Հովիկ Աբրահամյանը Շվեդիայի առևտրի նախարարի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման ուղիները

Հովիկ Աբրահամյան, Շվեդիայի առևտրի նախարարՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի առևտրի և հյուսիսային համագործակցության նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի և տարածաշրջանի նկատմամբ Շվեդիայի ցուցաբերած մեծ ուշադրությունը և կարևորել հայ-շվեդական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ակտիվացման ու խորացման համար: Այս առումով կարևորում ենք Հայաստանում Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը, որը ևս կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը»,- նշել է վարչապետը:

Իր հերթին, Էվա Բյորլինգը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելության համար և ներկայացրել մեր երկրում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանին: Բյորլինգի խոսքով՝ իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցի հիմնական նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ գործարար կապերի սերտացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նախարարը նշել է, որ առկա է հսկայական ներուժ, որը պետք է օգտագործվի երկուստեք:
Այնուհետև Էվա Բյորլինգը ներկայացրել է իր հետ մեր երկիր այցելած շվեդական 4 խոշոր` Ericsson, ABB, Elekta և Education first ընկերություների ներկայացուցիչներին, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության նոր ծրագրերը: Ի դեպ, Еducation first ընկերության փոխնախագահ Կարլ Յուհան Վեսթրինգը նշել է, որ նախատեսում են Հայաստանում բացել իրենց կրթական հաստատության ներկայացուցչությունը: Միաժամանակ, Բյորլինգը հիշեցրել է, որ իրենց այցի շրջանակում Շվեդիայի կառավարության կողմից Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնին է հանձնվել գծային արագացուցիչ:
«Տպավորված ենք Հայաստանի բջջային հեռախոսակապի զարգացման աստիճանից: Այս տեսակետից, վստահ ենք, որ կկարողանանք օգտակար փորձ կուտակել: Կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ թվային հեռուստատեսության ներդրման գործում»,- ասել է Բյորլինգը:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է շվեդ գործարարների այցը և ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտը: Վարչապետի խոսքով՝ մեր երկրի տնտեսությունը բաց է ներդրողների համար և կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում: Կառավարության ղեկավարը շվեդ գործարարների ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ում բացված ազատ տնտեսական գոտիների վրա, որտեղ առկա են բարենպաստ պայմաններ գործարարների համար: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Հայաստանը կարող է շվեդ ներդրողների համար կամուրջ հանդիսանալ Եվրասիական միության 170 միլիոնանոց շուկա մուտք գործելու ճանապարհին:
Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցությանը, նշել է, որ մեր երկիրը շարունակելու է աշխատանքները Եվրամիության հետ քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ, ինչը կնպաստի բարեփոխումների շարունակականության ապահովմանը և ժողովրդավարության զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի բարելավմանը, կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանային այլ հարցերի:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը Էվա Բյորլինգին է փոխանցել Շվեդիայի կառավարության ղեկավարին Հայաստան այցելելու հրավերը` իրեն հարմար ժամանակահատվածում:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Ստոկհոլմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։

173.Genocide commemoration events  in Sweden 25.04.2014Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնու­թյամբ Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Թորյ հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ ելույթ ունեցան Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Հանս Լինդեն (Ձախ կուսակցություն),  Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն), Մաթս Փերթոֆթը (Կանաչների կուսակցություն) ինչպես նաև Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախագահ Գառլեն Մանսուրեանը և Շվեդիայի ասորիների միության ներկայացուցիչը։

Իր ելույթում դեսպան Ապիտոնյանը նշեց, որ այսօր հայ ազգը իր երախտագիտությունն է հայտնում այն երկրներին, այդ թվում և Շվեդիային, որոնք ճանաչել և դատապարտել են այդ սարսափելի հանցագործությունը։ Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ դերակատարում ունեցած անձինք ներկա են գտնվում հանրահավաքին։ Դեսպանը նշեց, որ նույնիսկ այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին, ցեղասպանությունը շարունակվում է, այս անգամ ժխտողականության քողի տակ։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի կողմից ապրիլի 23-ին կատարված հայտարարությանը՝ դեսպանը ընդգծեց, որ նրա կողմից արված երկխոսության կոչը նմանվում է հեգնանքի, քանզի նույն Էրդողանի գլխավորած կառավարությունն էր, որը ցյուրիխյան  արձանագրությունների բանակցումից և ստորագրումից հետո կասեցրեց դրանց վավերացումը։ Դեսպան Ապիտոնյանը նաև հարցազրույց տվեց Շվեդիայի «Ասսիրիեն» հեռուստաընկերությանը։

Մինչ հանրահավաքը Հ.Մ.Ը.Մ. նախաձեռնությամբ տեղի էր ունեցել բազմամարդ երթ, որին մասնակցում էին շուրջ 800 մարդ։ Կառլապլան հրապարակում երթը մեկնարկել էր Շվեդիայի հայ առաքելական և կաթողիկե հոգևոր հովիվների մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, այնուհետև հանրահավաքի մասնակիցները հայրենասիրական երգերի և վանկարկումների ներքո երթով շարժվել էին դեպի Շվեդիայում Թուրքիայի դեսպանություն։

Օրվա ընթացքում Շվեդիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ նաև ծաղկեպսակի զետեղման արարողություն շվեդ միսիոներ Ալմա Յոհանսսոնի գերեզմանին, ով ցեղասպանության տարիներին միսիոներա­կան գործունեություն էր իրականացրել Արևմտյան Հայաստանում, փրկել բազմաթիվ հայորդիների կյանքը։ Արարողությանը մասնակցեցին դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայում այցով գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Կարինե Պողոսյանը, ինչպես նաև Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարները։ Արարողությունը սկսվեց Սկանդինավյան երկրներում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի և Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Հովսեփ վարդապետ Պահէի մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, որից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Ապիտոնյանը,  Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից Վահագն Ավետեանը և Արփինե Հովհաննիսյանը։

Նույն օրը Ստոկհոլմի Վանթյորս եկեղեցում տեղի ունեցավ նաև «Ապրիլ է, ձյուն է արել» խորագրով համերգ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Համերգը կազմակերպվել էր հայազգի դաշնակահարուհի Կարինե Հելլման-Գևորգյանի կողմից, որին մասնակցեցին շվեդ երաժիշտներ Քրիստինա Համմարսթրյոմը և Վլադիմիր Դիկանսկին։ Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Յոհան Սեբաստիան Բախի և Կառլ Ֆիլիպ Էմանուել Բախի ստեղածագործությունները։

Կառավարությունն անցնում է 6-ժամյա աշխատանքային օրվա

ol3001397199763

Փորձագետներին հաջողել է պետության քաղաքական ղեկավարությանը համոզել, որ 6-ժամյա աշխատանքային օրվան անցումը կօգնի էականորեն կրճատելու բյուջետային ծախսերը `  հիվանդության դեպքում ժամանակավոր անգործունակության համար վճարվող գումարների իմաստով:

Շվեդիայի կառավարությունը  համաձայնել է համապատասխան նորամուծություն անել ու նոր  մոտեցումը թեստավորելու համար ընտրել է Գյոթեբերգ քաղաքը:

Ինչպես հայտնում են,քաղաքի պետական հիմնարկներում աշխատակիցներին կսովորեցնեն աշխատել օրական 6 ժամ` նախկին աշխատավարձի չափը պահպանելով, իսկ մյուս հիմնարկներում կմնա 7-ժամյա աշխատանքային օր: Սպասվում է, որ մեկ ժամ պակաս աշխատող կանայք ու տղամարդիկ ավելի քիչ կհիվանդանան իրենց 7 ժամ աշխատող գործընկերների համեմատ:

Փորձի արդյունքերով մանագետները  կորոշեն` արժե արդյոք կրճատել աշխատանքային օրը Շվեդիայի բյուջետային ոլորտում, թե ոչ, գրում է isra.com-ը:

Անկախ

Շվեդիայի թուրքերը բողոքի ցույց են անցկացրել ցեղասպանության մասին օրենքի ընդունման 4-րդ տարվա առիթով

unnamedՇվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտի 11-ին մի օրինագիծ ընդունեց, որով դատապարտեց թուրքերի կողմից հայերի, ասորիների, քելդանիների, Պոնտոսի հույների և այլ էթնիկ խմբերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը: Ահա այս որոշման ընդունման 4-րդ տարվա կապակցությամբ Շվեդ-թուրքական գաղափարական ու մշակույթային միությունը, Թուրք երիտասարդների միությունը և մի քանի այլ հասարակական կազմակերպություններ օրերս բողոքի ցույց են անցկացրել Ստոկհոլմի խորհրդարանի շենքի դիմաց: Ցուցարարները պարզել են թուրքական ու ադրբեջանական դրոշներ, ինչպես նաև պաստառներ հետևյալ գրություններով՝ «ցեղասպանությունը միջազգային սուտ է», «խորհրդարանը միջազգային դատարան չէ» և այլն:

 

Անկախ

 

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը հալվում է (լուսանկարներ)

Ice Hotel10Շվեդիայի Սառցե հյուրանոցի համարները հայտնի են իրենց անհատական դիզայնով և սառույցից ու ձյունից ստեղծված արվեստի գործերով: Դիզայներները դրանք ստեղծում են երկու շաբաթվա ընթացքում: 140,000 ֆունտ արժողությամբ համարները դիմանում են միայն մի քանի շաբաթ, իսկ հյուրանոցը այժմ համարներ է առաջարկում դեկտեմբերից մինչև 2015թ-ի մարտը ընկած ժամանակահատվածի համար:

Սառցե հյուրանոցի դիզայներների օգնությամբ հյուրերը կարող են բնական սառույցից իրենց անձնական ոճով համարներ ստեղծել:

Հյուրի ճաշակով ստեղծված յուրաքանչյուր համար նրա գնալուց հետո չի օգտագործվում և հալվում է գետի մեջ, իսկ հյուրին նվիրում են համարի հալված ջրից մեկ շիշ, դրա լուսանկարները և էսքիզները:

Այս հյուրանոցը համարվում է աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկը:

 Անկախ

Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման հարցը տեղափոխվել է Թուրքիա

bal Ինչպես «Անկախը» հաղորդել էր, վերջերս Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքային խորհուրդը քննարկման էր դրել քաղաքի ամենամեծ վարչական շրջանում՝ Բոթչյուրկայում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման հարցը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հուշարձանի կառուցման նախագիծը հաստատվել էր, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել տեղաբնակ թուրքերի ու ադրբեջանցիների շրջանում: Վերջիններս բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքային խորհրդի շենքի դիմաց՝ պահանջելով չհաստատել նախագիծը:

Ահա թուրքական «Սաբահը» գրում է, որ այս հարցը քննարկման առարկա է դարձել նաև Թուրքիայում: Մասնավորապես Ազգայնական շարժում կուսակցության Քոնիայից պատգամավոր ընտրված Ֆարուք Բալը, դիմելով արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, պահանջել է համապատասխան քայլեր ձեռնարկել: Պատգամավոր Բալը իր դժգոհությունն է հայտնել Շվեդիայում ընդունված նախագծի դեմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքային խորհրդում հուշարձանի կանգնեցման օգտին քվեարկածների թվում կան նաև թուրքական ծագում ունեցող խորհրդի անդամներ: Բալը կոչ է արել, որպեսզի Թուրքիայի արտաքին դիվանագիտական առաքելությունները զբաղվեն այս հարցով և անուշադրության չմատնեն Շվեդիայի թուրք քաղաքացիներին անհանգստություն պատճառած խնդիրը:

Անկախ

 

 

Շվեդիայում կրկին այրել են ամանորյա ծղոտե այծը

Շվեդիա, ամանորյա ծղոտե այծՇվեդիայում վանդալները 27-րդ անգամ այրել են ամանորի ոգին խորհրդանշող ծղոտե հսկայական այծը:

Անհայտ հանցագործները հարձակվել են Ստոկհոլմից 150 կմ հեռավորության վրա գտնվող Եվլե քաղաքում գտնվող 13 մ բարձրություն ունեցող և 3,6 տոնա կշռով ծղոտե այծի վրա:

Շվեդիա, ամանորյա ծղոտե այծԾղոտե այծը դարերի վաղեմություն ունեցող սկանդինավյան խորհրդանիշ է, որը նախկինում որպես նվերներ բաժանող փոխարինում էր Սանտա Կլաուսին:

Քաղաքի հրապարակում հսկայական ծղոտե այծ կանգնեցնելու սովորույթը սկսվել է 1966թ-ից: Այդ ժամանակից ի վեր վանդալները այծը այրել են 27 անգամ:

Անկախ

Շվեդիայի ֆեմինիստները պատրաստվում են համարժեք վրեժ լուծել անպատիժ մնացած բռնաբարներից

femenՇվեդիայում 15 տարեկան աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող 15-16 տարեկան 6 երիտասարդ դատարանի կողմից անմեղ են ճանաչվել և ազատ արձակվել՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով: Քաղաքացիները, դժգոհ մնալով դատարանի որոշումից, բողոքի ստորագրահավաք են կազմակերպել՝ հավաքելով մոտ 70 հազար ստորագրություն:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ դատարանի անարդար որոշման դեմ անձայն չեն մնացել նաև ֆեմինիստները: Նախ նրանցից երկուսը իրենց հատուկ տեսքով հայտնվել են դատարանի դահլիճում: Անվտանգության ծառայությունը դժվարությամբ է կարողացել դուրս բերել կանանց: Բացի այդ ֆեմինիստները սոցիալական կայքերում իրենց դժգոհությունը այսպես են հայտնել. «Եթե դատարանը չպատժի բռնաբարներին, ապա մենք կպատժենք՝ նրանց բռնաբարելով»:

Շվեդիայում էլիտար դպրոցը փակել են աշակերտների ծեծկռտուքի պատճառով

i (5)Շվեդիայի ամենահեղինակավոր դպրոցը` Լունդբերգը փակել են 6 ամսով: Նման որոշման են եկել երկրի իշխանությունները, երբ իմացել են, որ դպրոցում աշակերտները  հասակակիցների հետ քաշքշուկի ժամանակ կիրառել են տաք արդուկ: Առաջին անգամ աշակերտների դաժանության մասին տեսուչները լսել են 2011-ին:  Միջադեպի պատճառով դպրոցի  տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատել են:

Նշվում է, որ ժամանակին այդ դպրոցում է սովորել Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը` թագավոր Կառլ Գուստավ XVI –ի միակ որդին:

 

Շվեդ քաղաքական գործիչը Instagram-ում պատահաբար տեղադրել է իր սեռական օրգանների լուսանկարը, երբ փորձել է ցուցադրել Լվերպուլ ֆուտբոլային ակումբի իր նոր դաջվածքը

Swedish MP Lars Ohly accidentally posted a picture of his genitals on Instagram while trying to show off his Liverpool FC tattooՇվեդ քաղաքական գործիչը, որը ցանկանում էր սոցիալական կայքում իր էջին հետևողներին ցույց տալ իր նոր դաջվածքը, պատահաբար ցուցադրել է ավելին, քան մտադրվել էր:

Շվեդիայի ձախերի նախկին առաջնորդ և Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի աջակից Լարս Օլին համացանցում տեղադրել է իր ոտքի վրա դաջված կյանքի թռչունի լուսանկարը:

Սակայն նա չի նկատել, որ նկարի հետին ֆոնին երևում են նաև իր սեռական օրգանները:

56-ամյա Օլին Instagram –ից արագ հանել է լուսանկարը, սակայն արդեն չի կարողացել հանրային մամուլում կանգնեցնել մեկնաբանությունների տարափը:

Օլին շփոթված է եղել այս դեպքի կապակցությամբ և հայտնել է, որ ինքը ավելի ուշադիր կլինի առցանց նկարներ տեղադրելիս:

The Local կայքի հետ հարցազրույցում Օլին նշել է, որ ինքը այնքան էլ չի ամաչում լուսանկարի համար և բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել:

 

Կիսատաբատների արգելքը շվեդ մեքենավարներին ստիպել է կիսաշրջազգեստ հագնել

o_785064Մեքենավար շվեդներն իրենց կարող են իսկական շոտլանդացի զգալ: Կիսաշրջազգեստ հագնել նրանց ստիպել է  ղեկավարության որոշումը: Նրանց արգելվել է աշխատանքի ժամանակ  շոգին կիսատաբատ կրել: Մեքենավարները  չկամեցան կրել պարտադրվող տաբատը ու այդ վիճակից  դուրս գալու ինքնատիպ որոշում կայացրին.նրանք կիսաշրջազգեստը   գերադասեցին տաբատից:Կիսաշրջազգեստների դեմ ղեկավարությունը չկարողացավ առարկել.դա կգնահատվեր որպես խտրականություն: Այնպես որ ղեկավարությունում հայտարարեցին.”ամեն ինչ կարգին է”: Հնարավոր է, որ շուտով մեքենավարները դառնան Շվեդիայի  նոր դիտարժան երևույթը:

Շվեդիայում անկարգությունները քաղաքից քաղաք են տեղափոխվում

pic_1369462415Շվեդիայում արդեն մեկ շաբաթ ձգվող անկարգությունները Ստոկհոլմից Էդինբուրգ են տեղափոխվել: 25 երիտասարդներից բաղկացած դիմակավորված խումբն այրում է ավտոմեքենաներ, դպրոց, փորձել է հրդեհել նաև ոստիկանական բաժանմունքը:

Ոստիկանների կողմից դիմադրության արդյունքում ներգաղթյալ երիտասարդների խումբն աննշան է նվազել: Երեկ Ստոկհոլմի մերձակայքում գտնվում Կիստայում հրդեհվել է տարրական դպրոցը: Վանդալիզմի մի քանի այլ ակտեր ու հասարակական կարգի խանգարումներ են արձանագրվել: Հուզումներ են եղել նաև Լիպչյոգինայում, որտեղ 8 ավտոմեքենա է այրվել, դպրոց ու մանկապարտեզ: Աջ արմատականներն իրենց հերթին Տումբայից Էլբեշ ու Մելարհեյդեն 30 ավտոմեքենաներով երթ են կազմակերպել:

Չարագործների դեմ պայքարի համար ոստիկանությունը Մալմայում ու Գյոթեբորգում ավելացրել են իրենց ուժերը: Երկրի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ` երկրում ու արվարձաններում կարգուկանոն վերականգնելու վերաբերյալ:

Ավերածությունները սկսվել են մայիսի 20-ից, Հյուսբյու շրջանում, որը բնակեցված է Մերձավոր Արևելքից,Աֆրիկայից ու Լատինական Ամեիկայից ներգաղթածներով: Այն ժամանակ 50-60 բողոքավորներն այրեցին շուրջ 100 ավտոմեքենա: Շարժառիթը Հյուսբյույում ոստիկանների կողմից ձերբակալման ժամանակ 69-ամյա տղամարդու սպանությունն էր, որը հասարակական վայրում մաչետե էր հանել: Բողոքավորներն այդ միջադեպը որակեցին ոստիկանության դաժանություն: Շվեդական ու օտարերկրյա ԶԼՄ-ները տարածեցին այն կարծիքը, որ անկարգությունների իրական պատճառը ներգաղթած երիտասարդների գործազրկությունն է ու Շվեդիայի մյուս բնակչությունից մեկուսացումը: Նշվում է նաև, որ ինտեգրացիայի մակարդակն էականորեն նվազել է վերջին 10 տարում, այն բանից հետո, երբ երկրի աջցենտրիստական կառավարությունը կրճատեց ներգաղթյալներին ու փախստականներին հատկացվող սոցիալական օգնության ծավալը: Անցած տարի փախստականների թիվը կազմել է 44 հազար մարդ`  երկրի բնակչության ընդհանուր 9,5 մլն-ի դիմաց:

Ստոկհոլմում ներգաղթյալների զանգվածային անկարգություններ են

shvedia Շվեդիայում չեն հանդարտվում ներգաղթյալների հուզումները, որոնք շարունակում են ավերել Ստակհոլմը: Այսպես մի խումբ ներգաղթյալներ մեծ թվով ավտոմեքենաներ են այրել, ինչպես նաև երկու խանութ, դպրոց ու մանկապարտեզ: Ամբոխը փորձել է գրոհել նաև ոստիկանական բաժանմունքը, շատերը պայթուցիկ նութեր են նետել շենքի վրա:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալություն՝ ցուցարարները քարեր են նետել մի քանի տարմվայի վրա: Երեկ էլ ոստիկանությունը 13 երիտասարդի է ձերբակալել, որոնք մասնակցել են անկարգություններին: Նշենք, որ շվեդական մայրաքաղաքում տեղի ունեցող հուզումները սկսեցին այն բանից հետո, երբ մի ոստիկան գնդակահարել էր իր վրա մահակով հարձակված ներգաղթյալին: