Ուկրաինայում ռուս զինվորներ են ձերբակալվել

ռուս զինվորներ Երեքշաբթի օրը Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Դոնեցկի շրջանում տաս ռուս զինվոր է ձերբակալվել:

Ռուս զինվորները իրենց մոտ փաստաթղթեր և զենքեր են ունեցել:

Ռուսաստանը պարբերաբար ժխտում է Կիևի այն պնդումները, որ իրենք զորք և զենքեր են ուղարկում Ուկրաինա, որտեղ ուկրաինական զինված ուժերը պայքարում են ռուսամետ ապստամբների դեմ:

Ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, մեջբերելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ զինվորները սահմանապահներ են եղել և սահմանը հատել են պատահաբար:

 

Նոյեմբերյանում ադրբեջանցիները ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել. լրացված

դիվերսիաԱդրբեջանական լրատվական կայքերի տեղեկություններով՝ այսօր երեկոյան, Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալները դեռևս հայտնի չեն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տեղեկությամբ՝ մեկ հոգի մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողներին, հանդես եկել ՝ որպես ոսկևանցի, խոսել ոչ ճիշտ հայերեն շեշտադրումներով, խնդրել մոտենալ մեր սահմանապահներին: Մեր դիրքապահների հարցուփորձից հետո նա չի կարողացել պատասխանել, փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ: Անմիջապես ստուգվել են սահմանամերձ տարածաշրջանի բոլոր գյուղերն ու տները՝ ճշտելու՝ արդյոք հայ գերու մասին ադրբեջանական տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Բարեբախտաբար, այս պահի դրությամբ, սահմանը հատած, ադրբեջանական գերության մեջ հայտնված որևէ տավուշցի բնակչի անուն-ազգանուն չի բացահայտվել: Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը Անկախ-ին ասել է, որ լուրը իրենց գյուղին չի վերաբերում: «Ով ա ասում՝ նման բան ա եղել, կապվել եմ բոլոր անասնապահների հետ, բացակա չունենք, մեկը չկա, որ ասեմ էսինչյան էսինչը չկա»:

Եվ քիչ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ղազախի շրջանում սահմանն անցած քաղաքացին, ում մասին որպես սկզբնաղբյուր դեռևս հայտնել է ադրբեջանական միայն մեկ լրատվամիջոց, զինծառայող չէ և որևէ կապ չունի զինված ուժերի հետ՝ հակառակ Ադրբեջանում արդեն հնչող այն պնդումներին, թե «վնասազերծվել է հակառակորդի հերթական դիվերսանտը»։

 

Անկախ

Ո՞ւմ է վստահում Դանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը

մօ 5555Սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կկայանա Դանիայի և հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտը

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի Թուրքիայի թիմի հետ սեպտեմբերի 3-ին կայանալիք ընկերական խաղին և Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպմանը:

21 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակից բացակայում է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները, որը վերջերս տեղափոխվել էր գերմանական «Վոլֆսբուրգ»: 

Ահա թե ում է վստահում Օլսենը:

Դարպասապահներ. Ստեֆան Անդերսեն («Կոպենհագեն»), Կասպեր Շմեյխել («Լեյսթեր»), Նիկոլայ Լարսեն («Օլբորգ»): 

Պաշտպաններ. Անդրեաս Բյելանդ («Տվենտե»), Դանիել Ագեր («Լիվերպուլ»), Դանիել Վաս («Էվիան»), Յոնաս Կնուդսեն («Էյսբերգ»), Նիկոլայ Բոյլեսեն («Այաքս»), Պետեր Անկերսեն («Զալցբուրգ»), Սիմոն Կյաեր («Լիլ»): 

Կիսապաշտպաններ. Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Յակոբ Պոուլսեն («Միտյուլանդ»), Կասպեր Կուսկ («Տվենտե»), Լասե Շյոնե («Այաքս»), Լեոն Անդրեասեն («Հանովեր»), Պյեր-Էմիլ Հոյբերգ («Բավարիա»), Ռասմուս Վյուրց («Օլբորգ»), Թոմաս Կահլենբերգ («Բրոնդբյու»), Ուիլյամ Կվիստ («Շտուտգարտ»): 

Հարձակվողներ. Միկայել Կրոն Դելի («Սելտա»), Մարտին Բրայթվեյթ («Թուլուզ»): 

 

Փոփոխություններ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

ֆուտբոլ 2014-15Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Օգոստոսի 30-ին նախատեսված «Բանանց»-«Փյունիկ» և «Շիրակ»-«Գանձասար» հանդիպումները հետաձգվել են:

Օգոստոսի 31-ին նախատեսված «Արարատ»-«Միկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում:

Կրկեսային ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է ուսուցչուհու վրա (տեսանյութ)

Лев напал на учительницу во время циркового представления. ВидеоՍարսափելի դեպք է կատարվել Պերուի Կուսկո քաղաքում: Կրկեսային ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է դպրոցի ուսուցչուհի Ռոքսանա Գևարայի վրա, որն իր դասարանով եկել էր շոու դիտելու: Ճակատագրի հեգնանքով, կենդանավարժը հրավիրում է կնոջնարենա` ցուցադրելու, թե որքան անվնաս է  գիշատիչը: «Կենդանավարժն ինձասաց. «Մի հուզվեք, այս առյուծը շատ հնազանդ է ու մենք այս հնարքը բազմաթիվ անգամ ենք կատարել»,-պատմել է Ռոքսանան, որը հիմա հիվանդանոցում բուժում է ստանում: Գիշատիչը վնասել է նրա պարանոցի ու կրծքի հատվածը, ու նա, փաստորեն, հրաշքով է փրկվել: Պերուի իշխանությունները ներկայում հետաքննում են տվյալ պատահարի մանրամասները: Պարզվել է նաև, որ կրկեսը խախտել է 2011-ին ընդունված օրենքը, որի համաձայն գիշատիչներով համրներն արգելված են: Դրա հետևանքը եղել է այն, որ Կուսկոյի կրկեսից 3 առյուծ ու մեկ կապիկ են առգրավել: Հիմա նրանց համար նոր կացարան են որոնում:

Դիահերձարանում վերակենդանացած բրազիլացին վստահեցնում է, որ իրեն սուրբն է փրկել

o_998353Տարեց բրազիլացուն քիչ էր մնացել կենդանի թաղեին: Բժիշկներն արձանագրել էին նրա մահվան փաստն ու դիակն ուղարկել մորգ: Հարազատները գնացել են դիահերձարան` ճանաչելու  նրա մարմինը ու սասափով հայտնաբերել, որ սև պարկի մեջ գտնվող դիակը շարժվում է:

Բժիշկները գրանցել էին, որ «54-ամյա Վալդելուսիո Գոնսալվեսը մահացել է ու նրա հարազատներին տեղեկացրել, որ տղամարդը վախճանվել է բոլոր օրգանների անբավարարությունից: Դրանից 2 ժամ անց հանգուցյալի եղբայրը  Սալվադոր քաղաքի դիահերձարան եղբոր դիակի ետևից է գնացել, իսկ  մյուս հարազատները պատրաստվել են թաղման նախապատրաստություններով:

1409039390255_wps_10_Valdelucio_Goncalves_who_Սակայն, դիահերձարան գալով, հանգուցյալի եղբայրը տեսնում է, որ իր հարազատ եղբայրը կենդանության նշաններ է ցույց տալիս: «Մենք արդեն թաղման էինք նախապատրաստվում; ես պետք է հագուստ տանեի, որով թաղելու էինք նրան: Դիահերձարանի աշխատակիցները ցույց տվեցին այն պարկը, որի մեջ նրա մարմինն էր: Ես մոտեցա ու նկատեցի, որ այն բարձրանում ու իջնում էր, ասես եղբայրս շնչելիս լիներ»: Տղամարդը կանչել է բժիշկներին ու նրանք զարմանքով հայտնաբերել են , որ տղամարդն իսկապես կենդանի է:

Վալդելուսիո Գոնսալվեսը բուժվում էր ստամոքսի քաղցկեղից: Օգոստոսի  23-ին նա դժվարությամբ էր շնչում ու հարազատները նրան ուղարկեցին հիվանդանոց, իսկ հաջորդ առավոտյան նրա ընտանիքին հայտնեցին, որ տղամարդը մահացել է: «Հանգուցյալի» եղբոր դուստրը պատմել է.» «Մենք կարծում էինք, որ  հիվանդանոցում նրա վիճակը կլավանա: Սակայն բոլորս ցնցված էինք, երբ հայտնեցին նրա մահվան մասին»,-պատմել է նրա եղբոր դուստրը` Պատրիսիան: Նրա խոսքով, հարազատները ոչ միայն դագաղ էին գնել, այլև թերթում մահախոսական տվել:

Երբ պարզվեց, որ տղամարդը կենդանի է, նրան իսկույն ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակ տեղափոխեցին:

Տղամարդը դեռևս չի կարողանում խոսել, սակայն նամակ է գրել որտեղ հայտնել է, որ իրեն հրաշքով փրկել է  օրհնյալ Իրմա Դուլսեն ` ֆրանցիսկանյան միանձնուհին, ում Բրազիլիայում սուրբ են համարում: «Ե Վալդելուսիոն եմ, որը մահվան աչքերին է նայել, սակայն իմ հավատն այնքան մեծ էր, որ ես բուժվեցի: Ես կանգնել եմ Իրմա Դուլսեի առաջ ու խնդրել ինձ համար հրաշք գործել: Նա լսեց իմ աղոթը: Ես տեսա իմ մորը, որն ասում էր. «Որդիս, բռնվիր նրանից ու կփրկվես»,-գրել է հիվանդը:

Առողջապահության նախարարությունը որոշել է հետաքննել գործը: Սա Բրազիլիայում առաջին դեպքը չէ, որ մեռած հայտարարված մարդը հետո վերակենդանանում է: Նման հրաշք էլ նորածին աղջկա հետ էր պատահել; Նրա դիակը պատրաստվում էին դիահերձարան ուղարկել, երբ սրտացավ բուժքույրը ոոշեց փոքրիկի մարմինը ժամատուն տանել: Դրանից հետո, 3 ժամ անց փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց:

Զարիֆ. «Անհրաժեշտ է ողջ ջանքերը կենտրոնացնել ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի կառավարությանն ու ժողովրդին աջակցելու համար»

ԶարիֆԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ  Ջավադ  Զարիֆը, Իրաքի  Նաջաֆ  քաղաքում կրոնական  առաջնորդների  հետ  հանդիպումից  հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել  է, որ անհրաժեշտ է ողջ ջանքերը կենտրոնացնել   ահաբեկության դեմ  պայքարում  Իրաքի  կառավարությանն  ու  ժողովրդին  աջակցելու համար:

«Իրանը կարևորում է Իրաքի  ազգային  միասնության, տարածքային  ամբողջականության  և  անվտանգության պահպանման հարցերը»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Ուժեղ ցնցումներ Իրանի արևմտյան նահանգներում

Այսօր առավոտյան Իրանի Իլամ, Լուրիսթան և Խուզիսթան նահանգներում 4,0 և 4,6 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել:

երկրաշարժ Իրանում

 

 

 

 

 

 

 

Ցնցումները, ըստ Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ  կենտրոնի, գրանցվել են տեղական ժամանակով 08:27-ին և 08:41-ին:

Զոհերի և ավերածությունների մասին չի  հաղորդվում:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանում երկաթուղային բեռնափոխադրումների քանակն աճել է 7 տոկոսով

Աղայի ՌահահանԻրանի երկաթուղու տնօրեն Մոհսեն Փուրսեյեդ Աղային հայտնել է, որ երկրի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկաթուղային բեռնափոխադրումներին, և այդ է պատճառը, որ 7 տոկոսով աճ է արձանագրվել:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջական միջավայրի պահպանման խնդրին

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Թեհրանում անցկացվող էներգետիկայի 10-րդ միջազգային համաժողովին ասել է, որ քաղաքական նպատակներին հասնելու համար Իրանի դեմ նավթային պատժամիջոցների կիրառումը կործանարար ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա:

Բիժան Նամդար Զանգանեն «Նման գործելակերպն անհավասարակշռություն է ստեղծել երկրի էներգետիկ շուկայում, դանդաղեցրել «Հարավային Ֆարս» գազային խոշոր ծրագրի իրականացման աշխատանքները»,- նշել է Իրանի նավթի նախարարը:
Բիժան Նամդար Զանգանեն հավելել է, որ Հասան Ռոհանիի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի պահպանման խնդրին:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի ԱԳՆ. «Իրանը կողմ է Պակիստանում տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը»

Մարզի Աֆհամ

Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը, անդրադառնալով վերջին շրջանում Պակիստանում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ Իրանը կողմ է Պակիստանում տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը:

Իրանի արտգործանախարարության մամուլի խոսնակը հույս է հայտնել, որ Պակիստանի տարբեր կուսակցությունների ու խմբավորումների միջև առկա տարաձայնությունները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով, և երկրում կտիրի ժողովրդավարություն:

Նշենք, որ Պակիստանի այժմյան ընդդիմադիր գործիչներից իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Իմրան Խանն ու  հոգևորական Թահիր ուլ-Քադրին: Վերջիններս պահանջում են Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցու պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

2Ռուսական “Աէրոֆլոտ” ավիաընկերությանը պատկանող Դուբայ – Մոսկվա չվերթի օդանավն հարբած ուղևորի պատճառով  արտակարգ վայրէջք է կատարել Երևանում , հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով РИА Новости գործակալությանը:

Դուբայից ինքնաթռի թռիչքից հետո հարբած ուղևորը, որը Ադրբեջանի քաղաքացի էր, սկսել է անվայել արտահայտություններ օգտագործել, բարձր խոսել և հետամտել երեխաներին: 30-35 տարեկան տղամարդը սկսել է բղավել:
Ըստ ականատեսի՝ ինքնաթիռում միայն կին ուղեկցորդուհիներ են եղել, և նրանք դիմել են տղամարդ ուղևորների օգնությանը: Ականատեսները նշում են, որ ադրբեջանցուն մեծ դժվարությամբ կարողացել են զսպել վեց տղամարդ, որոնք կապկպել են նրան նստարանին:

Նշվում է, որ Օդանավը “Զվարթնոցում” վայրէք է կատարել առավոտյան ժամը 05.00-ին և այնտեղ գտնվել է մոտ 2.5 ժամ: Օդաչուները տղամարդուն ցանկացել են հանձնել հայաստանցի ոստիկաններին, սակայն վերջիններս հրաժարվել են նրան ընդունել : Միայն ձեռնաշղթա են հագցրել, իսկ ժամանած բուժաշխատողները հանգստացնող ներարկում են կատարել, որից հետո ադրբեջանցին քնել է:
Օդանավը Մոսկվա ժամանել է 3 ժամ ուշացումով: Ադրբեջանցուն տարել են ոստիկանություն:

Դիլիջանի թունել տանող ճանապարհի հիմնանորոգումը մոտենում է ավարտին

2608144Ավարտին են մոտենում հուլիսի 16-ին մեկնարկած Երևանից դեպի Դիլիջանի  թունել տանող (Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման)  միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Հիմնանորոգման ենթակա 7 կմ 480 մ երկարությամբ ճանապարհահատվածի  6 կմ-ում շինարարությունն արդեն ավարտված է։  Մշակված է նաև մնացած մոտ 1,5 կմ հատվածի  բետոնային ներքին շերտը։

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ հիմնանորոգված ճանապարհահատվածը շատ ավելի որակյալ ու դիմացկուն կլինի:

Ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ կատարվում են նաև ջրահեռացման համակարգի, իջատեղերի, հենապատերի ու կամուրջների նորոգման և վերականգնման աշխատանքներ։

Հիմնանորոգված ճանապարհահատվածի երկայնքով անվտանգության նկատառումներով՝ կտեղադրվեն մետաղյա արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվեն գծանշումներ։

Կարևոր նշանակություն ունեցող միջպետական այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կավարտվի նախանշված ժամկետում՝ օգոստոսի վերջին։

Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքն, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմել էր մոտ 1 մլրդ 360 մլն դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում այդ գինը նվազել է  180 միլիոն դրամով՝ կազմելով 1 մլրդ 180 մլն դրամ:

Աշխատանքները կատարվում են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

Այլմանրամասներ՝տեսանյութում…

https://www.youtube.com/watch?v=7qVo9UPoQnE

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

 Անկախ

​ԱԳ նախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը

 Էդվարդ Նալբանդյան ​Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա։

 

 

 

 

Ջեյմս Ֆոուլին ԻՊ-ի կողմից սպանվել է մեկ տարի առաջ.Ասադի ներկայացուցիչ

c18125df12e0763cde7a00df7b1c0208Ի սկզբանե նրան ձերբակալել է Սիրիայի ազատ բանակը, ապա վաճառել «Իսլամական պետության» զինյալներին:

Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին մեկ տարի առաջ է սպանվել, հաղորդում է  The Daily Mail-ն: Սակայն այս տարի են հրապարակել նրա  մահապատժով տեսանյութը:  Նախագահ Ասադի ներկայացուցիչ Բութայնա Շաբանը, ասել է, որ ՄԱԿ-ը տեղեկություն ուներ, որ լրագրողը մահապատժի է ենթարկվել մեկ տարի առաջ:

Ավելի վաղ  հայտնի դարձավ, որ 23-ամյա Աբդել-Մաջիհ Աբդել Բարին, որն «Իսլամական պետության» զինյալների շրջանում հայտնի է  Ջիհադի Ջոն մականունով ու կասկածվում է  Ջեյմս Ֆոուլիի սպանության մեջ, «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուամա բեն Լադենի զինակիցներից   մեկի որդին է:

Պաղեստինցի լրագրողն առաջարկել է Ice Bucket Challenge-ի իր տարբերակը

0_6d356_279caf52_XL (1)Հայտնի պաղեստինցի լրագրող Այման Ալուլն առաջարկել է Ice Bucket Challenge ֆլեշմոբի իր տարբերակը` Գազայի հատվածի համար: Նա բոլոր ցանկացողներին կոչ է արել նոր ֆլեշմոբի մասնակցել, որն ինքն անվանել է Rubble Bucket Challenge: Մասնակիցներին առաջարկվում է գլխին  սառցաջրի փոխարեն  մի դույլ խճաքար լցնել, հաղորդում է  Lenta.ru-ն:

Ինչպես Ալուլն է բացատրել, Գազայի հատվածում չդադարող ռմբակոծությունների պատճառով ջրի անբավարարություն է, էլ չասած` չոր սառույցի մասին: Դրա համար, ով ցանկանում է միանալ համաշխարհային ֆլեշմոբին, պետք է բավարարվի ձեռքի տակ եղած նյութերով, այսինք` այն խճաքարով, որ գոյացել է Իսրայելի ռմբակոծությունից հետո:

Բարեգործական Ice Bucket Challenge-ի նպատակն է ուշադրություն հրավիրել կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններին: Ակցիային մասնակցել ցանկացողը պետք է   դույլով սառը ջուր լցնի վրան կամ էլ  մանրացրած սառույց, որից հետո տեսանյութը տեղադրի համացանցում ու դրանից հետո կարող  էստաֆետը հանձնել ուրիշին: Ու եթե վերջինս չընդունի մարտահրավերը, ապա պետք է   ակցիան նախաձեռնած ALS Association ընկերության հիմնադրամին գումար նվիրաբերի:

Աճուրդի է հանվել Երևանի «Միկա» մարզահամալիրը

միկա 1351697765Stadium001-54Երևանի «Միկա» մարզահամալիրն աճուրդի է հանվել: Այդ մասին տեղեկցնում է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքը:

Աճուրդի առաջին փուլին չի մասնակցել ոչ մի գնորդ:

Մարզահամալիրի արժեքն էր 10 050 000 000.0 դրամ:

Ներկայիս աճուրդում, որն ավարտվելու է սեպտեմբերի 4-ին, մարզահամալիրի գինն ըստ կանոնակարգի նվազեցվել է նախնական գնի 10 տոկոսով և առաջարկվում է 9 045 000 000.0 դրամ արժեքով:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը դարձավ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Melkumyan2Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նրա հետ հավասար արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Վենետիկում սկսվել է կամուրջների «սիրո կողպեքների» դեմ ակցիան

ponte_milvio_padlocks_romaՎենետիկում մեկնարկել է  կամուրջներին ամրացվող  «սիրո կողպեքների» դեմ ակցիան, գրում է Corriere Del Veneto.-ն: Նախագծի հեղինակը գրող, ու լրագրող Ալբերտո Տոզո Ֆեյն է: Նա իր եղբոր հետ ակցիայի խորհրդանիշ-բացիկ  է մշակել, որի վրա պատկերված է սրտի նմանվող կողպեք է` «Բացիր քո սերը» կոչ- մակագրությամբ:

Ակցիայի մասնակիցները խնդրում են այդ բացիկներից փակցնել կամուրջներից կախված բոլոր կողպեքներին: Նշվում է, որ  քաղաքային իշխանությունները հավանություն են տվել այդ ակցիային:

Ավելի վաղ էլ տեղեկություն էր ստացվել, որ Փարիզն առաջարկել է «սիրո կողպեքները» փոխարինել  «սեր առանց կողպեքի» նշումով  սելֆերով: