Պատմությունը Օբամային չի ների

Պատմության գրքերի աղքատ էջեր…

“Foreignpolicy” ամսագիրն անդրադառնում է Օբամայի կերպարին, նրա թողած արտաքին քաղաքական ժառանգությանն ու նրա վարած քաղաքականության հետևանքներով ապագայում դասավորվելիք իրադրություններին՝ նշելով, որ

Օբամա

“ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը սկսում է ձեռք բերել բացասական պիտակ և համբավ։ Զուրկ տեսլականից, թույլ ու աննպատակամղված, այսպես են որակում նրա քաղաքականությունը որոշ քննադատներ, մյուսները՝ նշում, որ նա հրաժարվել է իր  բարոյական ու ռազմավարական պատասխանատվությունից։ Մյուսները նշում են, սակայն, որ նա ամենաքիչը ուղղել է Աֆղանստանում և Իրանում նախկինում առաջացած հետքերը և երևան է գալիս որպես ոչ ռիսկային ղեկավար, ով  խոսում է ռիկի գնալու պատրաստակամության ու Ամերիկյան առաջնորդության մասին։

Օբաման տհաճ դրություն է ստեղծել, քանի որ բարձրացրել է մարդկանց սպասելիքներն ու կատարելագործել իր հռետորությունն ավելին, քան իր կարողություններն են։ 2009թ.-ին նա Կահիրեում ելույթ է ունեցել ՝ խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի նկատմամբ հիմնահատակ փոխվելու է։ Նպատակ էր դառնում Իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը և այլն։ Կարճ ասած՝ Օբամայի խոսքերի ու անելիքների միջև խորը անդունդ է ստեղծվել, որի հետևանքով էլ արժանահավատությունը նվազում  է։ Նրա վարած շատ քաղաքականություններ ձևափոխման չեն էլ ենթարկվել, այլ միայն որակելի են որպես շփոթեցնող, անհետևողական ու երեսպաշտ։

Նախագահության 1000 օրը քիչ ժամանակ չէ և Օբաման շատ բան կարող է փոխել, սակայն անգամ լավատեսները պետք է փաստեն, որ առկա միտումները այնքան էլ հուսադրող չեն։

Ելնելով առկա դասավորություննրից Օբամայի արտաքին քաղաքական ժառանգությունն ի՞նչ է լինելու։ Փորձենք տեսնել.

Ռուսաստան և Ուկրաինա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պարտությամբ ավարտել պատերազմը, սակայն այժմ երևում է, որ նա հաղթանակ է տանում բոլոր մարտերում։ Իսկ Օբամայի վարչակազմը, թվում է, չի կարողանում կանգնեցնել Պուտինին։ Արդյունքները ԱՄՆ-ի նախագահի համար նման իրավիճակում դրական չեն կարող լինել։ Աշխարհագրությունն ու Ուկրաինայի դիսֆունկցիան, երևում է, բարեհաճ են Պուտինի քաղաքականությանը, իսկ երկրի ներսում Ռուսաստանի պատմության, կերպարի  մանիպույլացիան, Պուտինի քաղաքական ահռելի հմտությունները Ռուսաստանի համար մարտահրավերներ չեն ստեղծի։ Ռուսաստանը տնտեսապես ու ֆինանսապես “արյունաքամ” է, սակայն Ռուսաստանն առաջ ավելի վատ դրության մեջ էլ է եղել։  Գնալով պարզ է դառնում, Արևմտյան ուժերն անկարող են “այնքան ցավ պատճառել” Ռուսաստանին, որ փոփոխություն բերեն  նրա հաշվարկներում։

Աստեղ դեր ունի միայն աշխարհաքաղաքական շարժընթացը, որում “մի տղան պնդում է այն, ինչն իր կենսական շահերից է բխում, իսկ մյուս տղաները ոչնչ չեն անում”։ Պատմության էջերում այս ամենը լավ ավարտ չի ունենա Օբամայի համար։

Սիրիա

Ասվածի հիմնական մասը վերաբերում է նաև Սիրիայի ճգնաժամին, որ նշանակում էր բարոյական, հումանիտար և ռազմավարական ճգնաժամ ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը անբարոյականություն չէր, անբարոյական էր այնքանով, որ թույլ տվեց բարոյական, հումանիտար և այլ գործոնների առաջացում: Եվ չնայած ԱՄՆ-ի դերը Սիրիայի ռազմական դժբախտությունների մեջ բացառող փաստերին` պատմությունը Օբամային չի ների Սիրիայի համար:

Իրաք և Աֆղանստան

Օբաման պետք է վարկ ստանա Ամերիկան այս երկարատև, անեկամտաբեր պատերազմներից դուրս բերելու համար: Գուցե դրանով նրա քաղաքականությունը համարժեք է Ամերիկյան հանրության ձգտումներին ու իր սեփական օրակարգին, սակայն նախագահները խոշոր միավոր են ստանում պատերազմներում հաղթելու և ոչ դրանք տապալելու համար: Պատմությունը Իրաք մտնելու ու Աֆղանստանն ուշադրությունից կորցնելու համար ավելի դաժան Ջորջ Բուշ Կրտսերին է պատժելու, բայց սա էլ չի նշանակում, որ Օբաման պետք է ժառանգի այդ հակամարտությունների շարունակումը, հատկապես, որ դրանց հետևանքները   արյունոտ են, անկայուն ու մշուշոտ:

Արաբա-իսրայելական հակամարտություն

Հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը, սակայն չեն նշանակում դրա վերջնական լուծում: Բացառելով որևէ շրջադարձային իրադարձություն, որը այժմ չենք կարող կանխատեսել, Օբամայի վարչակազմը ամենայն հավանականությամբ հետևյալ իրավիճակի առջև կկանգնի. լավագույն դեպքում  կառաջանա լարվածության աճ, Ֆաթթահ և Համաս խմբավորումների միավորում, բռնություն և պաղեստինցիների աջակցությունը նրանց` միջազգային հանրության կողմից ճանաչում ստանալու համար:

Իրան

Պատերազմից խուսափելը, այն աննախադեպ խնդրի լուծումը, որ վերաբերում է իրանցիներին ռումբից հետ պահելուն, լուրջ ձեռքբերում կլինի Օբամայի համար:

Սակայն եթե անգամ գործարքը ստացվի մինչև այս տարվա հուլիսի 20-ը կամ այս տարվա վերջում, այն չի ընթանա առանց բարդությունների: Իրանի վարքը Մերձավոր Արևելքում սատարում է Բաշար ալ Ասադի քաղաքականությունը Սիրիայում, դա նշանակում է հավակնություններ Պարսից ծոցում,աջակցություն Հեզբոլլահին և Համասին, նաև Գազայում Իսլամական Ջիհադի աջակցություն: Այս ամենը երաշխավորում է շարունակական լարվածությունը Իրանի ու ԱՄՆ-ի միջև:

Մի խոսքով, Օբաման մտավ գրասենյակ` որոշելով դառնալ փոփոխությունների նախագահ թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս: Իսկ այժմ, թվում է, նրա նախագահության շրջանը հիշվելու է առավելագույնը որպես մի նախագահի պատմություն, որ ջանում էր պահպանել իր երկրի անվտանգությունը, փորձում դուրս գալ պատերազմներից և ուշադրությունը կենտրոնացնում միայն ավերակները վերականգնելու վրա. սա, հնարավոր է, սարասափելի չէ, սական նաև նշանակալի չէ: Սա այն պատճառով, որ պատմությունը պարգևատրում է այն ղեկավարներին, ովքեր ժամանակ չեն կորցնում փոքր հարցերը լուծելու համար, այլ օգտագործում են այն արդյունավետ` այլ գործերի համար, գործեր, որոնք խոշոր են ու հարատև:

Հանրային խորհրդի ներկայացուցիչները կմասնակցեն Ռուսաստանում Սիրիայի հարցով անցկացվելիք հանրային քննարկման անցկացման աշխատանքներին

IMG_4287Այսօր ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգում քննարկվել են Քեսաբի իրադարձությունների  վերաբերյալ տարբեր երկրների Հանրային խորհուրդների և համանման կառույցների կողմից հնչած արձագանքներն՝ ի պատասխան Հայաստանի Հանրային խորհրդի կոչին՝ ուղղված ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրների 70-ից ավելի հանրային խորհուրդներին:

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

ՀՀ Հանրային խորհրդի կոչին այս կամ այն ձևով արձագանքել էին տարբեր երկրների Հանրային խորհուրդները: Ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել հատկապես Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը, որտեղ մասնավորապես նշված էր, որ Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ:
Օրերս ՀՀ Հանրային խորհրդի կոչի հերթական արձագանքն է հնչել՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի քարտուղար Եվգենի Վելիխովի կողմից:

Վերջինս հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատը կիսում է հայկական կողմի մտահոգությունը՝ կապված Սիրիայում հակակառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության, կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված գործողությունների հետ:

Վելիխովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Հասարակական պալատը պատրաստվում է հանրային քննարկումների շրջանակներում բարձրացնել Սիրիայում հումանիտար աղետի, ապստամբների գործողությունների և արտաքին ուժերի կողմից նրանց օժանդակելու հարցը՝ խնդրելով հայ գործընկերներին աջակցել այդ քննարկման անցկացմանը: Ի դեպ, ՌԴ Հասարակական պալատը 2013 թվականից ղեկավարում է նաև Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիան, և Վելիխովը հանդիսանում է այդ ասոցիացիայի նախագահը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը Ռուսաստանի Հասարակական պալատի կողմից անցկացվելիք քննարկմանը մասնակցելու նպատալով առաջարկել է ստեղծել 5 հոգանոց աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են ՀԽ անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Հայկ Դեմոյանը, Գագիկ Մանասյանը, Վլադիմիր Մովսիսյանը և Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Անկախ

Նաիրա Կարապետյանը կոչ է անում դադարեցնել ապատեղեկատվությունը, թե իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ

g_image

ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2 օր է՝ հետևում եմ, թե ինչպես է տարածվում կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ և կռվում են թշնամու(!!!) դեմ: Ցավալի է, որ այս տեղեկությունները տարածվում են կայծակնային արագությամբ: Անգամ բերվում են հաստատումներ` ինչ-ինչ մարտիկների հետ հեռախոսազրույցներ, նկարներ, սքայփ և այլն…

Համակարգիչների ետևում նստած` շատերն անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ վտանգի առաջ են կանգնեցնում մեր հայրենակիցներին: Կարծես մի ոգևորություն է տիրել` մենք միասնական ենք, մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք ունենք գաղտնի ջոկատներ..

Այո, մենք միասնական ենք ու հզոր, և կոնկրետ Քեսաբի հարցում այդ ուժը եկեք օգտագործենք ճիշտ ուղղությամբ` օգնելով մեր հայրենակիցներին: Հավատացեք՝ նրանք ապրում են իրական պատերազմական պայմաններում` ոչ վիրտուալ, ոչ երևակայան, ոչ համակարգչային խաղերի և ոչ էլ մարտաֆիլմերի մեջ: Հնարավոր չէ ցանկացած պահի անջատել այդ «կռիվ կինոն»:

Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, ինչպես՝ ուզում եք ընկալեք, դադարեցրեք այսօրինակ տեղեկատվության տարածումը, մարդիկ կանգնած են իրական վտանգի առջև…»:

 

Անկախ

«Սիրիա մեկնած ադրբեջանցի մարտիկները պետք է պատասխան տան օրենքի առաջ». ադրբեջանցի պատգամավոր

mocahidԱդրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան հայտարարել է, որ այն ադրբեջանցիները, որոնք մեկնել են Սիրիա մարտերին մասնակցելու համար, հայրենիք վերադառնալուց հետո պետք է պատասխան տան օրենքի առաջ: Նրա խոսքերով՝ Սիրիա մեկնած ադրբեջանցիները պետք է իմանան երկրի օրենսդրական հիմունքների մասին: «Ես հավատում եմ, որ նրանք կվերադառնան Ադրբեջան, ինչից հետո պատասխան կտան օրենքի առաջ: Մենք շատ մտահոգված ենք Սիրիայում ադրբեջանցիների զոհվելու վերաբերյալ տեղեկությունների պատճառով: Երիտասարդները պետք է հասկանան, որ այլ երկրներում որպես վարձկաններ պատերազմելը օրենքի խախտում է համարվում»,-ընդգծել է Ասլանովան:

Պատգամավորը նշել է, որ ադրբեջանցի երիտասարդների հոսքը դեպի Սիրիա արդեն դադարել է, իսկ այս պահին տարբեր խմբավորումների շարքերում պատերազմողները ավելի վաղ մեկնած մարդիկ են:

Նշենք, որ գրեթե ամեն օր Սիրիայից տեղեկություններ են ստացվում ադրբեջանցի մոջահեդների մահվան մասին:

 

Անկախ

«Time» հանդեսը անհավատալի լուսանկարներ է հրապարակել Սիրիայից

siriaԻնչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ երեկ «Time» հանդեսը անհավատալի լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Սիրիայում: Հանդեսի ֆոտոլրագրողներից մեկը, որի անունը չի հրապարակվում, մի լուսանկար է արել, որտեղ վայրկյան առ վարկյան երևում է, թե ինչպես են Ալ-Քայիդայի ընդդիմադիր ուժերը սպանում Ասադի զինվորներից մեկին:

Հալեպի մոտակայքում տեղի ունեցած դեպքը ցույց է տալիս, թե Ալ-Քայիդայի իրաքյան թևը հանդիսացող Իրաքի իսլամական էմիրությունը ինչպիսի ազդեցություն ունի Սիրիայում: Հայտնի է, որ այս կազմակերպությունը ստվերում է թողել նույնիսկ Սիրիայում լայն քննարկումների առարկա դարձած Էլ Նուսրա կազմակերպությանը՝ դաժանորեն մահապատժի ենթարկելով Ադասի կողմնակիցներին: Այս ամենը վկայում է այն մասին, թե ինչքան է պատերազմը դուրս եկել վերահսկողությունից:

 

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի և վտարանդի կառավարության դիմումը G 20-ի ժողովի մասնակից պետություններին

kar-western-armeniaՍիրիայում մարդասիրական ճգնաժամը մտնում է մի նոր վճռական փուլ, որտեղ ակնհայտ է դառնում, որ կողմերը հաշվի չեն առել եւ հաշվի չեն առնում Սիրիայի ժողովրդի, Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկ ժողովուրդների անվտանգության, ֆիզիկական գոյության նվազագույն իրավունքը, ինչպես նաեւ նրանց ապագա ունենալու եւ զարգանալու նույնքան բնական իրավունքը:

 Կրկին հիշեցնենք, որ բնիկ հայ ժողովուրդը քրիստոնեության ընդունումից 1700 տարի ի վեր ապրում է Սիրիայի տարածաշրջանում, որպես քրիստոնյա փոքրամասնություն եւ 20-րդ դարասկզբին արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել է ցեղասպանության ու բռնագաղթի: Ցեղասպանության եւ բռնագաղթի վտանգը կրկին կախվել է Սիրիայի ժողովրդի եւ Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկների վրա, այդ թվում՝ Սիրիայի հայության:

Սիրիային հարվածելու ԱՄՆ Կոնգրեսի որոշումը հանգեցնելու է տարածաշրջանային նոր մարդասիրական ճգնաժամի, իր բոլոր ծանր հետեւանքներով, բոլոր կողմերի համար: Կարծում ենք, որ Սիրիայի հիմնախնդրի լուծումը Սիրիայի ժողովրդի եւ այնտեղ ապրող փոքրամասնությունների եւ բնիկների ապագան կապված է հստակ եւ փոխկապակցված իրավական, հասարակական – քաղաքական այն որոշումներից, որոնք կառուցվում են երկխոսության, այլ ոչ թե ռազմական առճակատման քայլերի վրա: Բոլոր այլ տեսակի գործողությունները էլ ավելի են վատթարացնելու իրավիճակը եւ ոչ միայն Միջին Արեւելքում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը մտահոգ է տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրադարձությունների բացասական զարգացման հեռանկարով, ինչը հիշեցնում է 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայտնի սցենարները, որոնց պատճառով հայությունը ենթարկվեց ցեղասպանության եւ հայրենազրկվեց: Ուստի մենք մտահոգ ենք ոչ միայն Միջին Արեւելքում ապրող մեր հայրենակիցների անվտանգությամբ, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության խնդիրներով, որոնք ուղղակիորեն կապված են Միջին Արեւելքի ռազմա-քաղաքական զարգացումների հետ:

Սիրիայի հայության ապագան, մասնավորապես, նրա անվտանգության, կյանքի եւ գույքի իրավունքների պաշտպանության եւ մանավանդ բնօրրան հայրենիք վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի իրականացման մեջ է: Այդ ամենի մասին մենք բարձրաձայնել եւ հատուկ որոշումներ ենք ընդունել, սկսած 2011 թվականից, ինչը եւ այս հայտարարությանը կից ներկայացնում ենք Ձեզ: Դրանք են Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման մասին Հռչակագիրը,

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/Hrtchagakir-04.02.2011.pdf

Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության մասին Որոշումը,

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/Arevmdian-Hayasdani-Azgayin-Khorhurti-Vorochum-2011.03.29.pdf

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին Հռչակագիրը:

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2012/Arevmdyan_Hayasdani_Azgayin_Khorhourti_Arenter-30.11.2012.pdf

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն

05.09.2013 թ. 

Ֆրանսիական խորհրդարանը չի մասնակցի Սիրիայի վրա հարձակման հարցի քվեարկությանը

an3001378181328 (1)Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ խորհրդարանը, որին ներկայացվել են Սիրիայում  օգոստոսի 21-ին կատարված քիմիական գրոհի տվյալներ, չի մասնակցի Ասադի դեմ օպերացիայի հարցով քվեարկությանը: Էյրոն նշել է, որ Ֆրանսիան միայնակ չի հարձակվի ու մտադիր է Ասադին պատժելուն պատրաստ երկրների կոալիցիա ստեղծել:

Վերջին խոսքն, ամեն դեպքում, Ֆրանսիայի նախագահ Օլանդը պետք է հնչեցնի, որը տրամադրված է  կռվել: Հարցումների համաձայն, Ֆրանսիայի բնակչության 60%-ը դեմ է սիրիական հակամարտությանը միջամտելուն:

Դամասկոսի մոտակայքում նյարդային գազով հարձակման ընթացքում զոհվել է 213 մարդ ներառյալ՝ կանայք և երեխաներ

Syrian girl receiving treatmentՍիրիայի ակտիվիստները մեղադրել են նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին այսօր տեղի ունեցած նյարդային գազով հարձակման մեջ, որի ժամանակ զոհվել Է 213 մարդ: Եթե այս պնդումները հաստատվեն, ապա այս դեպքը կհամարվի երկու տարի տևող քաղաքացիական պատերազմի ընթացքում թունավոր գազ օգտագործելու վատագույն դեպքը:

Ակտիվիստները նշում են, որ քիմիական բաղադրիչներով հրթիռները հարվածել են Դամասկոսի արվարձաններին արևածագից առաջ:

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը ժխտել է քիմիական զենքի օգտագործման փաստը և հայտնել, որ իրենք կենտրոնացած են երեք օր առաջ ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով մասնագետների թիմի հետ աշխատանքով:

Syrian activists inspect the bodies of peopleՀամացանցում տարածվել են մահացած երեխաների նկարները իրադրության լրջության մասին ահազանգելու համար:

Այժմ ՄԱԿ-ի թիմը ուսումնասիրում է` արդյո՞ք երկու կողմերը պատերազմի ընթացքում քիմիական զենք օգտագործել են, թե ոչ: Այս հարցը հանդիսանում է նաև Սիրիայի շուրջ ընթացող միջազգային դիվանագիտական բանավեճի հիմնական նյութը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հեյգը պահանջել է, որ Սիրիան թույլ տա ՄԱԿ-ի տեսուչներին անմիջականորեն ուսումնասիրել քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ պնդումները:

Արտաքին գործերի քարտուղարը նշել է, որ եթե թունավոր գազի օգտագործման պնդումները հաստատվեն, ապա իրենք անկասկած ամեն բան կանեն նման կերպ վարվողներին իրենց արարքների համար պատասխանատվության ենթարկելու համար:

Բուժքույրերից մեկի տվյալներով՝ Դամասկոսի արվարձաններում 213 մարդ է զոհվել:

Նա նաև հայտնել է, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են՝ ավելացնելով, որ նրանց մոտ եղել են նյարդային գազից թունավորման ախտանիշներ:

Սիրիայի իսլամիստները կհայտնվն ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում

2Սիրիայի իսլամիստները կհայտնվն ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակումՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում կներառի Ալ-Ղաիդայի հետ առնչություն ունեցող սիրիական գրոհայինների Ալ-Նուսրայի ճակատը:

Սիրիայի երկամյա կոնֆլիկտում ակտիվորեն պայքարող իսլամիստ այս խմբի համաշխարհային ակտիվները երեքշաբթի օրվանից կսառեցվեն:
Ալ-Նուսրայի առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջավլանի մտերմությունը ալ-Ղաիդայի առաջնորդ Այման ալ-Զավահիրի հետ լարվածություն է առաջ բերել ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող խմբերի միջև:
Ասադի կառավարությունը նախորդ ամսվա ընթացքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին առաջարկել էր սև ցուցակի մեջ ներառել Ալ-Նուսրային, սկայան առաջարկին դեմ էին դուրս եկել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
Բրիտանիան և Ֆրանսիան խորհրդի Ալ-Ղաիդայի հարցերով հանձնաժողովին ներկայացրել են  առանձին դիմումներ, որոնք վավեր կհամարվեն երեքշաբթի օրը:

Կան հստակ ապացույցներ, որ Սիրիան օգտագործել է քիմիական զենքեր. ԱՄՆ

3Կան հստակ ապացույցներ, որ Սիրիան օգտագործել է քիմիական զենքեր. ԱՄՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ հայտարարել է, որ կան հստակ ապացույցներ առ այն, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի վարչակարգն օգտագործել է քիմիական զենք ընդեմ ապստամբ ուժերի:

«Այս պայքարը Ասսադի վարչակարգի ընդունած սարսափելի որոշումն է, որը պատրաստ է սպանել ցանկացած անձի…գազի միջոցով, որի կիրառումը ամենայն հավանականությամբ ունի հստակ ապացույցներ»,-ասել է Քերրին:

Սիրիական հակամարտությունը կարող է ունենալ լուծման երեք սցենար

Արմեն ՊետրոսյանըԱյսօր «Արմատ» մամուլի ակումբում Արմեն Պետրոսյանը ներկայացրեց Սիրիական հակամարտությունը Սիրիայում և Սիրիայից դուրս, սիրիական ճգնաժամի կարգավորման նոր հնարավորությունները`պայմանավորված ԱՄՆ պետքարտուղարի`Ռուսաստան կատարած այցելությամբ, Սիրիայում ընդդիմության կողմից մարտնչող ադրբեջանցի ահաբեկիչների կոչը` Սիրիայի սրբազան պատերազմին միանալու ու դրանից բխող բոլոր հետևանքների ու վտանգների մասին:

Ըստ բանախոսի Սիրիական հակամարտությունը Սիրիայում և Սիրիայից դուրս կարող է ունենալ լուծման երեք սցենար. «Առաջին սցենարի դեպքում խոսքը  Բաշար Ասադի ֆիզիկական ոչնչացման մասին է, որին կհետևի վարչակարգի տապալումը, սակայն այս դեպքում Սիրիան քաոսային վիճակում կհայտնվի: Երկրորդ  սցենարը արտաքին ներխուժման ճանապարհն է: Տեսնելով Լիբիայի և Իրաքի օրինակները` դժվար է հավանություն տալ այս տարբերակին: Երրորդ  սցենարը միջազգային ուժերի ճնշմամբ լուծման և փոխզիջման պարտադրումն է` ըստ որի բաշար Ասադը կմնա ղեկավար մինչև 2014-ի ընտրությունները, որոնց ուղղակի չի մասնակցի», – ասաց Արմեն Պետրոսյանը` դժվարանալով մատնանշել, թե երեք սցենարներից հատկապես որը կյանքի կկոչվի: