Կառավարությունում քննարկվել են Արմավիրի և Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցեր

11341_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավար Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Արմավիրի և Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև ձևավորվող համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացմանը:

«Հայաստանի և Չեխիայի միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական կապեր: Մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը տարբեր բնագավառներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Միրոսլավ Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ իր հետ Հայաստան են ժամանել մի խումբ գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում, այդ թվում` գյուղատնտեսության և զբոսաշրջության: Աշխատանքներ են տարվում նաև Երևան-Օստրավա չարտերային չվերթների կազմակերպման ուղղությամբ:
Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ երկու երկրների գործարարների միջև արդեն իսկ ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված աշխատանքները և նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել երկու մարզերի միջև փոխգործակցության զարգացմանը:
 Անկախ

Պրագայում ջերմաստիճանի 130-ամյա ռեկորդ է գրանցվել

532b63bf-ef8c-64b2-ef8c-64bde9c83721.photo.0Անսովոր տաք եղանակ է Չեխիայում: Պրագայում 130-ամյա վաղեմության ռեկորդը գերազանցվել է: Օդերութաբանների տվյալներով, երեկ սնդիկի սյունը բարձրացել է մինչև 19,4  աստիճան:

Նախորդ ռեկորդը գրանցվել է 1884-ին, այն ժամանակ օդը տաքացել է մինչև 18,7 աստիճան:

Չեխիայի մայրաքաղաքում է գտնվում երկրի ամենահին օդերևութաբանական կայանը, որը դիտումներ է կատարում 1775-ից:

Անսովոր ջերմաստիճան է  երկրի բոլոր շրջաններում: Մեկ օրում Չեխիայում ջերմաստիճանային 68 ռեկորդ է սահմանվել:

Անկախ

Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի վարչապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

5379_bՉեխիայի Հանրապետություն պետական այցի վերջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Ինչպես Անկախ-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Սոբոտկային՝ ՉՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին, հեռանկարային ոլորտներին, երկու երկրներում գործարար և ներդրումային միջավայրի առավելություններին և խնդիրներին: ՀՀ Նախագահը և ՉՀ վարչապետը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում մեծապես կարևորել են գործարար համայնքների միջև շփումները: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ է նշվել Պրահայում այսօր կայացած հայ-չեխական գործարար համաժողովը, ՀՀ Նախագահի այցի ընթացքում ստորագրված՝ տնտեսական ոլորտը կանոնակարգող համաձայնագրերը, որոնք, կողմերի համոզմամբ, հիմք են հանդիսանում բազմաթիվ ոլորտներում տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

5383_bՆախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Նախագահի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով այցը Չեխիայի Հանրապետություն, այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

 

Անկախ

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը Պրահայում մասնակցել են հայ-չեխական գործարար համաժողովին

Սերժ ՍարգսյանՊետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանն այսօր Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունում մասնակցել են հայ-չեխական գործարար համաժողովին:

Ինչպես Անկախ-ին տեղեկացնում են ՀՀ  նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահները ողջունել են նման ձևաչափով գործարարների հանդիպումը և դրա շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը: Նախագահ Զեմանը կարևորել է հատկապես Հայաստանի և Չեխիայի առանձին տարածաշրջանների միջև ստորագրվելիք համաձայնագրերը, որոնք լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը համակարծիք են եղել, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, և այն լիարժեք օգտագործելու համար զգալի դեր են վերապահել գործարարներին՝ վստահեցնելով, որ երկուստեք պետականորեն հնարավորինս կխրախուսեն գործարարների միջև կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական հնարավորությունները, գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ աշխատանքները, նախաձեռնված լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային վարկանիշային զեկույցներում: Դրանց համաձայն, Հայաստանը մասնավորապես` Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես»-2014 տարեկան զեկույցում 185 երկրների շարքում գրավում է 37-րդ տեղը: Անդրադառնալով ՀՀ տնտեսական հնարավորություններին՝ Հանրապետության Նախագահն ասել է. «Ես կարծում եմ, որ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում գործարարության համար: Առաջինը 2013թ. սեպտեմբերի 3-ի մեր որոշումն էր միանալ Մաքսային միությանը, այլ կերպ ասած՝ դա մեր որոշումն էր միանալ 200 միլիոնանոց շուկային: Երկրորդը դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից արտոնյալ առևտրային ռեժիմի վերահաստատումն էր, ի թիվս 9 երկրների, նաև Հայաստանի Հանրապետության հետ: Այսինքն մենք կարող ենք լինել կապող կամուրջ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առևտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ: Ես կարծում եմ, որ չափազանց կարևոր հանգամանք է, որ և՛ պարոն Զեմանը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որպեսզի մեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ունենան արագ աճ»:

5335_bԳործարար համաժողովի ժամանակ Հայաստանի և Չեխիայի նախագահները հանգամանորեն անդրադարձել են նաև զարգացման հեռանկար ունեցող համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ նշելով էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, սննդարդյունաբերությունը, ոսկերչությունը և այլն:

Նախագահ Զեմանը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելել Հայաստան և վստահեցրել է, որ այդ այցի ժամանակ իրեն կուղեկցի չեխ գործարարների ներկայանալի պատվիրակություն, և երկու երկրների գործարարների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Չեխիայի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Չեխիայի ամենահին վանքերից մեկը՝ Ստրահովի վանական համալիր: Այստեղ Նախագահին ծանոթացրել են համալիրի հիմնադրման պատմությանը, վանքի տարածքում տեղակայված ազգային գրականության թանգարանին, Ստրահովի գեղարվեստական ցուցասրահին և վանքում շուրջ 800 տարի գոյություն ունեցող հսկայական գրադարանին, որտեղ պահվում են ավելի քան 2500 ձեռագրեր և 130.000 գրքեր: Հանրապետության Նախագահը եղել է նաև համալիրի 1140-1143թթ. հիմնադրված Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում:
Անկախ

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք

ընթրիք չեխիայումԻ պատիվ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ երեկոյան Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են ՀՀ Նախագահի Չեխիա կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-չեխական հարաբերություններում բնական կամուրջ հանդիսացող Չեխիայի հայ համայնքին և մի շարք այլ հարցերի:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Նախագահներ Սարգսյանը և Զեմանը կարևորել են ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու ուղղությամբ հետագա երկկողմ ակտիվ աշխատանքը:

Իր շնորհակալական խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում չեխ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակների անունները, որոնցից են առաջին աշխարհամարտից հետո հռչակված Չեխոսլովակիայի Նախագահ Տոմաշ Մասարիկին, նրա ժամանակակից, չեխ գրող և հումանիստ Կարել Հանսային, ովքեր իրենց մարդասիրական և քաղաքական-հասարակական գործունեությամբ լույս սփռեցին 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վրա:

Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակել է նաև հայագիտական ուսումնասիրություններին նվիրված չեխ ժողովրդի մեծավաստակ զավակներ լեզվաբան-սեպագրագետ Բեդրիխ Հրոզնիին, հայագետ-թարգմանիչներ Վացլավ Չեռնիին, Լյուդմիլա Մոտալովային, որոնց շնորհիվ չեխերեն են թարգմանվել հայ ժամանակակից մեծ բանաստեղծներ Իսահակյանի, Սևակի, Սարյանի և այլոց ստեղծագործությունները:

Ի հավաստումն երկու ժողովուրդների բարեկամության, Հանրապետության Նախագահը նշել է հիշարժան մեկ այլ փաստ ևս. Տոմաշ Մասարիկի նախագահության օրոք և անձամբ նրա որոշմամբ՝ շուրջ 60 հայազգի ուսանողներ հնարավորություն են ստացել չեխական կրթաթոշակներով ուսանել երկրի հեղինակավոր համալսարաններում` հաղորդակցվելով և որդեգրելով եվրոպական մշակույթն ու ժամանակի առաջադեմ հասարակական և քաղաքական հայացքները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր էլ Չեխիայում շարունակում են ուսանել Հայաստանի քաղաքացիները՝ կրթվելով ու հաղորդակցվելով եվրոպական մշակույթին:

Խոսքի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության Նախագահին հրավերի, ջերմ հյուրընկալության ու փոխվստահության մթնոլորտում արդյունավետ քննարկումների համար և մաղթել Չեխիային, բարեկամ չեխ ժողովրդին և հայ-չեխական բարեկամությանը հարատևություն ու բարօրություն:

 Անկախ

Չեխիայի պաշտպանության նախարար է դարձել հայտնի դերասան Մարտին Ստրոպնիցկին

stropnicky-martinՉեխիայում քննարկում են կառավարության նոր կազմը: Կոալիցիոն կաբինետում 3 գլխավոր կուսակցությունների ներկայացուցիչներ են: Ամենաշատ ուշադրությունը պաշտպանության նախարար Ստրոպնիցկու կողմն է, քանի որ ամենաճանաչելին է.համարյա ամեն երեկո նա հեռուստաէկրաններին է հայտնվում` սերիլաներում ու ֆիլմերում:

Ստրոպնիցկին հիմնականում դետեկտիվ ֆիլմերում է խաղում: Նա  բեմադրություններ է ներկայացրել թատրոնում,գրքեր գրել: Տիրապետում է 6 լեզվի, այդ թվում` ռուսերենին: Քաղաքականության մեջ վաղուցվանից է.1993 հասցրել է Պորտուգալիայում, Իտալիայում ու Վատիկանում դեսպան լինել: 1998-ին եղել  է մշակույթի նախարար, սակայն ոչ երկար:

Շատերը հիմա քննադատում են վարչապետ Սոբոտկոյին` նման նշանակման համար,  փաստարկելով, որ նախկին դերասանը ազգային անվտանգության հարցերից ոչինչ չի հասկանում ու նոր դերից էլ,հնարավոր է, գլուխ չհանի:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով կմենկի Չեխիա

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Նախագահ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Չեխիայի նախագահները կմասնակցեն նաև հայ-չեխական գործարար համաժողովին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի, վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայ ոստիկանները Չեխիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող են հայտնաբերել

ոստիկանությունՀունվարի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի մոտից բերման են ենթարկել Չեխիայի Հանրապետության Ինտերպոլի ազգային Կենտրոնական բյուրոյի կողմից ազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 1966 թ. ծնված Վիտ Կորեչենկին:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Անկախ

Չեխիայի ոստիկանությունը Պաղեստինի դեսպանատանը պայթուցիկներ է հայտնաբերել

Palestinian ambassador Jamal al-Jamal deathՈստիկանության տեղեկություններով՝ չեխ հետախույզները պայթուցիկներ են հայտնաբերել Պրահայում Պաղեստինի դեսպանատանը , որտեղ հունվարի 1-ին ենթադրաբար ականապատ սեյֆի պայթյունից զոհվել էր դեսպանը:

Պայթյունի հետևանքով դեսպան Ջամալ ալ-Ջամալի զոհվելուց հետո  ոստիկանությունը 12 անօրինական զենք է հայտնաբերել:

Սեյֆի պայթելու պատճառը դեռևս պարզ չէ, սակայն դեսպանի մահը դիտարկվում է որպես անփութության արդյունք: Ալ-Ջամալը իր աշխատանքը սկսել էր հոկտեմբերին:

Ոստիկանության տեղեկություններով՝ զենքերը ուղարկվել են փորձաքննության:

Ոստիկանությունից հինգշաբթի օրը հայտնել են, որ Պաղեստինի իշխանությունները իրենց գրավոր հայտնել են, որ հայտնաբերված զենքերը իրենց նվիրել են նախկին կոմունիստական Չեխոսլովակիայի պաշտոնյաները: Չեխոսլովակիան Սովետական բլոկի մաս էր կազմում և ջերմ կապեր ուներ Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ:

Պաղեստինցիները հայտնել են, որ զենքերը երբեք չեն օգտագործվել և մշտապես պահվել են սեյֆի մեջ:

Չեխիա մեկնողներին մուտքի արտոնագրեր կտրամադրի Լեհաստանի դեսպանությունը

շենգենԵրևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. հունվարի 10-ից ստանձնել է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև՝ Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Չեխիայի Հանրապետության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:     Չեխիան Սլովենիայից և Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթն իրականացնում է Լեհաստանը:   Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Բացառություն են կազմում Ազգային` D տեսակի արտոնագրերը:   Ըստ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հաղորդագրության՝ հունվարի 10-ից Հայաստանի քաղաքացիները, ովքեր մեկնում են Չեխիայի Հանրապետություն մինչև 90 օր ժամանակահատվածով, պետք է արտոնագրային դիմումը ներկայացնեն Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն, այլ ոչ թե՝ Թբիլիսիում Չեխիայի Հանրապետության դեսպանություն:

Անկախ

Վարչապետը հանդիպել է Չեխիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

10798_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով: «Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր մակարդակ ու մեծ փորձ ունի, և մենք շահագրգռված ենք այդ բնագավառներում համագործակցության խորացմամբ», – նշել է վարչապետը:
Իր հերթին դեսպանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանը համարում է իր բարեկամը և շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ բոլոր ոլորտներում: Նա շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և ջերմ վերաբերմունքի համար:
Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-չեխական համագործակցության ինտենսիվ զարգացման կապակցությամբ: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական կապերի աշխուժացումը և նոր ոլորտների բացահայտումը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը: Այս համատեքստում դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է չեխ գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվան Եստրաբին հայ-չեխական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

 

Չեխիայի նախագահի նստավայրի դիմաց միջին մատի հսկայական քանդակ են տեղադրել

միջին մատԱղմկահարույց միջադեպ  Չեխիայի մայրաքաղաքում. հայտնի քանդակագործ Դավիթ Չերնին երկրի նախագահի նստավայրի դիմաց տեղադրել է միջին մատը բարձրացրած  հսկայական կապույտ ձեռք: Այս ակցիան ուղղված է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որում  Չերնին պաշտպանում է աջակողմյան թեկնածուին, հաղորդում է բրիտանական  BBC հեռուստաընկերությունը:

Լրագրողների  կարծիքով, քանդակում ամփոփված անպատշաճ ժեստն հասցեագրված է   ներկա չեխական իշխանությանը: Ստեղծագործության հեղինակը չի մեկնաբանել իր աշխատանքը: Նա ասել է, որ քանդակը արդեն ամեն ինչ ասում է: Չեխիայի ներկա նախագահ Միլոշ Զեմենը աշխատանքային այցով այժմ գտնվում է  Ուկրաինայում:

Քանդակագործ Դավիթ Չերնին, որը հայտնի է իր սադրիչ արարքներով, մասնակցում է երկրի նախագահի հակառակորդի`Կարել Շվարցենբերգի  նախընտրական քարոզչությանը: Չեխիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 25-26 -ը:

Հսկայական միջին մատի քանդակի հեղինակի մասին խոսում էին դեռ 1991թ., երբ նա Պրահայի փողոցներից մեկում գերմանա-ֆաշիստական օկուպանտներից քաղաքի ազատագրման պատվին տեղադրված սովետական տանկը ներկեց վարդագույն:

Հզոր պայթյուն Պրահայում

pragaԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հզոր պայթյուն է եղել, որի հետևանքով նվազագույնը 40 մարդ է տուժել: Ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Խուլանը հաղորդել է, որ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռևս ճշտված չէ: Շենքը մասնակիորեն քանդվել է, հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ են մնացել: Այդ պատճառով էլ գործի են անցել փրկարարական ջոկատները: Ոստիկանները շրջապատել են դեպքի վայրը: Պայթյունից տուժել են նաև հարևան շենքերը, որոնցից մեկը Ազգային թատրոնի շենք է եղել:
Իսկ ահա թուրքական «Radikal» հայտնում է, որ տեղական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, իսկ վիրավորների թիվը արդեն 55-ի է հասել: