «Բոինգի զոհված ուղևորների կապակցությամբ: Այդ օրը սգալու է ողջ երկիրը:

Հենց այդ օրն է Հոլանդիա տեղափոխվելու ավիաաղետի զոհերի մարմիներով առաջին ինքնաթիռը: Հիմնական սգո արարողությունը տեղի է ունենալու անմիջապես  օդանավակայանում: Ներկա է լինելու թագավոր Վիլլեր-Ալեքսանդրը, թագուհի Մաքսիման, վարչապետ Մարկ Ռյուտեն, ու զոհվածների հարազատները,  նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները նույնպես  զոհվել են այդ աղետում:

Ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո լռության րոպե կհայտարարվի: Թագավորության արտասահմանյան բոլոր պետհիմնարկների  ու դիվանագիտական ու առևտրային ներկայացուցչությունների դրոշները կիջեցվեն:

ԶԼՄ-ներ. Մալազիայի իշխանությունները պատրաստվում են սև արկղերն իրենց երկիր տանել

մալազիական բոինգՍև արկղերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:  Մալազիական իշխանությունները ցանկանում են հնարավորինս շուտ տեղափոխել դրանք:

ԴԺՀ-ի աշխարհազորայինները  գիշերը մալազիական կողմին են փոխանցել արկղերը, կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են ԴԺՀ ու Մալազիայի ներկայացուցիչները: հաղորդվում է, որ փաստաթղթի համաձայն, մալազիացիները ինքնագիրները պետք է հանձնեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության փորձագետներին:

Մալազիական  ճակատագրական թռիչքի ուղևորների մարմինները շուտով Նիդեռլանդներ կտեղափոխվեն, քանի որ այդ երկրից են առավելագույն թվով քաղաքացիներ զոհվել:

Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

ալմելոՀայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին։   Հայոց ցեղասպանության 1.5 մլն  զոհերի հիշատակին նվիրված համալիրը նաև խորհուրդ է պարունակում. հիշեցնելով կատարված ոճրագործության մասին՝ այլևս երբեք թույլ չտալ, որ նմանատիպ ողբերգությունները կրկնվեն։

Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա: Համալիրի 16 խաչքարերը կերտվել են Հայաստանից ներկրված տուֆ քարից։ Համալիրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ով  ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, որում մասնավորապես նշված է. «Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին քանիցս է ապացուցվել, որ մենք աշխարհում իրոք շատ բարեկամներ ունենք, ովքեր հարազատի պես անշահախնդիր ընդունել և ապաստան են տվել իրենց հայրենի հողում ապրելու հնարավորությունից և իրավունքից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին։ Եվ այս օրը նաև ևս մեկ առիթ է բոլորին ասելու շնորհակալություն»: Դավիթ Գևորգյանը Երևանի քաղաքապետի անունից նաև ծաղկեպսակ է դրել՝ ի հիշատակ անմեղ նահատակների:

Միջոցառմանը մասնակցել են Նիդեռլանդների հայ համայնքի և եվրոպական տարբեր երկրներից հատուկ բացման արարողությանը մասնակցելու համար եկած ավելի քան հինգ հազար մեր հայրենակիցներ, ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:  Միջոցառմանը մասնակցել և նահատակների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Հոլանդիայի խորհրդարանի, Ալմելոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, գիտության և արվեստի գործիչներ: Միջոցառմանը մասնակցել և հոգեհանգստի կարգ է կատարել Նիդեռլանդներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Արշակ սրբազանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նիդեռլանդներում ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպելու հայկական հուշարձանի դեմ

ծիծեռնակաբերդի հուշահամալիրՆիդեռլանդներում բնակվող ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպելու այդ երկրի քաղաքներից մեկում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի բացման դեմ, նշված է Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսի հայտարարությունում, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

Ըստ տեղեկության` Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսը հանդես է եկել Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի բացման վերաբերյալ հայտարարությամբ: Համաձայն դրա` ադրբեջանցիները բողոքում են, որ հոլանդական քաղաքներից մեկի քաղաքապետարանը թույլ է տվել հայկական հուշարձան կանգնեցնել, որը, ըստ նրանց, Հայոց ցեղասպանությանն է նվիրված լինելու:

Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսը կոչ է արել բոլոր թյուրքական ժողովուրդներին մասնակցել հուշարձանի բացման դեմ բողոքի ակցիային:

 

Օբամայի գաղտնի ծառայության երեք գործակալներ հարբեցողության համար ազատվել են աշխատանքից

Օբամայի գաղտնի ծառայության երեք գործակալներ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության երեք գործակալներ, որոնց հաձնարարված էր պաշտպանել նախագահ Բարաք Օբամային Նիդեռլանդներում G7-ի գագաթնաժողովի ընթացքում, հետ են ուղարկվել և ազատվել աշխատանքից հարբեցողության համար:

Ամստերդամում ԱՄՆ-ի դեսպանատունը միջադեպի մասին տեղեկացել էր հյուրանոցի ադմինիստրացիայից:

Անանուն գործակալների հեռացման կապակցությամբ դեռևս պետք է հետաքննություն սկսվի:

Անանուն աղբյուրի տեղեկություններով՝ գործակալները էլիտար Հարձակումների դեմ թիմի անդամներ են:

Հարձակումների դեմ թիմը ամենաէլիտար գաղտնի ծառայությունն է համարվում, որի անդամները բարձր պատրաստվածություն ունեն հարձակման դեպքում նախագահին պաշտպանելու համար:

 Անկախ

Նիդեռլանդների առողջապահության նախկին նախարարի մահը բռնի է եղել

o_893785Նիդեռլանդների ոստիկանությունը քննում է էվթանազիայի մասին օրենքի հեղինակ, երկրի առողջապահության նախկին նախարար Էլս Բորստի մահը: Կնոջ մարմինը հայտնաբերվել էր երկուշաբթի, իր տան ավտոտնակում: Բորստը 81 տարեկան էր: Քննիչները հայտնել են, որ նրա մահը բռնի է եղել: Մի քանի վարկած կա` թալան կամ սպանություն` կապված քաղաքականության հետ: 1994-2002-ը նա ղեկավարում էր Նիդեռլանդների առողջապահության նախարարությունը ու, նրա օրոք երկրի խորհրդարանն էվթանազիան օրինականացնելու մասին օրենք ընդունեց: Դրանից հետո Բորստն ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը դարձավ: Նիդեռլանդների վարչապետը կատարվածի առիթով ցավակցություն է հայտնել:

Նախարարը զոհվել է Բելգիայի խորհրդարանում մանկական էվթանազիայի մասին սկանդալային օրենքն ընդունելուց օրեր առաջ: Փաստաթուղթը երկրի անչափահաս քաղաքացիներին կյանքից կամավոր հեռանալու իրավունք է տալիս: Դրա համար հարկավոր է երեխայի համաձայնությունը, բժշկական կոնսիլիումի ու հոգեբանի եզրակացությունը, ինչպես նաև ծնողների կողմից համապատասխան դիմումը:

Քննարկումներն ու քվեարկությունն ուղեկցվել են զանգվածային բողոքներով.բնակիչների կարծիքները տարբեր են եղել: Հիմա Բրյուսելում սպասում են թագավոր Ֆիլիպի խոսքին. եթե նա հրաժարվի ստորագրել օրենքի նախագիծը, ապա, ամենայն հավանականությամբ, Բելգիայում քաղաքական նոր ճգնաժամ կսկսվի:

Անկախ

Դիվանագետի ձերբակալության համար Նիդեռլանդները ներողություն է խնդրել Ռուսաստանից

hagueՆիդեռլանդները ներողություն է խնդրել Ռուսաստանից հանգստյան օրերին Հաագայում ռուս դիվանագետի ձերբակալության կապակցությամբ:

Արտաքին գործերի նախարար Ֆրանս Տիմերմանսը չորեքշաբթի հայտնել է, որ հետաքննության արդյուքնում պարզվել է, որ շաբաթ օրը Դմիտրի Բորոդինի ձերբակալությունը Վիեննայի կոնվենցիայի ազգերի միջև դիվանագիտական հարաբերությունների՝ ներառյալ դիվանագիտական անձեռնմխելիության խախտում է եղել:

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ խախտման համար Նիդեռլանդները ներողություն է խնդրում Ռուսաստանի դաշնությունից:

Այնուամենայնիվ Տիմերմանսը նշում է, որ ինքը հասկանում է այն ոստիկաններին, որոնք ձերբակալել են Բորոդինին:

Հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրները շարունակում են բանակցությունները ստեղծված իրավիճակի շուրջ:

 

Նիդեռլանդների կենդանաբանական այգիներից մեկի շնակապիկները տարօրինակ վարք են ցուցաբերել՝ մեջքով դեպի այցելուները քարացած նստելով գետնին

 

bizarre behaviour of baboons at Dutch zoo Նիդեռլանդական կենդանաբանական այգու շնակապիկների տարօրինակ վարքը վերագրում են տարբեր երևույթների՝ սկսած երկրաշարժից, մինչև այլմոլորակայիններ:

Հյուսիսային Նիդեռլանդներում գտնվող Emmen Dierenpark-ի 112 շնակապիկները, որ սովորաբար անընդհատ վազվզում են, իրենց մեջքը այցելուներին դրձրած, քարացած նստել են գետնին:

Այգու անհանգստացած կենդանաբանը հայտնում է, որ շնակապիկները նույնիսկ իրենց ախորժակն են կորցրել:

Նա տեղեկացնում է, որ կապիկները երկուշաբթի օրը տագնապած են եղել և տարօրինակ վարք են դրսևորել, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի նրանք պարզապես քարացած նստել են գետնին և հազիվ են որևէ բան կերել:

Կենդանաբանը ավելացնում է, որ տարբեր բացատրություններ են առաջարկվել՝ ներառյալ այն, որ կապիկները այցելուների շապիկին հնարավոր է գիշատչի նկար տեսած լինեն կամ երկրաշարժի ցնցումներ են զգացել՝ տեղեկացնելով, որ դեռևս ոչ մի խելամիտ բացատրություն չի տրվել կենդանիների վարքին:

Emmen Dierenpark-ի աշխատակիցները տեղեկացնում են, որ կապիկները վերջին 20 տարվա ընթացքում չորս անգամ իրենց նման կերպ են պահել:

Ըստ Huffington Post-ի՝ նման վարք ազատության մեջ կամ փակի տակ գտնվող շնակապիկների մոտ երբևէ չի նկատվել:

Փորձագետները դեռևս որևէ պատասխան չեն գտել կենդանիների նման վարքի կապակցությամբ, սակայն կապիկները արդեն դանդաղ վերադառնում են իրենց սովորական պահվածքին:

 

Թագուհին հրաժարվեց իշխանությունից

ol3001367306410Իր հպատակներին վերջին անգամ դիմելով` Նիդերլանդների 75-ամյա թագուհի Բեատրիքսը, ով երկիրը ղեկավարել է 1980-ից, պետության բնակիչներին անկեղծ շնորհակալություն հայտնեց ու խնդրեց  նման կերպ  աջակցել նաև իր որդի Ալեքսադր- Վիլլեմին:

Հետարքրքական է, որ 46-ամյա Վիլլեմ-Ալեքսանդը ոչ միայն  Եվրոպայի ամենաերիտասարդ միապետը կդառնա, այլև վերջին 123 տարվա մեջ առաջին տղամարդ միապետը, որին հասել է նիդերլանդական թագը: Մինչ այդ երկիրը կառավարել են բացառապես կանայք:

Բեատրիքսի պաշտոնական հրաժարման ու Վիլլեմ- Ալեքսանդրի թագադրության կապակցությամբ մի քանի օր  տոնակատարություններ կլինեն, որին կմասնակցի աշխարհի տարբեր երկրներից ժամանած թագավորական 17 ընտանիք: Ամստերդամի ոստիկանությունն ամեն հնարավորն անելու է, որ ապահովի բնակչության ու քաղաքի հյուրերի անվտանգությունն ու կանխի հնարավոր ահաբեկչությունը:

Նիդեռլանդների թագավորը գահ կբարձրանա ռեփի ոճով օրհներգի ներքո

o_732725 Նիդեռլանդների նոր թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի գահ բարձրանալու օրը կկատարվի մի օրհներգ, որը մինչ այդ խիստ քննադատական արձագանքներ էր ստացել: Որոշումը հանդիսությունների կազմակերպման ազգային կոմիտեինն է:

Անցած ուրբաթ, ապրիլի 19-ին Ջոն Զուբանկի ստեղծագործությունը ներկայացվել էր հանրության ուշադրությանը և   մեկ-երկու օրում  40 հազար բացասական արձագանք  ստացել: Երաժշտական առումով, ժողովրդին դուր չէր եկել  ռեփի ոճով կրկներգը: Այն համարվեց հասարակ ու հավակնոտ:

Չնայած դրան, Հանդիսությունների կազմակերպման ազգային կոմիտեն որոշեց, որ ամեն դեպքում ապրիլի 30-ին երեկոյան, տոնական համերգի ժամանակ կկատարվի հենց այդ տարբերակը: Կոմիտեի անդամ, հայտնի թատերական իմպրեսարիո Յոոփ վան Էնդեն հայտարարել է.”Հարցումը ցույց տվեց, որ մարդկանց 40%-ին այն դուր չի եկել, սակայն 60 %-ն այն հավանել է”: Նրա խոսքով,  կոմպոզիցիան երաժշտական չարտերում առաջին հորիզոնականներում է, իսկ դպրոցներում արդեն  ուսուցանվում է:

2013-ի հունվարի 6-ին  Նիդեռլանդների Բեատրիքս թագուհին դիմեց ազգին հեռուստաուղերձով.նա հրաժարվեց գահից հանուն ավագ որդու: Հրաժարման ակտի ստորագրումից հետո, թագուհի Բեատրիքսը կկրի “ Ձերդ թագավորական գերազանցություն  Նիդեռլանդների արքայադուստր Բեատրիքս, Օրանսկ-Նասսաուի արքայադուստր” տիտղոսը: Հրաժարման ակտի ստորագրումն ու Վիլլեմ Ալեքսանդրի գահակալության հանդիսությունը կկատարվի նույն օրը, 2013-ի ապրիլի 30-ին: