Առաջիկայում Իրանում կարտադրվեն քաղցկեղը բուժող դեղամիջոցներ

քաղցկեղԻրանի հատուկ տնտեսական գոտու խորհրդի տնօրեն Ջաֆար Ահանգարան տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել, որպեսզի Թեհրանում ստեղծվի հատուկ արտադրական կենտրոն, որում կթողարկվեն ծանր հիվանդությունների` մասնավորապես քաղցկեղի բուժման համար դեղամիջոցներ:
«Այս որոշումը ընդունել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհուրդը: Առաջիկայում Իրանի խորհրդարանում համապատասխան օրինագիծը կներկայացվի վերջնական հաստատման»,- նշել է Ջաֆար Ահանգարան:
Իրանի հատուկ տնտեսական գոտու խորհրդի տնօրենը ասել է, որ ստեղծված կենտրոնը զգալիորեն կթեթևացնի Իրան ներկրվող բժշկական սարքավորումների գործընթացը, քանի որ նման կառույցի համար նախատեսված են մաքսային հատուկ արտոնություններ :
Ջաֆար Ահանգարանին հավելել է, որ երկրում սպառվող դեղամիջոցների մեծ մասն արտադրվում է Իրանում:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Նրբերշիկները քաղցկեղ են առաջացնում

00014e19108d4ddf6db2f3e4b904bbbfՆա, ով սովոր է առավոտյան նրբերշիկով նախաճաշել, պետք է ականջ դնի  Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի մասնագետների խորհրդին: Նրանք նախազգուշացնում են, որ նույնիսկ օրական մեկ նրբերշիկը կարող է հանգեցնել աղիքների քաղցկեղի առաջացման:

Ինչպես փորձագետների զեկույցում է ասվում, երշիկի, բեկոնի, ապխտած մսի ու նրբերշիկի պես մշակված մսի օգտագործումը մեծացնում է աղիքային տրակտի քաղցկեղային հիվանդությունների ռիսկը, իսկ անընդհատ նման մսամթերքի կիրառումը կարող է նաև այլ քաղցկեղների հանգեցնել: Գիտնականները պարզել են, որ երշիկի նկատմամբ սերն ու քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը սերտ կապված են:

Նրանք նաև տագնապած են, քանի որ աղիքային տրակտի քաղցկեղները միտում ունեն ավելանալու ու  թոքերի քաղցկեղից հետո  մահացության տոկոսով երկրորդ տեղում են:

Մասնագետերը պնդում են, որ հարկավոր է նվազեցնել այդ մսամթերքի կիրառումը:

Ուղեղի քաղցկեղը` բջջային հեռախոսների հետևանք

images (1)Բջջային հեռախոսների միկրոալիքային ճառագայթումը չի կարող քաղցկեղ առաջացնել: «Ո՞վ ասաց, որ չի առաջացնում»,- պնդում են որոշ գիտնականներ՝ ասելով, որ բջջային հեռախոսների և ուղեղի քաղցկեղի միջև կապն ապացուցված է:

Այս հիմնահարցը վերջին տարիներին շատ է շրջանառվում համացանցում: Ոմանք ուշադրություն չեն դարձնում դրան, ոմանք էլ խճճվում են իրարամերժ տեսանկյունների, գիտական եզրահանգումների մեջ: Հայաստանում ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, իսկ այլ երկրներում գիտնականները հանգել են որոշ եզրակացությունների։ Օրինակ` դանիացի գիտնականները հայտարարել են, որ բջջային հեռախոսն ուղեղի քաղցկեղ չի կարող առաջացնել, իսկ շվեդ գիտնականները համոզված են, որ գոյություն ունի նույնիսկ բջջային ալերգիա։ Նյու Յորքի Սլոան Քեթերինգի ուռուցքաբանական կենտրոնի մասնագետների մշակած մեթոդն էլ հնարավորություն է տալիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ գնահատելու բջջայինի ազդեցությունը:
«Ապացույցներ կան, որ բջջային ճառագայթումը կարող է հանգեցնել ուղեղի քաղցկեղի տեսակի՝ գլիոմայի զարգացմանը»,- նշել է ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավար Ջոնաթան Սամեթը: 2013 թ. հունիսին ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում ընդունված օրենքը պարտադրում է, որ բոլոր վաճառվող հեռախոսների վրա նշված լինի ճառագայթման մակարդակը, իսկ Ֆրանսիայում աշխատում են սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը, մինչև 12 տարեկան երեխաներին էլ խիստ արգելել բջջայինից օգտվել։ Ամերիկացի երգչուհի Շերլ Քրոուն էլ իր ուղեղի ուռուցքի պատճառը համարում է բջջային հեռախոսից հաճախակի օգտվելը, մինչդեռ Նորվեգիայի փորձագիտական հանձնաժողովը հավաստիացնում է, որ բջջային հեռախոսներն ու անլար ցանցն առողջական վտանգ չեն առաջացնում:
Ըստ որոշ հետազոտությունների՝ բջջայիններից 10-ը միջինը 290%-ով մեծացրել են ուղեղի ուռուցքի զարգացման վտանգը, և այդ ուռուցքի զարգացումը բացահայտվել է գլխի այն կողմում, որտեղ բջջային հեռախոսն ավելի շատ է օգտագործվել: Բջջային հեռախոսն արձակում է մոտ 1-2 վատ էլեկտրամագնիսական ճառագայթ՝ փոխանցելով ռադիոհաճախականության էներգիա՝ ճառագայթման ոչ-իոնիզացնող տեսակ: Իսկ մեր մարմինն այն ներծծում ու դժվարանում է մշակել, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ մարմնական բարդությունների:
Մասնագետները հորդորում են ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար փոքր ճառագայթմամբ հեռախոսներ օգտագործել, օրինակ՝ Samsung Galaxy Note: Խորհուրդ են տալիս կիրառել բարձրախոսով ականջակալներ, քանի որ գարնիտուրայի ճառագայթող հզորությունը 2000 անգամ ավելի ցածր է (1 միլիվատտ), քան բջջային հեռախոսինը (հեռախոսն ավելի շատ ճառագայթում է ինֆորմացիա ուղարկելիս), այն ականջին դնել միացնելուց հետո, որքան հնարավոր է հեռու մնալ հեռախոսից, քնելու ընթացքում հեռու պահել, խոսելու փոխարեն ավելի շատ լսել և տեքստ՝ sms ուղարկել, մեքենա վարելիս էլ բջջային հեռախոս չօգտագործել, քանի որ այդ կերպ հեռախոսն ավելի ակտիվ է ճառագայթում: Խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսից օգտվել մետրոյում և այնտեղ, որտեղ կապի որակը թույլ է, հեռախոսը հեռու պահել երեխաներից և հղիներից, որովհետև նրանք ավելի զգայուն են ճառագայթման նկատմամբ, բջջայինը պահել գրպանի կամ պայուսակի մեջ, որովհետև հեռախոսը զանգի ընթացքում է միայն ճառագայթում: Ի վերջո, անհրաժեշտ է տեղադրել էլեկտրամագնիսական դաշտի պաշտպանիչն ու նվազեցնել բջջայինով խոսելը: Հարկ եղած դեպքում էլ օգտագործել Tawkon ծրագիրը, որը կզգուշացնի օգտագործողի ճառագայթման ենթարկվելու աստիճանը:
Այլ գիտնականների կարծիքով էլ բջջային հեռախոսի ճառագայթահարումը վտանգավոր է քաղցկեղածին նյութերի, DDT թույների, մեքենայի արտանետած գազերի նման, քանի որ այն վնասում է նույնիսկ մարդու ԴՆԹ-ի կոդը, թունավոր է դարձնում լյարդի լեղին, ազդում է հորմոնների բաղադրության վրա, թուլացնում մարդու դիմադրողականությունը, նպաստում է վարակահարույց մանրէների զարգացմանը, մեծացնում կենսաբանական տարիքը, բացասաբար ազդում սեռական ֆունկցիաների վրա, ազդում արյունատար անոթների վրա, նվազեցնում արյան մատակարարումը ուղեղին, առաջացնում անքնություն, նևրոզներ, դեպրեսիա, հոգնածություն, վնասում է գլխամաշկի երակները, հիշողությունը՝ ականջներում աղմուկ առաջացնելով, հոտառությունը, մարսողությունը, աչքի և գլխուղեղի քաղցկեղ (գլիոմա) առաջացնում և այլն:
Ճառագայթման հիմնական մասը մարդը ստանում է ճառագայթման հիմնական աղբյուրներից՝ տիեզերքից և երկրակեղևի ռադիոակտիվ նյութերից, իսկ որոշ հեռախոսների մեջ ճառագայթակիրը տատանվում է 1900 մեգահերց (MHz) հաճախականությամբ և վնաս չի հասցնում մարդու առողջությանը: Բայց ավելի շատ հաճախականության ճառագայթման պարագայում արձակվում են զանազան մասնիկներ, օրինակ՝ իոնացնող (տեսանելի լույս), ուլտրամանուշակագույն, ռենտգենյան, գամմա ճառագայթներ, ռադիոալիքներ և այլն: Իոնացնող մասնիկները հանգեցնում են բջիջների քայքայման, արյան բաղադրության փոփոխման և այրվածքների:
Հայ մասնագետների համոզմամբ` տարեկան 620 միլիբեր ճառագայթումը մարդու համար վնասակար չէ, սակայն այն տարիների ընթացքում շատ վատ հետևանքներ կարող է ունենալ: Փրկարար ծառայության տեխնածին վթարների և հակաքիմիական, հակաճառագայթային բաժնի պետ Կարապետ Կարապետյանի կարծիքով` մարդու վրա ճառագայթման բացասական ազդեցությունն անմիջականորեն կապված է նրա օրգանիզմում ջրի 75 տոկոս պարունակության հետ: Ճառագայթումը ջրի կազմության մեջ մեծ փոփոխություններ է առաջացնում, իսկ ճառագայթների հոսքը ստանում է մինչև 500 և ավելի արժեք, ինչն էլ 10-20 տարի անց բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը կարող է կապված լինել ուղեղի քաղցկեղի զարգացման հետ: Մինչդեռ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության նիստում 14 երկրներ ներկայացնող 31 գիտնականներից բաղկացած խումբը հայտարարել է, որ բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ ։ Բայց ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման և բջջային հեռախոսների օգտագործման կապն ապացուցված չէ, իսկ հետագա եզրակացությունը ԱՀԿ-ին կստիպի վերանայել հեռախոսների օգտագործման վերաբերյալ խորհուրդները։
Թեպետ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարող է կապ լինել բջջայինների ճառագայթման և քաղցկեղի միջև, հետազոտությունները դեռ շարունակվում են: Իսկ բջջային հեռախոս արտադրող ընկերություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը` կաշառելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Կարմիր խաչին: Բջջային հեռախոսների և գլխուղեղի քաղցկեղի սերտ կապը վերջնականապես ապացուցելու պարագայում միայն կարելի է պատկերացնել՝ ինչ վիճակում կհայտնվեն տվյալ ընկերությունները: «Այս ոլորտը դեռ բազմաթիվ ստուգումների կարիք ունի»,- եզրահանգել է համաճարակաբան Փոլ Դիմրսը:

Ելենա Չոբանյան

Անկախ

 

ԱՄՆ-ում 9-ամյա աղջիկը սափրել է գլուխը քաղցկեղով հիվանդ ընկերուհուն աջակցելու համար

քաղցկեղով հիվանդԱՄՆ-ում 11-ամյա Դիլանեյը քաղցկեղի պատճառով անցնլով քիմիոթերապիայի մի շարք կուրսեր, արդյունքնում կորցրել է մազերը: Փողոցում իրեն տարօրինակ հայացքով նայող մարդկիկ շատ են վշտացրել աղջկան: Այդ ժամանակ նրա ընկերուհին՝ 9-ամյա Քեմիրնը, որոշել է գլուխը սափրել՝ այդպիսով աջակցելով իր սիրելի ընկերուհուն: «Մարդիկ ինձ տղա էին կարծում, նրանց նայվածքը ինձ անհանգստություն էր պատճառում: Սակայն ես գիտեմ, որ կողքիս ընկեր ունեմ, որը ինձ ուժ է տալիս»,-մի հեռուստածրագրի ժամանակ պատմել է հիվանդ Դիլանեյը:

Քեմիրնը հեռացվել է դպրոցից այն պատճառաբանությամբ, թե սափրած գլխով դասի ներկայանալը հակասում է դպրոցական կանոնադորությանը: Աղջկա մայրը սոցիալական մեդիայով անմիջապես տարածել է անարդարցի հեռացման լուրը: Դպրոցի ղեկավարությունը, արժանանալով քննադատության, ստիպված է եղել վերանայել իր որոշումը:

Անկախ

Աբդուլահ Օջալանը հիվա՞նդ է

Աբդուլահ Օջալան    Երեք օր առաջ համացանցում հայտնվեցին հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնց համաձայն PKK–ի առաջնորդ Աբդբուլահ Օջալանը հիվանդ է քաղցկեղով, և որ նրան պատրաստվում են վիրահատել Իմրալը կղզում, որտեղ նա դատապարտված է ցմահ ազատազրկման: Ահա քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիթաշը պատասխանել է Օջալանի հիվանդության մասին լուրերին: ՙՙՎաթան՚՚ թերթի հաղորդմամբ՝ Դեմիթաշը նշել է, թե անցած տարի այդ մասին հարցրել է անձամբ Օջալանին: ՙՙՆա ինձ նման բան չասաց: Գիտենք, որ բժիշկները պարբերաբար մեկնում են Իմրալը և զննում Օջալանին: Սակայն խոսք չկա նման ախտորոշման կամ բուժման կուրսի մասին՚՚,-նշել է Դեմիրթաշը:

Անկախ

Ժաննա Ֆրիսկեի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

94C7C092156229BCB29D5FDFEAC1FFՌուսաստանցի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Դրա մասին երգչուհու պաշտոնական կայքում է  գրվել:

“Մեր ընտանիքին դաժան փորձություն է բաժին ընկել: Ժաննան հիվանդ է քաղցկեղով: Մենք շարունակում ենք պայքարել ու ոչ մի րոպե չենք դադարում հավատալ: Մենք դիմում ենք բոլորին մեն միակ մի խնդրանքով` աջակցել բարի խոսքով ու աղոթքով”,-ասվում է հունվարի 20-ին հիշյալ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Թե ինչ հիվանդության մասին է խոսքը, չի ճշտվում:

Անկախ

Քաղցկեղով հիվանդ կնոջ համար շրջազգեստ հագած տղամարդը մեծ ճանաչում է ձեռք բերել համացանցում (լուսանկարներ)

1Այն բանից հետո, երբ կնոջ՝ Լինդայի մոտ կրծքի քաղցկեղ հայտանբերվեց, Բոբը սկսեց լուսանկարվել վարդագույն շրջազգեստով: Առաջին հայացքից անիմաստ թվացող այս մտահղացմամբ Բոբը որոշել էր ուրախացնել կնոջը քիմոթերապիայի բուժման կուրս սկսելուց առաջ: Այսպիսով Բոբը հույս ուներ, որ բուժման ընթացքը կնոջ համար ավելի հեշտ կանցնի:

bob«Ռադիկալը» գրում է, որ Բոբը ամեն անգամ տարբեր վայրերում լուսանկարվելով դրանք ուղարկել է Լինդային՝ բարձրացնելով նրա տրամադրությունը: Տեսնելով, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքներ է ստանում, Բոբը որոշում է շարունակել այն: Ինտերնետային կայքերից մեկում հրապարակելով իր տասնյակ լուսանկարները՝ Բոբը կարճ բոբժամանակամիջոցում մեծ թվով երկրպագուներ է ձեռք բերել:

 

 

 

 

 

Անկախ

Դերասան Հյու Ջեքմանին վիրահատել են

2909xՀոլիվուդյան հայտնի դերասանը վիրահատվել է. հեռացրել են չարորակ ուռուցքը, ինչի մասին”Իքս մարդիկ” ֆիլմի դերասանը   գրել է Instagram-ի  իր էջում:

Նրա խոսքով, կինը` Դեբորան, է ստիպել իրեն մաշկաբանի մոտ ստուգվել.”Դեբը համոզեց ինձ ստուգել քթիս մաշկը: Նա իրավացի էր: Անպայման ստուգվեք: Եվ միշտ արևապաշտպան քսուք օգտագործեք”:

Քաղցկեղի տվյալ տեսակն ամենահաճախ հանդիպողներից է: Այն մյուսներից տարբերվում է հազվադեպ մետաստազավորմամբ, սակայն կարող է հանգեցնել տեղային գերաճի:

Հյու Ջեքմանը հանդիսատեսին ծանոթ է”Վան Հելսինգ”, “Գերուհիները”, ”Ռոսոմախա.Անմահը”  ֆիլմերից:

Ինչու մենք ոչինչ չգիտենք քաղցկեղը բուժող մրգի մասին

1378233_556725517733980_1146125930_nԳուանաբանան կամ գրավիոլա ծառի պտուղ. այսպես է կոչվում միրգը, որը քաղցկեղ է բուժում  և որի ազդեցությունը 10 000 անգամ հզոր է քիմիաթերապիայից: Դա հրաշք է, որը սպանում է քաղցկեղային բջիջները: Ինչու մենք դրա մասին չգիտենք, որովհետև կան կազմակերպություններ, որոնք շահագրգռված են դրա սինթետիկ տարբերակը գտնելու մեջ, ինչը թույլ կտա  հսկայական գումարներ դիզել:

Այս մասին հրապարակումներ են հայտնվել ռուսական մի շարք բլոգներում (օր.` lenalav.ru, brenik.livejournal.com): Դժվար է անվերապահորեն հավատալ հրապարակման մեջ արված հայտարարություններին, բայց  ամեն դեպքում «Անկախ»-ը նյութը մասնակի թարգմանությամբ ներկայացնում է:

Բրազիլիայում  միրգն  հայտնի է Graviola անունով,  Լատինական Ամերիկայում այն Guanábana են անվանում : Պտուղները խոշոր են, սպիտակ պտղամսով, քաղցր, օգտագործվում են հում վիճակում սննդի մեջ, քաղցրավենիք ու ըմպելիքներ պատրաստելու համար:

Այս բույսի պտուղների ազդեցությունը փորձված է: Ոմանք համոզված պնդում են, որ այն բարերար է ազդում քաղցկեղի բոլոր տեսակների բուժման ժամանակ: Կարծիք կա , որ այն լայն սպեկտրի հակաբիոտիկ, հակասնկային ու  հակամակաբույծ  ազդեցություն ունի, կարգավորում է արյան ճնշումը, օգնում սթրեսների ու նյարդային խանգարումների դեպքում: Այս տեղեկության աղբյուրը դեղագործական խոշորագույն ընկերություն է: 1970-ին ավելի քան 20 լաբորատոր թեստ է անցկացվել, որոնք ցույց են տվել, որ պտղի ոգեթուրմը սպանում է 12 տեսակ չարորակ քաղցկեղի  բջիջները, այդ թվում` հաստ աղիքի, կաթնագեղձի, շագանակագեղձի, թոքերի ու ենթաստամոքսագեղձի… Եվ, ինչպես մասնագետներն են հավատացնում, գրավիոլայի էքստրակտով թերապիան ոչնչացնում է միայն քաղցկեղային բջիջները:

Բժշկական գիտությունների ինստիտուտ, L.L.C. 819 Н. Charles Street Baltimore, MD 1201

Դերասան Մայքլ Դուգլասը պարզաբանել է իր խոսքը օրալ սեքսի ու կոկորդի քաղցկեղի կապի մասին

pic_b4d9ebb43e3f24076af9aacd5c81f1a1Դերասան Մայքլ Դուգլասը հրաժարվել է այն խոստովանությունից, որ իր մոտ ախտորոշված կոկորդի քաղցկեղի պատճառը օրալ սեքսն է: Դերասանի ներկայացուցչի խոսքով, Դուգլասը պատմել է, որ օրալ սեքսն ու կոկորդի քաղցկեղը կարող են կապված լինել, սակայն դա չի նշանակում, որ դերասանն իր հիվանդության դեպքի մասին է ասել:

Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ձայնագրության մեջ “Ինչն է ձեր կարծիքով, ծանրաբեռնել ձեր օրգանիզմը.թմրանյութերը, ծխելը, ալկոհոլը” հարցին Դուգլասը պատասխանել է`”Ոչ, չեմ կամենում մանրամասների մեջ խորանալ, բայց  քաղցկեղի այս տեսակն առաջացել է մարդու պապիլոմավարակի պատճառով, որը փոխանցվել է կունիլինգուսի միջոցով”:

Իր հարցազրույցում Դուգլասը  ասել է նաև, որ օրալ սեքսը կարող է ինչպես պատճառ լինել կոկորդի քաղցկեղի, այնպես էլ լավագույն դեղամիջոցը: Նրա խոսքերը քննադատել է լոնդոնյան մի բժիշկ: Նա ենթադրել է, որ դերասանը կարծում է, թե վարակի հետ շփումը իմունիտետ է մշակում, “սակայն իրականում դա այդպես չէ”: Ընդ որում, բժիշկը հավելել է, որ պապիլոմավարակը իսկապես  փոխանցվում է օրալ սեքսի ժամանակ, սակայն առողջանալու շանսերը մեծ են:

Մայքլ Դուգլասը 2011-ին հայտարարեց հիվանդությունը հաղթահարելու մասին: Բուժման ընթացքում նա նիհարեց 20 կգ: