Տղամարդու ոտքից 110 կգ կշռով ուռուցք են հեռացրել

Beijing, China1Բժիշկները տղամարդու ոտքից հեռացրել են 110 կգ կշռով աշխարհի ամենամեծ ուռուցքը:

Չինացի 37-ամյա Յան Ջիանբիի գոտկատեղին ի ծնե նշան է եղել, որը ինը տարեկան հասակում սկսել է աճել:

12 տարեկան հասակում ուռուցքը բռունցքի չափ է դարձել, և նա վիրահատությամբ հեռացրել է այն:

Վիրահատությունից հետո ուռուցքը կրկին աճել է, և Պեկինի հիվանդանոցում վերջին հետազոտության ժամանակ պարզվել է, որ այն 110 կգ է դարձել:

Գլխավոր վիրաբույժի տեղեկություններով՝ Յանը գենետիկ խանգարում ունի, որը ազդում է բջիջների նորմալ աճի վրա: Յանը նշել է, որ նախկինում հսկայական ուռուցքի պատճառով ինքն ամբողջ օրը ստիպված է եղել պառկել կամ նստել անկողնում:

Նրան հիվանդանոցում երկու անկողին են հատկացրել ուռուցքը տեղավորելու համար:

Ուռուցքի հեռացման վիրահատությունը տևել է 16 ժամ, որին մասնակցել է ինը բժիշկ: Վիրահատության ընթացքում հիվանդը 5,000 մլ արյուն է ստացել, որը ավելին է, քան չափահաս մարդու ամբողջ մարմնում պարունակվող արյունը:

Այժմ նա ապաքինվում է և հիվանդանոցից դուրս կգա այս ամսվա վերջին:

 

Անկախ 

Ուղեղից հանել են 3 ատամ

o_906434Ամերիկայի Մերիլենդ նահանգում վիրաբույժները 4-ամսական երխայի ատամներն են հեռացրել: Ասես ոչ մի առանձնահատուկ բան չկա: Սակայն, ատամները երեխայի ուղեղում էին “ծկլթել”: Տոմոգրաֆով հետազոտությամբ պարզվեց, որ երեխայի գլխում ուռուցք է գոյացել: Այն հեռացնելու համար վիրաբուժական միջամտություն պահանջվեց, սակայն բժիշկները երբեք չէին կարող ենթադրել, որ երեխայի ուղեղում ատամներ են ծլել:

Փոքրիրկի ծնողներն անհանգիստ էին.նրանց երեխայի գլուխը չափազանց արագ էր մեծանում: Նրան ուղարկեցին  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի: Ստացված նկարներում երեխայի ուղեղում 4,1x4x3,5 սմ չափսերով նորագոյացություն էր:

Բարեբախտաբար, 4-ամսական փոքրիկի վիրահատությունը հաջող ընթացավ: Հեռացվեց և ուռուցքը, և ատամները, որոնք ուղարկեցին փորձագիտական ուսումնասիրության: Պարզվեց, որ երեխայի մոտ կրանիոֆարինգոմա է, գլխուղեղի դանդաղ աճող ուռուցք, որը կարող է  անգամ հասնել  գոլֆի գնդակի չափսի: Նման ուռուցքներ սովորաբար ախտորոշվում են 5-14 տարեկան երեխաների մոտ: Հազվադեպ է պատահում, որ նման բան հայտնաբերվի ավելի փոքր տարիքի երեխաների մոտ:

Սակայն սա առաջին անգամ է, որ նման ախտորոշման դեպքում գլխուղեղից ատամներ են հանվում: Գիտնականները մինչ այդ էլ էին ենթադրում, որ կրանիոֆարինգոման ձևավորվում է նույն բջիջներից, ինչ մարդկային ատամները: Հիմա նրանք նաև դրա ապացույցն ունեն:

Այժմ փոքրիկն իրեն լավ է զգում ու նորմալ է աճում, սակայն մի  հանգամանք կա.վիրահատության ընթացքում բժիշկները հայտնաբերեցին  որոշ միացությունների խանգարումներ, որոնք պատասխանատու են որոշակի հորմոնների մշակման համար: Ըստ ամենայնի, փոքրիկն իր ամբողջ կյանքի ընթացքում ստիպված կլինի ընդունել այն հորմոնները, որոնք իր օրգանիզմն ընդունակ չէ մշակել:

Անկախ

Բժիշկներին հաջողվել է չինացուն ազատել 10կգ-անոց ուռուցքից

o_904186Բժիշկները 27-ամյա չինացուն ազատել են 10 կգ-անոց ուսապայուսակ հիշեցնող ուռուցքից:

Սիան քաղաքից Յան Սյաոի մեջքին ուռուցք սկսել է  գոյանալ 10 տարի առաջ: Սկբում այն հավի ձվի չափի կոշտուկ էր հիշեցնում, ապա սկսեց աճել անընդհատ:

Բժիշկները նրան զգուշացրին, որ վիրահատությունը բավական վտանգավոր կարող է լինել: Սակայն, եթե չկարողանան այն հեռացնել, ապա երիտասարդը կարող է անգամ ինքնուրույն տեաշարժիվել չկարողանա:

2007-ին նրա մոտ ախտորոշվեց ֆիբրոմատոզ: Այն  ժամանակ էլ նրան առաջարկեցին վիրահատություն, սակայն նախազգուշացրին ռիսկի մասին: Հայրը որդուն համոզում էր հետ կանգնել վճռից, քանի որ   կորցրել էր կնոջն ու դստերը ու չէր կամենում որդուն էլ կորցնել: Սակայն ուռուցքը շարունակում էր աճել:

2013-ին նա ստիպված էր դիմել հիվանդանոց: Այդ պահին ուռուցքն արդեն 30×50 սմ էր, իսկ հաստությունը` 17 սմ: Վիրաբույժները նրան կրկին հիշեցրին ռիսկի մասին:   Բացատրեցին նաև չվիրահատվելու հետևանքները: Վերջապես հայրը տվեց իր համաձայնությունը: Նա պարտքեր արեց, ընկերներն ու բարեկամներն էլ օգնեցին: Վիրահատությունը կատարվեց փետրվարի 19-ին և տևեց 9 ժամ: Հիվանդը դեռևս դուրս չի գրվել: Բժիշկները զգուշացրել են նաև, որ ուռուցքը կարող է կրկին աճել:

Անկախ

Չինացի տղամարդը վիրահատվել է` դեմքին աճած 1,5 կգ ուռուցքի պատճառով

չինացիՉինացի տղամարդը վիրահատվել է՝ դեմքին աճած 1,5 կգ ուռուցքը հեռացնելու նպատակով:

Հունան նահանգի բնակիչ 37-ամյա Հուան Չունկաին ուռուցքի պատճառով «չինական փիղ» էին անվանում: Նա տառապում է նեյրոֆիբրոմատոզ հիվանդության հազվագյուտ տեսակից, որի հետևանքով նրա դեմքին հսկայական ուռուցքներ են առաջացել՝ ամբողջովին աղավաղելով այն:

Նրա մոտ այս հիվանդության աշխարհի ամենածանր դեպքն է նկատվում:

Չորեքշաբթի օրը հաջողությամբ վիրահատվելուց հետո՝ նա հետագայում ևս երկու վիրահատություն կանցնի:

Այս հիվանդությունը սովորաբար ժառանգաբար է փոխանցվում, սակայն այն որոշ դեպքերում առաջանում է նաև նախքան երեխայի ծնունդը գեների մուտացիաների հետևանքով:

Հուանի ուռուցքը հինգ տարի առաջ 15 կգ կշիռ է ունեցել և ճնշում է գործադրել նրա մարմնի վրա, դանդաղեցերել նրա աճը և շարունակական ցավի պատճառ դարձել:

Հուան ՉունկաիՆրա մոտ ուռուցքը առաջին անգամ նկատվել է չորս տարեկան հասակում և տարիքի հետ մեծացել:

Հուանը 10 տարեկան հասակում դադարել է դպրոց հաճախել, քանի որ նրա համադասարանցիները ծիծաղում էին նրա վրա: 25 տարեկան հասակում նա կորցրել է իր բոլոր ատամները, իսկ հետագայում խոսելու և ուտելու հետ կապված դժվարություններ են առաջացել:

Մի քանի տարի առաջ նույնիսկ կրկեսից մոտեցել են նրա հայրիկին՝ ցանկանալով գնել նրան հրեշների ներկայացումների համար, սակայն նրա ծնողները մերժել են նրանց:

Հուանը վիրահատվել է նաև 2007 և 2008 թթ, դրանք չափազանց վտանգավոր վիրահատություններ են եղել և մեծ քանակությամբ արյան կորստի վտանգ է եղել:

 

Հսկայական ուռուցք` գարեջրի կեղտոտ բանկայից

o_860229Կեղտոտ բանկայից գարեջրի մի կումը Ավստրալիայի բնակչի համար վերածվեց մեկ տարվա տառապանքի: 2012-ի մարտին Ջոն Մաքդոնալդը ընկերոջ հետ ձկնորսության գնաց` իր հետ տանելով անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` սպիրտային խմիչք: Տղամարդիկ Բրիսբոն գետի մոտ էին, երբ Մաքդոնալդը պատրաստվեց գարեջուր խմել, սակայն այն ձեռքից սահեց ու ընկավ ջրի մեջ: Ավստրալացին իսկույն այն բռնեց ու պարունակությունը խմեց: Դրանից հետո նա ծանր հիվանդացավ:

Ընդամենը ժամեր անց` նա վատացավ: Այդ պահից սկսած արդեն անթիվ անհամար մասնագետների մոտ է եղել ու մի քանի վիրահատություն տարել, քանի որ խեղճի փորի վրա հսկայական ուռուցք է գոյացել: Սակայն նույնիսկ վիրաբույժներն են անկարող. նրանք չեն հասկանում, թե ինչ վարակ է կպել տղամարդուն:

Սկզբում 60-ամյա Մաքդոնալդին հակաբիոտիկներով բուժում նշանակեցին, ապա վիրահատեցին: Սակայն դրանից վիճակն էլ ավելի վատացավ: Երրորդ վիրահատությունը նրան ազատեց հսկայական ուռուցքից, որն ասես հղիություն լիներ: 4-րդ վիրահատությունը, մասնագետների կարծիքով, պետք է վերջինը դառնար , սակայն, յուրաքանչյուր վիրահատությունից հետո ուռուցքը կրկին ու կրկին է աճում:

Այս տարվա հուլիսին նա նորից դիմեց մասնագետների օգնությանը, սակայն վերջիններս նրան հայտնեցին, որ առաջիկա մեկ տարում ոչնչով չեն կարող օգնել:

Հիմա խեղճը փնտրում է բժիշկների, որոնք նրան կազատեն ուռուցքից:”Ես  ցանկանում եմ իմ պատմությունը պատմել ողջ աշխարհին: Գուցե ինչ որ տեղ ինչ որ մեկը լսի իմ աղոթքներն ու օգնի ապաքինվել: Ես ուզում եմ երեխաներիս ու փոքրիկ թոռանս կողքին լինել: Եթե ինչ որ տեղ բժիշկ կա` ես հույս ունեմ, որ նա կարձագանքի:

“Ըստ երևույթին Բրիսբոն գետը շատ ավելի կեղտոտ է, քա մեզ է թվում: Դա վայրկենական որոշում էր, իմ կողմից` հիմարություն,-հիշում է նա ձկնորսության օրը:-Հիմա ես պետք է սրանով ապրեմ մինչև  կյանքիս վերջը”:

 

 Անկախ