Պետերբուրգյան “ուժայինները” առևանգել են միլիոնատեր ադրբեջանցու՝ խլելով 1.5 մլն դոլար

օդանավակայանՊետերբուրգի օդանավակայանից առևանգման զոհ են դարձել ադրբեջանցի գործարար ու նրա երկու թիկնապահները: Ձեռնարկատերը Դուբայից  էր մեկնել՝ էլիտար բնակարան գնելու նպատակով 1,5 մլն դոլար առձեռն գումարով, հաղորդում է “Վեստի”-ին՝ հղում կատարելով ռուսական “Ֆոնտանկա” կայքին:

 

Ըստ կայքի՝ “Պոլկովո” նոր տերմինալից դուրս գալուն պես դիմակավորված երիտասարդները՝ հատուկ նշանակության սորաբաժանման աշխատակցի հագուստով, հարձակվել են նրանց վրա, ձեռնաշղթաներ հագցրել և հեռացել:

 

Շուտով գործարարին և իր թիկնապահներին իջեցրել են Վոլխոնոսկի մայրուղում՝ թողնելով առանց փողի ու բջջային հեռախոսների: Տուժածներին հաջողվել է հասնել ոստիկանության բաժանմունք:

 

Հաղորդվում է, որ ոստիկաններին չի հաջողվել Պուլկովո օդանավակայանի մոտակայքում առևանգման ականատես գտնել:

 

Օդանավակայանի մոտակայքից գումար խլելու նմանատիպ “գործողություն” իրականացվել է նաև անցյալ տարի: Այդ ժամանակ զոհը Ադրբեջանի քաղաքացի էր, ումից “ուժայինները” խլել էին 2,5 մլն ռուբլի (մոտ 80 հազար դոլար):

 

Անկախ

Չիաստանում լեռների գագաթները հարթեցրել են այնտեղ օդանավակայան կառուցելու նպատակով

Հեչի քաղաք

Չինացի ճարտարապետները հարթեցրել են Հեչի քաղաքի մի քանի լեռներ այնտեղ 80 միլիոն ֆունտ արժողությամբ ինքնաթիռների վազքուղի կառուցելու համար:

Ինժեներներին հաջողվել է հարթեցնել լեռների գագաթները 2,2 կմ վազքուղի կառուցելու համար, որը ժամանող ուղևորների առջև կբացի գեղեցիկ, եթե ոչ սարսափեցնող տեսարան:

Ծովի մակարդակից 670 մ բարձրություն ունեցող վազքուղին այնքան նեղ է, որ կարող է մեկ ժամում սպասարկել միայն երեք թռիչք, մինչ երկրի ծանրաբեռնված օդանավակայանները այդ թվից 20 անգամ ավել թռիչքներ են ապահովում:

Հեչին գտնվում է Գունասի նահանգում, որտեղ շուրջ չորս միլիոն մարդ է բնակվում:

Նախկինում Հեչի հասնելու համար անհրաժեշտ էր ինքնաթիռով ժամանել Գույլին քաղաք, այնուհետև մեքենայով անցնել 220կմ ճանապարհ:

Օդանավակայանի կառուցման աշխատանքները սկսվել են 2008թ-ին և ավարտվել են անցած տարվա վերջին:

Օդանավակայանը կգործի հաջորդ ամիս:

Ռիո –դե-Ժանեյրոյի օդանավակայանները գործադուլ են արել ֆուտբոլի աշխարհի առաջնության օրը

Galeao International Airport in Rio de JaneiroՌիո –դե-Ժանեյրոյի 3 օդանավակայանների աշխատակիցները ֆուտբոլի աշխարհի առաջնության օրը գործադուլ են  սկսել  տեղական ժամանակով 00:00-ին: Գետնի վրա սպասարկող  տեխնիկական անձնակազմի աշխատանքը կկրճատվի , այդ թվում` «Գալեան» միջազգային օդանավակայանում: Դա , բնականաբար, կանդրադառնա առաջնության համար ժամանած օտարերկրացիներին սպասարկման վրա: Սակայն,  Քաղաքացիական ավիացիայի պետական ազգային գործակալությունը հայտարարում է, որ իրավիճակին հետևում է, իսկ աշխարհի առաջնության ժամանակաշրջանոմ ավիաընկերությունները պատրաստ են աշխատել հատուկ պայմաններում:

Գործադուլավորները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում ու աշխատանքային կոլեկտիվ համաձայնագրերի կնքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, Սան-Պաուլույում, մետրոյի աշխատակիցները, որոնք նույնպես պատրաստվում էին գործադուլի, փոխել են իրենց որոշումը: Արհմիութենական կոնֆերանսի մասնակիցները որոշել են ապահովել մետրոյի աշխատանքը չնայած նրան, որ ղեկավարները  չեն կարողացել կանխել 40 ակտիվիստ-գործադուլավորների ազատումն աշխատանքից:

Անկախ

Պակիստանի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 28 մարդ է զոհվել

Պակիստանի օդանավակայանՊակիստանի թալիբանները ստանձնել են երկրի ամենամեծ օդնավակայանի վրա ժամեր տևած հարձակման պատասխանատվությունը:

Պակիստանի թալիբանների առաջնորդը անհայտ վայրից հայտնել է, որ Կարաչիի Ջինա միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակումը վրեժխնդրություն է եղել նախկին առաջնորդի սպանության համար:

Թալիբանների առաջնորդը նշել է, որ այլ հարձակումներ ևս կլինեն:

Կիրակի ուշ գիշերը հրազենով, ռումբերով զինված զինյալները ներխուժել են օդանավակայանի բեռների գոտի:

Հարձակումը տևել է հինգ ժամ:

Հարձակման ընթացքում զոհվել է 28 մարդ՝ ներառյալ օդանավակայանի անվտանգության ութ անդամներ, Պակիստանի միջազգային ավիաուղիների երկու աշխատակից և մեկ թափառաշրջիկ, վիրավորվել է 24 մարդ:

Բոլոր 10 զինյալները սպանվել են:

Հարձակման ընթացքում կառույցը հրդեհվել է, սակայն ինքնաթիռները չեն վնասվել:

Անկախ

Թավրիզի օդանավակայանում կկառուցվի նոր միջազգային թռիչքուղի

Թավրիզի օդանավակայանԻրանի ճանապարհաշինության նախարար Աբաս Ախունդին  Թավրիզ կատարած այցի ընթացքում  հանդիպել է Թավրիզի օդանավակայանի տնօրեն Մոհամմեդ Ալի Իլհանի և քաղաքապետ Սադեկ Նեջեֆի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որպեսզի Թավրիզի օդանավակայանում կառուցվի միջազգային նոր թռիչքուղի: Այն կրելու է  «Շահիդ Մադանի» անունը:

Թռիչքուղու երկարությունը կլինի 14 կմ: Նախնական հաշվարկներով թռիչքուղու կառուցման համար կծախսվի 12 մլն դոլար:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Սաուդյան Արաբիան ուխտագնացների համար առանձին օդանավակայան է կառուցելու

pic_5b5de6718ae6ddbc627aaccef529b38cՍաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Թաիֆ քաղաքում կառուցելու են միջազգային  օդանավակայան` Մեքքա ուղևորվող ուխտագնացների համար: Երկրի ավիացիայի իշխանությունները մտադիր են մրցույթի արդյունքերով  պայմանագիր կնքել 2015-ի առաջին կեսին: Այն ծառայելու է ամենամյա  հաջի ուխտագնացներին սպասարկելու նպատակին:  Ամեն տարի Մեքքա է այցելում 13 մլն մահմեդական: Նրանց մեծ մասը ժամանում է  Ջիդայի հատուկ տերմինալ, մնացածները` Մեդինա, իսլամական սրբազան երկրորդ քաղաքը: Մեդինայում է մուհամեդ Մարգարեն ստեղծել աշխարհում առաջին համայնքը:

Թաիֆում գործող օդանավակայանը որը Մեքքայից 70 կմ հեռավորության վրա է գտնվում, հիմա հիմնականում ներքին չվերթներին  է սպասարկում:

Անկախ

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին

օդանավակայան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:

002Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք օդանավակայանայցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից:

Անկախ

Սինգապուրի միջազգային օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել

singapore-changi-airpor-2-390x290

Քաղաքացիական ավիացիայի ուսումնասիրության առաջատար Skytrax կազմակերպության վարկածով, “Չանգի” օդանավակայան արդեն երկրորդ տարին անընդմեջ արժանանում է “աշխարհի լավագույն օդանավակայան” տիտղոսին`  այնտեղ ստեղծված ժամանցի պայմանների  շնորհիվ:

Համապատասխան մեկնաբանությամբ է հանդես եկել Skytrax-ի ղեկավար Էդվարդ Փլեյսթեդը, որը նշել է, որ “Չանգին” հայտնի առաջատար ու նորարար է տրանսպորտային արդյունաբերության մեջ,”Նա թելադրում է, թե ինչպես կարելի է օդանավակայանը ուղևորության մի հաճելի մասը դարձնել”:

Անկախ

Հունգարիայի վարչապետը որոշել է հարազատ գյուղում օդանավակայան կառուցել

imagesՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հերթական անգամ է արժանացել մամուլի քննադատությանը, սակայն այս անգամ` ոչ թե իր քաղաքական սուր արտահայտությունների, այլ հարազատ Ֆելչուտե գյուղում օդանավակայան կառուցելու որոշման համար ( շուրջ 1800 բնակիչ ունեցող բնակավայրը գտնվում է Բուդապեշտից ոչ հեռու):

“Օրբանի սնափառության մոլուցքը սահման չունի,-նշում է մի հրատարակություն, հիշեցնելով, որ այդ գյուղում արդեն մի քանի խոշոր շինարարական նախագծեր են իրականացվում: Մասնավորապես, տեղի իշխանությունները վերջերս մի մարզադահլիճ կառուցելու  որոշում են ընդունել, որում կտեղավորվեն նման երկու բնակավայրի բնակչություն:

Բացի այդ, 2009-ին Ֆելչուտե գյուղում, Օրբանի  հարազատ տնից ոչ հեռու, Ֆերենց Պուշկաշի անունը կրող Ֆուտբոլային ակադեմիա է սկսել գործել, որը 8 դաշտ ունի: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, օդանավակայան կառուցելու թույլտվություն ավիացիոն իշխանությունների  ու շրջակա միջավայրի պաշտպանության պատասխանատու վարչություններից արդեն ստացվել է:

Մեկնաբաններն այս ամենին մի բացատրություն են գտնում.ըստ ամենայնի, Օրբանը ֆուտբոլային խաղերին ցանկանում հետևել իր տանը` թռչնի թռիչքի բարձրությունից:

Անկախ

Նյու Յորքի օդանավակայանում բռնկվել է աղբամանը

iՆյու Յորքի օդանավակայանում բռնկվել է աղբամաններից մեկը:

Ջոն Քենեդու անվան օդանավակայանում հրդեհ է բռնկվել Lufthansa  ընկերության բեռների տերմինալում: Հրդեհը մարել են կես ժամից:

Հրդեհի հետևանքով  թունավորումից տուժել է օդանավակայանի 18 աշխատակից, 4-ը հոսպիտալացվել են: Մնացածն օգնություն են ստացել տեղում:

Հեղուկն արգելվել է Շերեմետևոյում ու Վնուկովոյում

o_875719Մոսկվայի Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում հայտարարել են օդանավով հեղուկի տեղափոխման  արգելքի Ռոսավիացիայի նոր կանոնների մասին:

Ուղևորներին արգելվել է ինքնաթիռ մտցնել ցանկացած հեղուկ, ցանկացած տարայով: Ավելի վաղ այդ կանոնը չէր տարածվում 100 մլ շշերի ու մանկական սննդի վրա: Հիմա ամեն անհրաժեշտ բան` դեղորայքից` կաթի շիշ, պետք է հանձնվի որպես ուղեբեռ: Դեղորայքը կարող է մնալ ուղևորի մոտ, եթե համապատասխան դեղատոմս կա, որն ապացուցում է, որ այն թռիչքի ընթացքում կենսականորեն անհրաժեշտ է:

Նոր  կանոններն ուժ մեջ կմտնեն մարտի 21-ից: Վնուկովոյի տեղեկատուի տեղեկացմամբ, արգելքը Ռոսավիացիան է սահմանել` Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ:

Իսկ մյուս ռուսական օդանավակայաններում, այդ թվում նաև Դոմոդեդովոյում, նման փոփոխությունների մասին չեն խոսում:

Ստեփանավանի օդանավակայանը կյանքի է կոչվում

0000glxavorՀոկտեմբերի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մի խումբ մասնագետներ`ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանի գլխավորությամբ։

ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում Արտակարգ իրավիճակների նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասնագետները քննարկեցին ԱԻՆ «Ստեփանավան» օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրները։

Ողջունելով հյուրերին, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նշեց, որ դեռ օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայանը հանձնվել է ԱԻ նախարարությանը։
 – Այսօր դժվար է Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատկերացնել առանց ավիացիայի։ Ինքնաթիռներն ու ուղղաթիռները կարող են օգտագործվել հրդեհաշիջման աշխատանքներում` անտառային հրդեհներ, բարձրահարկ շենքերում բռնկված հրդեհներ, ավիացիան անհրաժեշտ է այլ երկրներ մեկնելու և մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Մենք նախատեսում ենք փոքր ավիացիան օգտագործել նաև հակակարկտային միջոցառումների շարքում։ Ստեփանավանի օդանավակայանում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները. ցանկապատվում է տարածքը, հիմնովին պետք է վերանորոգվի վարչական շենքը, թռիչքուղին և իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար, – ասաց ԱԻ նախարարը։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն իր խոսքում նշեց, – Ողջունում ենք Հայաստանում պետական ավիացիայի զարգացմանն ուղղված ձեր այս նախաձեռնությունը։ Ես և իմ գործընկերները պատրաստ ենք լսել ձեր ծրագրերը, անելիքները և անշուշտ անել մեր առաջարկները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ստեփանավան» օդանավակայանի վարչական շենքին և թռիչքուղուն ներկայացվող պահանջների, օդանավակայանի նավիգացիայի և նավիգացիոն սարքավորումների, ինքնաթիռների տեսակների հետ կապված խնդիրները։

Հիդրոու օդնավակայանի անվտանգության աշխատակիցները հեռացվել են աշխատանքից VIP սենյակի մուտքի վճարները գողանալու համար

a2Հիդրոու օդնավակայանի երկու անվտանգության աշխատակիցներ ազատվել են աշխատանքից հայտնի մարդկանց կողմից օգտագործվող VIP հանգստի սենյակի մուտքավճարները գողանալու համար:

Անձնակազմի երկու անդամները մեղադրվել են կաշառք վերցնելու միջոցով տարբեր ուղևորների  հատուկ ծառայությունից օգտվել թույլատրելու համար առանց  1,800 ֆունտ մուտքավճարի: Այդ սենյակները   նախկինում միայն կարող էին  օգտագործվել թագավորական ընտանիքի, դիվանագետների և պետության ղեկավարների կողմից:

Նրանք նաև աստղերից նվերներ են վերցրել՝ թողնելով, որ նրանք հեռանան առանց մուտքավճարի:

VIP սենյակի ծառայությունից օգտվել են Դեյվիդ Բեքեմը և Ռիհաննան, բայց հայտնի չէ արդյո՞ք նրանք վճարել են, թե ոչ:

Ըստ The Sun-ի՝ երկու աշխատակիցներին աշխատանքից հեռացրել են ներքին հետքննություն իրականացնելու արդյունքում:

Հատուկ սենյակը վճարունակ մարդկանց համար բաց է դարձել երկու տարի առաջ:

Դեռևս պարզ չէ հեռացված աշխատակիցներին կհանձնեն ոստիկանության, թե ոչ: