Գերմանիայի իրավապահները Վատիկան ուղարկվող թմրանյութ են առգրավել

VaticanԳերմանիայի իրավապահները առգրավել են Վատիկան ուղարկվող կոկաին:

Լայպցիգի օդանավակայանի մաքսային աշխատակիցները 340 գրամ 40. 000 եվրո արժողությամբ A դասի թմրանյութ են հայտնաբերել, որը ուղարկվել էր Հարավային Ամերիկայի անհայտ երկրից:

Ուղեբեռը հասցեագրված է եղել Վատիկանի փոստի հասցեին, ինչը նշանակում է, որ կաթոլիկ համայնքի 800 բնակիչներից ցանկացած ոք կարող էր այն վերցնել:

Վատիկանի ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել թմրանյութի հնարավոր հասցեատիրոջը:

Թմրանյութը հայտնաբերվել է հունվարին, սակայն գերմանական Bild am Sonntag թերթը այսօր է հայտնել դրա մասին:

Հետաքննությունն իր ձեռքն է վերցրել Վատիկանում ինտերպոլի գրասենյակը:

Վատիկանը հրաժարվել է դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ տալ:

 

Անկախ

Բենեդիկտոսը ժխտել է, որ իրեն ստիպել են հեռանալ պաշտոնից

BenedictՊաշտոնաթող Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը ժխտել է այն կասկածները, որ իրեն ստիպել են հեռանալ պաշտոնից՝ հավելելով, որ ինքն  որոշումը կայացրել է ազատ և մենակ:

Բենեդիկտոսն  իր պաշտոնաթողության պատճառների վերաբերյալ նոր կասկածանքներ շրջանառվելու կապակցությամբ գրել է La Stampa թերթի Վատիկանի թղթակցին:

86-ամյա Բենեդիկտոսն  այժմ ևս շարունակում է պապական սպիտակ փարաջա կրել և այդ որոշումը բացատրում է նրանով, որ իր ձեռքի տակ այլ հագուստներ չկան:

Լրատվամիջոցները կրկին սկսել էին կասկածանքով վերաբերվել Բենեդիկտոսի՝ օֆիսից հեռանալուն: Իտալացի լրագրողներից մեկն  անցած շաբաթ հոդված էր հրապարակել այն մասին, որ Բենեդիկտոսի պաշտոնից հեռանալը հնարավոր է անօրինական է՝ պնդելով, որ նրան ընդդիմացող մի խումբ կարդինալներ ստիպել են պապին այդ քայլին դիմել:

Անկախ

Շենքի պատին պատկերված պապի նկարը ստացել է Վատիկանի պաշտոնական հաստատումը

Graffiti -Pope1Շենքի պատին նկարված, պապին որպես գերհերոս պատկերող նկարը Վատիկանի պաշտոնական հաստատմանն է արժանացել և նրանք տեղադրել են այն Tweeter-ի իրենց էջում՝ ցուցադրելով իրենց 84,000 հետևորդներին:

Նկարում Ֆրանցիսկոս պապը պատկերված է Սուպերմենի տեսքով, դեպի վերև թռչելիս:

Pope Francis1Նկարը ստեղծել է իտալացի փողոցային նկարիչ Մաուպալը, որը այն պատկերել էր Հռոմի կառույցներից մեկի պատին:

սուպերմեն պապՆակրում 77-ամյա արգենտինացի պապը պատկերված է Սուպերմենի նման բռունցքը առաջ պարզած, իսկ մյուս ձեռքին սև պայուսակ է կրում, որի վրա սպիտակ տառերով իսպաներեն գրված է «արժեքներ» բառը:

Պապը ևս Twitter-ի ակտիվ օգտատեր է և հաճախակի ինը լեզուներով տարբեր նորություններ է տեղադրում:

Նա կաթոլիկ եկեղեցու շատ ժամանակակից առաջնորդ է, իսկ երեկ պապ Ֆրանցիսկոսը հայտնվել էր Rolling Stone ամսագրի շապիկին՝ շարունակելով գրավել ամբողջ աշխարհում իր երկրպագուների սրտերը:

 Անկախ

Շները որոնում են հանգուցյալ պապի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը

Հովհաննես Պողոս IIԻտալիայի Աբրուցո շրջանի Սան Պետրո դելա Իենցա եկեղեցու շրջակայքում տասնյակ ոստիկաններ վարժեցված շների օգնությամբ փնտրում են հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը:

Ոստիկանության տեղեկություններով՝ մասունքը, հասարակ մի խաչի հետ գողացվել է շաբաթ օրը գիշերը փոքրիկ, քարե եկեղեցուց:

Լ’Ակվիլա քաղաքի մոտակայքում գտնվող եկեղեցին հարազատ վայր էր պապ Հովհաննես Պողոս II-ի համար, որը իր պապ լինելու ընթացքում այստեղ այցելել է ավելի քան 100 անգամ: Այժմ այս տարածքը դարձել է մարդկանց ուխտագնացության վայր:

Մասունքը իրենից ներկայացնում է Սուրբ Պետրոսի հրապարակում 1980թ-ին պապի վրա մահափորձ կատարելու ժամանակ նրա արյան հետքերը պարունակող կտոր, այն նմանատիպ երեք մասունքներից մեկն է: Մասունքը 2011թ-ին Լ’Ակվիլային նվիրել է պապի անձնական քարտուղարը՝ այս շրջանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո:

Այս մասունքի նման առարկաները, որոնք հատուկ խորհրդանշական արժեք ունեն, սովորաբար գողացվելուց հետո վաճառվում են կրոնական առարկաների ծաղկող առևտրի շրջանակներում:

Դեպքի կապակցությամբ քրեական հետաքննություն է սկսվել:

Վատիկանը հայտարարել է, որ Հովհաննես Պողոս II պապը և Հովհաննես XXIII պապը ապրիլի 27-ին կդասվեն սրբերի շարքը: Նախատեսվում է, որ միլիոնավոր հավատացյալներ կայցելեն Հռոմ արարողությանը մասնակցելու համար:

 Անկախ

Տղամարդը ինքնահրկիզվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում

Vatican City1Տղամարդը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել:

Ինքնահրկիզման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն տղամարդը իր մոտ թուղթ է ունեցել, որի վրա գրված է եղել իր դստեր հեռախոսահամարը:

Վառվող 51-ամյա տղամարդուն նկատել էր հրապարակով անցնող մի ճիզվիտ քահանա և պիջակով փորձել հանգցնել կրակը:

Քիչ անց ոստիկանները կրակմարիչով հանգցրել են այն:

Տղամարդը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում պապ Ֆրանցիսկի՝ այս տարվա վերջին հանրային ելույթից մեկ օր հետո:

Անկախ

Պապը իր 77-ամյակը նշել է՝ ճաշելով Վատիկանի մոտակայքում թափառող չորս անտուն մարդկանց հետ

Պապ ՖրանցիսկՊապ Ֆրանցիսկը ճոխ ընդունելության փոխարեն իր 77-ամյակը նշել է չորս անտուն մարդկանց հետ:

Պապը իր ծննդյան օրը հյուրատանը, որտեղ նա բնակվում է, հավաքույթ է կազմակերպել հասարակ վանականների համար, այնուհետև ճաշել Վատիկանի մոտակայքում հաճախակի թափառող չորս անտուն մարդկանց հետ:

Ֆրանցիսկը ապրիլին պապ կարգվելուց հետո հրաժարվել էր պապի ավանդական ճոխ հագուստներից, թանկարժեք զարդերից և պապի համար նախատեսված ճոխ բնակարանից՝ դրա փոխարեն նախընտրելով ավելի սպարտական ապրելակերպ:

Սակայն արգենտինացի պապը մի անգին նվեր է ստացել, դա իր երկրպագած Բուենոս Այրեսի Սան Լորենսո դե Ալմարգո ֆուտբոլային թիմի՝ առաջնությունում շահած հաղթական գավաթն է, որը թիմը ստացել է այս շաբաթվա սկզբներին և որոշել է նվիրել պապին:

Նախատեսված է, որ թիմի ներկայացուցիչները մասնավոր ինքնաթիռով պապին կբերեն գավաթը, որը նրանք վեց տարվա ընթացքում առաջին անգամ են շահել:

Նրա ծննդյան կապակցությամբ Վատիկանի կենտրոնական հեռուստաընկերությունը հրապարակել է 1 րոպե 45 վայրկյան տևողաությամբ մի ֆիլմ, որտեղ ցուցադրվում է Ֆրանցիսկի պաշտոնավարման ընթացքում արված ամենահիշարժան պահերի լուսանկարները:

 Անկախ

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում վառվել են տոնածառի լույսերը

Վատիկան, Սուրբ Պետրոս, հրապարակ,տոնածառի լույսերՎառվել են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված 25 մետր բարձրությամբ տոնածառի լույսերը:

Ուրբաթ օրը տոնածառի շուրջ բազմաթիվ զբոսաշրջիկներ էին հավաքվել այդ արարողությանը ներկա գտնվելու համար: Եղևնին Վատիկանին նվիրել է Գերմանիայի Բավարիա նահանգի քաղաքներից մեկը:

Վատիկանը հայտարարել է, որ հունվարին տոներից հետո, երբ ծառի զարդարանքները հավաքվեն, դրա փայտը կօգտագործվի խաղալիքներ և այլ ամենօրյա օգտագործման իրեր պատրաստելու համար:

Սպասվում է, որ տոներին մեծ թվով մարդիկ կայցելեն հրապարակ եղևնին տեսնելու համար:

 

Ապրիլին պապեր Ջոն XXIII-ը և Ջոն Պոլ II-ը կդասվեն սրբերի շարքը

wedeman-pope-saintsԵրկուշաբթի Վատիկանը հայտարարել է, որ պապեր Ջոն XXIII և Ջոն Պոլ II ապրիլին կդասվեն սրբերի շարքը:

Հայտարարությունը արվել է պապ Ֆրանցիսկի՝ ծրագրված կանոնականացումը կարդինեալների հետ հանդիպման ժամանակ քննարկելուց հետո: Արարողակարգը կկատարվի ապրիլի 27-ին:

Սա առաջին դեպքն է, երբ երկու պապեր միաժամանակ դասվում են սրբերի շարքը:

Վատիկանի փորձառու վերլուծող Ջոն Ալենը նշում է, որ սուրբ անվանվելու գործընթացը մի շարք քայլեր է ներառում:

Ըստ նրա կաթոլիկ համակարգում սուրբ դառնալու համար անհրաժեշտ է սուրբ կյանք և երկու հրաշք:

Ջոն Պոլ II սրբացնելու կոչերը հնչել են նախքան նրան հուղարկավորելը: 2005թ-ին նրա հուղարկավորության արարողությանը մասնակցող մարդիկ պարզել էին պաստառներ` նրան «սրբացրեք լոզունգներով» :

Հինգ տարի սպասելու ֆորմալ ձևակարգը անցնելուց հետո՝ պապ Բենեդիկտոս XVI-ը սկսել էր իր նախորդին սրբացնելու գործընթացը:

 

ՄԱԿ-ը Վատիկանից մանկապիղծների վերաբերյալ հաշվետվություն է պահանջում

110903235950_pope_benedict_cloyne_scandal_304x171_gettyimagesԵրեխաների իրավունքներով զբաղվող ՄԱԿ-ի կոմիտեն Վատիկանից մանրամասն տեղեկություն է  պահանջել կաթոլիկ հոգևորականության կողմից  երեխաների նկատմամբ գործադրած սեքսուալ բռնությունների հազարավոր դեպքերի մասին:

Ենթադրվում է, որ այդ տվյալներն ուսումնասիրելուց հետո, 6 ամիս անց կոմիտեի ներկայացուցիչները, որոնք կարգավորում են Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացումը, կքննարկեն դրանք Վատիկանի հետ:

Վատիկանից պահանջում են բռնության զոհերին ցուցաբերած օգնության մասին, ինչպես նաև հոգևորականների կատարած հանցագործությունները թաքցնելու վերաբերյալ տեղեկություններ:

Սբ Աթոռը պարտավորություններ ունի Երեխաների իրավունքների կոնվենցիայի գծով:

Վատիկանը ներքաշվել է հերթական սկանդալի մեջ

ol3001372404812Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը կարգադրել է Վատիկանի բանկի ֆինանսական գործունեության նկատմամբ հատուկ հետաքննություն անցկացնել, որը հայտնվել է  փողերի լվացման ու կաշառակերության սկանդալի հետ:

Հայտնի է, որ  Հռոմի  նոր պապը հանձնաժողովի անդամներ  է նշանակել, որոնք պետք է  ուսումնասիրեն ու վերլուծեն բանկային  իրավաբանական կառուցվածքն ու գործունեությունը` Պապական աթոռի առաքելությանը ներդաշնակեցնելու նպատակով:

Պապի գործունեությունը պատասխանն է մոնսինյոր Նունցիո Սկարանոյի նկատմամբ Սալերնոյի դատախազության հարուցած գործի առնչությամբ, որը կասկածվում է  հանցագործ գործունեությամբ ստացված եկամուտներիի լվացման մեջ: Վերջերս «La Citta di Salerno» հարցազրույցում նա հայտարարել է, որ ընդամենը հետևել է իր հաշվապահի խորհուրդներին:

Առաջին անգամը չէ, որ Վատիկանը մեղադրվում է անօրինական գործարքներում:

Գողերի թիրախ դարձած զբոսաշրջիկներին պաշտպանելու համար Վատիկանը ստիպված է խստացնել Սիքստինյան կապելլայի անվտանգությունը

Crowd Touring the Sistine ChapelՍիքստինյան կապելլայում Միքելանջելոյի գլուխգործոցով հիացող զբոսաշրջիկները դառնում են գողերի թիրախ:

v2Զբոսաշրջիկները տարբեր ինտերնետային կայքերի միջոցով նախազգուշացնում են Վատիկան այցելողներին զգույշ լինել կողոպտիչներից՝ այդպիսով կոչ անելով Վատիկանին բարելավել անվտանգության պայմանները և  սահմանափակել օրվա ընթացքում այցելուների թիվը:

Պաշտոնական էքսկուրսավարները սպառնացել են, որ ցույց կկազմակերպեն, եթե այս կապակցությամբ որևէ բան չարվի: Նմանատիպ ցույց տեղի է ունեցել նաև Փարիզի Լուվրի թանգարանում:

Էքսկուրսավարներից մեկը The Times-ին հայտնել է, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս է եկել, քանի որ Վատիկանը յուրաքանչյուր օր մինչև 30,000 մարդու ներս մտնելու թույլտվություն է տալիս, ինչը հավասար է Տոկիոյի մետրոյից յուրաքանչյուր օր օգտվողների թվին:

Սիքստինյան կապելլան իր անունը ստացել է պապ Սիքստուս IV-ի անունից, ով նախաձեռնել էր նրա կառուցումը:

Յուրաքանչյուր օր 25,000 կամ տարեկան հինգ միլիոն մարդ է այցելում Սիքստինյան կապելլա:

Մուտքը դեպքի Վատիկանի թանգարան և Սիքստինյան կապելլա արժե 16 եվրո. թանգարանի եկամուտը տարեկան կազմում է 80 միլիոն եվրո:

Սիքստինյան կապելլան առավելապես հայտնի է Միքելանջելոյի որմնանկարներով, սակայն նրանից առաջ այստեղ որմնանկարել են նաև այլ նկարիչներ, ինչպես օրինակ Բոտիչելլին, ով որմնանկարնել է կապելլայի երկու երկար պատերը: