Քիմ Քարդաշյանի դստեր մոդելային դեբյուտը

Նորֆ ՈւեստՏեղի է ունեցել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեստի դուստր Նորֆ Ուեստի մոդելային դեբյուտը: Փոքրիկ աղջիկը հայտնվել է CR Fashion Book-ի վերջին համարում, որը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին: Գալիք համարում 13 ամսական երեխան լուսանկարվել է նստած վիճակում:

Հայտնի զույգի դուստրը սև և սպիտակ լուսանկարում կրում է սվիտեր, որի վրա Շանելի բրոշ է դրված, Նորֆը ձեռքին ունի կրկին Շանելի պայուսակ, իսկ ականջներին կրում է Lorraine Schwartz-ի ադամանդե ականջօղեր: Լուսանկարի մոտ գրված է Կառլ Լագերֆելդի խոսքերը՝ «Երբեք վաղ չէ նորաձևությանը հետևելու համար»:

Քիմ Քարդաշյանը իր հեռուստաշոուի ժամանկ հայտնել էր, որ իր դուստրը շատ է սիրում լուսանկարվել:

Ճապոնացիները պատառոտված ջինս կարելու գործում ներգրավում են գիշատիչներին

pic_0db066e16c6ce15991d2c66787c0db4c-390x280Տոկիոյում մոդելավորողները որոշել են պատառոտված ջինս կարելու գործում ներգրավել գիշատիչներին, հաղորդում է  Lenta.ru.-ն:

«Մենք կենդանի բնության պաշտպանությունը քարոզելու պարզ միջոց էինք փնտրում: Եվ ցանկանում էինք բարձրացնել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը: Այդպես ծնվեց զոոջինսերի գաղափարը»,-ասում է Zoo Jeans նախագծի հեղինակ Տակույա Միյամոտոն:

Տեղի գազանանոցի տնօրինությունը դիզայներներին թույլատրել է արջերի, վագրերի ու առյուծների վանդակ նոր խաղալիքներ` ավտոմեքենաների ջինսով փաթաթված անվադողեր գցել :

«Մենք պարզապես, նրանց թույլ տվեցինք մի քանի ժամ խաղալ դրանցով ու` կտորը պատրաստ էր»,-ասում է Միյամոտոն:-Կտորի վրաйи անցքերն ու պատառոտվածքները կենդանական մաքուր բնազդով են ստեղծվել»:

Հետո, կենդանիների ճանկերով ու ժանիքներով մշակված կտորից 4 խիստ ոճային պատառոտված տաբատ են կարել, որոնցից երեքն աճուրդ են հանվել: Աճուրդն ավարտվելու է  երկուշաբթի, հուլիսի14-ин: Հիմա արդեն այդ ջինսերի գինը 1,2 հազար դոլարի է հասել: Նախագծի հեինակները որոշել են վաճառքից գոյացած գումարը Տոկիոյի գազանանոցին ու Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին տրամադրել:

Անկախ

Արամ Նիկոլյանը՝ «Բազե նորաձևություն» մրցույթի մասին

1 (2)Դիզայներ Արամ Նիկոլյանն արդեն երկար ժամանակ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում նորաձևության մրցույթի ժյուրիի նախագահն է և իր մասնագիտական խորհուրդներով օգնում է երիտասարդներին լավագույնս ներկայանալ ժյուրիին։

Արամ Նիկոլյանը հետաքրքիր գաղափարներ է տեսնում բազեականների գործերում. «Նորաձևության մրցույթին հիմնականում մասնակցում են ոչ մասնագիտացած երիտասարդներ, և շատ անգամ զարմանալ կարելի է նրանց մոտեցումներից։ Չիմանալով օրենքներ՝ հաճախ ավելի կրեատիվ են մտածում, քան մասնագիտական կրթություն ստացած երիտասարդները։ Թեև մասնագիտական կրթություն ունեցողներն էլ ստեղծում են ավելի պրոֆեսիոնալ, մտածված ու մաքուր աշխատանքներ»։

8Արամ Նիկոլյանը նկատում է նաև, որ «Բազեում» ներկայացված որոշ զգեստներ կարող են անգամ պոդիումում ցուցադրվել։ «Արդյունքը, որ ստանում են կարճ ժամանակում, շատ հետաքրքիր է։ Եթե հավաքի մասնակիցներին մի փոքր ավելի ժամանակ տրվի, ինչպես նաև՝ մշակելու համապատասխան պայմաններ («Բազեում» ամեն ինչ ձեռքով է արվում. չի օգտագործվում կարի մեքենա և այլն), ապա ստեղծված արդյունքը հաստատ արժանի կլինի պրոֆեսիոնալ բեմում ցուցադրվելու»,- ասում է դիզայները։

unnamed (1)Նա նաև ընդգծում է, որ մրցույթի ընթացքում ուշադրություն է դարձվում ոչ միայն զգեստին, այլև կերպարին, ցուցադրման ձևին. «Միայն զգեստն ինքնին չի կարող ինչ-որ բան ասել աշխատանքի մասին։ Նորաձևությունն արվեստի այն ճյուղին է դասվում, որը պետք է ամբողջական կերպարով ներկայացնել։ Փոքր դետալները, սկսած կոշիկներից, վերջացրած վարսահարդարմամբ, շատ բան կարող են փոխել հագուստի մեջ»։

«Բազեում» նորաձևության մրցույթի ժյուրիի անդամները երգիչ-երգչուհիներ, նկարիչներ, քանդակագործներ են։

Զգեստներ ստեղծելու համար պետական դրոշի գույները խորհրդանշող յուրաքանչյուր ճակատի տրամադրվում են ճակատի գույնին համապատասխանող կտոր, աքսեսուարներ, այլ պարագաներ։

unnamedՀիշեցնենք, որ «Բազե-2014» հավաքը կանցկացվի օգոստոսի 18-24-ը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

 

Անկախ

 

Անիի ավերակներում նորաձևության ցուցադրություն է անցկացվել

Ani4Կարս քաղաքից 42 կմ հեռավորության վրա գտնվող Օջաքլը գյուղի մոտակայքում մոտ 5 հազար տարվա պատմություն ունեցող Անիի ավերակներում առաջին անգամ նորաձևության ցուցադրություն է անցկացվել: Միջացառմանը մասնակցել է քաղաքապետ Մուրթազա Քարաչանթան, Նորաձևության և հագուստի ֆեդերացիայի նախագահ Հուսեյն Օզթյուրքը, Ստամբուլի Այդըն համալսարանի և Էրզրումի Աթաթուրքի համալսարանի դասախոսներն ու ուսանողները:

Աթաթուրքի համալսարանի ուսանողները ներկայացրել են նկարների ցուցահանդես, իսկ Այդընի ուսանողները փորձել են ցույց տալ Անիում ապրած ժողովուրդների ազգային տարազները: Հագուսների երկու հավաքածուից յուրաքանչյուրի վրա աշխատել է 120 ուսանող և 12 դասախոս: «Մեր ներկայացրած հավաքածուներից ամեն մեկը առանձին մի պատմություն է: Երբ ասում ենք նորաձևության ցուցադրություն, հասկանում ենք շահույթ հետապնդող աշխատանք, սակայն մեր ցուցադրությունը նպատակ ունի ներդրում ունենալ պատմության մեջ»,-նշել է ֆեդերացիայի նախագահ Օզթյուրքը:

Անկախ

Փայտե թիթեռնիկ-փողկապները / կսավառնեն/ Նկարիչների միությունում

նորաձևությունՄայիսի 28-ին Հայաստանի Նկարիչների միությունում Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների դիպլոմային աշխատանքի պաշտպանությունն է: Պաշտպանությանը մասնակցելու են 30 ուսանողներ՝ 4-րդ կուրսի 18 ուսանող, 15 մագիստրոսներ: Թեման ազատ է, երիտասարդները ցուցադրելու են իրենց հավաքածուները: Ժյուրիի անդամներին ցուցադրված հագուստները կգնահատվեն 5 բալանոց համակարգով:

Ակադեմիայի ուսանողուհի Նաիրա Երանոսյանը ստեղծել է տղամարդկանց հագուստի հավաքածու՝ ոգեշնչված խոհանոցային ինտերիերից ՝ կահույքից: Հավաքածուն անվանել է /Papillon en bois/, որը թարգմանաբար նշանակում է փայտե թիթեռնիկ-փողկապներ: Նա օգտագործել է փայտից աքսեսուարներ, արդուզարդ: Շուրջ 5 ամիս աշխատել է հավաքածուի ստեղծման վրա:

Նաիրա Երանոսյանarchive2.ankakh.com-ի հետ զրույցում ուսանողուհին նշեց, որ գնահատականի մասին չի անհանգստանում, քանի որ աշխատանքը կատարել է սիրով եւ հասել իր երազած արդյունքին.

/Երկար տարիներ ուսումնասիրել եմ կանացի հագուստի պատմությունը, բայց գրավեց  տղամարդկանցը, կարծում եմ, որ ավելի կարեւոր եւ արդյունավետ է աշխատել տղամարդկանց համար, երբ նորաձեւության մեջ կնոջ արտաքին տեսքով զբաղվում են տղամարդիկ եւ հակառակը, դա ինձ համար ընդունելի է: Հավաքածուին համապատասխան 6 կերպար եմ ընտրել, վստահ եմ, որ արդյունքը դրական կլինի/:

Ինչ վերաբերում է գույներին Նաիրան նշեց, որ իր մոտ գունային բազմազանություն է, առհասարակ նա կարեւորում է գույնը, թե արվեստում, թե կյանքում, միայն թե պետք է ընտրել գունային ճիշտ համադրություն: Տղամարդկանց հագուստի մեջ գերիշխում է կանաչն իր երանգներով եւ մոխրագույնը:  Հավաքածուն բազմերանգ է, սակայն պահպանվել են հայ տղամարդուն հարիր բոլոր վարքականոները: Նաիրան հարցումներ է անցկացրել եւ գտել այսօրվա տղաներին ցանկալի նոր ոճը.

նորաձևություն/Նորաձեւությունն իմ ապրելակերպն է, ես այն եզակի երջանիկներից եմ, ով զբաղվում է իր սիրելի աշխատանքով եւ երբեք չի ձանձրանում: Նորաձեւության տենդեցներին տեղյակ լինելը շատ կարեւոր է, բայց դառնալ դրանց գերին պետք չէ: Հայաստանում հատկապես երիտասարդները սկսել են հետեւել իրենց հագ ու կապին, փորձում են տարբերվել, համարձակ են, դա ողջունելի փաստ է/:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Չինական նորաձևության միևնույն շոուի ընթացքում երեք մոդել է ընկել (լուսանկարներ)

China Fashion Week8Զարմանալի չէ, որ բարձրակրունկ կոշիկներով քայլող մոդելները ընկնում են հարթակի վրա, սակայն բոլորովին այլ հարց է, երբ միևնույն շոուի ժամանակ երեք մոդել է ընկնում:

Հենց նման դեպք է տեղի ունեցել Չինական նորաձևության շաբաթվա շրջանակներում կազմակերպված ցուցադրության ժամանակ, որտեղ մոդելները հարթակի վրա ընկել են 18 կամ 20սմ բարձրություն ունեցող բարձրակրունկ կոշիկներով քայլելու ժամանակ:

China Fashion Week4Մեկը մյուսի հետևից երեք տարբեր մոդելներ ընկել են, իսկ լուսանկարիչները նկարել են բոլոր ուշագրավ պահերը:

Չնայած ընկնելու բազմաթիվ դեպքերին՝ շոուն հարթ է ընթացել և չին-հոլանդացի դիզայների աշխատանքները հավանության են արժանացել:

China Fashion Week1Այս մոդելները անկասկած նվաստացած են զգացել մեծ թվով մարդկանց առջև ընկնելուց հետո, սակայն նույնիսկ լավագույն մոդելները ժամանակ առ ժամանակ նման դեպքեր ունենում են իրենց կյանքում:

Օրինակ՝ չի կարելի խոսել հարթակի վրա ընկնելու դեպքերի մասին և չհիշատակել 1993թ-ին Փարիզում Վիվիեն Վեսթվուդի նորաձևության շոուի ժամանակ Նաոմի Քեմփբլի ընկնելու հայտնի դեպքը:

 

Մորուքը նորաձև է ԱՄՆ-ում

o_806923ԱՄՆ-ում ավելի ու ավելի նորաձև է դառնում մորուքը, ինչի համա էլ հա-ախ են դիմում  վիրահատության: Դեմքին մազ փոխպատվաստել ցանկացող տղամարդիկ գումար չեն խնայում դրա համար: Պլաստիկ վիրաբույժների խոսքով, իրենց հաճախ են դիմում մարդիկ, ովքեր ցանկանում են դերասաններ  Ջեյք Ջիլենհոլի կամ Ռայան Գոսլինգի նման մորուք ունենալ:

Հիմնականում նրանց են դիմում 20-40 տարեկան երիտասարդներ. հիմնականում նկարիչներ, ճարտարապետներ ու Բրուքլինի շրջանի ստեղծագործող` բոհեմական համարվող  մասնագիտությունների տեր անձինք:

Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, մազապարկերը պատվաստվում են այտամորուսի ու մարմնի այլ հատվածների վրա` գլուխ, կուրծք: Մասնագետները նշում են, որ փոխպատվաստված մորուքը նույնքան արագ է աճում, որքան իսկականը.այն կարելի է անգամ սափրել: Պրոցեդուրայի արժեքը մոտ 7 հազար դոլար է:

Նյու-յորքցի վիրաբույժն ասում է, որ շաբաթական նման 3  վիրահատություն է կատարում: Իսկ առաջներում նման խնդրանքով բժկշկին դիմում էր մեկ  տարում  ընդամենը մի քանի մարդ:

Անկախ

Ռոբերտո Կավալին հրաժարվել է հագցնել Լեդի Գագային

5309e12d-ec70-ef60-ec70-ef6f0838ca28.photo.0Դիզայներ Ռոբերտո Կավալին ծաղրել է  այն կուտյուրյեներին, ովքեր ձգտում են հագցնել աստղերին: Նորաձևության աշխարհի հայտնի սկանդալիստ Ռոբերտո Կավալին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ չի ցանկանում մեծ գումարներ ծախսել աստղերի մասնակցությամբ աղմկալի գովազդների համար, քանի որ դրանք անիմաստ է համարում:

“Ես միլիոններ չեմ ծախսի, որ Լեդի Գագային հագցնեմ, որը հետո ասի, որ հագնում է իմ զգեստները: Դրա պատճառով էլ դուրս եմ եկել օսկարյան մրցավազքից ու Grammy-ին եմ միացել: Այնտեղ ամեն ինչ այլ կերպ է”:

Բացի այդ նա ցանկություն է հայտնել ավելի քիչ  գործ ունենալ աստղերի ու գովազդի հետ.”Ես չեմ հասկանում, թե ինչու են նորաձևության ընկերությունները հսկայական գումարներ ծախսում , որ հագցնեն աստղերին”:

Ըստ ամենայնի, նա ստում է, քանի որ բոլորվին վերջերս նա Մայլի Սայրուսի համաշխարհային շրջագայության համար կոստյում էր ստեղծել ու ֆոտոսեսիայի համար ներգրավել էր առաջին մեծության աստղերի:

 Անկախ

Կանաչն ու կապույտը` նորաձևության գագաթնակետ Ինչ են թելադրում համաշխարհային միտումները

hagustԱմեն տարի փոխվում են նորաձևության միտումները, և համաշխարհային դիզայներները փորձում են: Ասում են` հմայիչ է այն կինը, որը գեղեցիկ, խնամված արտաքին ունի: Կանայք ձգտում են նաև իրենց անհատականությունն ընդգծել հագուստի և զանազան աքսեսուարների միջոցով:

Մեր երկրի դիզայներներն ու ոճաբանները սովորաբար նոր միտումներին հետևում եմ համաշխարհային հարթակներից, քանի որ Հայաստանը աշխարհին նորաձևություն թելադրող երկրներից չէ: Ֆրանսիացի և իտալացի դիզայներներն արդեն հասցրել են հետևություններ անել, թե Կապույտ փայտե ձիու տարում, որ գույներն են նորաձև, այդ թվում նաև հագուստի տարրերն ու սանրվածքները:
նորաձևությունՔանի որ ձիու տարի է, նախ և առաջ կանանց խորհուրդ է տրվում ոճային փոփոխություններ մտցնել, ամենևին չկաշկանդվել և մի փոքր կերպարանափոխվել: Նույնաձև երևալը միշտ չէ, որ գեղեցիկ ու հետաքրքիր է: Ինչպես նշում է”ՙԱտեքս”նորաձևոթյան կենտրոնի դերձակ-մոդելյոր Ժենյա Նազարյանը, այս տարի կնոջ պահարանում պետք է գերիշխեն կաշվե աքսեսուարները` գոտի, տարբեր վզնոցներ, մազակալներ, փայտե բիժուտերիա, կովբոյի գլխարկ, և ամազոնուհու կերպարի մի քանի տարրեր: Դրանք կարելի է ժամանակ առ ժամանակ համադրել տարբեր հագուստների հետ:
Հիմնական գույներն են կապույտի և կանաչի բոլոր երանգները: Կապույտը խորհրդանշում է կազմակերպվածություն, ֆանատիզմ, համարձակություն, իդեալիզմ, հոգևոր ուժ, խաղաղություն, երևակայություն, իմաստություն և լռություն: Երեկոյան զգեստները, բացի կապույտի և կանաչի երանգներից, կարող են լինել նաև մանուշակագույն: Բավական նորաձև են նաև պաստելային, ծովային ալիքների երանգներն ու մոխրագույնը: Այս տարի առաջնային են բնական կտորները:

Ամանորի երեկոյան աշխատեք ցնցող տեսք ունենալ և մի վախեցեք մի փոքր արտառոց երևալուց: Բացի հագուստի համապատասխան գունային երանգներից, կարևոր է դրանց մի փոքր երևակայություն հաղորդելը: Էլեգանտ ու ինքնատիպ երևալու համար նվազագույնի հասցրեք արհեստական տարրերի համադրումը:

Նորաձևության փորձագետ Արմեն Գալյանն Ամանորի երեկոյան խորհուրդ է տալիս կանանց հագնել կարմիր զգեստ. ըստ նրա` այդ գույնը միշտ տրենդային է, արդիական և տոնական: Որպես այլընտրանքային տարբերակ` փորձագետն առաջարկում է հագնել փայլուն զգեստներ և առաջնահերթությունը տալ արծաթագույնին, ոսկեգույնին և պողպատագույնին, որոնք համապատասխանում են նորաձևության վերջին միտումներին: Դրանք կարող են տարբեր ոճերի լինել, ինչպես երեկոյան, այնպես էլ կոկտեյլային: Իսկ թավշա զգեստները, ըստ նրա, էլ ավելի շքեղ են և ազնվական: Այս սեզոնի հավաքածուներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մուգ կանաչ, կապույտ, մանուշակագույն և գինեգույն թավշյա զգեստները, որոնք էլ ավելի են ընդգծում զարդերի շքեղությունը:

Դիմահարդարումը չպետք է շատ արտահայտված լինի և բնական երանգներից շատ չտարբերվի: Նորաձև են մի կողմի վրա սանրված կամ ընդհանուր օղակի մեջ հավաքված վարսերը` առանց այլևայլ աքսեսուրաների: Ինչ վերաբերում է համաշխարհային միտումներին, ապա եթե Ամանորի գիշերը որոշել եք այլ վայրում անցկացնել, ցանկալի է, որ երեկոյան զգեստ ընտրեք սև կամ դեղին, ոսկեգույն երանգներով: Վարսերը պետք է բաց թողնել, էլեգանտ երևալու համար` չպետք է հավաքել, իսկ եթե երկար մազեր չունեք, ապա գոնե այդ օրը կեղծամ կրեք, երկար մազերը ձեզ հաջողություն կբերեն: Կոշիկ ընտրելիս համադրեք այն երեկոյան զգեստի երանգների հետ և աշխատեք, որ այն բարձրակրունկ լինի: Իսկ եթե որոշել եք Ամանորն անցկացնել բնության գրկում կամ քաղաքից դուրս` այլ միջավայրում, ապա տոնական հագուստն ու բարձրակրունկ կոշիկներն արդեն դուրս են մղվում: Ընտրեք մարմինն ընգծող որևէ երկար հագուստ` կովբոյի երկարաճիտ կոշիկներով: Օգտագործեք կաշվե իրեր և հավատացեք, որ ձեր կերպարը Ձիու կողմից անտեսված չի մնա: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք տանը դիմավորել, ապա գեղեցիկ կլինի թեթև, թափանցիկ և ռոմանտիկ հագուստը, հատկապես` կարված բնական կտորներիցª մետաքսից, թավշից և բրդից:

Քանի որ Ձին ազնվազարմ է, ձեր հարդարանքի մասին պետք վաղ մտածել և մանրակրկիտ ու ճիշտ ընտրել հագուստը, դիմահարդարումն ու արդուզարդը: Կարելի է ողջ տարվա ընթացքում ըտրել նաև հագուստներ բնական մարմնագույնի երանգներով: Կիպ հագուստը լիովին ընդգծում է կնոջ կազմվածքը և շքեղություն հաղորդում: Ցանկալի է կիսաշրջազգեստ հագնել` առավել արտահայտիչ դարձնելու համար ձեր ոտքերը: Ներքնազգեստ ընտրելուց ևս նախընտրությունը տվեք ատլասին և թավիշին: Եթե ռեստորան այցելելիս չցանկանաք կապույտ կամ կանաչ երանգներով երեկոյան զգեստ հագնել առավել արտահայտիչ չերևալու համար, ապա խորհուրդ է տրվում դասական սև կիսաշրջազգեստ հագնել` թավշե շարֆի հետ, ինչը նույնպես շատ նորաձև է:
Էքստրավագանտ ոճը նախընտրող կանանց խորհուրդ է տրվում ամանորյա գիշերը դիմավորել բնական կաշվե հագուստով: Ներդաշնակ կլինեն լայն գոտիներով տաբատները կամ կիսաշրջազգեստերը:
Իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում պահպանել տարվա տրենդային գույները և հագնել մուգ կապտավուն երանգների դասական կոստյումներ, փողկապ ընտրելիս էլ նախապատվությունը տալ կապույտ, կանաչ երանգներին:

մատնահարդարում, եղունգներՄատնահարդարում

Ինչ վերաբերում է խնամքին և նորաձև երևալու միտումներին, ապա պետք է ուշադրություն դարձնեք նաև եղունգներին: Նորաձև են բնականին մոտ եղունգները:
Այս տարի արդիական են օվալ և նշաձև ձևավորված եղունգները` կարճ և միջին երկարությամբ: Իսկ սուր և քառակուսի ձևավորված եղունգների մասին կարող եք այլևս չմտածել, եթե ցանկանում եք լինել նորաձև: Գերիշխող գույները կլինեն ալ կարմիրը` իր բոլոր երանգներով, իսկ մուգ գինու երանգները կլինեն նորաձևության գագաթնակետը: Ձմեռային սեզոնին և գալիք աշնանը նորաձև կլինեն սմբուկի, սալորի, շագանակագույնի և սևի երանգները:

Ամանորյա հանդերձանքը լավագույնս կլրացնեն կաշվե և թավշե աքսեսուրաները, կանացի փոքրիկ պայուսակները և լայն ու մետաղե ապարանջանները: Դրանք կարելի է կրել բավական վառ գույներով արտահայտված հագուստի պարագայում:

Լ.Ն

 Անկախ

Նորաձևության բլոգերը խորհուրդ է տալիս խուսափել բրենդային մակնշումներից

Մարիաննա«Mashroom» բլոգի ղեկավար Մարիաննա Քաբաբյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն խնդրին, որ մեր հասարակության մեջ շատ է տարածված «պատենտ» հագուստը, որ, ըստ նրա,  ցավոք ավելի հասանելի է, քան նույնիսկ mass fasհion-ը:

«Mass fasհion-ը պատենտի ավելի քիչ տոկոս է պարունակում և մի քանի անգամ ավելի էժան է, քան բուն բրենդի արտադրանքը:

«Mass fasհion-ը վերջին շրջանում շատ է տարածվել, կան բազմաթիվ խանութներ, օրինակ, շատ հայտնի ZARA-ն և, չնայած նրան, որ գները այս դեպքում ավելի մատչելի են, տրանսպորտում հաճախ կարելի է հանդիպել շատ կոպիտ պատնետ կրող մարդկանց, ում սոցիալական պայմանները թույլ չեն տալիս անգամ mass fasհion կրել», – ասաց բլոգերը և խորհուրդ տվեց պատենտ գնելու դեպքում գոնե խուսափել բրենդային մակնշումներից, քանի որ դրանց կեղծությունն  ակնհայտ է և ծիծաղելի է դարձնում կերպարը:

Դոլչեն ու Գաբանան Միլանում 9 խանութ են փակել

i (1)Իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան որպես բողոքի նշան 3 օրով փակել են իրենց խանութներն ու  կարի արհեստանոցները, որոնք տեղեկայված են Միլանի կենտրոնում: Դատարկված խանութների ցուցադարակներում տարբեր լեզուներով գրված է`”Ի նշան բողոքի”:Եռօրյա ակցիայի պատճառ է դարձել քաղաքային խորհրդական Ֆրանկո Դ’Ալֆոնսոյի այն  արտահայտությունը, որ սեպտեմբերին Միլանում կայանալիք նորաձևության ցուցադրությյանը Դոլչեն ու Գաբանան ցուցադրություն չպետք է անեն:”Մեզ չպետք է ներկայացնեն մարդիկ, ովքեր խուսափում են հարկերից”,-հայտնել է խորհրդականը: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել իր արտահայտության համար ու հայտնել, որ իր հայտարարությունն ադմինիստրացիայի դիրքորոշումը չի արտահայտում: Եռօրյա բողոքի դիմաց դիզայներներն ավելի քան 250 աշխատակիցներին փոխհատուցում կվճարեն: Նորաձևության Dolce&Gabbana տունը հիմնվել է 1982-ին: Իտալական ԶԼՄ-ների տվյալներով, 2011-ին ֆիրմայի շահույթը կազմել է 1,5 մլրդ դոլար: Իտալիայի հարկային ծառայությունների հաշվարկով, դիզայներները պետական  գանձարանին պետք է իրենց հոնորարից 1 մլրդ եվրո վճարեն: Միլանի դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ու յուրաքանչյուրին դատապարտել 20 ամսվա բանտային կալանքի ու 500 հազար եվրո տուգանքի: Նրանց փաստաբանը բողոքարկել է դատավճիռը: Դիզայներները հավատացած են, որ իրենք կարդարացվեն:

 

Missoni նորաձևության տան տիրոջ ինքնաթիռը գտել են Կարիբյան ծովում

img_0563_jpg_1349899226Missoni նորաձևության տան տիրոջ ինքնաթիռը գտել են Կարիբյան ծովի հատակում:

Վենեսուելայում գտնվել է այն ինքնաթիռը,  որում իտալական Missoni նորաձևության տան տիրոջ որդին, կինն ու ընկերներն էին գտնվում: Հունվարի 4-ին ռադարների էկրաններից անհետացած ինքնաթիռը գտել է Sea scout օվկիանոսագրական նավի անձնակազմը: Լոս Ռոքես արշիպելագից Կարակաս թռչող ինքնաթիռը կառավարում էին վենեսուելացի 2 օդաչուներ:

Անհետացած ինքնաթիռի որոնումները մի քանի շաբաթ տևեցին, սակայն ոչ մի բան գտնել այն ժամանակ չհաջողվեց: Օդային այս ուղերթը համարվում է վտանգավորներից մեկը: Իտալիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ները խորհուրդ չեն տալիս օգտվել տեղի մանր ավիափոխադրողների ծառայություններից:

58-ամյա Վիտտորիոն գունագեղ տրիկոտաժ  ստեղծող 90-ամյա Օտտավիո Միսսոնիի որդին էր, որն  արևմտյան շուկաներում բրենդի տարածումն էր իրականացնում:

 

Դոլչեն ու Գաբբանան ստացել են մեկ տարի 8 ամսվա ազատազրկում

Դ և ԳԱյսօր Միլանի դատարանը հայտնի մոդելավորողներին մեկ տարի 8 ամսով բանտ է ուղարկել:

Նրանք ճաղերի ետևում կհայտնվեն ֆինանսական մեքենայությունների` հարկերից խուսափելու պատճառով, հայտնել է “Россия 24”-ը:

Դատախազությունը պահանջել է 2,5 տարվա կալանք: Դոլչեն ու Գաբբանան ծածկել են մլրդ եվրոյի եկամուտը` Լյուքսեմբուրգում ստեղծելով ձևական ընկերություն: