Ալիևը ոչ մի դեպքում պատերազմ չի սկսի. Էդիկ Բաղդասարյան

Aliev

“Հետք” էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ես մի անգամ էլ եմ ասել, Ալիեւը պատերազմ չի սկսի: Չի սկսի, որովհետեւ միայն պատերազմի դեպքում նա կարող է կորցնել իշխանությունը: Նրա իշխանությանը այս վիճակում ոչինչ չի սպառնում: Արեւմուտքի համար նա լավ գործընկեր է: Ինչքան էլ տարբեր առիթներով քննադատեն Արեւմուտքում, միեւնույն է` Ալիեւը լավագույն տարբերակն է նրանց համար: Մենք մեր երկիրը պիտի շուտափույթ կարգի բերենք, այլընտրանք չունենք: Պետական բոլոր օղակները կաթվածահար են, այս վիճակում ինքներս մեզ կոչնչացնենք”:

 

Անկախ

Փհենյանը Վաշինգտոնին պատերազմով է սպառնում

1324-390x290 (1)ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ երբ էկրաններին բարձրանա ֆիլմը, որում Կիմ Չեն Ընին  սպանում են, ապա դա ԱՄՆ-ին պատերազմի հայտարարություն կդառնա, հաղորդում է  Росбалт-ը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ հոկտեմբերին պետք է նոր ֆիլմ թողարկվի` “Հարցազրույցը”` Ջեյմս Ֆրանկոյի ու Սեթ Ռոգենի մասնակցությամբ: Ըստ ֆիլմի սյուժեի, թոք շոուն վարող երկուսին հաջողվում է հարցազրույց վերցնել Հյուսիսային Կորեայի առաջնորդից: Հետո նրանց ԿՀՎ-ն կվարձի` Կիմ Չեն Ընի դեմ մահափորձ կատարելու համար:

“Ֆիլմի արտադրությունն ու վարձույթը մեր առաջնորդի սպանության նպատակով դավադրության մասին անթույլատրելի ագրեսիայի ու ահաբեկչության ակտ է: Եթե ամերիկյան ադմինիստրացիան թույլատրի այդ ֆիլմի ցուցադրությունը, ապա դաժան հակամիջոցներ կկիրառվեն”,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Անկախ

Նախագահական ընտրություներից հետո Սիրիայում իրավիճակը չի խաղաղվի

Syria_electionsՍիրիայում ավարտվեցին հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունները, սակայն վերջնական արդյունքները պաշտոնապես հայտնի կլինեն հունիսի 5-ին: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը, ըստ հրապարակումների, կազմել է 95 տոկոս, իսկ նախնական հարցումների ու արդյունքների համաձայն` ընտրություններին մասնակցածների գերակշիռ մեծամասնությունը իր վստահության քվեն տվել է գործող նախագահ Բաշար Ասադին: Նշենք, որ սիրիական օրենքների համաձայն` ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար պահանջվում է ստանալ ձայների 50 տոկոսը` գումարած 1 քվե:

Արժե նայել, թե ինչ պայմաններում էին անցնում այդ ընտրությունները:
Ըստ Սիրիայի սահմանադրության` ընտրությունները պետք է տեղի ունենային մինչև հուլիս ամիսը, քանի որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 17-ին:
Առաջին անգամ ընտրություններին իրավունք ունեին մասնակցելու մեկից ավելի թեկածուներ, քանի որ 50 տարվա մեջ առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ զուգահեռ` երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 2 այլ ներկայացուցիչներ: Սակայն մեծ մասը կասկած չուներ, որ կհաղթի Բաշար ալ Ասադը, որ Սիրիայում իշխանության ղեկին է 2000 թվականից և նախագահի պաշտոնում փոխարինել է հորը` ՀաՖես Ասադին:

Սիրիայի քաղաքացիներն առաջին անգամ, 2012 թ. նոր սահմանադրության համաձայն, 7 տարի ժամկետով պետք է ընտրեին երկրի նախագահին: Ըստ 2012 թ. փետրվարի 28-ին ուժի մեջ մտած Սիրիայի նոր սահմանադրության 88-րդ հոդվածի` նախագահը ժողովրդի կողմից ընտրվում է 7 տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ: Սիրիայում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չկա: Քվեարկության ընթացքին ու ձայների հաշվարկին գավառներում հետևում էին իշխանության գործադիր ղեկավարները, իսկ մայրաքաղաքում` արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեն:

Սկզբնական փուլում անհասկանալի էր, թե ինչպես է կառավարությունը մտադիր կազմակերպել քվեարկությունը երկրի այն հատվածներում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ: Չէր նշվում նաև, թե ինչպես են վարվելու այն միլիոնավոր մարդկանց հետ, որոնք վերջին երեք տարում տեղահանվել են իրենց տներից և փախստականի կարգավիճակով գտնվում են հարևան երկրներում, որտեղ, ի դեպ, 2011-ից ի վեր սիրիական դեսպանությունները փակվել են: Սիրիայում ԿԸՀ-ին փոխարինող արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեի ղեկավար Հիշամ Աշ-Շահարը հայտարարել էր. «Մենք վճռեցինք, որ Սիրիան մի մեծ ընտրատեղամաս է, ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել այնտեղ, որտեղ կարող է»: Բայց պարզ էր, որ քվեարկությունն անցկացվելու է այն շրջաններում, որոնք գտնվում էին կառավարական ուժերի վերահսկողության ներքո:

Նայենք, թե ինչ քաղաքական խորապատկերում անցան ընտրությունները: Հենց այն պահից, երբ Մոհամմեդ Լահամը հայտարարեց Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, Ասադի հակառակորդ գործիչներն անմիջապես հանդես եկան հայտարարությամբ` դա անվանելով «ֆարս», իսկ Ասադի հակառակորդների կողմնակից միջազգային ուժերը ընտրություններ անցկացնելու ծրագիրը համարեցին «ժողովրդավարության ծաղրանք»: Ընդդիմադիր զինյալները նախազգուշացրել էին, որ փորձելու են խափանել քվեարկությունը, իսկ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան, որը վայելում է Արևմուտքի աջակցությունը, ընտրությունները բոյկոտեց: Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ընտրություններն անվանեց «սիրիացիների արյամբ բեմադրված թատրոն»:
Արևմուտքի ղեկավարները դատապարտեցին չավարտված պատերազմի ընթացքում ընտրություն անցկացնելու որոշումը:

arm140177689321Հիշեցնենք` Սիրիան 2011 թ. մարտից գտնվում է ներքաղաքական ճգնաժամի` փաստացի քաղաքացիական պատերազմի մեջ: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված:

Ասադը փորձում է ռեաբիլիտացիայի ենթարկվել, Արևմուտքը` խանգարել դրան

Սիրիայի իշխանությունների կարծիքով` այս ընտրությունը կարող է պատերազմի ավարտի հանգեցնել: Եթե ժողովուրդն Ասադին ընտրի, զինված հակամարտությունը պետք է դադարեցվի, իսկ եթե չընտրի` Ասադը պետք է հեռանա:
Երբ հայտարարվեց ընտրությունների անցկացման մասին, վերլուծաբանները նշում էին, որ Սիրիայի իշխանությունները ձգտում են այս քվեարկությունն ամեն կերպ ներկայացնել որպես ճգնաժամը լուծելու միջոց: Ու չէին սխալվում: Սիրիայի գործող նախագահ Ասադն ապրիլի կեսերին ասել էր, որ հակամարտությունը թևակոխել է «շրջադարձային փուլ» ապստամբների նկատմամբ Սիրիայի ուժերի առավելություն ձեռք բերելու շնորհիվ: Հետո Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին ասաց, որ այս ընտրությունը պատմական իրադարձություն է Սիրիայի համար, և մասնակցության բարձր մակարդակն աշխարհին կապացուցի, որ Սիրիայի ժողովուրդը որոշել է և վճռական է ընտրական գործընթացը հաջողությամբ պսակելու հարցում:

Բուն ընտրությունները, ճիշտ է, ուղեկցվեցին հրաձգություններով, մարտերով և այլն, բայց առանձնապես ոչ մի արտառոց բան չեղավ: Քվեարկության ընթացքին հետևում էին խորհրդարանականներ 30 բարեկամ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից:
Սիրիացիների մասնակցությունը ընտրություններին, եթե, իհարկե, հնարավոր է դատել միջազգային լրատվամիջոցներով հրապարակված տեսա-լուսանկարահանված կադրերից, աննախադեպ ակտիվ էր:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտն արդեն անդրադարձել է Սիրիայում երեկ կայացած նախագահական ընտրություններին` դրանք որակելով «խայտառակություն»: Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում ինքնառաջադրված Բաշար ալ Ասադը, որ նաև գործող նախագահն է, չի վայելում Միացյալ Նահանգների վստահությունը:
Արևմուտքն ու Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ, ինչը նշանակում է, որ Արևմուտքն ու նրա մերձավորարևելյան դաշնակիցները Ասադի հետ` որպես լեգիտիմ նախագահի, չեն պատրաստվում նստել բանակցությունների սեղանին ու շարունակելու են աջակցել ապստամբներին:
Բայց Սիրիան Արևմուտքի ու նրա մերձավորարևելյան ուղեկիցների դեմ մենակ չմնաց. ի հակադրություն Արևմուտքի, Իրանն ու Ռուսաստանը հանդես եկան սիրիական ընտրություններն աջակցող հայտարարություններով: «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանությանն ու ճգնաժամից դուրս գալուն, և ի վերջո այդ երկրում կհաստատվի կայունությունն ու խաղաղությունը»,- ասվում է մասնավորապես Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ընտրությունների ընթացքին հետևող Ռուսաստանի պատվիրակությունն էլ հայտարարեց, որ Սիրիայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:

Այսպիսով, Բաշար Ասադը կշարունակի պաշտոնավարել արդեն որպես Սիրիայի լեգիտիմ նախագահ` ունենալով Իրանի, Ռուսաստանի և մի շարք այլ բարեկամ երկրների աջակցությունը: Եվ, համապատասխանաբար, իր հակաքայլերն է անելու Արևմուտքի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ Սիրիայում իրավիճակը ոչ թե խաղաղվելու է, այլ ավելի է թեժանալու:

 

Պատերազմների հետևանքով 2013թ-ի ընթացքում 33,3 միլիոն մարդ է տեղահանվել

syria-displacedՉորեքշաբթի օրը ՄԱԿ-ի և Նորվեգիայի պաշտոնյաների տարածած տեղեկությունների համաձայն՝ 2013 թ-ի ընթացքում ամբողջ աշխարհում պատերազմների հետևանքով 33,3 միլիոն մարդ է տեղահանվել:

2012 թ-ի համեմատությամբ տեղահանվածների թվի 4,5 միլիոնով աճը հիմնականում պայմանավորված է Սիրիայի քաղաքացիական պատերազմով, որի ընթացքում զոհվել է 150,000 մարդ:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության և Նորվեգիայի փախստականների հարցերի խորհրդի տվյալներով՝ անցած տարի իրենց տները լքած 8,2 միլիոն մարդկանցից միայն 3,5 միլիոնը Սիրիայից է եղել: 33,3 միլիոն տեղահանվածների մյուս երկու երրորդը իրենց տները լքել են անցած տարիների ընթացքում:

Ըստ վերոնշյալ թվերի՝ յուրաքանչյուր 60 վայրկյանի ընթացքում մեկ ընտանիք է լքում Սիրիան:

 

Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի. Աբդուլահ Գյուլ

Աբդուլլահ Գյուլ   Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի: Նրա խոսքերով՝ Թուրքիան պատերազմ չի ուզում և Անկարան ջանում է պահպանել տարածաշրջանի կայունությունը, այնուհանդերձ երկիրը միշտ պետք է պատրաստ լինի: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Գյուլը ընդգծել է երկրի Զինված ուժերի ուժեղացման անհրաժեշտությունը: Նախագահը բազմիցս հայտարարել է թուրքական բանակի արդիականացման կարևորության մասին: Նա նաև նշել է, որ Թուրքիան հպարտանում է իր բանակով:

Նշենք, որ Թուրքիայի Զինված ուժերը բաղկացած են ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային զորքերից, ժանդարմերիայից և ափերը հսկող ուժերից:

Անկախ