Օբաման հայտարարել է` Սիրիայում քիմիական զենքն ամբողջությամբ ոչնչացվել է

16ԱՄՆ նախագահ Օբաման ու պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել են Սիրիայի հայտարարագրված քիմիական զենքի ուտիլիզացիայի ավարտի մասին,  հաղորդում է  Вести.Ru-ն:

Գործընթացն ավարտվել է նախանշված ժամկետից մի քանի շաբաթ առաջ: Վերջին խմբաքանակի ոչնչացումը կատարվել է  ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավի վրա` Միջերկրական ծովի միջազգային ջրերում:

Պենտագոնի  պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի խոսքով, ուտիլիզացիայի գործընթացին մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ: Ըստ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ պայմանավորվածության, Սիրիայից դուրս է բերվել 1,2 հազար տ քիմիական նյութ: Ընդ որում,  քիմիական նյութերի մի մասն էլ ոչնչացվել է Սիրիայի տարածքում:

Իրաքն ահազանգում է ՄԱԿ-ին

irak (1)ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Ալի ալ Հաքիմը նամակ է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` ահազանգելով, որ  «Իրաքի և Շամի իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Բաղդադի մոտակայքում գտնվող Մութհանա ռազմաբազան և այնտեղ առկա քիմիական պաշարները: Նամակում ասված է, որ տարածաշրջանում ստեղծված անապահով մթնոլորտի պատճառով Իրաքը չի կարող իրականացնել քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները:

Հայտնի է, որ դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակ հիմնված բազայում առկա են քիմիական տարբեր թունավոր նյութեր և թափոններ:

Նշենք, որ 29-ին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել էր Իրաքում խալիֆայության ստեղծման մասին` Աբու Բաքր Բաղդադիի գլխավորությամբ:

 

Անկախ

Միջերկրական ծովում սկսվել է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի ոչնչացումը

zenqՄիջերկրական ծովում «Cape Ray» մասնագիտացված ամերիկյան նավի վրա սկսվել է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի ոչնչացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար, ցամաքային զորքերի գնդապետ Սթիվ Ուորենը:

Վերջինիս խոսքով` նավի վրա 600 տոննա քիմիական նյութ է գտնվում, որի մեծ մասը շատ վտանգավոր զարին գազն է: Ոչնչացման գործընթացը կավարտվի 60 օրից, սակայն եղանակային պայմանները կարող են երկարաձգել: Այն իրականացվելու է Քիմիական զենքի արգելման կազմակերպության սկզբունքներին համապատասխան:

 

Անկախ

Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի 92 տոկոսը

siria  Նորվեգական «Taiko» նավը, որն  աջակցում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, շարունակում է Սիրիայից դուրս բերել այնտեղ հայտնաբերված քիմիական զենքը: Նորվեգիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նավը շարժվելու է դեպի Ֆինլանդիա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ: Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ մինչ օրս Սիրիայից  դուրս է բերվել քիմիական զենքի գրեթե 92 տոկոսը: Նորվեգիայի ԱԳ նախարարի խոսքերով՝ այս ցուցանիշն  անհրաժեշտ է հասցնել զրոյի, որպեսզի Սիրիայի բնակչությունը լիովին ապահովագրված լինի քիմիական հարձակումներից:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Միջազգային ուժերը կմնան Միջերկրական ծովում մինչև այս գործընթացի ավարտը, որն արդեն վերջնական փուլում է գտնվում: Նշենք, որ հունվար ամսից սկսած երկու բեռնատար նավ՝ Նորվեգիայի և Դանիայի, Լաթակիայի նավահանգստից դուրս են բերում սիրիական քիմիական զենքը:

Սիրիայում առևանգված 6 տեսուչներին վտանգ չի սպառնում

սիրիա, ավերակներՔիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Սիրիայում առևանգված քիմիական զենքի հայտնաբերման տեսուչների խումբը ապահով վիճակում է և վերադարձել է աշխատանքային բազա:

Երեքշաբթի օրը՝ ավելի վաղ, Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել էր, որ քիմիական զենքի հայտնաբերման վեց տեսուչներ և հինգ սիրիացի վարորդ է առևանգվել Համա նահանգում: Տեսուչները հետաքննում էին այն պնդումները, որ ապրիլին Սիրիայի ռեժիմը ապստամբների հսկողության տակ գտնվող Կաֆր Զիտա գյուղում քլորային գազ է օգտագործել:

 Անկախ

Սիրիան ոչնչացրել է իր քիմիական զենքի պաշարների մեծ մասը

Syrian-army-marchingՔիմիական զենքի արգելման կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Սիրիան ոչնչացրել է իր քիմիական զենքի հումքի մեծ մասը:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեղեկություններով՝ Սիրիան երկրի քիմիական զենքի տեղափոխումը կավարտի առաջիկա մի քանի օրերին: Եթե դա տեղի ունենա Սիրիան զենքի ոչնչացումը կկարողանա ավարտել մինչև Քիմիական զենքի արգելման կազմակերպության նշանակած վերջնաժամկետը՝ ապրիլի վերջը:

Մարտին Սրիիան ընդունել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ երկրի քիմիական զենքի ոչնչացման վերջնաժամկետի փոփոխված տարբերակը: Վերջնաժամկետը վերանայվել էր, երբ երկիրը չէր հասցրել իր քիմիական զենքի ողջ պաշարները երկրից դուրս հանել մինչև փետրվարի 5-ը:

Անցած աշնանը Ասադը համաձայնվել էր ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքի ողջ պաշարները՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումից խուսափելու համար:

Անկախ

Սիրիական քիմիական զենքերի արտադրության համար գերմանական հումք է օգտագործվել

qimiakan   Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գլխավոր դատախազությունն սկսել է քննել գերմանական ընկերությունների գործը, որոնք 1982-1993 թվականներին Սիրիային են մատակարարել երկակի նշանակության արտադրանք, որը այնուհետև նպաստել է քիմիական զենքի արտադրությանը: Հայտնի է, որ նշված ժամանակահատվածում գերմանական ընկերությունները Սիրիային են վաճառել 2400 տոննա ծծմբաթթու, որը, հնարավոր է, օգտագործվել է թունավոր զարին գազի արտադրության մեջ:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ գերմանական դատախազությունը հետաքննություն կանցկացնի պարզելու համար, թե արդյոք այդ ընկերությունները խախտել են ռազմական բնույթի նյութերի մատակարարման մասին օրենքը: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ այժմ շատ դժվար է բացահայտել ճշմարտությունը, քանի որ արդեն 20 տարուց ավել ժամանակ է անցել:

 

Սիրիացի ապստամբներ.Ասադը կրկին քիմիական զենք է կիրառել

da3001394430290Հայտնի չէ, թե Ասադն ինչ է դուրս բերում Եվրոպա,սակայն նա շարունակում է  գազ կիրառել,վստահեցնում է Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունը: Նրանց  տեղեկություններով, մարտի 9-ին 5 քաղաքացի է տուժել  Դամասկոսի Ջուբար թաղամասում  Ասադի բանակի գործի դրած թունավորող նյութից: Սիրիայի ազգային կոալիցիան (երկրում գլխավոր ընդդիմադիր շարժումը) խոսքերի ապացույց որպես բերում է բժշկի եզրակացությունը:

Վերջին շաբաթում Սիրիայում Ասադի հակառակորդները քանիցս կրկնել են, որ բռնապետի բանակը Եվրոպա թունավոր նյութերը ոչնչացման համար տեղափոխումը ձգձգում է: Պաշտոնապես այդ պահանջները հաստատում չեն սատացել, գրում է isra.com-ը:

Անկախ

Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի 29 տոկոսը

քիմիական զենք   Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայից արդեն դուրս է բերվել քիմիական զենքի պաշարների 29 տոկոսը: Չնայած գործընթացը դանդաղ է առաջ գնում հետ մնալով սահմանված ժամկետներից, այնուհանդերձ զենքի դուրս բերումը հաջողությամբ է իրականացվում: Կազմակերպությունը սիրիական իշխանություններին կոչ է արել շարունակել գործել նույն ոգով:

Սկզբում նախատեսված էր քիմիական զենքի դուրս բերման գործընթացը ավարտել մինչև փետրվարի 5–ը և այն ոչնչացնել մինչև հունիսի 30–ը, սակայն որոշ պատճառներով այս ժամկետները հետաձգվել են: Այս համատեքստում սիրիական կողմը նոր գրաֆիկ է նախապատրաստել, որտեղ որպես վերջնաժամկետ նշվում է ապրիլ  ամսվա վերջը:

Անկախ

Սիրիան ձգձգում է քիմիական զենքի դուրսբերումը երկրից

siriaԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյն Պսակին հայտարարել է, որ իրենք մտահոգված են, որ Սիրիան ձգձգում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Պսակին նշել է, որ սիրիական իշխանությունները քիմիական զենքի բաղադրիչները սահմանված ժամկետում չեն հասցրել Լազիկիայի նավահանգիստ:

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման գործընթացի ավարտին մնացել է 6 օր: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Պսակին, նշելով, որ մինչ օրս նավահանգիստ է բերվել զենքի միայն 5 տոկոսը, Դամասկոսին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել և կատարել ստանձնած պարտավորությունները:

Հայտնի է, որ ամերիկյան նավերը, որոնց վրա ոչնչացվելու է մահացու զենքը, արդեն ճանապարհ են ընկել և շուտով կհասնեն Միջերկրական ծով:

Անկախ

Մոսկվան վստահ է, որ Սիրիայում քիմիական զենքը կոչնչացվի սահմանված ժամկետում

Սերգեյ Լավրով    Ւնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Սիրիայում առկա քիմիական զենքը կոչնչացվի սահմանված ժամանակահատվածում, ինչպես և պլանավորվել էր՝ մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը: «Սիրիայի զինաթափման գործընթացը շարունակվում է ժամկետների որոշակի ճշտմամբ և փուլերի հստակեցմամբ՝ ինչպես որ պայմանավորվել էինք: Ես վստահ եմ, որ քիմիական զենքի ոչնչացման համար սահմանված վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, ուժի մեջ կմնա»,-հայտարարել է Լավրովը:

Անկախ

Սիրիայում գրոհայինները Թուրքիայի սահմանի մոտ քիմիական զենք են կիրառել

i (1)Սիրիացի գրոհայինները կրկին թունավորող նյութով զենք են կիրառել Ռաս-էլ-Այն քաղաքի մոտ, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու:

Քուրդ զինվորների խոսքով, պայթյունի տեղում դեղին ծխասյուն է բարձրացել, իսկ զինվորների մոտ թունավորման նշաններ են ի հայտ եկել: Սակայն, քիմիական զենքի կիրառման մասին պաշտոնական տեղեկացում երկրի իշխանությունների կողմից չի եղել:

Չնայած դրան, երկրի հարավ Արևելքում տարհանել են շուրջ 2 հազար խաղաղ բնակիչների:  Որպեսզի բնակչությունը կարողանա հեռանալ վտանգավոր վայրից, բանակն ու գրոհայինները ժամանակավորապես դադարեցրել են մարտերը Դամասկոսի մոտ: Տարհանվողներին օգնություն են ցուցաբերում Կարմիր խաչն ու մյուս իրավապաշտպան կազմակերպությունները:

Սիրիայում տեսուչները չեն կարողացել մուտք գործել քիմիական զենքի կիրառման ծրագրի մաս կազմած 2 վայրեր

UN inspectors in SyriaՔիմիական զենքի համաշխարհային վերահսկման մարմինը հայտնել է, որ անվտանգության նկատառումներով իր տեսուչները չեն կարողացել մուտք գործել Սիրիայի քիմիական զենքի օգտագործման ծրագրի մաս կազմած երկու վայրեր:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ կիրակի օրվա դրությամբ տեսուչները կարողացել են մուտք գործել Դամասկոսի մատնանշած 23 թունավոր գազի կիրառման ծրագրի մաս կազմող վայրերից 21-ը:

Առաքելությունը իր հայտարարության մեջ չի նշել, թե ով է պատասխանատու անվտանգության հետ կապված խնդիրների համար, սակայն հայտնել է, որ երկու վայրերը մուտք գործելու համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով բանակցությունները կշարունակվեն:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ որոշ վայրեր մուտք գործելու համար հրադադար է անհրաժեշտ: