Հայաստանի վոլեյբոլիստները Վոլեյգրադում են

վոլեյբոլ26990Այս օրերին լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը Ռուսաստանի Անապա քաղաքի Վոլեյգրադ մարզաբազայում է:

Հուլիսի 22-ից լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքական թիմերը Գրիգորի Ամբարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են սկսել: Պարապմունքները կշարունակվեն մինչև հուլիսի 29-ը: Նախտեսված է, որ թիմերը կանցկացնեն նաև ընկերական հանդիպումներ:

Երևանի վոլեյբոլի առաջնությունը` զբոսայգում

00beach_volleyball_2Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող զբոսայգում մեկնարկել է վոլեյբոլի Երևանի առաջնությունը, որին մասնակցում են մայրաքաղաքի  12 վարչական համայնքների թիմերը:

Հուլուսի 15-ին՝ մրցաշարի վերջին օրը 3 -րդ տեղի համար կպայքարեն Մալաթիա-Սեբաստիայի և Աջափնյակի թիմերը, իսկ չեմպիոնի կոչումը կվիճարկեն Ավանի և Արաբկիրի թիմերը:

Կմեկնարկեն լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություները

վոլեյբոլՀուլիսի 3-ին Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կմեկնարկեն լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություները:

Իրավուն ենք ստացել մասնակցել անցյալ տարվա 1-4 տեղեր գրաված թիմերը: պայքարի ոլորտ կներգրավվեն նաև նոր կազմավորված4-ական թիմեր:

Լողափնյա վոլեյբոլի փառատոն` Սևանում

վոլեյբոլ2014 թվականի հունիսի 20-ին  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան,  Եվրոպայի վոլեյբոլի համադաշնության հետ համատեղ Սևանում կանցկացնի լողափնյա վոլեյբոլի փառատոն, իսկ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնություն:

Առաջին անգամ մեր երկրում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի միջազգային կարգի բարձրակարգ ստուգատես

թ435304199940377_2594162621565672646_nՀայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ընդգրկվել է արևելաեվրոպական գոտու միության կազմում, որի համաժողովն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Համաաժողովի մասնակիցները միաձայն քվեարկել են ՀՎՖ-ի միության կազմում ընդգրկելու օգտին:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նաև հայտ էր ներկայացրել 2015 թվականի ամռանը մեր երկրում հյուրընկալելու 10 երկրների մասնակցությամբ միջև 18 տարեկանների տղաների և աղջիկների լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցներին:

Այս առաջարկն ընդունվել է միաձայն:

Այսպիսով, 2015-ին Հայաստանի վոլեյբոլի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրում կանցկացվի միջազգային կարգի բարձրակարգ ստուգատես, որը նաև վարկանիշային է:

Գորիսում մեկնարկեց վոլեյբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը

վոլեյբոլimagesԳորիսում պայքարը սկսեցին վոլեյբոլիստուհիների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները:

Ուժերն է չափում 4 թիմ:

Մեկնարկային տուրում  «Նժդեհը» 3:0 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի, Սյունիքի հավաքական էլ նույն հաշվով  հաղթեց Արցախի թիմին:

2-րդ տուրում «Նժդեհը» կմրցի Արցախի հավաքականի հետ, ԽՄՕՄՄ-ի թիմն էլ ուժերը կչափի Սյունիքի ընտրանիի հետ:

ՖԻՄԱՆ` Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց առաջնության առաջատար

վոլ3180Արմավիրում կայացավ Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի 1-ին շրջանը: Մասնակցում էր 5 թիմ:

Ուժերն էին չափում Ստեփանակերտի, Արմավիրի հավաքականները, Երևանի «Դինամո-Նոր Նորքը», ՖԻՄԱ-ն և Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ) թիմը:

Առաջին տեղում է ՖԻՄԱ-ն, որն առավելագույն` 3:0 հաշվով հաղթանակ  տարավ բոլոր հանդիպումներում: Ապա հաջորդում են`  Արմավիրի հավաքականը և ԽՄՕՄՄ-ի թիմը: 

Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը կանցկացվի  հոկտեմբերին Երևանում:

Անկախ

 

 

 

Անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում կանցկացվի վոլեյբոլի միջազգային մրցաշար

կարենԱնցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի: Կազմակերպությունը գլխավորում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որին անդամակցում են մեր երկրի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, անօրինական է համարում Բաղդասարյանի այդ պաշտոնը զբաղեցնելը: Այդուհանդերձ, Հայաստանում վոլեյբոլը շարունակում է իր գոյությունը: Իսկ տեղաշարժեր կտարվե՞լ են: Պարզաբանում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

– 2014-ից սկսել ենք ծրագրերի իրականացումը: Ինքս գնահատականներ տալուց փորձում եմ զերծ մնալ, սակայն ակնառու է, որ կազմակերպչական մի շարք հարցեր, մարզագույքի խնդիրներ են լուծվել, գնդակներ են ձեռք բերվել և այլն: Ներկայումս ներհայաստանյան մրցումները կազմակերպվում են միջազգային չափանիշներին համապատասախան: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ եղած մարզասրահներն իրենց պայմաններով դեռևս գոհացնող չեն, բայց մնացածը բարձր մակարդակի վրա է:

– Մարզագույքի բացն ինչպե՞ս է հաջողվել լուծել:
– Հիմնականում աջակցել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Մեր երկրի ֆեդերացիան համագործակցության համաձայնագիր է կնքել այդ կազմակերպության հետ: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը Ստանիսլավ Շևչենկոն է, իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այդ կազմակերպության հսկողական խորհրդի նախագահն է: Նա լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի իր գործընկերոջ` Արթուր Բաղդասարյանի հետ: Գնդակներ են ուղարկվել, մարզագույք, մրցավարական հանդերձանք: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան էլ իր հերթին մարզահագուստ է տրամադրել ապրիլին Պորտուգալիայում կայանալիք դպրոցականների աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների թիմերին:
Ռուսաստանի ներկայացուցիչները խոստացել են շարունակել աջակցությունը, մարզագույքի նոր խմբաքանակ է սպասվում: Բացի այդ, ամռանը Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականները Անապայում ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան բոլոր ծախսերն իր վրա է վերցրել: Վերջերս Մոսկվայում հանդիպել եմ այդ կազմակերպության նախագահի հետ, հստակեցրել առաջիկա անելիքը: Հունիսին «Վոլեյգրադում» ոչ միայն ուսումնամարզական հավաք է նախատեսվում, այլև մերոնք խաղալու են Ռուսաստանի լողափնյա վոլեյբոլի բաց առաջնությունում: Բացի այս ամենից, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ֆինանսական կարիքները հոգում է կազմակերպության նախագահը:

– Եղե՞լ եք «Վոլեյգրադում», ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
– Անապայի մոտ է գտնվում, հատուկ վոլեյբոլի համար կառուցված մեծ «քաղաք» է: Եթե նախկինում այն միայն վոլեյբոլի համար էր, ապա այժմ արդեն պարապելու նպատակով գալիս են ձյուդոյիստները, սամբիստները, արևելյան տարբեր մարտարվեստի ձևերի ներկայացուցիչները: 2014-ի հոկտեմբերին եմ եղել «Վոլեյգրադում» և շատ զարմացել եմ, ուղղակի հրաշալի պայմաններ են: Լողափնյա վոլեյբոլի 4 խաղահրապարակ կա, լողափնյա վոլեյբոլի մեկ ծածկած մարզասրահ, որի ավազը տաքացվում է, և անգամ ձմռան ամիսներին միջազգային մրցաշարեր են անցկացվում:

– Նախկինում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Սյունիքի այժմ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն նա ակտիվ դերակատարությունը վստահել էր Ռազմիկ Սուլթանյանին: Տարաձայնությունները քիչ չէին կազմակերպության նախագահության կազմի ներկայացուցիչների միջև: Այս առումով ի՞նչ է փոխվել:
– Ֆեդերացիան 11 հանձնաժողով ունի: Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը: Ֆեդերացիայում 7 վարչական աշխատող կա: Հավաքվել են երիտասարդներ, նրանց կողքին են ֆեդերացիայի փորձառու ներկայացուցիչները: Կարևորն այն է, որ որևէ փորձառու մասնագետ անտեսված չէ, բոլորն էլ աշխատելու, օգտակար լինելու հնարավորություն են ստացել: Իսկ որևէ հարց վճռելու համար համատեղ նիստ է հրավիրվում, և համապատասխան որոշում է ընդունվում: Օրինակ` Պորտուգալիա ուղևորվող դպրոցական թիմերի պատվիրակության կազմի թեկնածուների ընտրության հետ կապված խնդիրներ կային: Վերջերս համատեղ քննարկվեց և որոշվեց, թե ինչ պետք է արվի: Նախկին գործելաոճը, երբ հայտարարվում էր, որ այդպես պետք է արվի և վերջ, իսպառ վերացել է: Եթե նախկինում մեծամասնությունը տեղյակ չէր , թե ինչ է կատարվում, ապա այժմ բոլորն են տեղեկացված: Ընտրվում են հավաքական թիմերի մարզիչներ, կազմակերպիչներ միջոցառումների անցացման համար և այլն: Աշխատանքը խոչընդոտողներ չկան: Սուլթանյանը մարզչական հանձնաժողովի նախագահն է, նա հրավիրվում է նախագահության նիստերին, հայտնում իր կարծիքը, և այն հաշվի է առնվում:

խաղ– Ինչպես խաղային բոլոր մարզաձևերը, գարնանը վոլեյբոլը ևս աշխուժանում է: Ինչո՞ւ միայն գարնանը, ո՞րն է ձմեռային պարապուրդի պատճառը, ի՞նչ է արվում ներկայումս:
– Իրոք: Հնարավոր է` ֆեդերացիային աջակցության կարգով պետության կողմից հատկացվող ֆինանսավորումը առաջիկայում մեծանա, այժմ այն տարեկան 8 մլն դրամ է: Դրա հետ կապված` հավանական է, որ աշխատանքի ծավալն ավելի մեծանա: Թեև արդեն հայտնի է, թե ինչքան են ստանալու ֆեդերացիաները, հնարավոր է` փոփոխություններ կատարվեն: Օրինակ` եթե Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի բյուջեն 10 մլն դրամով ավելանա` էական տեղաշարժեր կլինեն: Ինչ վերաբերում է ձմեռային շրջանին, ապա ջեռուցվող մարզադահլիճների, թիմերի խաղացողների մարզվածության խնդիր կա: Ի վերջո, թիմերը ոչ միայն Երևանից են, այլև Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից են գալիս: Ձմռանն այդ խնդիրը լուծելը դժվարությունների հետ է կապված: Արդեն Սիսիանում և Երևանում մինչև 17 տարեկան վելոյբոլիստուհիների և վոլեյբոլիստների Հայաստանի առաջնության փնջային մրցաշարեր են անցկացվել: Առաջիկայում եզրափակիչ մրցաշարերն են: Միանալու են ևս 4-ական թիմեր: Մեծահասակների Հայաստանի առաջնության փնջային մրցաշար է անցկացվել տղամարդկանց 5, կանանց 2 թիմերի մասնակցությամբ: Տղամարդկանց մրցաշարում թիմերը տեղաբաշխվել են հետևյալ հերթականությամբ. 1. «Դինամո-Նոր Նորք», 2. Գյումրի, 3. Վանաձոր, 4. Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան, 5. Բժշկական համալսարան: Կանանց մրցաշարում` 1. Ավան, 2. ԽՄՕՄՄ: Առաջին տեղերը գրավողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնությանը:

– «Դինամո-Նոր Նորքը» նոր թիմ չէ, ինչո՞ւ էր այն փնջային մրցաշարի մասնակցում:
– Անցյալ տարի այն եզրափակել է մրցաշարային աղյուսակը և տեղը կորցրել է բարձրագույն խմբում: Այդ թիմը մարզում է փորձառու մասնագետ Նիկոլայ Նիկողոսյանը: Ի դեպ, նրան վստահվել է նաև Հայաստանի հավաքականի ղեկը: Թեև Նիկողոսյանի թիմն անցած տարի հրաժեշտ է տվել ուժեղագույնների խմբին, սակայն առաջարկ եղավ, որ նա գլխավորի հավաքականը, և նիստում հաստատվեց դա:

– Ինչո՞ւ է փոքր կանանց մրցաշարերի մասնակցող թիմերի թիվը:
– ԽՄՕՄՄ-ը, ևս երեք թիմեր կմասնակցեն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Արթիկում շարժ է նկատվում, և առաջիկայում հավանաբար թիմ մասնակցի Հայաստանի ուժեղագույնների պայքարին: Բանն այն է, որ մարզերում այս մարզաձևը եռանդուն մարդկանց ջանքերով է գոյատևում: Եթե այս կամ այն մասնագետը հեռանում է` թիմը ցրվում է: Արթիկում այդպիսի իրավիճակ էր, և նոր-նոր է տեղաշարժ սկսվել: Գյումրիում ընդհանրապես ոչինչ չունենք: Սիսիանում թիմ կա: Հայաստանում դժվար է կանանց թիմեր պահելը: Կարծում եմ` Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների մասնակից 5 և 4 թիմերի քանակը նորմալ է: Ապրիլին Արմավիրում Հայաստանի առաջնությունը կվիճարկեն տղամարդկանց ՖԻՄԱ, Ստեփանակերտ, ԽՄՕՄՄ, Արմավիր, «Դինամո-Նոր Նորք» թիմերը: Կանանց առաջնությանը, որը կանցկացվի Գորիսում մայիսի սկզբին, կմասնակցեն Երևանի «Նժդեհը», ԽՄՕՄՄ-ի, Սիսիանի, Ստեփանակերտի հավաքականները:

-Ինչո՞ւ այդ մրցումերից որևէ մեկը Երևանում չի անցկացվում:
– Որոշում է կայացվել, որ մայրաքաղաքից դուրս մրցումներ անցկացվեն, քանի որ մարզերում էլ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, լավ թիմերը քիչ չեն: 1996-ից հետո Արմավիրում Հայաստանի առաջնություն չի անցկացվել: Մինչդեռ տեղի թիմը եղել է մեր երկրի չեմպիոն, այժմ էլ ուժեղ թիմ է մրցասպարեզ հանում: Արմավիրի մարզպետը, քաղաքապետը վոլեյբոլի մեծ սիրահարներ են և պատրաստ են աջակցել, որպեսզի ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպվի: Վոլեյբոլիստուհիների առաջնություն նախկինում Սիսիանում է անցկացվել, բայց որոշվեց այն Գորիսում կազմակերպել: Սիսիանում մարզասրահի հետ կապված խնդիրներ կային, մինչդեռ Գորիսի մարզաբազան լավն է, նաև հանդիսականների համար տրիբունաներ կան: Իսկ ահա երկրորդ շրջանի խաղերը կկայանան Երևանում:
Սեպտեմբերին նախատեսվում է Երևանում անցկացնել վոլեյբոլիստների միջազգային մրցաշար, որին կմասնակցի 8 թիմ: Անկախացումից հետո Հայաստանում վոլեյբոլի միջազգային մրցաշար չի անցկացվել: Արդեն խաղալու համաձայնություն են տվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչները: Հնարավոր է նաև Լեհաստանի կամ Գերմանիայի թիմերի մասնակցությունը: Միայն թե մարզասրահի խնդիր կա: Եղածը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, հատակն այն չէ: «Միկան» վոլեյբոլի ոչ մի հարմարություն չունի: Հնարավոր է` մրցաշարը կայանա «Դինամո» կամ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզասրահում: Ի դեպ, Ռուսաստանի վոլեյբոի ֆեդերացիան խոստացել է, որ հատակի ժամանակակից ծածկ կտրամադրի: Դա թանկ արժի` 40 հազար եվրո: Հայաստանի ներկայացուցիչները Մինսկում (մարզուհիներ), Վիլնյուսում, Բաթումում ( երկուսն էլ` տղամարդիկ) լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարերի կմասնակցեն: Նոյեմբերին նախատեսվում է Կիևում դասական վոլեյբոլի պատանեկան մրցաշարի մասնակցություն: Հնարավոր է` ամռանը Երևանի «Գրանդ սան» ակումբում լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար անցկացնենք:

– Ֆեդերացիան թիմերին գնդակներ տրամադրո՞ւմ է:
– Ներկայումս միայն մրցումների անցկացման ժամանակ են դրանք տրամադրվում, և թիմերը մրցավայր գնդակներ բերելու կարիք չեն ունենում: Գնդակներ հատկացվում են նաև Հայաստանի հավաքական թիմերին: Հետագայում հիմնականում օգնելու ենք մանկապատանեկան մարզադպրոցներին: Իսկ ակումբների համար գնդակներ չեն նախատեսվում: Ֆեդերացիան պարտավոր չէ ակումբներին գնդակներ հատկացնել:

– Մրցավարների վճարման չափն ավելացե՞լ է:
– Դեռևս նույնն է` մրցումների ընթացքում օրական 2 հազար դրամ: Բայց ֆեդերացիայի նախագահը խոստացել է պահուստային հիմնադրամից ֆինանսներ տրամադրել մրցավարական աշխատանքները լավ կազմակերպելու համար:

ՖԻՄԱ-ի և Արմավիրի հավաքականները Հայաստանի վոլեյբոլի առաջնության առաջատարներ

վոլ3180Արմավիրում մեկնարկած վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում Երևանի ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով առավելության հասավ Ստեփանակերտի հավաքականի նկատմամբ:

ՖԻՄԱ-ն երկրորդ հաղթանակը տարավ, իսկ ստեփանակերտցիները երկրորդ անգամ խաղահրապարակը լքեցին գլխիկոր:

Արմավիրի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ: Արմավիրցիները նույնպես երկու հաղթանակ են տարել և ՖԻՄԱ-ի ներկայացուցիչների հետ միասին առջևում են:

Մեկական հաղթանակ ունեն ԽՄՕՄՄ-ի և Ստեփանակերտի հավաքականները:  «Դինամո-Նոր-Նորքը» երկու անընդմեջ պարտություն է կրել:

Այսօր կկայանան Ստեփանակերտ – «Դինամո-Նոր Նորք», ՖԻՄԱ-ԽՄՕՄՄ մրցամարտերը:

Անկախ

Հայաստանի վոլեյբոլի պատանիների և աղջիկների առաջնությունում

սպորտի նախՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում անցկացվեցին վոլեյբոլի 1997-1998 թթ. ծնված պատանիների և աղջիկների 2014 թվականի առաջնություն եզրափակիչ խաղերը: Մասնակցում էին Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ), Երևանի Նոր Նորք, Ավան, Աջափնյակ վարչական շրջանների, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի և Ստեփանակերտի թիմերը:

Պատանիների առաջնության հաղթող ճանաչվեց Վանաձորի թիմը, 2-րդ տեղը գրավեց Աջափնյակի թիմը, 3-րդը՝ Նոր Նորքի թիմը:

 Աղջիկների առաջնության հաղթող ճանաչվեց Ավանի թիմը, 2-րդ տեղը գրավեց  ԽՄՕՄՄ-ն, իսկ 3-րդը` Սիսիանի թիմը:

Անկախ

Արթուր Բաղդասարյանը գլխավորեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան

աբbig_66eb307cc17d47997be07445f0a8ceb5Այսօր անցկացված վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի համաժողովում ընտրվել է նոր նախագահ: Այսուհետ այդ պարտականությունները կկատարի Հայաստանի ազգային անվտանգոևթյան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նախկին նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 3 տարի ֆեդերացիան  գլխավորելուց հետո, այլևս չի առաջադրվել այդ պաշտոնում ընտրվելու համար: Նա հրաժարական է տվել: