ՀՀ գլխավոր դասախազի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Պատգամավորներն առաջարկում են քեսաբահայերի օգնության համար փաթեթային աջակցության ծրագիր մշակել
Օրերս Սիրիա մեկնած Ազգային ժողովի պատգամավորներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկեցին իրենց բնակավայրից տեղահանված քեսաբահայերի օգնության համար փաթեթային աջակցության ծրագիր մշակել ու յուրաքանչյուր սցենարի դեպքում գործել ըստ կարիքների:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ առաջնայինը ֆինանսական միջոցներով նրանց ապահովելն է:
“Այս պահին առաջնային աջակցությունը կարող է լինել ֆինանսական օգնությունը: Լաթաքիան ակտիվ գործող քաղաք է, այնտեղ կյանքը նորմալ ընթացքի մեջ է, և մարդիկ, եթե գումար ունենան, կարող են ամեն ինչ ձեռք բերել: Այս պահին կան գործող հիմնադրամներ, կարծում եմ առաջիկայում կլինի հայտարարություն նոր հիմնադրամների ստեղծման մասին, որոնք դրամահավաք կիրականացնեն և Բեյրութի ճանապարհով օգնությունը մեր հայրենակիցներին կտրամադրեն”,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի տեղեկացմամբ` մոտ 320 հայ ընտանիք օգտվում է սնունդից, առաջնային անհրաժեշտության պարագաներ է ստանում Լաթաքիայի հայկական եկեղեցուց:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա` տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: ԱԺ պատգամավորները հանդիպել են սեփական բնակավայրից Թուրքիայի “աջակցությամբ” վտարված քեսաբահայության հետ, ծանոթացել նրանց դիտարկումներին: Մարտի 27-ին պատգամավորները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, քննարկել սիրիահայությանն խնդիրների վերաբերյալ հարցեր:
Թուրքագետը չի բացառում, որ Քեսաբի դեպքերը ուղղակիորեն կապված են Ղրիմի հարցի հետ
Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Քեսաբում տիրող իրավիճակից` չբացառեց այն, որ Քեսաբի դեպքերը ուղղակիորեն կապված են Ղրիմի հարցի հետ, որով Արևմուտքը աջակցեց Թուրքիային` ի պատասխան Ռուսաստանի:
“Իհարկե, “Save Qessab”-ի ստեղծումը, որը շատ արագ թրենդային դարձավ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հաագայում, Հայ դատի հանձնախմբերի բուռն աշխատանքը, հայ պատգամավորների ճիշտ ժամանակին այցը Լաթաքիա և այլ գործողություններ նպաստավոր եղան: Ինձ միայն մտահոգում է այն փաստը, որ համացանցում շատ արագ տարածում գտան երկու տարվա վաղեմության Հալեպում սպանդի տեսանյութերը` ներկայացվելով որպես Քեսաբում դաժան սպանություններ: Այդ տեսանյութերը դրամատիզմ հաղորդեցին Քեսաբի դեպքերին, բայց բացասական էին այն իմաստով, որ թուրքերն այսօր օգտագործում են այդ փաստը և ասում, որ հայերը կեղծ տեսանյութեր են տարածում, ինչպե՞ս համոզված լինենք, որ առաջին աշխարհամարտի տարիներին արված լուսանկարները ևս կեղծ չեն` այսպիսով կեղծիքի շղարշ նետելով Հայոց ցեղասպանության իրողության վրա”,-ասաց Արտակ Շաքարյանը:
Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին:
Սիրիական զորքերն արդեն սկսել են գրոհայիններից Քեսաբի ազատագրման գործողությունները: Քաղաքի մերձակայքում բանակային ստորաբաժանումներ են տեղակայվել: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվական գործակալությունները, նախաձեռնությունն արդեն ամբողջովին անցել է կառավարական ուժերի ձեռքը:
Ապրիլի 1-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհները:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկելմիայնխիստանհրաժեշտությանդեպքում` ձմեռայինանվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Հայաստանում արդյունաբերությունը ոչ համաչափ կերպով է զարգանում. Վազգեն Սաֆարյան
“Հայաստանում արդյունաբերությունը ոչ համաչափ կերպով է զարգանում: Դրա մեծ մասը տեղաբաշխված է հենց Երեւանում, որի մասնաբաժինը կազմում է 40,8 տոկոս և արտադրանքի 506,8 մլրդ դրամի ծավալ ունի: Երկրորդ տեղում Սյունիքն է՝ 16,5 տոկոս մասնաբաժնով և 204 մլրդ դրամի արտադրանքի ծավալով, երրորդ տեղում Կոտայքը՝13,4 տոկոսով, 166 մլրդ դրամով, Արարատի մարզը՝ 9,9 տոկոսով և 123 մլրդ դրամով: Ամենացավալի և ոչ հասկանալի իրավիճակում են գտնվում Շիրակի և Լոռու մարզերը: Լոռու մարզում Հայաստանի ընդհանուր արդյունաբերության ընդամենը 6 տոկոսն է, որը տալիս է 75,2 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: Իսկ Շիրակի մարզում արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 3,4 տոկոս, 42,6 մլրդ դրամ և նախորդ տարվա համեմատ այն 3,5 տոկոսով անկում է ապրել”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ ներկայացրեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նաև նշեց, որ հենց այս փաստերի հիման վրա է իրենց կազմակերպությունը առաջին այցելությունը կատարել Շիրակի մարզ և խոսել մարզի արդյունաբերական ձեռնարկությունների տնօրենների հետ. «”Այնտեղ հիմնականում խոսում էին այն մասին, որ պետական աջակցության կարիք ունեն: Հանդիպման ժամանակ շինարարական կազմակերպությունները մտահոգություն հայտնեցին, որ Երևանից բերվում են շինաքարեր, որոնք օգտագործվում են Գյումրիում իրականացվող շինարարություններում: Տնօրենները խնդիր դրեցին մեր առջև, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ու սկսեն օգտագործել տեղական արտադրության շինանյութ, որն ավելի մատչելի կլինի: Այց կատարեցինք նաև Վանաձոր: Այնտեղ 25 արդյունաբերական ընկերությունների տնօրենների հետ քննարկեցինք այն խնդիրը, թե ինչո՞ւ երբեմնի քիմիական, քաղաքաշինական և մեխանիկական ուղղվածություն ունեցող այդ մարզն այսօր արդյունաբերությունը կառուցում է հանքահումքային ուղղվածության վրա: Վանաձորում դժգոհություններ կան այն մասին, որ ինչո՞ւ Բելառուսից ներմուծել 100-ից ավելի տրակտորներ, եթե հնարավոր է հենց Հայաստանում հավաքել տրակտորները ՝ Չինաստանից ներմուծված ագրեգատների բազայի վրա: Մեկ այլ խոցելի արդյունաբերական կետ է “Քիմպրոմ” գործարանը, որի վերակառուցման համար մեծ գումարներ են ծախսվել, սակայն այն չի գործում: Սա լուրջ հարված է վանաձորցիների համար , որովհետեւ այս գործարանում կարող էր աշխատել շուրջ 1000 մարդ”:
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական կորուստները 2014-ի մարտին
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մարտի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով:
2014 թվականի մարտ ամսվա 5 կորուստներից 4-ը մարտական են, իսկ մյուսը՝ ավտովթարի հետևանք:
4 մահ գրանցվել է Պաշտպանության բանակում, մյուսը եղել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող:
ՊԲ Մարտակերտի զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մարտի 19-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994 թվականին ծնված զինծառայող Արման Արտյուշայի Ղուկասյանը: Հաջորդ օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանն Արման Ղուկասյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայություն մեդալով։
-Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, Պաշտպանության բանակի՝ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 1992-ին ծնվածզինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը: Ռազմինֆոյի ունեցած տվյալներով զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:
– Մարտի 27-ին ժամը 13:10-ի սահմանում Պաշտպանության բանակի Մարտունու ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թվականի ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Ինչպես Ռազմինֆոն է տեղեկացնում՝ զինծառայողը զոհվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակից։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:
-Մարտի 31-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով զոհվել է 1987 թվականի ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:
Ավտովթար
Մարտի 8-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կոչումով ենթասպա Եսայի Վարուժանի Եսայանը:
Միջադեպը չի քննվում պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում:
Վիրավորներ
Հայկական զինուժը 2014 թվականի մարտ ամսվա ընթացքում ունի հայտարարված2 վիրավոր:
-ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գոռ Հ-ն զենքը մաքրելիս պատահմամբ վնասել է ինքն իրեն։ Գոռ Հ.-ն ստացել է ձախ ազդրի ու սրունքի փափուկ հյուսվածքների միջանցիկ վիրավորում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 363 հոդվածի առաջին մասով: Այն է` անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը:
-Մարտի 19-ին Մարտակերտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել էր սպա Վարազդատ Զաքարյանը: Վիրավորված սպայի վիճակը Ստեփանակերտի հոսպիտալում գնահատում են նորմալ:
Նշենք, որ սպան հրազենային երկու վիրավորում ունի՝ զույգ ազդրերի ու սրունքի սահմաններում։ Վերքից գնդակը հանելու համար վիրահատական միջամտություն է կատարվել, որից հետո Զաքարյանին տեղափոխել են հիվանդասենյակ։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվաժի 3-րդ մասով: Այն է` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից 31-ը հայկական զինուժն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Իսկ փետրվարի 1-28-ը` 1 զոհ: Այսպիսով, այս տարի հայկական զինուժը կորցրել է 10 զինծառայող։
***
Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 4 զոհի և 8 վիրավորի մասին։
Եթե համեմատենք 2014-ի մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն նվազել է գրեթե կեսով։
2014-ի մարտի 4 զոհերից Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է միայն 2-ը։ 4 զոհերից1-ն ադրբեջանական կողմի բնորոշմամբ մարտական է. մարտի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ի վարկածով Ֆիզուլու ուղղության առաջնագծի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի 20-ամյա զինծառայող Հասանով Էլվին Չինգիզ օղլուն սպանվել էր «հայկական գնդակից»։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով։
3 ոչ մարտական կորուստներից մեկը գրանցվել է մարտի 17-ին ՃՏՊ-ի հետևանքով՝ Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհին։
Մյուս կորուստը վերաբերում է մարտի 22-ին Զագաթալայի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Քերիմով Ալիսահիբ Ալիբաքաթ օղլուի՝ ինքնասպան լինելու միջադեպին։ Բուժզննման արդյունքում պարզվել էր՝ զինծառայողը մկնդեղ էր ընդունել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս չի մեկնաբանել միջադեպը։
Մյուս ոչ մարտական կորուստը 20-ամյա շարքային Հեյբաթգուլու Մաքսութ օղլու Ազիզովն է, որն առաջնագծի հատվածում տեղակայված զորամասերից մեկում ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված ինքնաձիգից։ Ադրբեջանի ՊՆ-ն նախնական վարկածներ չի առաջադրել. այսինքն պարզ չէ՝ զինծառայողն ինքնասպան է եղել, թե ինքն իրեն կրակել է անզգուշության հետևանքով։
Ընդհանուր առմամբ արձանագրվել է վիրավորման 8 դեպք, որից 1-ը՝ մարտական,1-ը՝ ականի պայթյունից, ըստ այդմ էլ՝ 6-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Մարտական պայմաններում վիրավորված զինծառայողի ինքնությունը հայտնի չէ. Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Հայտնի է միայն, որ մարտի 28-ին ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մարտական դիրքերում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ոտքին՝ ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից»։
Ականի վրա պայթյունն արձանագրվել է մարտի 7-ին Նախիջևանում, երբ «Ուրալ» ավտոմեքենայի՝ ականի վրա պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայողը։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել դեպքը։
Այսպես, մարտի 1-ին 20-ամյա Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլիի ձեռքում պայթել է հակահետևակային ականի բռնկիչը, իսկ մարտի 10-ին մեկ այլ զինծառայողի ձեռքում փամփուշտ է պայթել։
Ոչ մարտական պայմաններում 2 վիրավորվածների դեպքերի նախնական վարկածներ առաջ չեն քաշվել. մեկի վիրավորման պատճառը կամ զինծառայողների միջև վեճն է կամ էլ զենքի հետ անզգույշ վարմունքը, մյուսինը՝ կրկին զենքի հետ անզգույշ վարմունքը կամ ինքնասպանության փորձը։
Հաշվի առնելով մարտին հայտարարված 4 զոհերն ու 8 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 16 զոհի, 26 վիրավորի մասին: Նշված 12 զոհերից 5-ն ադրբեջանական կողմի վարկածով՝ մարտական են՝ «հայկական գնդակից»:
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը և դեսպան Պերնիցկին երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերությունների մասին, դրա վկայություններից մեկը համարելով ս.թ. հունվարին Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը բարեկամ Չեխիայի Հանրապետություն և բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների դեսպաններն իրենց հերթին առավելագույն ջանքեր կներդնեն՝ հայ-չեխական հարաբերությունների վերոնշյալ դինամիկան պահպանելու և շարունակաբար զարգացնելու, ինչպես նաև համագործակցությունը փոխշահավետ ոլորտներում ընդլայնելու գործում:
Արտգործնախարարը կայցելի Մոսկվա
Ապրիլի 2-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա:
Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով:
Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը:
Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները
Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները: Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկեց ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը: Երևանի հավերժության ինքնատիպ այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաև իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին և վերագործարկվեցին մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները: Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը այսօր կդառնար 84 տարեկան
Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930-ի ապրիլի 1–ին, Երևանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը:
Եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, իսկ հանդիսատեսի հիշողության մեջ վառ է մնացել իր խաղացած կերպարներով։ Խորեն Աբրահամյանը հանդես է եկել «Առաջին սիրո երգը», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլ հայկական ֆիլմերում։
Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը, իսկ ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ:
Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Զարյանի «Հացավան», Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում` Քալանթարյանի «Թիկունք», Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: Հայտնի էր նաև որպես ասմունքող: 1969թ. արժանացել է ՀԽՍՀ, 1980թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Խորեն Աբրահամյանը վախճանվել է 2004թ. դեկտեմբերի 10-ին Երևանում:
Պարույր Սևակ` “Պարապություն”, հատվածներ, կարդում է Խորեն Աբրահամյանը:
Կյանքից հեռացել է դերասան Արտավազդ Երիցյանը
Տավուշի մարզի Տավուշ գյուղում կյանքից հեռացել է դերասան Արտավազդ Երիցյանը:
Հայտնի արվեստագետն իր բեմական գործունեության մի քանի տասնամյակի ընթացքում կերպավորել է բազմաթիվ դերեր, խաղացել՝ «Հիվանդ համար 199», «Քո ժպիտը միլիոն արժե», «Անդրոն ու Սանդրոն», «Ռուզան» ներկայացումներում:
Թարեկան արվեստի մեծ մասն Արտավազդ Երիցյանն անցել է «Կամոյի» պետական թատրոնում՝ աշխատելով միաժամանկ ռեժիսոր և դերասան: Ռուս կինոքննադատներից մեկը նրան որակել է «հայկական բեմի ամենահաջողված սրիկան» բնորոշմամբ: Մոսկովյան հյուրախաղերի ժամանակ «Խաչատուր Աբովյան» ներկայացման մեջ Արտավազդ Երիցյանն այնպիսի ճարպկությամբ է մարմնավորել ուսուցչի կերպարն ու գողացել Նախաշավիղը, որ ստացել է այդ որակումը:
Դերասանը 83 տարեկան էր, մահացել է հիվանդության պատճառով: Չնայած առաջացած տարիքին, Արտավազդ Երիցյանն անկատար երազանքներ ուներ: Նրա ցանկությունն էր՝ հայրենի գյուղի դպրոցի ու մշակույթի տան բեմում հանդես գալ ներկայացումներով՝ տաղանդը փոխանցելով փոքրիկ համագյուղացիներին:
Ականի պայթյունի հետևանքով մահացել է ավագ սպա Հարություն Սաֆարյանը
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ.ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ.Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
46-ամյա կինը հարևանի տուն էր մտել ցանկապատի վրայով
Կողոպուտներ կատարողը ներկայացվում է ճանաչման
Էստոնացի գիտնականը լեզուների գերարագ ուսուցման ծրագիր է մշակել
Ֆիզիկայի դոկտոր Մայթ Մյունթելը ստեղծել է մի ծրագիր, որն իսկույն ներդրողների վստահությունն է շահել, ովքեր 1 մլն եվրո են տրամադրել դրա զարգացման ու տարածման համար: Համակարգչային նոր ծրագիրը լավագույն ստարտափ է ճանաչվել:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մյունթելն աշխատում էր միջուկային հետազոտությունների կենտրոնում ու, ֆրանսիացիների հետ աշխատելով, անհրաժեշտություն էր առաջացել սովորելու օտար լեզու: Նա ընդունված ձևով գրքեր ու ձայնագրություններ սերտել հրաժարվեց: Սակայն մշակեց մի ծրագիր, ու արդեն 2 ամսից ազատ շփվում էր իր ֆրանսիացի գործընկերների հետ:
“Ես նպատակ էի դրել` առավելագույնս օպտիմալացնել լեզուներ սովորելու պրոցեսը: Իմ ծրագիրը չափում է գիտելիքների մակարդակն ու ուշադրությունը կենտրոնացնում գլխավորի վրա` խնայելով ոչ պիտանին ու արդեն սովորածը կրկնելու վրա ծախսվող ժամանակը”:
Նա նշել է, որ ժամանակակից հասարակության մեջ օտար լեզուների իմացության դերը շատ մեծ է: Սակայն, մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ դա երկար ու հոգնեցնող գործընթաց է ու դրա համար էլ հրաժարվում է այդ գաղափարից ու որպես հետևանք, կարիերա անելու հեռանկարից:
“Իմ ծրագիրը խնայում է և փողը, և ժամանակը”,-նշել է գիտնականը:
Նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Չեխիայի նորանշանակ դեսպանին
Մարտի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Տոմաշ Պերնիցկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Մանասարյանը գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակի կապակցությամբ, ինչի լավագույն վկայությունն է ՀՀ Նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցը և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պերնիցկին վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-չեխական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:
Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի
1-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ
Հայաստանի տարբեր մարզերում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Ապրիլի 1-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան մերկասառուցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. վարորդը և երկու ուղևորները չեն կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հոնդա մակնիշի 63 GI 185 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Բ. Հ.):
***
Մարտի 31-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 AP 095 պետհամարանիշի ավտոմեքենան` 3 ուղևորով (վարորդ` Ա. Գ.):
***
Մարտի 31-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում ձնակույտում ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2107 մակնիշի 35 UD 293 պետհամարանիշի (վարորդ` Ա. Մ.), ՎԱԶ 2107 35 VT 895 պետհամարանիշի (վարորդ` Ք. Թ.) ավտոմեքենաները և Ռենո մակնիշի 82 RU 222 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ա.) քարշակը:
***
Մարտի 31-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշարձանի մոտակայքում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տոյոտա պրադո մակնիշի 011 SNND 2 պետհամարանիշի ավտոմեքենան` 5 ուղևորով (վարորդ` Կ. Խ.):
***
Մարտի 31-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Դիլիջան-Վանաձոր հատվածում (16-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 33 TT 437 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.):
***
Մարտի 31-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ իր Երևանի Դավիթաշեն թաղամասում «Լեքսուս» մակնիշի 22 QQ 272 պետհամարնիշի ավտոմեքենայի առջևի անիվն արգելափակվել է բաց դիտահորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Մարտի 31-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և «Կապավոր» ՃՇՇ ՍՊԸ-ի ուժերով արգելափակումից դուրս են 43 ավտոմեքենա` 132ուղևորներով:
***
Մարտի 31-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 05 TL 555 պետհամարնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Հ.):
***
Մարտի 31-ին, ժամը 09.11-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Տեղ հատվածում (13-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի 34 TO 430 պետհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 34 SO 430 պետհամարնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., մեկ ուղևոր):
***
Մարտի 31-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան – Ջրաբեր ավտոճանապարհին` 40-ամյակի հուշարձանի մոտակայքում, Միտցուբիշի մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Միտցուբիշի մակնիշի 32 ՕՍ 282 պետհամարնիշի ավտոմեքենան` 4 ուղևորով (վարորդ` Տ. Մ.):
***
Մարտի 31-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ , որ Վարդենիս – Մարտունի միջհամայնքային Հ-11 ավտոճանապահի 12 կմ-ին ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Նիսան Տիդա մակնիշի 14 TL 995 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.):
Անկախ
Ոսկու հանքանյութ տեղափոխող վագոնները կողաշրջվել են
Մարտի 31-ին, ժամը 23.24-ին ՙՙՀարավկովկասյան երկաթուղիներ՚՚ ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ երկաթգծի 180-րդ կմ-ում (Վարդենիս – Շորժա հատված) թիվ 1612 բեռնատար գնացքի (կազմված 30 վագոնից) 7 վագոնները գծերից դուրս են եկել, իսկ 4-ը` կողաշրջվել:
30 վագոններն էլ իրականացրել են ոսկու հանքանյութի տեղափոխում. զոհեր և տուժածներ չկան:
