«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 14-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 32 տոննա 646 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 36 դեպք:
Տնամերձ 176 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 663 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 4 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Author Archives: ankakh
Լավագույն բնապահպանական սցենարների հանրապետական մրցույթ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում oգոստոսի 1-ից «ԼոգոՍ» ԵՀԿ-ն սկսել է «Երկիրը մեր տունն է» բնապահպանական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը` սոցիալական հոլովակների միջոցով:
Ծրագրի շրջանակներում «ԼոգոՍ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտարարում է լավագույն սցենարների հանրապետական մրցույթ` «Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» թեմաներով: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող ճանաչված լավագույն սցենարների հիման վրա կնկարահանվեն սոցիալական հոլովակներ, որոնք 1 ամիս տևողությամբ կհեռարձակվեն մարզային «ՑԱՅԳ» հեռուստաընկերությամբ և ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար կտեղադրվեն էլեկտրոնային տարբեր լրատվամիջոցներում, ինչպես նաև՝ «ԼոգոՍ» ԵՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 16-30 տարեկան այն ստեղծագործողները, ովքեր ունեն ստեղծագործելու վառ երևակայություն և ցանկություն՝ իրենց կողմից կազմված սցենարը կյանքի կոչելու:
Մրցույթի մասնակցության պայմանները
Սցենարների առանցքը պետք է լինեն հետևյալ թեմաները՝
- Բնապահպանություն
- Շրջակա միջավայրի աղտոտվածություն
- Միջհամայնքային և միջպետական ճանապարհների աղտոտվածություն
- Պատմամշակութային վայրերի աղտոտվածություն
Սցենարը ներկայացնել հայերեն, 12 տառաչափով և Unicode տառատեսակով, A4 ֆորմատի առավելագույնը 3 /երեք/ էջի վրա:
Սոցիալական հոլովակներից յուրաքանչյուրի տևողությունը լինելու է 30 (երեսուն) վայրկյանից մինչև մեկ րոպե:
Սցենարում պետք է մանրամասնորեն նկարագրվեն նկարահանման վայրը, տեղանքը, տեսարանները, իրավիճակները, դերասանների խոսքերը և երկխոսությունները: Խոսքերը պետք է լինեն գրական հայերենով, արգելվում են ժարգոնային և ոչ պատշաճ արտահայտությունները /սցենարին համ ու հոտ հաղորդելու համար կարող են կիրառվել նաև որոշակի բարբառային խոսքեր և արտահայտություններ/:
Սոցիալական հոլովակների նկարահանման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ Շիրակի մարզի տարածքում:
Սոցիալական հոլովակի սցենարը ստեղծագործական կազմի կողմից կարող է ենթարկվել որոշակի ոչ էական փոփոխությունների` ելնելով նկարահանման տեխնիկական պայմաններից և առանձնահատկություններից:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը, որի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 22-ը՝ ժամը 16:00:
Հայտադիմումը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմա հատվածում նշելով project_scenario:
Մրցույթի պայմանների կամ ժամկետի խախտմամբ ուղարկված հայտադիմումները չեն դիտարկվի:
Մրցույթի արդյունքների, ինչպես նաև սոցիալական հոլովակների նկարահանման ժամկետների մասին տեղեկատվությունը կտրամադրվի մինչև 2014 թվականի օգոստոսի 25-ը:
Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ծրագրի պատասխանատու` Անի Գյուլբուդաղյանին [email protected]
Վերանորոգվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 470 մուտք
Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման և բնակիչների հարմարավետության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: 2014 թվականին նախատեսված է վերանորոգել 727 մուտք: Ավելի քան 470-ում այդ աշխատանքներն արդեն ավարտված են: Մուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում ընթանում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ պատուհանների փոփոխման աշխատանքներ: Շենքերի մեծ մասում նորոգումները ներառում են բոլոր հարկաբաժինները: Վերանորոգման պատշաճ որակն ապահովելու և մուտքերը բնակիչներին երկար ծառայեցնելու համար աշխատանքների նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն: Մայրաքաղաքում առկա շուրջ 5 հազար բազմաբնակարան բնակելի շենքերը, որոնք թեև բաժնային սեփականություն են և դրանցից յուրաքանչյուրի օժանդակ տարածքների նորոգման, բարեկարգման ու պահպանման պարտավորությունը բացառապես բաժնային սեփականատեր համարվող բնակիչներինն է, այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում և կոնկրետ ծրագրեր է իրականացնում առկա խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:
«6 օր Սևանի շուրջ». Երիտասարդները՝ սահմանամերձ Վահան գյուղի զինվորի կողքին
Oգոստոսի 8-13-ն անցկացվեց «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը»: Այն իրականացրեց «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Ծրագրի նպատակն էր տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական և ազգային մշակույթի մաս դարձնելը, մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթության բարձրացումը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։
Ծրագիրը մեկնարկվեց Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցուց, որտեղ մասնակիցները օրhնություն ստացան Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանից: Այնուհետև իրենց հետաքրքրող հարցերը երիտասարդները հղեցին եպիսկոպոսին: Մասնակիցները այցելեցին նաև Նորատուսի խաչքարեր:
«6 օր Սևանի շուրջ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին նաև սահմանամերձ Վահան գյուղ, այցելեցին N զորամաս, մեկ օր անցկացրին զինվորի հետ, ծանոթացան զինվորական առօրյային, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:
«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը սահմանամերձ գյուղ այցելությունը հատկապես կարևորեց հայ-ադրբեջանական լարված իրադրության պայմաններում ու հավելեց. «6 օր Սևանի շուրջ» ծրագրի շրջանակներում գյուղապետ Գուրգեն Բալյանի հետ մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, հանդիպեցին գյուղի բնակչությանը և երիտասարդությանը: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում միանալ հայրենիքի պաշտպանությանը»:
Ծրագրի ընթացքում իրականացվեցին նաև «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով սեմինար-քննարկումներ, ինչից հետո մասնակիցները բավարար պատկերացում կազմեցին Սևանա լճի խնդիրների վերաբերյալ: Այնուհետև որոշեցին Սևանա լճի հիմնախնդիրների լուծման նպատակով հանգանակություն կատարել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին: Տպավորիչ էր նաև Կալավան գյուղի այցելությունը, որտեղ «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց քարե դարի մշակույթը, կրակի ստացման եղանակները: Կալավան գյուղում մասնակիցները սովորեցին նաև նետ ու աղեղի օգտագործման ձևերը, և իրականացվեց խաղ-մրցույթ, որից հետո շուրջ 20 կմ անտառում կազմակերպվեց արշավ: Ծրագրի ընթացքում իրականացվեցին նաև արշավներ Գեղարքունիքի մարզի տարբեր պատմամշակութային վայրեր, այցելություն Սևան ազգային պարկի բնագիտական թանգարան, Գավառ քաղաքի պատկերասրահ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ադրբեջանցիներն երեկ հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 60 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
Այֆոնի հավելվածից սպանվածի մարմինը թաքցնելու վերաբերյալ խորհուրդ է հարցրել
ԱՄՆ-ում գազանաբար կատարված սպանություն է բացահայտվել, որը կատարվել է 2 տարի առաջ: 20-ամյա Պեդրո Բրավոն սպանել է իր սենյակի հարևանին` Քրիստիան Ագիլարային, ապա բջջային Siri հավելվածից հարցրել, թե որտեղ կարելի է թաքցնել զոհի մարմինը: Որքան էլ տարօրինակ է, խելացի ծրագիրը մի քանի տարբերակ է առաջարկել մարդասպանին, հաղորդում է Metro-ն:
Երիտասարդին մեղադրել են սպանության մեջ 2012-ի սեպտեմբերին, սակայն, նրա մեղավորության ապացույցը հիմա է միայն հրապարակվել: Բրավոն ընկերոջ հետ վիճել է աղջկա պատճառով, ապա խեղդել նրան: Հետո էլ Siri ծրագրին հարցում է կատարել, թե որտեղ կարող է թաքցնել մարմինը: Դրան ի պատասխան, հավելվածը ֆլորիդացուն մի քանի տարբերակ է առաջարկել ` ճահիճ, ջրամբար, ձուլարան: Պեդրո Բրավոյի խոսակցության ձայնագրությունը հայտնաբերել են ոստիկանները, երբ ուսումնասիրում էին հեռախոսի պարունակությունը:
Երիտասարդը հավելվածի խորհրդից չօգտվեց ու պարզապես զոհի մարմինը թաղեց մոտակա անտառում.այն հայտնաբերվեց մի քանի շաբաթ անց, երիտասարդի անհետացումից հետո:
Այֆոնն ուսումնասիրելով, ոստիկանոթյունն այն եզրակացության եկավ, որ երբ Ագիլարն անհետացել է, այդ երեկո Բրավո կասկածելիորեն հաճախ է օգտվել հեռախոսի լապտերից:
Հաքերները կոտրել են Մեդվեդևի թվիթերն ու հաղորդել ՌԴ վարչապետի հրաժարականի մասին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթեր-ըքաունթը հաքերեները կոտրել են: Դա հաստատել են ՌԴ կառավարության մամլո ծառայությունից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Մի քանի րոպեում Մեդվեդևի անունից հրապարակվել է,”Հեռանում եմ: Ամաչում եմ կառավարության գործողությունների համար: Ներեցեք”: “Միևնույն է, ես ազատ լուանկարիչ կդառնամ”,”Վաղուց էի ուզում ասել: Վովա:Դու ճիշտ չես”:
Herald Sun.ավստրալական հիվանդանոցը սխալմամբ հայտարարել է 200 կենդանի մարդկանց մահվան մասին
Օստինի հիվանդանոցը, որը գտնվում է ավստրալական Մելբուռնում, սխալմամբ բուժող բժիշկներին հայտնել են 200 կենդանի հիվանդների մահվան մասին: Ինչպես գրում է Herald Sun-ը, միջադեպը եղել է հուլիսի 30-ին:
Հիվանդանոցն ավտոմատ կերպով բուժող բժիշկներին տեղեկացնում է իրենց հիվանդների դուրս գրման մասին: Սխալը կատարվել է այն պահին, երբ հիվանդի մահվան մասին տեղեկությունը թարմացվել է ու պատահաբար պահպանվել որպես ստանդարտ շաբլոն:
Բուժող բժիշկների մեծ մասին տեղեկացրել են թյուիմացության մասին, սակայն նրանցից մեկը, այնուամենայնիվ հասցրել էր զանգահարել հիվանդի հարազատներին ու ցավակցություն հայտնել նրանց:
Հիվանդանոցի ներկայացուցիչները ներողություն են խնդրել ու նշել, որ սխալմունքի պատճառը մարդկային գործոնն է:
Էբոլայի տենդի պատճառով` արտակարգ դրություն Գվինեայում
Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Էբոլայի տենդի համաճարակի պատճառով, հաղորդում է Газета.Ru-ն:
“ԱՀԿ-ն Էբոլան գլոբալ սպառնալիք է ճանաչել առողջապահության համար: Հաշվի առնելով, որ Գվինեան ԱՀԿ-ի կանոնադրությունն ընդունող երկիր է, ուստի ես Էբոլան համարում եմ երկրում արտակարգ դրություն հայտարարելու պատճառ”,-հայտարարել է նախագահը:
Ավելի վաղ Նիգերիայի ու Լիբերիայի իշխանությունները ևս հայտաարել էին իրենց երկրներում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
Էբոլայի տենդի դեմ առայժմ արդյունավետ պատվաստանյութ չկա: ԱՀԿ-ն խոստացել է, որ 2015-ին այն հաստատ կլինի, իսկ առայժմ Լիբերիայի իշխանությունների խնդրանքով հիվանդության դեմ պայքարելու համար փորձնական պատվաստանյութ են ուղարկելու այդ երկիր:
Հռոմի պապը մեկնել է Հարավային Կորեա
Հռոմի պապը մեկնել է Կորեայի հանրապետություն, հաղորդում են ԶԼՄ-ները: “Նախագահ Պակ Կըն Հեն դիմավորել է Ֆրանցիսկոսին Սեուլի օդանավակայանում, որտեղից նա Չհոնվադե նախագահական նստավայր է մեկնել` ողջույնի պաշտոնական հանդիսությանը մասնակցելու”,-գրում են հրատարակությունները:
5-օրյա այցը Հարավային Կորեա, ներկայիս Պապի առաջին այցելությունն է Ասիա, 2013-ին կարգվելուց հետո ու պոնտիֆիկոսի առաջին այցը Սեուլ` վերջին 25 տարում, նշում են թերթերը:
Հարավային Կորեայի նախագահի ու Հռոմի պապի պլանավոված դիմումների մանրամասները հայտնի չեն: Սակայն ենթադրվում է, որ իր խոսքում Պակ Կըն Հեն կանդրադառնա միջկորեական հարաբերություններին` մարդասիրության տեսանկյունից, իսկ պոնտիֆիկոսը` Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու կոչով:
5-օրյա այցի շրջանակներում Պապը կմասնակցի Ասիական պատանեկան կաթոլիկ փառատոնին ու կորեացի 124 տառապյալների սրբադասման հանդիսությանը: Պոնտիֆիկոսը պլանավորել է հանդիպել “Սևոլի”նավաբեկությունից փրկված ուսանողների ու զոհերի ընտանիքների հետ:
Իր այցի վերջին օրը Հռոմի պապը Կորեական թերակղզում խաղաղության համար պատարագի արարողություն կմատուցի Սեուլի Մենդոն աթոռանիստ տաճարում, հաղորդում է “Ինտերֆաքսը”:
ԱՄՆ-ում միանգամից մի քանի նահանգներում ջրհեղեղ է մոլեգնում
Տեղատարափ անձրևերը ԱՄՆ մի քանի նահանգներում ջրհեղեղի պատճառ են դարձել: Նեբրասկայում, հիվանդանոցներից մեկի տեսահսկման սարքն արձանագրել է, թե ինչպես է ջրի ուժեղ հոսքը կոտրում ապակին ու հեղեղում ճաշարանը: Այցելուներն ու աշխատակիցները հազիվ են հասցրել վերև բարձրանալ աստիճաններով:
Իսկ Նյու-Յորքում ու Նյու-Ջերսիում տեղի բնակիչներին են տարհանում: Տասնյակ տներ են ավերվել, մարդիկ մնացել են առանց լույսի ու կապի: Դադարել է երկաթուղային հաղորդակցությունը: Ավտոմոբիլային երթևեկությունը գրեթե կաթվածահար է: Շատ վարորդներ եղանակային պայմանների պատճառով ճանապարհին են մնացել.նրանց օգնելու համար փրկարարներն են տեղ հասել:
Թուրքիայում բժիշկների պակաս է զգացվում
Թուրքիայի առողջապահության փոխնախարար Իրֆան Սենջանը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է երկրում ավելացնել բժիշկների թիվը` հասցնելով այն 80 հազարի:
Կառավարությունը առողջապահական ոլորտում բժիշկների պակասը փորձելու է լրացնել դրսից մասնագետներ հրավիրելու ճանապարհով: Որպես հարմար տարբերակ դիտարկվում են հույն բժիշկները: Սենջանը նշել է, որ Թուրքիան մի շարք հույն բժիշկների առաջարկում է նախապատրաստական հատուկ դասընթացներ անցնել թուրքական համալսարաններում:
Այնուհանդերձ թուրքական առողջապահական ասոցիացիան համաձայն չէ կառավարության այս մոտեցման հետ: Ասոցիացիայի ներկայացուցիչ Բեյազիդ Իլհանի խոսքերով` իրենց խնդիրը ոչ թե բժիշկների պակասն է, այլ այն, որ մարդիկ աննշան խնդիրների դեպքում էլ հիվանդանոց են գալիս` առաջացնելով մեծ հերթեր: Նա նշել է, որ թեթև հիվանդությունների դեպքում քաղաքացիները պետք է դիմեն ընտանեկան բժիշկի օգնությանը:
Խոշոր ավտովթար Թուրքիայում, կան զոհեր
Թուրքիայի կենտրոնական Աքսարայ նահանգում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել Անկարա տանող ճանապարհին: «Միլիյեթի» հաղորդմամբ` նախնական տվյալներով վթարի հետևանքով 8 ուղևոր է զոհվել, 15 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և շտապ օգնության ծառայությունները: Հայտնի է, որ ավտոբուսը շուռ է եկել, քանի որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն,
Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց:
Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:
Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին
Հարց. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան իբր թե մանրամասներ է հաղորդել Սոչիում եռակողմ հանդիպման մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
Պատասխան. Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ, ասել է իր սրտի ուզածը և ինքն էլ իր հետ համաձայնել:
Բարձր մակարդակի հանդիպումների բովանդակությունը նման աղավաղված ձևով ներկայացնելը խոսում է բանակցությունների նկատմամբ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին:
Պաշտոնական այցով Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը
Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 11-ից 15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական, բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը:
Այցի ընթացքում բրիգադի գեներալ Բրեդլի Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Տեղի են ունեցել նաև բրիգադի գեներալ Լինկի հանդիպումները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանի և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:
Կայացել են նաև Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի այցերը ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ և ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց:
Ս.թ. օգոստոսի 14-ին բրիգադի գեներալ Բ.Լինկը մասնակցելու է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի հիվանդանոցի և դպրոցի վերաբացման արարողությանը, որը վերանորոգվել է Կանզասի ազգային գվարդիայի ինժեներական ծառայության միջոցով: Նշված աշխատանքների իրականացման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունն որոշակի օժանդակություն է ցուցաբերել տրանսպորտային փոխադրումների իրականացման ուղղությամբ:
Մոնբլանի գագաթին 5 լեռնագնաց է մահացել
Չորեքշաբթի օրը Մոնբլանում հայտնաբերվել են ֆրանսիացի հինգ լեռնագնացի մարմին, իսկ վեցերորդին չեն հայտնաբերել:
Օգոստոսը Մոնբլան բարձրանալու ամենաթեժ ամիսն է, սակայն այդնեղ նույնիսկ տարվա ամենատաք ամիսներին կատաղի փոթորիկներ են լինում: Այս ամառվա ընթացքում արդեն մի քանի լեռնագնաց է մահացել՝ ներառյալ առնվազն մեկ փորձառու զբոսավար, իսկ տեղի պաշտոնյաները մտավախություն են հայտնում, որ բազմաթիվ մարդիկ գալիս են Մոնբլան բարձրանալու՝ վատ պատրաստված լինելով դրա վտանգներին:
Հինգ լեռնագնացից և զբոսավարից բաղկացած խմբին կորած էին հայտարարել գիշերը, երբ նրանք չէին վերադարձել ապաստան 3,900 մ բարձրություն ունեցող գագաթ բարձրանալուց հետո: Մոնբլանը բացի իր հիմնական գագաթից ունի նաև 200 այլ գագաթներ:
Մոնբլանի ստորոտում գտնվող Սնակտ Ժերվե քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ հինգ լեռնագնացների մարմինները հայտնաբերվել են, իսկ վեցերորդինը՝ ոչ:
Որոնողափրկարարական խմբերը բարձրացել են լեռան լանջեր՝ օգտվելով եղանակային կարճատև հանգիստ պայմաններից, տարածքը խուզարկել են նաև ուղղաթիռով:
Ֆրանսիան զենքեր է ուղարկել Իրաք
Չորեքշաբթի օրը Ֆրանսիան Իրաքի քրդական ուժերին զենքեր է ուղարկել արմատական իսլամիստների դեմ պայքարելու նպատակով:
Նախագահական պալատի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զենքերի տեղափոխումը կիրականացվի առաջիկա ժամերի ընթացքում, և այս հարցը համաձայնեցվել է Բաղդադի իշխանությունների հետ:
Հայտարարության մեջ ընդգծվում է Իրաքի Քուրդիստանի ողբերգական վիճակը և նշվում է, որ Քուրդիստանին ու ամբողջ Իրաքին աջակցելու մոբիլիզացիան պետք է շարունակվի: Հայտարարության մեջ նշված չէ, թե ինչ տեսակի զենքեր են ուղարկվում:
Այս հայտարարությունը կատարվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները նույնպես մեծացրել է իր դերակատարությունն Իրաքի քրդական շրջանին սպառնացող Իսլամական պետություն խմբավորման սունի ծայրահեղականների դեմ պայքարում:
Ֆրանսիան չորեքշաբթի օրը հայտնել է, որ պատրաստվում է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ուղարկել հյուսիսային Իրաք արմատականների կողմից հետապնվող կրոնական փոքրամասնություններին օգնելու համար:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 20 տոննա դեղամիջոցները, վրանները և ջրի մաքրման նյութերը Իրաքի քրդերի մայրաքաղաք Իրբիլ կհասնեն չորեքշաբթի օրը:
Այդ մարդասիրական օգնությունը կբավարարի 50,000 մարդու: Ֆրանսիան խոստացել է առաջիկա օրերին ևս միջոցառումներ ձեռնարկել լուրջ վտանգի տակ գտնվող բնակչությանն օգնելու նպատակով:
Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հետևանքները Հայաստանում զգալի կդառնան սեպտեմբերին
Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի էին սրվում: Արևմուտքի կողմից սկսված տնտեսական պատժամիջոցներից և սահմանափակումներից հետո Ռուսաստանը փորձում է պատասխան հարվածներ հասցնել: Մասնավորապես, վերջերս արգելվեց եվրոպական շուկայից գյուղատնտեսական ապրանքերի ներմուծումը ռուսաստանյան շուկա: «Ռուսաստաննը 2013 թվականին 4.3 միլիարդ դոլարի կաթնամթերք էր ներկրել, 2.3 միլիարդ դոլարի միրգ և բանջարեղեն, 6.7 միլիարդի մսամթերք և 2.9 միլիարդ դոլարի ձկնամթերք: Այդ ներկրման մեծ մասը կատարվում էր ԱՄՆ-ից և Կանադայից», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի սահմանափակումները կարող են մեծ խնդիրներ առաջացնել ոչ միայն գումարային առումով. «Սա կարող է աշխատատեղերի կրճատման պատճառ դառնալ, այսինքն՝ փոխադարձ պատժամիջոցները երկու կողմերի երկրներում էլ վատ հետևանքներ կունենան: Սա կշարունակվի այնքան, մինչև մի կողմի մոտ ռեզերվի պակաս նկատվի », – նշեց նա:
Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ սա կարող է իր դրական և բացասական հետևանքները ունենալ Հայաստանի համար: Սեպտեմբերին արդեն այդ ազդեցությունը ակնհայտ կդառնա: Հայաստան եկող տրանսֆերտների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Եվրոպայից է և սա շղթայական ազդեցություն կարող է ունենալ: Սակայն մյուս կողմից էլ, դա կարող է առիթ հանդիսանալ, որ հայկական գյուղատնտեսական մթերքը արտահանվի ռուսական շուկա. ձևավորված պայմաններում դրա սպառումը ավելի մեծ արդյունավետությամբ կկատարվի:
Ըստ Խաչատրյանի՝ Ռուսաստանը գյուղատնտեսական ապրանքների բացը լրացնելու համար իր ուշադրությունը կենտրոնացրել է ավելի խոշոր պետությունների վրա, ինչպիսիք են ՝ Չինաստանը, Լատինական Ամերիկայի երկրները և Ադրբեջանը: Մրցակցություն ստեղծելու համար Հայաստանը պետք երկրաժամկետ գործողություններ պլանավորի. «Հայաստանը փոքր պետություն է և Ռուսաստանի շուկայում առաջացած դատարկ մասի կեսի կեսն անգամ չի կարող բավարարել: Ռուսաստանը Երոպայից միայն 6 մլն դոլարի համապատասխան մսամթերք էր ներկրում: Իհարկե Հայաստանը չի կարող այդ բացը լրացնել: Այստեղ կարճաժամկետ քայլերը արդյունքի չեն կարող հասնել: Խոսքը երկարաժամկետ պլանավորված գործողությունների մասին է. Պետության միջամտությունը պետք է լինի: Պետական մակարդակով պայմանավորվածություններ պետք է լինեն, որպեսզի ռուսական շուկան բաց լինի մեր գյուղմթերքի համար: Գյուղանտնտեսության առանձին ոլորտներ ավելի մեծ քանակությամբ արտադրանք պետք է ապահովեն, որի իրացման շուկան մյուս տարվանից պետք է լինի Ռուսաստանը»:
Անկախ
Հակամանրէ օճառը վտանգավոր է կանանց համար
Քիմիկոսների ամերիկյան ընկերությունը նախազգուշացնում է, որ կենցաղում լայնորեն կիրառվող հակամանրէ օճառների որոշ բաղադրիչներ ծայրահեղ վտանգավոր են կնոջ առողջության տեսանկյունից`հղիության շրջանում:
Նման տվյալներ են հնչեցվել Արիզոնա նահանգի համալսարանի մասնագետների կողմից` Քիմիկոսների ամերիկյան ընկերության ամենամյա հավաքի ժամանակ: Համապատասխան հետազոտության հեղինակները վստահեցնում են, թե արտադրությունում օգտագործվող հակամանրէ օճառների որոշ բաղադրիչների հետ շփումը հանգեցնում է սաղմի զարգացման խանգարումների ու վերարտադրողական բնույթի խնդիրներ առաջացնում կաթնասունների, այդ թվում նաև` մարդու մոտ:
2010-ին Ֆլորիդայի համալսարանի գիտնականներն ընդունել են, որ հակամանրէ օճառների բաղադրության “տրիկլոզան” անունով նյութը խանգարում է նյութափոխանակության ու էստրոգենի մշակման պրոցեսին:isra.com
