Կինը իր այգում երկու բենգալյան վագր է պահում (լուսանկարներ)

բենգալյան վագրՄինչ մարդիկ իրենց այգին հիմնականում օգտագործում են որպես հանգստի վայր, Ջենիս Հեյլին այնտեղ երկու ընտանի վագր է պահում:

Հեյլին 272կգ կշռով Սեյբր անունով սպիտակ բենգալյան վագրին և 181 կգ կշռով Յանդա անունով նարնջագույն բենգալյան վագրին պահում է Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում գտնվող իր տանը:

Յուրաքանչյուր օր 57-ամյա կինը ձեռքով կերակրում և շոյում է վագրերին:

Հեյլին 20 տարի առաջ թողել է իր ադմինիստրատորի աշխատանքը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենա այգում աշխատելու համար, որից հետո նա հաճախել է վագրեր վարժեցնելու դասընթացների:

Դասընթացների հաճախելուց երկու տարի անց նա վագրի ձագ է բերում տուն:

Յանդային նա գնել է 2002թ-ին, որը այժմ 12 տարեկան է: Սեյբրին նա վերցրել է 2007թ-ին, որը այդ ժամանակ երկու շաբաթական է եղել:

Անկախ

 

Լեդին Գագան հագուստը փոխել է բեմի վրա

Լեդին ԳագաԼեդի Գագան մեկնարկել է իր ARTPOP Ball համերգային շրջագայությունը: Կիրակի օրը Ֆլորիդայի Սանրայզ քաղաքի BB&T կենտրոնում կազմակերպված համերգի ժամանակ երգչուհին իր համերգային համազգեստը փոխել է բեմի վրա:

Անձնակազմի անդամների օգնությամբ տարօրինակ երգչուհին հանվել է բեմի վրա՝ նախքան այլ համազգեստ հագնելը: Որոշ լուսանկարներում նա վստահորեն բարձրացրել է ձեռքերը, մինչ անձնակազմի անդամները ներքև են ձգում նրա լատեքսային տաբատը:

Համերգի ժամանակ Գագան հագել է տարբեր համազգետներ՝ սկսած փայլուն զգեստից և հսկայական թևերից մինչև կապույտ սեղմիրան հագուստ:

Երկուշաբթի օրը երգչուհին իր Tweeter-ի էջում երկրպագուներին շնորհակալություն էր երեկոյի համար:

Անկախ

Կինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի չբացված սիրային նամակ է գտել գրքի մեջ

նամակԴալլասցի կինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրված, չբացված սիրային նամակ է գտել և ցանկանում է այն վերադարձնել իրական տիրոջը:

Շեյլա Փոլկը հնաոճ նամակը գտել էր գրքի մեջ Ֆլորիդայի Փլանթ Սիթիի Goodwill-ի խանութներից մեկում:

Բանակի սպա Ալբերտ Ալմը Հելեն Ռոթերմելին ուղղված սիրային նամակը ուղարկել էր Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքից 1945թ-ին:

Դժբախտաբար Հելենը երբեք այդ նամակը կարդալու հնարավորություն չի ունեցել:

Մինչ այժմ Հելեն Ռոթերմելի որոնումները անարդյունք են եղել:

Նամակը երեք անգամ ուղարկվել է փոստով, սակայն հետ է վերադարձել, քանի որ նման հասցեատեր չի գտնվել:

Այժմ Փոլկը աշխատում է ոստիկանության հետ Ռոթերմելին և նրա ընտանիքին գտնելու նպատակով:

Մինչ որոմումները ընթացքի մեջ են՝ Փոլկը չի պատրաստվում բացել նամակը: Նա ցանկանում է այդ պատիվը թողնել նամակի իրական հասցեատիրոջ համար:

 Անկախ

Ֆլորիդայի բնակչուհին 911-ին խնդրել է սեքսուալ ոստիկան ուղարկել

pic_0d16d9694af81ac123495b7bef73c3d9Ֆլորիդայի բնակչուհին դիմել է 911 ծառայությանը` իր տուն առավոտյան նրա կանչով մեկնած ոստիկանին ուղարկելու խնդրանքով:

Առաջին անգամ Մարիա Մոնտենեսս-Կոլոնը զանգահարել է փրկարարական ծառայություն ու հայտնել, որ ցանկանում է իր ավտոմեքենան վերադարձնել: Նրա մոտ էր ուղարկվել մի ոստիկան, որը կնոջը գտել էր բարձր տրամադրության մեջ` ալկոհոլի ազդեցության տակ: Կինն իրավապահ մարմիններին հայտնել էր, որ ոստիկանն իրեն  շատ գրավիչ էր  թվացել ու ինքը դեմ չէ նրա հետ սեքսով զբաղվել:

Ոստիկանը ոչինչ չի պատասխանել կնոջն ու խնդրել է, որ նա ոչ մի պատճառաբանությամբ չզանգի: Այնժամ կինը պատմել է, որ ամուսնու մահից հետո մեքենան խորթ որդու անունով է գրանցել ու հիմա միտքը փոխել է ու ցանկանում է այն հետ ստանալ:

Իրավապահները նրան փորձել են բացատրել, որ իրենց ծառայությունը դրանով չի զբաղվում ու թողել է ոստիկանության այն բաժնի համարը, որը կարող է այդ հարցով զբաղվել:

Դրանից հետո, մեկ ժամ անց կինը կրկին զանգել է 911 ու խնդրել նորից նույն ոստիկանին ուղարկել:Այս անգամ ոստիկանը կանչով գնացել է կնոջ տուն` գործընկերների ուղեկցությամբ ու, երկար զրույցից հետո` գործընկերը ձերբակալել է Մոնտենեսին: Երբ է տեղի ունենալու այդ կնոջ դատը` չի նշվում:

2006-ին էլ Օրեգոն նահանգից մի բնակչուհի 911 ծառայությանն էր դիմել` համակրելի ոստիկանի հետ ծանոթանալու նպատակով, ինչի համար 2 տարվա պայմանական պատիժ էր ստացել:

Անկախ

Հրապարակվել է 50,000 մշտական բնակչի համար նախատեսված լողացող քաղաքի անհավանական նախագիծը

floating CITY-freedom shipՖլորիդայում գտնվող ընկերությունը մտադիր է կառուցել Ազատության նավ անվանումով լողացող քաղաք, որը անընդհատ բաց ծովում կգտնվի:

Նախագծված նավը ունի 1,3 կմ երկարություն, 25 հարկանի շենքի բարձրություն և նախատեսված է 50,000 մշտական բնակիչների համար:

Այնտեղ տեղակայված կլինեն դպրոցներ, հիվանդանոցներ, խանութներ, այգիներ, ակվարիում, խաղասրահ, պատկերասրահ, ինչպես նաև տանիքին կունենա օդանավակայան և հետնամասում՝ նավանորոգարան:

Նախագծի հեղինակն է Freedom Ship International ընկերությունը: Նավի կառուցումը կարժենա 10 միլիարդ դոլար, այն կկշռի 2,7 միլիոն տոնա, ինչը նշանակում է, որ նավը չափազանց մեծ չափերի պատճառով երբևէ նավահանգիստ մտնելու հնարավորություն չի ունենա:

Սա նշանակում է, որ ծովային համայնքը ամբողջ ժամանակ կանցկացնի բաց ծովում և տարվա մեջ երկու անգամ երկրագնդի շուրջ պտույտ կկատարի:

Նավի ուղեգիծը կսկսվի Միացյալ Նահանգների արևելյան ափից, Ատլանտիան օվկիանոսով կհասնի Եվրոպա, կանցնի Իտալիայով՝ նախքան հետ շրջվելը և Աֆրիկայի շուրջ պտտվելը, որից հետո այն կանցնի Ավստրալիայով՝ ուղևորվելով դեպի Ասիա՝ նախքան Ամերիկայի արևմտյան ափի մոտ տարին եզրափակելը և շարժվելը դեպի հարավային Ամերիկա:

Բացի մշտական բնակիչների համար նախատեսված սենյակները՝ Ազատության նավը կունենա 30,000 ամենօրյա այցելուների, ինչպես նաև 20,000 աշխատակիցների և գիշերը նավի վրա անցկացնող 10,000 հյուրերի համար նախատեսված ազատ սենյակներ:

Նավի տանիքին տեղակայված օդանավակայանը կսպասարկի 40 ուղևորի համար նախատեսված մասնավոր և առևտրական փոքր ինքնաթիռների:

Ամբողջական նավը կունենա 228մ լայնություն, 106մ բարձրություն և 1,3 կմ երկարություն:

Նավը էներգիա կստանա տարբեր աղբույներից՝ ներառյալ ալիքների և արևային, ինչպես նաև դրա վրա տեղակայված գեներատորներ արտադրած էներգիան:

Նավի այցելուները կարող են նավից հեռանալ ինքնաթիռով կամ նավով և այցելել քաղաքներ ու երկրներ, որտեղից նավը անհրաժեշտության դեպքում նաև պաշարներ կվերցնի:

 

Ֆլորիդայում գետնի տակ է անցել տան կեսն ու լողավազանը

o_810753ԱՄՆ-ում, Ֆլորիդա նահանգի Դանդին քաղաքում բառի բուն իմաստով, հողը ոտքի տակից գնացել է: Քաղաքի  թաղամասերից մեկում գետնի մեջ բացված հսկայական փոսի մեջ է հայտնվել տան մի մասը, լողավազանն ու մոտորանավակը:

15 մ խորություն  և 30 մ տրամագծով  բացվածքը գնալով մեծանում է ու   առաջիկա ժամերին դրա մեջ կհայտնվի ևս 2 տուն: Մոտակա տներից բնակիչները տարհանվել են: Հիմա որոշվում է նրանց ժամանակավոր բնակության հարցը:

Մասնագետները փորձում են կատարվածի բացատրությունը գտնել: Նրանց կարծիքով, գրունտը, որն այս նահանգի շատ շրջաններում ածխածնային ապարներից է կազմված, աստիճանաբար լվացվում է ստորգետնյա ջրերով ու լուծվում, ինչը և հանգեցնում է փլուզումների: Վերջին նման դեպքն այս կողմերում եղել էր տարվա մարտին, Բրենդոն քաղաքում.այնտեղ տունը գետնի տակն անցավ քնած տանտիրոջ հետ: Նրա մարմինն անգամ փրկարարներին չհաջողվեց հայտնաբերել:

Գազի պայթյուն Ֆլորիդայում.7 մարդ վիրավոր է, 15-ը`անհետ կորած

պայթյունԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լեյկ-Քաունթի քաղաքի գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով  յոթ մարդ վիրավորվել է,  15-ը  անհետ կորել են: Ոստիկանությունից հայտնել են, որ բոլոր վիրավորներին հոսպիտալացրել են: Մոտակա տների բնակիչներին տարհանում են:

“Интерфакс“-ը հաղորդում է, որ պայթյունի պահին գործարանում 24 մարդ է եղել: Թե ինչ պատճառով է պայթյուն տեղի ունեցել,  առայժմ հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի ալիքը այնքան հզոր է եղել, որ տարել է շենքի տանիքը: